Սեղմել Esc փակելու համար:
2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԳՐՈԴՆՈՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԳՐՈԴՆՈՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...

 

 

020.1272.170516

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԳՐՈԴՆՈՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 17 մայիսի 2016թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ա. Մինասյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում ստորագրված` Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության հետ կապված գործողությունների համակարգման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 13 ապրիլի 2016թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության հետ կապված գործողությունների համակարգման մասին պայմանագիրն (Պայմանագիր) ստորագրվել է 2015 թվականի սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ պետությունների միջև մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով:

2. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլնի, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- մյուս անդամ պետությունների հետ իրականացնել համագործակցություն և ապահովել արդյունավետ փոխգործակցություն լիազոր մարմինների միջև` ելնելով մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ընդհանուր համակարգի ձևավորման անհրաժեշտությունից (հոդված 2, կետ 1),

- ապահովել, որպեսզի ՀՀ լիազոր մարմինը` Պայմանագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ, իրականացնի անդամ պետությունների տարածքներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների կանխմանն ուղղված գործունեության փորձի վերլուծություն և ընդհանրացում, ինչպես նաև տվյալ բնագավառում իրավախախտումների կանխարգելման, հայտնաբերման, կանխման և հետաքննության ոլորտում միտումների կանխատեսում, վերլուծի մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների իրավակիրառ պրակտիկան, այդ թվում` տվյալ ոլորտում միջազգային պայմանագրերի կատարումը, մշակի մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, այդ թվում` Միության մաքսային տարածքում այդ իրավունքների խախտումների կանխարգելմանն ուղղված առաջարկություններ և մասնակցի մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում լիազոր մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցների որակավորման բարձրացմանն ուղղված համատեղ սեմինարների, համաժողովների, այլ միջոցառումների կազմակերպմանը (հոդված 4),

- երաշխավորել, որ գործողությունների համակարգումն ապահովելու նպատակով ՀՀ լիազոր մարմինը կիրականացնի համագործակցություն Պայմանագրի 5-րդ հոդվածում սահմանված ձևերով (հոդված 5, մաս 1),

- ապահովել, որպեսզի ՀՀ լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ կամ այլ լիազոր մարմինների հարցումով փոխանակի տեղեկություններ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտման հետ կապված կոնկրետ փաստերի և դեպքերի մասին, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտմանն առնչվող անձանց մասին, մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքների տեղաշարժի մասին, որի հետևանքով խախտվում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները, ինչպես նաև այդ ապրանքները տեղափոխելիս օգտագործվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին, երրորդ երկրների տարածքներից Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների մասին, եթե նման ապրանքների ներմուծումը հանգեցնում է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտման, ինչպես նաև այլ տեղեկություններ (անհրաժեշտության դեպքում) (հոդված 6, կետ 1),

- երաշխավորել, որ Պայմանագրի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տեղեկություններն ստացած ՀՀ լիազոր մարմինը կապահովի դրանց պաշտպանության այնպիսի մակարդակ, որը համարժեք է դրանք տրամադրած լիազոր մարմնի կողմից նման տեղեկության նկատմամբ կիրառվող պաշտպանության մակարդակին (հոդված 6, կետ 2, մաս 2),

- ինքնուրույն հոգալ Պայմանագրի իրականացման հետ կապված ծախսերը, ընդ որում` որպես ուղարկող անդամ պետություն հոգալ Պայմանագրի 5-րդ հոդվածով նախատեսված միջոցառումներն իրականացնելիս տրանսպորտային և կեցության ծախսերը (հոդված 8),

- սահմանել ՀՀ լիազոր մարմին և Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում դրա մասին ծանուցել ավանդապահին, որն էլ այդ լիազոր մարմինների մասին ծանուցում է մյուս անդամ պետություններին (հոդված 9, կետ 3, մաս 1):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2015 թվականի սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում ստորագրված` Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության հետ կապված գործողությունների համակարգման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

17 մայիսի 2016 թվականի

ՍԴՈ-1272

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
17.05.2016
N ՍԴՈ-1272
Որոշում