011.0204.160316
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
«ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹՈՒՑ ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՎ ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ 2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2015 թվականի սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում ստորագրված` «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքով հսկիչ (նույնացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» համաձայնագիրը` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 1-ի ՍԴՈ-1242 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ԱԺՈ-204-Ն