Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԿԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՆԿԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.06.1995  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

i

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 1995 թվականի թիվ 347

 

i

ԲԱՆԿԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել բանկերի շահութահարկի վճարման համար եկամուտների և ծախսերի կազմը, համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշումից բխող մեթոդական ցուցումները և պարզաբանումները տալիս է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

3. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հուլիսի 1-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1995 թվականի

հունիսի 18-ի N 347 որոշմամբ

 

i

ԲԱՆԿԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԸ

 

Համաձայն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի, սույնով սահմանվում են բանկերի շահութահարկի վճարման համար հարկման բազայի որոշման նպատակով բանկերի եկամուտների և ծախսերի, ինչպես նաև բանկերի ֆինանսական արդյունքներին վերագրվող եկամուտների և ծախսերի կազմերը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրապետությունում գրանցված բոլոր բանկերը շահութահարկի հաշվարկի համար հարկման բազան հաշվարկում են սույն եկամուտների և ծախսերի կազմին համապատասխան որոշվող եկամուտների ընդհանուր գումարը (առանց հաշվի առնելու ավելացված արժեքի հարկը) ծախսերի ընդհանուր գումարով պակասեցնելու ճանապարհով` անմիջականորեն բանկերի գործունեության ֆինանսական արդյունքներին վերագրվող եկամուտների ու ծախսերի տարբերությունից ստացված ճշգրտումով:

 

I. ԲԱՆԿԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԻ ԱՌՆՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱԶՄԸ

 

Բանկերի շահութահարկի վճարման նպատակով հարկման բազայի հաշվարկման համար հաշվի առնվող կազմի մեջ մտնում են`

1. Բանկի կողմից տեղաբաշխված վարկային ռեսուրսների գծով ստացված տոկոսները:

2. Փոխանցումային, գանձումային (ինկասոյի), հաշվարկագրային (ակրեդիտիվային) և բանկային այլ գործառնությունների, այդ թվում` թղթակցային հարաբերությունների իրականացման ծառայությունների դիմաց միջնորդական և այլ վճարումները (գանձումները):

3. Բանկի կողմից հաճախորդներին մատուցվող ծառայությունների` նրանց դրամարկղային սպասարկման, հաշվարկային, ընթացիկ, արժութային, վարկային և այլ հաշիվների բացման և վարման, ինչպես նաև տեղեկատվական, խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցման դիմաց ստացված վճարը:

4. Ֆակտորինգային, հավատարմագրային /թրասթային/ գործառնությունների կատարումից բանկի ստացած եկամուտները:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

5. Երաշխիքային և հոժարագրային (ակցեպտային) գործառնությունների գծով բանկի ստացած եկամուտները:

6. Բանկի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների դիմաց վճարը:

7. Դրամական միջոցների, արժեթղթերի, այլ արժեքների ու բանկային փաստաթղթերի տեղափոխման, ինկասացիայի դիմաց վճարումները:

8. Բանկի կողմից կատարվող արժեթղթերով գործառնությունների, այդ թվում դրանց տեղաբաշխման ու կառավարման գործառնությունների, ինչպես նաև ֆոնդային շուկայում այլ գործառնությունների գծով ստացված եկամուտները:

9. Արտարժույթով, թանկարժեք մետաղներով և արժութային այլ արժեքներով բանկի կողմից կատարվող գործառնություններից ստացված եկամուտները:

Արտարժույթով ստացված եկամուտները վերահաշվարկվում են դրամով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից եկամուտների ստացման օրը սահմանված փոխարժեքով (կուրսով):

10. Բանկին պատկանող գույքը վարձակալության տալուց և լիցենզային գործառնությունների իրականացումից ստացված եկամուտները:

11. Բանկին պատկանող արժեթղթերի իրացման և ձեռքբերման գների դրական տարբերությունը:

Ընդ որում, բանկի կողմից թողարկվող բաժնետոմսերի վաճառքի ու անվանական արժեքի տարբերության գումարը դիտվում է որպես բանկի բաժնետոմսերի թողարկումից ստացված լրացուցիչ եկամուտ և բանկերի կողմից շահութահարկի վճարման նպատակով հարկման բազայի հաշվարկման ժամանակ հաշվի առնվող եկամուտների կազմի մեջ չի մտցվում:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

12. Այլ ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից բանկին անհատույց փոխանցված գումարները (ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում):

13. Բորսաներում բանկի ձեռք բերած կամ վարձակալած բրոքերային տեղերից ստացված եկամուտները:

14. Հեռագրային, փոստային և կապի այլ ծառայությունների համար բանկի կողմից կատարված ծախսերի դիմաց հաճախորդներից ստացված փոխհատուցման գումարները:

15. Նախորդ տարիների գործառնությունների գծով բանկի ստացած տոկոսները, միջնորդական վճարները և հաճախորդներին ավելի վճարված տոկոսների ու միջնորդական վճարների վերականգնված (ստացված) գումարները:

16. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բանկային այլ գործառնությունների իրականացման և բանկերի կողմից ծառայությունների մատուցման դիմաց ստացված եկամուտները:

/խմբ. 27.09.96 թիվ 319 որոշում/

 

II. ԲԱՆԿԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՀԱՇՎԻ ԱՌՆՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԸ

 

Բանկերի շահութահարկի վճարման նպատակով հարկման բազայի հաշվարկման համար նրանց կողմից մատուցված ծառայությունների ինքնարժեքի մեջ հաշվի առնվող ծախսերին վերագրվում են`

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

17. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան բանկի պարտադիր հատկացումները:

18. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պարտադիր և ռիսկային, այդ թվում դեպոզիտների, ապահովագրական վճարումները:

19. Բանկի կողմից տրված վարկերի հնարավոր կորուստների և ունեցած արժեթղթերի հնարավոր արժեզրկումից կորուստների ծածկման նպատակով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից համատեղ սահմանված նորմատիվների սահմաններում, պահուստաֆոնդերին ուղղվող գումարները:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

20.* Բանկի հաշվարկային, ընթացիկ, թղթակցային և այլ հաշիվների ավանդների ու դեպոզիտների, այդ թվում միջբանկային դեպոզիտների, գծով հաշվարկված տոկոսների դիմաց վճարված գումարները:

21. Բանկի պարտքն հանձնառության (պարտատոմսերի, դեպոզիտային և ավանդային հավաստագրերի (սերտիֆիկատների), մուրհակների և այլն) գծով վճարված տոկոսները, այդ թվում պարտքի հանձնառության արժեթղթերի իրացման գների և դրանց անվանական արժեքների բացասական տարբերության (դիսկոնտի) գումարները:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

22. Բանկին պատկանող արժեթղթերի իրացման և ձեռքբերման գների բացասական տարբերությունը:

/լրաց. 27.09.96 թիվ 319 որոշում/

23. Միջբանկային վարկերի, այդ թվում նպատակային կենտրոնացված վարկերի և օվերդրաֆտի, գլխամասային բանկի և նրա մասնաճյուղերի, ինչպես նաև նույն բանկի մասնաճյուղերի միջև վերաբաշխված վարկային ռեսուրսների գծով հաշվարկված տոկոսների դիմաց վճարված գումարները:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

24. Բանկի կողմից ձեռք բերված վերաֆինանսավորման վարկերի, այդ թվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով կազմակերպված աճուրդների միջոցով ձեռք բերված վարկերի գծով հաշվարկված տոկոսների դիմաց վճարված գումարները:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

25. Սահմանված կարգով տարկետված (երկարաձգված) միջբանկային վարկերի գծով հաշվարկված տոկոսների դիմաց վճարված գումարները:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

26. Ծառայությունների և թղթակցային հարաբերությունների դիմաց բանկի վճարած միջնորդական վճարները, այդ թվում հաճախորդների հաշվարկային-դրամարկղային սպասարկման, նրանց հաշվարկային ընթացիկ և այլ հաշիվների բացման ծախսերը, մյուս բանկերին հաշվարկային-դրամարկղային սպասարկման դիմաց վճարը և համանման այլ ծախսեր:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

27. Արտարժույթի գնման (վաճառքի) դիմաց բանկի վճարած միջնորդական վճարները:

Բանկի արտարժույթով կատարված ծախսերը վերահաշվարկվում են դրամով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գործառնությունների կատարման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքով (կուրսով):

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

28. Բանկի վճարած մաքսատուրքերը:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

29. Նախորդ տարիներին վերաբերող բանկի տոկոսների ու միջնորդական գանձումները և հաճախորդներից հասանելիքից ավելի գանձված տոկոսների ու միջնորդական վճարների վերադարձված գումարները:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

30. Բանկային գործունեության իրականացման համար օգտագործվող բանկի հիմնական միջոցների մաշվածքը` սահմանված կարգով հաստատված նորմաներով, հաշվարկված հիմնական միջոցների լրիվ վերականգնման ամորտիզացիոն հատկացումների ձևով, այդ թվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ակտիվ մասի արագացված ամորտիզացիան:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

31. Բանկին պատկանող փոքրարժեք և արագամաշ առարկաների մաշվածքը:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

32. Բանկին պատկանող ոչ նյութական ակտիվների մաշվածքը:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

33. Հիմնական միջոցների, այդ թվում բանկային գործունեության իրականացման համար օգտագործվող դրանց առանձին մասերի (այդ թվում` հասույթի գանձման (ինկասացիայի) համար ավտոմոբիլային տրանսպորտի և բանկային փաստաթղթերի ու արժեքների տեղափոխման համար հատուկ ավտոմոբիլային տրանսպորտի) և ոչ նյութական արժեքների (այդ թվում` բրոքերային տեղերի) վարձակալության գծով բանկի ծախսերը:

Վարձակալության պայմաններով օգտագործվող ոչ արտադրական ոլորտի օբյեկտների (բնակկոմունալ տնտեսության, ուսումնական կենտրոնների, մանկական նախադպրոցական, բժշկական, առողջարանային և այլ հիմնարկների) վարձակալական վճարն իրականացվում է բանկի տրամադրության տակ մնացող շահույթի հաշվին:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

34. Բանկին պատկանող կամ վարձակալված, եթե դա նախատեսված է վարձակալության պայմանագրով, հիմնական միջոցների բոլոր տեսակի նորոգումների իրականացման ծախսերը:

Ոչ արտադրական ոլորտի օբյեկտների բոլոր տեսակի նորոգումների ծախսերը` դրանց շահագործումից ստացված եկամուտներով (բնակվարձ, մանկապարտեզում երեխայի պահպանման վճար, ուղեգրերի արժեքի վճար) չծածկվող մասով իրականացվում են բանկի տրամադրության տակ մնացող շահույթի հաշվին:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

35. Գովազդի ծախսերը:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

36. Բանկի կանոնադրությամբ լիազորված մարմնի կողմից յուրաքանչյուր տարի հաստատվող նախահաշիվներով ծախսերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների և նորմատիվների սահմաններում.

ա) ներկայացուցչական ծախսերը, ներառյալ բաժնետերերի (փայատերերի) ժողովների, բանկի վարչության (խորհրդի) նիստերի, բանկի վերստուգիչ հանձնաժողովի նիստերի անցկացման ծախսերը` հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում.

բ) բանկային գործունեության հետ կապված գործուղման ծախսերը.

i

գ) բանկի աշխատողների կողմից անձնական մարդատար ավտոմեքենաները ծառայողական ուղևորությունների համար օգտագործելու դիմաց փոխհատուցման վճարները:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

37. Պայմանագրի հիման վրա բանկին մատուցվող խորհրդատվական, տեղեկատվական, աուդիտորական ծառայությունների համար վճարումը, ինչպես նաև բանկային օրենսդրության պահանջներին համապատասխան անցկացված աուդիտորական ստուգումների դիմաց վճարումը:

Բանկի մեկ կամ մի քանի հիմնադրի (բաժնետերերի, փայատերերի) նախաձեռնությամբ բանկի գործունեության ստուգումների անցկացման հետ կապված ծախսերն իրականացվում են բանկի տրամադրության տակ մնացող շահույթի հաշվին:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

38. Մարկետինգային և նույնատիպ այլ ծառայությունների համար վճարումը:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

39. Գրասենյակային, փոստային, հեռագրային, հեռախոսային և կապի այլ ծառայությունների համար վճարման, բանկի գործառնությունների և հաճախորդների սպասարկման գծով բանկի ծախսերը:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

40. Մասնագիտական գրականության, նորմատիվային ու հրահանգչական ակտերի ձեռքբերման, ինչպես նաև բանկային գործունեության իրականացման համար անհրաժեշտ հատուկ հրատարակությունների (թերթերի, ամսագրերի) բաժանորդագրության և ձեռքբերման ծախսերը:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

41. Թղթադրամների (բանկատոմսերի), մետաղադրամների, չեկերի հաշվարկավճարային այլ փաստաթղթերի գանձման (ինկասացիայի) դիմաց վճարի, ինչպես նաև արժեքների փաթեթավորման, այդ թվում կանխիկ դրամի կոմպլեկտավորման, բանկին կամ նրա հաճախորդներին պատկանող արժեքների տեղափոխման, առաքման և տեղհասցման ծախսերի գումարները:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

42. Արժեքների տեղափոխման և պահպանման գանձիչի (ինկասատորի) պայուսակների ու պարկերի փոխարինման և նորերի ձեռքբերման ծախսերը:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

43. Հաշվարկադրամարկղային և հաշվողական կենտրոնների ծառայությունների վճարման ծախսերը:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

44. Բլանկների, մագնիսական կրողների, պերֆոքարտերի, դիսկետների, բանկային տեղեկատվության այլ կրողների, ինչպես նաև խիստ հաշվառման բլանկների, չեկային, արտոնագրային, ավանդային և այլ գրքույկների, թղթադրամների (բանկատոմսերի) ու մետաղադրամների փաթեթավորման նյութերի պատրաստման, ձեռքբերման և առաքման գծով բանկի ծախսերը:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

45. Կենսաթոշակների ու նպաստների փոխանցման գծով բանկի ծախսերը:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

46. Բանկի գործունեության ապահովման համար անհրաժեշտ վճարահաշվարկային միջոցների (պլաստիկային քարտերի, ճանապարհային չեկերի և այլն) պատրաստման և ներդրման հետ կապված ծախսերը:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

47. Բանկի կողմից բաժնետոմսերի, պարտատոմսերի, ավանդային հավաստագրերի (սերտիֆիկատների), պարտքի այլ հանձնառությունների և այլ ֆինանսական շուկայում շրջանառության մեջ գտնվող այլ արժեթղթերի թողարկման հետ կապված ծախսերը (թողարկման ազդագրի նախապատրաստման, արժեթղթերի բլանկների ձեռքբերման, տպագրման ծախսերը, արժեթղթերի տարածման դիմաց միջնորդական վարձատրությունների վճարումը և այլն):

Արժեթղթերի թողարկման հետ կապված աուդիտորական ծառայությունների վճարման ծախսերը բանկերի կողմից շահութահարկի վճարման նպատակով հաշվարկվող ծախսերի կազմի մեջ հաշվի են առնվում 36-րդ կետին համապատասխան:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

48. Բանկի կողմից ֆակտորինգային, հավատարմագրային /թրասթային/ գործառնությունների իրականացման ծախսերը:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

49. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատողների հավաքագրման հետ կապված ծախսերը, այդ թվում բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտած երիտասարդ մասնագետներին աշխատանքի վայր մեկնելու ուղևորության վճարը, ինչպես նաև աշխատանքն սկսելուց առաջ արձակուրդի վճարումը:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

50. Բանկի հաստիքային և ոչ հաստիքային աշխատողների վարձատրության ծախսերը (բացառությամբ բանկի աշխատողների դրամական և բնամթերային ձևով առանձին տեսակի պարգևատրումների, նյութական օգնության, այլ վարձատրությունների և հավելումների վճարումների), Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 16-ի N 238 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցված ծախսերի կազմի վերաբերյալ նախատեսված այդպիսի ծախսերի ցանկին համապատասխան:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

51. Ինչպես բանկին պատկանող, այնպես էլ նրանց կողմից վարձակալված շենքերի, սարքավորումների, գույքի, ծառայողական ավտոմոբիլային տրանսպորտի պահպանման և շահագործման ծախսերը (ներառյալ ավտոդողերի փոխարինման ծախսերը):

Ոչ արտադրական ոլորտի օբյեկտների պահպանման ծախսերն իրականացվում են բանկի տրամադրության տակ մնացող շահույթի հաշվին:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

52. Բանկի հրշեջ և պահակային պահպանության ծախսերը, այդ թվում` այլ կազմակերպությունների մատուցած պահպանության ծառայությունների ծախսերը:

/խմբ. 27.09.96 թիվ 319 որոշում/

53. Պահպանության աշխատողների և հաշվողական կենտրոնների աշխատակիցների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում հատուկ հագուստի և հատուկ կոշիկների ձեռքբերման ծախսերը:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

54. Նյութական ռեսուրսների, աշխատանքների և ծառայությունների (որոնց արժեքը հաշվետու ժամանակաշրջանում փաստորեն վերագրվել է ծախքերին) գծով ավելացված արժեքի հարկի գումարները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

55. Կադրերի վերապատրաստման, որակավորման բարձրացման և կատարելագործման հետ կապված ծախսերը:

/լրաց. 27.09.96 թիվ 319 որոշում/

 

III. ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԳՐՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ

 

56. Անմիջականորեն բանկերի գործունեության ֆինանսական արդյունքներին վերագրվում են հետևյալ եկամուտները`

ա) բանկին պատկանող բաժնետոմսերի, պարտատոմսերի և թողարկված այլ արժեթղթերի գծով ստացված շահույթները (դիվիդենտները) ու տոկոսները, ինչպես նաև այլ բանկերի, ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության մեջ փայամասնակցությունից ստացված եկամուտները, եթե դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան նախապես չեն հարկվել վճարման աղբյուրի մոտ: Նշված եկամուտները հարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Եթե դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան նախապես հարկվել են վճարման աղբյուրի մոտ, ապա անմիջականորեն ուղղվում են բանկի հատուկ նշանակության ֆոնդերին.

բ) բանկի արտարժութային գործառնությունների գծով դրական փոխարժեքային (կուրսային) տարբերությունները.

գ) պայմանագրերի խախտման դիմաց պարտապանի կողմից բանկին վճարված տուգանքները, տույժերը, ինչպես նաև բանկին հասցված վնասների հատուցումից եկամուտները, այդ թվում վարկային ռիսկերի ապահովագրության հետ կապված վճարները.

դ) բանկի աշխատողներից ստացած հատուցման (աշխատողների մեղքով բանկի կրած վնասների ու ծախսերի) գումարները.

ե) հաշվետու տարում հայտնաբերված բանկի նախորդ տարիների շահույթը.

զ) բանկի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավի և գրավականի օբյեկտների (նյութական և ոչ նյութական ակտիվների, ժողովրդական սպառման ապրանքների և այլ գույքի) իրացումից ստացված եկամուտները.

է) հաճախորդների կողմից նախկինում բանկի վնասներով դուրս գրված վարկերի վերադարձումը.

ը) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից համատեղ սահմանված կարգով և ժամկետներում անհուսալի համարվող կրեդիտորական, ավանդագրված (դեպոնենտական) պարտքերը.

թ) բանկային գործունեության հետ անմիջականորեն չկապված գործունեությունից ստացված այլ եկամուտները, այդ թվում բանկին պատկանող ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների, ինչպես նաև այլ նյութական արժեքների իրացումից ստացված եկամուտները:

/լրաց. 27.09.96 թիվ 319 որոշում/

57. Անմիջականորեն բանկերի գործունեության ֆինանսական արդյունքներին վերագրվում են հետևյալ ծախսերն ու կորուստները`

ա) բանկի կողմից պայմանագրերի խախտման դիմաց վճարված տուգանքները, տույժերը, ինչպես նաև հաճախորդներին բանկի կողմից հասցված վնասների հատուցման ծախսերը.

i

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից համատեղ սահմանված կարգով և ժամկետներում անհուսալի համարվող դեբիտորական պարտքերի դուրսգրումից առաջացած կորուստները, եթե 19-րդ կետին համապատասխան ձևավորվող պահուստաֆոնդի միջոցները չեն բավականացնում.

գ) բանկի արտարժութային գործառնությունների գծով բացասական փոխարժեքային (կուրսային) տարբերությունները.

դ) կեղծ ավիզոներով բանկի կրած վնասները.

ե) բանկի գործունեության հետ կապված դատական ծախքերն ու արբիտրաժային ծախսերը.

զ) բանկին հասցված վնասները, որոնց մեղավորները դատարանի որոշմամբ չեն հայտնաբերվել.

է) հաշվետու տարում բանկի նախորդ տարիների հայտնաբերված վնասը:

/փոփ. 27.09.96 թիվ 319 որոշում/

 

Ծանոթագրություն: 1. Բանկերի շահութահարկի վճարման համար հարկման բազայի

որոշման ժամանակ հաշվի են առնվում նաև ՀՀ

օրենսդրությանը համապատասխան բանկերի շահույթի հաշվին

վճարվող հարկերը և այլ վճարումները.

2. Բանկերի շահութահարկի վճարման համար եկամուտների և

ծախսերի կազմի մեջ նշված նորմավորվող ծախսերը բանկերի

կողմից շահութահարկի վճարման նպատակով հաշվարկվող

ծախսերի մեջ ընդգրկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված

կարգով` այդ նորմաների հաստատված լինելու դեպքում.

3. Սույն հավելվածի II և III բաժիններում չթվարկված մնացած

բոլոր ծախսերն իրականացվում են բանկերի տրամադրության տակ

մնացող շահույթի կամ սեփական միջոցների (ընդհանուր

կապիտալի) այլ հոդվածների հաշվին:

/լրաց. 27.09.96 թիվ 319 որոշում/

 

* Բանկի գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստաֆոնդի հաշվին գրանցված, ինչպես նաև ավանդատուների հաշվին հաշվեգրված ֆիզիկական անձանց ավանդների գծով հաշվարկված տոկոսների գումարները նույնպես համարվում են վճարված: Ընդ որում, հաշվետու տարվա վերջում պահուստաֆոնդի հաշվին գրանցված գումարներն ամբողջությամբ ենթակա են հաշվեգրման` ավանդատուների հաշվին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.1995
N 347
Որոշում