Սեղմել Esc փակելու համար:
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ԱՍ ...

 

 

020.1245.151215

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ-ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆ» (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 15 դեկտեմբերի 2015թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.

Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ա. Բախշյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի հոկտեմբերի 19-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-Արդյունքների վրա հիմնված փոխատվություն» (հատուկ գործառնություններ) վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2015թ. նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2015 թվականի հոկտեմբերի 19-ին` դպրոցների սեյսմակայուն շենքերի ընդգրկվածության բարելավման գործում դպրոցների ուժեղացման և վերակառուցման ծրագրի (ԴՈՒՎԾ` 2015 թ. հուլիսի 23-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 797-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության կողմից հաստատված` Դպրոցների ուժեղացման և վերակառուցման ծրագիր) իրականացմանը նպաստելու նպատակով:

2. Համաձայնագիրն ունի չորս Առդիր` Առդիր 1. «Ծրագրի նկարագրությունը», Արդիր 2. «Վճարումների ժամանակացույց», Առդիր 3. «Վարկի միջոցների մասհանում»` Առդիր 3-ի Հավելված 1-ով, և Առդիր 3-ի Հավելված 2-ով, և Առդիր 4. «Ծրագրի իրականացում»:

3. Ասիական զարգացման բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը վարկ տրամադրել Ասիական զարգացման բանկի հատուկ հիմնադրամի միջոցներից, տարբեր արժույթներով` վաթսուներեք միլիոն երկու հարյուր հիսունինը հազարի չափով` փոխառության հատուկ իրավունքին համարժեք (ՓՀԻ 63.259.000): Ակնկալվում է, որ Ծրագիրը կավարտվի մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը: Վարկի Փակման ամսաթիվը 2021թ. մայիսի 31-ն է կամ մեկ այլ ամսաթիվ, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը և Ասիական զարգացման բանկը կարող են ժամանակ առ ժամանակ գալ համաձայնության, իսկ մայր գումարի մարման և տոկոսների վճարման արժույթն ԱՄՆ դոլարն է:

4. Ծրագրի նպատակն է նպաստել Դպրոցների ուժեղացման և վերակառուցման ծրագրի իրականացմանը դպրոցների սեյսմապահով շենքերի ընդգրկման բարելավման գործում: Ծրագիրը կնպաստի Դպրոցների ուժեղացման և վերակառուցման ծրագրին դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացման, սեյսմիկ աղետին պատրաստվածության և արձագանքման կարողությունների ուժեղացման, սեյսմիկ աղետի ռիսկի կառավարման և նվազեցման համար օժանդակող քաղաքականության և համակարգերի բարելավման և Ծրագրի իրագործման և իրականացման կարողությունների բարձրացման ոլորտներում:

5. Անհրաժեշտ է նշել, որ Ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության` որպես գործադիր մարմին, և Տարածքային զարգացման հայկական հիմնադրամի` որպես իրականացնող գործակալության կողմից, և այդ նպատակով Հայաստանի Հանրապետությունը Տարածքային զարգացման հայկական հիմնադրամին կտրամադրի Համաձայնագրով տրամադրված վարկային միջոցներն Ասիական զարգացման բանկի և Հայաստանի Հանրապետության համար ընդունելի դրույթներով ու պայմաններով (Նախաբանի «Բ» կետ):

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- կիսամյակային պարբերականությամբ` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, Ասիական զարգացման բանկին վճարել տարեկան 2% տոկոսադրույք արտոնյալ ժամկետի ընթացքում (ժամանակահատված, որը նախորդում է Մայր գումարի առաջին մարման ամսաթվին` 2020թ. նոյեմբերի 15) և դրանից հետո` Վարկային հաշվից մասհանված և ժամանակ առ ժամանակ մարման ենթակա Վարկի գումարի դիմաց (հոդված II, Բաժին 2.02, կետեր «ա», «բ», Բաժին 2.03, Առդիր 2),

- սկսած 2020թ. նոյեմբերի 15-ից մինչև 2040թ. մայիսի 15-ը, կիսամյակային պարբերականությամբ` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին մարել Վարկային հաշվից մասհանված Վարկի մայր գումարը` 1.581.475 դոլար մասնաբաժնով (հոդված II, Բաժիններ 2.04, 2.03, Առդիր 2),

- Վարկի միջոցները տրամադրել Տարածքային զարգացման հայկական հիմնադրամին Ասիական զարգացման բանկի և Հայաստանի Հանրապետության համար փոխադարձաբար ընդունելի պայմաններով ու դրույթներով, ինչպես նաև կազմակերպել, որ Վարկի միջոցները օգտագործվեն Ծրագրի ծախսերը ֆինանսավորելու նպատակով, և ապահովել, որպեսզի Վարկի միջոցներն օգտագործվեն ըստ նպատակի` տնտեսման, արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության ընդունված սկզբունքների համաձայն (հոդված III, Բաժին 3.01),

- ապահովել, որպեսզի Վարկի ոչ մի միջոց չօգտագործվի Բացառված ծախսերը ֆինանսավորելու համար (հոդված III, Բաժին 3.03),

- Ծրագիրն իրականացնելիս կատարել կամ ապահովել, որպեսզի Տարածքային զարգացման հայկական հիմնադրամը կատարի Համաձայնագրի 4-րդ Առդիրում սահմանված բոլոր պարտականությունները (հոդված IV, Բաժին 4.01, կետ «բ»),

- Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին հնարավորություն տալ ստուգելու Ծրագիրը, ապրանքներն ու աշխատանքները և ցանկացած համապատասխան գրառում ու փաստաթուղթ (հոդված IV, Բաժին 4.02),

- ապահովել կամ կազմակերպել, որպեսզի Տարածքային զարգացման հայկական հիմնադրամն ապահովի, որ իր վարչությունների և գործակալությունների գործողությունները` կապված Ծրագրի իրականացման և Ծրագրի կառույցների շահագործման հետ, իրականացվեն և համակարգվեն համաձայն վստահելի վարչարարական քաղաքականության և ընթացակարգերի (հոդված IV, Բաժին 4.03),

- Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլնի, պարտավորվում է նաև սերտորեն համագործակցել Ասիական զարգացման բանկի հետ Վարկի նպատակների իրագործումն ապահովելու համար, անհապաղ տեղեկացնել Ասիական զարգացման բանկին ցանկացած պայմանի մասին, որը խոչընդոտում է կամ սպառնում է խոչընդոտել Ծրագրի ընթացքին, Համաձայնագրի ներքո պարտականությունների իրականացմանը կամ Վարկի նպատակների իրագործմանը (հոդված IV, Բաժին 4.06, կետեր «ա» և «բ»):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2015 թվականի հոկտեմբերի 19-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-Արդյունքների վրա հիմնված փոխատվություն» (Հատուկ գործառնություններ) վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

15 դեկտեմբերի 2015 թվականի

ՍԴՈ-1245

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
15.12.2015
N ՍԴՈ-1245
Որոշում