Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1337.231115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 2015 թվականի N 1337-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկում և ներդրում» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Եղվարդ, Երևանյան 2) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ընկերության հողատարածքի վարձակալ` «Ագրոհոլդինգ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Կիևյան 7) (այսուհետ` գնորդ):

2. Սահմանել`

1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2015 թվականի մարտի 31-ի դրությամբ գնահատված արժեքը` 11 546 հազ. դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի վաճառքի գինը` 1000 դրամ:

3. Ընկերության պարտավորությունները 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 6 763 345 դրամ, այդ թվում`

1) ստացված փոխառություններ` 6 414 500 դրամ.

2) պարտք բյուջեին` շրջանառության հարկի գծով` 260 023 դրամ.

3) պարտք բյուջեին` եկամտային հարկի գծով` 35 902 դրամ.

4) աշխատավարձի գծով պարտք` 52 920 դրամ:

4. Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

5. Ընկերությունը 2010-2015 թվականների տնտեսական գործունեության արդյունքում վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր, դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

1) գույքի նկատմամբ իրավունքի ծագմանը հաջորդող 3 տարվա ընթացքում կատարել 300 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրումներ` հետևյալ համամասնությամբ`

ա. 1-ին տարին` 100 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` շենքի կապիտալ նորոգման համար,

բ. 2-րդ տարին` 100 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` շենքի կապիտալ նորոգման համար,

գ. 3-րդ տարին` 100 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` շենքի կապիտալ նորոգման, ներքին հարդարման և կահավորանքի համար.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ներդրումների ավարտից հետո 1 տարվա ընթացքում ստեղծել 20 նոր աշխատատեղ` յուրաքանչյուրը 60 000 դրամ (որը չի ներառում եկամտային հարկը) ամսական աշխատավարձով:

3) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 443028 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը:

7. Սահմանել, որ գնորդը պարտավոր է վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.11.2015
N 1337-Ա
Որոշում