(ուժը կորցրել է 10.08.15 թիվ 196-Ն և 27.08.15 թիվ 1209-Ն հրամաններ)
i
320.0299.310315
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 03 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32015102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
26 դեկտեմբերի 2014 թ. N 1160-Ն 3 դեկտեմբերի 2014 թ. N 299-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
i
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի թիվ 202-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 8-րդ կետի «ժա», «ժա1», «ժբ» և «ժթ» ենթակետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի թիվ 1229-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 9-րդ կետի 5.2-րդ ենթակետի «ե» և «զ1» պարբերությունները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հաստատել «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման կանոնակարգ»-ը` համաձայն հավելվածի:
2. Մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները գործում են դրանցում նշված ժամկետներով:
3. Սույն հրամանի ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված կանոնավոր և ոչ կանոնավոր օդային ուղիների շահագործման թույլտվությունների գործողության ժամկետների երկարացման կամ դրանցում փոփոխություններ կատարելու մասին հայտերի նկատմամբ կիրառվում են սույն հրամանի պահանջները:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2014 թ. դեկտեմբերի 26-ի
N 1160-Ն և
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2014 թ. դեկտեմբերի 3-ի
N 299-Ն համատեղ հրամանի
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման կանոնակարգ»-ը (այսուհետ` Կանոնակարգ) մշակված է Հայաստանի Հանրապետության օդային հաղորդակցությունների մասին միջազգային պայմանագրերի և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածների հիման վրա:
2. Սույն Կանոնակարգի նպատակն է` դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից ուղևորային, բեռնային, փոստային կամ համակցված կանոնավոր օդային հաղորդակցությունների և ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման թույլտվությունների տրման գործընթացի ապահովումը, դրանց իրականացման համար պահանջների և պայմանների սահմանումը:
3. Օտարերկրյա օդանավ շահագործողները դեպի Հայաստանի Հանրապետություն կանոնավոր օդային հաղորդակցության թույլտվություն կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն, համապատասխան պետության կառավարության կամ ավիացիոն իշխանությունների կողմից դիվանագիտական ուղիներով ուղարկված օտարերկրյա օդանավ շահագործողին կանոնավոր փոխադրող նշանակելու մասին գրությունը ստանալուց հետո:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ` Գլխավոր վարչություն) օտարերկրյա օդանավ շահագործողին կանոնավոր փոխադրող նշանակելու մասին գրությունը դիվանագիտական ուղիներով ստանալուց հետո, հեռագրային ձևով այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայանին և այլ հարակից ծառայություններ մատուցող կազմակերպություններին:
5. Ոչ կանոնավոր օդային փոխադրումները լինում են չվացուցակում չընդգրկված և չվացուցակի ենթակա: Սույն կարգի իմաստով չվացուցակում չընդգրկված են համարվում այն օդային փոխադրումները, որոնց իրականացման ժամանակ ավիատոմսեր չեն վաճառվում:
6. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից կանոնավոր և չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային հաղորդակցություններ և փոխադրումներ` Հայաստանի Հանրապետության տարածք, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և տարածքի ներսում կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` օդային հաղորդակցություն իրականացնելու համար Գլխավոր վարչության կողմից տրված թույլտվության հիման վրա` հիմքում ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1022-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ավիափոխադրողի մասնագրի, կանոնավոր և ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար օդային ուղու շահագործման թույլտվությունների ստացման համար ներկայացված հայտերի քննարկման հետ կապված հարցերով խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) եզրակացությունը:
7. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր օդային փոխադրումներ` Հայաստանի Հանրապետության տարածք, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և տարածքի ներսում կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` օդային հաղորդակցություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) կողմից տրված թույլտվության հիման վրա:
8. Ելնելով օդային փոխադրումների ծավալների, հաճախականությունների, ավելացման և պակասեցման անհրաժեշտությունից, օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից ներկայացված հայտի հիման վրա կատարվում է օդային փոխադրումների ծրագրի փոփոխություն` սույն Կանոնակարգի 2-րդ Գլխի դրույթներով նախատեսված ընթացակարգերով:
II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏ
9. Օտարերկրյա օդանավ շահագործողները (այսուհետ` Հայտատու) դեպի Հայաստանի Հանրապետություն կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով թույլտվություն ստանալու համար նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 30 աշխատանքային օր առաջ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են (այսուհետ` Էկոնոմիկայի նախարարություն) ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 1-ով սահմանված հայտ և հայտին կից տեղեկություններ ու փաստաթղթերի պատճենները (այսուհետ` Հայտ) հետևյալի վերաբերյալ.
1) օդանավ շահագործողի վկայականի` կից հավելվածներով կամ հատուկ դրույթներով պատճենները,
2) հայտում նշված երթուղով կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության պատճենները` տրված օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանությունների կողմից,
3) Հայտատուի ավիացիոն անվտանգության ծրագիրը,
4) Հայտում նշված օդային հաղորդակցությունը իրականացնելու համար նախատեսված օդանավի թռիչքային պիտանիության, պետական գրանցման և աղմուկի վկայականների պատճենները,
5) օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված անձնակազմերի, ուղևորների, ուղեբեռների, բեռների և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության/վերաապահովագրության վկայականների (սերտիֆիկատների) պատճենները,
6) իրականացվող կանոնավոր օդային հաղորդակցությունների ծրագիրը` ներկայացնելով նաև սույն Կանոնակարգի ձև 3-ով պահանջվող տեղեկատվությունը,
7) Հայտատուի կողմից կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման համար նախատեսված օդանավակայանների հետ համաձայնեցված թռիչք-վայրէջքների համար ժամանակահատվածների (ՍԼՕՏ) նախագծերը` սույն կետի 6-րդ ենթակետով ներկայացվող ծրագրին համապատասխան,
8) Հայտատուի կողմից շահագործվող օդանավերի տիպերը, քանակը, որոնցով նախատեսվում է իրականացնել կանոնավոր օդային հաղորդակցություն,
9) տվյալ կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման համար օդանավերի միջազգային պահանջներին համապատասխանող տեխնիկական անհրաժեշտ սարքավորումների առկայության և տեխնիկական սպասարկման վերաբերյալ տեղեկություններ,
10) օդանավերում ուղևորների սպասարկման պայմանների, ինչպես նաև առաջարկվող սպասարկումների մասին տեղեկություններ,
11) տեղեկություններ ավիատոմսերի վաճառքի ցանցի վերաբերյալ,
12) օդանավերի տեխնիկական սպասարկման վերաբերյալ տեղեկություններ,
13) Հայաստանի Հանրապետության համապատասխան նպատակակետ հանդիսացող օդանավակայանի և այլ հարակից ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ կնքված անհրաժեշտ ծառայությունների մատուցման պայմանագրերի պատճենները,
14) այլ տեղեկություններ, որոնք ըստ հայտատուի կարող են կարևոր լինել և նպաստել օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու գործընթացին:
Ներկայացվող Հայտին կցվող փաստաթղթերի պատճենները հաստատվում են օդանավ շահագործողի լիազորված անձի կողմից:
10. Հայտատուի կողմից ներկայացվող Հայտը կազմվում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով և հաստատվում Հայտատուի լիազորված անձի կողմից:
11. Անհրաժեշտության դեպքում Գլխավոր վարչությունը կարող է դիմել Հայտատուի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին` ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
III. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
12. Հայտը և կից փաստաթղթերից վերջինը Էկոնոմիկայի նախարարություն մուտք լինելուց և մուտքագրվելուց հետո, 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են Գլխավոր վարչություն:
13. Գլխավոր վարչություն մուտքագրվելուց հետո Հայտը ներկայացվում է Գլխավոր վարչության ստորաբաժանումներին ուսումնասիրության համար, որոնք 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանց վերաբերյալ տալիս են եզրակացություն:
14. Հայտի ուսումնասիրության և ամփոփման արդյունքում Գլխավոր վարչությունը համապատասխան ամփոփ եզրակացությունը Հայտը Գլխավոր վարչություն մուտքագրվելու օրվանից առնվազն 8 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Էկոնոմիկայի նախարարություն, որը այն 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):
15. Խորհուրդը Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված եզրակացությունը մուտքագրվելու օրվանից 11 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության տրամադրման վերաբերյալ համապատասխան եզրակացությունը փոխանցում է Գլխավոր վարչություն:
16. Հայտի ուսումնասիրության և համաձայնեցման ընթացքում հաշվի է առնվում ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերին, ինչպես նաև սույն Կանոնակարգի պահանջներին:
17. Խորհրդի եզրակացությունը Գլխավոր վարչություն մուտքագրվելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրյա օդանավ շահագործողին տրվում է գարուն-ամառ կամ աշուն-ձմեռ ժամանակահատվածի համար կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն` Գլխավոր վարչության պետի հրամանով և սույն Կանոնակարգի ձև 2-ով սահմանված Հայաստանի Հանրապետություն կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն:
18. Գլխավոր վարչության պետի հրամանը և սույն Կանոնակարգի ձև 2-ով սահմանված ձևով տրված կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունը Գլխավոր վարչության կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարություն, որը դրանք տրամադրում է Հայտատուին 1 աշխատանքային օրվա ընթացքում:
19. Հայաստանի Հանրապետություն կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման թույլտվության գործողության ժամկետի ավարտից առնվազն 25 աշխատանքային օր առաջ, օտարերկրյա օդանավ շահագործողները տվյալ երթուղով կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման ցանկության դեպքում` թույլտվության գործողության ժամկետի երկարացման համար Էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 1-ով սահմանված հայտ` անհրաժեշտության դեպքում նաև ներկայացնելով նախկինում ներկայացված փաստաթղթերի փոփոխությունները: Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման գործողության ժամկետի երկարացումը իրականացվում է տվյալ թույլտվության տրամադրման ընթացակարգին համապատասխան:
20. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից ներկայացված հայտը մերժվում է Խորհրդի կողմից տվյալ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ բացասական եզրակացության դեպքում:
21. Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
IV. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
22. Օտարերկրյա օդանավ շահագործողներին տրամադրված կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության դադարեցման առաջարկությունը Գլխավոր վարչության կամ Էկոնոմիկայի նախարարության կողմից կարող են ներկայացվել Խորհուրդ Համապատասխան պետության կառավարության կամ ավիացիոն իշխանությունների կողմից դիվանագիտական ուղիներով ուղարկված օտարերկրյա օդանավ շահագործողին կանոնավոր փոխադրող նշանակելու մասին գրությունը հետ կանչելու դեպքում:
23. Օտարերկրյա օդանավ շահագործողներին տրամադրված կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության դադարեցման առաջարկությունը Գլխավոր վարչության կողմից ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարություն, որը այն 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Խորհուրդ: Խորհուրդը նշված առաջարկությունը մուտքագրվելու օրվանից 12 աշխատանքային օրվա ընթացքում Գլխավոր վարչություն է ներկայացնում համապատասխան եզրակացություն:
24. Խորհրդի եզրակացությունը Գլխավոր վարչություն մուտքագրվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրյա օդանավ շահագործողի կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության գործողությունը դադարեցվում է Գլխավոր վարչության պետի հրամանով: Գլխավոր վարչության պետի հրամանը Գլխավոր վարչության կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարություն, որը այն 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայտատուին 1 աշխատանքային օրվա ընթացքում:
V. ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
25. Չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության համար թռիչքի իրականացման օրվանից առնվազն 25 աշխատանքային օր առաջ Հայտատուն կից գրությամբ Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 4-ով սահմանված հայտ և կից հետևյալ տեղեկությունները ու փաստաթղթերի պատճենները.
1) օդանավ շահագործողի վկայականի պատճենը` կից հավելվածներով կամ հատուկ դրույթներով,
2) հայտում նշված օդային փոխադրման համար նախատեսված օդանավի կամ օդանավերի թռիչքային պիտանիության սերտիֆիկատները և պետական գրանցման սերտիֆիկատները,
3) անձնակազմի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ ապահովագրության վկայականները,
4) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրի պատճենը,
5) օդանավ շահագործողի պատվիրատուի տվյալները (անունը կամ անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները),
6) Հայաստանի Հանրապետությունում Հայտատուի ներկայացուցչի կամ ներկայացուցչության վերաբերյալ տեղեկություններ (անունը կամ անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները),
7) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավի տեխնիկական սպասարկման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն,
8) չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրման ծրագիրը:
26. Չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության համար հայտը և կից տեղեկություններն ու փաստաթղթերի պատճենները Էկոնոմիկայի նախարարություն մուտք լինելուց և մուտքագրվելուց հետո, 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են Գլխավոր վարչություն:
27. Չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության համար հայտը և կից տեղեկությունները Գլխավոր վարչություն մուտքագրվելուց հետո ներկայացվում են Գլխավոր վարչության ստորաբաժանումներին ուսումնասիրության համար, որոնք 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանց վերաբերյալ տալիս են եզրակացություն:
28. Հայտի ուսումնասիրության և ամփոփման արդյունքում Գլխավոր վարչությունը համապատասխան ամփոփ եզրակացությունը Հայտը Գլխավոր վարչություն մուտքագրվելու օրվանից առնվազն 8 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Էկոնոմիկայի նախարարություն, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Խորհուրդ: Խորհուրդը Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված եզրակացությունը մուտքագրվելու օրվանից 11 աշխատանքային օրվա ընթացքում չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության տրամադրման վերաբերյալ համապատասխան եզրակացությունը փոխանցում է Գլխավոր վարչություն:
29. Անհրաժեշտության դեպքում Գլխավոր վարչությունը կարող է դիմել Հայտատուի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին` ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
30. Խորհրդի եզրակացությունը Գլխավոր վարչություն մուտքագրվելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում, օտարերկրյա օդանավ շահագործողին տրվում է չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրումների թույլտվություն` Գլխավոր վարչության պետի հրամանով և սույն Կանոնակարգի ձև 5-ով սահմանված ձևով:
31. Գլխավոր վարչության կողմից տրված ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվությունը 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարություն, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում այն տրամադրում է Հայտատուին:
32. Հայտը մերժվում է Խորհրդի կողմից տվյալ չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ բացասական եզրակացության դեպքում:
33. Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
34. Սույն գլխում նշված Հայտերի քննարկման և համաձայնեցման ընթացքում հաշվի են առնվում դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:
VI. ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
35. Չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրումների թույլտվությունը կարող է դադարեցվել, եթե օդանավ շահագործողի կողմից չեն կատարվում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջները, ինչպես նաև, եթե.
1) օդանավ շահագործողի վկայականի գործողության դադարեցման մասին ստացվել է տեղեկատվություն,
2) օդային ուղու շահագործման թույլտվության ստացման համար ներկայացված պահանջներին համապատասխան գործունեություն չի իրականացվել:
36. Տրամադրված չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրումների թույլտվության դադարեցման առաջարկությունը Գլխավոր վարչության կողմից կարող է ներկայացվել Խորհուրդ սույն կարգի 35-րդ կետով սահմանված դեպքերում:
37. Չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրումների թույլտվության դադարեցման առաջարկությունը Գլխավոր վարչության կողմից ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարություն, որը այն 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Խորհուրդ: Խորհուրդը նշված առաջարկությունը մուտքագրվելու օրվանից 12 աշխատանքային օրվա ընթացքում Գլխավոր վարչություն է ներկայացնում համապատասխան եզրակացություն:
38. Չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրումների թույլտվության գործողությունը դադարեցվում է Գլխավոր վարչության պետի հրամանով: Գլխավոր վարչության պետի հրամանը Գլխավոր վարչության կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարություն, որը այն տրամադրում է Հայտատուին 1 աշխատանքային օրվա ընթացքում:
VII. ՉՎԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՉՎԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
39. Չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր օդային փոխադրման համար օտարերկրյա օդանավ շահագործողը, իրավաբանական կամ ֆիզիկական անձը (այսուհետ` Հայտատու) թույլտվություն ստանալու համար թռիչքի/թռիչքների իրականացման ժամից առնվազն 72 ժամ առաջ` Գլխավոր վարչություն է ներկայացնում հայտ` դրա մեջ նշելով սույն Կանոնակարգի ձև 6-ով սահմանված հետևյալ տեղեկատվությունը.
1) Օդանավ շահագործողի կամ մասնավոր չվերթ իրականացնող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը), կապի միջոցների համարները,
2) Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) եռանիշ կոդը (օդանավ շահագործող կազմակերպության դեպքում) և չվերթի համարը,
3) Օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը,
4) Չվերթի նպատակը և տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված և այլն),
5) Չվերթի երթուղին,
6) Օդանավի հրամանատարի վկայականի պատճենը (իրավաբանական կամ ֆիզիկական անձի դեպքում),
7) Թռիչքի կատարման ամսաթիվը, թռիչք/վայրէջքի աերոդրոմները և ժամերը,
8) Օդանավի բեռնվածություն (ուղևորների քանակը` անուն, ազգանուն, քաղաքացիություն, բեռի քաշը և բնույթը),
9) Օդանավի սարքավորումները,
10) Դիմավորող կողմը:
40. Եթե օդային փոխադրումը հրատապ է և Հայտատուն չի կարող պահպանել սույն Կանոնակարգի 39-րդ կետում նշված ժամկետը, ապա Հայտատուն պետք է էլեկտրոնային փոստի կամ հեռագրի միջոցով նշի հեռագիրը սահմանված ժամկետներում չներկայացնելու հիմնավոր պատճառները:
41. Չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության համար Գլխավոր վարչություն մուտք եղած հայտը ուսումնասիրվում է Գլխավոր վարչության կողմից:
42. Հայտը Գլխավոր վարչություն մուտքագրվելուց հետո անհապաղ համաձայնեցվում է Գլխավոր վարչության շահագրգիռ ստորաբաժանումների հետ` իրենց իրավասության շրջանակում քննարկելու նպատակով, որի վերաբերյալ նշված ստորաբաժանումները մեկօրյա ժամկետում տրամադրում են դիտողություններ:
43. Հայտի սույն Կանոնակարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, այդ մասին տեղեկացվում է թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող Գլխավոր վարչության պաշտոնատար անձին: Այդ դեպքում Հայտատուին տրամադրվում է դիտողությունների ցանկը` հայտը Գլխավոր վարչություն մուտքագրվելուց հետո 1-օրյա ժամկետում: Հայտատուն իր թռիչքը իրականացնելու ժամկետից առնվազն 1 օր առաջ պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները, այդ մասին տեղեկացնելով Գլխավոր վարչությանը: Համապատասխանության դեպքում օդանավ շահագործողին տրվում է չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվություն (հեռագիր, էլեկտրոնային փոստ, հատուկ ավիացիոն կապ և այլն)` սույն կարգի ձև 7-ին համապատասխան:
44. Չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվությունների տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող Գլխավոր վարչության պաշտոնատար անձանց ցուցակը հաստատվում է Գլխավոր վարչության պետի հրամանով:
45. Հայտը մերժվում է, եթե.
1) չեն պահպանվել սույն Կանոնակարգի 38-րդ և 39-րդ կետերի դրույթները,
2) ներկայացված տեղեկությունները ակնհայտ կեղծ են,
3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների և սույն կանոնակարգի պահանջներին,
4) Հայտի և կից տեղեկությունների թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվել կամ չեն շտկվել:
46. Հայտի մերժման դեպքում այդ մասին հայտատուն նույն օրը տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները:
47. Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
48. Սույն գլխում նշված Հայտերի քննարկման և համաձայնեցման ընթացքում հաշվի են առնվում դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:
VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
49. Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման ընթացակարգի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները Գլխավոր վարչության կողմից պարբերաբար հրապարակվում են Գլխավոր վարչության «www.aviation.am» պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության «Աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածու» (ԱՏԺ) փաստաթղթում:
Ձև N 1
ՀԱՅՏ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ APPLICATION FOR GETTING PERMISSION FOR SCHEDULED AIR SERVICES OPERATION TO THE REPUBLIC OF ARMENIA BY FOREIGN AIRCRAFT OPERATORS
1. Օդանավ շահագործողի լրիվ անվանումը` կազմակերպաիրավական ձևի նշումով, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները
Fսll name of tհe aircraft operator, witհ legal form indication, location, all numbers for communications
____________________________________________________________________:
2. Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի ներկայացուցչության (ներկայացուցչական գործառնություն իրականացնող կազմակերպության) գտնվելու վայրը, ներկայացուցիչների անունը, ազգանունը, գտնվելու վայրը և կապի միջոցների համարները
Location of the aircraft operator Representation (organization, performing representatiոg function) in the Repսblic of Armeոia, name, surname of tհe representatives, location aոd numbers for communications
____________________________________________________________________:
3. Օդային հաղորդակցության իրականացման համար շահագործվող օդանավ(եր)ի տիպ(եր)ը, պատկանելությունը, գրանցման երկիրը, ազգային և գրանցման նիշերը
Type(s), ownership, state of registry, nationality and registration marks of tհe operating aircraft(s) for air service operation
____________________________________________________________________:
4. Օդային ուղին, չվերթի համարը, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) եռանիշ կոդը, Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (ԻԱՏԱ) երկնիշ կոդը, օդային հաղորդակցությունների իրականացման ժամկետները և շաբաթական հաճախականությունը, կիրառման ենթակա սակագները
Air route, flight number, International Civil Aviation Organization (ICAO) three-letter designator code, International Air Transport Association (IATA) two-letter designator code, periods of air service operation aոd weekly frequency, tariffs subject to apply
____________________________________________________________________:
5. Պահուստային օդանավակայանների/աերոդրոմների վերաբերյալ տեղեկատվություն
Information about alternate airports/airdromes
____________________________________________________________________:
6. Օդանավ շահագործող ընկերությունում օտարերկրյա կապիտալի բաժնեմասի առկայության և չափի մասին տեղեկություն
Information about the presence and share of the foreign capital at tհe aircraft operator's company
____________________________________________________________________:
____________________________________________________________________:
(Ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)
(Position title, name, sսrոame of tհe Represeոtative)
Ստորագրությունը
Signature _____________________
Ամսաթիվը
Date _____________________
Կնիքը
Seal
Ձև N 2
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/20 ____ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ PERMISSION 000/20 ____ TO THE FOREIGN AIRCRAFT OPERATORS FOR SCHEDULED AIR SERVICES OPERATION TO THE REPUBLIC OF ARMENIA
Օդանավ շահագործող ______________________
Aircraft Operator ______________________
Երթուղի ______________________
Air route ______________________
Օդանավ(եր)ի տիպ(եր)ը ______________________
Type(s) of aircraft(s) ______________________
Օդանավ(եր)ի ազգային և գրանցման նիշերը ______________________
Aircraft(s') nationality aոd registration ______________________
marks
Չվերթի համարը ______________________
Fligհt nսmber ______________________
Հաճախականությունը ______________________
Frequency ______________________
Թույլտվության գործողության ժամկետը` մինչև
Permission validity: till
«___»______________20__
_______________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)
(position title, name, sսrոame)
Կ.Տ.
Seal
«___» ________________ 20__
(տրման ամսաթիվը)
(date of issսe)
Ձև N 3
«Հաստատում եմ» «Affirmed»
Հայաստանի Հանրապետության Director General
կառավարությանն առընթեր General Department of
քաղաքացիական ավիացիայի Civil Aviation at the
գլխավոր վարչության պետ Government of the
«__ «______ 20__ Republic of Armenia
«__ «______ 20__
._________________________________________________________________________.
| (Օդանավ շահագործողի անվանումը) |
| (Name of the aircraft operator) |
| «___ «______ 20__ թ.-ից «___ «______20__ թ.-ը ընկած ժամանակահատվածում |
| Հայաստանի Հանրապետության օդային տարածք չվերթերի իրականացման |
| չվացուցակի նախագիծ |
| Schedule draft for flight operation in the airspace of the Republic |
| of Armenia |
| in the period from «___ «_______ 20__ till «___ «_______ 20___ |
|_________________________________________________________________________|
|Հ/Հ|Չվերթի համարը|Շաբաթվա | Երթուղի |Ծանոթու-|
|N/N|Flight number|օրերը | Route |թյուն |
| | |Days of | |Remarks |
| | |the week| |Remarks |
|___|_____________|________|_____________________________________|________|
|1. |(Ժամանող) |0000000 |(Մեկնման կետ) |(Ժամանման կետ) | |
| |((Arriving) | |(Ժամը) UTC |(Ժամը) UTC | |
| | | |Departure point) |(Arrival point) | |
| | | |(Time) |(Time) | |
| | | |_____________________________________| |
| | | | (Նշել թռիչքի երթուղին) | |
| | | | (Indicate flight route) | |
|___|_____________|________|_____________________________________|________|
|2. |(Մեկնող) |0000000 |(Մեկնման կետ). |(Ժամանման կետ) | |
| |(Departing) | |(Ժամը) UTC |Ժամը) UTC | |
| | | |(Departure point) |(Arrival point) | |
| | | |(Time) |(Time) | |
| | | |_____________________________________| |
| | | | (Նշել թռիչքի երթուղին) | |
| | | | (Indicate flight route) | |
|___|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Առևտրային |«stop-over»|Երթուղում |Օդանավի | Բաղադրակազմը |
|N/N|իրավունքրով|իրավունքով |տեխնիկական|տիպը | Layout |
| |հատվածներ |կետեր |վայրէջքի |Aircraft_|________________________|
| |Segments |Points with|կետեր |type |Առաջին|Բիզնես |Էկոնոմ |
| |with |«stop-over»|En-route | |կարգ |կարգ |կարգ |
| |commercial |rights |points of | |First |Business|Economy |
| |rights | |technical | |class |class |class |
| | | |landings | | | | |
|___|___________|___________|__________|_________|______|________|________|
|1. |(Նշել |(Նշել |(Նշել | | | | |
| |կետերը) |կետերը) |կետերը) | | | | |
| |(Indicate |(Indicate |(Indicate | | | | |
| |points) |points) |points) | | | | |
|___|___________|___________|__________|_________|______|________|________|
|2. |(Նշել |(Նշել |(Նշել | | | | |
| |կետերը) |կետերը) |կետերը) | | | | |
| |(Indicate |(Indicate |(Indicate | | | | |
| |points) |points) |points) | | | | |
._________________________________________________________________________.
Օդանավ շահագործողի ղեկավար CEO of the aircraft operator
Ձև N 4
ՀԱՅՏ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
APPLICATION FOR GETTING PERMISSION BY FOREIGN AIRCRAFT OPERATORS FOR CHARTER AIR TRANSPORTATIONS SUBJECT TO SCHEDULE TO THE REPUBLIC OF ARMENIA
1. Օդանավ շահագործող (անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները)
Aircraft operator (name, location, all numbers for communications)
__________________________________________________________________:
Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցիչ (անունը, ազգանունը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները)
Representative in the Republic of Armenia (name, surname, location, numbers for communications)
__________________________________________________________________:
2. Պատվիրատու (անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները)
Cհarterer (name, location, numbers for communications)
__________________________________________________________________:
3. Չվերթի տեսակը
Type of fligհt
__________________________________________________________________:
4. Օդանավ(եր)ի տիպ(եր)ը
Type of aircraft
__________________________________________________________________,
Նստատեղերի քանակը
Nսmber of seats
__________________________________________________________________:
Օդանավերի ազգային և գրանցման նիշերը
Nationality aոd registration marks of the aircraft
__________________________________________________________________:
5. Օդանավի գրանցման պետությունը
State of registry of the aircraft
__________________________________________________________________:
6. Չվերթերի երթուղին
Flights route
__________________________________________________________________:
7. Կատարվող չվերթերի ժամկետները, հաճախականությունը և չվերթի համարը
Periods, frequency and flight number of the operating flights
__________________________________________________________________,
«__»________20__ թ-ից մինչև «__» __________20__ թ-ը շաբաթվա __ օր
From «__»__________20__ till «__»__________20__ on___ days of the week
8. Այլ պայմաններ.
Other conditions:
____________________________________________________________________:
ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
AIRCRAFT OPERATOR CHARTERER
Կ.Տ. Կ.Տ.
Seal Seal
_______________ _______________ _______________ _______________
ստորագրությունը ազգանունը ստորագրությունը ազգանունը
signature surname signature surname
«__»____________20__ «__»____________20__
Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
The following documents shall be enclosed to the application:
- օդանավ շահագործողի սերտիֆիկատի պատճենը` կից հավելվածներով/հատուկ դրույթներով,
copy of the Air Operator Certificate with operations specifications/special supplementary regulations on operations;
- հայտում նշված օդային հաղորդակցությունն իրականացնելու համար նախատեսված օդանավերի թռիչքային պիտանիության սերտիֆիկատների (վկայականների) և պետական գրանցման սերտիֆիկատների (վկայականների) պատճենները,
copies of Certificates of Registration and Airworthiness Certificates of the aircraft provided for air services mentioned in the application;
- օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված օդանավերի, փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների, ինչպես նաև երրորդ անձանց հանդեպ ապահովագրության/վերաապահովագրության վկայականների (սերտիֆիկատների) պատճենները,
copies of insurance/reinsurance policy certificates for aircraft, transporting passengers, baggage, cargo, as well as for third party legal liabilities;
- օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրի պատճենը,
aviation security program of aircraft operator;
- օդանավ շահագործողի պատվիրատուի տվյալները (անունը, ազգանունը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները),
information on charterer of tհe aircraft operator (name, surname, location, all numbers for communications);
- Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի ներկայացուցչի կամ ներկայացուցչության վերաբերյալ տեղեկություններ (անունը, ազգանունը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները, լիազորությունները)` բնօրինակը,
information on Representative or Representation of the aircraft operator in tհe Repսblic of Armenia (name, surname, location, all numbers for communications, power of attorney) - original;
- Հայաստանի Հանրապետության օդանավակայանում օդանավերի տեխնիկական սպասարկման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն` բնօրինակը,
information about aircraft maintenance at the airport in the Republic of Armenia - original;
- իրականացվող ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների ծրագրի բնօրինակը:
original of the program for operating non-scheduled air services.
Ձև N 5
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/20 ____ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ PERMISSION 000/20 ____ FOR CHARTER AIR TRANSPORTATIONS SUBJECT TO SCHEDULE
Օդանավ շահագործողը ______________________
Aircraft Operator ______________________
Պատվիրատու ______________________
Charterer ______________________
Երթուղի ______________________
Route ______________________
Օդանավերի տիպերը ______________________
Types of aircraft ______________________
Օդանավերի ազգային և գրանցման նիշերը ______________________
Aircrafts' nationality and registration marks ______________________
Չվերթի համարը ______________________
Fligհt nսmber ______________________
Հաճախականությունը ______________________
Frequency ______________________
Թույլտվության գործողության ժամկետը` մինչև ______________________
Permission validity: till
«___» ___________20____
______________________
(պաշտոնը, անունը,
ազգանունը)
(position title, name,
sսrոame)
Կ.Տ.
Seal
«___» ______________ 20__
(տրման ամսաթիվը)
(date of issue)
Ձև N 6
ՀԱՅՏ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉՎԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ APPLICATION BY FOREIGN AIRCRAFT OPERATORS FOR GETTING PERMISSION TO OPERATE NON-SCHEDULED AIR TRANSPORTATIONS TO THE REPUBLIC OF ARMENIA, NOT INCLUDED IN THE SCHEDULE
1. Օդանավ շահագործողի կամ մասնավոր չվերթ իրականացնող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում` անուն, ազգանուն, հայրանունը, բնակության վայրը), կապի բոլոր միջոցների համարները
Name of the aircraft operator or the organization operating private flight (in case of natural person: name, surname, address), location, all numbers for communications
____________________________________________________________________
2. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը և/կամ չվերթի համարը
ICAO three-letter designator code of the aircraft operator and/or flight number
____________________________________________________________________
3. Oդանավի գրանցման երկիրը
State of registry of the aircraft
____________________________________________________________________
4. Oդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը, առավելագույն թռիչքային քաշը
Aircraft type, nationality and registration marks, maximum take of weight (MTOW)
____________________________________________________________________
5. Չվերթի նպատակը
Purpose of flight
____________________________________________________________________
6. Փոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված)
Type of traffic (Passengers, cargo, combined)
____________________________________________________________________
7. Չվերթի երթուղին, թռիչքի կատարման ամսաթիվը և ժամերը, թռիչք/վայրէջքի աերոդրոմները
Flight route, date and time of flight operation, departure/arrival aerodrome
____________________________________________________________________
8. Oդանավի բեռնվածություն (ուղևորային` ուղևորների թիվը, անուն, ազգանուն,
բեռնային` բեռի քաշը և բնույթը)
Load of the aircraft (passenger flight: number of passengers, name, surname,
cargo flight: weight and nature of cargo)
____________________________________________________________________
9. Oդանավի ստանդարտ սարքավորում
Standard equipment of the aircraft
____________________________________________________________________
10. Դիմավորող կողմ
Receiving party
____________________________________________________________________
Ձև N 7
«ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/20___ PERMISSION 000/20___
ՉՎԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ FOR NON-SCHEDULED AIR TRANSPORTATION, NOT INCLUDED IN THE SCHEDULE
Փոխադրում իրականացնող ___________________
Operator
Երթուղի ___________________
Route
Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ ___________________
կոդը և չվերթի համարը
ICAO tհree-letter designator code
of the aircraft operator and flight
number
Փոխադրման կատարման ամսաթիվը և ժամերը ___________________
Date and time of flight operation
Օդանավերի տիպերը ___________________
Aircraft types
Օդանավերի ազգային և գրանցման նիշերը ___________________
Aircraft national and registration marks ___________________
___________________
___________________
___________________
___________________
(Ստորագրություն) __________________
(Signature) __________________
__ ___________20 թ.
__ ___________20 թ.
(տրման ամսաթիվը)
(date of issue)