Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱ ...

01.03.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.02.1998  -ից մինչեւ   01.03.1998  -ը:
 
i

/ուժը կորցրել է 01.03.98թ` 22.10.97թ թիվ 466 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 1991թ. թիվ 164

 

ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

i

1. Հաստատել հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի ձևերը:

/1-ին կետն ուժը կորցրել է 16.01.98 թիվ 23 որոշում/

i

2. Սահմանել, որ հողի սեփականության իրավունքի պետական ակտերը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինների կողմից հողի սեփականատերերին են հանձնվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված փաստաթղթերի հիման վրա:

Հողի սեփականության իրավունքի պետական ակտը (ձևը կցվում է) կազմվում է 2 օրինակից: Մեկ օրինակը` համապատասխան համայնքի ղեկավարի նշագրումով, պահվում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնում, իսկ մյուս օրինակը տրվում է հողի սեփականատիրոջը:

/փոփ. 14.04.95 թիվ 199, խմբ. 16.01.98 թիվ 23 որոշումներ/

i

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) ապահովել հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի հանձնման հետ կապված աշխատանքների ժամանակին կատարումը.

բ) մինչև նշված ակտերի հանձնումը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել հողատարածությունների չափերի և սահմանների ճշտման աշխատանքներ, սահմաններն ամրացնելով համապատասխան սահմանասյուներով.

գ) բոլոր շրջաններն ապահովել հավաքական քարտեզներով, դրանցում արտահայտելով սեփականատերերի և օգտագործողների հողերը ու դրանց սահմանները.

դ) հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի կազմման հետ կապված բոլոր աշխատանքները կատարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հողաշինարարության նպատակով նախատեսված միջոցների հաշվին:

/3-րդ կետն ուժը կորցրել է 16.01.98 թիվ 23 որոշում/

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր մամուլի կոմիտեին` ապահովել հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի ձևերի տպագրումը, համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատվերի, սեփականաշնորհման գործընթացից ստացված գումարների հաշվին:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի ապրիլի 7-ի <սսհմ մինիստրների="" սովետի="" 1975="" թվականի="" մարտի="" 6-ի=""><հողի օգտագործման="" իրավունքի="" պետական="" ակտերը="" հողօգտագործողներին="" հանձնելու="" մասին=""> N-174 որոշումը:

 

Ձ Ե Վ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի

ԹԻՎ 164 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Պ Ե Տ Ա Կ Ա Ն

 

Զ Ի Ն Ա Ն Շ Ա Ն

 

ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

ՊԵՏԱԿԱՆ

Ա Կ Տ

 

էջ 2

 

Հողի սեփականատերը օգտվում է սեփականատիրոջ բոլոր իրավունքներից /վաճառքի, գրավ դնելու, փոխանակության, նվիրատվության, ժառանգելու/ և իրավունք ունի ինքնուրույնաբար տնտեսավարել հողի վրա:

Հողի սեփականատերը պարտավոր է հողն օգտագործել արդյունավետ, նպատակային նշանակությանը համապատասխան, չնվազեցնել նրա բերրիությունը, կիրառել արտադրության բնապահպանական տեխնոլոգիաներ, տնտեսական գործունեության հետևանքով թույլ չտալ բնապահպանական իրադրության վատթարացում, ժամանակին մուծել հարկերը, չխախտել հողի մյուս սեփականատերերի և հողօգտագործողների իրավունքները:

Հայաստանի Հանրապետության հողային

օրենսգիրք

 

էջ 3

 

Պետական ակտը տրված է __________________________________________________

/ սեփականատիրոջ անունը, հայրանունը,

 

__________________________________________________________________________

                              ազգանունը /

 

Հատկացվում է նրան սեփականության իրավունքով ____________հա

 

__________________________________________________________________________

                      /հողատարածության գտնվելու վայրը/

 

համաձայն հատակագծի:

 

Սույն պետական ակտը կազմված է երկու օրինակից, որից առաջինը տրվում է սեփականատիրոջը, երկրորդը պահվում է շրջանային հողաշինարարական ծառայությունում:

 

Ակտը գրանցված է հողի սեփականության իրավունքի պետական ակտերի հաշվառման գրքում ____________համարի տակ:

 

Ակտը տրված է

 

   _____________________________________         _________________________

   Ժողովրդական պատգամավորների տեղական            Գործկոմի նախագահ Ա.Ա.Հ.

/գյուղական, ավանային շրջանային,

   քաղաքային/ խորհրդի գործադիր կոմիտեի               /ստորագրությունը/

անվանումը

 

   «_____»_____________________199  Թ.                  Կ.Տ.

 

Էջ 4

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

__________________________________________________________________________

 Նո.         Փաստաթղթի թվականը, համարը, բովանդակությունը    Տարածությունը

հատակագծի   որի հիման վրա մտցվել է փոփոխությունը

  վրա                                                          /հա/

 

__________________________________________________________________________

 

էջ 5

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր

 

ՀՈՂԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎՃԱՐԻ __________________________________________________________________________

նո. Հողատեսքը  Հողագնահատման  Հողատարածությունը   Տնտեսական    1-հա

                                                 գնահատականը  հողատարածքի

                    խումբը       /հա/               /բալ/     վճարի չափը

                                                               /ռուբ./

__________________________________________________________________________

 

էջ 6

 

Ձ Ե Վ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի

ԹԻՎ 164 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Պ Ե Տ Ա Կ Ա Ն

 

Զ Ի Ն Ա Ն Շ Ա Ն

 

ՀՈՂԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

ՊԵՏԱԿԱՆ

Ա Կ Տ

 

էջ 7

 

Հողի մշտական օգտագործողներն իրավունք ունեն հողն օգտագործել նրա հատկացման պայմաններին համապատասխան, որպես սեփականություն ունենալ գյուղատնտեսական կուլտուրաների ցանքեր, բազմամյա տնկարկներ, արտադրած արտադրանք և այլ գույք, և պարտավոր են ապահովել հողի օգտագործումը նրա նպատակային նշանակմանը և հատկացման պայմաններին համապատասխան, հողն օգտագործել արդյունավետ, կիրառել արտադրության բնապահպանական տեխնոլոգիաները, տնտեսական գործունեության հետևանքով թույլ չտալ բնապահպանական իրադրության վատթարացում, ժամանակին մուծել հողային հարկերը, չխախտել հողի սեփականատերերի և մյուս հողօգտագործողների իրավունքները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ

ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

էջ 8

 

«_____»_______________19  թ.

 

Պետական ակտը տրված է __________________________________________________

 

__________________________________________________________________________

           /հողօգտագործողի անվանումը և նրա գտնվելու վայրը/

 

և ամրացվում է մշտական օգտագործման համար __________ հա հող հողօգտագործման հատակագծով նշված սահմաններում:

 

Հողը հատկացվում է______________________________________________________

 

__________________________________________________________________________

                  /նպատակը, նշանակությունը/

 

_______________________________________________________________ համար:

 

Սույն պետական ակտը կազմված է երկու օրինակից, որից առաջինը տրվում է հողօգտագործողին, երկրորդը պահվում է շրջանային հողաշինարարական ծառայությունում:

 

Ակտը գրանցված է հողի օգտագործման իրավունքի պետական ակտերի հաշվառման գրքում ........համարի տակ:

 

Ակտը տրված է

  ______________________________________          ________________________

  Ժողովրդական պատգամավորների տեղական               գործկոմի նախագահի

  /գյուղական, ավանային, շրջանային,                /Ա.Ա.Հ. և

  քաղաքային/ խորհրդի գործադիր կոմիտեի              ստորագրությունը/

անվանումը

 

  «_____»______________________199  թ.                  Կ.Տ.

 

էջ 9

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

Կատարող` ___________________________

Շրջանի գլխավոր ինժեներ հողաշինարար

___________________________

 

«_______»____________________199 թ.

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
05.03.1991
N 164
Որոշում