(ուժը կորցրել է 14.04.95 թիվ ՆՀ-431 հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ամրապնդման նպատակով ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Մինչև Հայաստանի Հանրապետության ազգային բանկի մասին օրենքի ընդունումը, ԽՍՀՄ պետբանկի Հայկական հանրապետական բանկը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության բանկի:
2. Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության բանկի վրա դնել ազգային բանկի ֆունկցիաներ, այդ թվում`
վարկային և դրամական պետական քաղաքականության իրականացումը Հայաստանի Հանրապետության տարածքում.
բանկային գործունեության կազմավորումը և լիցենզավորումը.
օտարերկրյա արժութային գործառնությունների կարգավորումը և լիցենզավորումը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության բանկին` մինչև 1992 թվականի հունվարի 1-ը նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության կառավարությանը
ներկայացնել առաջարկություններ վերը նշված ֆունկցիաների իրականացումը կանոնակարգող համապատասխան ակտեր ընդունելու վերաբերյալ:
4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
19 դեկտեմբերի 1991 թ.
ՆՀ-41