Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2014-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2014-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶ ...

 

 

040.0442.030414

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 2014 թվականի N 442-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1207-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 1207-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի մարտի 27-ի

N 442-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014-2025 ԹԹ. ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՆԱԽԱԲԱՆ

I. ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ 1. ԿԶԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ 2008-2012 ԹԹ. ԵՎ ԿԶԾ-Ի ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ (ՀԶԾ) ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ 3. ՀԶԾ-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 4. ՀԶԾ-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԻՐԱԽՆԵՐԸ III. ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ 5. 2008-2012 ԹԹ. ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ 5.1. ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ 5.2. ԳՆԵՐ 5.3. ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ 5.4. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐ 6. 2014-2025 ԹԹ. ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ 7. ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՌԻՍԿԵՐԸ 7.1. ՌԻՍԿԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 7.2. ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ IV. ՀԶԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 8. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ «ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 8.1. ԵՐԿՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ «ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ 8.2. ԳՈՐԾԱՐԱՐ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ 8.3. ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՈՒՄԸ 8.4. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 9. ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻՆ ԵՎ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻՆ ՄԻՏՎԱԾ «ՈՒՂՂԱԿԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 9.1. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ 9.2. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ 9.3. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ 9.4. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ 9.5. ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 10. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ 10.1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ 10.2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ 10.3. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 10.4. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ 11. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ 11.1. ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ 11.2. ՈՌՈԳՈՒՄ 11.3. ՏՐԱՆՍՊՈՐՏ 11.4. ԷՆԵՐԳԵՏԻԿԱ V. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՈՒՄ 12. ԻՐԱՎԻՃԱԿ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐ 13. ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐ, ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ VI. ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ 14. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐ 15. ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ 16. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐԸ VII. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 17. ԻՐԱՎԻՃԱԿ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐ 18. ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐ 19. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ 19.1. «ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆՊԱՍՏՆԵՐԻ» ԾՐԱԳԻՐ 19.2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ 20. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ VIII. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ 21. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 21.1. ԻՐԱՎԻՃԱԿ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐ 21.2. ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐ 21.3. ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ 22. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 22.1. ԻՐԱՎԻՃԱԿ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐ 22.2. ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐ 23. ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 23.1. ԻՐԱՎԻՃԱԿ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐ 23.2. ՏԵՍԼԱԿԱՆԸ 23.3. ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐ 24. ՄՇԱԿՈՒՅԹ 24.1. ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ 24.2. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 24.3. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ 24.4. ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ IX. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ 25. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

X. ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ 26. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՇԱՐԺԸ 2008-2010 ԹԹ. ԵՎ ԴՐԱՆՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ 2025 Թ. 27. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ 27.1. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ 27.2. ՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ 28. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 29. ՀԱՆՐԱՅԻՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 29.1. ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌԱՎԵԼ ՍԵՐՏ ԻՆՏԵԳՐՈՒՄ ՄԺԾԾ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ 29.2. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԷԱԿԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ 29.3. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ 29.4. ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ 29.5. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ 29.6. ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ 30. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ 30.1. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 31. ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ 31.1. ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ 31.2. ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 31.3. ՆՈՏԱՐԻԱՏ 31.4. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ 32. ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ 33. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ 34. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 34.1. ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ 34.2. ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄ 34.3. ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ XI. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿ 35. ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԲՅՈՒՋԵԻ ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ 36. ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ 37. ՀՆԱՐԱՎՈՐ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ

 

ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ

 

Աղյուսակ 1. ՀԶԾ-ի մակրոտնտեսական շրջանակը. հիմնական ցուցանիշների

կանխատեսում

Աղյուսակ 2. Տնտեսության ոլորտների զարգացման հիմնական ցուցանիշների

կանխատեսում

Աղյուսակ 3. Արտահանման փաստացի կառուցվածքը` ըստ հիմնական ապրանքային

խմբերի 2006-2012 թթ., տոկոս` ընդհանուրի նկատմամբ

Աղյուսակ 4. Զբոսաշրջության ոլորտի զարգացումը 2011-2025 թթ.

Աղյուսակ 5. Գյուղատնտեսությունը և գյուղի զարգացումը 2008-2012 թթ.

Աղյուսակ 6. Գյուղատնտեսություն և գյուղի զարգացում` 2012-2025 թթ.

Աղյուսակ 7. Զբաղվածությունը, գործազրկությունը և աշխատուժի

մասնակցությունը ՀՀ-ում 2012-2025 թթ.

Աղյուսակ 8. Աշխատանքային հարաբերությունները բնութագրող նորմեր

Հայաստանում, ԱՊՀ որոշ երկրներում և Լատվիայում (2011 թ.)

Աղյուսակ 9. Խմելու ջրի մատչելիությունը 2008-2011 թթ., տոկոս

Աղյուսակ 10. Խմելու ջրի համակարգի հիմնական նպատակային ցուցանիշները

Աղյուսակ 11. Ոռոգելի հողատարածքները և մատակարարված ջրի ծավալը

2008-2012 թթ.

Աղյուսակ 12. Ոռոգման ջրի մատակարարման ծառայություններից

բավարարվածությունը 2009-2011 թթ.

Աղյուսակ 13. Ոռոգման համակարգի հիմնական նպատակային ցուցանիշները

Աղյուսակ 14. Պետական բյուջեի ծախսերը ճանապարհային տնտեսությունում

2007-2012 թթ.

Աղյուսակ 15. Տրանսպորտի ոլորտի նպատակային ցուցանիշները

Աղյուսակ 16. Էներգետիկայի ոլորտի նպատակային ցուցանիշները

Աղյուսակ 17. ՀՀ մարզերում և Երևանում արդյունաբերական արտադրանքի

ծավալը բնակչության մեկ շնչի հաշվով, ընթացիկ գներով,

2004-2012 թթ., հազար դրամ

Աղյուսակ 18. ՀՀ մարզերում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը

բնակչության մեկ շնչի հաշվով, ընթացիկ գներով,

2004-2012 թթ., հազար դրամ

Աղյուսակ 19. Հիմնական միջոցների գործարկման, մանրածախ

ապրանքաշրջանառության ու բնակչությանը մատուցված

ծառայությունների միջին ծավալը (բնակչության մեկ շնչի

հաշվով, ընթացիկ գներով) ՀՀ մարզերում և Երևանում,

2004-2012 թթ., և դրանց տարածքային անհամաչափության

բնութագրիչները

Աղյուսակ 20. ՀՀ մարզերում և Երևան քաղաքում 2008-2012թթ. բոլոր

աղբյուրներով 1 շնչի հաշվով իրականացված կապիտալ

ներդրումները (հազ. դրամ) և դրանց տարածքային

անհամաչափության բնութագրիչները

Աղյուսակ 21. Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի հարաբերակցությունը միջին

հանրապետականի նկատմամբ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում,

2009-2012թթ., տոկոս

Աղյուսակ 22. ՀՀ համայնքների բնութագրերն ըստ մարզերի` 2012 թվականին

Աղյուսակ 23. Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի հարաբերակցությունը միջին

հանրապետականի նկատմամբ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում`

ըստ զարգացման բազային սցենարի և ըստ տարածքային զարգացման

քաղաքականության նպատակադրումների, տոկոս

Աղյուսակ 24. Բնակչության մեկ շնչի հաշվով միջին ամսական դրամական

եկամուտները 2004-2012 թթ.

Աղյուսակ 25. Բնակչության առանձին խմբերի աղքատության ցուցանիշները

2004-2012թթ.

Աղյուսակ 26. Եկամուտների բաշխման անհավասարության ցուցանիշները

2004-2012 թթ.

Աղյուսակ 27. Աղքատության մակարդակի տարածքային շարժը Հայաստանում

2008-2012 թթ.

Աղյուսակ 28. Աղքատության մակարդակի մարզային շարժը Հայաստանում

2008-2012 թթ.

Աղյուսակ 29. Աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշները

Աղյուսակ 30. Սոցիալական պաշտպանության համակարգի ֆինանսավորման

ցուցանիշները 2010-2014 թթ.

Աղյուսակ 31. Սոցիալական պաշտպանության համակարգի ֆինանսավորման հիմնական

նպատակային ցուցանիշները 2010-2025 թթ.

Աղյուսակ 32. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների

ծրագրի հիմնական ցուցանիշները 2008-2013 թթ.

Աղյուսակ 33. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների

ծրագրի հիմնական նպատակային ցուցանիշները

Աղյուսակ 34. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան

երեխայի խնամքի նպաստի ցուցանիշները 2008-2013 թթ.

Աղյուսակ 35. Համախմբված բյուջեի` կենսաթոշակների գծով ծախսերը

2012-2025 թթ.

Աղյուսակ 36. Հիվանդացության ժամանակ բժշկական խորհրդատվության կամ

բուժման դիմած բնակչության մասնաբաժինը` ըստ բնակության

վայրի և բարեկեցության աստիճանի, տոկոս

Աղյուսակ 37. Համախմբված բյուջեի ծախսերը առողջապահության բնագավառում

2012-2025թթ.

Աղյուսակ 38. Համախմբված բյուջեից կրթությանն ուղղվող ծախսերի շարժը

2008-2013 թթ.

Աղյուսակ 39. Համախմբված բյուջեից կրթությանն ուղղվող ծախսերի կառուցվածքը

2011-2014թթ., հազար դրամ

Աղյուսակ 40. Մեկ աշակերտի և անվճար հիմունքներով սովորող ուսանողի

հաշվով տարեկան պետական ծախսերը 2008-2011 թվականներին

Աղյուսակ 41. Հիմնական դպրոցի ավարտական վկայական ստացածները 2010/11

ուստարում և նրանց հետագա շարժը կրթահամակարգի տարբեր

օղակներում

Աղյուսակ 42. Աշակերտ/ուսուցիչ հարաբերակցությունն ու դասարանների միջին

խտությունը հանրակրթական դպրոցներում 2008-2011 թթ.

Աղյուսակ 43. ՀՀ հանրային կառավարման համակարգը բնութագրող ցուցանիշները

2008-2010 թթ.

Աղյուսակ 44. Հանրային կառավարման հիմնական ցուցանիշների թիրախային

արժեքները 2017, 2021 և 2025 թթ.

Աղյուսակ 45. 2013-2025 թթ. համախմբված բյուջեի ռեսուրսային շրջանակը

Աղյուսակ 46. 2014-2025 թթ. համախմբված բյուջեի ծախսերը` ըստ ծախսերի

գործառական դասակարգման խոշորացված խմբերի

Աղյուսակ 47. Բազային սցենարի համեմատ լրացուցիչ ֆինանսավորման պահանջի

գնահատական` ըստ ծախսային ուղղությունների, տոկոս` ՀՆԱ-ի

նկատմամբ

 

ԳԾԱՆԿԱՐՆԵՐ

Գծանկար 1. Զբաղվածությունը ոչ գյուղատնտեսական հատվածում 2012-2025 թթ.

Գծանկար 2. Արտահանումը, ներմուծումը և ապրանքների ու ծառայությունների հաշվեկշիռը 2006-2012 թթ., տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ

Գծանկար 3. ՀՀ արտահանումը, ներմուծումը և ապրանքների ու ծառայությունների հաշվեկշիռը 2012-2025 թթ. (տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ)

Գծանկար 4. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները (հազար հեկտար)

Գծանկար 5. Գյուղատնտեսության ներճյուղային կառուցվածքը, ապրանքայնության մակարդակը և հողերի նպատակային օգտագործման ցուցանիշները 2008-2012թթ.

Գծանկար 6. Աշխատուժի մասնակցության և զբաղվածության մակարդակների շեղումները տրենդից (տոկոս)

Գծանկար 7. Գործազրկության մակարդակը և ոչ ֆորմալ զբաղվածությունը ըստ տարիքային խմբերի 2006 թ. և 2010 թ.

Գծանկար 8. Նվազագույն աշխատավարձի հարաբերակցությունը աղքատության վերին շեմի և միջին աշխատավարձի նկատմամբ (2012-2025 թթ.)

Գծանկար 9. Ընդհանուր աշխատանքային ծախսերում տարբեր տիպի հարկերի և հատկացումների տեսակարար կշիռները որոշ ՏՀԶԿ երկրներում (2010 թ.) և Հայաստանում

Գծանկար 10. Ջրամատակարարման միջին օրական տևողությունը ՀՀ քաղաքներում 2012թ.

Գծանկար 11. Աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակի շարժը Հայաստանում 2004-2012 թթ.

Գծանկար 12. ՀՆԱ-ի և աղքատության մակարդակի շարժը Հայաստանում 2004-2012 թթ.

Գծանկար 13. Բնակչության մեկ շնչի հաշվով միջին ամսական դրամական եկամուտների կառուցվածքը 2004-2012 թթ.

Գծանկար 14. Բնակչության շնչային դրամական եկամտի կառուցվածքը 2004-2012 թթ.` ըստ եկամտային դեցիլների խմբերի, %

Գծանկար 15. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ծրագրի ազդեցությունը աղքատության և ծայրահեղ աղքատության կրճատման վրա 2008-2012 թթ.

Գծանկար 16. Կենսաթոշակների գծով համախմբված բյուջեի ծախսերը 2008-2011 թթ.

Գծանկար 17. Աշխատանքային և հիմնական թոշակների գծով ԿԶԾ-ի թիրախների ուղղությամբ առաջընթացը

Գծանկար 18. Կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրմամբ պայմանավորված պետական ծախսերի գնահատականը (2014-2025 թթ.), տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ

Գծանկար 19. Համախմբված բյուջեի ծախսերը առողջապահության ոլորտում 2009-2012 թթ.

Գծանկար 20. Առողջապահական ծառայությունների սպառումը Հայաստանում, ԵՄ նորանդամ և ԱՊՀ երկրներում (2008-2011 թթ.)

Գծանկար 21. 2002-2012 թթ. Հայաստանում բնակչության մահացությունը` ըստ պատճառների (100000 բնակչի հաշվով)

Գծանկար 22. Հանրային հեռարձակող ընկերությունների եկամուտների կառուցվածքը ԵՄ երկրներում (2006 թ.) և Հայաստանում (2011 թ.)

Գծանկար 23. Համախմբված բյուջեի ծախսերը` ըստ տնտեսագիտական նշանակության (2013-2025 թթ.), տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ

Գծանկար 24. Համախմբված բյուջեի ոչ տոկոսային ծախսերի կառուցվածքը` ըստ ծախսերի գործառական դասակարգման խոշորացված հոդվածների (2013-2025 թթ.), տոկոս` ընդամենը ոչ տոկոսային ծախսերի նկատմամբ

Գծանկար 25. Բազային սցենարի համեմատ` արտաքին աղբյուրներից լրացուցիչ ֆինանսավորման պահանջի գնահատական

Գծանկար 26. Համախմբված բյուջեի հաշվեկշիռ` բազային և լրացուցիչ ֆինանսավորմամբ սցենարներ

Գծանկար 27. Պետական պարտք` բազային և լրացուցիչ ֆինանսավորմամբ սցենարներ, տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

1. ՀՀ Կառավարությունը վերանայել է 2008 թվականին ընդունված «Կայուն զարգացման ծրագիրը» (ԿԶԾ)` հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված զարգացումներն ու նոր իրողությունները:

2. Վերանայված ծրագիրը նպատակ ունի հետճգնաժամային ռազմավարական համակարգված շրջանակ ապահովել Կառավարության քաղաքականությունների ձևավորման համար: Ծրագիրը Կառավարությանը հնարավորություն է ընձեռելու միավորելու ազգային կարողությունները երկրի երկարաժամկետ զարգացման տեսլականի ձևավորման շուրջ` հաշվի առնելով կուտակված փորձը, առկա պայմաններն ու գլոբալ զարգացման մարտահրավերները:

3. Ծրագրի հեռանկարը մինչև 2025 թվականն է: Փաստաթղթում նախանշված են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունների ընդհանրական համախումբը, նպատակները, զարգացման հիմնական խոչընդոտները և սահմանափակումները, գերակա նպատակներին հասնելու համար անհրաժեշտ առանցքային բարեփոխումներն ու քաղաքականության գործիքները, ինչպես նաև հիմնական ռիսկերը:

4. Կառավարության երկարաժամկետ զարգացման ռազմավարության գերխնդիրը բնակչության նյութական և ոչ նյութական բարեկեցության շարունակական ավելացումն է:

5. Երկրի զարգացման ներկա փուլի առանձնահատկություններից ելնելով` որակյալ և բարձր արտադրողականություն ապահովող աշխատատեղերի ստեղծման ճանապարհով զբաղվածության ընդլայնումը հռչակված է որպես ծրագրի հիմնական նպատակ:

6. ՀՀ Կառավարության գործողություններն ուղղված են լինելու յուրաքանչյուրի համար սեփական ջանքերով աշխատանքին համապատասխան արդարացի վաստակ ստանալու հնարավորությունների ստեղծմանը: Ծրագրի իրականացումը երաշխավորելու է հասարակության յուրաքանչյուր անդամի` սեփական պետության կողմից պաշտպանված և սոցիալապես ապահովված լինելու անվերապահ ընկալման ամրապնդումը: ՀՀ քաղաքացու անձնական զարգացմանը, մասնագիտական աճին, նրա քաղաքացիական դաստիարակությանն ու մշակույթի մակարդակի ավելացմանն ուղղված գործողությունները լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում` յուրաքանչյուրի մոտ ամրապնդելով հայրենիքում ապրելու նախընտրելիությունը:

7. Ծրագիրը առանձին ոլորտներին առնչվող մանրամասներ չի ներառում, սակայն բավարար ուղենիշեր է ապահովում ոլորտային ծրագրերի մշակման ժամանակ ընդհանուր տրամաբանությամբ առաջնորդվելու համար: Միաժամանակ, փաստաթղթի բաժիններում և ենթաբաժիններում ոլորտային քաղաքականությունները համաչափ մանրամասնությամբ և ընդգրկունությամբ չեն ներկայացված, ինչը հիմնականում պայմանավորված է առանձին ոլորտների յուրահատկություններով: Փաստաթուղթը, այդ առումով, պետք է դիտարկել արդեն իսկ հաստատված ոլորտային ծրագրերի համատեքստում` կախված դրանց ընդունման ժամկետներից, ընդգրկումից և ծրագրված ժամկետային հորիզոնից այնքանով, որքանով դրանք համահունչ են ներկայացված գերակայություններին:

8. Ծրագրի հիմնական առաքելություններից է առաջիկա տարիներին ռազմավարական ուղենիշեր ապահովելը միջնաժամկետ ծախսային ծրագրերի (ՄԺԾԾ) մշակման համար:

9. Ծրագրային ժամանակահատվածում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման առումով նշանակալի դեր է վերագրվում միջազգային տնտեսական ինտեգրման գործընթացներին: Այս առումով, առաջնային կարևորություն է տրվելու Մաքսային միությանը ՀՀ անդամակցությանն ու միության անդամ երկրների հետ տնտեսական կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը: Միաժամանակ, հիմք ընդունելով ընդհանուրը արժեքները, շարունակվելու է ներդաշնակ համագործակցությունը Եվրոպական միության հետ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով:

10. Ինչպես Կայուն զարգացման ծրագրի պարագայում, սույն ծրագիրը ևս մշակվել է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ: Որդեգրած մոտեցումը ենթադրում է նաև ծրագրի իրականացման ժամանակ սոցիալական գործընկերության և մասնակցային մոնիտորինգի հնարավորության ապահովում և խորացում: Համաձայն ՀՀ Կառավարության և Քաղաքացիական համագործակցության ցանցի (ՔՀՑ) միջև 2013 թ. փետրվարին ստորագրված հուշագրի, ՔՀՑ-ը ներկայացնելու է հանրության առավել լայն շերտերի շահերը ծրագրի իրականացման, մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերանայման գործընթացներում: Ծրագրի արդյունավետ իրագործման առումով կարևորվում է ՔՀՑ-ի ներգրավվածությունը պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող քաղաքականության մշակման, որոշումների կայացման գնահատման, մոնիտորինգի և վերահսկման աշխատանքներին: Այդ նպատակով պետությունը սատարելու է քաղաքացիական հասարակության մասնակցային ինստիտուտի զարգացմանն ուղղված միջոցառումները և դրա կանոնակարգմանն ուղղված քայլերը: Մասնակցային գործընթացի շրջանակներում ՔՀՑ ինքնակարգավորման սկզբունքով ձևավորելու է կառուցվածքային միավորներ և սահմանելու է դրանց լիազորություններն ու պարտականությունները, իսկ ծրագրի իրականացման համար պատասխանատու պետական կառավարման մարմինները ապահովելու են համագործակցային և թափանցիկ միջավայր:

 

I. ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. ԿԶԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. «Կայուն զարգացման ծրագրում» (ԿԶԾ) առանձնացվել էին երեք խումբ նպատակներ.

1) 2008-2021 թթ. ընթացքում նյութական աղքատության կրճատումը մինչև այն աստիճանը, որ աղքատությունը դադարի երկրի տնտեսական զարգացման հիմնահարց լինելուց, իսկ ծայրահեղ աղքատությունը ընդհանրապես վերացվի որպես սոցիալապես նշանակալի երևույթ:

2) Մարդկային աղքատության հաղթահարումը և մարդկային առաջանցիկ զարգացման ապահովումը, որի արդյունքում երկիրը մի քանի տարվա ընթացքում միջին մարդկային զարգացում ունեցող երկրների խմբից պետք է տեղափոխվեր բարձր մարդկային զարգացում ունեցող երկրների խումբ (1):

_____________________

1) Ըստ ՄԱԶԾ (UNDP) մարդկային զարգացման համաթվի, որը հրապարակվում է Human Development Report տարեկան զեկույցներում

 

3) Տնտեսական զարգացման անհամաչափությունների զսպումը և հետ ընկնող տարածքների առաջանցիկ աճի ապահովումը` համապատասխան տարածքային քաղաքականության մշակման և իրականացման միջոցով:

12. Նշված նպատակներին հասնելու համար ԿԶԾ-ում նախատեսված էին երեք խումբ գերակա ռազմավարություններ.

1) կայուն և արագ տեմպերով տնտեսական աճի ապահովմանն ուղղված տնտեսական քաղաքականություն.

2) բնակչության խոցելի խմբերին (ներառյալ` աղքատները) ուղղված ակտիվ սոցիալական և եկամտային քաղաքականություն.

3) երկրի կառավարման համակարգի արդիականացում, ներառյալ` պետական կառավարման արդյունավետության բարձրացումը և պետության տրամադրության տակ գտնվող ռեսուրսային փաթեթի առաջանցիկ աճի ապահովումը:

13. ԿԶԾ-ի տնտեսական քաղաքականության գերակայությունները նպատակաուղղված էին արագ, կայուն և աղքատության հաղթահարմանը միտված տնտեսական աճի ապահովմանը և բաժանվում էին երկու խմբի` «շրջանակային» և «ուղղակի» կամ ներդրումային քաղաքականություններ:

14. «Շրջանակային» քաղաքականությունը այնպիսի քաղաքականությունն է, որն ընդհանուր է կարգավորվող ոլորտի բոլոր մասնակիցների համար և որը չի ենթադրում պետական ֆինանսական ռեսուրսների օգտագործում քաղաքականության նպատակներին հասնելու համար:

15. ԿԶԾ-ի տնտեսական քաղաքականության հիմքում ընկած մոտեցումը ենթադրում էր, որ արագ և կայուն տնտեսական աճի ապահովման համար որոշիչ դեր ունեն այդ աճի միջավայրի (մասնավորապես` գործարար և ներդրումային միջավայրերի) որակը, շուկա մուտք գործելու ազատությունը, տնտեսվարող սուբյեկտների մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման կանխարգելումը և մրցակցության խրախուսումը, ազատական արտաքին և կայուն ներքին մակրոտնտեսական քաղաքականությունը:

16. «Շրջանակային» տնտեսական քաղաքականության գերակայություններից էին նաև նոր, գիտելիքների վրա հիմնված տնտեսության հիմնական տարրերի և ինստիտուտների ստեղծումն ու ներդրումը, ինչպես նաև երկրի ինստիտուցիոնալ արդիականացումը, որոնք նույնպես կարելի է համարել այն միջավայրը, որում իրականացվում է տնտեսական աճը:

17. «ՈՒղղակի» կամ ներդրումային քաղաքականությունը ենթադրում է պետության ֆինանսական միջամտությունը քաղաքականության նպատակներին հասնելու համար, և այն կրում է միջամտողական (ինտերվենցիոնիստական) բնույթ:

18. ԿԶԾ-ի «ուղղակի» տնտեսական քաղաքականության նպատակն էր պետական ֆինանսական ռեսուրսների հաշվին կամ մասնակցությամբ իրականացնել միայն այն ներդրումները, որոնք ներկայումս և մոտ ապագայում չեն կարող իրականացվել տնտեսության մասնավոր հատվածի կողմից, բայց որոնք անհրաժեշտ են տնտեսական աճի ապահովման համար և նախատեսված են տնտեսության «նեղ» տեղերը վերացնելու կամ դրանց «թողունակությունը» բարձրացնելու համար: Այսինքն` «ուղղակի» քաղաքականության հիմնական գերակայությունները պետական ներդրումներն էին արտադրական ենթակառուցվածքի ոլորտներում:

19. «ՈՒղղակի» քաղաքականության այլ գերակայություն էին «Պետական-մասնավոր գործընկերության» շրջանակներում իրականացվելիք այն ներդրումները, որոնք անհրաժեշտ կհամարվեն օտարերկրյա ներդրումների ներգրավման, ինչպես նաև զարգացման տարածքային անհամաչափությունների մեղմման նպատակով:

20. Նպատակային սոցիալական քաղաքականությունը, որը ԿԶԾ-ի երկրորդ ռազմավարական գերակայությունն էր, իրենից ներկայացնում էր «ուղղակի» և «շրջանակային» քաղաքականությունների խառնուրդ, որտեղ «ուղղակի» քաղաքականությունը ներկայացվում էր համապատասխան ոլորտի պետական ֆինանսավորման ծավալների առաջանցիկ աճով, իսկ «շրջանակային» քաղաքականությունը ուղղված էր սոցիալական ոլորտի կողմից բնակչությանը տրամադրվող ծառայությունների որակի, պայմանների և մատչելիության աստիճանի էական բարելավմանը:

21. Ակտիվ սոցիալական քաղաքականությունը ծածկում էր հետևյալ ոլորտները`

1) Սոցիալական աջակցություն, որտեղ գերակայություն էին դիտվում ընտանեկան նպաստները` որպես ծայրահեղ աղքատության վերացման հիմնական գործիք: «Շրջանակային» քաղաքականության հիմնական նպատակը եղել է ընտանեկան նպաստների հասցեականության աստիճանի անընդհատ աճը, իսկ «ուղղակիինը»` դրանց հասցնելը աղքատության շեմի մոտ 70 տոկոսին:

2) Սոցիալական ապահովագրություն, որտեղ «ուղղակի» քաղաքականության գերակայությունն էր կենսաթոշակների չափերի կտրուկ աճը, դրանց հավասարեցումը նվազագույն սպառողական զամբյուղին և հետագա առաջանցիկ աճը, իսկ «շրջանակային» քաղաքականությունը պետք է ուղղված լիներ աշխատանքային կենսաթոշակների տեղափոխմանը բյուջե, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգի հիմքերի ստեղծմանը և դրա քայլ առ քայլ ներդրմանը:

3) Սոցիալական ենթակառուցվածքներ, որտեղ «ուղղակի» քաղաքականության գերակայությունն էր հիմնարար սոցիալական ծառայությունների (ներառյալ` կրթության և առողջապահության) պետական ֆինանսավորման ծավալների առաջանցիկ աճը, իսկ «շրջանակային» քաղաքականության հիմնական գերակայությունն էր դրանց մատչելիության, արդյունավետության և տրամադրվող ծառայությունների որակի բարձրացումը` այդ ոլորտների համալիր շարունակական բարեփոխումների միջոցով:

4) Եկամտային քաղաքականություն, որտեղ «ուղղակի» քաղաքականությունը ուղղված պետք է լիներ առաջնային եկամուտների առաջանցիկ աճի ապահովմանը բյուջետային և սոցիալական ենթակառուցվածքների ոլորտներում: «Շրջանակային» քաղաքականության հիմնական գերակայությունն էր նվազագույն աշխատավարձի սահմանման օգտագործումը որպես «աշխատող աղքատների» թվաքանակի էական կրճատման և այդ երևույթի հետագա վերացման հիմնական գործիքներից մեկը:

22. Պետական կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացումը կառավարման բոլոր մակարդակներում, որը ԿԶԾ-ի երրորդ ռազմավարական գերակայությունն էր, նույնպես «ուղղակի» և «շրջանակային» քաղաքականությունների խառնուրդ էր, որտեղ «ուղղակի» քաղաքականությունը արտահայտվում էր որպես պետության տրամադրության տակ գտնվող ռեսուրսների ծավալների անընդհատ աճ, իսկ «շրջանակայինը» ներկայացնում էր այն միջոցառումների նկարագրությունը և ցանկը, որի արդյունքում պետք է ապահովվեր այդ աճը, ինչպես նաև էականորեն բարձրացվեր պետության կողմից տրամադրվող ծառայությունների որակը, արդյունավետությունը, մատչելիությունը և քաղաքացիներին հաշվետու լինելու աստիճանը:

23. Պետության տրամադրության տակ գտնվող ռեսուրսների ծավալների աճն ապահովող «շրջանակային» քաղաքականությունը (2) նպատակաուղղված պետք է լիներ հարկային և մաքսային վարչարարության էական բարելավմանը և ստվերային տնտեսության բացահայտմանն ու կրճատմանը:

_______________________

2) Ենթադրվում էր, որ պետության տնօրինության տակ գտնվող ռեսուրսների ծավալների առաջանցիկ աճը (տարեկան ՀՆԱ-ի նկատմամբ 0.3 - 0.4 տոկոսային կետի սահմաններում) պետք է ապահովվեր առանց հարկային բեռի ավելացման:

 

24. Պետական ծախսերի «շրջանակային» քաղաքականությունը նպատակաուղղված էր դրանց բաշխողական և տեխնիկական արդյունավետության աճի ապահովմանը, մասնավորապես` արդյունքների վրա հիմնված և ծրագրային բյուջետավորմանը անցնելու միջոցով:

25. Պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը ուղղված «շրջանակային» քաղաքականության գերակայություններ էին համարվում արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարության մշակումը և ներդնումը, պետության կողմից ընդունվող որոշումների հնարավորինս թափանցիկության և դրանց մշակմանը քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության ապահովումը, մասնավորապես` էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական համակարգերի ներդրման միջոցով` կառավարման բոլոր մակարդակներում (E-կառավարություն, E-կառավարում և այլն):

 

2. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ 2008-2012 ԹԹ. ԵՎ ԿԶԾ-Ի ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

26. Կայուն զարգացման ծրագիրը հաստատվել է ՀՀ Կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ` համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ծավալման սկզբնական ժամանակահատվածում: Ճգնաժամի գործոնը չէր կարող հաշվի առնվել ծրագրի մշակման ժամանակ և դրա ծավալումը 2008-2009 թթ. ամբողջ աշխարհում չէր կարող իր ազդեցությունը չունենալ Հայաստանի տնտեսության վրա և չազդել ԿԶԾ-ի կատարման գործընթացին և դրա ցուցանիշների ապահովմանը: Այսպիսով, ճգնաժամը արդեն իսկ ԿԶԾ-ի վերանայման հիմնական գործոն էր:

27. Ճգնաժամին անմիջապես նախորդող տարիներին (2003 - 2008 թթ.) Հայաստանում ձևավորված տնտեսական աճի մոդելը հիմնված էր արտաքին ֆինանսավորման վրա (օտարերկրյա ուղղակի ներդրումների, պաշտոնական և ոչ պաշտոնական տրանսֆերտների), որի ծավալները տարեցտարի աճում էին: Դա պատճառ հանդիսացավ երկնիշ տնտեսական աճի պայմաններում ներմուծման առաջանցիկ աճի, ներքին շուկայում տեղական արդյունաբերական արտադրանքի մրցունակության աստիճանի նվազման, ոչ գյուղատնտեսական զբաղվածության աճի բացակայության, ինչպես նաև արտահանման հարաբերական և բացարձակ կրճատման:

28. Արդյունաբերության մրցունակության աստիճանի նվազման և արտահանման հարաբերական անկման պայմաններում երկրի տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը դարձան շինարարությունը և ծառայությունների ոլորտը, որոնց գումարային տեսակարար կշիռը ՀՆԱ-ում, 2003 թ. 50.1 տոկոսից աճելով, 2007 և 2008 թվականներին համապատասխանաբար կազմել է 56.4 տոկոս և 59.3 տոկոս: Միևնույն ժամանակ, արդյունաբերության և գյուղատնտեսության գումարային տեսակարար կշիռը, 2003 թ. 44 տոկոսից կրճատվելով, 2008 թ. կազմել է 29.6 տոկոս:

29. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտաքին ֆինանսավորման և դրանով պայմանավորված ներքին պահանջարկի աճի վրա հիմնված տնտեսական աճի մոդելը չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, ԿԶԾ-ն նախատեսում էր աստիճանական անցում կատարել ապրանքների և ծառայությունների արտահանման առաջանցիկ աճի վրա հիմնված տնտեսական զարգացման մոդելի, որի արդյունքում պետք է աստիճանաբար նվազեր երկրի կախվածությունը արտաքին ֆինանսավորումից և ՀՆԱ-ի ճյուղային կառուցվածքում կրճատվեր շինարարության մասնաբաժինը:

30. 2008թ. սեպտեմբերից ծավալվող համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ազդեցությունը սկսեց Հայաստանում արտահայտվել 2008թ. չորրորդ եռամսյակից (երբ այդ եռամսյակում արտադրված ՀՆԱ-ն 2007թ. համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ կրճատվեց 1.2 տոկոսով) և շարունակվեց 2009 թվականին, երբ գրանցվեց ՀՆԱ-ի 14.1 տոկոս անկում: Ճգնաժամը դադարեց 2010թ., երբ համաշխարհային տնտեսությունը, այդ թվում նաև Հայաստանը, որտեղ գրանցվեց 2.2 տոկոս տնտեսական աճ, մտան վերականգնման փուլ:

31. Վերականգնողական աճը շարունակվել է 2011-2013 թթ.: Այսպես` 2011-2013 թ. աճը կազմել է 5.1 տոկոս: Աճը հիմնականում տեղի է ունեցել ծառայությունների (ներառյալ` առևտուրը) (2.2 տոկոսային կետ), գյուղատնտեսության (2.0 տոկոսային կետ) և արդյունաբերության (1.4 տոկոսային կետ) ոլորտների հաշվին: Շինարարությունը շարունակել է բացասական ազդել ՀՆԱ-ի վերականգնման վրա (-1.0 տոկոսային կետ):

32. Միևնույն ժամանակ, տնտեսական ճգնաժամը ի հայտ է բերել նոր գլոբալ մարտահրավերներ, որոնց պայմաններում առաջ է գալիս երկրի երկարաժամկետ զարգացման ռազմավարության վերանայման անհրաժեշտություն` հետճգնաժամային իրողություններին համապատասխան, որոնցից հիմնականներն են.

1) Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով տնտեսության էականորեն փոխված ճյուղային կառուցվածքը, որտեղ նկատելի կերպով կրճատվել է շինարարության և ավելացել մնացած բոլոր մակրոոլորտների տեսակարար կշիռը: Այն մի կողմից առավել կայուն է` համեմատած նախաճգնաժամային կառուցվածքի հետ, քանի որ ավելի քիչ է կախված արտաքին ֆինանսավորման ծավալներից, իսկ մյուս կողմից` չի կարող ապահովել շատ բարձր աճի տեմպեր զարգացման նախորդ մոդելի պես` շինարարության ծավալների և տնտեսական աճում ներդրման կտրուկ կրճատման պատճառով:

2) 2009-2011թթ. երկրի օտարերկրյա ֆինանսավորման (օտարերկրյա ուղղակի ներդրումների, մասնավոր տրանսֆերտների և պաշտոնական տրանսֆերտների զուտ հոսքի հանրագումար) ծավալների կտրուկ կրճատումը (մոտ 31 տոկոսով) էականորեն դժվարացնում է 2003-2007թթ. ներքին պահանջարկի աճի վրա հիմնված տնտեսական աճի մոդելի շարունակականությունը ներկայիս պայմաններում:

33. Միևնույն ժամանակ, նոր մարտահրավերներ է առաջ բերում այն հանգամանքը, որ մինչ այժմ տնտեսական աճը Հայաստանում, ըստ էության, չի հանգեցրել ոչ գյուղատնտեսական զբաղվածության ավելացմանը.

1) 1994-2003թթ. վերականգնողական աճի ընթացքում աշխատատեղերի էական կրճատման և կառուցվածքի փոփոխման հիմնական գործոն էր անցումային գործընթացը, որի հետևանքով ստեղծված տնտեսության նոր կառուցվածքը էականորեն ավելի քիչ պահանջարկ է ներկայացրել աշխատատեղերի նկատմամբ, քան վերացվող և վերափոխվող նախկին կառուցվածքը:

2) 2003-2008թթ. տնտեսական արագ աճը նույնպես չի բերել աշխատատեղերի քանակի աճի, քանի որ տնտեսական նոր ոլորտներում այն հիմնականում տեղի էր ունենում արտադրողականության և, հետևաբար, աշխատանքային եկամուտների աճի տեսքով, իսկ հին, ԽՍՀՄ-ից մնացած, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքի ոլորտներում շարունակվում էր աշխատատեղերի կրճատումը:

3) 2008-2009թթ. տնտեսական ճգնաժամի արդյունքում աշխատատեղերի քանակը կրճատվել է` պայմանավորված նոր ոլորտներում, մասնավորապես` շինարարությունում արտադրության և, հետևաբար, զբաղվածության ծավալների անկմամբ:

34. Առանց աշխատատեղերի քանակի ավելացման տնտեսական աճի հիմնական նախադրյալները և պատճառները Հայաստանում անկախություն ձեռք բերելուց հետո կարելի է բաժանել երկու խմբի.

1) Առաջին, անցումային գործընթացներով պայմանավորված օբյեկտիվ պատճառներ, որոնց ազդեցությունը հետզհետե նվազում է և զարգացման ներկայիս փուլում, երբ հիմնականում ձևավորվել է տնտեսության նոր կառուցվածքը և գործնականում վերափոխվել կամ վերացել են տնտեսության հին, խորհրդային ժամանակի ոլորտները, դրանք արդեն չի կարելի որոշիչ կամ էական համարել:

2) Երկրորդ, աշխատատեղերի ավելացմանը միտված համապատասխան համակարգված քաղաքականության բացակայություն: Աշխատատեղերի ստեղծումը նախորդ ռազմավարական ծրագրերում համարվել է տնտեսական քաղաքականության գերակայություններից մեկը, սակայն համապատասխան «ուղղակի» քաղաքականության գործիքների կիրառումը բացակայել կամ հատվածային է եղել: Մասնավորապես, այդ ռազմավարություններում աշխատատեղերի ստեղծման և գործազրկության կրճատմանը ուղղված քաղաքականությունը հիմնված էր այն ենթադրության վրա, որ այդ ոլորտում պետության դերը պետք է սահմանափակվի գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմամբ, ուղղված լինի մրցակցության խրախուսմանը և մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումների սահմանափակմանը, իսկ պետական ներդրումները` ենթակառուցվածքների պահպանմանը և բարելավմանը: Զբաղվածության ընդլայնմանը նպաստող կարևոր նախադրյալ էր դիտվում նաև պետական կառավարման ոլորտի բարելավումը` ներառյալ պետական կարգավորումների քանակի կրճատումը և պարզեցումը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետության կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության և որակի աճը:

35. Այդուհանդերձ, սկսած 2008 թվականից, այդ մոտեցումները զգալիորեն վերանայվել ու ինստիտուցիոնալացվել են և, ի հավելումն գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված «շրջանակային» քաղաքականության ու միջոցառումների, պետության կողմից իրականացվել են գործարարության ու առանձին ոլորտների ֆինանսական օժանդակման միջոցառումներ: Միևնույն ժամանակ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում այդ ուղղությամբ իրականացվելիք գործողությունների շրջանակի հստակեցումը շարունակում է մնալ օրակարգում:

36. Նոր ռազմավարական ծրագրի մշակման կարևոր պատճառ է նաև ինչպես տնտեսական քաղաքականության, այնպես էլ դրա գործիքակազմի նկատմամբ տեսակետների փոփոխությունը, որը դրսևորվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ և շարունակվում է մինչ այժմ` հիմնականում շեշտադրելով պետության կարգավորիչ դերի և «ուղղակի» քաղաքականության նշանակության մեծացման կարևորությունը:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ (ՀԶԾ) ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

3. ՀԶԾ-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

37. Ծրագիրը ընդգրկում է 2014-2025 թթ. Ժամանակահատվածը և հանդիսանալու է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ռազմավարական փաստաթուղթն ու մշակվելիք միջնաժամկետ, ոլորտային և այլ ծրագրային փաստաթղթերի հիմքը:

38. Հանդիսանալով ՀՀ Կառավարության գործունեության առաջնային ուղեցույցը` ՀԶԾ-ն հիմնված է հետևյալ չորս գերակայությունների վրա`

1) Գերակայություն 1. Զբաղվածության ընդլայնումը,

2) Գերակայություն 2. Մարդկային կապիտալի զարգացումը,

3) Գերակայություն 3. Սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը,

4) Գերակայություն 4. Կառավարման համակարգի ինստիտուցիոնալ արդիականացումը:

39. Ծրագրի գործողության առաջին հինգ տարիների ընթացքում զբաղվածության ընդլայնումը կարևորագույն գերակայությունն է` շեշտադրելով որակյալ, բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծմանն ուղղված գործողությունները (3): ՀՀ Կառավարության գործողություններն ուղղված են լինելու յուրաքանչյուրի համար սեփական ջանքերով աշխատանքին համապատասխան արդարացի վաստակ ստանալու հնարավորությունների ստեղծմանը:

________________________

3) Որակյալ աշխատատեղը ապահովում է զբաղվածի ֆիզիկական և հոգեբանական բարեկեցությունը, ինչպես նաև առաջացնում է աշխատանքից բավարարվածության զգացում:

 

40. Մարդկային կապիտալի զարգացման գործողություններն ուղղված են լինելու առաջնային ծառայությունների ծավալների, որակի և մատչելիության աճին (ներառյալ` առողջապահությունը, կրթությունը, գիտությունը, մշակույթն ու առաջնային ենթակառուցվածքները)` հատուկ շեշտադրելով նաև մարդու և բնության փոխհարաբերություններն ու ներդաշնակ զարգացումը: ՀՀ քաղաքացու անձնական զարգացմանը, մասնագիտական աճին, նրա քաղաքացիական դաստիարակությանն ու մշակույթի մակարդակի ավելացմանն ուղղված գործողությունները լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում` յուրաքանչյուրի մոտ ամրապնդելով հայրենիքում ապրելու նախընտրելիությունը:

41. Սոցիալական պաշտպանության համակարգի բարելավման գործողությունները միտված են լինելու գործող համակարգերի արդյունավետության բարձրացմանը (ներառյալ` հասցեականության և նպատակայնության ավելացումը) և երկարաժամկետ հատվածում ֆինանսական կայունության հիմքերի ստեղծմանը` ապահովելով սոցիալական երաշխիքների համապարփակ տրամադրում, սոցիալական ռիսկերի էական նվազում և աղքատության կրճատում: Միևնույն ժամանակ, գործողություններ են իրականացվելու սոցիալապես անապահով և խոցելի բնակչությանը տրամադրվող սոցիալական աջակցության գերազանցապես դրամական ձևերից միջնաժամկետ հեռանկարում համալիր փաթեթների տրամադրմանն աստիճանական անցում կատարելու ուղղությամբ: Ծրագրի իրականացումը երաշխավորելու է հասարակության յուրաքանչյուր անդամի` հարազատ պետության կողմից պաշտպանված և սոցիալապես ապահովված լինելու կայուն զգացման ամրապնդումը:

42. Երկրի կառավարման համակարգի ինստիտուցիոնալ արդիականացման գործողությունները, ապահովելով որդեգրած հիմնարար քաղաքականությունների շարունակականությունը, միտված են լինելու պետության արդյունավետության աճին, պետության տրամադրության տակ գտնվող ռեսուրսների ընդլայնմանը և նպատակային օգտագործմանը, տրամադրվող ծառայությունների որակի և մատչելիության ավելացմանը, կոռուպցիայի նվազեցմանը, որոշումների ընդունման թափանցիկության և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության աստիճանի մեծացմանը:

 

4. ՀԶԾ-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԻՐԱԽՆԵՐԸ

 

43. Ծրագրի հիմնական նպատակը զբաղվածության ավելացումն է` որակյալ, բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման ճանապարհով:

44. Զբաղվածության ավելացումը լինելու է կայուն տնտեսական աճի ապահովման ուղղությամբ իրականացվելիք քաղաքականության չափելի արդյունք: Ընդ որում, նոր որակյալ աշխատատեղեր ստեղծող կայուն տնտեսական աճ ապահովող քաղաքականությունները կրելու են համակարգային բնույթ, այսինքն` ելնելու են հիմնական նպատակի ապահովման առաջնայնությունից` նպաստելով կամ առնվազն չխոչընդոտելով դրան:

45. Կարևորելով ծրագրի հիմնական նպատակին ուղղված «շրջանակային» քաղաքականությունները` դրանք լրացվելու են աշխատատեղերի ավելացմանն ու գործազրկության կրճատմանը ուղղված ֆինանսական և դրամավարկային գործիքներով:

46. Դրամավարկային քաղաքականության այդ գործիքները ուղղված են լինելու փոխառու միջոցների հասանելիության և մատչելիության աստիճանի բարձրացմանը:

47. Երկրի միջազգային մրցունակության աճին, ինչպես նաև ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանը ուղղված «շրջանակային» քաղաքականության հետ մեկտեղ, հատուկ կարևորություն է տրվելու անմիջապես աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ժամանակակից արդյունաբերական և արտահանման խրախուսման քաղաքականություններին` միջամտական (ինտերվենցիոնիստական) բնույթ կրող «ուղղակի» բաղադրամասերով:

48. Համապատասխան քաղաքականությունների նախագծման ժամանակ հաշվի են առնվելու աշխատատեղերի ստեղծման ոլորտային առանձնահատկությունները և պայմանները: Մասնավորապես` քաղաքականությունը տարբեր կլինի աշխատատար և ժամանակակից գիտատար ոլորտների համար: Հատուկ շեշտադրվելու են զբաղվածության տարածքային առանձնահատկությունները ևս, որոնք դիտարկվելու են տարածքային զարգացման ուղղակի միջամտության մեխանիզմներում:

49. Ի տարբերություն տնտեսական զարգացման նախորդ փուլերի, երբ տնտեսական աճն ապահովվում էր հիմնականում աշխատանքի արտադրողականության աճի հաշվին, ծրագրվող ժամանակահատվածում իրականացվելիք գործողությունների արդյունքում ակնկալվում է, որ 2014-2025թթ. տնտեսության ոչ գյուղատնտեսական հատվածում տնտեսական աճի յուրաքանչյուր տոկոսային կետի մոտ 4/5-ը կապահովվի աշխատանքի արտադրողականության, իսկ 1/5-ը` զբաղվածության ընդլայնման հաշվին: Ընդ որում, արդյունաբերությունում, որը կլինի զբաղվածության ընդլայնման առանցքային ոլորտներից մեկը, աճին մասնակցության համապատասխան համամասնությունները կկազմեն 3/4 և 1/4:

50. Իրականացվելիք գործողությունների արդյունքում ակնկալվում է ապահովել ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածության ավելացման հետևյալ թիրախները`

1) 2017 թվականին` 2012 թվականի համեմատ զբաղվածության ընդլայնում շուրջ 60 հազարով,

2) 2021 թվականին` 2012 թվականի համեմատ զբաղվածության ընդլայնում շուրջ 135 հազարով,

3) 2025 թվականին` 2012 թվականի համեմատ զբաղվածության ընդլայնում շուրջ 220 հազարով:

 

Գծանկար 1. Զբաղվածությունը ոչ գյուղատնտեսական հատվածում 2012-2025 թթ.

_____________________________

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

51. Զբաղվածության ընդլայնմանը զուգընթաց, նախատեսվում է ոչ գյուղատնտեսական զբաղվածության ֆորմալության աստիճանի ավելացում, որը 2017 թ. նախատեսվում է հասցնել 78 տոկոսի, 2021 թ.` 80 տոկոսի, իսկ 2025 թ.` 83 տոկոսի` 2011 թ. արձանագրված 73 տոկոսի փոխարեն:

52. Ծրագրային ժամանակահատվածում, զբաղվածության ընդլայնմանը զուգընթաց, տեղի են ունենալու նաև զբաղվածության կառուցվածքի փոփոխություններ (տե՛ս Գծանկար 1)` պայմանավորված այն հանգամանքով, որ զբաղվածության ընդլայնման շուրջ 50 տոկոսը վերագրվում է արդյունաբերությանը և շինարարությանը: Արդյունքում ակնկալվում է, որ 2025թ., 2012 թվականի համեմատ, արդյունաբերության մասնաբաժինը ընդհանուր ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածության կառուցվածքում կաճի շուրջ 3.5 տոկոսային կետով` կազմելով 22.4 տոկոս, իսկ շինարարության մասնաբաժինը կավելանա 2.5 տոկոսային կետով և 2025 թ. կկազմի շուրջ 12 տոկոս:

53. Արդյունաբերությունում աշխատատեղերի ընդլայնումը ապահովվելու է գերազանցապես որակյալ աշխատատեղերի ստեղծման հաշվին, որոնք տնտեսության կտրվածքով բնութագրվում են միջինից բարձր արտադրողականությամբ և աշխատավարձերով:

54. Շինարարության ոլորտում զբաղվածության ընդլայնումը պայմանավորված կլինի ոլորտում տնտեսական աճի վերականգնմամբ (տարեկան 6.0-6.5 տոկոս միջակայքում), ինչպես նաև զբաղվածության ֆորմալության աստիճանի աճին և ոլորտում ստվերային գործունեության ծավալների կրճատմանը նպաստող «շրջանակային» քաղաքականությամբ:

55. Ինչ վերաբերում է ծառայությունների ոլորտում զբաղվածությանը, ապա այստեղ ևս սպասվում է բացարձակ արտահայտությամբ զբաղվածության ընդլայնում` սակայն ավելի ցածր տեմպերով, որի արդյունքում ծառայությունների ոլորտի մասնաբաժինը ոչ գյուղատնտեսական հատվածի զբաղվածության կառուցվածքում նվազելու է: Զարգացումների նման կանխատեսումները պայմանավորված են այն հանգամանքով, որ ծառայությունների շարքում տնտեսական աճի և զբաղվածության ընդլայնման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտների (մասնավորապես` տեղեկատվական տեխնոլոգիաներ և տուրիզմը սպասարկող ենթակառուցվածքներ) հետ մեկտեղ առկա են ավելցուկային զբաղվածությամբ բնութագրվող ոլորտներ:

56. Զբաղվածության ավելացումը դիտարկելով որպես առաջիկա տարիների սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական նպատակ` եկամտային քաղաքականության գործողություններն ու միջոցառումները նախագծվելու են առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ աշխատավարձերի աճը չգերազանցի արտադրողականության աճին` թույլ չտալով միավոր աշխատուժի արժեքի գործակցի (4) ավելացում ծրագրվող ամբողջ ժամանակահատվածում, ինչը մեծ կարևորություն ունի երկրի միջազգային մրցունակության աճի ապահովման առումով:

_______________________

4) Ներկայացնում է աշխատանքի վարձատրությանը ուղղված միջոցների և աշխատանքի արտադրողականությունը բնութագրող ցուցանիշի հարաբերակցությունը:

 

57. Միևնույն ժամանակ, վարվելու է նվազագույն աշխատավարձի առաջանցիկ աճի քաղաքականություն, որի նպատակներից մեկը աշխատող աղքատների թվի կտրուկ կրճատումն է: Վարվելիք քաղաքականության արդյունքում զուտ նվազագույն աշխատավարձի և միջին աշխատավարձի հարաբերակցությունը կտրուկ աճելով` 2014 թ. հասնելու է շուրջ 40 տոկոսի (2012 թ. 26.8 տոկոսի փոխարեն) և պահպանվելու է այդ մակարդակում մինչև 2025 թ.: Նվազագույն աշխատավարձի ծրագրվող բարձրացման պարագայում 2017թ. զուտ նվազագույն աշխատավարձը կկազմի աղքատության վերին շեմի շուրջ 160 տոկոսը, իսկ 2025 թ.` 240 տոկոսը` 2012 թվականի 88 տոկոսի փոխարեն:

 

III. ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ

 

5. 2008-2012 ԹԹ. ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

 

58. Մակրոտնտեսական ցուցանիշների փաստացի զարգացումները, մասնավորապես` տնտեսական աճի տեմպերը, զգալիորեն շեղվել են Կայուն զարգացման ծրագրի մակրոտնտեսական ցուցանիշների նախատեսված սցենարից, ինչը մեծապես պայմանավորվել է 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ բազմաթիվ այլ երկրներում, միջնաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումների անորոշությամբ պայմանավորված, զարգացման ծրագրերը իրենց տեղը զիջեցին հակաճգնաժամային ծրագրերին: Արդեն 2009 թվականից ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք երկրներում ժամանակավորապես դադարեցվեցին շարունակաբար իրականացվող ՄԺԾԾ-ով և երկարաժամկետ զարգացման ծրագրերով առաջնորդվելու սկզբունքի կիրառությունը: Եթե նախկինում միջազգային հեղինակավոր կազմակերպությունները կարճաժամկետ տնտեսական կանխատեսումները տարվա ընթացքում վերանայել են ընդամենը 1-2 անգամ, ապա 2009 թ. այդ կազմակերպությունները իրենց կանխատեսումները վերանայել են բազմիցս (5):

_______________________

5) Օրինակ` ԱՄՀ կողմից հրապարակվող «Համաշխարհային տնտեսական հեռանկարները - World Economic Outlook» տեղեկագրում 2008թ. դեկտեմբերից մինչև 2009թ. հունիս 4 անգամ փոփոխվել են Եվրոմիության տնտեսական աճի/անկման ցուցանիշները:

 

59. Համաշխարհային տնտեսական վիճակի էական վատթարացումը հատկապես բացասական ազդեցություն ունեցավ բաց տնտեսություն ունեցող երկրների, այդ թվում` Հայաստանի վրա: Հայաստանում համեմատաբար ավելի խորը անկման հիմնական պատճառը դեռևս 2000 թվականից ՀՀ-ում արձանագրվող տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններն էին, այն է` 2000-2008 թվականներին տնտեսական բարձր աճն արդյունք էր ոչ արտահանելի հատվածի և, հատկապես` շինարարության ճյուղի աննախադեպ աճի, ինչը ՀՀ ներհոսող կապիտալ հոսքերի կտրուկ ավելացման և շինարարության ոլորտում այդ միջոցների կենտրոնացման արդյունք էր: Դրա վկայությունն է, որ 2009 թվականին արձանագրված 14.1% անկման 10.5 տոկոսային կետը բաժին էր ընկնում շինարարության ոլորտին: Սակայն կարևոր է այն հանգամանքը, որ չնայած 2009 թվականին արձանագրված խորը անկմանը, հետճգնաժամային ժամանակահատվածում, շնորհիվ կոորդինացված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների, հնարավոր եղավ խուսափել մակրոտնտեսական վիճակի ապակայունացումից` արդեն 2010-2013 թվականներին տնտեսությունում արձանագրվեցին տնտեսական աճի միտումներ: Հատկանշական է, որ էական բարելավում է նկատվել նաև տնտեսական աճի կառուցվածքում` հօգուտ արտահանելի հատվածի մեծացման, ինչը տնտեսական ապագա աճի ձևավորմանը կհաղորդի նոր որակ` կայունություն: Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ ճգնաժամից և տնտեսական աճի բարձր մակարդակներից հետո Հայաստանի տնտեսությունը բնականորեն կտեղափոխվի որոշակիորեն ավելի ցածր տնտեսական աճի դաշտ, որը սակայն կլինի ավելի որակյալ և կայուն ցնցումների (շոկերի) նկատմամբ, ինչը շատ կարևոր է` հաշվի առնելով ներկայումս համաշխարհային տնտեսության զարգացման անորոշությունները:

60. Տնտեսության զարգացման վերոնշյալ առանձնահատկություններն իրենց արտացոլումն են գտել ինչպես տնտեսության տարբեր հատվածների զարգացումներում, այնպես էլ իրականացված մակրոտնտեսական քաղաքականության ուղղություններում:

 

5.1. ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

 

61. Նախաճգնաժամային ժամանակահատվածում 2003-2008թթ. ՀՀ-ում արձանագրվել է միջինում տարեկան 12% տնտեսական աճ` որին մասնակցում էին տնտեսության բոլոր հիմնական ճյուղերը, սակայն հիմնական նպաստումը ՀՆԱ-ին բերել էր տնտեսության ոչ արտահանելի հատվածը (6), ինչը նշված տարիներին կազմել է միջինում 8.3%: Արդյունքում, 2003-2008 թթ. ընթացքում ՀՆԱ-ի կառուցվածքում զգալիորեն մեծացել է տնտեսության ոչ արտահանելի հատվածի դերը` ՀՆԱ-ի շուրջ 47%-ից դառնալով 59%: Սակայն ճգնաժամի ընթացքում և հետագա տարիներին տնտեսության կառուցվածքը ճշգրտվել է` հօգուտ տնտեսության արտահանելի հատվածի: 2009 թ. արձանագրվել է Հայաստանի տնտեսության աննախադեպ բարձր` 14.1% անկում, իսկ այնուհետև` 2010-2013թթ., տնտեսությունում արձանագրվել են աճի ցուցանիշներ` միջինում 4.4%, որը լինելով համեստ` որակապես տարբերվում էր նախաճգնաժամային փուլի զարգացումներից և բնութագրվում տնտեսության կառուցվածքի համեմատաբար բարձր բազմազանեցմամբ (դիվերսիֆիկացմամբ):

______________________

6) Այստեղ` ծառայությունների և շինարարության ոլորտները:

 

62. Այսպես, շինարարության ճյուղի կշիռը ՀՆԱ-ում մեծացավ և 2008 թ. կազմեց 25.3%` առաջանցիկ աճելով (2003-2008թթ.` միջինում 26%-ով) ՀՆԱ-ի նկատմամբ: Շինարարության աննախադեպ աճը նախաճգնաժամային ժամանակահատվածում պայմանավորված էր հիմնականում մասնավոր ներդրումների` հատկապես բնակարանային շինարարության ծավալների աճով: Վերջինիս հիմնական պատճառը եղել է արտերկրից դրամական փոխանցումների և, զուգահեռաբար, բնակչության խնայողությունների` նախորդ տարիների համեմատ ավելի բարձր տեմպով աճը (7): Բնականաբար, 2009 թվականին դրամական փոխանցումների էական կրճատման ազդեցությամբ շինարարության ճյուղը խոշոր` 41.6% անկում արձանագրեց: Ճգնաժամից հետո շինարարության ճյուղը չվերականգնեց իր երբեմնի բարձր մակարդակը և 2013թ. զարգացումներով դեռևս շարունակում է անկում ապրել: Այսպես` 2010-2013 թվականներին ճյուղը միջինում նվազել է տարեկան 4.2%-ով: Արդյունքում` շինարարության մասնաբաժինը ՀՆԱ-ում 2013թ. կազմել է 10.3%: Սակայն հատկանշական է, որ ճգնաժամից հետո` չնայած մասնավոր բնակարանաշինության անկմանը, իրական հատվածին ուղղվող արտադրողական շինարարության մասնաբաժինը բարելավվել է և աճի միտումներ արձանագրել:

_________________________

7) Դրամական փոխանցումների բարձր աճի տեմպերը նշված ժամանակահատվածում հանգեցրին «Հոլանդական հիվանդության» դրսևորման: Դրամական փոխանցումների անընդմեջ աճի արդյունքում իրական արդյունավետ փոխարժեքը արժևորվեց` նվազեցնելով արտահանման մրցունակությունը: Արդյունքում մեծացավ ոչ արտահանելի ճյուղերի` շինարարության և ծառայությունների եկամտաբերությունը, որտեղ և հոսեցին ներդրումները:

 

63. Ծառայությունների մասնաբաժինը ՀՆԱ-ում 2008թ. կազմել է 33.7 տոկոս` պայմանավորված նախորդ հինգ տարիներին ծառայությունների նկատմամբ բարձր պահանջարկով, որը արդյունք էր եկամուտների բարձր աճի: Նախաճգնաժամային ժամանակաշրջանում (2003-2008 թթ.) ոլորտի միջին աճի տեմպը կազմել է 12.2%, որը հիմնականում պայմանավորվել էր ոչ արտահանելի ենթաճյուղերի` առևտրի, տրանսպորտի և կապի, ինչպես նաև ֆինանսական միջնորդության աճով: Ծառայությունների անկումը ճգնաժամի ընթացքում համեմատաբար համեստ էր` 3.3% և հիմնականում կրում էր առևտրի, տրանսպորտի և կապի ենթաճյուղերի ազդեցությունը: 2010-2013թթ. ծառայությունները աճել են միջինում 5.1%-ով` հանդես գալով որպես ՀՆԱ շարժիչ ուժերից մեկը: 2010-2013թ. նույնպես ծառայությունների աճը պայմանավորվել է վերոնշյալ ենթաճյուղերով, սակայն նախաճգնաժամային ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է առևտրի դերը և փոքր-ինչ բարելավվել արտահանմամբ պայմանավորված ծառայությունների մասնակցությունը ծառայությունների աճին:

64. Արդյունաբերության ճյուղը 2008 թ. ՀՆԱ կառուցվածքում ամենափոքր մասնաբաժինն ուներ (միջին աճը 2003-2008 թթ. կազմել է 3.8%), որը արդյունք էր մի շարք գործոնների: Նախ` տնտեսության վերելքի ժամանակաշրջանում 2006 թվականին արդյունաբերության ճյուղը 2.5% անկում ունեցավ, ինչի հիմնական պատճառը էլեկտրաէներգիայի, գազի, ջրի և գոլորշու արտադրության ծավալների 11% անկումն էր, ինչպես նաև մշակող արդյունաբերության ենթաճյուղերի, մասնավորապես` քիմիական արդյունաբերության, ադամանդագործության և ծխախոտի արտադրության ծավալների կրճատումը: Բացի այդ, արդյունաբերության ճյուղի աճը այդ ողջ ժամանակահատվածում զսպվել է արտահանման անբարենպաստ գնային միջավայրի պատճառով: Ճգնաժամի ընթացքում արդյունաբերության ճյուղը 6.9% անկում ապրեց` հիմնականում պայմանավորված համաշխարհային և ներքին պահանջարկի նվազման արդյունքում սննդամթերքի և շինանյութերի արդյունաբերության կրճատմամբ: Ճգնաժամից հետո արդյունաբերության աճին նպաստել են սննդամթերքի և խմիչքների, ինչպես նաև հանքագործական արդյունաբերության և մետաղագործության աճը, որը կրում էր Կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային քաղաքականության, արտահանման համար համեմատաբար շահեկան գնային միջավայրի ձևավորման (թե՛ փոխարժեքի, թե՛ հումքային ապրանքների միջազգային գների իմաստով) և թե համաշխարհային տնտեսության վերականգնման ազդեցությունը: Հատկանշական է, որ կայուն զարգացման ծրագրով ՀՆԱ-ում արդյունաբերության նախատեսված 14.2% մասնաբաժնի փոխարեն, 2011թ. արդյունաբերության մասնաբաժինը դարձել է 17.1%` 2013թ. հասնելով 17.4%-ի:

65. Գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում 2008 թվականին փոքր էր և գերազանցում էր միայն արդյունաբերությանը: Նախորդող ժամանակաշրջանում ճյուղի աճը (2003-2008 թթ. միջինը` 7.4%) արդյունք էր ոլորտում ինտենսիվության աճի և բնակլիմայական բարենպաստ պայմանների: Ճգնաժամի ընթացքում գյուղատնտեսությունը միակ ճյուղն էր, որ աճի ցուցանիշ էր արձանագրել (6%): Սակայն 2010թ. բեկումնային դարձավ գյուղատնտեսության համար` պայմանավորված անբարենպաստ բնակլիմայական պայմաններով, որի արդյունքում (հիմնականում բուսաբուծության ենթաճյուղի հաշվին) ճյուղը 16% անկում արձանագրեց: 2011թ. ճյուղը սկսեց վերականգնվել բնակլիմայական բարենպաստ պայմանների և Կառավարության կողմից իրականացված մի շարք ծրագրերի ազդեցությամբ (8)` ամենամեծ նպաստը ունենալով տնտեսական աճին: Ճյուղում աճը շարունակվել է նաև 2012-2013թթ., երբ ոլորտում ստեղծված ավելացված արժեքը տարեկան աճել է միջինում 8.8%-ով: Կայուն զարգացման ծրագրով ՀՆԱ-ում գյուղատնտեսության համար նախատեսված 14.2% մասնաբաժնի փոխարեն, 2011թ. գյուղատնտեսության մասնաբաժինը դարձել է 20.3%:

__________________________

8) 2010 - 2011 թվականներին Կառավարությունը ձեռնարկեց վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական մթերքների իրացման շղթայի ապահովման, ցորենի և գարու սերմնաբուծության և սերմնարտադրության, օրգանական գյուղատնտեսության զարգացման, տեղական կենսապարարտանյութերի զարգացման, գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման ծրագրեր:

 

66. Վերոնշյալ մինչճգնաժամային զարգացումների ներքո, շինարարության ճյուղի առաջանցիկ աճը և ծառայությունների ճյուղի մեկնարկային բարձր մասնաբաժինը ՀՆԱ-ում հանգեցրել էին ՀՆԱ-ում արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի տեսակարար կշիռների նվազմանը: Ճգնաժամից հետո տնտեսության կառուցվածքը փոխվեց: Նախկինում տնտեսական աճի հիմնական շարժառիթ հանդիսացող ճյուղը` շինարարությունը, կրճատեց և շարունակում է կրճատել իր մասնաբաժինը ՀՆԱ-ում: Արդյունքում` 2010-2013թթ. մեծացել է ավելի հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող ճյուղերի մասնակցությունը ՀՆԱ-ի ստեղծմանը, իսկ շինարարության մասնաբաժինը 2008 թվականի համեմատ նվազել է 15 տոկոսային կետով և կազմել ՀՆԱ-ի 10.3%-ը:

67. Տնտեսական բարձր աճով և արտերկրից ստացվող դրամական փոխանցումների խոշորածավալ հոսքերով պայմանավորված` մինչճգնաժամային ժամանակահատվածում տնտեսության սպառման և խնայողությունների հարաբերակցություններում տեղաշարժեր էին արձանագրվել, ազգային խնայողությունները ավելանում էին, որոնց զգալի մասը, հիմնականում, շրջանցելով ֆինանսական հատվածը, վերածվում էր ներդրումների: Այս պարագայում աճում էր հատկապես մասնավոր ներդրումների ծավալը, այդ թվում` բնակարանային շինարարության ոլորտում: Արդյունքում 2008թ. ներդրումների և ազգային խնայողությունների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում բարձրացավ` կազմելով համապատասխանաբար 41% և 32%: Ճգնաժամի ընթացքում ներդրումների կշիռը ՀՆԱ-ում կտրուկ իջավ` պայմանավորված հիմնականում մասնավոր դրամական փոխանցումների նվազմամբ, իսկ ազգային խնայողությունները նվազեցին ավելի մեծ չափով: 2010-2013 թվականներին ներդրումները շարունակեցին կրճատվել` զուգակցվելով մասնավոր բնակարանաշինության ծավալների անկմամբ:

68. Տնտեսության զարգացման նշված միտումներով պայմանավորված` մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ 2008թ. կազմեց 3606 ԱՄՆ դոլար` 2002 թ. 740 ԱՄՆ դոլարի փոխարեն: Սակայն 2009թ. այն կտրուկ նվազեց, իսկ հետճգնաժամային ժամանակահատվածում սկսեց աստիճանաբար վերականգնվել` 2013թ. կազմելով 3,447 ԱՄՆ դոլար:

 

5.2. ԳՆԵՐ

 

69. Սպառողական գների 12-ամսյա աճը 2008-2013 թվականներին միջինում կազմել է 5.8%` ծրագրված տարեկան 4 (+/- 1.5) տոկոսի փոխարեն: Ընդ որում, գնաճի զարգացումները հիմնականում պայմանավորվել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով և գյուղատնտեսության ոլորտում բնակլիմայական պայմանների կտրուկ փոփոխություններով, ինչպես նաև էներգակիրների սակագնի բարձրացմամբ: Այսպես, եթե 2008 թվականին գնաճի կանխատեսումից շեղման հիմնական պատճառը եղել է հատկապես տարվա ինը ամիսներին պարենային ապրանքների, այդ թվում` հացահատիկի և բուսական ու կենդանական յուղի, ինչպես նաև վառելիքի գների բարձրացումը, ապա 2009 թվականին` չնայած տարվա առաջին ինը ամիսներին արձանագրված գների անկմանը, գնաճը պայմանավորվել է տարեվերջին համաշխարհային տնտեսության աշխուժացման պայմաններում միջազգային շուկաներում պարենային և ոչ պարենային ապրանքների գների բարձրացմամբ և իրականացված ընդլայնողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ազդեցությամբ: Ընդ որում` այս զարգացումների հետևանքները փոխանցվել են նաև 2010 թվական:

70. Հատկանշական է, որ 2010 թվականի գնաճային միջավայրն ավելի է խորացել` պայմանավորվելով գյուղատնտեսական ապրանքների առաջարկի կրճատմամբ և որոշ կոմունալ ծառայությունների սակագների բարձրացմամբ: Արդյունքում 2010 թվականին արձանագրված 9.4% (տասներկու ամսյա) գնաճի միայն 7.5 տոկոսային կետը պարենային ապրանքների գների աճի հաշվին էր, ընդ որում` ներքին գյուղատնտեսական ապրանքների գների աճի հաշվին արձանագրվել է շուրջ 5 տոկոսային կետ գնաճ և ավելի քան 2 տոկոսային կետ գնաճ արձանագրվել է ներմուծվող պարենային ապրանքների գների աճի հաշվին:

71. Այդուհանդերձ 2011 թվականին` հատկապես տարեվերջին, գնաճային միջավայրը մեղմվել է, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը ձևավորվել է նպատակային թիրախի սահմաններում: Վերջինիս նպաստել են համաշխարհային տնտեսական աճի դանդաղման և Եվրոգոտում պարտքային հիմնախնդիրների սրման պայմաններում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գների նվազումը, տարեսկզբին դրամավարկային պայմանների խստացումը և իրականացված զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ապրանքների առաջարկի ավելացումը: 2012 թվականը բնութագրվել է գնաճի առումով բարենպաստ զարգացումներով` տասներկու ամսյա գնաճը մոտ է եղել նպատակային ցուցանիշի և դրա ստորին սահմանի միջնակետին` 3.2%: 2013 թվականին էներգակիրների գների թանկացումը առաջ է բերել գնաճային ճնշումներ տարվա առաջին կեսին, որը, սակայն, տարեվերջին մեղմվել է` պայմանավորված փոքր-ինչ զսպող մակրոտնտեսական միջավայրով և գրանցվել է թիրախային տիրույթի վերին սահմանին մոտ` 5.6%:

 

5.3. ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

 

72. 2008-2009 թվականներին տնտեսության արտաքին հատվածի զարգացումները գերազանցապես պայմանավորվել են ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում հատկապես ոչ պարենային բնույթի ապրանքների համաշխարհային պահանջարկի անկմամբ, ՀՀ առևտրի պայմանների կտրուկ վատթարացմամբ և Հայաստան` հիմնականում տրանսֆերտների տեսքով արտարժութային ներհոսքի նվազմամբ:

73. Միաժամանակ, իրական սպառման կրճատման համեմատաբար ցածր տեմպերի պայմաններում, ներմուծումը էապես չի նվազել, ինչը, զուգորդվելով մասնավոր տրանսֆերտների նվազմամբ, հանգեցրել է ընթացիկ հաշվի ճեղքվածքի կտրուկ մեծացման: Այսպես, եթե ընթացիկ հաշվի պակասուրդը 2007 թվականին կազմել էր ՀՆԱ 6.7%-ը, ապա 2008-ին այն կտրուկ աճեց մինչև 11.8%` դոլարային արտահայտությամբ կազմելով 1,382 մլն ԱՄՆ դոլար: Միաժամանակ, 2008 թ. ընթացքում կապիտալի և ֆինանսական միջոցների ներհոսքը փոքր-ինչ ավելացել է` կազմելով ընդամենը 1,147 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում 2008 թ. վճարային հաշվեկշիռը պակասուրդով է եղել` հանգեցնելով ԿԲ-ի զուտ արտաքին ակտիվների նվազման:

74. Չնայած առևտրային հաշվեկշռի որոշակի բարելավմանը` ՀՆԱ-ի կտրուկ անկման պայմաններում 2009 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդը ՀՆԱ նկատմամբ ավելի է խորացել` կազմելով ՀՆԱ 16.2%-ը: Այդուհանդերձ, համաշխարհային տնտեսության վերականգնման, լավատեսական սպասումների ձևավորման և Կառավարության կողմից հակաճգնաժամային միջոցառումների փաթեթի իրականացման ներքո, արդեն 2010 թվականից ընթացիկ հաշիվը սկսել է բարելավվել` կազմելով ՀՆԱ 14.8%-ը:

75. Ընթացիկ հաշվի բարելավման միտումները հաջորդ տարիներին շարունակվել են` 2013թ. կրճատվելով մինչև ՀՆԱ-ի 9.1%: Արտահանման կշիռը ՀՆԱ-ում 2013թ. հասել 25.1%-ի (2008թ.` 15.1%), ընդ որում` առանց հանքահումքային, ոչ թանկարժեք մետաղների արտադրանքի ու թանկարժեք քարերի արտահանման ծավալների, արտահանման կշիռը ՀՆԱ-ում կազմել է 18.6% (2008թ.` 9.1%-ի փոխարեն):

 

5.4. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐ

 

76. Հարկային եկամուտների հավաքման և վարչարարության բարելավման առումով 2008թ. աննախադեպ էր` համախմբված բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունն աճել է 1.7 տոկոսային կետով` կազմելով 20.7%: Սակայն արդեն իսկ 2009 թվականին, ճգնաժամի հետևանքների խորացման արդյունքում ՀՆԱ-ի անկումը հանգեցրեց պետության ներքին ռեսուրսային բազայի նվազմանը և ռիսկի տակ դրվեց պետական ծախսերի իրականացումը:

77. Հարկերի հավաքագրման նվազման պայմաններում ծախսերի կտրուկ կրճատում թույլ չտալու նպատակով Կառավարությունը դիմել է արտաքին օժանդակության: Միջազգային կառույցներից և Ռուսաստանի Դաշնությունից ներգրաված միջոցների հաշվին հնարավոր եղավ ամբողջությամբ իրականացնել սոցիալական բնույթի ծախսերը` խուսափելով ինչպես ՀՆԱ ավելի կտրուկ անկումից և սոցիալական վիճակի էական վատթարացումից, այնպես էլ գործազրկության մակարդակի նշանակալի աճից: Ներգրավված միջոցների մի զգալի մասն ուղղվեց տնտեսության համար կարևորագույն ոլորտների և ենթակառուցվածքների զարգացմանը, ընդ որում մի մասը` ենթավարկավորման ձևով: Արդյունքում, չնայած 2009թ. համախմբված բյուջեի հարկեր/ՀՆԱ ցուցանիշի նվազմանը մինչև 20.5%` ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը աճեց 7 տոկոսային կետով` կազմելով շուրջ 30.2%:

78. Բնականաբար` աճեցին նաև պակասուրդի և արտաքին պարտքի ցուցանիշները: Պակասուրդ/ՀՆԱ մակարդակը 2009 թվականին կազմեց 7.5%, ինչը աննախադեպ ցուցանիշ էր Հայաստանի պատմության համար: Հաղթահարելով ֆինանսական ճգնաժամի հետևանքների խորացումը` 2010-2011 թվականներին տնտեսության աճի տեմպերի վերականգնման պայմաններում, Կառավարությունը անցում կատարեց «ելքի ռազմավարության», որի արդյունքում պակասուրդի ցուցանիշը էապես կրճատվեց` 2011 թվականի կազմելով ՀՆԱ-ի ընդամենը 2.8%-ը: Արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության ներքո պակասուրդի կրճատումը շարունակվեց նաև 2012-2013թթ.` հասնելով 1.6%-ի 2013 թ.: 2008-2011թթ., միջին հաշվով, չնայած ճգնաժամի հետևանքներին, հարկային վարչարարության բարելավման շնորհիվ ՀՆԱ-ի նկատմամբ համախմբված բյուջեի եկամուտները բարձր են եղել ինչպես 2007 թ. փաստացի, այնպես էլ 2008-2011 թթ. ծրագրային ցուցանիշներից: Հարկային վարչարարության բարելավումները շարունակվել են նաև 2012 և 2013 թթ.` նպաստելով հարկերի հավաքագրման բարձր մակարդակին:

79. Մասնավորապես, 2008-2011 թթ. փաստացի հարկային եկամուտներ/ՀՆԱ միջին հարաբերակցությունը գերազանցել է 2007թ. համապատասխան ցուցանիշը 1.8 տոկոսային կետով: Բնականաբար, ծախսեր/ՀՆԱ միջին հարաբերակցությունը նշված ժամանակահատվածում էապես բարձր է եղել ծրագրված ցուցանիշից` 22.1%-ի փոխարեն կազմելով 27.3%: Ինչպես նախորդ տարիներին, 2012-2013թթ. ևս բյուջեի եկամուտների գերակշիռ մասը ապահովվել է հարկային եկամուտների հաշվին: Վերջին երկու տարիներին հարկային եկամուտները/ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 2.9 տոկոսային կետով` կազմելով 24.0% 2013թ., իսկ ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը 2011թ. նկատմամբ ավելացել է 0.6 տոկոսային կետով` կազմելով 27.4% 2013թ.:

80. Ծախսերի կառուցվածքում տեղի ունեցած հիմնական փոփոխություններից կարելի է նշել հատկապես սոցիալական հատվածի ծախսերի կշռի ավելացումը, ինչն էական էր հատկապես 2009 թվականին: Ծախսերի կառուցվածքում աճել են նաև ապրանքների և ծառայությունների գծով ծախսերը: Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ պետական կապիտալ ներդրումների տեսակարար կշիռը նվազել է: Ընդ որում` արտաքին պետական պարտքի ավելացման ծավալները նշված տարիներին համադրելի են եղել իրականացված կապիտալ ներդրումների հետ:

81. Ինչպես նշվել է, Հայաստանում ճգնաժամային և հետճգնաժամային տարիների ընթացքում արտաքին պետական պարտքը էապես աճել է` 2009 թվականին կազմելով ՀՆԱ-ի 35.7%-ը, իսկ 2010 և 2013 թվականներին` համապատասխանաբար 34.7% և 37.5%-ը, սակայն արտաքին օժանդակության շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ինչպես ֆինանսական համակարգի ցնցումներից, այնպես էլ պայմաններ ստեղծել տնտեսական աճի տեմպերի վերականգնման համար:

 

6. 2014-2025 ԹԹ. ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

 

82. Ծրագրի մակրոտնտեսական շրջանակի կանխատեսումների ժամանակ հաշվի են առնվել ՀՀ Կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների` այդ թվում նաև կենսաթոշակային բարեփոխումների ուղղություններն ու նպատակակետերը, ինչպես նաև երկրի մրցունակության բարձրացման հիմնական գերակայությունները` տնտեսության մրցունակության, մարդկային կապիտալի և տնտեսության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը: Ճգնաժամի փորձը ցույց տվեց, որ տնտեսության կայուն զարգացման հիմնական գրավականը տնտեսության արդյունավետ կառուցվածքն է` հիմնված արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի զարգացման վրա:

83. Միևնույն ժամանակ, Ծրագրի կանխատեսումներում հաշվի են առնվել նաև 2013 թ. մակրոտնտեսական զարգացումները և արդեն իսկ գործող ծրագրերը, իսկ միջնաժամկետ ծրագրային փաստաթղթերում (օրինակ` ՄԺԾԾ) տեղ գտած 2014-2017 թվականների մակրոտնտեսական կանխատեսումների ցուցանիշները և այլ նպատակային ցուցիչները մոտարկվել են: Դրանով էլ պայմանավորված` Ծրագրում ներկայացված կանխատեսումների մոտեցումները որոշակիորեն առանձնանում են նախորդ երկարաժամկետ ծրագրերում իրականացված կանխատեսումներից: Հիմնական տարբերությունն այն է, որ Ծրագրով ներկայացվող մակրոշրջանակը մի փոքր լավատեսական է համարվում, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները մոտեցված են նպատակային ցուցանիշներին` դրանով իսկ մեծացնելով նպատակային ցուցանիշները ապահովելուն ուղղված պետական կառավարման համակարգի ջանքերը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել ավելի առաջանցիկ զարգացում` եկամուտների ձևավորման և աղքատության հաղթահարման հարցում:

84. Աղքատության հաղթահարման և եկամուտների վերաբաշխման հնարավորությունների ընդլայնման հիմնական նախադրյալը շարունակելու է մնալ երկարաժամկետ կայուն տնտեսական աճի ապահովումը: Աշխատատեղերի քանակի ավելացումը, ժամանակակից արտաքին մրցակցային պայմաններին համապատասխանող ապրանքների արտադրությունը և մասնագետների պատրաստումը հանգեցնելու է մի կողմից աշխատանքային եկամուտների ավելացմանը, իսկ մյուս կողմից, նպաստելով պետական բյուջեի եկամտային հենքի ավելացմանը` ընդարձակելու է պետության կողմից իրականացվող եկամուտների վերաբաշխման քաղաքականության հնարավորությունները:

85. Հաշվի առնելով ՀՀ տնտեսության նախորդ տարիների զարգացումները, դրանք պայմանավորող գործոնների վարքագիծը, ինչպես նաև տնտեսության ինստիտուցիոնալ հենքի ուժեղացմանն ուղղված բարեփոխումների ընթացքը ՀՀ տնտեսությունը վերականգնվել է և 2013 թ. գերազանցել է նախաճգնաժամային մակարդակը: Առաջիկա տասներկու տարիների ընթացքում կանխատեսվում է, որ տնտեսությունը կշարունակի զարգանալ կայուն տեմպերով` տարեկան ապահովելով 5.5 - 6.5 տոկոս տնտեսական աճ:

86. 1994 թվականից սկսած, մինչ ճգնաժամը, ՀՀ տնտեսությունն անընդհատ աճել է` միջին տարեկան կտրվածքով ապահովելով գրեթե 9 տոկոս աճի ցուցանիշ: Ընդ որում, 2003-2008 թթ. տնտեսության աճն արագացել է և կազմել տարեկան միջինում 12.0 տոկոս: Չնայած այն հանգամանքին, որ, ճգնաժամով պայմանավորված, տնտեսությունը ժամանակագրորեն նահանջեց, սակայն 2010-2011 թվականներին սկիզբ առած արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության արդյունքում երկարաժամկետում կարձանագրվեն բավականին բարձր և արտահանման կողմնորոշում ունեցող տնտեսության ցուցանիշներ: Միևնույն ժամանակ, ծրագրային ժամանակահատվածում անվանական ՀՆԱ-ի միջին տարեկան դոլարային աճը կազմելու է շուրջ 9%, ինչի արդյունքում, 2025 թվականին, 2013թ. համեմատ, բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գրեթե կեռապատկվի` կազմելով 9,500 ԱՄՆ դոլար:

87. Տնտեսական ճգնաժամի ընթացքում իրականացված հարկաբյուջետային ընդլայնողական քաղաքականությունը հանգեցրեց ՀՀ արտաքին պարտքի էական ավելացմանը: Ըստ ելակետային սցենարների` լուրջ վտանգներ չեն բացահայտվել, թեև նախանշվել է հաջորդ տարիներին պարտքի տեսանկյունից կրճատողական քաղաքականության վարման անհրաժեշտությունը: Բազային սցենարի ներքո իրականացված շոկային թեստերը վկայում են, որ իրավիճակը համեմատաբար վատանում է, բայց չի հանգեցնում անկայունության, իսկ պետական պարտքի կայունությունը առավել զգայուն է փոխարժեքի արժեզրկման և ՀՆԱ-ի ցածր աճի նկատմամբ: Վերջինիս երկարաժամկետ ցածր աճը ֆիսկալ կայունությունը խաթարող հիմնական գործոնն է: Հետևաբար` մակրոտնտեսական կայունության առաջնային խնդիր է դառնում կայուն և բարձր տնտեսական աճի ապահովումը, որն իր հերթին կզսպի նաև փոխարժեքի արժեզրկումը, քանի որ ՀՆԱ-ի աճը պահանջարկի աճ է ենթադրում նաև սեփական արժույթի նկատմամբ, որն էլ կզսպի արժեզրկման ճնշումները: Կարևոր է նաև վերլուծություններից բխող այն եզրահանգումը, որ պարտքի մակարդակն ավելի շուտ է կայունանում, եթե հարկային եկամուտների աճը ՀՆԱ-ի աճի նկատմամբ լինում է առաջանցիկ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդպիսի հնարավորություն Հայաստանը ունի, քանի որ հարկային եկամուտների գնահատված պոտենցիալ մակարդակը դեռ հեռու է փաստացի հավաքագրվող մակարդակից: Կատարված վերլուծությունները նույնպես հիմք են հանդիսացել մակրոտնտեսական միջավայրի համապատասխան կանխատեսումների համար, որի արդյունքում, Ծրագրի հիմքում դրված մակրոտնտեսական կանխատեսվող զարգացումների և հարկաբյուջետային քաղաքականության նախատեսվող ուղղությունների ներքո, երկարաժամկետ հատվածում պարտքի մարման գծով ռիսկերը կպահպանվեն ցածր մակարդակի վրա: Հատկանշական է նաև, որ միջնաժամկետ հատվածում բյուջեի առաջնային պակասուրդի` որոշակի մակարդակում կայունացումից հետո, ավելի երկարաժամկետ հատվածում պակասուրդի կրճատման ուղղությամբ էական ճշգրտումներ չեն պահանջվի` պարտքի մարման գծով ռիսկերը ցածր մակարդակում պահպանելու համար: Սա նշանակում է, որ հնարավոր տնտեսական անկայունության պարագայում հարկաբյուջետային քաղաքականությունը կունենա որոշակի ճկունություն` անհրաժեշտության դեպքում տնտեսական աճի խթանման տեսանկյունից: Սակայն ավելի մոտակա տարիների համար հարկաբյուջետային քաղաքականությունը չի կարող նման ճկունություն ունենալ, հետևաբար այդ գործառույթը պետք է ստանձնի դրամավարկային քաղաքականությունը` պահպանելով հարկաբյուջետային քաղաքականության հետ բարձր կոորդինացման մակարդակ:

88. Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների գծով կանխատեսվում են հետևյալ զարգացումները.

1) Իրական հատված: ՀՆԱ-ն կանխատեսվող 2014-2025 թթ. ժամանակահատվածում կունենա աճի միտում, որի տեմպերը կգերազանցեն 2010-2011 թվականի միջին աճի տեմպերը` լինելով 5.5 - 6.5% միջակայքում: Այս զարգացումները տեղի կունենան ներկայումս ձևավորված ՀՆԱ ճյուղային կառուցվածքում կանխատեսվող հետևյալ փոփոխությունների արդյունքում. ՀՆԱ ճյուղային կառուցվածքում առաջնորդող դեր կունենա և տնտեսական աճի շարժիչ ուժը կլինի տնտեսության արտահանելի հատվածը, հիմնականում` արդյունաբերության շնորհիվ, ինչպես նաև ծառայությունների ոլորտը` հանդես գալով տնտեսական ակտիվությունը սպասարկող ճյուղի դերում: Տնտեսության զարգացման խթանները աստիճանաբար կտեղափոխվեն կապիտալ և գիտական ներուժի մեծացման հենքի վրա գործող ճյուղեր: Այլ խոսքով` աստիճանաբար առաջատար կդառնան բարձր արտադրողականություն ապահովող ոլորտները (9):

_________________________

9) Համաշխարհային տնտեսությունում երկրների զարգացման փորձը ցույց է տալիս, որ երկրների տնտեսություններն իրենց զարգացման գործընթացում ենթարկվում են մի շարք վերափոխումների: Առաջինը` ներմուծման փոխարինիչների արտադրության զարգացումն է, այնուհետև` արտահանման աճն է` ի հաշիվ աշխատատար ճյուղերի (մրցակցային ցածր աշխատավարձերի), հետագայում` անցումն է աշխատատար ճյուղերից դեպի կապիտալատար ճյուղեր և տնտեսության վերափոխման վերջին փուլը կապիտալատար ճյուղերից դեպի բարձր տեխնոլոգիաների կամ, այսպես ասած` գիտատար ճյուղերի հենքի վրա տնտեսության զարգացումն է: ՀԶԾ-ի հիմքում մակրոկանխատեսումների ժամանակ դրված է հենց այդ սցենարը, այն է` անցում աշխատատար ճյուղերից դեպի կապիտալատար և ապա` գիտատար ճյուղերի վրա հիմնված տնտեսության:

 

2) Սպառողական գներ: Հաշվի առնելով վերջին ժամանակների համաշխարհային շուկաների զարգացումները, համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի որոշակի դանդաղումը, ինչպես նաև աշխարհաքաղաքական վիճակի անկայունությունը, կանխատեսվում է, որ գնաճային միջավայրը կձևավորվի տարաբնույթ տնտեսական գործոնների ներքո` պայմանավորելով գնաճի տատանողականության հնարավոր պահպանումը: Միաժամանակ, ընդհանուր առմամբ կանխատեսվում է, որ այդ գործոնների ազդեցությունը գնաճի վրա հիմնականում հավասարակշռված կլինի: Ներքին տնտեսության զարգացումները, սպառման աճի տեմպերի որոշակի նվազման և խնայողությունների առաջանցիկ աճի պայմաններում, ևս հավասարակշռված ազդեցություն կունենան գնաճային միջավայրի վրա: Գազի սակագների բարձրացման պայմաններում 2013 թ. ակնկալվող գների մակարդակի որոշ բարձրացումից հետո, 2014-2025 թթ. կանխատեսվող գնաճը նպատակային թիրախի կենտրոնական արժեքի` 4%-ի շրջանակներում կլինի: Գնաճի արդյունավետ կառավարումը երկարաժամկետ հատվածում կապահովվի ՀՀ ԿԲ կողմից որդեգրված գնաճի նպատակադրման սկզբունքների պահպանմամբ, ինչն ապացուցել է իր կենսունակությունը նաև ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ անհրաժեշտ էր իրականացնել ճկուն դրամավարկային քաղաքականություն: Գների մակարդակի կանխատեսելիության աճին կնպաստի նաև Մաքսային միության անդամակցության գործընթացը, ինչի արդյունքում հնարավոր կլինի խուսափել էներգակիրների և այլ ռեսուրսների գների կտրուկ փոփոխություններից: Գլոբալ տնտեսական վիճակի կայունացման և ՀՀ տնտեսության ցածր ավելացված արժեքից դեպի բարձր ավելացված արժեքի (ավելի թանկարժեք ապրանքների) արտադրության անցման գործընթացում, ինչն ապահովվելու է հիմնականում արդյունաբերության զարգացման հաշվին, նախատեսվում է երկարաժամկետ հատվածում ՀՆԱ դեֆլյատորի և ՍԳԻ մակարդակների մոտեցում:

3) ՀՆԱ-ի ծախսային կառուցվածքում ներդրումների մասնաբաժինը առաջիկա տասներկու տարիների ընթացքում կպահպանվի կայուն ՀՆԱ-ի նկատմամբ 26-27% մակարդակի վրա: Միաժամանակ ակնկալվում է, որ կանխատեսվող տարիներին ներդրումների կառուցվածքում կգերակշռի ճգնաժամից հետո սկզբնավորված միտումը` ոչ արտադրական նշանակության կապիտալ շինարարությունը (հատկապես բնակարանների և շենքերի շինարարությունը) կնվազի` արտացոլելով վերը նշված ՀՆԱ ճյուղային զարգացումները: Նման իրավիճակում ներդրումները ՀՆԱ-ում կգերազանցեն հետճգնաժամային տարիներին արձանագրված մակարդակը, իսկ արտադրական ներդրումների մակարդակը կբավարարի տնտեսության մյուս ճյուղերի զարգացումը: Այսինքն, ներդրումները ՀՆԱ-ում 2010-12 թթ. միջինում 24.1%-ի փոխարեն երկարաժամկետում կաճեն` միջինում կազմելով 26.6% և կնախանշեն ավելի արդյունավետ և արտադրողական ներդրումների օգտագործումը:

4) Դրամավարկային հատվածի ցուցանիշներ: Դրամավարկային հատվածի ցուցանիշների կանխատեսումներն իրականացվել են` որպես ուղենիշ ընդունելով միջնաժամկետում գնաճի ապահովումը 4 (+/- 1.5) տոկոս նպատակային միջակայքի սահմաններում, ինչպես նաև արտաքին և ներքին տնտեսական միջավայրի իրականացված կանխատեսումների պայմաններում անհրաժեշտ փողի պահանջարկի բավարարումը: Այս պայմաններում նախատեսվել է ֆինանսական միջնորդության մակարդակի հետագա աճ` թեև ավելի դանդաղ տեմպերով, ինչը սակայն ՀՆԱ նկատմամբ առավել առաջանցիկ աճի պայմաններում հանգեցնելու է փողի շրջապտույտի արագության անկմանը և տնտեսության փողայնացման (մոնետարացման) մակարդակի մեծացմանը: Ընդ որում, սպասվում է, որ տնտեսության դոլարայնացման մակարդակը աստիճանաբար նվազելու է` մոտենալով նախաճգնաժամային մակարդակին: Նախատեսվում է նաև դրամային գործիքների բազմազանության մեծացում և ֆինանսական շուկայի ծավալների ընդլայնում, ինչին կնպաստեն նաև կենսաթոշակային կուտակային համակարգին անցումը և կորպորատիվ կառավարման մակարդակի բարելավման նպատակով ձեռնարկվող միջոցառումները:Այս միտումների ներքո դրամային ավանդները առաջանցիկ աճ կունենան արտարժութային ավանդների նկատմամբ: Մյուս կողմից, բանկային ծառայությունների որակի հետագա բարձրացմանը և տնտեսության ստվերային հատվածի կրճատմանը զուգընթաց, փողի նկատմամբ պահանջարկի աճը հիմնականում կպայմանավորվի անկանխիկ փողի պահանջարկով: Արդյունքում` կանխիկի կշիռը փողի զանգվածում աստիճանաբար կնվազի հօգուտ անկանխիկի` 2025 թ. կազմելով շուրջ 17%: Միևնույն ժամանակ, տնտեսության փողայնացման ցուցանիշը 2025 թ. կհասնի 45.5%-ի:

5) Արտաքին հատված: Արտաքին հատվածի զարգացումները կրելու են հիմնականում ներքին տնտեսության զարգացումների, տնտեսության կառուցվածքի շարունակական որակական փոփոխությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ձևաչափերում և ընդհանրապես միջազգային տնտեսությանը ՀՀ տնտեսության ինտեգրման խորացման գործընթացի ազդեցությունը: Մասնավորապես, նշված զարգացումները էականորեն կպայմանավորվեն Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Մաքսային Միությանը անդամակցելու` Հայաստանի Հանրապետության որոշման իրականացման գործընթացներով: Դառնալով նշված Մաքսային Միության անդամ` տեղական արտադրողների համար առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն ավելի քան 170 մլն սպառողական շուկա դյուրին մուտք գործելու համար: Հաշվի առնելով այս շուկայում ապրանքների և ծառայությունների նկատմամբ որակի չափանիշներին` տեղական արտադրողների համար առավել բարձր հասանելիությունը` արդեն կարճաժամկետ հատվածում հնարավոր կլինի արձանագրել մի շարք ապրանքային շուկաներում հայկական ապրանքների մրցունակ և կայուն դիրքավորումը: Մյուս կողմից, Մաքսային Միությանն անդամակցությունը հնարավորություն կտա նաև էներգակիրներ ներմուծել առավել ցածր գներով, ինչը էական խթան կլինի մրցունակ առաջարկ ձևավորելու տեսանկյունից: Ընդ որում, ակնկալվում է, որ ինտեգրման գործընթացը բավականին սահուն և արագ կընթանա, քանի որ պատմական, լեզվական, մշակութային և վարքագծային տեսանկյուններից միության երկրները ընդգծված ընդհանրություններ ունեն Հայաստանի հետ: Միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում արդեն Հայաստանը իրական հնարավորություն է ստանալու առավել ընդլայնված արտաքին առևտրատնտեսական գործունեություն ծավալելու համար: Մի կողմից Եվրամիության «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից օգտվելու հնարավորության հանգամանքը, իսկ մյուս կողմից Մաքսային Միության անդամությամբ պայմանավորված առավելությունները լուրջ նախադրյալներ կարող են ստեղծել ԵՄ-ՄՄ առևտրատնտեսական հոսքերի յուրատեսակ հանգույց դառնալու համար: Այս համատեքստում կանխատեսվում է արտահանման` ներմուծման նկատմամբ հարաբերականորեն ավելի արագ աճ, մասնավորապես արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական թողարկման ծավալների էական աճով պայմանավորված: Այս պայմաններում ներմուծման նկատմամբ պահանջարկի ավելացումը հիմնականում կհամընկնի ՀՆԱ աճի տեմպերին: Նշված զարգացումների ներքո, առաջիկա տարիներին ապրանքների և ծառայությունների հաշվեկշռի բացասական մնացորդը ՀՆԱ-ի նկատմամբ աստիճանաբար կնվազի` 2012 թվականին արձանագրված 24.8 տոկոսի փոխարեն 2025-ին կազմելով շուրջ 4.5%` արտացոլելով տնտեսության ավելի արտադրողական ճյուղերի, հետևաբար` նաև մրցունակ ապրանքների և ծառայությունների արտահանման աճի բարձր տեմպերի ազդեցությունը: Կանխատեսվում է, որ ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը կունենա գրեթե նույն վարքագիծը: Այն է` մինչև 2025 թ. ընթացիկ հաշվեկշիռը աստիճանաբար կբարելավվի և ծրագրվող ժամանակահատվածի վերջում կկազմի ՀՆԱ-ի շուրջ 3.8%-ը: Այս զարգացումները համահունչ կլինեն բնակչության տնօրինվող եկամուտների առաջանցիկ աճի արդյունքում` ներդրումների համեմատ խնայողությունների ավելի բարձր մակարդակի ձևավորմանը և ՀՆԱ նկատմամբ արտաքին պարտքի նվազման միտումներին:

6) Հարկաբյուջետային հատվածի ցուցանիշներ: Հարկաբյուջետային հատվածի ցուցանիշերի երկարաժամկետ կանխատեսումները իրականացվել են հիմք ընդունելով, որ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի հակացիկլային, այսինքն` տնտեսական աճի դանդաղման դեպքում լինի խթանող և հակառակը: Սակայն զարգացումները պարտադրում են (Տես` կետ 87), որպեսզի միջնաժամկետ ժամանակահատվածում իրականացվի պարտքի կայունությանը միտված հարկաբյուջետային քաղաքականություն, ինչը սահմանափակում է հարկաբյուջետային ընդլայնող ազդեցությունը: Այս սահմանափակումների պայմաններում միջինժամկետ հատվածում պակասուրդի մակարդակը իջեցվելու և տատանվելու է ՀՆԱ-ի նկատմամբ 2.0%-ի սահմաններում, որի արդյունքում պետական պարտք/ ՀՆԱ ցուցանիշը հնարավոր կլինի իջեցնել, իսկ հարկային եկամուտները ՀՆԱ-ում շարունակաբար պետք է բարելավվեն, որպեսզի ավելի արագ ապահովվի պարտքի կայունությունը: Երկարաժամկետ հատվածում հակացիկլային հարկաբյուջետային քաղաքականության հնարավորությունները կավելանան` հարկային եկամուտների` ՀՆԱ-ի նկատմամբ տարեկան 0.3-0.4 տոկոսային կետով աճի պայմաններում: Ծրագրվող ժամանակահատվածում պետական կապիտալ ծախսերի մակարդակը ՀՆԱ-ում կլինի 1.5-2.5 տոկոսային կետով ավելի բարձր պակասուրդի մակարդակից, ինչը երկարաժամկետ տնտեսական աճի համար կստեղծի կայուն հիմքեր:

Աղյուսակ 1. ՀԶԾ-ի մակրոտնտեսական շրջանակը. հիմնական ցուցանիշների կանխատեսում

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշներ          |2011  |2012 |2013  |2014  |2017  |2021  |2025  |

|_____________________|______|_____|______|___________________________|

|                     |Փաստ. |Փաստ.|Նախն. |    Կանխատեսում            |

|_____________________________________________________________________|

|(%, ՀՆԱ նկատմամբ, եթե այլ նշում չկա)                                 |

|_____________________________________________________________________|

|                    Ազգային եկամուտ և  գներ                          |

|_____________________________________________________________________|

|Իրական ՀՆԱ, % փոփ.   |   4.7|  7.2|   3.5|   5.5|   6.1|   6.4|   6.5|

|նախորդ տարվա նկատմամբ|      |     |      |      |      |      |      |

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|Համախառն ներքին      |10,142|9,950|10,416|10,928|12,759|19,141|28,753|

|արդյունք, մլն        |      |     |      |      |      |      |      |

|ԱՄՆ դոլար            |      |     |      |      |      |      |      |

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|Համախառն ներքին      | 3,778|3,998| 4,267| 4,700| 6,232| 9,350|14,045|

|արդյունք, մլրդ դրամ  |      |     |      |      |      |      |      |

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|ՀՆԱ 1 շնչի հաշվով,   | 3,358|3,290| 3,447| 3,589| 4,171| 6,252| 9,441|

|ԱՄՆ դոլար            |      |     |      |      |      |      |      |

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|ՀՆԱ-ի դեֆլյատոր, %   |  4.3%|-1.2%|  3.2%|  4.4%|  4.0%|  4.0%|  4.0%|

|փոփ. նախորդ տարվա    |      |     |      |      |      |      |      |

|նկատմամբ             |      |     |      |      |      |      |      |

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|Ներդրումներ և        |  27.9| 23.8|  20.8|  24.5|  26.7|  27.2|  26.9|

|խնայողություն        |      |     |      |      |      |      |      |

|_____________________________________________________________________|

|Ներդրումներ                                                          |

|_____________________________________________________________________|

|Համախմբված բյուջե    |   5.4|  4.0|   3.6|   3.5|   3.1|   4.0|   4.2|

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|Այլ                  |  22.5| 19.8|  17.2|  21.0|  23.6|  23.2|  22.7|

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|Ազգային              |  16.0| 12.2|  10.5|  16.1|  21.5|  21.3|  23.2|

|խնայողություններ     |      |     |      |      |      |      |      |

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|Համախմբված բյուջե    |   1.2|  0.9|   0.6|   1.0|   1.3|   2.2|   2.9|

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|Այլ                  |  14.8| 11.3|   9.9|  15.1|  20.2|  19.1|  20.3|

|_____________________________________________________________________|

|Հարկաբյուջետային հատված                                              |

|_____________________________________________________________________|

|Համախմբված բյուջե    |      |     |      |      |      |      |      |

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|Ընդամենը եկամուտներ  |  24.5| 24.8| 25.8%| 24.9%| 25.0%| 26.5%| 27.9%|

|և  շնորհներ, որից`   |      |     |      |      |      |      |      |

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|Հարկային եկամուտներ  |  21.1| 22.5|  24.0| 23.8%| 24.3%| 25.9%| 27.4%|

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|Շնորհներ             |   1.6|  0.5|   0.3|  0.4%|  0.3%|  0.2%|  0.1%|

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|Ընդամենը ծախսեր      |  27.3| 26.3| 27.4%| 27.4%| 26.8%| 28.2%| 29.3%|

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|Ընթացիկ ծախսեր       |  22.5| 22.8| 27.4%| 27.4%| 23.7%| 24.2%| 25.1%|

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|Կապիտալ ծախսեր       |   4.8|  3.6| 24.2%| 23.9%|  3.1%|  4.0%|  4.2%|

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|Հաշվեկշիռ            |  -2.8| -1.5| -1.6%| -2.5%| -1.8%| -1.8%| -1.3%|

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|Պետական պարտք Ներքին |   5.8|  6.4|   6.6|   6.3|   7.4|  10.8|  12.7|

|պարտք                |      |     |      |      |      |      |      |

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|Արտաքին պարտք        |  36.4| 37.7|  37.5|  36.6|  34.4|  24.5|  18.7|

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|Ընդամենը պարտք       |  42.2| 44.1|  44.1|  42.9| 41.8 |  35.3|  31.4|

|_____________________________________________________________________|

|Արտաքին հատված                                                       |

|_____________________________________________________________________|

|Արտահանում           |  23.7| 24.5|  25.1|  26.3|  31.7|  33.0|  34.7|

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|Ներմուծում           |  47.3| 49.3|  49.1|  47.7|  46.8|  42.8|  39.2|

|_____________________|______|_____|______|______|______|______|______|

|Ընթացիկ հաշիվ        | -10.9|-11.2| - 9.1| - 8.3| - 5.2| - 5.9| - 3.8|

._____________________________________________________________________.

 

89. Տնտեսության ճյուղերի զարգացումների կանխատեսումները իրականացվել են` նկատի ունենալով տնտեսության ճյուղային կառուցվածքի որոշակի փոփոխություններ: Այսպես, 2014-2025 թթ. շարունակվելու է ճգնաժամից հետո սկզբնավորված արտահանելի հատվածների` արդյունաբերության, ինչպես նաև գյուղատնտեսության տեսակարար կշռի աճը: Նախքան ճգնաժամը տնտեսական աճը առաջնորդում էին շինարարության և ծառայությունների ոլորտները, որտեղ առաջարկի աճը հիմնականում արձագանքում էր տնտեսությունում ձևավորվող պահանջարկին, իսկ նշված ճյուղերի արտադրողականության աճը երկարաժամկետ հեռանկարում սահմանափակ է (10): Սակայն արտահանելի ճյուղերը մրցունակ լինելու համար հարկադրված են աշխատել բարձր արտադրողականությամբ, հետևաբար երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից առավել խոստումնալից են:

___________________________

10) Այս մասին են վկայում նաև ռեգրեսիոն վերլուծության արդյունքում ստացված գնահատականները, ըստ որի` շինարարության և ծառայությունների ոլորտները մեծ մասամբ կախված են արտերկրից դրամական փոխանցումների ծավալներից (մասնավոր տրանսֆերտներից):

 

90. 2014-2025 թթ. նշված միտումները որոշակիորեն կփոխվեն, ինչը պայմանավորված կլինի մի շարք կառուցվածքային գործոններով: Նախ` նախորդ տարիներին կատարված արտադրական նշանակության կապիտալ ներդրումները արտադրողականության աճի միջոցով աստիճանաբար հետ կբերեն կատարված ծախսերը, ինչի արդյունքում կարագանա տնտեսության, մասնավորապես` արդյունաբերության, ինչպես նաև այլ կապիտալատար ճյուղերի զարգացումը: Դրա հետ մեկտեղ, կապված արդյունաբերությանը սպասարկող ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճի հետ և զարգացմանը զուգընթաց, տնտեսության կառուցվածքի բարդացման հետ, ծառայությունների ավելացված արժեքի աճի բարձր տեմպերը կպահպանվեն: Մյուս կողմից` տնտեսությունում արտադրողական ոլորտների աճին կհաջորդի ՀՀ-ում աշխատավարձերի մակարդակի բարձրացումը, որի պարագայում կարելի է ակնկալել սեզոնային աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների վերադարձ հանրապետություն, ինչն իր հերթին կազդի արտերկրից եկող դրամական փոխանցումների ծավալների վրա: Վերը նշվածից ելնելով` կանխատեսվում են հետևյալ զարգացումները.

91. 2014-2025 թթ. արդյունաբերությունում ստեղծված ավելացված արժեքի աճի միջին տեմպը կգերազանցի ՀՆԱ աճի տեմպին` կազմելով տարեկան շուրջ 8%: Արդյունքում, այդ ժամանակահատվածում ճյուղի ավելացված արժեքի կշիռը ՀՆԱ-ում կկայունանա միջին հաշվով 19-20%-ի սահմաններում: Այս միտումները կդրսևորվեն ճյուղում կատարվող ներդրումների, հետևաբար նաև` արտադրողականության աճի տեմպերի արագացման զուգակցմամբ:

92. Հաշվի առնելով գյուղատնտեսության յուրահատկությունները` կանխատեսվող ողջ ժամանակահատվածում աճի շատ բարձր տեմպեր չեն ակնկալվում` սակայն գյուղատնտեսության ոլորտի արտադրողականության մեծացում և արտահանման աճ կլինի: Արտադրողականության փոփոխության միջին ցուցանիշը շուրջ երեք անգամ կգերազանցի նախաճգնաժամային ժամանակաշրջանի արտադրողականության փոփոխությանը: 2014-2025 թթ. ոլորտի ավելացված արժեքը կաճի տարեկան 3.5-4% միջակայքում:

93. 2014-2025թթ. շինարարությունում ստեղծված ավելացված արժեքի միջին տարեկան աճը կկազմի 6.2%, իսկ ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կտատանվի 10 տոկոսի շրջակայքում: Ընդ որում, 2013 թ. անկումից հետո, ծրագրվող ժամանակահատվածի առաջին կեսում միջին աճը կլինի ավելի համեստ` շուրջ 6.0%:

94. 2014-2025 թթ. ծառայությունների ոլորտի ավելացված արժեքը շարունակելու է աճել բարձր տեմպերով` տարեկան շուրջ 6-6.5%` մի փոքր ավելի արագ, քան ՀՆԱ-ն: Արդյունքում, այս ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում 2025 թվականին, 2013 թվականի համեմատ, կավելանա շուրջ 1.2 տոկոսային կետով` կազմելով 42.3%:

95. Տնտեսական աճի տեմպերի նման բարձր ցուցանիշների պահպանումը, բնականաբար, չի կարող իներցիոն բնույթ ունենալ: Դա, անհրաժեշտաբար, պայմանավորված է լինելու նաև տնտեսության ինստիտուցիոնալ հենքի ամրապնդմանն ուղղված մի շարք կառուցվածքային միջոցառումների իրականացմամբ, ինչպիսիք են, մասնավորապես` գործարարության միջավայրի բարելավումը, ներդրումային քաղաքականության արդյունավետության բարձրացումը` արտահանման ճյուղերում արտադրողականությանը, հետևաբար և մրցունակության բարձրացմանը նպաստող գործողություններով, ինչպես նաև կրթության և գիտության ներուժի մեծացմանն ուղղված` այդ ոլորտի ինստիտուտների զարգացումը: Ծրագրի մակրոտնտեսական շրջանակով նախատեսվող զարգացումները, ըստ տնտեսության հիմնական ոլորտների, ներկայացված են Աղյուսակ 2-ում:

 

2. Տնտեսության ոլորտների զարգացման հիմնական ցուցանիշների կանխատեսում

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշներ       |2011   |2012  |2013  |2014  |2017  |2021  |2025   |

|__________________|_______|______|______|____________________________|

|                  |Փաստ.  |Փաստ. |Նախն. |    Կանխատեսում             |

|_____________________________________________________________________|

|ՀՆԱ ըստ տնտեսության ճյուղերի, մլրդ դրամ                              |

|_____________________________________________________________________|

|Արդյունաբերություն|  647.8| 687.5| 741.6| 829.0|1160.7|1860.7| 2979.3|

|__________________|_______|______|______|______|______|______|_______|

|Գյուղատնտեսություն|  767.9| 764.0| 818.8| 889.2|1116.7|1524.7| 2046.8|

|__________________|_______|______|______|______|______|______|_______|

|Շինարարություն    |  491.1| 489.0| 438.5| 485.4| 645.4| 957.7| 1441.3|

|__________________|_______|______|______|______|______|______|_______|

|Ծառայություններ   | 1458.9|1599.0|1761.7|1941.3|2582.1|3902.1| 5946.1|

|__________________|_______|______|______|______|______|______|_______|

|Զուտ անուղղակի    | 412.3 | 458.1| 506.3| 555.2| 727.2|1104.7| 1631.6|

|հարկեր            |       |      |      |      |      |      |       |

|__________________|_______|______|______|______|______|______|_______|

|ՀՆԱ               | 3777.9|3997.6|4266.8|4700.1|6232.2|9349.9|14045.1|

|_____________________________________________________________________|

|ՀՆԱ ճյուղային կառուցվածք, տոկոս` ընդամենի նկատմամբ                   |

|_____________________________________________________________________|

|Արդյունաբերություն|   17.1|  17.2|  17.4|  17.6|  18.6|  19.9|   21.2|

|__________________|_______|______|______|______|______|______|_______|

|Գյուղատնտեսություն|   20.3|  19.1|  19.2|  18.9|  17.9|  16.3|   14.6|

|__________________|_______|______|______|______|______|______|_______|

|Շինարարություն    |   13.0|  12.2|  10.3|  10.3|  10.4|  10.2|   10.3|

|__________________|_______|______|______|______|______|______|_______|

|Ծառայություններ   |   38.6|  40.0|  41.3|  41.3|  41.4|  41.7|   42.3|

|__________________|_______|______|______|______|______|______|_______|

|Զուտ անուղղակի    |   10.9|  11.5|  11.9|  11.8|  11.7|  11.8|   11.6|

|հարկեր            |       |      |      |      |      |      |       |

|__________________|_______|______|______|______|______|______|_______|

|ՀՆԱ               |  100  | 100  | 100  |  17.6|  18.6|  19.9|   21.2|

|_____________________________________________________________________|

|Աճը` ըստ հիմնական ճյուղերի, տոկոսային փոփ. նախորդ տարվա նկատմամբ     |

|_____________________________________________________________________|

|Արդյունաբերություն|   13.6|   7.0|   4.9|   6.9|   8.2|   8.1|    8.2|

|__________________|_______|______|______|______|______|______|_______|

|Գյուղատնտեսություն|   14.0|   9.5|   8.1|   4.0|   4.0|   3.8|    3.5|

|__________________|_______|______|______|______|______|______|_______|

|Շինարարություն    |  -12.2|   3.3| -11.2|   6.0|   6.0|   6.5|    6.5|

|__________________|_______|______|______|______|______|______|_______|

|Ծառայություններ   |    4.7|   6.5|   5.3|   5.6|   6.3|   6.8|    6.8|

|__________________|_______|______|______|______|______|______|_______|

|Զուտ անուղղակի    |    3.8|   9.9|   2.9|   5.0|   5.5|   6.0|    6.0|

|հարկեր            |       |      |      |      |      |      |       |

|__________________|_______|______|______|______|______|______|_______|

|ՀՆԱ               |    4.7|   7.2|   3.5|   5.5|   6.1|   6.4|    6.5|

._____________________________________________________________________.

 

7. ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՌԻՍԿԵՐԸ

 

96. Քանի որ կանխատեսումները վերաբերում են տնտեսությանը ամբողջապես, ուստի ռիսկերն էլ, ըստ էության, կազմում են տնտեսական ռիսկերի ողջ տեսականին: Ներքին ռիսկերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին խումբը ներառում է բարեփոխումների իրականացման հետ կապված ռիսկերը, ինչպիսիք են, օրինակ` պետական որոշակի քաղաքականության թերացումը մրցակցության ապահովման, գործարար միջավայրի բարեփոխման և այլ ոլորտներում: Երկրորդ խումբը տնտեսությունում անցանկալի կառուցվածքային փոփոխություններն են (օրինակ` եկամուտների անհավասարության խորացումը, բանկերի վարկային պորտֆելների որակի վատթարացումը և այլն):

97. Նշված ռիսկերի առումով կարևոր է յուրաքանչյուր ոլորտի և/կամ ծրագրի դեպքում կոնկրետ ռիսկի բացահայտումը, դրա ազդեցության և դրսևորման հավանականության քանակական գնահատականը և ռիսկի կառավարման մեխանիզմի սահմանումը:

98. Ներքին միջավայրի առումով գոյություն ունի նաև մարդկային գործոնով չպայմանավորված` բնակլիմայական անբարենպաստ պայմանների ռիսկը, որը շարունակական դրսևորումների պարագայում բացասական ազդեցություն կունենա գյուղատնտեսության ճյուղում ծրագրված աճի վրա:

99. ՀՀ տարածքին առանձնահատուկ է բնածին կամ տեխնածին ռիսկերի մի ամբողջ շարք, որոնց ի հայտ գալը կխաթարի զարգացման բնականոն գործընթացը` երկիրը ներքաշելով ճգնաժամի մեջ:

100. Կանխատեսման առկա ռիսկերը պայմանավորվում են նաև ոչ պակաս կարևոր ազդեցություն ունեցող արտաքին տնտեսական գործոններով: Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանը լինելով փոքր և բաց տնտեսություն, արագ է արձագանքում գործընկեր երկրների տնտեսական զարգացումներին: Այդ կապակցությամբ կանխատեսումների հիմնական ռիսկերը մեծապես պայմանավորված կլինեն համաշխարհային տնտեսության մակրոտնտեսական փոփոխություններով: Միաժամանակ կարևոր է հաշվի անել, որ հիմնական ռիսկերը գնահատվում են միջին ժամկետ հատվածի համար, իսկ երկարաժամկետ զարգացումների համար դրանք բացակայում են:

101. Արտաքին ռիսկերի մյուս խումբը կապված է Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Մաքսային Միությանը անդամակցելու և ԵՄ հետ Ասոցացման Համաձայնագիր կնքելու, այդ թվում` Խոր և Համապարփակ ազատ առևտրի գոտուն չմիանալու` Հայաստանի որոշման հետ: Եվրոպական ներդրողների համար գրավչությունը կորցնելու, ԱՀԿ շրջանակներում երրորդ երկրների հետ հարաբերությունների հնարավոր վերանայման, ինչպես նաև ԵՄ շուկա արտահանման (հատկապես` հանքարդյունաբերական արտադրանքի մասով, որը, չնայած երկրի ՀՆԱ նկատմամբ փոքր ծավալներ ունի, սակայն արտահանման պորտֆելում գերակշիռ մաս է կազմում) հնարավոր բարդություններ ի հայտ գալու հավանականությունը կարող է կարճաժամկետից միջնաժամկետ հատվածում տեղական արտադրողների համար բացասական սպասումներ և ռազմավարական պլանավորման վերանայման պարտադրանք առաջացնել: Ընդ որում, արտաքին ֆինանսավորման կրճատման (ԵՄ կողմից բյուջետային աջակցության և ներդրումների մասով) արդյունքում հնարավոր է առաջանան նաև ներքին ռիսկեր` տնտեսությունում արդեն իսկ մեկնարկած և/կամ նախատեսված մի շարք բարեփոխումների իրականացման առումով:

102. Համաշխարհային տնտեսությունը շարունակում է զարգանալ էական անորոշությունների ներքո, ինչը պարտադրում է հնարավոր ռիսկերի ի հայտ գալու պարագայում գնահատել Ծրագրի հիմքում ընկած կանխատեսումներից հնարավոր շեղումները և նախանշել դրանց չեզոքացման համար անհրաժեշտ քայլերը: Այս առումով ՀՀ տնտեսության վրա հիմնական ազդեցությունները կարող են ի հայտ գալ Մաքսային միության անդամ երկրներում անբարենպաստ տնտեսական զարգացումների և Եվրոմիությունում պարտքային ճգնաժամի խորացման արդյունքում: Նման իրավիճակը ուղղակիորեն և անուղղակիորեն կարող է անդրադառնալ տնտեսական աճի, գնաճային միջավայրի, փոխարժեքի և այլ մակրոտնտեսական ցուցանիշների վրա:

103. Պետք է հաշվի առնել, որ Եվրոմիության ճգնաժամի խորացման նույնիսկ ամենավատ սցենարի պարագայում համաշխարհային տնտեսության վրա ազդեցությունները նույն խորությամբ չեն կարող արտահայտվել, քան դա եղավ 2008-2009 թվականների ճգնաժամի ժամանակ: Սակայն հնարավոր նոր ճգնաժամը կարող է դրսևորվել առավել երկար ժամանակահատվածի ընթացքում, բայց առավել ցածր ամպլիտուդով, ինչը հնարավորություն կտա նաև առավել ճկուն հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնել:

104. Մաքսային միության անդամ և ՀՀ հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանի տնտեսությունը առավել զգայուն է միջազգային շուկայում էներգետիկ ռեսուրսների գնային տատանումների նկատմամբ: 2013թ. Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի դանդաղեցման միտումները իրենց բացասական ազդեցությունը կարող են ունենալ նաև ՀՀ տնտեսության վրա:

105. Միաժամանակ, ԱՄՆ-ում և Ճապոնիայում շարունակում է սուր մնալ հարկաբյուջետային քաղաքականության կայունության խնդիրները, որոնք արտահայտվում են հարկաբյուջետային ճշգրտումների իրականացման ժամկետների անորոշությամբ: Դա կարող է ներդրողների մոտ բացասական սպասումներ առաջացնել` բացասական ազդելով այդ երկրներում տնտեսական աճի տեմպերի վրա: Արդյունքում, հնարավոր է Հայաստանից արտահանվող ապրանքների նկատմամբ պահանջարկի կրճատում, ինչպես նաև մետաղների գների նվազում:

 

7.1. ՌԻՍԿԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

106. Չնայած համաշխարհային տնտեսական ակտիվությունը 2013 թվականի երկրորդ կեսից բարձրացել է, այնուհանդերձ համաշխարհային տնտեսական աճի նվազման ուղղությամբ ռիսկերը շարունակում են գերակշռել և կարող են ուղղակի և անուղղակի ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա: Եվրագոտին անկումից հետո անցում է կատարում վերելքի, սակայն պարտքային հիմնախնդիրները որոշ Եվրոպական երկրներում դեռևս պահպանվում են և կարող են հանգեցնել եվրոպական երկրներում տնտեսական աճի դանդաղման, որը կարող է փոխանցվել ՀՀ տնտեսություն հետևյալ հիմնական ճանապարհներով:

107. ՈՒղղակի ճանապարհով ազդեցությունները պայմանավորված կլինեն Մաքսային միության անդամ երկրների (հիմնականում` Ռուսաստանի) և Եվրոմիության (հիմնականում` Եվրոգոտու) հետ առկա երկկողմանի առևտրային կապերի պայմաններում արտահանման տեմպերի կրճատմամբ և այդ երկրներից կատարվող ներդրումների ծավալների կրճատմամբ: Ընդ որում, Եվրոմիության կշիռը Հայաստանի առևտրաշրջանառության մեջ 2013թ. կազմել է 27.8 տոկոս, իսկ Ռուսաստանինը` 24.3, իսկ օտարերկրյա ներդրումներում Եվրոմիության և Ռուսաստանի ներդրումները նույն ժամանակահատվածում` ավելի քան 51.2 տոկոս: Բացի այդ, 2013թ. արդյունքներով Հայաստանի ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 92.3 տոկոս Այսպիսով, Եվրոգոտում կառուցվածքային խնդիրների համատեղ լուծումների երկարաձգումը և Ռուսաստանում նկատվող ստագնացիոն միտումների խորացումը վերոնշյալ ուղիներով կազդեն նաև Հայաստանի տնտեսական ակտիվության վրա:

108. Անուղղակի ճանապարհով ազդեցությունները կարող են պայմանավորված լինել այն հանգամանքով, որ զարգացած երկրներում տնտեսական ակտիվության նվազման ռիսկը` կապված այդ երկրներում ցածր գնաճի հետ (հիմնականում Եվրագոտում) չի բացառվում, որ Եվրոմիության ճգնաժամը տարածվի հատկապես Եվրոմիության հետ երկկողմանի առևտրային խոշոր շրջանառություն ունեցող երկրների վրա, այդ թվում նաև Ռուսաստանի վրա, որտեղ Եվրոմիության առևտրաշրջանառության մասնաբաժինը 2011թ. կազմել է շուրջ 48 տոկոս: Մյուս կողմից տնտեսական աճի տեմպերի դանդաղումը Եվրոգոտում առավել չափով և Մաքսային միության երկրներում պակաս չափով կազդեն ընդհանուր համաշխարհային պահանջարկի վրա: Եթե այս պայմաններում ԱՄՆ-ն ևս իրականացնի առավել զսպողական հարկաբյուջետային քաղաքականություն, ապա համաշխարհային պահանջարկի տեմպերի նվազումը կարող է առավել զգալի լինել: Այս զարգացումները կազդեն նաև միջազգային շուկայում հիմնականում ոչ պարենային բնույթի ապրանքների պահանջարկի, հետևաբար դրանց միջազգային գների վրա` նվազման ուղղությամբ: Այս զարգացումները կհանգեցնեն ՀՀ առևտրի պայմանների վատացմանը և արտահանման դոլարային ծավալների անկմանը` նվազեցնելով տնտեսական աճի տեմպերը: Վերոնշյալով պայմանավորված` կնվազի ներդրումների գրավչությունը և որոշակիորեն կարող է դանդաղել նաև օտարերկրյա ներդրումների ներհոսքը Հայաստան:

109. Արդյունքում, ուղղակի և անուղղակի ճանապարհով փոխանցվող համաշխարհային ռիսկերի մասով զարգացումները կարող են ինչպես դանդաղեցնել տնտեսական աճի տեմպերը, այնպես էլ արժևորել արտարժույթը:

 

7.2. ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

110. Աղետների, այդ թվում տեխնածին, և բնակլիմայական ռիսկերի կառավարման առումով կարևոր է անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների հստակ ամրագրումը և դրանց հետևողական իրականացումը:

111. Նկարագրված ռիսկերը կարող են շեղումներ մտցնել Ծրագրի մակրոտնտեսական սցենարի հիմքում ընկած կանխատեսումներում, ինչն էլ կարող է անդրադառնալ եկամտի մակարդակի վրա, իսկ վերջինս էլ կազդի աղքատության մակարդակի բարելավման տեմպի վրա: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ բոլոր քայլերը ուղղված լինեն տնտեսական աճի պահպանմանը, քանի որ տնտեսական աճի դանդաղումը նախ կվտանգի Ծրագրի նպատակադրումները, երկրորդ` կխաթարի ֆիսկալ կայունությանը (Տես` կետ 87) և երրորդ` տնտեսական աճի արագացումը միաժամանակ կչեզոքացնի արտարժույթի արժևորման ռիսկը: Հետևաբար, ռիսկերի չեզոքացման համար գերակայություն է տնտեսական աճի` Ծրագրով կանխատեսված մակարդակի ապահովումը, այսինքն` հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները պետք է ուղղված լինեն հենց տնտեսական աճի խթանմանը: Այս առումով.

1) Նախ` երկիրը պետք է արագ կանխորոշի վտանգները և պատրաստ լինի ոչ խորը, բայց միջնաժամկետ եվրոպական տնտեսական ճգնաժամին: Այս առումով` երկրում արդեն առկա է որոշակի փորձառություն` կիրառվող մեխանիզմների և գործիքների վերաբերյալ: Սակայն, նախորդ ճգնաժամի դասերը հուշում են, որ բացակայում են արագ կանխորոշման և արձագանքման հնարավորությունները:

2) Երկրորդ, հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է ունենա հնարավոր այլընտրանքային ուղղություններ` լրացուցիչ ֆինանսական պահանջի առաջացման դեպքում դրանք արագ լրացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ավելացնելու համար` պահպանելով ֆիսկալ կայունությունը:

3) Երրորդ, դրամավարկային քաղաքականությունը պետք է լինի առավել ճկուն` տնտեսական ցիկլերի փոփոխության ազդակի ի հայտ գալուց մեկ քայլ առաջ թուլացնի դրամավարկային պայմանները` հետևելով ֆինանսական հատվածի կայունությանը:

4) Չորրորդ, անցումային երկրների վերջին զարգացումները առաջ են բերում կապիտալի հոսքերի ուղղության փոփոխման ռիսկը, ինչը անհրաժեշտ է պահել ուշադրության կենտրոնում:

112. Կարևոր է նաև այն հանգամանքը, որ եթե 2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հարկաբյուջետային հնարավորությունները բավարար էին տնտեսական ընդլայնող քաղաքականության իրականացման համար, ապա առաջիկա ճգնաժամերի դիմակայման տեսանկյունից հարկաբյուջետային գործիքի հնարավորությունները բավականին սահմանափակ են (Տես` կետ 87): Այդ առումով տնտեսության ընդլայնման համար պետք է առաջնայնություն տրվի դրամավարկային գործիքների օգտագործմանը:

 

IV. ՀԶԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

8. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ «ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

113. Որակյալ աշխատատեղեր ստեղծող տնտեսական աճի ապահովմանն ուղղված ՀԶԾ-ի տնտեսական քաղաքականությունը իրենից ներկայացնելու է տարբեր` «ուղղակի» և «շրջանակային» բնույթ ունեցող քաղաքականությունների և դրանք ապահովող գործիքների համակարգված կիրառում:

114. «Շրջանակային» քաղաքականությունների կարևորագույն տարր է բաժին 3-ում մանրամասն ներկայացված մակրոտնտեսական միջավայրը: Սույն ծրագրի գործունեության ժամանակաշրջանում իրենց դերը կպահպանեն նաև մինչ այժմ կիրառվող «շրջանակային» քաղաքականությունները, ինչպիսիք են` գործարար և ներդրումային միջավայրերի որակի բարելավումը, ներդրումների խրախուսումը, մրցակցության խրախուսումը և տնտեսվարող սուբյեկտների մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման կանխարգելումը և արդյունավետ վերահսկումը, ֆինանսական միջնորդության խորացումը և այլն:

115. Դրանց հիմնական արդյունքը, տնտեսական աճի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հետ մեկտեղ, պետք է լինի երկրի միջազգային մրցունակության աստիճանի աճը` որպես «շրջանակային» քաղաքականությունների իրականացման արդյունավետության հիմնական գումարային գնահատական:

 

8.1. ԵՐԿՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ «ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

116. Երկրի միջազգային մրցունակությունը երկրի արտադրողականության մակարդակն է, որը պայմանավորված է այդ երկրի ինստիտուցիոնալ մակարդակով (ինստիտուտների որակով), արտադրողականության գործոններով, ինչպես նաև կիրարկվող քաղաքականությամբ (Գլոբալ մրցունակության զեկույց 2011-2012, Համաշխարհային տնտեսական ֆորում): Ելնելով նշվածից` երկրի միջազգային մրցունակության բարձրացումը նշանակում է երկրի արտադրողականության աճ, որը պայմանավորվում է ինստիտուտների և կիրարկվող քաղաքականության որակի, ինչպես նաև արտադրողականության գործոնների աճով և, հետևաբար, հանդիսանում է որակյալ ժամանակակից աշխատատեղերի ստեղծման հիմնական գրավականը:

117. Երկրի միջազգային մրցունակության գնահատականը հաշվարկվելու է` օգտագործելով տարեկան պարբերականությամբ Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող Համաշխարհային մրցունակության զեկույցի հենանիշերը և դրանց հաշվարկման մեթոդաբանությունը (հենանիշերի միջազգային համեմատության հենքը` 2013-2014 համար զեկույցը): Համաձայն այդ զեկույցի` Հայաստանը 2013 թ. դրությամբ 148 երկրների շարքում զբաղեցնում էր 79-րդ տեղը` ունենալով միջազգային մրցունակության ընդհանուր հայտանիշի 4.1-ի (առավելագույնը` 7, նվազագույնը` 1) հավասար արժեք (ըստ նախորդ երկու զեկույցների` Հայաստանը 2012 թ. դրությամբ զբաղեցնում էր 82-րդ տեղը` 144 երկրներից և 2011 թ. դրությամբ 92-րդ տեղը` 142 երկրներից):

118. Բոլոր երկրների համար հաշվարկվում է 113 հենանիշ, որոնք բնութագրում են տնտեսության 12 «սյուները», այն է` երկրի ինստիտուտները և դրանց որակը, ենթակառուցվածքները, մակրոտնտեսական միջավայրը, առողջապահությունը և հիմնական կրթությունը, բարձրագույն կրթությունը և կադրերի վերապատրաստումը, ապրանքների շուկայի արդյունավետությունը, աշխատուժի շուկայի արդյունավետությունը, ֆինանսական շուկաների զարգացումը, տեխնոլոգիական պատրաստականության աստիճանը, շուկայի չափերը, գործարարության բարդության աստիճանը, նորարարության աստիճանը:

119. Այսպիսով` այդ հենանիշերի համակարգը բնութագրում է տնտեսական իրավիճակը և քաղաքականությունը համարյա ամբողջությամբ` ներառելով նաև սոցիալական քաղաքականությունը կրթության և առողջապահության ոլորտներում և կարող է բավականին լավ գործիք ծառայել տարվող քաղաքականության արդյունքները և որակը գնահատելու համար` այլ երկրների հետ համեմատելիս:

120. Նախատեսվում է, որ ծրագրային ժամանակահատվածում մշակվող ու կիրառվող քաղաքականությունը և դրա ակնկալվող արդյունքները կբերեն երկրի միջազգային մրցունակության աստիճանի էական ավելացմանը և համապատասխան հենանիշերի աճին բոլոր 12 «սյուների» համար: Մասնավորապես` 2017 թ. Հայաստանը պետք գտնվի 65-70 տեղում` ունենալով միջազգային մրցունակության ընդհանուր հենանիշի արժեքը 4.20-4.25 միջակայքում, իսկ 2025 թ. դրությամբ` 50 - 55 տեղում` ընդհանուր հենանիշի արժեքով գտնվելով 4.35-4.40 միջակայքում:

 

8.2. ԳՈՐԾԱՐԱՐ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ

 

121. Գործարար և ներդրումային միջավայրի անընդհատ բարելավումը նախատեսվող ժամանակահատվածում կշարունակի լինել զբաղվածության աճին ուղղված պետական շրջանակային քաղաքականության հիմնական գերակայություններից մեկը և ուղղված կլինի գործարարությամբ զբաղվելը և ներդրումներ իրականացնելը դյուրինացնելուն ու անհարկի պետական միջամտությունները էականորեն կրճատելուն: Օտարերկրյա ռազմավարական ներդրումների ներգրավման տեսանկյունից կարևոր է նաև ներդրողների շահերի պաշտպանության մակարդակի հետևողական աճը:

122. Որպես գործարարության բարելավմանը ուղղված քաղաքականության միջոցառումների ծրագրման և ընթացքի գնահատման գործիք կօգտագործվեն Համաշխարհային բանկի «Doing Business» տարեկան զեկույցների հենանիշային ցուցանիշները` ինչպես այդ զեկույցներում ներառած առանձին ոլորտների, այնպես էլ գործարարության միջավայրի ընդհանուր որակի համար (11):

________________________

11) Որպես հենանիշային ցուցանիշների կանխատեսման հիմք կօգտագործվեն վերջին` 2013թ. հրապարակված «Doing Business 2014» զեկույցի տվյալները:

 

123. Ներդրողների շահերի արդյունավետ պաշտպանությունը և կորպորատիվ կառավարման մակարդակի հետագա զարգացման կարևորությունը պայմանավորված է նաև ՀՀ-ում 2014թ. ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ: Համակարգի արդյունավետությունը մեծապես կախված է լինելու կորպորատիվ հատվածի կողմից երկարաժամկետ դրամական միջոցների նկատմամբ պահանջարկի առկայությունից: Նման պահանջարկի առկայության համար անհրաժեշտ պայման է թափանցիկ կառավարման համակարգերի առկայությունը, որոնք հնարավորություն կընձեռեն խոշոր ընկերություններին ներդրումներ ներգրավել ոչ միայն կենսաթոշակային հիմնադրամներից, այլև ֆինանսական շուկայի մնացած մասնակիցներից:

124. Չնայած վերջին տարիների գործարար միջավայրի բարելավմանը և պետական կարգավորումների կրճատմանն ու պարզեցմանը ուղղված բազմաթիվ միջոցառումներին, միայն «Doing Business 2013» հաշվետվությունում Հայաստանին հաջողվեց բարելավել իր դիրքերը ինչպես ընդհանուր գործարար միջավայրի որակի հայտանիշով, այնպես էլ նախկինում առավել խնդրահարույց ոլորտների հայտանիշներով: Համանման միտում դիտարկվեց նաև վերջին` «Doing Business 2014» զեկուցում: Այսպես, 2014թ. ընդհանուր ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 37-րդ տեղը (2012թ.` 55-րդ տեղը): Առավել լուրջ առաջընթաց գրանցվել է հարկային վարչարարության (103-րդ տեղ` 2012թ. 153-ի փոխարեն) և ներդրողների պաշտպանության (22-րդ տեղ` 2012թ. 97-ի փոխարեն) ցուցանիշներով:

125. Ցուցանիշների հետագա բարելավումը, մասնավորապես արդեն իսկ հարաբերականորեն բարձր դիրքերում գտնվող ցուցանիշների մասով, պայմանավորված է լինելու գոյություն ունեցող օրենքների կիրարկման մակարդակով:

126. Կարևոր է ընդգծել, որ նախորդ տարիների բացասական դինամիկայի պատճառը ոչ թե գործարար միջավայրի վատթարացումն էր Հայաստանում, այլ մի շարք զարգացող և զարգացած երկրներում գործարար միջավայրի բարեփոխումների ավելի արագ լինելը` Հայաստանի համեմատությամբ (12):

_______________________

12)  Ելնելով մեթոդաբանությունից` երկրի զբաղեցրած դիրքում հետընթաց կարող է գրանցվել նույնիսկ բարեփոխումների առկայության պարագայում, եթե հարևան դիրքերում գտնվող երկրներում բարեփոխումները առավել զգալի են եղել:

 

127. Այդ առումով Կառավարության հիմնական գերակայությունը այդ ոլորտում կհանդիսանա բարեփոխումների կտրուկ արագացումը, մասնավորապես այն ցուցանիշների մասով, որոնցով Հայաստանը դեռևս զբաղեցնում է ցածր դիրքեր (հարկային և մաքսային վարչարարություն, պայմանագրերի կատարման ապահովում): Հիմնական նպատակը պետք է լինի այն, որ Հայաստանը 2017 թ. դրությամբ տեղ զբաղեցնի 20, իսկ 2025 թ.` 15 ամենաբարենպաստ գործարարության միջավայր ունեցող երկրների ցանկում (2012 թ. դրությամբ):

128. Ինչ վերաբերում է ներդրումային միջավայրին, ապա դրա բարելավմանը ուղղված քաղաքականության ծրագրումը և ընթացքի գնահատումը կիրականացվի Համաշխարհային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից իրականացվող BEEPS (13) հետազոտության հենանիշերի հիման վրա:

13) BEEPS (Business Environment & Enterprise Performance Survey)` Գործարար միջավայրի և ձեռնարկությունների գործունեության հետազոտություն: Որպես հենանիշային ցուցանիշների կանխատեսման հիմք կօգտագործվեն վերջին հրապարակված BEEPS 2009 զեկույցի տվյալները:

129. BEEPS-2009 և BEEPS-2005 հետազոտությունների արդյունքների համեմատությունը ցույց է տալիս, որ չնայած ձեռնարկությունների կողմից գործարարությանը և ներդրումներին հիմնական արգելք հանդիսացող երևույթների դասակարգումը փոփոխվել է (14), ձեռնարկությունների տեսակետից պետական կառավարման և կարգավորման արդյունավետության ընդհանուր աճ չի գրանցվել` չնայած որոշ ոլորտներում ակնհայտ առաջընթացին (15):

__________________________

14)  Մասնավորապես, եթե հիմնահարցերի առաջին եռյակը 2005 թ. կազմել են հարկային վարչարարությունը, հարկերի դրույքաչափերը և ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը, ապա 2009-ին` հարկերի դրույքաչափերը, ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը և կոռուպցիան: Հանցագործությունները, գողությունը և անկարգությունները, որոնք 2005 թ. համարվել էին կարևորությամբ վերջին գործոնը, 2009թ. արդյունքներում չորրորդն էր:

15) Մասնավորապես` հարկային վարչարարությունը, որը համարվում էր 2005 թ. գործարարության զարգացման հիմնական խոչընդոտը, 2009 թ. արդյունքներով 7-ն էր, իսկ արտոնագրումը և թույլտվությունների տրամադրումը 6-րդ տեղից տեղափոխվեց 14-ը:

130. ՀԶԾ շրջանակում ներդրումային միջավայրի բարեփոխումների նպատակային ցուցանիշ է համարվում Հայաստանի դիրքը ԵԿԱ երկրների շարքում, որը որոշվում է ներդրումային միջավայրի որակի ամփոփ համաթվի միջոցով (համաթիվը հաշվարկվում է որպես բաղկացուցիչ 7 ոլորտները բնութագրող համաթվերի գումար: Վերջիններս հաշվարկվել են որպես այդ ոլորտները բնութագրող ցուցանիշների արժեքների գումար: Ցուցանիշների արժեքները հաշվարկվել են որպես ԵԿԱ երկրների միջինի և տվյալ ցուցանիշի տարբերությունը` հարաբերած ԵԿԱ երկրների միջինին): Նախատեսվում է, որ 2017թ. Հայաստանը տեղ կզբաղեցնի 2-րդ հնգյակում, իսկ 2025թ.` 1-ին հնգյակում (26 երկրների շարքում):

131. Գործարար և ներդրումային միջավայրի անընդհատ բարելավման քաղաքականության հիմնական տարրերը մոտակա տարիներին կլինեն`

1) միջգերատեսչական տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգերի ներդրման միջոցով էականորեն կրճատել ձեռնարկությունների և քաղաքացիների շփումները պետական կառավարման մարմինների հետ.

2) միանգամյա գործընթացով էականորեն (մոտ 50 տոկոսով) կրճատել և պարզեցնել գործարարությանը և քաղաքացիներին վերաբերող պետական կարգավորումները.

3) իրականացնել տեսչական համակարգի բարեփոխում` մասնավորապես օպտիմալացնելով դրանց թիվը և գործառույթները, ինչպես նաև առավել մեծ ուշադրություն դարձնելով կադրերի պատրաստման, վերապատրաստման գործընթացին և գնահատման ժամանակակից չափանիշների ներդրմանը:

4) կարգավորման ազդեցությունների գնահատման մեխանիզմի ամբողջական կիրառում (Regulatory impact assessment, RIA), ինչը հնարավորություն կընձեռի խուսափելու լրացուցիչ բեռ առաջացնող նոր կարգավորումներից.

5) պարբերաբար ուսումնասիրել գործարար և ներդրումային միջավայրի կարգավորման լավագույն փորձը և ներդնել այն Հայաստանում` տեղական առանձնահատկությունները հաշվի առնելով:

132. Գործարար և ներդրումային միջավայրի հետագա զարգացման գործում առանցքային դեր է կատարում մրցակցային միջավայրի բարելավումը: Համաձայն Համաշխարհային մրցունակության համաթվի` Հայաստանը նախորդ տարիների համեմատ որոշակի առաջընթաց է արձանագրել ներքին շուկայի մրցակցության ինտենսիվության և հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշների գծով: Չնայած վերջին տարիներին նշանակալիորեն բարձրացել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՀՀ ՏՄՊՊՀ) դերը, սակայն դեռևս առկա որոշ օրենսդրական խնդիրները/բացերը և ռեսուրսների պակասը խոչընդոտում են մրցակցության քաղաքականության արդյունավետ կիրարկմանը:

133. Մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների առկայությունը և տնտեսական համակենտրոնացման բարձր մակարդակը, որպես կանոն, խոչընդոտում են մրցակցային միջավայրի ձևավորմանն ու դրա հետագա զարգացմանը: Հայաստանի Հանրապետությունում որոշ ապրանքային շուկաներում բարձր կենտրոնացվածության աստիճանը պայմանավորված է օբյեկտիվ գործոններով, ինչպիսին է, օրինակ` Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, փակ սահմանները, փոքր տնտեսությունը, բարձր տրանսպորտային ծախսերը, որպիսի պայմաններում առավել արդյունավետ է դառնում խոշոր տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը: Միևնույն ժամանակ գոյություն ունեն ինստիտուցիոնալ խնդիրներ, որոնք խոչընդոտում են ապրանքների և ծառայությունների շուկայի բնականոն գործելուն և պայմանավորված են սահմանափակող կարգավորումներով, աղճատող (մրցակցությունը սահմանափակող) պետական օժանդակությամբ, մրցակցային կանոնների և պետական գնումների համակարգի ոչ լիարժեք ապահովմամբ:

134. Արդյունավետ մրցակցային քաղաքականությունները և մրցակցության պաշտպանությունը չպետք է սահմանափակվի միայն ՏՄՊՊՀ գործունեությամբ: Տնտեսության բոլոր հատվածներում մրցակցությունը խրախուսող քաղաքականություններ ապահովելու գործում պետք է ներգրավված լինեն նաև համապատասխան նախարարությունները և ոլորտի կարգավորող մարմինները: Դա պահանջում է նաև հետևողական բարեփոխումներ այնպիսի խնդիրների լուծման գործում, ինչպիսիք են դատական մարմինների անկախությունը և դրանց` հակամրցակցային գործերը միջազգային ստանդարտներին համապատասխան քննելու կարողության զարգացումը: Անհրաժեշտ է տարբեր ոլորտներում բարձրացնել համապատասխան քաղաքականությունների կիրարկման արդյունավետությունը: Հակամրցակցային համաձայնությունների բացահայտման մեխանիզմների ընդլայնումը և մրցակցությունը սահմանափակող պետական օժանդակության կանոնակարգումը կնպաստեն ապրանքների ու ծառայությունների շուկայում մրցակցային միջավայրի բարելավմանը: Այս առումով, ՏՄՊՊՀ դերը շուկայական մրցակցության ապահովման գործում շարունակելու է մնալ առանցքային, ինչը չափազանց կարևոր է դարձնում այդ մարմնի լիազորությունների ընդլայնումը և մասնագետների կարողությունների զարգացումը: Նշվածից ելնելով կարևորվում են հետևյալ միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն համապատասխան օրենսդրական փոփոխությունների և հանձնաժողովի գործառույթների վերանայման միջոցով: Հիմնական բարեփոխումները պետք է ներառեն հետևյալ միջոցառումները.

1) Բարելավել մրցակցության իրավական դաշտը և բարձրացնել մրցակցային օրենսդրության կիրարկման արդյունավետությունը: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի փոփոխությունները պետք է նպատակ ունենան. ա) սահմանել տուգանքների որոշման միասնական մոտեցում` կախված տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթի չափից և դրանք համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, բ) բարելավել տուգանքների վճարման մեխանիզմները, գ) հստակեցնել օրենքի հիմնական հասկացությունները, պարզաբանել հակամրցակցային համաձայնություններին, գերիշխող դիրքի որոշմանը և չարաշահմանը, համակենտրոնացումներին, անբարեխիղճ մրցակցության դրսևորումներին, վարչական վարույթի իրականացմանն առնչվող դրույթները, դ) հզորացնել ՀՀ ՏՄՊՊՀ ստուգում իրականացնելու իրավասությունները (օրինակ` հանկարծահաս ստուգում իրականացնելու լայն լիազորություններ (dawn raid)):

2) ՏՄՊՊՀ-ն պետք է անցում կատարի գների տատանումների վրա շեշտադրում կատարելուց դեպի մուտքի փաստացի և հնարավոր խոչընդոտների և շուկայի մրցակցային իրավիճակի (ներառյալ` պետական գնումների ժամանակ) վրա կենտրոնանալը` հաշվի առնելով, որ արդյունավետ մրցակցությունը պայմանավորված է գներից զատ նաև այլ գործոններով, ինչպիսիք են` արտադրության գործընթացի տնտեսական բնութագրիչները, մատակարար շղթայի գործունեության մակարդակը և տնտեսական միավորների ռազմավարական վարքագիծը: Արդյունքում, գների մակարդակը և դրանց վարքագիծը անպայմանորեն չի արտացոլում մրցակցության ինտենսիվությունը և անհրաժեշտություն է առաջանում դիտարկել շուկայական վարքագիծը:

3) Ընդլայնել ՀՀ ՏՄՊՊՀ լիազորությունները պետական մարմինների կողմից հնարավոր խոչընդոտ առաջացնող միջամտությունները և կարգավորումները կասեցնելու գործում, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը: Անհրաժեշտ է խրախուսել մրցակցության սկզբունքների առավել հստակ ըմբռնումը կառավարման այլ մարմինների, պետական գնումների համակարգի պաշտոնյաների և դատավորների կողմից: Վերջապես, հարկ է ընդլայներ Հանձնաժողովի` ոլորտային քաղաքականությունները և իրավական ակտերը մրցակցության պաշտպանության տեսանկյունից ուսումնասիրելու լիազորությունները, ինչպես նաև հնարավորություն ընձեռել կասեցնել կառավարման այլ մարմինների կողմից կայացրած մրցակցությունը սահմանափակող որոշումներն ու կարգերը (ինչպես գործող, այնպես էլ նոր ընդունվող):

4) ՈՒժեղացնել պետական աջակցության օրենսդրությունը և դրա կիրարկումը` նվազագույնին հասցնելով պետական աջակցության աղճատող ազդեցությունները մրցակցության վրա:

5) Ապահովել տվյալների նկատմամբ հասանելիություն և դրանց թափանցիկություն` շուկայի մասնակիցների միջև մրցակցային չեզոքություն երաշխավորելու և շուկայական աղճատումներից խուսափելու նպատակով:

6) Վերացնել դեպի շուկա մուտքի և մրցակցության համար եղած խոչընդոտները, ինչպես նաև ներառել մրցակցության սկզբունքները կառավարության առավել լայն քաղաքականություններում:

135. Կառավարությունը հետամուտ է լինելու շուկա մուտք գործելու արգելքները հայտնաբերելու և վերացնելու գործում ինչպես ներքին արտադրողի, այնպես էլ ներմուծողի համար:

136. Մրցակցային միջավայրի բարելավումները գնահատելու նպատակով որպես ցուցանիշ դիտարկվելու է Համաշխարհային մրցունակության զեկույցի շրջանակներում դիտարկվող 6-րդ սյունակի (ապրանքային շուկայի արդյունավետություն) երկու հենանիշ` մրցակցության ինտենսիվությունը ներքին շուկայում և հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը: Հայաստանը, գտնվելով երկրների առաջինից երկրորդ մակարդակ` արդյունավետությամբ զարգացող (efficiency driven) անցում կատարող պետությունների շարքում, չնայած 2013թ. նախորդ տարվա նկատմամբ գրանցված զգալի բարելավմանը դեռևս հեռու է ցանկալի մակարդակից: Այսպես, ներքին շուկայում մրցակցության ինտենսիվության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 102-րդ դիրքը, իսկ հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշով 97-րդ դիրքը 148 երկրների շարքում (2012թ. նշված ցուցանիշների գծով Հայաստանը զբաղեցրել է համապատասխանաբար 130-րդ և 116-րդ դիրքերը` 144 երկրների շարքում):

137. Ակնկալվում է, որ ընդհանուր շրջանակային քաղաքականությունների և մրցակցության մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացման արդյունքում 2017թ. Հայաստանի տեղական մրցակցության ինտենսիվության արդյունավետության ցուցանիշը կգտնվի 4.7-4.9 միջակայքում, ինչը 2013-2014թթ. դրությամբ կհամապատասխանի 80-90 դիրքին, իսկ 2025թ.` 5.0-5.1 միջակայքում (2013-2014 թթ. դրությամբ` 60-70 դիրք): Հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության հենանիշի մեծություններն էլ պետք է ապահովեն համանման դիրք այդ ցուցանիշի գծով:

 

8.3. ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՈՒՄԸ

 

138. Դրամավարկային քաղաքականության հիմնական ցուցանիշները 2012թ. դրությամբ, եթե հաշվի առնենք ՀՆԱ-ի անկումը 2009-2010 թթ., հիմնականում համապատասխանում են, իսկ հարաբերական առումով (տոկոսներով ՀՆԱ-ի նկատմամբ) նաև գերազանցում են ԿԶԾ-ի կանխատեսումներին: Դիտարկվող ցուցանիշները վկայում են այն մասին, որ տնտեսության ֆինանսական հատվածը, չունենալով էական արտաքին պարտավորություններ, ավելի արագ է վերականգնվել ճգնաժամից, քան իրական հատվածը:

139. Մասնավորապես, դրամական զանգվածը 2012թ. վերջի դրությամբ կազմել է ՀՆԱ-ի 33.7 տոկոսը` ԿԶԾ-ի կանխատեսված 29.6 տոկոսի փոխարեն, իսկ ներքին բանկային վարկավորման ծավալները ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են 39.8 տոկոս` ԿԶԾ-ով կանխատեսվող 25.3 տոկոսի փոխարեն:

140. Բանկային սպրեդը (դեպոզիտային և վարկային տոկոսների տարբերությունը) նույնպես գերազանցել է ԿԶԾ-ի կանխատեսումները` 2012 թ. վերջի դրությամբ այն կազմել է 5.9 տոկոս (ԿԶԾ` 7.8 տոկոս)` մնալով սակայն միջազգային մասշտաբներով համեմատաբար բարձր: Ելնելով աշխատատեղեր ստեղծելու համար փոխառու միջոցների կարևորությունից` ՀՀ Կառավարության և Կենտրոնական բանկի քաղաքականությունը պետք է ուղղված լինի սպրեդի իջեցմանը` ծրագրվող ժամանակահատվածի ավարտին ձգտելով այն հասցնել 3-4 տոկոսի: Կենտրոնական բանկը, բնականաբար, քաղաքականությունների մասով որպես հիմնական սահմանափակում ունի իր առաջնային` գների մակարդակի պահպանման գործառույթը: Սակայն վերջինս կարևոր դեր է խաղում ՀԶԾ-ի նպատակների իրագործման մեջ, քանի որ այնպիսի կարևոր քաղաքականություններ և բարեփոխումներ, ինչպիսիք են կենսաթոշակային նոր համակարգը, բանկային համակարգի վերահսկողությունը, բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացումը, գտնվում են նրա իրավասության ներքո: ՈՒստի համագործակցությունը Կառավարության և Կենտրոնական բանկի միջև առանցքային նշանակություն է ունենալու սահմանված նպատակներին հասնելու համար:

141. Մասնավորապես` Կենտրոնական բանկի քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ բանկային ֆինանսական ինստիտուտների` վարկային և ապահովագրական կազմակերպությունների, ինչպես նաև արժեթղթերի շուկայի դերի հետագա զարգացման խրախուսմանը:

142. Ինչ վերաբերում է բանկային կարգավորմանը, ապա այն պետք է հաշվի առնի բանկերի միջև պայմանավորվածությունների հնարավորությունը և վարի հստակ մրցակցության խրախուսման քաղաքականություն: Մրցակցության խրախուսման միջոցառումները չպետք է վնասեն ֆինանսական համակարգի կայունությունը և չպետք է կատարվեն սպառողների շահերի հաշվին:

143. Անհրաժեշտ է ուսումնասիրել բանկային սպրեդի բարձր մնալու խորքային պատճառները: Մասնավորապես, կարևոր է բացահայտել այն գործոնները, որոնք ուղղակիորեն կապված չեն ֆինանսական համակարգի հետ, ինչպիսիք, օրինակ, կարող են լինել վարկային գործարքներում գրավի առարկայի գնահատման հետ կապված խնդիրները, տնտեսությունում մրցակցային միջավայրի պակասը կամ կորպորատիվ կառավարման անբավարար մակարդակով պայմանավորված թափանցիկության պակասը, ինչը իր արտացոլումն է գտնում վարկառու կազմակերպության ռիսկայնության գնահատականի մեջ:

144. Չնայած ֆինանսական, մասնավորապես` բանկային ոլորտի արագ զարգացմանը, նոր քաղաքականությունը, պահպանելով այդ զարգացման տեմպերը, պետք է հիմնականում ուղղված լինի ֆինանսական ռեսուրսների գների էական նվազեցմանը: Այս առումով դրական ազդեցություն է ակնկալվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցումից, քանի որ արդեն միջնաժամկետ կտրվածքում հիմնադրամի կառավարիչների կողմից ՀՀ տարածքում կատարվող ներդրումները պետք է նպաստավոր պայմաններ ստեղծեն տոկոսադրույքների նվազման համար:

 

8.4. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

145. Վերջին տարիներին հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունը ուղղված է եղել հետևյալ երկու կարևոր խնդիրների լուծմանը.

1) հարկման բազայի ընդլայնմանը և դրանով իսկ` պետական ու համայնքային բյուջեների համար անհրաժեշտ հարկային եկամուտների ապահովմանը,

2) տնտեսավարող սուբյեկտների համար նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը:

146. Պետական եկամուտների քաղաքականության ոլորտում հաջողություններ արձանագրած երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարկային ու մաքսային համակարգերի արդյունավետ մոդելների կիրառությամբ պետական եկամուտների ոլորտում կարելի է վարել այնպիսի հավասարակշռված քաղաքականություն, որի համատեքստում կստեղծվեն կայուն նախադրյալներ` վերոնշյալ նպատակադրումները զուգահեռաբար իրագործելու համար:

147. ՀՀ պետական եկամուտների քաղաքականության հիմքում դրվող սկզբունքները բխում են երկրում իրականացվող ընդհանուր սոցիալ-տնտեսական քաղաքականության ուղղվածությունից ու տրամաբանությունից: Մասնավորապես, հարկային ու մաքսային ոլորտներում պետական քաղաքականության մշակման ու իրականացման համատեքստում մշտապես ուշադրության կենտրոնում են պահվում կայուն և երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման, ներդրումների խրախուսման, տնտեսության արտադրատեխնիկական հիմքի կատարելագործման ու նորացման, հասարակության տարբեր սոցիալական խմբերի եկամուտների արդարացի վերաբաշխման նպատակադրումները:

148. Հարկային եկամուտների հավաքագրման համեստ մակարդակը, որն իր արտացոլումն է գտնում նաև հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մեջ, մշտապես եղել և շարունակում է մնալ պետական եկամուտների համակարգի հիմնական խնդիրը: Ապագայում պետական եկամուտների քաղաքականության վերակողմնորոշումը և երկրի հարկաբյուջետային դիրքի ամրապնդումը դառնում է օբյեկտիվ անհրաժեշտություն և լուրջ մարտահրավեր:

149. Լրացուցիչ հարկային եկամուտներ հավաքագրելու հնարավորությունների ու սահմանափակումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ լրացուցիչ հարկային եկամուտներ ձևավորելու` տնտեսության ներուժի ընդլայնումը ապահովվելու է հետևյալ երկու ուղղություններով.

1) տնտեսության ճյուղային կառուցվածքի վերափոխում այնպես, որ դրանում գերակշռեն առավել հարկունակ ճյուղերը,

2) հարկային եկամուտների հավաքագրման լրացուցիչ (դեռևս չօգտագործվող) ներուժ ունեցող հարկատեսակների ընտրություն և դրանց մասով հարկային քաղաքականության վերանայում այնպես, որ ամրապնդվեն հարկման հորիզոնական ու ուղղահայաց արդարության սկզբունքները և սահմանվի հարկային բեռի օպտիմալ մակարդակ:

150. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսության ճյուղային կառուցվածքի վերափոխումը տնտեսության մեջ ենթադրում է համակարգային փոփոխությունների իրականացում, երկարաժամկետ զարգացումներ, ինչպես նաև այն, որ տնտեսական քաղաքականության գերակայությունները այդուհանդերձ կարող են պահանջել զարգացնել ոչ թե հարկունակ ճյուղերը, այլ ազգային տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսանկյունից առավել կարևոր նշանակություն ունեցող ճյուղերը (որոնց` հարկային եկամուտներ ապահովելու ներուժը մեծ չէ)` առավել իրատեսական է մինչև 2025 թվականը ընկած ժամանակահատվածում լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովելու ակնկալիքները կապել հարկային եկամուտների հավաքագրման լրացուցիչ ներուժ ունեցող հարկատեսակների ընտրության և դրանց հարկման բազան ու կիրառության ընթացակարգերը կատարելագործելու հեռանկարների հետ: Այս առումով, առավել իրատեսական է գույքային ու ակցիզային հարկերի ընտրությունը` հաշվի առնելով, որ դրանց դերը և ներուժը ներկայիս հարկային համակարգում զգալիորեն թերագնահատված են:

151. Վերոնշյալի համատեքստում մինչև 2025 թվականը ընկած ժամանակահատվածում պետության հարկային մուտքեր ապահովող քաղաքականության շրջանակներում ընդգծված կարևորություն է տրվելու հարկման հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքների ամրապնդմանը, գործարար միջավայրի համատեքստում` վարչարարության արդյունավետության բարձրացմանը և հիմնավորված դրույքաչափերի կիրառմանը:

152. Հարկման հորիզոնական արդարության սկզբունքը նախատեսում է համանման տնտեսական պայմաններում գործող հարկ վճարողների նկատմամբ հարկման միևնույն կանոնների և կարգավորումների կիրառություն: Այդ սկզբունքի իրագործման հիմնական ուղղություններն են հանդիսանալու`

1) Հարկային արտոնությունների շրջանակի կրճատումը. շեշտադրումը կատարվելու է հատկապես այն արտոնությունների կրճատման վրա, որոնց կիրառության նպատակահարմարությունը չի հիմնավորվում «ծախսեր-օգուտներ» վերլուծությունների արդյունքներով: Այսինքն` բոլոր այն հարկային արտոնությունները, որոնց կիրառության արդյունքում սպառողների ու տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծվող «օգուտները» համարժեք չեն պետության կրած «ծախսերին» (պետության կորցրած հարկային եկամուտներին), պետք է աստիճանաբար կրճատվեն: Միևնույն ժամանակ, առանձին հարկ վճարողներին կամ հարկ վճարողների առանձին խմբերին նոր հարկային արտոնություններ պետք է տրամադրվեն բացառիկ դեպքերում` ելնելով երկրի ռազմավարական զարգացման նախապես սահմանված նպատակներից և ծրագրերից:

2) Հարկման բազայի առավելագույն ընդլայնումը. կոնկրետ միջոցներ կձեռնարկվեն տնտեսության տարբեր ոլորտների միջև հարկային բեռի անհամամասնությունների վերացման ուղղությամբ: Մասնավորապես` քայլեր կձեռնարկվեն ֆինանսական հատվածում մատուցվող ոչ տոկոսային որոշ ծառայությունների գծով ԱԱՀ-ից ազատման արտոնության վերացման ուղղությամբ` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը այդ ոլորտում:

3) Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակի ընդլայնումը. ակցիզային հարկի ոլորտում իրականացվող քաղաքականության միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը համեմատաբար սահմանափակ է և, այս առումով, այն ընդլայնվելու որոշակի ներուժ ունի: Կառավարությունն արդեն իսկ որդեգրել է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակի ընդլայնման քաղաքականություն, և միջնաժամկետ հեռանկարում քաղաքականության այս ուղղությունը դեռևս շարունակվելու է: Ընդ որում, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ընտրությունը կատարվելու է այնպես, որ հնարավոր լինի ապահովել ակցիզային հարկին վերապահված` վնասակար բարիքների սպառման սահմանափակման, հասարակության եկամուտների վերաբաշխման ու պետական բյուջեի համար հարկային եկամուտների ապահովման գործառույթների լիարժեք իրականացումը:

153. Հարկման ուղղահայաց արդարության սկզբունքի իրագործմամբ պետությանը հնարավորություն կընձեռվի հավաքագրելու լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ` իր սոցիալական ծրագրերը հասարակության մեջ հարաբերականորեն բարձր եկամուտներ ստացող անձանց հաշվին իրագործելու և սոցիալական նշանակության այլ խնդիրներ լուծելու համար: Հարկման ուղղահայաց արդարության սկզբունքի ամրապնդման հիմնական ուղղությունները կլինեն.

1) Տեսանելի հարստության` առավել մեծ չափերով հարկումը. հարկման ուղղահայաց արդարության սկզբունքի իրագործմանն ուղղված է լինելու տեսանելի հարստության կամ շքեղության հարկումը: Այս իմաստով, Հայաստանի Հանրապետության Կառավարությունը նույնպես կարևորում է տեսանելի հարստության հարկումը: Ավելին, 2012 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով առաջին քայլը կատարվել է` շքեղ ավտոմեքենաները ներառվել են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների խմբում: Այս առումով, հարկային քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության Կառավարության հետագա գործողությունները միտված են լինելու գույքի` շքեղության չափանիշների սահմանմանը և այդ չափանիշներին համապատասխանող գույքային միավորների համար հարկերի բարձր դրույքաչափերի սահմանմանը:

2) Գույքի արժեքի հավելաճի հարկման մեխանիզմների ներդրումը. արժեթղթերի, անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների արդյունքում առաջացող նոր արժեքը` որպես գույքի արժեքի հավելաճ, ըստ էության, նման է մնացյալ բոլոր պասիվ եկամուտների արդյունքում ձևավորվող արժեքներին: Հետևաբար, գույքի արժեքի հավելաճը պետք է ենթակա լինի հարկման այնպես, ինչպես մնացած պասիվ եկամուտները: Այս առումով, առաջիկա տարիներին հարկային օրենսդրության փոփոխությունները պետք է միտված լինեն նաև գույքի արժեքի հավելաճի (հատկապես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անձանց մոտ) հարկման ընթացակարգերի կատարելագործմանը:

154. Ինչպես տեսանելի հարստության, այնպես էլ գույքի արժեքի հավելաճի հարկման գործուն մեխանիզմի ստեղծման համար խիստ կարևորվում է անշարժ գույքի միավորների զանգվածային և պարբերաբար վերագնահատումների կատարման անհրաժեշտությունը` նպատակ ունենալով վերջիններիս կադաստրային արժեքները հնարավորին չափ մոտեցնել դրանց շուկայական գներին և դրանով իսկ ընդլայնել գույքային հարկերի հարկման բազան:

155. Հարկային օրենսդրության վերանայումները պետք է ուղղված լինեն նաև Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի հետագա բարելավմանը` որպես վերջին տարիներին այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների տրամաբանական շարունակություն: Քաղաքականության այս ուղղության հիմնական նպատակադրումը պետք է լինի առնվազն տարածաշրջանում մեր հարկային համակարգի մրցունակության ու գրավչության ապահովումը: Այս առումով, շատ կարևոր է, որ հարկային օրենսդրության առաջիկա փոփոխությունները միտված լինեն հարկ վճարողների համար անհարկի և տնտեսագիտական հիմնավորումներ չունեցող սահմանափակումների վերացմանը: Այս սկզբունքի իրագործման հիմնական ուղղություններն են հանդիսանալու`

1) ԱԱՀ-ի հաշվարկներով առաջացող պայմանական գերավճարները (դեբետային մնացորդները) որոշակի ժամանակահատված հետո հարկ վճարողներին վերադարձնելու ընթացակարգերի սահմանումը,

2) ԱԱՀ-ի գծով պարտավորության հաշվարկման միասնական սկզբունքների ամրագրումը.

3) ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգման համակարգի կատարելագործումը:

156. Գործարար միջավայրի տեսանկյունից կարևորվում է նաև հարկային վարչարարության հետագա կատարելագործումը: Այս առումով, նոր գործիքների կիրառման գործընթացները պետք է հնարավորինս բացառեն հարկ վճարողների համար լրացուցիչ բեռը` այդ նոր պահանջների կատարումն ապահովելու համար ծախսվող ժամանակային և մարդկային ռեսուրսների տեսանկյունից: Բացի այդ, վարչարարության հետագա կատարելագործումը և նոր գործիքների կիրառումը պետք է զուգորդվի դրանց կիրառման վերաբերյալ արդյունավետության հստակ գնահատականներով:

157. Որպես գործարար միջավայրի բարելավման գործոն է դիտարկվում նաև հարկային վարչարարության հետագա խստացումից խուսափելը և անցումը դեպի ռիսկերի վրա հիմնված վերահսկողության մեթոդներ: Հարկային վարչարարության բարելավման աշխատանքներում հիմնական մոտեցումը կլինի այն, որ հարկային հսկողական գործիքները կկիրառվեն բացառապես այն սուբյեկտների նկատմամբ, որոնք վերլուծությունների արդյունքներով կդիտվեն ռիսկային` ապահովելով հասցեական և արդյունավետ ստուգումների իրականացումը: Արդյունքում 2014-2015թթ. ակնկալվում է հարկային մուտքեր/ՀՆԱ հարաբերակցության կայունացում 23.8 տոկոսի շուրջ: Որպես վարչարարական ուղղություն կարևորվելու է նաև հարկերի վճարումից խուսափելու դեպքերի բացահայտումը, մասնավորապես` առաջնային համարելով հարկային օրենսդրությունը կանխամտածված խախտողների նկատմամբ խիստ հսկողության իրականացումը: Ակնկալվում է կրճատել տնտեսության ստվերային հատվածը, ամրապնդել հարկ վճարողների կողմից հարկերի ինքնուրույն հաշվարկման և վճարման մշակույթը, ապահովել արդար և մրցակցային տնտեսական դաշտ:

158. Հարկային քաղաքականության իրականացման հիմնական գործիքներից է հարկման դրույքաչափը: Հարկման դրույքաչափերը պետք է սահմանվեն այնպես, որ.

1) Դրանց գործողությունը ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ պետք է ունենա առավելագույն չեզոքություն: Այն դեպքում, երբ հարկման օբյեկտը տնտեսական ռենտան է, չեզոքությունը կարող է ապահովվել ուղղակիորեն, իսկ մնացած հարկատեսակների մասով դրույքաչափերը պետք է լինեն հնարավորինս չեզոք:

2) Դրանք պետք է հնարավորինս ներդաշնակ լինեն ԱՊՀ և այն երկրներում կիրառվող դրույքաչափերին, որոնք, ըստ համապատասխան ոլորտների, Հայաստանի Հանրապետության մրցակիցներ են: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տնտեսության համար գերակա համարվող ոլորտների վերաբերյալ հարկային քաղաքականության, այդ թվում` դրույքաչափերի համեմատությունները պետք է կատարվեն աշխարհի առաջատար երկրների նույն ոլորտներին առնչվող ցուցանիշների հետ: Բոլոր տիպի համադրություններում պետք է հաշվի առնվեն հարկման արդյունավետ դրույքաչափերը` հաշվարկված բոլոր տեսակի հարկային նվազեցումների և հարկման փաստացի կանոնների հիման վրա:

3) Այն ապրանքները, որոնց նկատմամբ պահանջարկի գնային ճկունությունը հարաբերականորեն ցածր է և որոնք չեն հանդիսանում առաջնային սպառման ապրանքներ (հիմնականում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ` ոգելից խմիչք, ծխախոտ, վառելանյութ), հարկվեն հարաբերականորեն ավելի բարձր դրույքաչափերով` հաշվի առնելով, որ հարկային գործոնով պայմանավորված` նշյալ ապրանքների գների հնարավոր բարձրացումը չի առաջացնի շուկայական իրադրության կտրուկ փոփոխություններ:

159. Հաշվի առնելով ՀՀ տնտեսական զարգացման ռազմավարությունը, հարկային քաղաքականության կարևոր բաղադրիչ պետք է լինեն նաև տնտեսության գերակա ոլորտների համար հատուկ հարկային և մաքսային ռեժիմների (արտոնությունների, վարչարարական տարբերակված մոտեցումների) սահմանման մեխանիզմները` որպես այդ ոլորտներում «ուղղակի» քաղաքականությունների գործիքակազմի կարևոր բաղադրիչ:

160. Մինչև 2025 թվականը ընկած ժամանակահատվածում վերոնշյալ ուղղություններով արդյունավետ հարկային քաղաքականության իրականացման արդյունքում ակնկալվում է.

1) հարկային եկամուտների ընդհանուր կառուցվածքում նկատելիորեն բարձրացնել գույքային հարկերի տեսակարար կշիռները. մասնավորապես` ակնկալվում է գույքային հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 0.4 տոկոսից հասցնել մինչև 0.7 տոկոսի,

2) 2016թ. սկսած ավելացնել հարկային մուտքերը տարեկան կտրվածքով ՀՆԱ-ի 0.3-0.4 տոկոսի չափով,

3) Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի շարունակական բարելավման խնդիրը զուգակցել երկրի հարկաբյուջետային դիրքի ամրապնդման խնդրի հետ` դրանով իսկ ապահովելով հարկաբյուջետային համակարգի կայունություն,

4) մեծացնել համայնքների ֆինանսական կայունությունը` դրանով իսկ նպաստելով համայնքային նշանակության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման առավել օպերատիվ, հասցեական ու արդյունավետ ծրագրերի իրականացմանն ու գործիքների կիրառությանը:

161. Պետական եկամուտների ապահովման հաջորդ կարևոր բաղադրիչը մաքսային քաղաքականությունն է: Միևնույն ժամանակ, մաքսային քաղաքականությունը անմիջական ազդեցություն ունի գործարար միջավայրի վրա` պայմանավորելով արտաքին առևտրային գործարքների արդյունավետությունը:

162. Մաքսային ոլորտում բարեփոխումների ռազմավարությունը առաջիկա տարիներին հիմնված է լինելու 1999 թվականին ընդունված` «Մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին» Կիոտոյի վերանայված կոնվենցիայից բխող սկզբունքների վրա և, միաժամանակ, կողմնորոշված է լինելու Մաքսային Միությանն Հայաստանի անդամակցության և հետագայում Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում ստանձնած համապատասխան պարտավորությունների կատարմանը:

163. Ռիսկերի կառավարման համակարգի հետագա կատարելագործումը կարևոր է ինչպես գործարար միջավայրի բարելավման, այնպես էլ մաքսային մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Մասնավորապես` բարեխիղճ և ոչ ռիսկային տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ պարզեցված և արագացված ընթացակարգերի կիրառումը կկրճատի մաքսազերծման վրա ծախսվող ժամանակը և թույլ կտա մաքսային մարմիններին առավել նպատակահարմար օգտագործել առկա ռեսուրսները:

164. Մաքսային համակարգի զարգացման համատեքստում կարևորվում է նաև հետբացթողումային հսկողության համակարգի կատարելագործումը` հաշվի առնելով, որ վերջինս կարող է նպաստել ներմուծման պահին մաքսային սահմանին իրականացվող հսկողությունը նվազագույնի հասցնելուն: Որոշ հսկողական գործառույթներ մաքսային սահմանից աստիճանաբար դուրս բերելը և դրանք հետբացթողումային հսկողության շրջանակներում տեղայնացնելը միանգամայն համահունչ է այս ոլորտում միջազգային լավագույն փորձին և կարող է հաջողությամբ իրականացվել նաև մեր երկրում:

165. Բացի օրենսդրական և գործընթացային բարեփոխումներից, կարևորվելու է նաև համապատասխան ենթակառուցվածքների կատարելագործումը: Ավարտին են հասցվելու Բավրա-Բագրատաշեն-Գոգավան անցակետերի կատարելագործման և սահմանների կառավարման միասնական համակարգի (Integrated Border Management) ստեղծման աշխատանքները, որոնք կարևորագույն նշանակություն ունեն ինչպես դեպի արտահանումը կողմնորոշված արդյունաբերական քաղաքականության վերջնական հաջողության, այնպես էլ զբոսաշրջության զարգացման գործում:

 

9. ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻՆ ԵՎ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻՆ ՄԻՏՎԱԾ «ՈՒՂՂԱԿԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

166. Համաձայն սույն ծրագրի գաղափարախոսության` «շրջանակային» քաղաքականություններին զուգընթաց իրականացվելու են նաև «ուղղակի» քաղաքականություններ, որոնք պետք է նպաստեն երկարատև բնույթ ունեցող, աշխատատեղեր ստեղծող տնտեսական աճի ապահովմանը:

167. Ելնելով տնտեսական զարգացման նպատակից, ինչպես նաև աշխատատեղեր ստեղծելու ներուժից` «ուղղակի» քաղաքականությունները ուղղված կլինեն համապատասխան ոլորտներում, ճյուղերում և բնագավառներում աշխատատեղերի ստեղծման ապահովմանը` դրանց զարգացման համար համապատասխան պայմաններ ստեղծելու և խոչընդոտները վերացնելու միջոցով:

168. Յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկությունները կթելադրեն իր համար հատուկ քաղաքականություն: Ելնելով աշխատատեղեր ստեղծելու կարճաժամկետ և երկարաժամկետ ներուժից, ինչպես նաև որակյալ տնտեսական աճ ապահովելուն ուղղված համապատասխան ներդրումից` ծրագրի ուղղակի քաղաքականություններին ենթակա ոլորտային և բնագավառային գերակայություններն են.

1) Արդյունաբերությունը և արտահանման խրախուսումը.

2) Զբոսաշրջության զարգացումը.

3) Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը.

4) Գյուղատնտեսությունը և գյուղի զարգացումը.

5) Փոքր և միջին ձեռնարկությունների ստեղծման և գործունեության ապահովումը:

169. «ՈՒղղակի» քաղաքականությունները կլրացնեն համապատասխան գործարար և ներդրումային միջավայրերի բարելավման ու մրցակցության խրախուսման «շրջանակային» քաղաքականությունները, և այդ քաղաքականությունների խառնուրդը կդառնա տնտեսությունում աշխատատեղեր ստեղծելու հիմնական գործիքը և կիրականացվի` օգտագործելով ՊՄԳ (պետական մասնավոր գործընկերություն) գործիքակազմը` մասնավոր հատվածը ուղղակիորեն ներգրավելով ոլորտային և ճյուղային զարգացման քաղաքականության մեջ:

170. Միևնույն ժամանակ, «ուղղակի» քաղաքականությունները պետք է համապատասխան միջավայր ստեղծեն ինովացիոն և գիտելիքահենք տնտեսության զարգացման համար: Դեպի արտահանումը կողմնորոշված և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը խրախուսող քաղաքականությունները արդեն իսկ ենթադրում են ինովացիոն միջոցառումների խրախուսում: Սակայն ինովացիոն զարգացումը խրախուսող «ուղղակի» քաղաքականությունները տարածվելու են ոչ միայն գերակայություն ունեցող ոլորտների վրա, այլ իրականացվելու են ողջ տնտեսության կտրվածքով:

 

9.1. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ

 

171. Դասական արդյունաբերական քաղաքականությունը` «ինտերվենցիոնիստական» բնույթ ունեցող «շրջանակային» և «ուղղակի» քաղաքականությունների այնպիսի խառնուրդ է, որը ուղղված է տնտեսության նոր ճյուղերի և ձեռնարկությունների ստեղծմանը, դրանց պաշտպանմանը արտաքին մրցակցությունից և արտահանման հնարավորությունների ապահովմանն ու ընդլայնմանը: Այդպիսի քաղաքականություն Հայաստանում չի մշակվել և չի վարվել (16):

_______________________

16) Արդյունաբերական, ավելի ճիշտ` ինտերվենցիոնիստական «ուղղակի» քաղաքականության որոշակի տարրեր կիրառվել են Կառավարության կողմից 2009-2010 թթ. արդյունաբերությունում, շինարարությունում և տնտեսության ֆինանսական հատվածում` դրանց ճգնաժամի հետևանքներից պաշտպանելու նպատակով:

 

172. Ավելի լայն իմաստով (17) արդյունաբերական քաղաքականությունը պետական ոլորտային քաղաքականության մի մասն է: Ոլորտային քաղաքականությունը իր հերթին տնտեսության տարբեր ոլորտների աճը և զարգացումը ապահովող «ինտերվենցիոնիստական» քաղաքականություն է, որտեղ պետական միջամտության աստիճանը որոշվում է` ելնելով այդ ոլորտների զարգացման առանձնահատկություններից, մրցունակության մակարդակից և պետական կարգավորման բնույթից և անհրաժեշտությունից:

________________________

17) Տե՛ս How to Compete and Grow: A Sector Guide to Policy. McKinsey Global Institute, 2010.

 

173. Ճգնաժամն առավել սրությամբ վեր հանեց տնտեսության իրական հատվածի մրցունակության հիմնարար խնդիրները: Մինչ այդ, տնտեսական քաղաքականությունը նպատակը մասնավոր հատվածի զարգացման համար առավելապես բարենպաստ պայմանների ստեղծումն էր: Սակայն տնտեսությունում առկա խորը կառուցվածքային հիմնախնդիրները, տնտեսական աճի և արտահանման սահմանափակումները, գործարարության կատարելագործվածության և նորարարության ցածր մակարդակը (որոնք փաստում են Համաշխարհային մրցունակության զեկույցի գնահատականները), անհրաժեշտություն են դարձնում պետության ակտիվ դերակատարությունը` «շուկայի թերացումների» հաղթահարման ուղղությամբ:

174. Սույն ծրագրին նախորդող ժամանակաշրջանում շարունակվեց ինչպես ապրանքների, այնպես էլ ծառայությունների արտահանման ծավալների հարաբերական կրճատումը (ՀՆԱ-ի նկատմամբ)` ներմուծման հարաբերական և բացարձակ ծավալների աճի պայմաններում: 2009 թ. ճգնաժամային տարում թե՛ արտահանման և թե՛ ներմուծման բացարձակ ծավալները էականորեն կրճատվեցին` վերականգնվելով սակայն հետճգնաժամային 2011 թ.:

175. 2008-2011 թթ. արտահանման և ներմուծման ծավալները էականորեն հեռու են ԿԶԾ նախանշված ցուցանիշներից և ԿԶԾ նախատեսված արտահանման առաջանցիկ աճը տեղի ունեցավ միայն 2011թ. (արտահանման 27.7 տոկոս աճ նախորդ տարվա նկատմամբ, ներմուծման ծավալների 10.7 տոկոս աճի պարագայում), որը պայմանավորված էր հիմնականում Հայաստանի արտահանման հիմնական ապրանքային խմբերի` պատրաստի սննդամթերքի (40.3 տոկոս աճ), մետաղների (9.7 տոկոս աճ), հանքահումքային արտադրանքի (30 տոկոս աճ) և թանկարժեք քարերի և մետաղների (46.5 տոկոս աճ) գների աճով:

176 2006-2012 թթ. արտահանման 90-ից 95 տոկոսը կազմել են 10 խոշոր ապրանքային խմբեր (որոնցից 3-ը` կենդանի կենդանիներ և կենդանական ծագում ունեցող արտադրանքը, բուսական ծագում ունեցող արտադրանքը, ձեթ ու յուղը ներկայացված են որպես գյուղատնտեսական արտադրանք) (Աղյուսակ 3):

177. Կարևոր է ընդգծել, որ վերը նշված բոլոր ապրանքային խմբերի գծով` ներառյալ արտահանման հիմնական առարկա հանդիսացողները, Հայաստանը զուտ ներմուծող է:

 

Գծանկար 2. Արտահանումը, ներմուծումը և ապրանքների ու ծառայությունների հաշվեկշիռը 2006-2012 թթ., տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Աղբյուրը` ՀՀ ԱՎԾ:

 

Աղյուսակ 3. Արտահանման փաստացի կառուցվածքը` ըստ հիմնական ապրանքային խմբերի 2006-2012 թթ., տոկոս` ընդհանուրի նկատմամբ

 

._____________________________________________________________________.

|                                       |2007|2008|2009|2010|2011|2012|

|_______________________________________|____|____|____|____|____|____|

|% ընդհանուրի նկատմամբ                  |    |    |    |    |    |    |

|_______________________________________|____|____|____|____|____|____|

|Ընդամենը *                             |100 |100 | 100| 100| 100| 100|

|_______________________________________|____|____|____|____|____|____|

|Գյուղատնտեսական արտադրանք              | 2.2| 3.0| 5.0| 3.8| 4.0| 4.9|

|_______________________________________|____|____|____|____|____|____|

|Պատրաստի սննդամթերք                    |12.5|15.9|14.0|12.6|13.8|18.5|

|_______________________________________|____|____|____|____|____|____|

|Հանքահումքային արտադրանք               |15.1|16.3|20.5|29.5|30.3|29.2|

|_______________________________________|____|____|____|____|____|____|

|Շինանյութ                              | 1.8| 1.3| 1.9| 1.5| 1.3| 1.3|

|_______________________________________|____|____|____|____|____|____|

|Քիմիական արտադրանք, պլաստմասսա,        | 1.8| 3.4| 2.3| 2.4| 1.5| 1.8|

|կաուչուկ                               |    |    |    |    |    |    |

|_______________________________________|____|____|____|____|____|____|

|Թանկարժեք և  կիսաթանկարժեք քարեր և     |18.1|16.4|14.8|12.9|14.7|12.5|

|մետաղներ                               |    |    |    |    |    |    |

|_______________________________________|____|____|____|____|____|____|

|Ոչ թանկարժեք մետաղներ և  դրանցից իրեր  |33.9|32.8|32.5|31.9|27.3|24.8|

|_______________________________________|____|____|____|____|____|____|

|Մեքենաներ, սարքավորումներ և            | 3.4| 3.8| 3.0| 2.9| 2.5| 3.0|

|մեխանիզմներ                            |    |    |    |    |    |    |

|_______________________________________|____|____|____|____|____|____|

|Այլ                                    |11.2| 7.1| 6.0| 2.5| 4.6| 4.1|

._____________________________________________________________________.

 

* Ընդամենը` ըստ առևտրի վիճակագրության

Աղբյուրը` հաշվարկված է ՀՀ ԱՎԾ տվյալների հիման վրա:

 

178. Արտահանման ռիսկերից հիմնականը այն է, որ այն խիստ կենտրոնացված է ինչպես ապրանքային, այնպես էլ տարածքային առումով: 2012թ. երեք ապրանքային խմբեր` հանքահումքային արտադրանքը, պատրաստի սննդամթերքը և ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը կազմել էին ամբողջ ապրանքային արտահանման ավելի քան 70 տոկոսը: Մյուս կողմից, երեք խոշորագույն առևտրային գործընկերներին` Ռուսաստանի Դաշնությանը, Բուլղարիային և Բելգիային, բաժին էր ընկել 2012թ. արտահանման 38,8 տոկոսը: Արտահանման խրախուսման քաղաքականությունը, այսպիսով, նաև նպատակաուղղված պետք է լինի արտահանման բազմազանեցմանը ինչպես ապրանքային խմբերի, այնպես էլ աշխարհագրական առումով:

179. Հիմնվելով երկրի զարգացման 2003-2008 թթ. առանձնահատկությունների և 2009-2012 ճգնաժամային և հետճգնաժամային իրողությունների վրա` ՀԶԾ-ն ելնում է այն բանից, որ զարգացման հիմնական շարժիչ ուժը 2014-2025 թթ. կդառնա արտահանումը, դրա առաջանցիկ աճը և, համապատասխանաբար` արդյունաբերության դերի և նշանակության կտրուկ ավելացումը:

180. 2011 թվականի ՀՀ Կառավարության N 49 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ ՀՀ Կառավարությունը հայտարարեց «նոր արդյունաբերական քաղաքականության» իրականացման մասին: Ըստ ռազմավարության` ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունն արտահանման զարգացման ներուժ ունեցող ոլորտների միջազգային մրցունակության բարձրացմանն ուղղված հավասարակշռված և փուլային միջոցառումների համախումբ է, որը նպատակադրում է արտահանման աճը և բազմազանեցումը: Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության երկարաժամկետ նպատակը տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորումն է` ի հաշիվ ներկայումս արտահանող և արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգացման: Արդյունաբերական քաղաքականության ուղղակի թիրախը վերամշակող արդյունաբերության ճյուղերի և համալիրների զարգացումն է:

181. Արդյունաբերական քաղաքականության ուղղորդող տեսլականը Հայաստանը բարձրարժեք և գիտատար ապրանքների և ծառայությունների արտադրության երկիր դարձնելն է, որի առանցքը ստեղծագործ մարդկային կապիտալն է: Այս տեսլականի իրագործումը պահանջում է փուլային մոտեցում` ենթադրելով աստիճանական անցում ռեսուրսաինտենսիվ արտադրություններից դեպի ունակությունների և հմտությունների, և այնուհետև` գիտելիքի վրա հիմնված արտադրությունների գերակշիռ դերակատարության երկարաժամկետ հեռանկարում: Հաշվի առնելով տնտեսության համակարգային զարգացման կարևորությունը` արդյունաբերական ռազմավարությունը դիտարկվում է տնտեսության համակողմանի զարգացման տեսլականի և տնտեսության այլ հատվածների զարգացման առաջնահերթությունների համատեքստում:

182. Ռազմավարության մեկնարկային փուլը ներառում է վերամշակող արդյունաբերության հետևյալ ենթաճյուղերը` ադամանդագործություն, ոսկեգործություն, ժամացույցների արտադրություն, թեթև արդյունաբերություն, կոնյակագործություն և գինեգործություն, դեղագործություն և բիոտեխնոլոգիաներ, պահածոների արտադրություն, հանքային ջրերի և հյութերի արտադրություն, ճարտարագիտություն/ճշգրիտ ճարտարագիտություն, ոչ մետաղական հանքանյութերի վերամշակում: Յուրաքանչյուր ոլորտում պետական աջակցությունը լինելու է ժամանակավոր` ըստ նախապես սահմանված թիրախների, և ժամանակի ընթացքում աստիճանաբար կարող են ներգրավվել նոր ոլորտներ:

183. Արտահանման խրախուսման առումով առանցքային է Մաքսային Միությանը անդամակցության հանգամանքը: Մասնավորապես, հարկ է աշխատանքներ տանել միությանը պաշտոնական անդամակցությանը նախորդող փուլում նպաստավոր կարգավորումների ձեռքբերման և համապատասխան ծրագրերի կազման ուղղությամբ, որոնք կնպաստեն արտահանման աճի և բազմազանեցման հնարավորությունների լիովին օգտագործմանը:

184. Ակնկալվում է, որ արդյունաբերությունում աշխատատեղերի աճի մեծ մասը պետք է ստեղծվի վերոնշյալ առավել բարձր ներուժ ունեցող ճյուղերում` արտահանման կամ ներմուծման փոխարինման հիման վրա:

185. Արդյունաբերական քաղաքականությունն իրականացվելու է ոլորտային ռազմավարությունների, դրանցից բխող եռամյա գործողությունների ծրագրերի միջոցով, որոնք հաստատվում են ոլորտային խորհուրդների և ՀՀ վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի կողմից: Արդյունաբերական քաղաքականությունն իրականացվում է ընդհանրական միջոցառումների իրականացման և հատուկ գործիքակազմի կիրառման ուղիներով:

186. Ընդհանրական միջոցառումների իրականացումը ուղղված է բարենպաստ միջավայրի ստեղծմանը և արտադրողականության բարձրացմանը (գործարարությունը կարգավորող միջավայրի բարելավումներ, բարենպաստ արտաքին ռեժիմների ապահովում և առևտրի խոչընդոտների վերացում, ենթակառուցվածքների արդիականացում, օտարերկրյա ներդրումների ներգրավում):

187. Հատուկ գործիքակազմի կիրառումը ներառելու է.

1) Հարկային և մաքսային հատուկ ռեժիմներ`

ա. Հատուկ հարկային և մաքսային ռեժիմներ` արտահանող ընկերությունների համար

բ. Ներդրումային ապրանքների և ներդրումային ծրագրերի շրջանակում ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի հետաձգում

գ. Մի շարք ազատ տնտեսական գոտիներ` ՊՄԳ գործիքակազմի օգտագործմամբ (մասնավորապես` Զվարթնոց օդանավակայանի և Մարս ընկերության տարածքներում)` համապատասխան հարկային և մաքսային ռեժիմների գործարկմամբ

2) Ֆինանսական աջակցություն և ֆինանսավորման մատչելիության ապահովում`

ա. Հատուկ պայմաններով վարկավորում (օրինակ` որակի ապահովման համակարգի ներդրման, արտահանման ընդլայնման, աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ներդրումների համար)

բ. Արտահանման երաշխիքների տրամադրում

գ. Վարկային երաշխիքների տրամադրում

դ. Սեփական կապիտալի ֆինանսավորում

ե. Ներդրումային հիմնադրամներում մասնակցություն

3) Շուկաների մատչելիություն`

ա. Արտահանման ներուժ ունեցող ապրանքների, հնարավոր գործընկերների բացահայտում

բ. Առևտրային ներկայացուցչությունների միջոցով արտահանողների շահերի ներկայացում և պաշտպանություն

գ. Ցուցահանդեսների մասնակցությանը աջակցություն

դ. Ներգնա և արտագնա գործարար այցելությունների և համաժողովների կազմակերպում

ե. Երկրի և առանձին ոլորտների բրենդինգ թիրախային շուկաներում

զ. Վաճառքի ներկայացուցիչների ներգրավման աջակցություն թիրախային շուկաներում

4) Կարողությունների զարգացում/մրցունակության բարձրացում`

ա. Կադրերի վերապատրաստման ծրագրերի համաֆինանսավորում

բ. Ընկերություններին ֆինանսական և տեխնիկական աջակցության ցուցաբերում` միջազգայնորեն ճանաչված որակի կառավարման համակարգերի ներդրման բնագավառում

գ. Տեխնոլոգիաների և գիտելիքի փոխանցմանը աջակցում` այդ թվում օգտագործելով նաև Սփյուռքի ներուժը և կապերը

5) Հետազոտությունների և մշակումների խթանում`

ա. Տեխնոպարկերի և արդյունաբերական պարկերի հիմնում

բ. Դրամաշնորհների տրամադրում` ընկերությունների և ԲՈՒՀ-երի համատեղ հետազոտությունների ու մշակումների համար

գ. Վենչուրային հիմնադրամների ստեղծում:

188. Ոլորտային զարգացման ռազմավարությունների շրջանակում ստեղծվելու են ոլորտներին հատուկ աջակցման գործիքներ և կառույցներ: Այսպես, 2012թ. արդյունաբերական քաղաքականության շրջանակում հիմնվել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամը և Հայաստանում արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպությունը:

189. Արտահանման խրախուսման և օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ մշակվող քաղաքականությունների և կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման առումով առանցքային է լինելու տարբեր կառույցների գործողությունների համաձայնեցման գործուն մեխանիզմների ներդրումը` ժամանակի ընթացքում դիտարկելով համապատասխան միասնական կառույցի ձևավորման այլընտրանքը: Նման մոտեցման հնարավոր առավելություններից կարող են լինել համաձայնեցված քաղաքականության մշակումը, կարողությունների առավել արդյունավետ օգտագործումը, «միասնական պատուհանի» սկզբունքի կիրառումը:

190. Ապրանքների և ծառայությունների արտահանման առաջանցիկ աճի և ներմուծման չափավոր զսպման քաղաքականության (18) արդյունքում նախատեսվում է ծրագրի գործունեության ժամանակահատվածում էականորեն պակասեցնել երկրի կախվածությունը արտաքին ֆինանսավորումից` հասցնելով ապրանքների և ծառայությունների հաշվեկշռի պակասուրդի մեծությունը 2012 թ. ՀՆԱ 24,8 տոկոսից մինչև 15.1 տոկոս 2017թ., 9.8 տոկոս` 2021թ. և 4.5 տոկոս` 2025թ.:

_________________________

18) ՀԶԾ նախատեսում է, որ ներմուծման աճի միջին տեմպերը պետք է համապատասխանեն ՀՆԱ աճի տեմպերին, որի արդյունքում ներմուծման տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կմնա մոտավորապես նույնը:

 

Գծանկար 3. ՀՀ արտահանումը, ներմուծումը և ապրանքների ու ծառայությունների հաշվեկշիռը 2012-2025 թթ. (տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ)

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Աղբյուրը` հաշվարկված է ՀՀ ԱՎԾ տվյալների հիման վրա, ՀԶԾ կանխատեսումներ:

 

191. Միևնույն ժամանակ, կանխատեսվող ժամանակահատվածում երկրի տնտեսության բացության աստիճանը (արտաքին տնտեսական շրջանառության և ՀՆԱ-ի հարաբերակցություն) էականորեն չի փոփոխվի, քանի որ արտահանման աճին զուգընթաց հարաբերականորեն կկրճատվի ներկրման ծավալները: Սույն ցուցանիշը ծրագրավորվող ժամանակահատվածում կտատանվի ՀՆԱ-ի 74-78 միջակայքում` 2012թ. 73.8 տոկոսի համեմատ:

192. Տնտեսական զարգացումը որոշ ոլորտներում և ճյուղերում տեղի կունենա ներքին պահանջարկի ընդլայնման (ներառյալ` ներմուծման փոխարինումը) միջոցով:

193. Ազատական արտաքին տնտեսական քաղաքականության պայմաններում ներմուծման չափավոր զսպման քաղաքականության հիմնական գործիքները կլինեն`

1) համապատասխան դրամավարկային քաղաքականությունը, որը չպետք է ուղղված լինի ներմուծման խրախուսմանը, այլ կրի այդ առումով չեզոք բնույթ,

2) ներմուծման փոխարինման քաղաքականությունը, որը տարբեր միջոցների օգտագործմամբ պետք է խրախուսի տեղական արտադրողին, մասնավորապես` պետական գնումների մեխանիզմի թափանցիկության և մրցակցության բարձրացումը նման գործիքների օրինակ կարող են լինել:

 

9.2. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

194. Ներգնա զբոսաշրջությունը Հայաստանի արտահանման երկրորդ խոշորագույն հոդվածն է հանքահումքային արտադրանքի և մետաղներից հետո և ապահովում է ծառայությունների արտահանման կեսից ավելին: Միևնույն ժամանակ, ներգնա, արտագնա և ներքին զբոսաշրջության ոլորտում ներկայումս զբաղված են մոտ 20 հազար մարդ, որը կազմում է ոչ գյուղատնտեսական զբաղվածության մոտ 3 տոկոսը:

195. Ներգնա զբոսաշրջությունը կպահպանի իր դերը որպես երկրի արտահանման երկրորդ խոշորագույն ոլորտ և ՀԶԾ-ի գործողության ժամանակահատվածում կկազմի ընդհանուր արտահանման մոտ 24 տոկոսը: Գնահատվում է, որ զբոսաշրջությամբ անմիջապես զբաղվող աշխատատեղերի քանակը 2011թ. համեմատ կավելանա 7.7 հազարով և 2025 թ. ծրագրավորվող ժամանակահատվածում կշարունակի կազմել ոչ գյուղատնտեսական ոլորտի աշխատատեղերի 3.0 տոկոսը:

196. ՀԶԾ-ն նախատեսում է, որ ներգնա և արտագնա զբոսաշրջությունը կշարունակեն աճել նույն տեմպերով, որով դրանք աճել էին 2008-2012 թթ. ժամանակահատվածում, շուրջ 8-9 տոկոս, որի արդյունքում 2017 թ. ներգնա զբոսաշրջիկների թիվը կկազմի 1.35 միլիոն, իսկ 2025 թ.` 2.7 միլիոն` 2011թ. 758 հազարի համեմատ:

 

Աղյուսակ 4. Զբոսաշրջության ոլորտի զարգացումը 2011-2025 թթ.

 

._____________________________________________________________.

|                                  |2011 |2017  |2021  |2025  |

|__________________________________|_____|______|______|______|

|Ներգնա տուրիզմը, հազար մարդ       |757.9|1351.2|1907.3|2692.3|

|__________________________________|_____|______|______|______|

|% 2011 նկատմամբ                   |100.0| 178.3| 251.6| 355.2|

|__________________________________|_____|______|______|______|

|Արտագնա տուրիզմը, հազար մարդ      |715.0|1232.9|1677.3|2282.0|

|__________________________________|_____|______|______|______|

|% 2011 նկատմամբ                   |100.0| 172.4| 234.6| 319.2|

|__________________________________|_____|______|______|______|

|Ներգնա տուրիզմի ծախսերը, միլիոն   |513.0|1030.0|1573.7|2404.5|

|ԱՄՆ դոլար                         |     |      |      |      |

|__________________________________|_____|______|______|______|

|% արտահանման                      | 21.6|  25.5|  24.9|  24.1|

|__________________________________|_____|______|______|______|

|Արտագնա տուրիզմի ծախսերը, միլիոն  |513.5|1130.2|1869.0|3090.7|

|ԱՄՆ դոլար                         |     |      |      |      |

|__________________________________|_____|______|______|______|

|% ներմուծման                      | 10.7|  18.9|  22.8|  27.4|

|__________________________________|_____|______|______|______|

|Զբաղվածությունը տուրիզմի ոլորտում,| 20.6|  23.9|  26.0|  28.3|

|հազար                             |     |      |      |      |

|__________________________________|_____|______|______|______|

|% ոչ գյուղատնտեսական զբաղվածության|  2.9|   3.0|   3.0|   3.0|

._____________________________________________________________.

 

Աղբյուրը` Հաշվարկված է ԱՎԾ, Էկոնոմիկայի նախարարության,Համաշխարհային բանկի World Development Indicators 2010, 2011, 2012 տարեգրքերի տվյալների հիման վրա, ՀԶԾ կանխատեսումներ:

 

197. Զբոսաշրջության զարգացման նման բարձր տեմպերը ապահովելուն ուղղված ոլորտային քաղաքականության հիմնական ուղղությունը կլինի համապատասխան ենթակառուցվածքների կատարելագործումը ՊՄԳ գործիքակազմի օգտագործմամբ, մասնավորապես` Հայաստան մուտք գործելու և Հայաստանից դուրս գալու բարձր տրանսպորտային ծախսերի կրճատմանը ուղղված քաղաքականությունը:

198. Կարևոր նշանակություն են ունենալու առանձին զբոսաշրջային կենտրոնների (Ջերմուկի, Ծաղկաձորի, Դիլիջանի և այլ) զարգացման արդեն իսկ ընդունված ռազմավարությունների հետևողական իրականացումը: Նման ծրագրերի իրականացումը կարևոր է նաև տարածքների համաչափ զարգացումն ապահովելու տեսանկյունից:

199. Նշված քաղաքականությունը ներառում է «բաց երկնքի» քաղաքականության իրականացումը` ցածր բյուջետային ավիափոխադրողների ներգրավմամբ, երկաթուղային ուղևորափոխադրումների շուկայի ապամենաշնորհումը և մրցակցային բնույթի ապահովումը, Երևանից դուրս զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծման և արդիականացման, ինչպես նաև միջազգային հյուրանոցային օպերատորների ներգրավման խրախուսումը:

200. ՀՀ կառավարության կողմից 2013 թվականի հոկտեմբերի 23-ին ընդունվեց Հայաստանում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումները, որով Հայաստանը հռչակեց ավիացիայի ոլորտում ազատականացման և բաց երկնքի քաղաքականության որդեգրման մասին: Ցամաքային կապուղիների առկա սահմանափակումների պայմաններում արտաքին աշխարհի հետ կապակցվածության դյուրինացումը ավիափոխադրումների միջոցով Հայաստանի տնտեսական աճի համար լրացուցիչ խթաններ է ստեղծում: Նոր քաղաքականության իրականացման արդյունքում ակնկալվում է ՀՆԱ և զբաղվածության վրա դրական ազդեցություն, ինչը հիմնականում պայմանավորված կլինի հավելյալ զբոսաշրջիկների կողմից իրականացվող լրացուցիչ ծախսերով: Բաց երկնքի քաղաքականության ներդրումը դրականորեն կանդրադառնա շահառուների մեծամասնության տնտեսական շահերի վրա: Մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում նոր քաղաքականությունը կնպաստի ներգնա զբոսաշրջիկների թվի աճին և աշխարհագրության ընդլայնմանը: Այդ թվում, հայկական սփյուռքը առավել մեծ հնարավորություններ կունենա հայրենիքի հետ կապերը խորացնելու համար` ինչպես մասնավոր այցերի, այնպես էլ` բիզնեսի վարման տեսանկյունից: Օդանավակայանը կունենա ավիափոխադրումների ավելի մեծ շրջանառություն և կարող է ներգրավել առավել բարձր հաճախականությամբ ավիափոխադրողների` տրամադրելով իջեցված վճարներ, ինչպես նաև աջակցելով նոր ուղղությունների շուկայական ուսումնասիրությանը: Գործարար շրջանակները կունենան գործարար հաղորդակցության համար առավել հարմարավետ (ժամկետներ, ծախսեր) պայմաններ և ընդլայնված հնարավորություններ:

 

9.3. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

201. Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը 2000 թ. հայտարարվել է Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից մեկը, որի զարգացումը սկզբունքային ներդրում է ունենալու գիտելիքահենք տնտեսության անցնելու գործընթացում:

202. 2008 թ. ՀՀ Կառավարությունը ընդունեց ոլորտի զարգացման նոր տասնամյա ռազմավարությունը, որը ներառում է ենթակառուցվածքի զարգացման, ՏՏ շրջանավարտների որակավորման բարձրացման, սկսնակ ընկերությունների համար վենչուրային և ֆինանսավորման այլ մեխանիզմների ստեղծման և այլ խնդիրներ: Նոր ռազմավարության որոշակի նպատակներից են` կառուցել նոր տեխնոպարկեր և ինկուբատորներ, ստեղծել խոշոր վենչուրային հիմնադրամ, ընդլայնել հայկական շուկայի ծավալները տեղական ՏՏ արտադրանքի և ծառայությունների համար, մեծացնել օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները:

203. ՀԶԾ-ին նախորդող ժամանակաշրջանում Կառավարության մասնակցությամբ մի շարք նախաձեռնություններ են իրականացվել նշված նպատակներին հասնելու նպատակով: Այսպես, 2007 թ. National Instruments կորպորացիան հիմնեց ճարտարագիտական և գիտահետազոտական գրասենյակ Երևանում: 2008 թ. սկիզբ են առել և ներկայումս շարունակական են Գյումրու տեխնոպարկի գործարկման աշխատանքները, որտեղ հիմնվել է D-Link International կազմակերպության ծրագրային մշակումների տարածաշրջանային լաբորատորիան: 2011 թ. ՀՀ Կառավարության և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում 2011թ. մայիսին Երևանում բացվեց «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը», որի նպատակն է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի գործիքների և ծրագրերի կիրառմամբ ստեղծել միջավայր` մասնագիտական գիտելիքների ու կարողությունների զարգացման համար:

204. ՀՀ Կառավարության կողմից իրականացվող վերոնշյալ և այլ նախաձեռնությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ակտիվ գործունեության արդյունքում 2011թ. ՏՏ ոլորտի ցուցանիշները զգալի աճ են արձանագրել 2008 թ. համեմատությամբ: Այսպես, ոլորտի ընդհանուր հասույթը աճել է 84 տոկոսով, իսկ ՀՆԱ-ում ոլորտի տեսակարար կշիռը 2011թ. կազմել 2 տոկոս` 2008թ. 1 տոկոսի փոխարեն: 38%-ով ավելացել է նաև ոլորտում զբաղվածների թիվը և գրեթե նույնքան աճել է աշխատանքի արտադրողականությունը:

205. ՀԶԾ-ի ծրագրային ժամանակաշրջանում ՏՏ ոլորտին ուղղված «ուղղակի» քաղաքականությունները ներառելու են`

1) ՊՄԳ գործիքակազմի օգտագործմամբ իրականացվող տեխնոպարկերի, ինկուբատորների և ՏՏ ոլորտի ենթակառուցվածքներ հանդիսացող այլ կառույցների ստեղծման գործընթացի շարունակականություն.

2) օժանդակություն ԲՈՒՀ-երին ժամանակակից կրթական ծրագրերի ներդրման և անհրաժեշտ լաբորատորիաների ձեռք բերման հարցում` խթանելով դրանց համագործակցությունը մասնավոր ընկերությունների հետ.

3) ոլորտի արտահանման ներուժը մեծացնելու նպատակով հարկային բարենպաստ քաղաքականության իրականացումը.

4) ՏՏ ոլորտում ՓՄՁ-ների և սկսնակ ընկերությունների պետական աջակցության ծրագրերի իրականացում, այդ թվում` շուկաների հասանելիության, մասնագիտական վերապատրաստման ծրագրերի և տեղեկատվական դաշտի ապահովում.

5) ինովացիոն արտադրանք կամ ծառայություններ առաջարկող ՏՏ ձեռնարկություններին ուղղակի օժանդակության տրամադրում:

206. Ի լրումն «շրջանակային» նշանակություն ունեցող ընդհանուր քաղաքականությունների, ոլորտում «ուղղակի» քաղաքականությունների իրագործման արդյունքում ակնկալվում է մինչև 2025 թ. ոլորտում ստեղծել 10-15 հազար նոր աշխատատեղ: Ոլորտի աճին զուգահեռ, կմեծանա նաև արտահանումը. 2017 թ. ակնկալվում է թողարկված արտադրանքի շուրջ 60 տոկոսի արտահանում: ՏՏ ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում 2025թ. կկազմի շուրջ 6-7 տոկոս: ՀԶԾ-ի կանխատեսումները համահունչ են ՏՏ ոլորտի 2008թ. ընդունված ռազմավարությունում ներառված նպատակային ցուցանիշներին և հաշվի են առնում վերջին տարիներին ոլորտում դիտարկվող դինամիկան:

 

9.4 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՈԼՈՐՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

207. 2012 թվականին գյուղատնտեսությունում ձևավորվել է ՀՆԱ-ի 19.1%-ը: Իսկ ագրովերամշակման հետ մեկտեղ, այն կազմում է ՀՆԱ-ի շուրջ 26%-ը: 2012 թվականի տվյալներով` գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 764 մլրդ դրամ (որը համարժեք է շուրջ 1.9 մլրդ ԱՄՆ դոլարի), ընդ որում, բուսաբուծության ճյուղի մասնաբաժինը գրեթե 60% է, իսկ անասնապահությանը` 40%: Գյուղատնտեսությունը բացառիկ տեղ ունի երկրի պարենային ապահովության բնագավառում: Ներկայումս, էներգետիկ արժեքով գնահատված, առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության մակարդակը կազմում է գրեթե 60%:

208. Հանրապետության 915 համայնքներից 866-ը գյուղական են (գյուղում բնակվում են երկրի բնակչության շուրջ 36.0%-ը), ուստի գյուղատնտեսությունը ռազմավարական կարևոր նշանակություն ունի նաև գյուղական տարածքների զարգացման առումով: Գյուղատնտեսությունում 2012թ. դրությամբ զբաղված են 437.2 հազ. մարդ, որը երկրի ընդհանուր զբաղվածության 37, իսկ գյուղական բնակավայրերի զբաղվածության 80%-ն է: Երկրի արտաքին ապրանքաշրջանառության կառուցվածքում բուսական և կենդանական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը 2011 թվականին կազմել է 18.6, իսկ միայն արտահանված արտադրանքի կառուցվածքում` 17.8%, իսկ 2012 թվականի տվյալներով` այս ցուցանիշները որոշակիորեն բարելավվել են և համապատասխանաբար կազմել են 19.9 և 22.6%:

209. Գյուղատնտեսությունը որպես ոլորտային գերակայություն դիտարկելը ունի երկու սկզբունքային պատճառ: Նախ, գյուղատնտեսությունը արտահանման ներուժ ունեցող ենթաճյուղերից մեկի` սննդի արդյունաբերության արժեքային շղթայի կարևորագույն օղակն է: Եվ երկրորդը` գյուղատնտեսության զարգացումը այդ ոլորտում արտադրողականության աճի և գյուղական վայրերում ոչ գյուղատնտեսական զբաղվածության հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև տարածքային համաչափ զարգացում ապահովելու առումով չափազանց կարևոր է:

210. Գյուղական բնակավայրերի բնակչության եկամուտների գերակշռող մասը ստացվում է գյուղատնտեսական արտադրությունից և այդ ոլորտում վարձու աշխատանքից: Հետևաբար, այդ բնակավայրերում աղքատության մակարդակը մեծապես պայմանավորված է գյուղատնտեսության զարգացման վիճակով:

211. 2012 թվականի հողային հաշվեկշռի տվյալներով` վարելահողերի տարածքը կազմել է 448.4 հազ. հա, իսկ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները` 304.2 հազ. հա (Գծանկար 4), այսինքն` 144.2 հազ. հա վարելահողեր նպատակային չեն օգտագործվում, նպատակային օգտագործման մակարդակը կազմում է 67.8%, 2010 թվականի 63.0%-ի փոխարեն: Վարելահողերի ոչ լիարժեք օգտագործման գործում էական ազդեցություն ունեն գյուղատնտեսությունում տնտեսավարողների ֆինանսական միջոցների անբավարարությունը, ցածր եկամտաբերությունը, մեքենայական աշխատանքների դժվարամատչելիությունը, հողակտորների կտրտվածությունը, գյուղատնտեսական արտադրանքի իրացման դժվարությունները և այլն: Որոշ սահմանամերձ համայնքներում վարելահողերի նպատակային օգտագործման վրա անդրադառնում է հողի մշակության վտանգվածությունը: Հանրապետության 232.9 հազ. հա ոռոգելի հողատարածքներից փաստացի ոռոգվում է շուրջ 155 հազ. հա:

212. Խնդիրներ կան բնական կերահանդակների, մասնավորապես, արոտավայրերի և խոտհարքների համակարգված և նպատակային օգտագործման ուղղությամբ:

213. Մի շարք գործոններով պայմանավորված դեռևս խնդիր է գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղատնտեսական մթերքների ապրանքայնության մակարդակը վերջին տարիներին տատանվում է 56%-ի սահմաններում: Ստեղծված իրավիճակը հետևանք է նաև գյուղատնտեսական մթերքների իրացնող կառույցների բացակայության և եղածների անկատարության:

 

Գծանկար 4. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները (հազար հեկտար)

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Աղբյուրը` ՀՀ ԱՎԾ:

 

214. Ներկայումս գյուղատնտեսական տեխնիկայի մոտ 95 տոկոսի շահագործման ժամկետը լրացել է, որի պատճառով ցածր է սարքինության մակարդակը և արտադրողականությունը, բարձր են շահագործման ծախսերը:

215. Չնայած վերոնշյալ հիմնախնդիրներին, անցած տարիներին հիմնականում հնարավոր է եղել հասնել գյուղատնտեսության ոլորտի ԿԶԾ սահմանված նպատակներին (Աղյուսակ 5): Այսպես, ոլորտի ՀՆԱ-ն 2011թ. գերազանցել է ԿԶԾ նպատակային ցուցանիշը, իսկ 2012թ. գյուղատնտեսության վարկավորման մակարդակը գերազանցել է ԿԶԾ-ով սահմանված 2015թ. համապատասխան թիրախը (11 տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ):

 

Աղյուսակ 5. Գյուղատնտեսությունը և գյուղի զարգացումը 2008-2012 թթ.

 

._____________________________________________________________________.

|                                  |2008  |2009  |2010  |2011  |2012  |

|__________________________________|______|______|______|______|______|

|Գյուղատնտեսության ՀՆԱ-ի իրական աճ |  3.3%|  6.0%|-16.0%| 14.0%|  9.5%|

|__________________________________|______|______|______|______|______|

|Գյուղատնտեսության մասնաբաժինը     | 16.3%| 16.9%| 17.0%| 20.3%| 19.1%|

|ՀՆԱ-ում                           |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Զբաղվածների թվաքանակը             |  «  |  »  | 457.4| 457.4| 437.2|

|գյուղատնտեսությունում, հազ. մարդ  |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Ոչ գյուղատնտեսական զբաղվածների    |  «  |  »  | 100.1|  85.9| 108.2|

|թվաքանակը գյուղերում, հազ. մարդ   |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Աշխատանքի արտադրողականությունը    |  «  |  »  | 1,286| 1,679| 1,748|

|գյուղատնտեսությունում, հազ. դրամ  |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Աշխատանքի արտադրողականությունը ոչ |  «  |  »  | 3,946| 4,193| 4,396|

|գյուղատնտեսական ոլորտներում,      |      |      |      |      |      |

|հազ. դրամ                         |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Գյուղատնտեսության վարկավորում,    |36,467|44,177|52,365|73,440|91,890|

|մլն դրամ                          |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Գյուղատնտեսության վարկավորում/ՀՆԱ |  6.3%|  8.3%|  8.9%|  9.6%| 12.0%|

|հարաբերակցություն, տոկոս          |      |      |      |      |      |

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ ԱՎԾ, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ ԿԲ:

 

216. Գյուղատնտեսության ներճյուղային կառուցվածքում ավելացել է անասնաբուծության տեսակարար կշիռը` 2008 թ. 35 տոկոսից հասնելով 39 տոկոսի 2012թ.: Ինչ վերաբերում է վարելահողերի նպատակային օգտագործմանը, ապա 2012թ. շտկվել է նախորդ տարիների բացասական միտումը և կազմել է շուրջ 68 տոկոս` փոքր-ինչ գերազանցելով 2008թ. ցուցանիշը): Գյուղատնտեսական արտադրանքը շարունակվում է հիմնականում թողարկվել տնային տնտեսությունների կողմից և 2008-2012թթ. համախառն արտադրանքի միայն 3 տոկոսն է առևտրային կազմակերպությունների արտադրանքը:

 

Գծանկար 5. Գյուղատնտեսության ներճյուղային կառուցվածքը, ապրանքայնության մակարդակը և հողերի նպատակային օգտագործման ցուցանիշները 2008-2012թթ.

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Աղբյուրը` ՀՀ ԱՎԾ, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:

 

9.4.2 ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

 

217. Գյուղի և գյուղատնտեսության հեռանկարային զարգացման տեսլականներն են.

1) ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառմամբ առևտրային գյուղատնտեսական կազմակերպությունների, կոոպերատիվների և շուկայական ենթակառուցվածքների հետ ինտեգրված ընտանեկան գյուղացիական տնտեսությունների զարգացում,

2) պարենային անվտանգության շահերի և ագրոպարենային արտադրանքների արտաքին առևտրի հարաբերական առավելության սկզբունքների իրատեսական համադրմամբ` բնակչության կայուն պարենային ապահովում և ագրովերամշակող հատվածի գյուղատնտեսական հումքի պահանջարկի բավարարում,

3) գյուղատնտեսությունում համախառն արտադրանքի ավելացում` աշխատանքի արտադրողականության աճի հաշվին, գյուղատնտեսության մեջ զբաղվածների թվաքանակի հարաբերական կրճատում և ավելցուկային աշխատուժի մի մասի օգտագործում գյուղատնտեսության սպասարկման և վերապատրաստման միջոցով` ոչ գյուղատնտեսական գործունեության բնագավառներում,

4) արտադրված գյուղատնտեսական հումքի զգալի մասի վերամշակում փոքր ու միջին ձեռնարկատիրության կազմակերպած արտադրամասերում,

5) բուսաբուծության և անասնապահության ներճյուղային կառուցվածքում բարձր ավելացված արժեք ապահովող գյուղմթերքների արտադրության գերակշռություն,

6) հանրապետության բնակչության պարենային անվտանգության բարձր մակարդակ, կարևորագույն պարենամթերքների ինքնաբավության ապահովում, գյուղական աղքատության և արտագաղթի կրճատում:

218. Ժամանակակից գյուղատնտեսության զարգացման մայրուղին արդյունաբերականացումն է, այսինքն` ինտենսիվացման մակարդակի բարձրացումը, ագրոտեխնիկական պահանջների պահպանումը, արդիական տեխնոլոգիաների և կառավարման համակարգերի կիրառումը: Տվյալ խնդրի լուծման ուղղությամբ կիրականացվեն`

1) գյուղացիական տնտեսությունների ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակի բարձրացման, մասնավորապես` վարելահողերի լիարժեք օգտագործման, արտադրության ինտենսիվացման միջոցով` մշակաբույսերի բերքատվության և կենդանիների մթերատվության բարձրացման միջոցառումներ,

2) գյուղական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական զբաղվածության խթանման, արհեստների, գյուղմթերքների վերամշակման, գյուղատնտեսության սպասարկման կարողությունների ստեղծմանն աջակցության, ագրոտուրիզմի զարգացման քաղաքականություն:

219. Առաջիկայում կկարևորվի սերմնաբուծության և տոհմային անասնաբուծության համակարգի զարգացման աջակցությունը, այդ բնագավառում պետական աջակցության ծրագրերի իրականացումը, ինչպես նաև բույսերի պաշտպանության և անասնաբուժական սպասարկման մեխանիզմների կատարելագործումը և որակի բարելավումը: Անասնապահության և բուսաբուծության զարգացման խնդրի լուծման ուղղությամբ կիրականացվեն.

1) առաջնային սերմնաբուծության, սորտաթարմացման և սերմապահովության պետական աջակցության ծրագրեր.

2) բույսերի պաշտպանության, այդ թվում` վնասատուների դեմ պայքարի համալիր միջոցառումներ.

3) գործող արհեստական սերմնավորման կայանների վերազինման և ամբողջ հզորությամբ շահագործմանն ուղղված աշխատանքներ.

4) արհեստական սերմնավորման համատարած կիրառմանը, ոլորտի մասնագետների վերապատրաստմանը և փորձի փոխանակմանը ուղղված միջոցառումներ.

5) գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների հսկողության ծրագրերի մշակման և իրականացման, վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխարգելման և պայքարի ռազմավարության վերանայման աշխատանքներ` հաշվի առնելով միջազգային փորձը և տեղական պայմաններում դրանց կիրարկման արդյունավետությունը:

220. Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացման գործում կարևոր է`

1) առավել անբարենպաստ գոտիներում հողի մշակությանն ուղղված նպատակային սուբսիդավորման ծրագրերի իրականացման վերականգնումը, ոլորտում օգտագործվող կարևորագույն ռեսուրսների գների սուբսիդավորման ծրագրի շարունակումը, դրանց կիրառման մեխանիզմների կատարելագործումը,

2) գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների բարելավումը,

3) մասնատված հողակտորների համատեղ օգտագործման ծրագրերի իրականացումը` կիրառելով խթանման տարբեր լծակներ (վարկեր, դրամաշնորհներ, պետական ծրագրեր և այլն),

4) խախտված (դեգրադացված) հողերը գյուղատնտեսական շրջանառության մեջ ներառելու ուղղությամբ միջոցառումների ձեռնարկումը,

5) համայնքներում դաշտապաշտպան անտառաշերտերի հիմնումը:

221. Բնական կերահանդակների, մասնավորապես արոտների և խոտհարքների նպատակային և արդյունավետ օգտագործման խնդրի լուծման ուղղությամբ անհրաժեշտ է համարվում`

1) բնական կերահանդակների օգտագործման արդյունավետության բարձրացման ծրագրերի շարունակում,

2) արոտների և խոտհարքների համակարգված և արդյունավետ օգտագործման սխեմաների ներդրում,

3) արոտների ջրարբիացման, անցանելիության ապահովման (ճանապարհների վերականգնման) պետական աջակցությամբ ծրագրերի իրականացում,

4) արոտօգտագործողների կոոպերատիվների ձևավորման խթանում և գործունեության աջակցություն:

222. Ստեղծված իրավիճակում ագրարային ոլորտում կիրառվող քաղաքականության մեջ կարևորվում է տնտեսավարման ձևերի կատարելագործումը, մասնավորապես` կոոպերացիայի խթանման քաղաքականությունը: Առավել նպատակահարմար են կոոպերացիայի զարգացման հիմնական չորս ուղղություններ.

1) օրենսդրության կատարելագործումը և համալրումը.

2) կոոպերացիայի ձևավորման տնտեսական խթանման մեխանիզմների կիրառումը.

3) կոոպերացիայի սկզբունքների, առավելությունների վերաբերյալ գյուղատնտեսությունում տնտեսավարողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը.

4) գյուղատնտեսությունում կոոպերացիայի ձևավորմանը խթանող ինստիտուցիոնալ կառույցների ձևավորումը:

223. Գյուղատնտեսական մթերքների իրացման խնդրի լուծման ուղղությամբ նախատեսվում է`

1) գյուղատնտեսական մթերքների կանոնակարգված գործող մեծածախ շուկաների ձևավորումը, հավաքման կետերի, գյուղատնտեսական մթերքների իրացման տեղեկատվական կենտրոնների գործունեության ապահովումը,

2) հանրապետության մեծ քաղաքներում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների ստեղծումը և դրանց գործունեության ապահովումը,

3) գյուղատնտեսական մթերքներ վերամշակողների և արտադրողների միջև երկարաժամկետ փոխշահավետ պայմանագրային հարաբերությունների հաստատում,

4) գյուղատնտեսական մթերքների արտահանման խթանումը:

224. Գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների խնդրի լուծման նպատակով գործողությունները ուղղվելու են`

1) գյուղատնտեսական տեխնիկա արտադրող և մատակարարող արտերկրի ընկերությունների հետ բանակցությունների շարունակման արդյունքում, հանրապետության գյուղատնտեսությունում տնտեսավարողների հնարավորություններին համապատասխան տեխնիկայի մատակարարման մատչելի` լիզինգային մեխանիզմների ներդրմանը, մասնավորապես լիզինգի կանխավճարի և տոկոսադրույքի սուբսիդավորմանը.

2) հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող արտերկրյա ընկերությունների ներկայացուցչությունների, գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման և հավաքման կառույցների ստեղծմանը.

3) գյուղական համայնքներում գյուղատնտեսական տեխնիկայի համատեղ օգտագործման կառույցների ձևավորման խթանմանը:

225. Գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտագործման առումով կարևորվում է գյուղացիական տնտեսություններում ջերմատնային տնտեսությունների ստեղծման խթանումը, որի ուղղությամբ նախատեսվում է իրականացնել`

1) ջերմատնային տնտեսությունների կառուցման համար հիմնական սարքավորումների և կոնստրուկցիոն նյութերի ներմուծման ժամանակ հարկային արտոնությունների տրամադրում,

2) գյուղացիական տնտեսություններում ջերմատների կառուցման համար նպատակային մատչելի վարկերի տրամադրում:

226. Ագրարային ոլորտի առջև ծառացած կարևոր խնդիրներից է համարվում հաշվառման համակարգի բարելավումը: Խնդրի լուծմանը պետք է ուղղել`

1) գյուղատնտեսական համատարած հաշվառման ծրագրի իրականացումը, որի նպատակն է գյուղատնտեսության կառուցվածքի, մասնավորապես` գյուղատնտեսական նշանակության հողերի, անասնագլխաքանակի, գյուղատնտեսական տեխնիկայի, գյուղատնտեսական նշանակության շինությունների, ինչպես նաև ոլորտի առկա ներուժի` մարդկային, նյութական և դրա օգտագործման վերաբերյալ հավաստի տեղեկատվության ստացումը` մարզերի և համայնքների կտրվածքով,

2) հաշվառման համակարգի բարելավման ուղղություններից է գյուղատնտեսական վարչական ռեգիստրի ամբողջական համակարգի ներդրումը,

3) ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման համակարգի ներդրումը:

227. Գյուղատնտեսության կայունացման և զարգացման համար կարևորվում է ոռոգման ջրապահովվածության մակարդակի բարձրացումը, որը հնարավոր է համարվում հետևյալ ուղղություններով`

1) ջրամատակարարման մեխանիկական եղանակից ինքնահոսին անցում, ոռոգման համակարգերում նոր տեխնոլոգիաների, մասնավորապես կաթիլային ոռոգման, ներդրում, դրանց արդյունքում ջրի խնայողական ռեժիմների կիրառում:

228. Գյուղատնտեսության առաջիկա խնդիրներից է համարվում նաև կարևորագույն գյուղատնտեսական մթերքների երաշխավորված գների կիրառման համակարգի ներդրումը: Այս ուղղությամբ հանրապետությունում անհրաժեշտ է իրականացնել`

1) կարևորագույն գյուղատնտեսական մթերքների երաշխավորված գների կիրառման համակարգի ներդրման մեխանիզմների մշակում,

2) երաշխավորված գների կիրառման իրավաօրենսդրական հիմքերի մշակում և ընդունում:

229. Առաջնահերթ խնդիրներից է բուսաբուծության, անասնապահության ճյուղերում, գյուղատնտեսական մթերքների վերամշակող արդյունաբերությունում արդիական տեխնոլոգիաների ներդրումը, որոնց իրականացումը հնարավոր է համարվում հետևյալ գործիքների կիրառմամբ`

1) նպատակային մատչելի վարկերի տրամադրում,

2) մրցակցային դրամաշնորհային ծրագրերի իրականացում,

3) վարկային ծրագրերում արդիական տեխնոլոգիաների խթանման բաղադրիչների նախատեսում,

4) ագրարային ոլորտի առանձնահատկություններին համապատասխան` լիզինգային մեխանիզմների կիրառմամբ տեխնիկական վերազինում:

230. Առաջիկա խնդիրների մեջ առանձնանում է սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացումը, որի հիմնական ուղղություններն են`

1) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում միջպետական և միջազգային համագործակցության, Մաքսային միությանն անդամակցության շրջանակներում ՀՀ օրենսդրական դաշտի վերանայումը, համապատասխան գործողությունների իրականացումը և տեղեկատվության փոխանակումը,

2) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում միջպետական և միջազգային ստանդարտների տեղայնացման, անվտանգության համակարգերի, ընթացակարգերի և չափանիշների ներդրման աշխատանքների իրականացումը,

3) պետական օժանդակությամբ սննդամթերքի արտադրության պատշաճ հիգիենիկ և արտադրական գործելակարգերի, ինչպես նաև վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (HAACCP) համակարգի կամ որակի և անվտանգության ISO 22000 ստանդարտի ներդրումը,

4) սննդամթերքի անվտանգության լաբորատորիաների կարողությունների հզորացումը և ISO 17025 ստանդարտով հավատարմագրումը,

5) բնագավառում կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացի պատշաճ կազմակերպումը,

6) հանրապետության ողջ տարածքում սպանդանոցների կամ սպանդային կետերի կամ սպանդահրապարակների կառուցում և շահագործում,

7) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) վերաբերյալ կանոնների բարելավում` այն պարունակող սննդի ու կերերի կարգավորման դրույթների ազգային օրենսդրական դաշտում մարդու կյանքի և առողջության, կենդանիների առողջության և բարեկեցության, շրջակա միջավայրի կենսաբազմազանության պահպանության և սպառողների շահերի պաշտպանության համար,

8) ներմուծվող ու տեղական արտադրության սննդամթերքում պեստիցիդների մնացորդների, վնասակար օրգանիզմների, անասնաբուժական մնացորդների, ալերգենների, սննդային հավելումների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) վերահսկողության իրականացման համար մոնիթորինգային ծրագրերի մշակում և իրականացում:

231. Գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած խնդիրների լուծման լավագույն միջոցներից է վարկերի մատչելիության բարձրացումը, այս ուղղությամբ անհրաժեշտ է`

1) վարկերի մատչելիության բարձրացման լավագույն գործիքի` տոկոսադրույքների սուբսիդավորման մեխանիզմների կատարելագործումը և ըստ տնտեսավարողների ու գոտիականությամբ տարբերակված մոտեցումներով ծրագրերի իրականացումը,

2) պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, տեխնիկական վերազինմանը, արդիականացմանն ուղղված նպատակային վարկավորման ծրագրերի իրականացումը:

232. Գյուղատնտեսության ոլորտի ռիսկերի մեղմման գործընթացում կարևորվում է`

1) ապահովագրական համակարգի ներդրումը, որը պահանջում է գյուղատնտեսությունում ապահովագրական ռիսկերի գնահատման ծրագրի իրականացումը, վերջինիս արդյունքներից ելնելով ապահովագրական համակարգի ներդրման մեխանիզմների մշակում և համակարգի փուլային մոտեցմամբ ներդրում,

2) մթնոլորտային անբարենպաստ երևույթների դեմ պայքարի, մասնավորապես հակակարկտային կայանների ընդգրկման տարածքների ընդլայնումը, դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը, հակակարկտային այլ միջոցների ներդրման աջակցությունը:

233. Գյուղական վայրերի զարգացման նպատակով խնդիր է դրվում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի և բնակիչների ոչ գյուղատնտեսական եկամուտների տեսակարար կշիռների ավելացումը, մասնավորապես` գյուղմթերքների վերամշակման և գյուղատնտեսությանը սպասարկման ոլորտում:

234. Ոլորտի արդյունավետության բարձրացմանը կնպաստեն նաև հետևյալ քայլերը`

1) Նպատակային և հետևողական ներդրումներ ճանապարհային շինարարության մեջ (հատկապես սահմանամերձ գյուղերը մարզկենտրոնների հետ կապելու համար):

2) Համեմատաբար նվազ ծախսերով էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարման խնդրի հանգուցալուծում` արևի, հողմի, երկրի ընդերքի, ջրի էներգիան արդյունավետ օգտագործելով լեռնային և սահմանամերձ գյուղերում:

3) Լեռնային տեղանքին համապատասխան հատուկ գյուղատնտեսական մեքենաների ձեռքբերում և դրանց սպասարկման և հավաքման արտադրության կազմակերպում Հայաստանում:

4) Գյուղատնտեսական մթերքները վերամշակող և էկոլոգիապես մաքուր արդյունաբերական փոքր ձեռնարկությունների հիմնում (մասնավորապես` գյուղմթերքները վերամշակող կամ դրանից ստացվող սննդամթերքի փաթեթավորման, սառեցման և պահեստավորման):

5) Փոքր արտադրությունների, մասնավորապես` գորգագործության, կարպետագործության, ասեղնագործության, բրուտագործության, փայտամշակման, խեցեգործության արհեստանոցների հիմնման խթանում:

6) Կենցաղային սպասարկման տեղական փոքր կենտրոնների վերականգնում:

235. Գյուղմթերքների վերամշակման և դրանց արտահանման խթանման նպատակով`

1) կիրառել նմուշների ներմուծման մաքսազերծման պարզեցված ռեժիմ,

2) ձևավորել հայկական ապրանքանիշ և կիրառել պետության կողմից մրցունակ ապրանքների պատվերներ,

3) արտերկրի ցուցահանդեսներում պետության աջակցությամբ կատարել հայկական ապրանքների առավել գրավիչ տաղավարի ընտրություն և համաֆինանսավորում,

4) տրամադրել երկարաժամկետ վարկեր` պետական երաշխիքներով,

5) պարզեցնել գյուղմթերքների արտադրության, վերամշակման ասպարեզում կիրառվող փաստաթղթաշրջանառությունը,

6) աջակցել վերամշակող արտադրությունների արտադրանքի իրացմանն արտերկրում, ստեղծել արտադրանքի արտահանմանն աջակցության համապատասխան կառույց,

7) կարգավորել գործունեությունը սահմանային անցման կետերում և դրանք համապատասխանեցնել եվրոպական պահանջներին:

236. Նշված ուղղություններով միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է գյուղատնտեսության ոլորտի արտադրողականության աճ` հաստատուն գյուղատնտեսական զբաղվածության (բացարձակ) պայմաններում: Մասնավորապես, 2021 թ. ոլորտի արտադրողականությունը պետք է երկու անգամ գերազանցի 2012 թ. ցուցանիշը: Գյուղատնտեսության արժեքային շղթայի մեջ մտնող հարակից ոլորտների զարգացման արդյունքում որոշակիորեն կաճի ոչ գյուղատնտեսական զբաղվածությունը գյուղական վայրերում:

 

Աղյուսակ 6. Գյուղատնտեսություն և գյուղի զարգացում` 2012-2025 թթ.

 

._____________________________________________________________________.

|                                     |2012   |2017   |2021   |2025   |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Գյուղատնտեսությունում ստեղծված       |  764.0|1,116.7|1,524.7|2,046.8|

|ավելացված արժեք (ՀՆԱ), մլրդ դրամ     |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Գյուղատնտեսության ՀՆԱ-ի իրական աճ    |   9.5%|   4.0%|   3.8%|   3.5%|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում|  19.1%|  17.9%|  16.3%|  14.6%|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Աշխատանքի արտադրողականությունը       |  1,748|  2,554|  3,487|  4,682|

|գյուղատնտեսությունում, հազ. դրամ     |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Աշխատանքի արտադրողականությունը ոչ    |  4,396|  6,440|  9,009| 12,562|

|գյուղատնտեսական ոլորտներում,         |       |       |       |       |

|հազ. դրամ                            |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Ոչ գյուղատնտեսական զբաղվածների       |  108.2|  116.2|  121.2|  126.2|

|թվաքանակը գյուղերում, հազար մարդ     |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Գյուղատնտեսության վարկավորում,       | 91,890|162,229|251,982|379,206|

|մլն դրամ                             |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Գյուղատնտեսության վարկավորում/ՀՆԱ    |  12.0%|  14.5%|  16.5%|  18.5%|

|հարաբերակցություն, %                 |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Վարելահողերի նպատակային օգտագործման  |  67,9%|  74.0%|  82.0%|  90.0%|

|մակարդակը, %                         |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Ապրանքայնության միջին կշռված         |  56.1%|  60.0%|  67.0%|  75.0%|

|մակարդակը, տոկոս                     |       |       |       |       |

._____________________________________________________________________.

 

9.5. ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

237. Փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներում զբաղեցնում են կարևոր դիրքեր, իսկ դրանցից մի քանիսում կազմում են համապատասխան ոլորտների հիմքը: 2008-2011 թթ. ՓՄՁ-ները, համաձայն տարբեր գնահատականների միջինացված ցուցանիշի, աշխատանքով ապահովում են մոտ 100 հազար մարդու: Հատկապես այն ոլորտներում, որտեղ ՓՄՁ-ների արտադրողականությունը համեմատելի է խոշոր ձեռնարկությունների արտադրողականության հետ (այդպիսի ճյուղերն են` արդյունաբերությունը, հատկապես մշակող արդյունաբերությունը, շինարարությունը, ծառայությունների և անհատական ծառայությունների ոլորտները), դրանք տնտեսական աճի ապահովման, արտահանման աճի և աշխատատեղերի ստեղծման կարևոր աղբյուր են: Այսպիսով` ՓՄՁ-ների ստեղծման և հաջող գործունեության խրախուսումը տնտեսության վերը նշված ոլորտներում կառավարության տնտեսական քաղաքականության գերակայություններից է: Այդ քաղաքականության գործիքակազմը բաղկացած կլինի ինչպես ուղղակի աջակցության միջոցառումներից, այնպես էլ համապատասխան շրջանակային քաղաքականություններից:

238. Տարբերակված քաղաքականություն պետք է մշակվի և կիրառվի միկրո ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների նկատմամբ: Վերջիններս կարևոր են դրանց աճի և զարգացման հեռանկարի տեսանկյունից, և դրանց համար առավել արդյունավետ քաղաքականություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ուսումնասիրել ՓՄՁ-ների հետագա աճը պայմանավորող կարևոր գործոնները:

239. ՓՄՁ-ների ուղղակի աջակցությունը շեշտադրվում է նաև այն պատճառով, որ մանր և միջին ձեռնարկատերերի թվի ավելացումը երկրում միջին խավի ձևավորման կարևոր գործոն է: Այս առումով, կառավարությունը հետևողականորեն իրականացնելու է հատուկ քաղաքականության միջոցառումներ, որոնք աջակցելու են միջին խավի ձևավորմանը:

240. ՓՄՁ-ների ուղղակի աջակցության հիմնական քաղաքականությունները ներառելու են.

1) Պետական վարկային երաշխավորությունների փորձի շարունակությունը և ընդլայնումը այն գործող և սկսնակ ՓՄՁ-ների համար, որոնք ունեն արտահանման, ներմուծման փոխարինման կամ գիտելիքների արտադրության ներուժ` գերակայություն տալով մարզերում գործող ձեռնարկություններին:

2) Սկսնակ գործարարության կայացմանն աջակցություն` ներառյալ կարողությունների և հմտությունների զարգացման, գործարար պլանավորման և սկսնակ գործարարներին ֆինանսների հասանելիության ապահովման միջոցառումները: Առանձին ծրագրեր ուղղված կլինեն կանանց և երիտասարդների շրջանում գործարարության զարգացմանը:

3) Ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովում` գրավի կամ դրա իրացվելիության անբավարարության, բարձր ռիսկերի և այլ խոչընդոտների վերացման և կառավարման գործիքների միջոցով:

4) Կրթական և խորհրդատվական աջակցություն` հատկապես, եթե շուկայական գործող մեխանիզմները չեն ապահովում դրանք կամ կապված են մեծ տրանսակցիոն ծախսերի հետ: Առանձին ուղղությամբ պետական ծրագրերը միտված կլինեն գործարար ծառայություններ մատուցող ընկերությունների կարողությունների զարգացմանը:

5) ՈՒղղակի աջակցություն գործող և սկսնակ ՓՄՁ-ներին` շուկաների հասանելիության ապահովման, ինչպես նաև տեղեկատվական օգնության նպատակով: Ձեռնարկությունները կստանան աջակցություն ինտերնետային կայքերի, գովազդային վահանակների, ապրանքների փաթեթավորման և բրենդավորման համար:

6) Պետական գնումների համակարգի հասանելիության ապահովում ՓՄՁ-ների համար: Վերանայման պետք է ենթարկվեն պետական գնումների այն ընթացակարգերը, որոնք առանց արդարացի հիմնավորման նպատակի խոչընդոտներ են ստեղծում համապատասխան ոլորտում գործող ՓՄՁ-ների համար:

241. Նշված ուղղակի քաղաքականությունների, ինչպես նաև ընդհանուր շրջանակային միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է տնտեսությունում ՓՄՁ-ների դերի բարձրացում: Այսպես, 2025 թվականին ՓՄՁ-ների ավելացրած արժեքի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կաճի` 2012-ի մոտ 40 տոկոսից հասնելով 60 տոկոսի:

242. Որպես ՓՄՁ-ների մրցունակությունը բնորոշող հիմնական ցուցանիշ` կաճի նաև աշխատանքի արտադրողականությունը: Ներկայում, կախված տնտեսության ճյուղից, Եվրոմիության երկրների ՓՄՁ-ների արտադրողականությունը 3-ից 5 անգամ ավելի է հայկական ձեռնարկությունների համանման ցուցանիշից: Մինչև 2025 թվականը հայկական ՓՄՁ-ների աշխատանքի միջին արտադրողականությունը կաճի 2-3 անգամ` նպաստելով նաև արտահանման մեջ ՓՄՁ-ների արտադրանքի տեսակարար կշռի աճին:

 

10. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

10.1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

243. Աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և զբաղվածության մակարդակի բարձրացումը զարգացման ռազմավարական ծրագրի գերակայություններն են: Զբաղվածների թվի աճը և աշխատանքի շուկայից տարբեր պատճառներով դուրս մնացած մարդկանց մուտքը աշխատանքի շուկա` նվազագույն աշխատավարձի համապատասխան քաղաքականության գործադրման հետ մեկտեղ, աղքատության մակարդակի կրճատման առանցքային մեխանիզմն են:

244. Հայաստանի աշխատանքի շուկան բնութագրվում է մի շարք խնդիրներով, որոնք խորացել են տնտեսական ճգնաժամի հետևանքով: 2000-ականների բարձր տնտեսական աճը չհանգեցրեց զբաղվածության զգալի ընդլայնման, քանի որ առավելապես պայմանավորված էր արտադրողականության աճով և տնտեսությունում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններով: Մասնավորապես` շեշտակի աճեց շինարարության ոլորտի կշիռը, սակայն այդ ոլորտում զբաղվածության աճը տեղի ունեցավ արդյունաբերությունում զբաղվածների թվի կրճատման պայմաններում:

245. ՀՀ աշխատանքի շուկան բնութագրվում է նաև աշխատուժի մասնակցության ցածր աստիճանով: Գործազրկության կայուն բարձր մակարդակը բացասական ազդակ է շուկայում աշխատանք փնտրելու դեպքում հաջողություն ունենալու համար, ինչը, բնականաբար, ուղղակիորեն ազդում է մասնակցության աստիճանի վրա: Միևնույն ժամանակ, աշխատանքային միգրացիայի մեծ ծավալները (տնային տնտեսությունների շուրջ մեկ երրորդը ունեն աշխատանքային միգրանտներ) և այդ միգրանտներից ստացվող դրամական միջոցները բարձրացնում են հայրենիքում մնացած նրանց ընտանիքի անդամների` աշխատավարձի նվազագույն շեմը (reservation wage), որի պարագայում նրանք կհամաձայնեն աշխատանքի անցնել: Սա նույնպես իր բացասական հետքն է թողնում աշխատաշուկայում ակտիվության մակարդակի վրա:

246. Հայաստանի աշխատանքի շուկան ունի մի կարևոր առանձնահատկություն` աշխատանքային միգրանտների մեծ բանակ: Ներկայումս աշխատանքային միգրանտի կարգավիճակում երկրի սահմաններից դուրս գտնվողները վիճակագրական տեսանկյունից համալրում են տնտեսապես պասիվ աշխատանքային ռեսուրսները: Միգրացիոն հոսքերի և պայմանների փոփոխությունները տարբեր ազդեցություն կարող են ունենալ աշխատանքային շուկայի վրա` կախված այդ փոփոխությունների բնույթից: Մասնավորապես` Հայաստանում տնտեսական ակտիվության աճով պայմանավորված միգրանտների վերադարձի պարագայում հնարավոր է գործազրկության և աշխատուժի մասնակցության ցուցանիշների ճշգրտում` դրանց փոքր-ինչ աճի ուղղությամբ: Այսինքն, ենթադրվում է, որ նման պարագայում նրանք կվերադառնան տնտեսական խթաններից ելնելով` Հայաստանում աշխատանք փնտրելու նպատակով կամ արդեն իսկ աշխատանք գտած լինելու պարագայում: Մինչդեռ, եթե միգրանտների վերադարձը պայմանավորված լինի ընդունող երկրում բացասական շոկով, ապա նրանց փաստացի կարգավիճակի փոփոխություն կարող է տեղի չունենալ:

247. Աշխատանքային միգրացիայի վրա ազդում են նաև աղբյուր երկրի ազդեցությունից դուրս գտնվող գործոններ` մասնավորապես, ընդունող երկրների քաղաքականությունների փոփոխությունը միգրանտների նկատմամբ: Այս առումով, Հայաստանի համար առավել կարևոր նշանակություն է ունենալու Ռուսաստանի Դաշնության` որպես հիմնական ընդունողի, միգրացիոն քաղաքականությունը առաջիկա տարիների ընթացքում: Աշխատանքային միգրացիայի մյուս կարևոր կողմը դրա տարիքային և մասնագիտական կազմն է: 2005 - 2007 թթ. միգրանտների դրական հոսքը պայմանավորվել է Հայաստանում շինարարության բուռն զարգացման հետ և արտագնա աշխատանքի մեկնածներն էլ հիմնականում ներգրավված էին այդ ոլորտում: Ռազմավարությունը կանխատեսում է որակապես այլ աճ, ինչը նաև կարող է պայմանավորել միգրանտների նախկինից տարբերվող արձագանք: Ընդհանուր առմամբ, նույնիսկ եթե աշխատանքային միգրացիայի դրական տնտեսական հետևանքները անտեսվեն և այն դիտարկվի երկարաժամկետ կտրվածքում որպես բացասական երևույթ, դրա դեմ արդյունավետ պայքարի այլ միջոցներ, քան տնտեսական ճիշտ խթանների ստեղծումն է, ըստ էության, գոյություն չունեն: Տնտեսական աճը, տարածքային համաչափ զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը առավել գործուն միջոցներն են այդ խնդրի լուծման համար:

248. Հայաստանի աշխատանքի շուկայի այլ կարևոր բնութագրիչ է պահանջարկի և առաջարկի միջև եղած անհամապատասխանությունը` աշխատուժի նկատմամբ ներկայացվող որակական հատկանիշներով պայմանավորված: Համաձայն BEEPS 2008-ի` նորամուծություններ իրականացնող ձեռնարկությունների շուրջ մեկ երրորդի համար որակյալ աշխատուժի բացակայությունն աշխատանքի շուկայում առնվազն զգալի խոչընդոտ է:

249. Վերջապես, ինչպես այլ երկրներում, Հայաստանում նույնպես տնտեսական ճգնաժամը խորացրել է երիտասարդների շրջանում գործազրկության հիմնախնդիրը: Նոր աշխատատեղերի բացման տեմպերի նվազումը անմիջական ազդեցություն է ունենում շուկա առաջին անգամ մուտք գործողների վրա: Բացի այդ, ուսումից դեպի աշխատանքի շուկա անցումը ապահովող գործուն մեխանիզմների բացակայությունը, ինչպես նաև ընդհանուր կրթական համակարգի և աշխատանքի շուկայի միջև հետադարձ կապի ցածր աստիճանը նույնպես խորացնում են նշված խնդիրը:

 

10.2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

 

250. Ինչպես արդեն նշվել էր, ծրագրի իրականացման արդյունքում մինչև 2025 թ. ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածների թիվը 2012թ. համեմատ պետք է ավելանա շուրջ 220 հազարով, որից 60 հազարը` մինչև 2017թ. ընկած ժամանակահատվածում:

251. Աշխատանքի շուկայի զարգացման դինամիկան պայմանավորված է տնտեսական զարգացման ընդհանուր միտումով և դրան բնորոշ ցիկլիկ տատանումներով: Այսպես. 2002-2012թթ. զբաղվածության մակարդակի առաձգականությունը տնտեսական աճի նկատմամբ միջինում կազմել է 0.2 (19): Բացի երկարաժամկետ փոխկապակցվածությունից, գոյություն ունի նաև ցիկլիկ բնույթի կապ` զբաղվածության մակարդակի «զգայունությունը» ՀՆԱ-ի ցիկլիկ տատանումների նկատմամբ 1995-2012 թթ. միջինում կազմել է 0.47 (20):

____________________________

19) Հաշվարկում ներառված չէ ընդհանուր տրենդից մեծ շեղում ունեցող 2004 թ., որը հաշվի առնելու դեպքում առաձգականության գործակիցը կկազմի 0.1:

20) ՏՀԶԿ երկրների համար այս ցուցանիշը 1960-1990 թթ. կազմել է 0.48 (Աղբյուրը` Elmeskov. J., Pichelmann, K., «Interpreting unemployment: the role of labour-force participation», OECD Economic Studies No 21, 1993):

 

252. Ապագայում ևս ակնկալվում է տնտեսական աճի և զբաղվածության (ոչ գյուղատնտեսական) մակարդակի դրական կոռելյացիայի պահպանում: Մասնավորապես, ելնելով ճյուղային մակարդակում կատարված կանխատեսումներից, որոնք հաշվի են առնում արտադրողականության մակարդակի փոփոխության ազդեցությունը, սպասվում է զբաղվածության աճ/տնտեսական աճ 0.20 առաձգականության գործակից, այսինքն` միջին հաշվով 2014-2025 թթ. մեկ տոկոսային կետ տնտեսական աճը հանգեցնելու է 0.20 տոկոսային կետ զբաղվածության մակարդակի աճի:

253. Ծրագրավորվող ժամանակահատվածում զբաղվածության ընդլայնման առանձնահատկություններից մեկը «որակյալ» աշխատատեղերի հաշվին զբաղվածության աճի իրականացումն է, ինչը ենթադրում է, մի կողմից, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ (որակյալ) աշխատուժի համար հնարավորությունների ընդլայնում, իսկ մյուս կողմից` հարաբերականորեն առավել բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծում:

254. Զբաղվածության և գործազրկության մակարդակի, ինչպես նաև աշխատուժի մասնակցության (տնտեսական ակտիվության) աստիճանի կանխատեսումային մեծությունները ներկայացված են Աղյուսակ 7.-ում: Զբաղվածության մակարդակի աճը ապագայում պայմանավորված է լինելու հիմնականում գործազրկության մակարդակի կրճատմամբ, թեև ակնկալվում է նաև տնտեսական ակտիվության ցուցանիշի դրական դինամիկա: Աշխատանքի շուկայի ներկայացված ցուցանիշները հնարավոր է ապահովել միջնաժամկետում ՀՆԱ-ի` շուրջ 6 տոկոս իրական աճի պայմաններում:

255. Զբաղվածության մակարդակի 2025 թ. նպատակային ցուցանիշը համադրելի է ԵՄ բարձր զբաղվածության մակարդակ ունեցող երկրների հետ` շուրջ 70 տոկոս` աշխատանքային տարիքի բնակչության թվի նկատմամբ:

 

Աղյուսակ 7. Զբաղվածությունը, գործազրկությունը և աշխատուժի մասնակցությունը ՀՀ-ում 2012-2025 թթ.

 

._____________________________________________________________________.

|              |2012 |2013  |2014  |2015  |2016 |2017  |2021  |2025   |

|______________|_____|______|______|______|_____|______|______|_______|

|Զբաղվածություն|48.8%| 48.7%| 49.1%| 49.5%|50.1%| 50.7%| 53.9%|  57.2%|

|(16+)         |     |      |      |      |     |      |      |       |

|______________|_____|______|______|______|_____|______|______|_______|

|Զբաղվածություն|57.0%| 56.8%| 57.3%| 58.0%|58.7%| 59.6%| 64.7%|  71.1%|

|(աշխատանքային |     |      |      |      |     |      |      |       |

|տարիքի        |     |      |      |      |     |      |      |       |

|բնակչություն) |     |      |      |      |     |      |      |       |

|______________|_____|______|______|______|_____|______|______|_______|

|Գործազրկու-   |17.3%| 17.3%| 17.2%| 16.9%|16.5%| 16.0%| 13.1%|   10.%|

|թյուն         |     |      |      |      |     |      |      |       |

|______________|_____|______|______|______|_____|______|______|_______|

|Աշխատուժի     |59.0%| 58.8%| 59.2%| 59.6%|60.0%| 60.4%| 62.0%|  63.6%|

|մասնակցություն|     |      |      |      |     |      |      |       |

|______________|_____|______|______|______|_____|______|______|_______|

|ՀՆԱ իրական աճ | 7.2%|  3.5%|  5.5%|  5.7%| 5.9%|  6.1%|  6.4%|   6.5%|

._____________________________________________________________________.

 

256. Տնտեսական ակտիվության (աշխատուժի մասնակցության) ցուցանիշը հստակորեն արձագանքում է զբաղվածության մակարդակում տեղի ունեցող ցիկլիկ փոփոխություններին: Չնայած ժամանակային շարքի կարճ լինելու հանգամանքը խնդիրներ է ստեղծում ճշգրտության աստիճանի առումով, այնուամենայնիվ, ինդիկատիվ բնույթի փոքր վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին տասը տարիների ընթացքում զբաղվածության և աշխատուժի մասնակցության մակարդակի ցիկլիկ տատանումները խիստ փոխկապակցված են, ինչը վկայում է պասիվից ակտիվ կարգավիճակի անցնելու ՀՀ աշխատուժի բարձր ճկունության մասին (Գծանկար 6) (21):

__________________________

21) Տրենդի որոշման համար կիրառվել է Հոդրիկ-Պրեսկոտի ֆիլտրը:

 

257. Մասնակցության և զբաղվածության մակարդակներ պայմանավորող մեկ այլ բացարձակ ցուցանիշը` 16 տարեկանից բարձր բնակչության թիվը, դիտարկվող ժամանակահատվածում էական փոփոխության չի ենթարկվելու:

258. Զբաղվածության ճյուղային կառուցվածքի տեսանկյունից նկատելի փոփոխություններ են ակնկալվում: Ժամանակի ընթացքում պետք է նվազի գյուղատնտեսությունում զբաղվածների տեսակարար կշիռը` հօգուտ արդյունաբերությունում և շինարարությունում զբաղվածների: Այսպես, 2025 թ. արդյունաբերությունում զբաղվածների տեսակարար կշիռը (զբաղվածների ընդհանուր թվում) կկազմի 15.4%, 2012թ. 11.8%-ի փոխարեն, իսկ շինարարությունում զբաղվածների կշիռը կհասնի 8.2% 2012թ. 6.3%-ի փոխարեն:

259. Բնակչության եկամուտների աղբյուրների մասով նշանակալի փոփոխություններ չեն սպասվում: Վարձու աշխատանքից ստացված եկամուտների տեսակարար կշիռը ընդհանուր եկամուտներում վերջին 12 - 13 տարիների ընթացքում ավելացել է գրեթե 1.8 անգամ` 2012թ. հասնելով շուրջ 54 տոկոսի: Մինչև 2017թ. այս ցուցանիշը կհասնի 55 տոկոսի, իսկ 2021թ. ըստ կանխատեսումների, կկազմի 58 տոկոս:

 

Գծանկար 6. Աշխատուժի մասնակցության և զբաղվածության մակարդակների շեղումները տրենդից (տոկոս)

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

260. Գործազրկության կառուցվածքի առումով առավել կարևոր է անդրադառնալ տարիքային կտրվածքին: Չնայած զգալի կրճատմանը, 2010թ. շարունակում էր խիստ բարձր մնալ մինչև 25 տարեկան երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը` շուրջ 40%` երկու անգամ գերազանցելով գործազրկության միջին մակարդակը: Որպես նման մեծ տարբերության բացատրություն կարող էր հանդես գալ երիտասարդների շրջանում ստվերային զբաղվածության ավելի բարձր մակարդակի վարկածը, սակայն ստորև բերված համեմատականները թույլ չեն տալիս այն որակել որպես կարևոր գործոն (Գծանկար 7): Այսպես, եթե մինչև 19 տարեկանների շրջանում ոչ ֆորմալ զբաղվածությունը իսկապես գերազանցում է այլ տարիքային խմբերի ցուցանիշը, ապա 20-24 տարեկանների համար դա այդպես չէ, մինչդեռ գործազրկության մակարդակը չափազանց բարձր է նաև այդ տարիքային խմբում:

261. Աշխատանքի շուկայի ակտիվ քաղաքականությունները մշակելիս ապագայում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի երիտասարդության շրջանում գործազրկության հիմնախնդիրներին: Մասնավորապես, պետք է մանրամասն վերլուծվեն երիտասարդության շրջանում բարձր գործազրկության պատճառները: Նման վերլուծության արդյունքները հիմք կհանդիսանան առավել նպատակաուղղված քաղաքականության միջոցառումների համար, ինչպիսիք կարող են լինել, օրինակ, ուսումից դեպի աշխատանքն անցումն ապահովող պրակտիկաները կամ կրթության ֆինանսավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք ենթադրում են սահմանված տևողությամբ հանրային աշխատանքների իրականացում կրթաթոշակ ստացողի կողմից: Ընդհանուր առմամբ, աշխատանքի շուկայի ակտիվ քաղաքականությունների իրագործման արդյունավետությունը կգնահատվի նաև երիտասարդների գործազրկության և գործազրկության միջին մակարդակի միջև եղած տարբերության կրճատման տեսանկյունից:

262. Ոչ ֆորմալ զբաղվածությունը ոչ գյուղատնտեսական ոլորտում 2010 թ. իրականացված հետազոտության արդյունքներով կազմել շուրջ 28%` կրճատվելով ավելի քան 6 տոկոսային կետով` 2006 թ. համեմատությամբ: Առավելագույն ոչ ֆորմալ զբաղվածներ, ինչպես և կարելի էր ակնկալել, արձանագրվել է շինարարության և առևտրի ու այլ ծառայությունների ոլորտներում` համապատասխանաբար 55.0% և շուրջ 29%:

263. Զբաղվածության ֆորմալացման մակարդակի հետագա աճը պայմանավորված է լինելու ինչպես հարկային վարչարարության կատարելագործման, այնպես էլ կենսաթոշակային կուտակային համակարգի անցման հետ: Աշխատանքային օրենսգրքում գործատուների և աշխատողների փոխհարաբերությունները կարգավորող նորմերի բարեփոխումները` դրանք ավելի ճկուն դարձնելու առումով, նույնպես պետք է նպաստեն ֆորմալ զբաղվածության մակարդակի աճին: Կարևոր է ընդգծել, որ ֆորմալացումը հիմնականում վերաբերում է գործող աշխատատեղերին, ինչը սակայն չի բացառում ֆորմալացման մակարդակի աճ` նոր աշխատատեղերի բացման արդյունքում: Նշված միջոցառումները պետք բարձրացնեն ֆորմալ զբաղվածությունը բոլոր ոլորտներում և, ըստ կանխատեսումների, 2017 թ. շինարարության ոլորտում այն կհասնի 52%-ի (2010 թ.` 45%), արդյունաբերությունում` 93%-ի (2010 թ.` 88%) իսկ առևտրում` 76%-ի (2010 թ.` 71%): Ընդհանուր առմամբ, ոչ գյուղատնտեսական զբաղվածության ֆորմալության աստիճանը 2017 թ. նախատեսվում է հասցնել շուրջ 78%-ի, իսկ 2025 թ.` 83%-ի կամ համապատասխանաբար 6 և 11 տոկոսային կետով ավելի, քան 2010 թ. գնահատված մակարդակը:

 

Գծանկար 7. Գործազրկության մակարդակը և ոչ ֆորմալ զբաղվածությունը ըստ տարիքային խմբերի 2006 թ. և 2010 թ.

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Աղբյուրը` «Ոչ ֆորմալ հատվածը և ոչ ֆորմալ զբաղվածությունը Հայաստանում», Ազգային զեկույց, 2010թ. (ՀՀ ԱՎԾ և Ասիական զարգացման բանկ, 2011թ.), «Աշխատուժը Հայաստանի Հանրապետությունում, 2001-2006թթ.» (ՀՀ ԱՎԾ, 2007թ.):

 

10.3. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

264. Զբաղվածության մակարդակը և զբաղվածների բարեկեցության աստիճանը պայմանավորված են լինելու ոչ միայն տնտեսական զարգացման ճյուղային դինամիկայով, այլև պետական մարմինների կողմից աշխատանքային շուկայում գործադրվող քաղաքականությունների բնույթով: Մասնավորապես` կարևորվելու են զբաղվածության աջակցությանն ուղղված նոր ծրագրերի (հատկապես նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված) ներդրման անհրաժեշտությունը, արդյունավետ իրականացվող ծրագրերի ծավալների մեծացումը, ծրագրերի իրականացման ճկունության ապահովումը տարածքային զարգացման առանձնահատկություններից ելնելով և տնտեսական զարգացման միտումներին և ցիկլիկ տատանումներին արագ արձագանքելու նպատակով:

265. Աշխատանքի շուկայի կարգավորման կարևոր տարր պետք է լինի նվազագույն աշխատավարձի քաղաքականությունը: Չնայած նվազագույն աշխատավարձը աղքատության կրճատման հիմնական գործիք չէ, դրա գործառույթներից մեկը պետք է լինի զբաղված և միևնույն ժամանակ աղքատության գծից ներքև գտնվող քաղաքացիների առկայության բացառումը (22): Ընդ որում, երկարաժամկետ կտրվածքում դա պետք է տարածվի ոչ միայն զբաղված անձի վրա, այլև երաշխավորի նվազագույն բարեկեցություն մեկ զբաղված անդամ ունեցող միջին ընտանիքի համար (23): Այսպես, 2013-2014թթ. նախատեսված նվազագույն աշխատավարձի աճի արդյունքում նվազագույն - միջին աշխատավարձ հարաբերակցությունը 2014թ. սկսած կազմելու է շուրջ 40 տոկոս` մոտենալով Եվրոպական սոցիալական վերանայված Խարտիայով սահմանված մեծությանը (24): Նվազագույն աշխատավարձի սահմանափակ աճը կարող է նաև դրական ազդեցություն ունենալ աշխատանքային ռեսուրսների ակտիվացման գործում: Ցանկացած պարագայում նվազագույն աշխատավարձի աճը պետք է համահունչ լինի միջին աշխատավարձի դինամիկային և հնարավորինս բացառի աշխատուժի պահանջարկի և առաջարկի միջև շուկայական հավասարակշռության խախտումները:

___________________________

22) Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների` 2012թ. 15-75 տարեկան զբաղվածների 26,1 տոկոսը գտնվում է աղքատության գծից ներքև:

23) Որպես տիպային` այստեղ դիտարկվում է մեկ զբաղված անձ ունեցող 4 հոգուց (երկու երեխա) բաղկացած ընտանիքը:

24) Նվազագույն/մեդիան աշխատավարձ հարաբերակցությունը 2014թ. կկազմի շուրջ 69 տոկոս, իսկ 2018թ.-ից սկսած` 70.2 տոկոս: Համապատասխան վիճակագրության առկայության դեպքում և այն պարագայում, եթե միջին աշխատավարձի և մեդիան աշխատավարձի տարբերությունը մեծանա, նվազագույն աշխատավարձի ճշգրտումները պետք է կապել մեդիան աշխատավարձի աճի միտմանը:

 

Գծանկար 8. Նվազագույն աշխատավարձի հարաբերակցությունը աղքատության վերին շեմի և միջին աշխատավարձի նկատմամբ (2012-2025 թթ.)

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

266. Աշխատանքի շուկայի միջավայրը պետք է կարգավորվի ոչ միայն նվազագույն աշխատավարձի սահմանմամբ, այլև զբաղվածությունից ստացվող եկամուտների հարկման քաղաքականության միջոցով: 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է եկամուտների հարկման նոր օրենքը, որն, ըստ էության, իր գործարկման առաջին տարում գրեթե չի ավելացնում աշխատանքային եկամուտների վրա տարածվող հարկային բեռը: Ընդհանուր աշխատանքային ծախսերում հարկային բեռը 2011 թ. 23.1%-ից 2013 թ. հասել է 24.8%-ի (հաշվարկների հիմքում ընկած է միջին աշխատավարձը): Նույնիսկ, եթե հաշվի առնենք 2014թ. կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու նպատակով նախատեսվող հատկացումների չափը, Հայաստանում աշխատանքային ծախսերում հարկային բեռը շարունակում է ցածր մնալ ՏՀԶԿ զարգացող երկրների մակարդակից (Գծանկար 9): Ապագայում հարկային եկամուտների ավելացումը պետք է տեղի ունենա հարկման բազայի կամ/և ոչ աղճատող (non-distortionary) հարկատեսակների դրույքաչափերի ավելացման հաշվին:

267. Աշխատանքի շուկայի կարգավորման հաջորդ կարևոր բաղադրիչը գործատուի, աշխատողի և պետական մարմինների փոխհարաբերությունները կարգավորող նորմերի ամբողջությունն է, որը սահմանում է դեպի զբաղվածություն մուտքի և ելքի կանոնները, ինչպես նաև զբաղվածների աշխատանքային պայմանները:

 

Գծանկար 9. Ընդհանուր աշխատանքային ծախսերում տարբեր տիպի հարկերի և հատկացումների տեսակարար կշիռները որոշ ՏՀԶԿ երկրներում (2010 թ.) և Հայաստանում (25)

______________________

25) ՏՀԶԿ երկրների համար որպես հիմք է վերցվել ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածների միջին անվանական համախառն աշխատավարձը: Հայաստանի հաշվարկներում օգտագործվել է տնտեսությունում արձանագրված միջին անվանական համախառն աշխատավարձը:

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Աղբյուրը` ՏՀԶԿ երկրների համար` ՏՀԶԿ հարկերի տվյալների բազա:

 

268. Աշխատանքի շուկա մուտքի և ելքի դյուրինությունը, ինչպես նաև աշխատաժամերի ճկունության հնարավորությունները նախկինում չափվում էին Համաշխարհային բանկի կողմից յուրաքանչյուր տարի հրապարակվող «զբաղվածության կարծրության» ինդեքսով: Այսպես, Հայաստանը այդ ցուցանիշով 143 երկրների թվում 2004թ. զբաղեցրած 20-րդ դիրքից 2010 թ. նահանջել էր մինչև 40-րդ դիրք (26) Սակայն կարևոր է ընդգծել, որ այդ ընթացքում տեղի չեն ունեցել աշխատանքային շուկայի գործունեությունը խստացնող կարգավորումներ, ինչը հուշում է, որ նահանջը պայմանավորված է ավելի շատ այլ երկրների կողմից ազատականացնող բարեփոխումների իրականացմամբ: Աղյուսակ 8-ում բերված են աշխատանքային հարաբերությունների ճկունությունը բնութագրող մի քանի ցուցանիշներ ընտրված երկրների համար: Առավել ճկուն են Վրաստանում կիրառվող կարգավորումները, որոնք պայմանագրային ազատություն են տալիս գործատուին և վարձու աշխատողին: Հայաստանի կողմից կիրառվող նորմերը, ընդհանուր առմամբ, համադրելի են աղյուսակում բերված այլ ԱՊՀ երկրների կարգավորումների հետ:

______________________

26) Հաշվարկը կատարվել է 143 երկրների համար, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը տեղ է գտել դեռևս 2004թ. հրապարակված «Doing Business»-ի տվյալների բազայում:

 

269. Ապագայում Հայաստանի Կառավարության ռազմավարությունը կլինի աշխատանքային հարաբերությունների վարչական կարգավորումների ազատականացումը` նպատակ ունենալով ապահովել տարածաշրջանի և Հայաստանի մրցակից համարվող երկրների հետ համադրելի մակարդակ: Մասնավորապես` պետք է բացառվեն բոլոր այն կարգավորումները, որոնք խնդիրներ են առաջացնում և՛ գործատուների, և՛ աշխատողների համար: Միևնույն ժամանակ, փոփոխություններ իրականացնելիս հարկ է առավելագույնս հաշվի առնել կարգավորման շահառուներից ստացվող ազդակները:

 

Աղյուսակ 8. Աշխատանքային հարաբերությունները բնութագրող նորմեր Հայաստանում, ԱՊՀ որոշ երկրներում և Լատվիայում (2011 թ.)

 

._____________________________________________________________________.

|                  |Հայաստան  |Վրաստան  |Մոլդովա   |ՈՒկրաինա  |Լատվիա |

|__________________|__________|_________|__________|__________|_______|

|Որոշակի ժամկետով  |   Այո    |  Ոչ     |  Այո     |   Այո    |  Այո  |

|պայմանագրերը      |          |         |          |          |       |

|արգելված են       |          |         |          |          |       |

|մշտական և         |          |         |          |          |       |

|կայուն բնույթի    |          |         |          |          |       |

|աշխատանքների      |          |         |          |          |       |

|կատարման դեպքում  |          |         |          |          |       |

|__________________|__________|_________|__________|__________|_______|

|Արտաժամյա         |4 ժամ/2   |   Չկա   |4 ժամ/    |Չկա       |144 ժամ|

|աշխատանքի         |օրում;    |         |շաբ.;     |          |4      |

|տևողության  սահման|8 ժամ     |         |120 ժամ   |          |ամսում |

|                  |շաբաթական/|         |տարեկան   |          |       |

|                  |180 ժամ   |         |          |          |       |

|                  |տարեկան   |         |          |          |       |

|__________________|__________|_________|__________|__________|_______|

|Հավելում`         |    50%   |Թողնված է|50% առաջին|50% առաջին|100%   |

|արտաժամյա         |          |կողմերի  |2 ժամ;    |2 ժամ;    |       |

|աշխատանքի         |          |հայեցող. |100%      |100%      |       |

|յուրաքանչյուր     |          |         |այնուհետև |այնուհետև |       |

|ժամի համար        |          |         |          |          |       |

|__________________|__________|_________|__________|__________|_______|

|Վճարովի տարեկան   | 20 (27)  |   24    |    20    |    18    |   20  |

|արձակուրդ, օրեր   |          |         |          |          |       |

|(աշխատանքային օր) |          |         |          |          |       |

|__________________|__________|_________|__________|__________|_______|

|Տնտեսական         |     8    |    0    |    8.7   |    8.7   |    1  |

|պատճառներով       |          |         |          |          |       |

|աշխատանքից ազատման|          |         |          |          |       |

|նախօրոք ծանուցման |          |         |          |          |       |

|ժամանակահատված    |          |         |          |          |       |

|(շաբ. աշխատավարձ) |          |         |          |          |       |

|(28)              |          |         |          |          |       |

|__________________|__________|_________|__________|__________|_______|

|Տնտեսական         |     4    |   4.3   |   13.9   |    4.3   |  8.7  |

|պայմանների        |          |         |          |          |       |

|փոփոխմամբ         |          |         |          |          |       |

|պայմանավորված     |          |         |          |          |       |

|աշխատանքային      |          |         |          |          |       |

|պայմանագրի լուծման|          |         |          |          |       |

|դեպքում վճարվող   |          |         |          |          |       |

|արձակման նպաստ    |          |         |          |          |       |

|(շաբ. աշխատավարձ) |          |         |          |          |       |

._____________________________________________________________________.

 

________________________________

27) 20 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 24 օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

28) Սույն և հաջորդ կետում նշված շաբաթները վերաբերում են 1, 5 և 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող զբաղվածների միջին ցուցանիշին, եթե համապատասխան օրենսդրությամբ նման տարբերակում նախատեսված է:

 

270. Ակնկալվում է, որ նվազագույն աշխատավարձի քաղաքականությունը և դրանով նախատեսված նվազագույն աշխատավարձի աճը չի հանգեցնի նշանակալի բացասական հետևանքների (աշխատուժի շուկայում ստվերի աճի կամ աշխատուժի պահանջարկի կրճատման մասով), իսկ վերջիններս կհատուցվեն առավել արդյունավետ հարկային վարչարարությամբ և կարգավորումների ազատականացմամբ:

271. Պետական մարմինների կողմից զբաղվածության ապահովմանն ուղղված քաղաքականությունները և կոնկրետ միջոցառումները պետք է ունենան դրանց արդյունավետության գնահատման հստակ գործընթացներ: Այս առումով չափազանց կարևոր է զբաղվածության պետական գործակալության դերը, որը տիրապետում է գործազուրկների մասին տվյալներ անհատական մակարդակում: Այդպիսի տվյալների բազաների առկայությունը հնարավոր է դարձնում ուսուցումների, վերապատրաստումների և ցանկացած այլ տիպի միջոցառումների արդյունավետության գնահատման նպատակով ժամանակակից մեթոդների կիրառումը: Վարչական տվյալները (անհատների մակարդակի) կարևոր են նաև նրանով, որ թույլ են տալիս վերլուծել գործազրկության տևողությունը և գործազուրկի` աշխատանք գտնելու հավանականությունը` գնահատելով ոչ միայն պետության կողմից իրականացվող միջոցառումների, այլև մարդու անհատական բնութագրիչների դերը: Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է բարելավել աշխատանքի շուկայի տեղեկատվական ապահովումը և մշտադիտարկման համակարգը` զբաղվածության քաղաքականությունը և ծրագրերը առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

272. Աշխատանքի շուկայի ակտիվ քաղաքականությունների արդյունավետությունը մեծապես կախված է գործատուների կողմից զբաղվածության պետական գործակալությանը ներկայացված թափուր աշխատատեղերի թվից: Այլ հավասար պայմաններում, որքան ավելի փոքր է գործազրկություն/թափուր աշխատատեղեր հարաբերակցությունը, այդքան ավելի բարձր է աշխատանքի տեղավորման ցուցանիշը, որը զբաղվածության պետական գործակալության արդյունավետության կարևոր գնահատական է: Գրանցված գործազուրկների տրված թվի դեպքում գործազրկություն/թափուր աշխատատեղեր հարաբերակցությունը պայմանավորված է զբաղվածության պետական գործակալության` գործատուներից թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելու կարողությամբ: Այդ կարողությունը չափվում է թափուր աշխատատեղերի ներթափանցման ցուցանիշով (vacancy penetration ratio), որը հաշվարկվում է գործակալությանը ներկայացված թափուր աշխատատեղերի թիվը հարաբերելով տնտեսությունում եղած բոլոր թափուր աշխատատեղերի թվին: Զբաղվածության պետական գործակալությունը պետք է աշխատի այդ ցուցանիշի բարելավման ուղղությամբ` զարգացնելով իր կապերը գործատուների միավորումների հետ: Արդյունքում հնարավոր կլինի բարելավել աշխատատեղ-աշխատող համակցման արդյունավետությունը:

 

10.4. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

273. Հանրային հատվածում զբաղվածության ավելացման հնարավորություն չի դիտարկվում: Այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը և հանրակրթությունը, գոյություն ունեցող մարդկային ռեսուրսների ավելցուկը պայմանավորում է ապագայում այդ հատվածներում զբաղվածների թվի ավելացման սահմանափակումները: Զբաղվածության կրճատում հնարավոր է տեղական ինքնակառավարման համակարգում արդյունավետության բարձրացմանն ուղղված համայնքների միավորման ծրագրի իրականացման դեպքում, սակայն զբաղվածների թվի էական փոփոխություններ հանրային կառավարման ոլորտում չեն ակնկալվում:

274. Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների թվի ավելացում նույնպես չի ծրագրվում: Ոլորտի հետագա զարգացումը հիմնականում պետք է պայմանավորված լինի արտադրողականության մակարդակի աճով: Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության արտադրողականության մակարդակի աճին զուգընթաց կամ որպես այդ աճի ապահովման հենարան, գյուղական վայրերում պետք է ավելանան գյուղատնտեսական արտադրական շղթայի մեջ մտնող ոչ գյուղատնտեսական զբաղվածության հնարավորությունները: Նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություններ պետք է բացվեն մատակարարման օղակում (սերմեր, տնկիներ, մեքենա-սարքավորումներ), արտադրական գործընթացի սպասարկման և իրացման օղակներում: Այս առումով կարևոր է ընդգծել, որ ՀՀ Կառավարությունը պետք է մշակի ներկայումս իր կողմից սուբսիդավորվող միջոցառումներից ելքի ծրագիր, ինչը հիմք կնախապատրաստի մասնավոր հատվածի կողմից այդ գործառույթները իր վրա վերցնելու համար: Գյուղատնտեսական արտադրանքի լիարժեք արժեքային շղթայի ձևավորման պարագայում ակնկալվում է գյուղական վայրերում գյուղատնտեսությունից դուրս զբաղվածների թվի ավելացում 8 հազարով մինչև 2017թ. և լրացուցիչ 10 հազարով` 2017-2025թթ. ընթացքում:

 

11. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

 

11.1. ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ

 

11.1.1. ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

 

275. ԿԶԾ-ով խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի հետագա բարեփոխումները նպատակ են հետապնդել բարձրացնել այդ համակարգերի շահագործման հուսալիությունը և արդյունավետությունը, կրճատել ջրի կորուստները և բարելավել ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների որակը:

276. ԿԶԾ իրականացման ժամանակահատվածում բարելավվել է կենտրոնացված ջրամատակարարման հասանելիությունը` հատկապես գյուղական բնակավայրերում: Այսպես, Աղյուսակ 9-ում բերված տվյալները ցույց են տալիս, որ կենտրոնացված ջրամատակարարման հասանելիությունը գյուղական բնակավայրերում, 2008 թվականի համեմատ, բարելավվել է 1,3 տոկոսային կետով` 2011 թվականին հասնելով 93,7 տոկոսի:

277. 2011 թվականի դրությամբ լուծվել է բերովի ջրից օգտվող տնային տնտեսությունների խնդիրը: Այսպես, եթե 2008 թվականին բերովի ջրից օգտվում էր տնային տնտեսությունների 1,1 տոկոսը, ապա 2011 թվականի տվյալներով այդպիսի տնային տնտեսությունների մասնաբաժինը հասել է 0-ի:

 

Աղյուսակ 9. Խմելու ջրի մատչելիությունը 2008-2011 թթ., տոկոս

 

._________________________________________________________________________.

|Ջրի          |Ընդամենը           |Քաղաքային          |Գյուղական          |

|հիմնական     |հանրապետությունում |բնակավայրերում     |բնակավայրերում     |

|աղբյուրը     |___________________|___________________|___________________|

|             |2008|2009|2010|2011|2008|2009|2010|2011|2008|2009|2010|2011|

|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|Կենտրոնացված |97.0|97.5|97.5|97.5|99.4|99.6|99.5|99.5|92.4|93.6|93.5|93.7|

|ջրամատակարա- |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|րում         |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|մինչև  1 ժամ | 0.7| 0.4| 0.5| 0.1| 0.2| 0.2| 0.3| 0.1| 1.9| 1.0| 0.9| 0.1|

|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|1-5 ժամ      |31.3|30.0|26.6|18.6|31.2|26.8|23.7|16.4|31.4|36.5|32.4|23.3|

|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|6-12 ժամ     |28.7|17.5|20.1|22.6|32.5|19.3|22.5|24.0|20.5|13.8|15.2|19.6|

|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|13-23 ժամ    | 5.7| 3.8| 4.3| 5.5| 5.9| 4.9| 3.9| 5.3| 5.3| 1.4| 5.2| 5.8|

|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|24 ժամ       |33.6|48.3|48.5|53.2|30.2|48.8|49.6|54.2|40.9|47.3|46.3|51.2|

|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|Ջրհոր,       | 1.2| 1.6| 1.4| 1.3| 0.1| 0.2| 0.2| 0.1| 3.2| 4.3| 3.6| 3.6|

|աղբյուր      |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|Ջրամատակարար-| 0.6| 0.5| 1.0| 1.1| 0.2| 0.2| 0.3| 0.4| 1.2| 1.3| 2.5| 2.6|

|ման սեփական  |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|համակարգ     |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|Բերովի ջուր  | 1.1| 0.3| 0.1| 0.0| 0.2| 0.0| 0.0| 0.0| 3.0| 0.6| 0.4| 0.0|

|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|Այլ          | 0.1| 0.1|  - | 0.1| 0.1| 0.0|  - | 0.0| 0.2| 0.2|  - | 0.1|

|աղբյուրներ   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

._________________________________________________________________________.

 

Աղբյուրը` Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտություն (ՏՏԿԱՀ) 2008, 2009, 2010 և 2011 թթ.:

 

278. Հետազոտության արդյունքների համաձայն` 2011 թվականին ջրամատակարարման միջին օրական տևողությունը 2008 թվականի համեմատ բարելավվել է շուրջ 3,6 ժամով` կազմելով 16 ժամ և հասել է ԿԶԾ-ով 2012 թ. համար սահմանված նպատակադրմանը:

279. Միաժամանակ, ջրամատակարարման տևողությունը ներկայումս ևս շարունակում է բնութագրվել տարածքային անհամաչափություններով: Այսպես, Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ի կողմից սպասարկվող 36 քաղաքներից 9-ում ջրամատակարարման միջին օրական տևողությունը 2012 թվականին ցածր է եղել 12 ժամից: Ջրամատակարարման միջին օրական տևողությունը, 2012 թվականի դրությամբ ըստ քաղաքների ներկայացված է Գծանկար 10-ում:

280. Ջրամատակարարման միջին օրական տևողությունը գյուղական բնակավայրերում ևս բնութագրվում է զգալի անհամաչափություններով: Այսպես, Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ի կողմից սպասարկվող գյուղական բնակավայրերում 2012 թվականին ջրամատակարարման միջին օրական տևողությունը կազմել է 14.6 ժամ, մինչդեռ, ինչպես երևում է Աղյուսակ 9-ից, գյուղական բնակչության շուրջ 1/4-ի համար ջրամատակարարման միջին օրական տևողությունը 5 ժամ և պակաս է եղել:

 

Գծանկար 10. Ջրամատակարարման միջին օրական տևողությունը ՀՀ քաղաքներում 2012թ.

______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Աղբյուրը` ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե:

 

11.1.2. ԾՐԱԳՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

281. Ծրագրով նախատեսվում է շարունակել խմելու ջրի համակարգերի բարեփոխումները` նպատակ ունենալով բարձրացնելու համակարգերի շահագործման հուսալիությունն ու արդյունավետությունը և բարելավելու ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների որակը` ուշադրության կենտրոնում պահելով տարածքային անհամաչափությունների մեղմման խնդիրը:

282. Ներդրումային քաղաքականություն: Խմելու ջրի համակարգը կշարունակի մնալ պետական ներդրումային գերակայությունների շարքում: Ծրագրի ողջ ժամանակահատվածի համար համակարգում տարեկան ներդրումների մակարդակը կկազմի ՀՆԱ-ի 0.4%-ը:

283. Ներդրումային քաղաքականության թիրախ կհանդիսանա մատուցվող ծառայությունների տևողության (29) ու որակի բարձրացումը և առկա տարածքային անհամաչափությունների մեղմումը: Ներդրումային քաղաքականությունը նաև նպատակաուղղված կլինի խմելու ջրի համակարգերի արդյունավետության բարձրացմանը` ուշադրության կենտրոնում պահելով, հատկապես, ջրի կորուստների նվազեցման խնդիրը: Ջրահեռացման բնագավառում կարևորվում է նաև քաղաքների ու խոշոր բնակավայրերի կոյուղացման համակարգի վերակառուցումը և հեռացվող կեղտաջրերի մաքրման կայանների կառուցումը:

_________________________

29) Նախնական գնահատականներով` ներդրումների առաջարկվող մակարդակը թույլ կտա ջրամատակարարման շարունակականության միջին հանրապետական ցուցանիշը տարեկան բարձրացնել 0.5 ժամով:

 

284. Ներդրումային քաղաքականության շրջանակներում առանձին մոտեցում կցուցաբերվի նաև այն շուրջ 560 գյուղական համայնքների նկատմամբ, որտեղ ներկայումս ջրամատակարարումը և ջրահեռացումը չի իրականացվում ջրամատակարարման ծառայությունների մատուցման թույլտվություն ունեցող մասնագիտացված կառույցների կողմից: Կառավարության ներդրումային ծրագրերում այդ համայնքների ընդգրկումը կպայմանավորվի ջրամատակարարման ծառայությունների մատուցման թույլտվություն ունեցող գործող կամ նոր ձևավորվելիք մասնագիտացված կառույցների սպասարկման տարածքներում դրանց ներառմամբ: Միաժամանակ չեն անտեսվի նաև այն համայնքների ջրամատակարարման խնդիրները, որոնց ընդգրկումը ջրամատակարարման ծառայություններ մատուցող մասնագիտացված կառույցների սպասարկման տարածքներում տեխնիկապես դժվար իրագործելի կամ տնտեսապես ոչ շահավետ կլինի:

285. Սակագնային քաղաքականություն: Սակագնային քաղաքականությունը ծրագրի ժամանակահատվածում ուղղված կլինի սակագների ծախսածածկման մակարդակի աստիճանական բարձրացմանը` հաշվի առնելով ամենացածր եկամտային խմբի տնային տնտեսությունների համար մատչելիության հանգամանքը: Կսահմանվի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատչելի սակագնի առավելագույն շեմ (30), որից բարձր սակագնով ծառայությունների մատուցումը աղքատ ընտանիքների համար առաջացած տարբերության չափով կսուբսիդավորվի պետության կողմից:

____________________________

30) Բնակչության ամենաաղքատ քվինտիլային խմբի սպառողական ծախսերի նկատմամբ` 2.5 տոկոս: Հաշվարկային սպառման ծավալը մեկ շնչին` օրական 70 լիտր: 2010 թ. գնահատականներով` մատչելի հաշվարկային սակագինը կազմել է 190 դրամ/մ3:

 

286. Կառավարման բարեփոխումներ: Շարունակվելու են խմելու ջրի բնագավառում իրականացվող կառավարման բարեփոխումները` բարձրացնելով մասնավոր հատվածի մասնակցության աստիճանը: Կառավարությունը կխրախուսի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման թույլտվություն ունեցող մասնագիտացված կառույցների սպասարկման տարածքների ընդլայնումը, ինչպես նաև գործող մասնագիտացված կառույցների սպասարկման տարածքներից դուրս մնացած գյուղական համայնքներում ջրամատակարարման ծառայություններ մատուցող նոր մասնագիտացված կառույցների ձևավորումը: Այդ նպատակով կիրականացվի երկրի ջրամատակարարման համակարգի, այդ թվում` չսպասարկվող գյուղական բնակավայրերի ամբողջական գնահատում:

 

11.1.3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

287. Խմելու ջրի համակարգի հիմնական նպատակային ցուցանիշները ներկայացված են Աղյուսակ 10-ում:

 

Աղյուսակ 10. Խմելու ջրի համակարգի հիմնական նպատակային ցուցանիշները

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշ                            |Բազային    |2014|2017|2021|2025 |

|                                    |տարի       |    |    |    |     |

|____________________________________|___________|____|____|____|_____|

|Բարեփոխումների ինդեքս (ՎԶԵԲ-ի կողմից|2.67 (2013)| 3.0|3.67| 4.0| 4.33|

|հրապարակվող ցուցանիշ, Transition    |           |    |    |    |     |

|Indicator)                          |           |    |    |    |     |

|_____________________________________________________________________|

|Ջրամատակարարման շարունակականության ցուցանիշի բարելավում բազային տարվա|

|նկատմամբ, ժամ/օր                                                     |

|_____________________________________________________________________|

|«Երևան  Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման      |23.0 (2012)| 0.2| 0.5| 0.8|  1.0|

|տարածք (ներառում է Երևան  քաղաքը և  |           |    |    |    |     |

|հարակից 32 գյուղական բնակավայրերը)  |           |    |    |    |     |

|____________________________________|___________|____|____|____|_____|

|«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի         |13.7 (2012)| 1.0| 2.5| 4.5|  6.3|

|սպասարկման տարածք (ներառում է       |           |    |    |    |     |

|Գյումրի քաղաքը և  հարակից 36        |           |    |    |    |     |

|գյուղական բնակավայրերը)             |           |    |    |    |     |

|____________________________________|___________|____|____|____|_____|

|«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի          |12.1 (2012)| 1.5| 3.0| 5.5|  7.9|

|սպասարկման տարածք (ներառում է       |           |    |    |    |     |

|Վանաձոր քաղաքը և  հարակից 16        |           |    |    |    |     |

|գյուղական բնակավայրերը)             |           |    |    |    |     |

|____________________________________|___________|____|____|____|_____|

|«Նոր Ակունք» ՓԲԸ-ի սպասարկման տարածք|22.4 (2012)| 0.2| 0.5| 0.8|  1.0|

|(ներառում է Արմավիր քաղաքը և        |           |    |    |    |     |

|հարակից 10 գյուղական բնակավայրերը)  |           |    |    |    |     |

|____________________________________|___________|____|____|____|_____|

|«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման |16.2 (2012)| 0.9| 2.2| 3.4|  4.5|

|տարածք, այդ թվում` ըստ քաղաքների    |           |    |    |    |     |

|խմբի (31) և  գյուղական բնակավայրերի |           |    |    |    |     |

|____________________________________|___________|____|____|____|_____|

|Քաղաքների խումբ 1                   |22.6 (2012)| 0.2| 0.5| 0.8|  1.0|

|____________________________________|___________|____|____|____|_____|

|Քաղաքների խումբ 2                   |16.1 (2012)| 0.8| 2.0| 3.0|  3.9|

|____________________________________|___________|____|____|____|_____|

|Քաղաքների խումբ 3                   |12.1 (2012)| 1.6| 4.0| 6.0|  7.9|

|____________________________________|___________|____|____|____|_____|

|Գյուղական բնակավայրեր               |14.6 (2012)| 1.0| 2.5| 4.0|  5.4|

|____________________________________|___________|____|____|____|_____|

|Պետական ներդրումների մակարդակ,      |0.37 (2012)| 0.4| 0.4| 0.4|  0.4|

|տոկոս` ՀՆԱ նկատմամբ                 |           |    |    |    |     |

._____________________________________________________________________.

___________________________________

31) Առաջին խմբում ընդգրկված են այն քաղաքները, որտեղ ջրամատակարարման միջին օրական տևողությունը բազային տարում բարձր է եղել 20 ժամից, երկրորդ խմբում` այն քաղաքները, որտեղ ջրամատակարարման միջին օրական տևողությունը բազային տարում եղել 10-20 ժամի միջակայքում, իսկ 3-րդ խմբում` այն քաղաքները, որտեղ ջրամատակարարման միջին օրական տևողությունը բազային տարում ցածր է եղել 10 ժամից:

 

11.2. ՈՌՈԳՈՒՄ

11.2.1. ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

 

288. Վերջին տարիների ընթացքում ոռոգելի հողատարածքների ընդլայնումը բավականին դանդաղ տեմպերով է ընթացել: Մասնավորապես, 2008թ. համեմատ ոռոգելի հողատարածքները 2012թ. ավելացել են ընդամենը 1 տոկոսով և կազմել 130.7 հազար հա:

 

Աղյուսակ 11. Ոռոգելի հողատարածքները և մատակարարված ջրի ծավալը 2008-2012 թթ.

 

.___________________________________________________________________.

|                                     |2008 |2009 |2010 |2011 |2012 |

|_____________________________________|_____|_____|_____|_____|_____|

|ՋՕԸ-ների կողմից սպասարկվող           |128.9|128.1|128.8|129.4|130.7|

|ոռոգելի հողատարածքներ,               |     |     |     |     |     |

|հազ. հա                              |     |     |     |     |     |

|_____________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Մատակարարված ջրի ծավալ, մլն խ.մ.     |576.7|  412|396.5|415.3|472.1|

|_____________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Ջրի տեսակարար ծախսը, հազ. խ.մ./հա    | 4.47| 3.22| 3.08| 3.21| 3.61|

.___________________________________________________________________.

 

289. Վերջին ժամանակահատվածում նվազել է ջրի տեսակարար ծախսը մեկ հեկտարի հաշվով` 2008 թվականին կազմելով 4.47 հազ. խ.մ.: 2012 թվականին այն շուրջ 19 տոկոսով նվազել է մինչև 3.61 հազ.խ.մ.: Ջրի տեսակարար ծախսի նվազումը հիմնականում պայմանավորված է եղել բնակլիմայական պայմանների փոփոխությամբ և ոռոգման առաջնային ցանցում ջրի կորուստների նվազմամբ:

290. Միևնույն ժամանակ, վերջին տարիներին դրական տեղաշարժեր են արձանագրվել ոռոգման ջրի մատակարարման ծառայություններից ջրօգտագործողների բավարարվածության աստիճանը բնութագրող ցուցանիշների վարքագծում: Մասնավորապես, 2009-2011 թթ. շուրջ 1400 ջրօգտագործողների ներկայացուցչական ընտրանքային հետազոտությունների արդյունքները վկայում են, որ ոռոգման ջրի մատակարարմամբ ջրօգտագործող տնային տնտեսությունների բավարարվածության համաթվի արժեքը 2011թ. հավասար է եղել 50-ի` 2009թ. արձանագրված 40-ի փոխարեն (տե՛ս Աղյուսակ 12):

 

Աղյուսակ 12. Ոռոգման ջրի մատակարարման ծառայություններից բավարարվածությունը 2009-2011 թթ.

 

._____________________________________________________________________.

|                                                           |2009|2011|

|___________________________________________________________|____|____|

|Այն ջրօգտագործող տ/տ-երի տեսակարար կշիռը, որոնց գնահատմամբ`|57.2|70.8|

|իրենք սեզոնի ընթացքում ոռոգման ջուրը ստացել են հարկ եղած   |    |    |

|ժամանակ, %` ջրօգտագործող գյուղական տ/տ-երի ընդհանուր թվում |    |    |

|___________________________________________________________|____|____|

|Այն ջրօգտագործող տ/տ-երի տեսակարար կշիռը, որոնց գնահատմամբ`|60.9|72.8|

|իրենք սեզոնի ընթացքում ոռոգման ջուրը ստացել են անհրաժեշտ   |    |    |

|քանակությամբ, %` ջրօգտագործող գյուղական տ/տ-երի ընդհանուր  |    |    |

|թվում                                                      |    |    |

|___________________________________________________________|____|____|

|Այն ջրօգտագործող տ/տ-երի տեսակարար կշիռը, որոնց գնահատմամբ`|17.0|12.2|

|նախորդ տարվա համեմատ ոռոգման ջրի մատակարարումը բարելավվել  |    |    |

|է, %` ջրօգտագործող գյուղական տ/տ-երի ընդհանուր թվում       |    |    |

|___________________________________________________________|____|____|

|Այն ջրօգտագործող տ/տ-երի տեսակարար կշիռը, որոնց գնահատմամբ`|23.5|35.7|

|իրենց գյուղի ոռոգման համակարգը «շատ լավը» կամ «լավն» է, %` |    |    |

|ջրօգտագործող գյուղական տ/տ-երի ընդհանուր թվում             |    |    |

|___________________________________________________________|____|____|

|Ոռոգման ջրի մատակարարմամբ ջրօգտագործող տ/տ-երի             |39.7|47.9|

|բավարարվածության համաթիվ (ISI)                             |    |    |

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը` ՋՕԸ-ների անդամ տնային տնտեսությունների 2009 և 2011 թթ. հետազոտության արդյունքներ («ՀՄՀ Հայաստան» ՊՈԱԿ/ «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ):

 

11.2.2. ԾՐԱԳՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

291. Ներդրումային քաղաքականություն: Ոռոգման համակարգը ևս կշարունակի մնալ պետական ներդրումային գերակայությունների շարքում: Ծրագրի ողջ ժամանակահատվածի համար համակարգում տարեկան կապիտալ ներդրումների մակարդակը կկազմի ՀՆԱ-ի 0.3%-ը: Միևնույն ժամանակ, Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ոռոգման համակարգերի շահագործման և պահպանման ծախսերի պատշաճ մակարդակ ապահովելու ուղղությամբ:

292. Ներդրումային քաղաքականության թիրախ կհանդիսանա ոռոգելի հողատարածքների ընդլայնումը և համակարգի արդյունավետության բարձրացումը: Ոռոգելի հողատարածքների ընդլայնմանը ենթադրվում է հասնել ոռոգման գործող համակարգերի շրջանակներում:

293. Սակագնային և սուբսիդավորման քաղաքականություն: Սակագնային քաղաքականությունը ուղղված է լինելու սակագների ընթացիկ ծախսածածկման մակարդակի աստիճանական բարձրացմանը:

294. ՋՕԸ-երի ֆինանսական աջակցության տրամադրումը կիրականացվի ՋՕԸ-երին ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության տրամադրման կանոնակարգին համապատասխան (32):

___________________________________

32) «2012-2016թթ. ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը կանոնակարգելու մասին» ՀՀ Կառավարության 2011 թվականի մարտի 10-ի թիվ 398-Ն որոշում:

 

295. Կառավարման բարեփոխումներ: Շարունակվելու են ոռոգման համակարգի կառավարման բարեփոխումները, որոնք ուղղված են լինելու ձևավորված մասնակցային կառավարման խորացմանը:

 

11.2.3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

296. Ոռոգման համակարգի հիմնական նպատակային ցուցանիշները ներկայացված են Աղյուսակ 13-ում:

 

Աղյուսակ 13. Ոռոգման համակարգի հիմնական նպատակային ցուցանիշները

 

.______________________________________________________________________.

|Ցուցանիշ                                 |Բազային    |2017 |2021|2025 |

|                                         |տարի       |     |    |     |

|_________________________________________|___________|_____|____|_____|

|Բարեփոխումների ինդեքս (ՎԶԵԲ-ի կողմից     |2.67 (2013)| 3.67| 4.0| 4.33|

|հրապարակվող ցուցանիշ. Transition         |           |     |    |     |

|Indicator)                               |           |     |    |     |

|_________________________________________|___________|_____|____|_____|

|ՋՕԸ-ների կողմից սպասարկվող ոռոգելի       | 130 (2012)|132.4| 135|  138|

|հողատարածքներ, հազ. հա                   |           |     |    |     |

|_________________________________________|___________|_____|____|_____|

|Պետական կապիտալ ներդրումների մակարդակ,   |0.18 (2012)|  0.3| 0.3|  0.3|

|%` ՀՆԱ նկատմամբ                          |           |     |    |     |

|_________________________________________|___________|_____|____|_____|

|Սակագնի ընթացիկ ծախսածածկման             |  46 (2012)|  100| 120|  120|

|(հաշվեգրային) մակարդակ, %                |           |     |    |     |

.______________________________________________________________________.

 

11.3. ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

11.3.1. ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

 

297. Կայուն զարգացման ծրագրով նախատեսվում էր ճանապարհային ցանցի արագացված մաշվածությունը կանխելու և տրանսպորտային փոխադրումների ավելի անվտանգ, արագ և դյուրին իրականացումն ապահովելու նպատակով ընդլայնել ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ պահպանմանը և շահագործմանն ուղղվող պետական միջոցների ծավալները և բարձրացնել դրանց ծախսման արդյունավետությունը:

298. Ճանապարհային ցանցի պահպանմանը և շահագործմանն ուղղված պետական ծախսերը 2007-2012 թվականների համար ներկայացված են Աղյուսակ 14-ում:

 

Աղյուսակ 14. Պետական բյուջեի ծախսերը ճանապարհային տնտեսությունում 2007-2012 թթ.

._____________________________________________________________________.

|                                |2007  |2008 |2009 |2010 |2011 |2012 |

|________________________________|______|_____|_____|_____|_____|_____|

|Պետական բյուջեի ծախսերը         | 44243|41901|57792|32540|24647|29474|

|ճանապարհային տնտեսությունում    |      |     |     |     |     |     |

|(33), մլն դրամ                  |      |     |     |     |     |     |

|________________________________|______|_____|_____|_____|_____|_____|

|Տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ           | 1.40%|1.17%|1.84%|0.93%|0.64%|0.73%|

._____________________________________________________________________.

____________________

33) «Համախմբված բյուջեի ծախսերը ճանապարհային տնտեսությունում» ցուցանիշը ներառում է ինչպես կապիտալ, այնպես էլ ճանապարհների ընթացիկ պահպանման ծախսերը:

 

Աղբյուրը` ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվություններ:

 

299. Ինչպես երևում է աղյուսակում բերված տվյալներից` Կայուն զարգացման ծրագրի իրականացման առաջին տարիների ընթացքում, հատկապես 2009 թվականին, պետական բյուջեի ծախսերը ճանապարհային տնտեսություն ոլորտում էական աճի միտումներ են դրսևորել, սակայն 2010-2012 թվականներին այն կտրուկ անկում է ապրել` պայմանավորված ֆինանսական ճգնաժամի հետևանքով 2009 թվականին արձանագրված տնտեսական անկմամբ: Այնուամենայնիվ, չնայած արձանագրված անկմանը, ճանապարհային տնտեսության ոլորտում պետական բյուջեի ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը մոտ է եղել ԿԶԾ-ով սահմանված նպատակադրմանը (2012 թվականին` ՀՆԱ-ի 1 տոկոս):

 

11.3.2. ԾՐԱԳՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

300. Ոլորտում պետության ծախսային քաղաքականությունը ուղղված է լինելու ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ պահպանման և հիմնանորոգման համար հատկացվող պետական միջոցների ծավալների ընդլայնմանը և դրանց ծախսման արդյունավետության բարձրացմանը:

301. 2015 թ. սկսած` ոլորտին համախմբված բյուջեից հատկացումները տարեկան միջին հաշվով կազմելու են ՀՆԱ-ի նկատմամբ 1.4-1.5 տոկոս, որոնց մոտ 85 տոկոսը կուղղվի ճանապարհային ցանցին (34), իսկ մնացած 15 տոկոսը` այլ ծրագրերի:

___________________________

34) Նախնական գնահատականներով` ներդրումների առաջարկվող մակարդակը հնարավորություն կտա տարեկան վերականգնել/հիմնանորոգել պետական նշանակության (միջպետական, հանրապետական և տեղական) ճանապարհային ցանցի 6-7%-ը:

 

302. Ներդրումային քաղաքականության առաջնային թիրախ կհանդիսանա հանրապետության բոլոր բնակավայրերը մարզկենտրոններին առնվազն մեկ բավարար ճանապարհային երթուղով միացնող ճանապարհային հատվածների վերականգնումը, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը, ինչպես նաև տնտեսական բարձր արդյունավետություն ապահովող ճանապարհները և ճանապարհների հատվածները:

303. Բյուջետային հատկացումների արդյունավետությունը բարձրացնելու և ծրագրային բյուջետավորման հիմքերը ճանապարհաշինության ոլորտում ամրապնդելու նպատակով կառավարությունը հետամուտ կլինի ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր: Դրանցից են.

1) բյուջետային ոլորտում ճանապարհների կառավարման ծրագրերում ընթացիկ ու կապիտալ ծախսերի ծրագրային (միասնական) պլանավորման համակարգի մշակում,

2) ճանապարհաշինական ծրագրերի/ուղղությունների առաջնահերթության սահմանման մեթոդաբանության մշակում ու ներդնում միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման ու բյուջետային որոշումների կայացման հիմքում,

3) արդյունքի պլանավորման ու կատարողական ցուցանիշների և դրանց հիման վրա` աշխատանքների ու ծառայությունների մատուցման պայմանագրերի համակարգի կատարելագործում,

4) ճանապարհների ընթացիկ սպասարկման (շահագործման) ծառայությունների գնահատման մեխանիզմների մշակում,

5) ոլորտի շահագործման ու ներդրումային ծրագրերի ֆինանսավորման այլընտրանքային մոտեցումների ուսումնասիրություն ու մշակում:

304. Քաղաքացիական ավիացիայի ոլորտում զարգացումները պայմանավորվելու են ՀՀ կառավարության հռչակած «բաց երկնքի» քաղաքականության իրականացմամբ: Նոր քաղաքականությունը ենթադրում է ինստիտուցիոնալ, իրավական, կանոնակարգային հիմքերի համակարգային վերանայումներ, ինչի արդյունքում ապահովվելու է Հայաստանում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցումը: Բարեփոխումը ուղղված է դեպի Հայաստան և Հայաստանից դեպի արտերկիր իրականացվող օդային փոխադրումների բարելավմանը, ինչը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի ոլորտային և ընդհանուր տնտեսական զարգացման համար` համադրված ազգային անվտանգության խնդիրների հետ: Օդային փոխադրումների նոր քաղաքականության դրական արդյունքների ապահովման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ, քանի որ, սովորաբար, ավիաընկերություններն ունեն մինչև 2 տարի պլանավորման ցիկլեր: Այնուամենայնիվ, միջազգային փորձը վկայում է, որ հիմնական ազդեցությունը հասանելի է նշված ժամանակահատվածում:

305. 2013 թ. հունվարին տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» նախագծերի մեկնարկման շնորհանդեսը: Հայաստանի Հանրապետության տարանցիկ ունակությունների բարձրացման, ինչպես նաև պարենային անվտանգության ապահովման հարցում ռազմավարական նշանակություն ունի հայկական երկաթուղային համակարգի համակցումը իրանական երկաթուղային ցանցին, ինչպես նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ նշանակություն է տալիս նշված նախագծերի իրականացմանը, որոնք նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում: Մասնավորապես, նախատեսվում է կոնցեսիոն պայմաններով իրականացնել նախագծերի տնտեսական իրագործելիության ուսումնասիրություն, որի արդյունքների հիման վրա կրկին պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում կկատարվեն շինարարական աշխատանքները:

306. Տրանսպորտի ոլորտում կիրականացվեն նաև հետևյալ ծրագրերը և միջոցառումները`

1) Ընդհանուր օգտագործման տրանսպորտի հասանելիությունը, ուղևորափոխադրումներում մեծ տարողությամբ ավտոբուսների ներգրավումը, ավտոկայարանային ծառայությունների որակի բարձրացումը, էկոլոգիապես մաքուր տրանսպորտի (մետրոպոլիտեն, էլեկտրատրանսպորտ) տեսակների զարգացումն ապահովող քաղաքականության միջոցառումները,

2) Մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման, շարժակազմի թարմացման և ավելացման, տրոլեյբուսային պարկի նորացման և հպակային ցանցի բարելավման խոշոր չափերի ներդրումներ պահանջող ծրագրերը,

3) Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց տրանսպորտի մատչելիության ապահովման (կանգառների և մայթերի թեքահարթակներ, հատուկ հարմարեցված տրանսպորտային միջոցների ներգրավում) միջոցառումները,

4) Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի շինարարության ծրագիրը,

5) Հրազդան-Իջևան երկաթուղու Դիլիջան-Իջևան գծահատվածում սողանքի հետևանքների վերացման և հաղորդակցության վերագործարկման ծրագիրը,

6) Դեպի «Զվարթնոց» օդանավակայան և նրա հարակից տարածքում ստեղծվող միջազգային լոգիստիկ կենտրոն, ազատ տնտեսական գոտի երկաթուղային գծի կառուցման ծրագիրը,

7) Հեռահաղորդակցության թվայնացման ծրագիրը (35),

___________________________

35) Ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի թիվ 22 արձանագրային որոշման 34-րդ կետով

 

8) Հայկական տիեզերական արբանյակի թողարկման ծրագիրը:

 

111.3.3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

307. Տրանսպորտի ոլորտի հիմնական նպատակային ցուցանիշները ներկայացված են Աղյուսակ 15-ում:

 

Աղյուսակ 15. Տրանսպորտի ոլորտի նպատակային ցուցանիշները

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշ                            |Բազային    |2014|2017|2021|2025 |

|                                    |տարի       |    |    |    |     |

|____________________________________|___________|____|____|____|_____|

|Բարեփոխումների ինդեքս (ՎԶԵԲ-ի կողմից|2.67 (2013)| 3.0|3.67| 4.0| 4.33|

|հրապարակվող ցուցանիշ, Transition    |           |    |    |    |     |

|Indicator)                          |           |    |    |    |     |

|____________________________________|___________|____|____|____|_____|

|Մարզկենտրոնների հետ առնվազն մեկ     |           |  30|  50|  80|   90|

|բավարար գնահատված ճանապարհ ունեցող  |           |    |    |    |     |

|բնակավայրերի մասնաբաժինը            |           |    |    |    |     |

|բնակավայրերի ընդհանուր թվում, %     |           |    |    |    |     |

|____________________________________|___________|____|____|____|_____|

|Բավարար վիճակում ճանապարհների և     |39%5 (2009)| 45%| 50%| 57%|  65%|

|հատվածների երկարության              |           |    |    |    |     |

|հարաբերությունը այդ կարգի           |           |    |    |    |     |

|ճանապարհների ողջ երկարությանը, %    |           |    |    |    |     |

|____________________________________|___________|____|____|____|_____|

|Միջպետական                          | 85% (2009)| 89%| 92%| 96%| 100%|

|____________________________________|___________|____|____|____|_____|

|Հանրապետական                        | 34% (2009)| 41%| 47%| 53%|  60%|

|____________________________________|___________|____|____|____|_____|

|Տեղական                             | 10% (2009)| 16%| 21%| 31%|  45%|

|____________________________________|___________|____|____|____|_____|

|Պետական ներդրումների մակարդակ       |0.49 (2012)| 1.4| 1.1| 1.0|  1.0|

|ճանապարհային ցանցում, տոկոս` ՀՆԱ-ի  |           |    |    |    |     |

|նկատմամբ                            |           |    |    |    |     |

|____________________________________|___________|____|____|____|_____|

|Պետական ներդրումների մակարդակ       |0.14 (2012)|0.15|0.15|0.15| 0.15|

|տրանսպորտի (առանց ճանապարհային      |           |    |    |    |     |

|ցանցի) ոլորտում, տոկոս` ՀՆԱ-ի       |           |    |    |    |     |

|նկատմամբ                            |           |    |    |    |     |

|____________________________________|___________|____|____|____|_____|

|Միջպետական և  հանրապետական          |0.24 (2012)|0.21|0.25|0.25| 0.25|

|նշանակության ավտոճանապարհների       |           |    |    |    |     |

|ընթացիկ և  ձմեռային պահպանությանն   |           |    |    |    |     |

|ուղղվող պետական ծախսերի մակարդակ,   |           |    |    |    |     |

|տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ               |           |    |    |    |     |

._____________________________________________________________________.

__________________________

36) Աղբյուրը` Ֆիսկալ համախմբում և վերականգնում. ՀԲ, 2011 թ. հունիս:

 

11.4. ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

 

11.4.1. ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

 

308.Ներկայումս էներգահամակարգը ամբողջովին բավարարում է էլեկտրաէներգետիկայի ներքին շուկայի պահանջարկը և պահպանում է էլեկտրաէներգիայի արտահանման որոշակի ներուժ:

309. Էլեկտրաէներգիայի բաշխումը և վաճառքն իրականացվում է մասնավոր ընկերության կողմից, իսկ արտադրությունը 6 ինքնուրույն խոշոր արտադրողների, մեկ հողմաէլեկտրակայանի, երկու կոգեներացիոն կայանների և բազմաթիվ մասնավոր փոքր ՀԷԿ-երի ու միկրոկայանների կողմից:

310. ԿԶԾ իրականացման ժամանակահատվածում կառավարությունը շարունակել է ՓՀԷԿ-երի զարգացման քաղաքականությունը: 2008 թվականից հետո շահագործման են հանձնվել 86 ՓՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմում է 169.2 ՄՎտ, իսկ էլեկտրական էներգիայի տարեկան արտադրությունը` 524.11 մլն կՎտժ: 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիա են արտադրել 154 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 260 ՄՎտ, իսկ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը փոքր ՀԷԿ-րի կողմից կազմել է շուրջ 720 մլն.կՎտժ:

311.ՀՀ կառավարությունը 2009 թվականի հունվարին հավանություն է տվել «Փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման սխեմային», ըստ որի նախատեսվում է կառուցել ևս 90 փոքր ՀԷԿ-եր մոտ 110 ՄՎտ նախագծային գումարային դրվածքային հզորությամբ (2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ): 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցման փուլում են գտնվում ևս 71 ՓՀԷԿ, նախագծային մոտ 145 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ և 515 մլն.կՎտժ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությամբ:

312. ԿԶԾ իրականացման ժամանակահատվածում ավարտվել են Իրան-Հայաստան գազամուղի շինարարական աշխատանքները և 2009 թ. մայիսի 13-ից սկսվել են Իրան-Հայաստան գազամուղով Իրանից գազի կանոնավոր մատակարարումները, ինչպես նաև Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի հանդիպակաց մատակարարումները` կողմերի միջև համաձայնեցված ծավալներով և ռեժիմներով, ընդ որում` այդ ծավալները աստիճանաբար աճում են:

313. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից մեկնարկել են բնական գազի ստորգետնյա պահեստարանի վերականգնման աշխատանքները: Ստորգետնյա գազապահեստարանի տարողությունն ավելացել է շուրջ 1.8 անգամ և 2010 թ. դրությամբ պահեստավորված գազի իրական ծավալը կազմում է 132.7 մլն խոր.մ: Ակնկալվում է առաջիկայում այդ ծավալը հասցնել մինչև 140 մլն խոր.մ: Պահեստավորվող գազի ծավալի անհրաժեշտ մեծությունը պետք է սահմանի ՀՀ Կառավարությունը:

314. Էլեկտրաէներգետիկական համակարգում ևս բարելավումներ են իրականացվել, որը հանգուցային նշանակություն ունի էլեկտրաէներգետիկական համակարգի ընդհանուր հուսալիության ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության խթանման համար, մասնավորապես`

1) 2010 թվականի դրությամբ միջազգային ֆինանսական կառույցների ֆինանսավորմամբ ավարտվել են էներգահամակարգի թվով 14 հատ 220 կՎ ենթակայաններից 3 ենթակայանների լրիվ վերազինումը ժամանակակից տեխնոլոգիաներով, և 8 ենթակայաններ վերազինվել են մասնակիորեն:

2) 2014 թվականի փետրվարին ավարտվել է Գերմանական KfW բանկի ֆինանսավորմամբ Գյումրի-2 220 կՎ ենթակայանի լրիվ վերազինումը:

3) 2010 թ. սեպտեմբերին ավարտվել են Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացված թվով 17 հատ 110 կՎ ենթակայանների վերականգնման աշխատանքները:

4) 2010 թ. հոկտեմբերին ավարտվել են SCADA/կապի համակարգի առաջին փուլի ներդրման աշխատանքները:

5) 2010 և 2011 թվականներին շահագործման են հանձնվել համապատասխանաբար «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության «Հրազդան-5» կայանի շոգեգազային ցիկլով աշխատող 243.2 և 467 ՄՎտ հզորությամբ նորագույն տեխնոլոգիաներով հագեցված էներգաբլոկները:

 

11.4.2. ԾՐԱԳՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

315. Ծրագրի ժամանակահատվածում ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունները կլինեն`

6) Սեփական աղբյուրների, հատկապես վերականգնվող էներգառեսուրսների առավելագույն օգտագործումը,

7) Ատոմային էներգետիկայի հետագա զարգացումը, մասնավորապես` նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը և ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության աստիճանի բարձրացումն ու շահագործման ժամկետի երկարացումը,

8) Ֆիզիկապես և բարոյապես մաշված էներգատեղակայանքների փոխարինումը նորագույն տեխնոլոգիաներով հագեցված էներգատեղակայանքներով,

9) Էներգառեսուրսների մատակարարման բազմազանեցումը և տարածաշրջանային ինտեգրումը,

10) Էներգաարդյունավետության խթանումը և խրախուսումը` էներգետիկ ռեսուրսներ օգտագործող բոլոր բնագավառներում,

11) Էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության աստիճանի բարձրացումը:

316. Ծրագրի ողջ ժամանակահատվածի համար համակարգում տարեկան պետական ներդրումների մակարդակը (առանց խոշոր ծրագրերի, ինչպիսին է, օրինակ, նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը) կկազմի ՀՆԱ-ի 0.3%-ը:

317. Նոր ատոմային էներգաբլոկի 1000 ՄՎտ հզորության դեպքում` ինչը արդեն իսկ սահմանված է ՀՀ օրենքով, պահանջվող ներդրումների մակարդակը կկազմի 4-5 մլրդ ԱՄՆ դոլար:

318. Ներդրումային քաղաքականության թիրախ կհանդիսանան արտադրող կայանների սերնդափոխումը և նոր արտադրող ու կարգավորող կայանների կառուցումը, էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգի պահպանումը և զարգացումը` նաև տարածաշրջանային էներգահամակարգերի հետ ինտեգրման նպատակով, ինչպես նաև էներգախնայող միջոցառումների իրականացումն ու վերականգնվող և այլընտրանքային էներգառեսուրսների առավելագույն օգտագործումը:

319. Էներգետիկայի ոլորտում կիրականացվեն հետևյալ ծրագրերը և միջոցառումները`

1) SCADA համակարգի ամբողջական ներդրում,

2) Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան նոր 400 կՎ լարման էլետրահաղորդման գծերի կառուցում և 220 կՎ լարման ցանցի հետ դրանց կապակցում, ինչպես նաև դեպի Վրաստան հաստատուն հոսանքի ներդիրով նոր 400 կՎ լարման ենթակայանի կառուցում,

3) 220 կՎ ենթակայանների փոխարինումը 450/500 կՎ ենթակայաններով,

4) Որոտան ՀԷԿ-ի վերականգնում և վերազինում,

5) Երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերված գեոթերմալ համակարգերում խորքային հորատման աշխատանքների իրականացում,

6) Ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ներառյալ` ոլորտի վիճակագրության կայուն համակարգի ներդրում,

7) Էներգետիկ շուկայի մասնակիցների համար որակի և կատարողական ցուցանիշների ստանդարտների ներդրում:

 

11.4.3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

320. Էներգետիկայի ոլորտի հիմնական նպատակային ցուցանիշները ներկայացված են Աղյուսակ 16-ում:

 

Աղյուսակ 16. Էներգետիկայի ոլորտի նպատակային ցուցանիշները

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշ                            |Բազային    |2014|2017|2021|2025 |

|                                    |տարի       |    |    |    |     |

|____________________________________|___________|____|____|____|_____|

|Բարեփոխումների ինդեքս (ՎԶԵԲ-ի կողմից|3.33 (2013)|3.67| 4.0|4.33| 4.67|

|հրապարակվող ցուցանիշ. Transition    |           |    |    |    |     |

|Indicator)                          |           |    |    |    |     |

|____________________________________|___________|____|____|____|_____|

|Պետական ներդրումների մակարդակ,      |0.17 (2012)| 0.3| 0.3| 0.3|  0.3|

|տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ               |           |    |    |    |     |

._____________________________________________________________________.

 

V. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

12. ԻՐԱՎԻՃԱԿ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐ

 

321. Երկրի տարածքային սոցիալ-տնտեսական զարգացման անհամաչափությունները սոցիալական ու տնտեսական զարգացման մակարդակների շեղումներն են, որոնք, որպես արդյունք, խոչընդոտում են տնտեսական աճն ու կայուն մարդկային զարգացումը ինչպես տարածքներում, այնպես էլ ամբողջ երկրում: Հայաստանի տարածքների բնակլիմայական առանձնահատկությունները, արտադրողական ուժերի ու բնական ռեսուրսների անհամաչափ բաշխումը, տնտեսական զարգացման, սոցիալական, ժողովրդագրական ու մշակութային տարբերությունները պայմանավորել են տարածքային միավորների զարգացման մակարդակների անհամաչափություններ: Շուկայական տնտեսությանն անցման փուլում, սկսած 2000-ականներից, այդ անհամաչափություններն էլ ավելի են խորացել և շարունակում են անընդմեջ խորանալ` հասնելով մտահոգիչ մակարդակի: Տնտեսական զարգացումը կենտրոնացել է Երևանում և որոշակի, խիստ սահմանափակ թվով մարզերում (հիմնականում` Սյունիք, Կոտայք), որպես արդյունք` առաջացնելով երկրի տարածքներում բնակչության կենսամակարդակի/աղքատության ու մարդկային զարգացման բնութագրիչների խիստ արտահայտված տարբերություններ:

 

Աղյուսակ 17. ՀՀ մարզերում և Երևանում արդյունաբերական արտադրանքի ծավալը բնակչության մեկ շնչի հաշվով, ընթացիկ գներով, 2004-2012 թթ., հազար դրամ

 

.____________________________________________________.

|                              | 2004|   2011|   2012|

|______________________________|_____|_______|_______|

|Երևան                         |217.0|  399.4|  424.2|

|______________________________|_____|_______|_______|

|Արագածոտն                     | 45.4|  152.0|  147.0|

|______________________________|_____|_______|_______|

|Արարատ                        |153.3|  288.4|  401.8|

|______________________________|_____|_______|_______|

|Արմավիր                       | 96.6|  146.4|  167.1|

|______________________________|_____|_______|_______|

|Գեղարքունիք                   | 81.3|   74.1|   92.0|

|______________________________|_____|_______|_______|

|Լոռի                          |113.2|  260.5|  339.7|

|______________________________|_____|_______|_______|

|Կոտայք                        |213.5|  370.4|  569.3|

|______________________________|_____|_______|_______|

|Շիրակ                         | 46.1|  151.7|  161.5|

|______________________________|_____|_______|_______|

|Սյունիք                       |582.6|1,166.6|1,401.4|

|______________________________|_____|_______|_______|

|Վայոց ձոր                     | 84.2|  138.7|  173.7|

|______________________________|_____|_______|_______|

|Տավուշ                        | 32.8|   47.0|   60.8|

|______________________________|_____|_______|_______|

|Միջինը` մարզերի և  Երևան      |151.5|  288.5|  358.1|

|քաղաքի համար                  |     |       |       |

|______________________________|_____|_______|_______|

|Ինդեքս,  2004թ. =100          |100.0|  190.5|  194.7|

|____________________________________________________|

|Տարածքային անհամաչափության բնութագրիչներ            |

|____________________________________________________|

|Անհամաչափության միջակայք      |549.9|1,119.5|1,340.6|

|______________________________|_____|_______|_______|

|Ինդեքս,  2004թ. =100          |100.0|  203.6|  243.8|

|______________________________|_____|_______|_______|

|Միջին բացարձակ գումարային     |101.9|  192.7|  248.1|

|շեղում                        |     |       |       |

|______________________________|_____|_______|_______|

|Ինդեքս,  2004թ. =100          |100.0|  189.1|  243.4|

.____________________________________________________.

 

Աղբյուրը` «ՀՀ մարզերը և Երևան քաղաքը թվերով», ՀՀ ԱՎԾ, 2010, 2012, 2013 և «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու», ՀՀ ԱՎԾ, 2012:

 

322. Մարզերի և Երևան քաղաքի տնտեսական զարգացման անհամաչափություններն աճում են ըստ տնտեսական բոլոր հիմնական ցուցանիշների: Այսպես. բնակչության մեկ շնչի հաշվով արդյունաբերական արտադրանքի ծավալի մարզային (ներառյալ` Երևանը) միջին ցուցանիշը 2004-2012 թթ. աճել է 1.9 անգամ: Սակայն նույն ցուցանիշի անհամաչափության միջակայքն (37) ու միջին բացարձակ շեղումն (38) այդ ընթացքում աճել են շուրջ 2.4 անգամ: Արդյունաբերական արտադրանքի շնչային ծավալի ցուցանիշն ամենաբարձրն է Երևանում, Սյունիքի և Կոտայքի մարզերում:

_________________________

37) Անհամաչափության միջակայքը մարզերում և Երևանում արդյունաբերական արտադրանքի շնչային ծավալի առավելագույն ու նվազագույն արժեքների տարբերությունն է:

38) Միջին բացարձակ գումարային շեղումը մարզերում և Երևանում արդյունաբերական արտադրանքի շնչային ծավալի` դրանց միջինից ունեցած շեղման բացարձակ արժեքի միջին թվաբանականն է:

 

323. Նմանատիպ պատկեր է դիտվում նաև գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի ցուցանիշի պարագայում: Մեկ շնչի հաշվով այս ցուցանիշի մարզային միջինը 2004-2012 թթ. աճել է 1.6 անգամ: Սակայն տարածքային անհամաչափության ցուցանիշներն ավելի արագ են աճել: Մարզային անհամաչափության միջակայքն աճել է 1.7, իսկ միջին բացարձակ շեղումը` 2.1 անգամ: Արդյունաբերական արտադրանքի շնչային ծավալների համեմատ, գյուղատնտեսական արտադրանքի շնչային ծավալների մարզային անհամաչափություններն ավելի փոքր են և դանդաղ են աճում:

 

Աղյուսակ 18. ՀՀ մարզերում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը բնակչության մեկ շնչի հաշվով, ընթացիկ գներով, 2004-2012 թթ., հազար դրամ

 

.______________________________________________________________.

|                                        | 2004|   2011|   2012|

|________________________________________|_____|_______|_______|

|Երևան                                   |  5.9|    6.1|    7.7|

|________________________________________|_____|_______|_______|

|Արագածոտն                               |275.9|  384.4|  539.3|

|________________________________________|_____|_______|_______|

|Արարատ                                  |242.4|  320.6|  416.5|

|________________________________________|_____|_______|_______|

|Արմավիր                                 |261.8|  385.0|  472.4|

|________________________________________|_____|_______|_______|

|Գեղարքունիք                             |300.2|  390.2|  630.4|

|________________________________________|_____|_______|_______|

|Լոռի                                    |194.7|  130.6|  202.4|

|________________________________________|_____|_______|_______|

|Կոտայք                                  |162.6|  142.0|  180.1|

|________________________________________|_____|_______|_______|

|Շիրակ                                   |171.5|  198.4|  329.8|

|________________________________________|_____|_______|_______|

|Սյունիք                                 |322.7|  218.4|  329.6|

|________________________________________|_____|_______|_______|

|Վայոց ձոր                               |424.7|  202.5|  301.8|

|________________________________________|_____|_______|_______|

|Տավուշ                                  |206.3|  181.2|  289.0|

|________________________________________|_____|_______|_______|

|Մարզային միջինը` առանց Երևան  քաղաքի    |256.3|  255.3|  369.1|

|________________________________________|_____|_______|_______|

|Ինդեքս,  2004թ. =100                    |100.0|  155.2|  165.1|

|______________________________________________________________|

|Տարածքային անհամաչափության բնութագրիչներ (առանց Երևանի)       |

|______________________________________________________________|

|Անհամաչափության միջակայք                |262.2|  450.3|  440.5|

|________________________________________|_____|_______|_______|

|Ինդեքս,  2004թ. =100                    |100.0|  171.8|  168.0|

|________________________________________|_____|_______|_______|

|Միջին բացարձակ շեղում                   | 60.8|  118.7|  128.3|

|________________________________________|_____|_______|_______|

|Ինդեքս,  2004թ. =100                    |100.0|  195.3|  211.0|

.______________________________________________________________.

 

Աղբյուրը` «ՀՀ մարզերը և Երևան քաղաքը թվերով», ՀՀ ԱՎԾ, 2010, 2012, 2013 և «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու», ՀՀ ԱՎԾ, 2012:

 

324. Տնտեսական մյուս հիմնական ցուցանիշների տարածքային անհամաչափության բնութագրիչների վերլուծությունը վկայում է, որ դրանք բոլորն էլ աճել են, սակայն ամենամեծ աճն ունեցել են բնակչությանը մատուցվող ծառայությունները: Այս ցուցանիշի անհամաչափության միջակայքն ու միջին բացարձակ գումարային շեղումը մարզային կտրվածքով 2004-2012 թթ. աճել են շուրջ 5.6 անգամ, իսկ մարզային միջին ցուցանիշն աճել է 3.4 անգամ: Այս ցուցանիշների կտրվածքով նույնպես ամենաբարենպաստ դիրքում Երևանն է:

 

Աղյուսակ 19. Հիմնական միջոցների գործարկման, մանրածախ ապրանքաշրջանառության ու բնակչությանը մատուցված ծառայությունների միջին ծավալը (բնակչության մեկ շնչի հաշվով, ընթացիկ գներով) ՀՀ մարզերում և Երևանում, 2004-2012 թթ., և դրանց տարածքային անհամաչափության բնութագրիչները

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշներ  |Հիմնական         |Մանրածախ ապրաանքա- |Բնակչությանը     |

|             |միջոցների        |շրջանառություն     |մատուցված        |

|             |գործարկում       |                   |ծառայություններ  |

|             |_________________|___________________|_________________|

|             |2004 |2011 |2012 |2004 |2011 |2012   |2004 |2011 |2012 |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_______|_____|_____|_____|

|Մարզային     | 28.5| 76.1| 79.0|115.7|187.6|  197.5| 39.6|119.1|132.8|

|(ներառյալ`   |     |     |     |     |     |       |     |     |     |

|Երևանը)      |     |     |     |     |     |       |     |     |     |

|միջինը,      |     |     |     |     |     |       |     |     |     |

|հազար դրամ   |     |     |     |     |     |       |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_______|_____|_____|_____|

|Ինդեքս,      |100.0|267.6|277.7|100.0|162.2|  170.8|100.0|300.9|335.4|

|2004թ. =100  |     |     |     |     |     |       |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_______|_____|_____|_____|

|Անհամաչափու- |145.0|244.0|244.0|625.4|976.6|1,040.9|137.8|671.2|763.3|

|թյան         |     |     |     |     |     |       |     |     |     |

|միջակայք     |     |     |     |     |     |       |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_______|_____|_____|_____|

|Ինդեքս,      |100.0|168.3|168.3|100.0|156.2|  166.4|100.0|487.0|553.8|

|2004թ. =100  |     |     |     |     |     |       |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_______|_____|_____|_____|

|Միջին        | 22.7| 61.7| 65.9| 98.0|153.0|  163.9| 21.6|106.4|120.8|

|բացարձակ     |     |     |     |     |     |       |     |     |     |

|գումարային   |     |     |     |     |     |       |     |     |     |

|շեղում       |     |     |     |     |     |       |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_______|_____|_____|_____|

|Ինդեքս,      |100.0|272.0|290.5|100.0|156.2|  167.3|100.0|493.1|559.9|

|2004թ. =100  |     |     |     |     |     |       |     |     |     |

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ ԱՎԾ տվյալների վրա հիմնված հաշվարկներ:

 

325. Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության գնահատականների, բոլոր աղբյուրներով մեկ շնչի հաշվով իրականացված կապիտալ ներդրումները Երևանում 2011-2012 թթ. 2.2 անգամ գերազանցել են նույն ցուցանիշը` ՀՀ բոլոր մարզերի համար: Սակայն, 2007-2008 թթ. համեմատ այս տարբերությունը շուրջ վեց անգամ կրճատվել է, ինչը նշանակում է, որ բարելավվել են այս ցուցանիշի գծով տարածքային անհամաչափության բնութագրիչները:

 

Աղյուսակ 20. ՀՀ մարզերում և Երևան քաղաքում 2008-2012թթ. բոլոր աղբյուրներով 1 շնչի հաշվով իրականացված կապիտալ ներդրումները (հազ. դրամ) և դրանց տարածքային անհամաչափության բնութագրիչները

 

.______________________________________________________________.

|                                |2008 |2009 |2010 |2011 |2012 |

|________________________________|_____|_____|_____|_____|_____|

|ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ                     |234.6|142.5|153.6|123.2|126.2|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Ընդամենը մարզեր                 | 44.9| 79.4| 98.9| 87.2| 89.5|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Երևան                           |595.6|262.5|257.6|191.7|196.0|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Արագածոտն                       | 46.6| 51.7|217.0| 89.1|156.1|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Արարատ                          | 36.6| 62.8| 75.1| 72.4| 31.9|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Արմավիր                         | 23.1| 35.3| 48.5| 60.7| 50.2|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Գեղարքունիք                     | 21.6| 77.8| 54.9| 70.8| 50.5|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Լոռի                            | 22.5| 50.5| 72.3| 79.8| 47.5|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Կոտայք                          | 57.7|104.6|122.5| 99.3|144.4|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Շիրակ                           | 38.6|154.2| 92.3| 89.4| 85.4|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Սյունիք                         |130.8|106.1|200.9| 93.3|104.2|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Վայոց ձոր                       |173.8| 80.5| 86.1|119.4| 95.4|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Տավուշ                          | 31.4| 60.4|119.4|167.2|255.6|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Մարզային միջին` ներառյալ Երևանը |107.1| 95.1|122.4|103.0|110.7|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Մարզային միջին` առանց Երևանի    | 58.3| 78.4|108.9| 94.1|102.1|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Անհամաչափության բնութագրիչներ   |     |     |     |     |     |

|________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Անհամաչափության միջակայք        |574.0|227.2|209.1|131.0|223.7|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Ինդեքս, 2004թ. =100             |127.6| 50.5|46.5 | 29.1| 49.7|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Միջին բացարձակ շեղում           |105.2| 44.9|56.1 | 30.8| 56.3|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Ինդեքս, 2004թ. =100             |135.4| 57.7|72.1 | 39.6| 72.4|

.______________________________________________________________.

 

Աղբյուր` ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն

 

326. Հայաստանում մարզային մակարդակով ՀՆԱ-ի ցուցանիշներ պաշտոնապես չեն հրապարակվում: Այնուամենայնիվ, մարզային ՀՆԱ-ների փորձագիտական գնահատականների վերլուծությունը վկայում է, որ տնտեսական զարգացումը կենտրոնացած է հիմնականում Երևանում ու Սյունիքի մարզում: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշի հարաբերակցությունը միջին հանրապետական նույն ցուցանիշի նկատմամբ այստեղ ամենաբարձրն է: 2012 թ,-ին Երևանում այն կազմել է միջին հանրապետական շնչային ՀՆԱ-ի շուրջ 152 տոկոսը, իսկ Սյունիքում` 133 տոկոսը: Մնացած մարզերում այն ցածր է եղել միջին հանրապետական մակարդակից` կազմելով միջինում դրա 67 տոկոսը: Ամենաանբարենպաստ վիճակում են Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի և Տավուշի մարզերը, որտեղ շնչային ՀՆԱ-ի ցուցանիշը 2012թ. կազմել է միջին հանրապետական ցուցանիշի համապատասխանաբար` շուրջ 53, 58, 60 և 63 տոկոսը: ՈՒստի, այս մարզերի առաջանցիկ աճն առաջնահերթություն պետք է լինի տարածքային զարգացմանն ուղղված ծրագրերում: 2009-2012 թթ. ընթացքում ամենաարագ տնտեսական զարգացումն ունեցել են Սյունիքի ու Տավուշի մարզերը:

 

Աղյուսակ 21. Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի հարաբերակցությունը միջին հանրապետականի նկատմամբ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում, 2009-2012թթ., տոկոս

 

.________________________________________________________.

|                   |2009 |2010 |2011 |2012 |2012թ. ՀՆԱ-ի|

|                   |     |     |     |     |ինդեքս      |

|                   |     |     |     |     |(2009թ.=100)|

|___________________|_____|_____|_____|_____|____________|

|Ընդամենը, ՀՀ       |100.0|100.0|100.0|100.0|    133.5   |

|___________________|_____|_____|_____|_____|____________|

|Արագածոտն          | 65.0| 85.4| 78.6| 82.6|    169.8   |

|___________________|_____|_____|_____|_____|____________|

|Արարատ             | 68.2| 74.2| 73.8| 71.1|    139.2   |

|___________________|_____|_____|_____|_____|____________|

|Արմավիր            | 67.4| 62.1| 70.6| 67.0|    132.9   |

|___________________|_____|_____|_____|_____|____________|

|Գեղարքունիք        | 63.9| 68.2| 74.6| 69.7|    145.7   |

|___________________|_____|_____|_____|_____|____________|

|Լոռի               | 42.4| 47.5| 59.3| 52.7|    166.1   |

|___________________|_____|_____|_____|_____|____________|

|Կոտայք             | 66.9| 65.3| 70.5| 78.4|    156.5   |

|___________________|_____|_____|_____|_____|____________|

|Շիրակ              | 57.6| 54.4| 65.0| 59.7|    138.4   |

|___________________|_____|_____|_____|_____|____________|

|Սյունիք            | 97.1|133.9|140.2|133.5|    183.6   |

|___________________|_____|_____|_____|_____|____________|

|Վայոց ձոր          | 52.1| 55.1| 59.5| 57.7|    147.8   |

|___________________|_____|_____|_____|_____|____________|

|Տավուշ             | 39.5| 46.4| 54.8| 62.6|    212.0   |

.________________________________________________________.

 

Աղբյուր` Հաշվարկված և գնահատված է` ՀՀ ԱՎԾ տվյալների հիման վրա

 

327. Տնտեսական զարգացման այսպիսի միտումները պայմանավորել են սոցիալական այնպիսի կարևորագույն ցուցանիշների մարզային անհամաչափության աճ, ինչպիսիք են զբաղվածության ու աղքատության մակարդակները: 2004-2011 թթ. զբաղվածության մակարդակի (39) մարզային անհամաչափության միջակայքն աճել է 1.4, իսկ աղքատությանը` 1.7 անգամ (40): Ամենաբարենպաստ վիճակում այս ցուցանիշների առումով Երևանն է: Այստեղ կենտրոնացած է երկրի տնտեսական ընդհանուր աճի գերակշիռ մասը, ինչն էլ պայմանավորում է ոչ գյուղատնտեսական զբաղվածության առավել բարձր ու աղքատության առավել ցածր ցուցանիշներ:

______________________________

39) Զբաղվածության մակարդակը զբաղվածների թվի տեսակարար կշիռն է` աշխատանքային ռեսուրսներում:

40) Այս ցուցանիշների տարածքային անհամաչափությունների մանրամասն վերլուծությունները բերված են համապատասխան բաժիններում:

 

328. Համայնքային մակարդակում զարգացման անհամաչափությունները պայմանավորված են ինչպես համայնքների օբյեկտիվ (հիմնականում` բնակլիմայական ու աշխարհագրական) առանձնահատկություններով, այնպես էլ դրանց սոցիալ-տնտեսական զարգացման ամբողջ ընթացքով: Համայնքների տնտեսական ու սոցիալական զարգացման անհամաչափությունները պայմանավորված են այնպիսի հիմնական գործոններով, ինչպիսիք են` համայնքի բնակչության թիվը և սոցիալ-ժողովրդագրական կազմը, դրա բարձրությունը ծովի մակարդակից, սահմանամերձությունը, հեռավորությունը տնտեսական զարգացման մոտակա կենտրոնից, տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածքների առկայությունը և վիճակը, դիրքը միջհամայնքային ու հանրապետական նշանակության ճանապարհների նկատմամբ, գյուղատնտեսական նշանակության հողերի քանակն ու որակը, դրանց ոռոգման առանձնահատկությունները, գործող արտադրական հզորությունների քանակը, համայնքի ֆինանսական կարողությունները և այլն:

329. ՀՀ համայնքների 5.35%-ը քաղաքային են, 94.64%-ը` գյուղական: Դրանց 16.5%-ը լեռնային են (գտնվում են ծովի մակերևույթից 1700-2000 մետր բարձրության վրա), իսկ ևս 12.2%-ը` բարձր լեռնային (տեղակայված են ծովի մակերևույթից 2000 և ավելի մետր բարձրության վրա): Համայնքների 20.5%-ը սահմանամերձ են: Համաչափ զարգացման ապահովման գործընթացում կարևոր է հաշվի առնել նաև համայնքների բնակչության թիվը: Ըստ տարբեր հետազոտությունների արդյունքների, համայնքի բնակչության թիվը դրա աղքատության հետ խիստ կոռելացված ցուցանիշ է. փոքր համայնքների աղքատության հավանականությունն ավելի մեծ է: Երկրի 915 համայնքներից 440-ը (438 գյուղական և 2 քաղաքային) կամ 48%-ը ունեն 1000-ից պակաս բնակչություն: Հանրապետության 866 գյուղական համայնքներից 200-ը կամ ընդհանուրի 23%-ն ունեն մինչև 300 բնակիչ: Քաղաքային համայնքները նույնպես բնակչության թվով բավական անհամաչափ են: Մասնավորապես` 49 քաղաքներից 2-ը կամ 4.1%-ն ունեն մինչև 1000 բնակիչ, 1001-5000 բնակիչ ունեն 6 քաղաքներ կամ ընդհանուրի 12.2%-ը, 5001-15000 բնակիչ` 18 քաղաքային համայնքներ կամ ընդհանուրի 36.7%-ը: Ընդհանուր առմամբ` 15000-ից պակաս բնակիչ ունեն 26 քաղաքային համայնքներ կամ քաղաքային համայնքների 53%-ը: Նշված գործոնների բաշխումը մարզային կտրվածքով արդեն իսկ ունի խիստ տարբերություններ, ինչն էլ իր հերթին ազդում է մարզային զարգացման անհամաչափությունների ձևավորման վրա:

 

Աղյուսակ 22. ՀՀ համայնքների բնութագրերն ըստ մարզերի` 2012 թվականին

 

.______________________________________________________________.

|Մարզեր և     |Համայնք-|Այդ թվում` |Սահմանա-|Լեռնային|Մինչև    |

|Երևան  քաղաք |ների    |___________|մերձ    |համայնք-|1000     |

|             |թիվը    |քաղաք|գյուղ|համայնք-|ների    |բնակիչ   |

|             |        |     |     |ների    |թիվը    |ունեցող  |

|             |        |     |     |թիվը    |        |գյուղական|

|             |        |     |     |        |        |համայնք- |

|             |        |     |     |        |        |ների     |

|             |        |     |     |        |        |թիվը     |

|_____________|________|_____|_____|________|________|_________|

|Երևան        |    1   |  1  |    -|    -   |    -   |         |

|_____________|________|_____|_____|________|________|_________|

|Արագածոտն    |  114   |  3  |  111|    2   |   22   |    75   |

|_____________|________|_____|_____|________|________|_________|

|Արարատ       |   97   |  4  |   93|    9   |    2   |    18   |

|_____________|________|_____|_____|________|________|_________|

|Արմավիր      |   97   |  3  |   94|    8   |    -   |    12   |

|_____________|________|_____|_____|________|________|_________|

|Գեղարքունիք  |   92   |  5  |   87|   23   |   28   |    44   |

|_____________|________|_____|_____|________|________|_________|

|Լոռի         |  113   |  8  |  105|    5   |   18   |    64   |

|_____________|________|_____|_____|________|________|_________|

|Կոտայք       |   67   |  7  |   60|    -   |   15   |    20   |

|_____________|________|_____|_____|________|________|_________|

|Շիրակ        |  119   |  3  |  116|   15   |   50   |    68   |

|_____________|________|_____|_____|________|________|_________|

|Սյունիք      |  113   |  7  |  106|   67   |    7   |    86   |

|_____________|________|_____|_____|________|________|_________|

|Վայոց ձոր    |   44   |  3  |   41|   12   |    8   |    24   |

|_____________|________|_____|_____|________|________|_________|

|Տավուշ       |   62   |  5  |   58|   47   |    1   |    27   |

|_____________|________|_____|_____|________|________|_________|

|Ընդամենը     |  915   | 49  |  866|  141   |  157   |   438   |

.______________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ ԱՎԾ հրապարակումներ:

 

330. Համայնքների օբյեկտիվ բնութագրիչները, ինչպես նաև դրանց տնտեսական զարգացման ընթացքը պայմանավորում են դրանց ֆինանսական հնարավորությունների խիստ տարբերություններ: Վերջինները իրենց արտահայտությունն են գտնում համայնքային սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների ձևավորման ու պահպանման, համայնքային ծառայությունների մատուցման հնարավորությունների անհամաչափության մեջ: Փոքր համայնքները, որպես կանոն, ունեն փոքր բյուջեներ, որոնց եկամուտները հնարավորություն չեն տալիս լուծելու ոչ միայն համայնքի զարգացման խնդիրները, այլև նույնիսկ բավարարելու բնակչության կենսական սոցիալական կարիքները: Արդյունքում` առաջանում են համայնքային մակարդակում մարդկային զարգացման ու աղքատության մակարդակների էական տարբերություններ:

331. ՀՀ տարածքային զարգացման առանձնահատկությունների ամփոփ վերլուծությունը վերհանում է հետևյալ մարտահրավերները, որոնք պայմանավորում են տարածքային զարգացման նպատակային քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը`

1) Տնտեսական զարգացման տարածքային անհամաչափությունների խորացում,

2) Սոցիալական զարգացման ու կենսամակարդակի / աղքատության տարածքային անհամաչափությունների խորացում,

3) Տարածքներում, հատկապես` գյուղական վայրերում, ենթակառուցվածքների և մատուցվող համայնքային ու հանրային ծառայությունների բարելավման, հասանելիության ու արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն,

4) Տարածքների զարգացմանն ուղղված պետական, դոնորական և մասնավոր ներդրումների ու ծրագրերի համակարգման ու արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն,

5) Տարածքային կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, մասնավորապես` միջհամայնքային համագործակցության ընդլայնման և համայնքների խոշորացման անհրաժեշտություն,

6) Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման անհրաժեշտություն,

7) Տեղական ինքնակառավարման մակարդակում զարգացման համալիր ծրագրերի մշակման ընդհանուր մեթոդաբանության և դրանց կազմման պրակտիկայի ներդրում,

8) Վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի վարկանիշային բազմաչափ գնահատման մեխանիզմների մշակման անհրաժեշտություն:

 

13. ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐ, ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

332. Տարածքային սոցիալ-տնտեսական զարգացման անհամաչափությունների հետագա խորացումը խոչընդոտում է երկրի ներքին սոցիալական ու տնտեսական կայունությանը և նույնիսկ անվտանգությանը` նպաստելով տնտեսապես թույլ զարգացած տարածքներից բնակչության անցանկալի արտահոսքին: ՈՒստի, տարածքային զարգացման անհամաչափությունների հաղթահարումը, տարածքային համաչափ զարգացումը և դրան ուղղված նպատակային քաղաքականության իրականացումը դիտարկվում է որպես երկրի տարածքային զարգացման գերակայություն թե՛ միջնաժամկետ և թե՛ երկարաժամկետ հեռանկարում:

333. Տարածքային զարգացման նպատակային քաղաքականությունը պետք է ուղղված լինի Երևանից դուրս, տարածքներում` մարզերում ու համայնքներում տնտեսական աճի խրախուսմանը և սոցիալական զարգացմանը: Այն պետք է ապահովի առավել ցածր զարգացում ունեցող տարածքների տնտեսական առաջանցիկ զարգացման տեմպեր և միջնաժամկետ հեռանկարում դրանց զարգացման մակարդակների աստիճանական մոտեցում միջին հանրապետական մակարդակին: Միաժամանակ, այդ քաղաքականությունը պետք է ապահովի նաև տարածքների զարգացման տեմպերի մոտեցումը միմյանց և դրանց համաչափ զարգացումը երկարաժամկետ հեռանկարում:

334. Զարգացման այսպիսի քաղաքականությունը պետք է ներառի մի շարք հիմնարար միջոցառումներ, որոնք կխրախուսեն տարածքներում տնտեսական ու ներդրումային ակտիվության աճը: Դրանց մեջ էական դեր կխաղա ինչպես պետական, այնպես էլ, հատկապես մասնավոր ներդրումների վերաուղղումը Երևանից դեպի ՀՀ տարածքներ` այլ քաղաքներ և գյուղական բնակավայրեր` նպատակ ունենալով խրախուսել ու նպաստել տարածքային «աճի բևեռների» ձևավորմանը: Տնտեսական աճի խրախուսումը ՀՀ տարածքներում կնպաստի կենսամակարդակի, զբաղվածության ու մարդկային զարգացման տարածքային անհամաչափությունների մեղմմանը: Այսպիսով` քաղաքականությունը պետք է ուղղված լինի ՀՀ տարածքների համալիր զարգացմանը:

335. Տարածքային «աճի բևեռները» կարող են ձևավորվել ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական վայրերում, ընդգրկել ինչպես առանձին համայնքներ, այնպես էլ համայնքների խմբեր: Դրանք այն համայնքները կամ դրանց խմբերն են, որտեղ առաջանցիկ տնտեսական ու սոցիալական զարգացման տեմպերի խրախուսումն ու ապահովումը առաջ կբերի մոտակա համայնքների ու, ընդհանուր առմամբ, տարածքի զարգացման տեմպերի արագացում: ՈՒստի, տարածքային զարգացման անհամաչափության հաղթահարումը թելադրում է տարածքային միավորների, մասնավորապես` համայնքների համագործակցություն և միավորում` սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր բնագավառների խնդիրների լուծման շուրջ:

336. Միևնույն ժամանակ, քաղաքականությունը կներառի հատուկ օժանդակության ծրագրեր` ուղղված առավել խոցելի համայնքներին, որոնց առաջանցիկ աճի օբյեկտիվ հնարավորությունները փոքր են:

337. Զարգացման այսպիսի քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ է ունենալ զարգացման անհամաչափությունների գնահատման, ինչպես նաև «աճի բևեռների» ձևավորման հստակ մոտեցումներ: Մասնավորապես` տարածքների, համայնքների և/կամ դրանց խմբերի, մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի բազմագործոն գնահատման չափորոշիչների համակարգ, որը հնարավորություն կտա վեր հանել ինչպես տարածքային զարգացման անհամաչափությունների պատճառներն ու դրսևորումները, այնպես էլ մի կողմից` զարգացման տեսանկյունից ամենաանբարենպաստ վիճակում գտնվող համայնքներն ու տարածքները, իսկ մյուս կողմից` հնարավոր/գծագրվող «աճի բևեռները»:

338. Միևնույն ժամանակ, քաղաքականությունն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ տարածքների, համայնքների և/կամ դրանց խմբերի սոցիալ-տնտեսական զարգացման այնպիսի համալիր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան գնահատել դրանց իրականացման ազդեցությունը` տվյալ տարածքի զարգացման ընդհանուր տեմպերի արագացման վրա:

339. Զարգացման քաղաքականությունը պետք է ապահովի նաև գերազանցապես տարածքներում (Երևանից դուրս) մասնավոր հատվածի հետ սերտ գործընկերության վրա հիմնված տնտեսական, արտադրական ու սոցիալական ենթակառուցվածքների վերականգնումը և/կամ ձևավորումը, ինչպես նաև հիմնարար ծառայությունների հավասար հասանելիությունն ու մատչելիությունը` առաջնահերթությունը տալով այն համայնքներին ու տարածքներին, որոնք առավել հետ են ընկնում իրենց զարգացման տեմպերով և առավել խոցելի են: Այն պետք է ապահովի պետական ներդրումային ծրագրերի ուղղումը տնտեսական, արտադրական և սոցիալական ենթակառուցվածքների «նեղ տեղերի» վերացմանը, որոնք ներկայումս կամ մոտ ապագայում կարող են խոչընդոտել համապատասխան մարզի կամ տարածքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

340. Նկատի ունենալով հանրապետության փոքր ու միջին քաղաքների սոցիալ-տնտեսական զարգացման ցածր տեմպերը, որոնք, որպես արդյունք, առաջ են բերել այս համայնքներում աղքատության զգալիորեն բարձր մակարդակ` միջին հանրապետականի, Երևանի ու գյուղական համայնքների համեմատ, և բնակչության արտահոսք, տարածքային զարգացման նպատակային քաղաքականությունը պետք է նպաստի դրանց զարգացմանը` առավելագույն չափով: Այդ քաղաքների տնտեսական զարգացման տեմպերը պետք է միջնաժամկետ հեռանկարում աստիճանաբար մոտենան միջին հանրապետական զարգացման տեմպերին: Այսպիսով, տարածքային զարգացման անհամաչափությունների մեղմմանը ուղղված քաղաքականության առաջնահերթությունն ու հիմնական թիրախը հանրապետության փոքր ու միջին քաղաքներն են:

341. Հաշվի առնելով գյուղական վայրերի տնտեսական զարգացման ներկա առանձնահատկությունները` գյուղական համայնքների զարգացման անհամաչափությունների մեղմման հարցում քաղաքականությունը պետք է ուղղված լինի նաև այստեղ տնտեսական ու ներդրումային ակտիվության խրախուսմանը, համայնքային ու միջհամայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, համայնքային ու հանրային ծառայությունների հասանելիության ու որակի բարձրացմանը, համայնքների ֆինանսական ինքնուրույնության աճին: Միաժամանակ, կարևորվում են նաև պատվիրակված լիազորությունների ինստիտուտի զարգացման և կիրառման շրջանակների ընդլայնման հարցերը:

342. Տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելուն ուղղված նպատակային համալիր քաղաքականությունը պետք է մի կողմից ապահովի տարածքային ձեռնարկատիրական և ներդրումային միջավայրերի, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման որակի կտրուկ բարձրացումը, իսկ մյուս կողմից` պետություն-տեղական ինքնակառավարում-մասնավոր հատված համագործակցության խրախուսումն ու զարգացումը` տարածքային զարգացման համալիր ծրագրերի իրագործման շուրջ:

343. Քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ է տարածքային զարգացման ֆինանսավորման համակարգի բարելավում, ինչը ենթադրում է մի կողմից տարածքային զարգացմանն ուղղվող պետական միջոցների, իսկ մյուս կողմից` նույն նպատակին ուղղվող դոնոր հանրույթի և մասնավոր ներդրումների համակարգում:

344. Որպես տարածքային զարգացմանն ուղղված համալիր քաղաքականության իրականացման գործիքամիջոց կարող են հանդես գալ այդ նպատակին ծառայող հիմնադրամները, որոնք հիմնված կլինեն պետական, դոնորական ու մասնավոր հատվածի սերտ համագործակցության վրա: Մասնավորապես, միջնաժամկետ հեռանկարում նպատակահարմար է ձևավորել տարածքային զարգացման հիմնադրամ, որի միջոցով հնարավոր կլինի լուծել տարածքային զարգացման հետևյալ հիմնախնդիրները`

1) նպաստել բնակչության նյութական և ոչ նյութական բարեկեցության և զբաղվածության աճին,

2) նպաստել տարածքներում տնտեսական ու ներդրումային ակտիվության աճին և տարածքային «աճի բևեռների» ձևավորմանը,

3) բարելավել ու զարգացնել տարածքներում ենթակառուցվածքների և մատուցվող համայնքային ու հանրային ծառայությունների որակը, հասանելիությունն ու արդյունավետությունը,

4) բարձրացնել տարածքային սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված պետական, դոնոր կազմակերպությունների և մասնավոր ներդրումների ու ծրագրերի նպատակայնությունն ու արդյունավետությունը,

5) օժանդակել տարածքային կառավարման բարեփոխումների իրականացմանը` մասնավորապես միջհամայնքային համագործակցության ընդլայնմանը,

6) նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական ու ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը,

7) օժանդակել համայնքների ու տարածքների զարգացման համալիր ծրագրերի մշակմանը:

345. Տարածքային անհամաչափությունների հարթեցմանն ուղղված քաղաքականության կիրառման արդյունքների կանխատեսումները վկայում են հետևյալը: Եթե հետագա զարգացումը տեղի ունենա ըստ բազային սցենարի (այսինքն` նշված քաղաքականությունը չիրականացվի), ապա այն ենթադրության պայմաններում, որ տնտեսական զարգացման ներկայիս (2009-2011թթ.) մարզային զարգացման միջին տեմպերը կպահպանվեն, միջնաժամկետ հեռանկարում շնչային ՀՆԱ-ների մարզային անհամաչափության բնութագրիչները 2017 թ.-ին` 2011 թ.-ի նկատմամբ կաճեն շուրջ 1.6 անգամ, իսկ 2025-ին` շուրջ 4 անգամ: Ըստ որում, մարզերի 50 տոկոսում կապահովվի միջին հանրապետական շնչային ՀՆԱ-ի մակարդակի 60-70 տոկոսը:

346. Տարածքային զարգացման համալիր քաղաքականության կիրառումը հնարավորություն կտա էապես բարելավել իրադրությունը: Քաղաքականության կիրառման արդյունքում, զարգացման միջին սցենարի պայմաններում նպատակադրվում է, որ հետ ընկնող մարզերի զարգացման տեմպերը կարագանան այնպես, որ դրանց զարգացման մակարդակը միջնաժամկետ հեռանկարում մոտենա միջին հանրապետական զարգացման մակարդակին` այն դեպքում, երբ առավել զարգացած մարզերի ներկայիս միջին տարեկան աճի տեմպերը այդ ընթացքում կպահպանվեն համարյա նույն համամասնությամբ: Ըստ նպատակադրումների, 2017 թ.-ին շնչային ՀՆԱ-ների մարզային մակարդակները (առանց Երևան քաղաքի)` դրանց անընդմեջ աճի պայմաններում, կմոտենան միջին հանրապետական մակարդակին այնպես, որ կազմեն վերջինիս միջին հաշվով շուրջ 85 տոկոսը: Երկարաժամկետ հեռանկարում` 2017 թ.-ին դրանք միջին հաշվով կկազմեն միջին հանրապետական շնչային ՀՆԱ-ի շուրջ 85, 2021-ին` 90, իսկ 2025-ին` 94 տոկոսը: Դա հնարավորություն կտա մարզային զարգացման անհամաչափությունները հասցնել հնարավոր նվազագույնի:

 

Աղյուսակ 23. Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի հարաբերակցությունը միջին հանրապետականի նկատմամբ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում` ըստ զարգացման բազային սցենարի և ըստ տարածքային զարգացման քաղաքականության նպատակադրումների, տոկոս

 

._____________________________________________________________________.

|               |Փաստ |Զարգացման բազային      |Քաղաքականության սցենար |

|               |     |սցենար                 |                       |

|               |_____|_______________________|_______________________|

|               |2012 |2015 |2017 |2021 |2025 |2015 |2017 |2021 |2025 |

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ընդամենը ՀՀ    |100.0|100.0|100.0|100.0|100.0|100.0|100.0|100.0|100.0|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Երևան          |151.7|151.5|152.4|154.0|155.3|136.0|127.6|123.5|121.8|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Արագածոտն      | 82.6| 81.7| 80.1| 77.1| 74.1| 79.0| 79.3| 84.6| 92.0|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Արարատ         | 71.1| 71.4| 71.0| 70.2| 69.7| 74.3| 81.1| 84.1| 87.1|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Արմավիր        | 67.0| 66.5| 65.2| 62.8| 60.6| 68.3| 74.6| 77.4| 80.2|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Գեղարքունիք    | 69.7| 68.7| 66.9| 63.3| 60.0| 75.9| 83.3| 85.6| 87.1|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Լոռի           | 52.7| 53.1| 53.2| 53.4| 53.7| 58.3| 69.3| 91.5|100.5|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Կոտայք         | 78.4| 79.3| 80.0| 81.5| 83.1| 83.4| 90.2| 91.9| 93.5|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Շիրակ          | 59.7| 59.3| 58.5| 56.9| 55.4| 61.4| 70.4| 79.7| 85.6|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Սյունիք        |133.5|136.7|139.0|143.8|149.1|130.6|125.8|119.5|115.8|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Վայոց ձոր      | 57.7| 57.3| 56.7| 55.4| 54.2| 62.7| 71.6| 79.6| 83.3|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Տավուշ         | 62.6| 61.8| 60.9| 59.0| 57.2| 68.2| 78.3| 81.2| 84.2|

|_____________________________________________________________________|

|Հուշագրային հոդված                                                   |

|_____________________________________________________________________|

|Շնչային ՀՆԱ-ի  |     |     |     |     |     |1,684|2,037|3,054|4,612|

|ծրագրային նպա- |     |     |     |     |     |     |     |     |     |

|տակադրումները  |     |     |     |     |     |     |     |     |     |

|ՀՀ-ում, հազար  |     |     |     |     |     |     |     |     |     |

|դրամ           |     |     |     |     |     |     |     |     |     |

._____________________________________________________________________.

 

VI. ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

 

14. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐ

 

347. Բնակչության բարեկեցության աճը և աղքատության հաղթահարումը երկրի մարդկային կապիտալի զարգացման գրավականներից ու ՀԶԾ նպատակներից են:

348. Նախաճգնաժամային տարիներին Հայաստանում տարեցտարի արձանագրվում էր աղքատության մակարդակի անընդմեջ կրճատում (41): Այսպես` 2004-2008 թթ. ընթացքում աղքատության ընդհանուր գծից ցածր գտնվող բնակչության մասնաբաժինը, ընդհանուր առմամբ, կրճատվել է 48.4 տոկոսով, 2008 թ-ին կազմելով 27.6%` 2004 թ.-ի 53.4%-ի փոխարեն (42):

__________________________

41) Աղքատության մակարդակի բոլոր վերլուծությունները հիմնվում են ՀՀ ԱՎԾ «ՀՀ սոցիալական պատկերը և աղքատությունը» հրապարակումների տվյալների վրա: Դրանք, ըստ միջազգայնորեն ընդունված մեթոդաբանության, հաշվարկվում են «Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունների» արդյունքում: Աղքատության մակարդակի հաշվարկման մեթոդաբանական պարզաբանումները մանրամասնորեն բերված են ՀՀ ԱՎԾ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» հրապարակումների մեջ:

42) Ըստ ՀՀ ԱՎԾ «Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունների» արդյունքների, տե՛ս «ՀՀ սոցիալական պատկերը և աղքատությունը», ՀՀ ԱՎԾ, 2013:

 

349. Աղքատության կրճատումը նախաճգնաժամային ժամանակահատվածում մեծապես պայմանավորված էր տնտեսական անշեղ աճով: ՀՆԱ-ի աճի նկատմամբ աղքատության մակարդակի առաձգականության միջին գործակիցը 2004-2008 թթ. կազմել է -0.57, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճը մեկ տոկոսային կետով` պայմանավորել է աղքատության մակարդակի նվազում 0.57 տոկոսային կետով:

350. Ճգնաժամով պայմանավորված տնտեսական անկման հետևանքով 2009 թ-ին գրանցվեց հակառակ միտում` աղքատության մակարդակի աճ: 2009 թ. աղքատ բնակչության մասնաբաժինը 2008 թ-ի նկատմամբ աճեց 23.6 տոկոսով` կազմելով 34.1% (43): 2010 թ. այն շարունակեց աճել` կազմելով 35.8%, իսկ 2011-ին և 2012-ին, պայմանավորված տնտեսության վերականգնման միտումներով, նվազեց` կազմելով համապատասխանաբար 35.0% և 32.4%, սակայն դեռևս չվերադառնալով 2008 թ.-ի մակարդակին: Նույն միտումներն արձանագրվեցին նաև ծայրահեղ աղքատության մակարդակի առումով. աղքատության պարենային գծից ցած գտնվող բնակչության մասնաբաժինը, որը 2004-2008 թթ. ընթացքում կրճատվել էր 2.8 անգամ և 2008 թ.-ին կազմել 1.6%, 2009թ.-ին աճեց, կազմելով 3.6%, իսկ այնուհետև` սկսեց նվազել և 2012 թ.-ին կազմեց 2.8%: Այսպիսով, 2012 թ.-ի դրությամբ, ՀՀ բնակչության մեկ երրորդից քիչ ավելին` 32.4%-ն աղքատ էր, իսկ շուրջ 3%-ը` ծայրահեղ աղքատ:

_______________________

43) Ներկայացված են ՀՀ ԱՎԾ-ի` 2009 թ-ից ի վեր կիրառվող «նոր մեթոդաբանությամբ» հաշվարկված աղքատության մակարդակի տվյալները 2004 և 2008-2012 թթ. համար: Տե՛ս «ՀՀ սոցիալական պատկերը և աղքատությունը», ՀՀ ԱՎԾ, 2013, էջ 37:

 

Գծանկար 11. Աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակի շարժը Հայաստանում 2004-2012 թթ.

_______________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Աղբյուրը` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», ՀՀ ԱՎԾ, 2013թ.:

 

351. 2008-2012թթ. ՀՆԱ-ի նկատմամբ աղքատության մակարդակի առաձգականությունն էապես մեծացավ: 2008-2009թթ.-ին արձանագրված տնտեսական անկման յուրաքանչյուր տոկոսային կետ աղքատության ընդհանուր մակարդակն ավելացրեց 1.61 կետով, 2009-2010թթ.-ին` 2.35, 2010-2011թթ.-ին` 3.20, իսկ 2011-2012թթ.-ին` 11.29 տոկոսային կետով (44):

__________________________

44) Տե՛ս «ՀՀ սոցիալական պատկերը և աղքատությունը», ՀՀ ԱՎԾ, 2012, էջ 33:

 

Գծանկար 12. ՀՆԱ-ի և աղքատության մակարդակի շարժը Հայաստանում 2004-2012 թթ.

 

Աղբյուրը` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», ՀՀ ԱՎԾ, 2013թ.:

_______________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

352. Այսպիսի զարգացումները մեծապես խոչընդոտում են երկրի մարդկային կապիտալի զարգացմանն ինչպես միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում: Երկրում աղքատության մակարդակի աճը պարունակում է աղքատության վերարտադրման, հասարակության բևեռացման աճի, երկրում մարդկային ու, որպես հետևանք` տնտեսական հեռանկարային զարգացման տեմպերին խոչընդոտելու վտանգ: ՈՒստի, աղքատության կրճատումը երկրի զարգացման կարևորագույն գրավականներից մեկն է:

 

Աղյուսակ 24. Բնակչության մեկ շնչի հաշվով միջին ամսական դրամական եկամուտները 2004-2012 թթ.

 

._____________________________________________________________________.

|                           |2004  |2008  |2009  |2010  |2011  |2012  |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Մեկ շնչի հաշվով միջին      |14,450|26,866|28,038|31,553|34,206|39,056|

|ամսական դրամական եկամուտ,  |      |      |      |      |      |      |

|դրամ                       |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Աճը նախորդ տարվա համեմատ, %|  --  |  20.5|   4.4|  12.5|   8.4|  14.2|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Որից`                      |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Եկամուտներ աշխատանքից ու   | 9,770|18,647|18,529|20,112|22,191|25,714|

|գյուղատնտեսական մթերքների  |      |      |      |      |      |      |

|վաճառքից, դրամ             |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Մասնաբաժինը` դրամական      |  67.6|  69.4|  66.1|  63.7|  64.9|  65.8|

|եկամուտների թվում, %       |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Աճը նախորդ տարվա համեմատ, %|  --  |  15.5| - 0.6|   8.5|  10.3|  15.9|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Սոցիալական տրանսֆերտներ    | 1,962| 4,870| 5,615| 5,888| 6,502| 7,192|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Մասնաբաժինը` դրամական      |  13.6|  18.1|  20.0|  18.7|  19.0|  18.4|

|եկամուտների թվում, %       |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Աճը նախորդ տարվա համեմատ, %|  --  |  58.7|  15.3|   4.9|  10.4|  10.6|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Մասնավոր տրանսֆերտներ      | 1,817| 2,692| 2,669| 3,927| 4,127| 4,223|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Մասնաբաժինը` դրամական      |  12.6|  10.0|   9.5|  12.4|  12.1|  10.8|

|եկամուտների թվում, %       |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Աճը նախորդ տարվա համեմատ, %|  --  |  13.4| - 0.9|  47.1|   5.1|   2.3|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Այլ դրամական եկամուտներ    |   901|   657| 1,225| 1,626| 1,386| 1,927|

|___________________________|______|______|______|______|______|______|

|Մասնաբաժինը` դրամական      |   6.2|   2.4|   4.4|   5.2|   4.1|   4.9|

|եկամուտների թվում, %       |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Աճը նախորդ տարվա համեմատ, %|  --  | - 5.7|  86.5|  32.7|- 14.8|  39.0|

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», ՀՀ ԱՎԾ, 2009-2013 թթ.հրապարակումներ:

 

353. Նախաճգնաժամային ժամանակահատվածում, կայուն տնտեսական աճով պայմանավորված, բնակչության եկամուտներն անընդմեջ աճել են: Այսպես` 2004-2008 թթ. բնակչության մեկ շնչի հաշվով միջին ամսական դրամական եկամուտը ամեն տարի, նախորդ տարվա համեմատ, աճել է միջին հաշվով շուրջ 17%-ով: Ըստ որում, այդ եկամուտների շուրջ 70%-ը կազմել են աշխատանքից ու արտադրված գյուղատնտեսական մթերքների վաճառքից ստացված եկամուտները: Աշխատանքային եկամուտները բնակչության դրամական եկամուտների կազմում առաջանցիկ աճ են ունեցել: Սակայն, սկսած 2008 թ-ից, տեղի է ունեցել դրամական, այդ թվում` նաև աշխատանքային եկամուտների աճի տեմպերի անկում: 2009 թ. արդեն բնակչության մեկ շնչի հաշվով միջին ամսական դրամական եկամուտները 2008 թ. համեմատ աճել են ընդամենը 4.4%-ով, իսկ աշխատանքային եկամուտները նույնիսկ կրճատվել են` թե՛ անվանական արժեքով և թե՛ որպես դրամական եկամուտների մասնաբաժին: 2010 թ., տնտեսության աշխուժացմամբ պայմանավորված, միջին շնչային եկամուտների աճը նախորդ տարվա համեմատ արդեն կազմել է 12.5%, 2011-ին աճի տեմպը փոքր-ինչ դանդաղել է, իսկ 2012-ին` հասել 14.2%-ի: Աշխատանքային եկամուտների մասնաբաժինը 2012թ.-ին կազմել է միջին շնչային դրամական եկամուտների շուրջ 66%-ը:

354. Պետության սոցիալական քաղաքականությունը 2008-2012 թվականներին միտված է եղել բնակչության աղքատացման ռիսկի նվազեցմանն ու հատկապես աղքատ բնակչության հնարավորությունների ընդլայնմանը: Չնայած տնտեսական անկման պայմաններում բնակչության աշխատանքային եկամուտների աճի տեմպի կրճատմանը, պետությունը շարունակել է ստեղծված ֆիսկալ ծանր իրավիճակում կատարել իր սոցիալական պարտավորությունները: 2008-2012 թվականներին պետական սոցիալական տրանսֆերտների անվանական արժեքն ու մասնաբաժինը բնակչության դրամական եկամուտների կառուցվածքում կտրուկ աճել են: Եթե 2004-2007 թթ. սոցիալական տրանսֆերտները կազմել են շնչային դրամական ամսական եկամուտների շուրջ 14%-ը, ապա 2008-2012 թվականներին` միջին հաշվով 19%-ը: Սա պայմանավորված է սոցիալական ու ապահովագրական կենսաթոշակների, ինչպես նաև ընտանեկան ու այլ նպաստների միջին չափերի ավելացմամբ:

 

Գծանկար 13. Բնակչության մեկ շնչի հաշվով միջին ամսական դրամական եկամուտների կառուցվածքը 2004-2012 թթ.

_______________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Աղբյուրը` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», ՀՀ ԱՎԾ, 2009-2013 թթ.:

 

355. Վարվող սոցիալական քաղաքականությունն ուղղված է նաև եկամուտների բաշխման անհավասարության մեղմմանը: Սոցիալական տրանսֆերտները` որպես եկամտի ու գոյատևման աղբյուր, հատկապես կարևոր են աղքատ բնակչության համար: 2012 թ. դրանք կազմել են բնակչության ամենաաղքատ 20%-ի շնչային դրամական ամսական եկամուտների շուրջ կեսը` 48%-ը, այն դեպքում, երբ աշխատանքային եկամուտներն այս դեցիլներում կազմել են դրանց ընդամենը շուրջ 36%-ը: Ըստ որում` 2008թ. համեմատ, 2012 թ. ամենաաղքատ 2 դեցիլներում սոցիալական տրանսֆերտների մասնաբաժինն աճել է շուրջ 4 տոկոսային կետով: Սոցիալական տրանսֆերտների թե՛ մասնաբաժինը և թե՛ 2008-2012 թվականների աճը առավել հարուստ դեցիլներում անհամեմատ ավելի փոքր է եղել: Այսպես` 2012թ. սոցիալական տրանսֆերտները կազմել են բնակչության ամենաբարեկեցիկ 20%-ի շնչային դրամական եկամուտների ընդամենը շուրջ 9.5%-ը, իսկ 2008թ. համեմատ դրանց մասնաբաժինը համարյա չի փոփոխվել:

 

Գծանկար 14. Բնակչության շնչային դրամական եկամտի կառուցվածքը 2004-2012 թթ.` ըստ եկամտային դեցիլների խմբերի, %

_______________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Աղբյուրը` ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (ՏՏԿԱՀ-ների արդյունքներ):

 

356. Չնայած բնակչության միջին շնչային եկամուտների անվանական արժեքը անընդհատ աճել է, հետազոտությունները ցույց են տալիս, որ 2009-ին` 2008 թ. համեմատ, միջին ամսական շնչային սպառողական ծախսերը կրճատվել են 4.2%-ով, 2010 թ-ին փոքր-ինչ աճել են` չհասնելով սակայն 2008 թ. մակարդակին, իսկ դրանից հետո աճել են այնպես, որ 2012-ին գերազանցել են 2008 թ.-ի մակարդակը 21%-ով (2012 թ-ին` 34,921 դրամ, 2010 թ-ին` 28,646 դրամ, 2009 թ.` 27,667 և 2008 թ.` 28,878 դրամ) (45): Բնակչության սպառողական ծախսերի շուրջ կեսը` 50%-ը, 2008-2012 թթ. կազմել են սննդամթերքի ծախսերը:

_________________________

45) Աղբյուրը` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», ՀՀ ԱՎԾ, 2009-2013 թթ.:

 

357. Տնտեսական անկումն ու աղքատության աճը պայմանավորել է թիրախային սոցիալական խմբերի աղքատության մակարդակների աճ ևս: 2009-2010 թթ. ընթացքում աճել է մինչև 5 տարեկան երեխաների, կենսաթոշակառուների, զբաղվածների, այդ թվում` վարձու աշխատողների և ինքնազբաղվածների աղքատությունը: 2011-ին նշված խմբերում աղքատության մակարդակները փոքր-ինչ նվազել են, բացի մինչև 5 տարեկան երեխաների խմբից, որտեղ այն շարունակել է աճել: 2012 թ-ին աղքատ է եղել մինչև 5 տարեկան երեխաների շուրջ 39%-ը, ինքնազբաղվածների շուրջ 29%-ը, վարձու աշխատողների 23%-ը, կենսաթոշակառուների շուրջ 38%-ը: Մինչդեռ, երկրում հատուկ քաղաքականություններ են վարվել կենսաթոշակառուների ու վարձու աշխատողների աղքատության կրճատման համար: Մասնավորապես` դրանք ուղղված են ինչպես զբաղվածության աճին, այնպես էլ կենսաթոշակների ու նպաստների և միջին ու նվազագույն աշխատավարձի չափերի բարձրացմանն ու դրանց` նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի հետ հետզհետե համաձայնեցմանը: Այս քաղաքականությունները անուղղակիորեն պետք է նպաստեին նաև երեխաների աղքատության կրճատմանը: Բնական է, որ անկման ու ճգնաժամի ազդեցությամբ նշված քաղաքականությունները լիովին իրականացնել հնարավոր չի եղել: ՈՒստի, նպատակային խմբերում աղքատության աճը, մասնավորապես, բացատրվում է դրանով: Սակայն այն բացատրվում է նաև աղքատության մեջ հայտնված ընտանիքների կառուցվածքով, դրանցում աշխատող անդամների, երեխաների ու թոշակառուների ներկայացվածությամբ: Բնակչության թիրախային խմբերում աղքատության մակարդակի աճը թելադրում է վերջիններիս ուղղված նպատակային քաղաքականությունների ուժեղացում, և ՀԶԾ-ն համալիր մոտեցում ունի այս խնդրին` իր բոլոր դրսևորումներով:

 

Աղյուսակ 25. Բնակչության առանձին խմբերի աղքատության ցուցանիշները 2004-2012թթ.

 

._______________________________________________________________.

|Տարիներ |Աղքատության մակարդակը բնակչության առանձին խմբերում, % |

|        |______________________________________________________|

|        |Մինչև  5|Կենսաթոշակառուներ |Վարձու    |Ինքնազբաղվածներ|

|        |տարեկան |                  |աշխատողներ|               |

|        |երեխաներ|                  |          |               |

|________|________|__________________|__________|_______________|

|2004    |  41.9  |       33.2       |   27.5   |    31.0       |

|________|________|__________________|__________|_______________|

|2005    |  34.9  |       30.0       |   22.7   |    27.3       |

|________|________|__________________|__________|_______________|

|2006    |  35.3  |       26.5       |   21.3   |    23.9       |

|________|________|__________________|__________|_______________|

|2007    |  33.2  |       27.6       |   20.0   |    20.8       |

|________|________|__________________|__________|_______________|

|2008    |  32.0  |       34.5       |   20.7   |    23.3       |

|________|________|__________________|__________|_______________|

|2009    |  39.6  |       39.9       |   25.5   |    29.7       |

|________|________|__________________|__________|_______________|

|2010    |  42.7  |       38.7       |   28.0   |    29.8       |

|________|________|__________________|__________|_______________|

|2011    |  45.3  |       35.3       |   26.8   |    28.7       |

|________|________|__________________|__________|_______________|

|2012    |  38.8  |       37.5       |   23.4   |    28.9       |

._______________________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», ՀՀ ԱՎԾ, 2005, 2008- 2013 թթ.:

 

358. Նախաճգնաժամային ժամանակաշրջանում տնտեսական աճը միտված է եղել աղքատներին: Չնայած 2004-2008 թթ. ամենաաղքատ 20% բնակչության եկամուտների կառուցվածքում տնտեսական աճով պայմանավորված (աշխատանքային և գյուղմթերքների վաճառքից ստացվող) եկամուտները համեմատաբար փոքր ներկայացվածություն են ունեցել (շուրջ 37%), այնուամենայնիվ, դրանք աճել են ավելի արագ, քան նրանց ընդհանուր դրամական եկամուտները: Իսկ մյուս կողմից` աղքատ բնակչության ընդամենը դրամական եկամուտները նկատելիորեն ավելի արագ են աճել` ոչ աղքատ բնակչության եկամուտների համեմատ: Այսպես` 2004-2008թթ. ամբողջ ընթացքում մեկ շնչի հաշվով միջին ամսական դրամական եկամուտը բնակչության ամենաաղքատ երկու դեցիլներում աճել 2.3 անգամ, իսկ ամենաապահով երկու դեցիլների շրջանում` 1.7 անգամ: Նույն ընթացքում մեկ շնչի հաշվով միջին ամսական` տնտեսական աճով պայմանավորված եկամուտը բնակչության ամենաաղքատ երկու դեցիլներում աճել է 2.4 անգամ, իսկ ամենաապահով երկու դեցիլների շրջանում` 1.8 անգամ: Այս ընթացքում եկամտային անհավասարությունն ու ոչ աղքատների ու աղքատների միջև եկամտային խզումը կրճատվել է` 20% ամենաապահով բնակչության դրամական եկամուտները 2004թ. գերազանցել են 20% ամենաաղքատ բնակչության եկամուտները 10.6 անգամ, իսկ 2008թ.` արդեն 7.8 անգամ: 2004-2008թթ. ընթացքում կրճատվել է նաև եկամուտների համակենտրոնացման Ջինիի գործակիցը: 2009-2012թթ. աղքատության աճի հետ միասին տեղի է ունեցել նաև անհավասարության ցուցանիշների աճ: 20% ամենաապահով բնակչության դրամական եկամուտները 2012 թ-ին գերազանցել են 20% ամենաաղքատ բնակչության եկամուտները 8.5 անգամ, իսկ եկամուտների համակենտրոնացման Ջինիի գործակիցը կազմել է 0.372: Սա նշանակում է, որ տնտեսական ճգնաժամը ավելի մեծ չափով ազդել է բնակչության առավել աղքատ խավերի վրա: Վերջինս պայմանավորված է եղել 2008 թ-ից հետո բնակչության առավել աղքատ հատվածում տնտեսական աճով պայմնավորված եկամուտների ու մասնավոր տրանսֆերտների ավելի կտրուկ կրճատմամբ:

 

Աղյուսակ 26. Եկամուտների բաշխման անհավասարության ցուցանիշները 2004-2012 թթ.

 

._____________________________________________________________________.

|                                 |2004 |2008 |2009 |2010 |2011 |2012 |

|_________________________________|_____|_____|_____|_____|_____|_____|

|20% ամենաապահով բնակչության և    | 10.6|  7.8|  8.0|  8.0|  8.0|  8.5|

|20% ամենաաղքատ բնակչության       |     |     |     |     |     |     |

|դրամական եկամուտների             |     |     |     |     |     |     |

|հարաբերակցությունը (անգամ)       |     |     |     |     |     |     |

|_________________________________|_____|_____|_____|_____|_____|_____|

|10% ամենաապահով բնակչության և    | 20.8| 14.1| 14.5| 14.2| 14.8| 15.9|

|10% ամենաաղքատ բնակչության       |     |     |     |     |     |     |

|դրամական եկամուտների             |     |     |     |     |     |     |

|հարաբերակցությունը (անգամ)       |     |     |     |     |     |     |

|_________________________________|_____|_____|_____|_____|_____|_____|

|Եկամուտների համակենտրոնացման     |0.395|0.339|0.355|0.362|0.371|0.372|

|Ջինիի գործակից                   |     |     |     |     |     |     |

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», ՀՀ ԱՎԾ, 2007, 2008, 2010-2013 թթ.:

 

15. ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ

 

359. Աղքատության մակարդակի էական տարբերությունները երկրի տարբեր մարզերում, գյուղում ու քաղաքում` պահպանվում են և նույնիսկ` խորանում: Հայաստանում աղքատությունը և ծայրահեղ աղքատությունը թե՛ նախաճգնաժամային ժամանակահատվածում և թե՛ դրանից հետո, որպես կանոն, առավել տարածված է փոքր ու միջին քաղաքային բնակավայրերում (բոլոր քաղաքային բնակավայրերը` առանց մայրաքաղաք Երևանի): Այստեղ 2012 թ-ին աղքատության մակարդակը բարձր է եղել հանրապետական ցուցանիշից 7.8 տոկոսային կետով` կազմելով շուրջ 40%: Երևանն այս տեսանկյունից կայունորեն մնում է ամենաբարենպաստ վիճակում և 2012 թ-ին գրանցված աղքատության մակարդակն (25.6%) այստեղ ամենահամեստն է եղել: Արդյունքում, բնակչության բարեկեցության մակարդակների տարբերությունները Երևանի, ՀՀ այլ քաղաքների ու գյուղական բնակավայրերի միջև էլ ավելի են սրվել:

 

Աղյուսակ 27. Աղքատության մակարդակի տարածքային շարժը Հայաստանում 2008-2012 թթ.

 

._____________________________________________________________________.

|                                |2008 |2009 |2010 |2011 |2012 |2008- |

|                                |     |     |     |     |     |2012  |

|                                |     |     |     |     |     |աճը,  |

|                                |     |     |     |     |     |տոկո- |

|                                |     |     |     |     |     |սային |

|                                |     |     |     |     |     |կետ   |

|_____________________________________________________________________|

|                    Աղքատության մակարդակ, %                          |

|_____________________________________________________________________|

|Երևան                           |20.1 | 26.7| 27.1| 27.5| 25.6|   5.5|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|______|

|Այլ քաղաքներ                    |35.8 | 41.5| 45.4| 43.6| 40.2|   4.4|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|______|

|Ընդամենը` քաղաքային բնակավայրեր |27.6 | 33.7| 35.7| 35.2| 32.5|   4.9|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|______|

|Գյուղական բնակավայրեր           |27.5 | 34.9| 36.0| 34.5| 32.1|   4.6|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|______|

|Ընդամենը` Հայաստան              |27.6 | 34.1| 35.8| 35.0| 32.4|   4.8|

|_____________________________________________________________________|

|          Այդ թվում` ծայրահեղ աղքատության մակարդակ, %                |

|_____________________________________________________________________|

|Երևան                           |  1.1|  2.1|  2.2|  2.7|  2.2|   1.1|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|______|

|Այլ քաղաքներ                    |  2.8|  7.4|  6.1|  6.6|  4.4|   1.6|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|______|

|Ընդամենը` քաղաքային բնակավայրեր |  1.9|  4.6|  4.1|  4.6|  3.2|   1.3|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|______|

|Գյուղական բնակավայրեր           |  1.2|  1.7|  1.1|  2.2|  2.1|   0.9|

|________________________________|_____|_____|_____|_____|_____|______|

|Ընդամենը` Հայաստան              |  1.6|  3.6|  3.0|  3.7|  2.8|   1.2|

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», ՀՀ ԱՎԾ, 2011 և 2013 թ.:

 

360. Աղքատության մակարդակի տարածքային տարբերություններն ու դրանց սրումը թելադրում է երկրի տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելուն ուղղված նպատակային քաղաքականության մշակումն ու իրականացումը դիտարկել որպես երկրի տարածքային զարգացման գերակայություն: Ծրագիրը նպատակադրում է ակտիվ տարածքային զարգացման քաղաքականության ներդրման միջոցով երկարաժամկետ հեռանկարում երկրում հասնել ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ բնակչության կենսամակարդակի` աղքատության մակարդակների տարածքային տարբերությունների նշանակալի կրճատման ու հարթեցման: Ծրագրով նախատեսված մակրոտնտեսական շրջանակը, տնտեսական, սոցիալական ու տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելուն ուղղված քաղաքականությունները երկարաժամկետ հեռանկարում պետք է բերեն աղքատության առավել արագ ու նշանակալի կրճատում փոքր ու միջին քաղաքներում և գյուղում, և այդ հիմքի վրա` բնակչության կենսամակարդակի տարածքային տարբերությունների մեղմացում:

361. Հարկ է նշել նաև, որ 2008-2012 թ. (46) ընթացքում ՀՀ բոլոր մարզերում տեղի է ունեցել աղքատության մակարդակի աճ, իսկ դրանց միջմարզային շեղումները կամ անհամաչափության բնութագրիչներն աճել են:

_________________________

46) Աղքատության մակարդակների ՀՀ ԱՎԾ հրապարակած ցուցանիշները մարզային կտրվածքով համադրելի չեն 2004-2007 և 2008-2012 թթ. համար, ուստի այստեղ դիտարկվել են միայն 2008-2012 թթ. միտումները:

 

Աղյուսակ 28. Աղքատության մակարդակի մարզային շարժը Հայաստանում 2008-2012 թթ.

 

._________________________________________________.

|                                   |2008   | 2012|

|___________________________________|_______|_____|

|Ընդամենը Հայաստան                  |   27.6| 32.4|

|___________________________________|_______|_____|

|Երևան                              |   20.1| 25.6|

|___________________________________|_______|_____|

|Արագածոտն                          |   20.3| 21.2|

|___________________________________|_______|_____|

|Արարատ                             |   31.3| 34.6|

|___________________________________|_______|_____|

|Արմավիր                            |   24.5| 34.3|

|___________________________________|_______|_____|

|Գեղարքունիք                        |   32.0| 35.5|

|___________________________________|_______|_____|

|Լոռի                               |   34.2| 38.7|

|___________________________________|_______|_____|

|Կոտայք                             |   39.5| 42.5|

|___________________________________|_______|_____|

|Շիրակ                              |   42.4| 46.0|

|___________________________________|_______|_____|

|Սյունիք                            |   20.3| 25.6|

|___________________________________|_______|_____|

|Վայոց ձոր                          |   21.1| 20.7|

|___________________________________|_______|_____|

|Տավուշ                             |   23.2| 27.5|

|_________________________________________________|

|Անհամաչափության բնութագրիչներ                    |

|_________________________________________________|

|Մարզային (ներառյալ` Երևանը)  միջինը|   28.1| 32.1|

|___________________________________|_______|_____|

|Ինդեքս, 2008թ. =100                |  100.0|114.2|

|___________________________________|_______|_____|

|Անհամաչափության միջակայք           |   22.3| 25.3|

|___________________________________|_______|_____|

|Ինդեքս, 2008թ. =100                |  100.0|113.5|

|___________________________________|_______|_____|

|Միջին բացարձակ շեղում              |    7.1|  7.2|

|___________________________________|_______|_____|

|Ինդեքս, 2008թ. =100                |  100.0|101.4|

._________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», ՀՀ ԱՎԾ, 2013 թ.:

 

362. Առավել աղքատ է աղետի գոտին` Շիրակի, Կոտայքի, Լոռու մարզերը: Այստեղ աղքատները կազմում են բնակչության 39-46 տոկոսը: Առավել բարենպաստ վիճակում են Վայոց Ձորի, Արագածոտնի մարզերը և Երևանը, որտեղ աղքատները կազմում են բնակչության 20-25 տոկոսը: Հետևաբար, նպատակային տարածքային զարգացման քաղաքականության մշակումն ու ներդրումը անհրաժեշտ է նաև բնակչության կենսամակարդակի մարզային տարբերությունների հարթեցման առումով:

 

16. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐԸ

 

363. Այսպիսով, 2012 թ. դրությամբ աղքատ է եղել բնակչության 32.4%-ը, իսկ ծայրահեղ աղքատ` 2.8%-ը: Անհավասարության Ջինիի գործակիցն աճել է մինչև 0.372-ի: Այս իրավիճակը ծնում է ծանրակշիռ սոցիալական հիմնահարցեր, որոնք կարող են մի կողմից վտանգել երկրի սոցիալական կայունությունը, իսկ մյուս կողմից` խոչընդոտել տնտեսության հետագա զարգացմանը` միջինժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում:

364. Առաջ եկած նոր միտումները, ինչպես նաև աղքատության ու անհավասարության դինամիկան վկայում են, որ տնտեսական ու սոցիալական քաղաքականությունները պետք է տնտեսական աճն ու վերաբաշխումը ավելի նպատակայնորեն ուղղեն աղքատ խավերի եկամուտների ուղղակի ու անուղղակի աճին և, այդպիսով` աղքատության ու անհավասարության կրճատմանը: Միևնույն ժամանակ, պետք է մշակվեն տարածքային սոցիալ-տնտեսական համաչափ զարգացման ու աղքատության տարածքային անհամաչափությունները մեղմելուն ուղղված քաղաքականություններ:

365. Հասարակությունում եկամուտների բևեռացվածությունը խնդիր է ինչպես սոցիալական արդարության, այնպես էլ տնտեսական խթանների ստեղծման առումով: Հիմնախնդրի մեղմման առումով սոցիալական քաղաքականության ուղղակի միջոցառումները զուգորդվելու են տնտեսական քաղաքականության այնպիսի գործիքներով և լծակներով, ինչպիսիք են ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղակի աջակցությունը, ինչպես նաև զբաղվածության խթանումը այնպիսի ոլորտներում, որոնք խոստանում են հարաբերականորեն ավելի բարձր աշխատավարձի մակարդակ (օրինակ` տեղեկատվական տեխնոլոգիաներ, վերամշակող արդյունաբերություն):

366. Ծրագրի մակրոտնտեսական շրջանակի ու պետական ծախսերի, մասնավորապես` սոցիալական պաշտպանության ծախսերի գերակայությունների ու առաջնահերթությունների նպատակադրումները հնարավորություն են տալիս սահմանելու աղքատության մակարդակի նպատակային ցուցանիշները միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: Կիրառվելիք տնտեսական ու սոցիալական քաղաքականության հիման վրա Ծրագիրը նախատեսում է 2017 թ-ին աղքատության մակարդակը երկրում հասցնել շուրջ 24%-ի (2012-ի` 32.4-ի փոխարեն), 2021-ին` շուրջ 18%-ի, իսկ 2025-ին շուրջ` 13%-ի: Ծայրահեղ աղքատության պարագայում Ծրագիրը նախատեսում է 2017 թ-ին այն հասցնել 2.4%-ի (2012-ի` 2.8-ի փոխարեն), 2021-ին` 2.1%-ի, իսկ 2025-ին` 1.8%-ի` ըստ Էության լուծելով այս հիմնախնդիրը: Ծրագիրը նախատեսում է նաև անհավասարության կրճատումը երկրում և նրա առանձին տարածքային միավորների միջև:

367. Աղքատության կրճատման հիմնական գործոնները կլինեն տնտեսական աճով պայմանավորված բնակչության աշխատանքային եկամուտների աճը, այդ թվում` աղքատ բնակչության աշխատանքային եկամուտների առաջանցիկ աճը, ինչպես նաև սոցիալական ապահովագրությանն ու սոցիալական աջակցությանն ուղղված պետական ծախսերի ու դրանց նպատակայնության աճը:

 

Աղյուսակ 29. Աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշները

 

._____________________________________________________________________.

|                           |      Փաստ          |Նպատակային          |

|                           |                    |ցուցանիշներ         |

|                           |                    |                    |

|___________________________|____________________|____________________|

|                           | 2010 | 2011 | 2012 | 2017 | 2021 | 2025 |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Աղքատներ, տոկոս`           |  35.8|  35.0|  32.4|  23.7|  18.1|  13.0|

|բնակչության թվից           |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Ծայրահեղ աղքատներ, տոկոս`  |   3.0|   3.7|   2.8|   2.4|   2.1|   1.8|

|բնակչության թվից           |      |      |      |      |      |      |

|_____________________________________________________________________|

|                     Հուշագրային հոդվածներ                           |

|_____________________________________________________________________|

|Աղքատության վերին ընդհանուր|33,517|36,158|37,044|43,218|48,642|54,747|

|շեմ/գիծ, դրամ/ամիս         |      |      |      |      |      |      |

|___________________________|______|______|______|______|______|______|

|Ծայրահեղ/պարենային         |19,126|21,306|21,732|25,354|28,536|32,118|

|աղքատության շեմ, դրամ/ամիս |      |      |      |      |      |      |

._____________________________________________________________________.

 

368. Ինչ վերաբերում է բնակչության առանձին թիրախային խմբերի աղքատության մակարդակին, ապա Ծրագիրը նպատակադրում է աղքատության կրճատում երեխաների, կենսաթոշակառուների և զբաղվածների` վարձու աշխատողների ու ինքնազբաղվածների շրջանում: Մասնավորապես` աղքատ, այդ թվում` զբաղված աղքատ բնակչության աշխատանքային եկամուտների աճն ապահովելու նկատառումով Ծրագիրը նախատեսում է նվազագույն աշխատավարձի շարունակական աճ այն հաշվով, որ աղքատության վերին շեմի նկատմամբ դրա հարաբերակցությունն անընդմեջ աճի: Դրա արդյունքում նվազագույն զուտ աշխատավարձը, որը 2010-2012 թթ. կազմում էր աղքատության վերին շեմի շուրջ 89-90%-ը, 2017 թ-ին կկազմի դրա շուրջ 160%-ը, 2021 թ-ին` 190%-ը, իսկ 2025 թ-ին` 240%-ը:

369. Կենսաթոշակառուների (ու նրանց ընտանիքների) աղքատության մակարդակի կրճատումն ապահովելու առումով` Ծրագիրը նախատեսում է աշխատանքային կենսաթոշակների միջին մակարդակի անընդմեջ աճ` ինչի հետևանքով վերջինս 2017 թ-ին կկազմի աղքատության վերին շեմի շուրջ 125%-ը, 2021 թ-ին` 155%-ը, իսկ 2025 թ-ին` շուրջ 200%-ը:

 

VII. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

17. ԻՐԱՎԻՃԱԿ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐ

 

370. Սոցիալական պաշտպանությունը ՀՀ պետական քաղաքականության գերակա ուղղություններից է: Սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակը պետության կողմից երկրի բնակչության որոշակի ռիսկերին դիմագրավելու կամ որոշակի կարիքներ հոգալու հնարավորությունների ընդլայնումն է: Այն իրականացնում է սոցիալական աջակցության, սոցիալական ապահովության ու ապահովագրության խիստ որոշակի նպատակային քաղաքականություն` ուղղված երկրում աղքատության կրճատմանը, անհավասարության մեղմմանը, արժանավայել ծերության ապահովմանը, բնակչության խոցելի խավերի հնարավորությունների ընդլայնմանն ու նրանց որոշակի սոցիալական երաշխիքների ապահովմանը, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը:

371. Սոցիալական պաշտպանության ոլորտում ներկայումս ներդրվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ: Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման հիմքում դիմողի (քաղաքացի կամ ընտանիք) գնահատված սոցիալական կարիքներն են, որոնց համարժեք սոցիալական ծառայությունները տրամադրելու են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական հատվածի կազմակերպությունները (հասարակական կազմակերպություններ)` համագործակցության համաձայնագրի շրջանակներում, այդ թվում` պետական և տեղական սոցիալական ծրագրերի շրջանակներում: Տեղական սոցիալական ծրագրերը կազմվում են համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների (ՀՍԾՏԿ) աջակցությամբ համայնքների ղեկավարների կողմից համայնքի սոցիալական կարիքների գնահատման արդյունքներով:

372. ՀՍԾՏԿ-ները գործում են մեկ պատուհանի սկզբունքով: Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման շրջանակներում արդեն իսկ գործարկվել են 18 համալիր ՀՍԾՏԿ, որոնք տեղակայվել են վերանորոգված, համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաներով և համակարգչային տեխնիկայով զինված շենքերում (հանրապետությունում դրանց թիվը կազմելու է 56): ՀՍԾՏԿ-ներում տեղակայվել են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը, սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումը, զբաղվածության տարածքային կենտրոնը և բժշկասոցիալական փորձաքննության բաժինը: ՀՍԾՏԿ-ն դիմումներն ընդունում է միասնական ընդունարանում, ունի փաստաթղթաշրջանառության միասնական համակարգ:

373. Այդ նպատակների համար սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական ծախսերը 2010-2013 թթ. անվանական արտահայտությամբ անընդհատ ավելացել են: 2010-2011 թթ. և 2013-ին դրանք կազմել են պետական բյուջեի փաստացի ծախսերի շուրջ 26%-ը, իսկ 2012 թ.` շուրջ մեկ երրորդը` 29%-ը: Սոցիալական պաշտպանությանն ուղղված ծախսերի գերակշիռ մասը` շուրջ 70%-ը, 2010-2014 թթ. կազմում են ծերության, գլխավորապես` կենսաթոշակների գծով ծախսերը:

 

Աղյուսակ 30. Սոցիալական պաշտպանության համակարգի ֆինանսավորման ցուցանիշները 2010-2014 թթ.

 

._____________________________________________________________________.

|                                     |2010 |2011 |2012   |2013 |2014 |

|_____________________________________|_____|_____|_______|_____|_____|

|Սոցիալական պաշտպանության պետական     |244.2|256.2|  291.7|297.4|362.0|

|բյուջեի ծախսեր` անվանական            |     |     |       |     |     |

|արտահայտությամբ, մլրդ. դրամ          |     |     |       |     |     |

|_____________________________________|_____|_____|_______|_____|_____|

|Սոցիալական պաշտպանության պետական     |  7.0|  6.8|    7.3|  7.0|  7.7|

|բյուջեի ծախսեր` ՀՆԱ նկատմամբ, %      |     |     |       |     |     |

|_____________________________________|_____|_____|_______|_____|_____|

|Սոցիալական պաշտպանության ծախսեր`     | 25.6| 26.0|   29.0| 26.0| 29.0|

|պետական բյուջեի ծախսերի նկատմամբ, %  |     |     |       |     |     |

|_____________________________________________________________________|

|               Որից ըստ հոդվածների` (մլրդ. դրամ)                     |

|_____________________________________________________________________|

|Վատառողջություն և                    |  1.4|  1.2|    1.2|  1.2|  1.3|

|անաշխատունակություն                  |     |     |       |     |     |

|_____________________________________|_____|_____|_______|_____|_____|

|Ծերություն                           |178.5|188.4|  199.0|200.0|254.7|

|_____________________________________|_____|_____|_______|_____|_____|

|Հարազատին կորցրած անձինք             |  0.1|  0.1|    4.8|  4.8|  5.1|

|_____________________________________|_____|_____|_______|_____|_____|

|Ընտանիքի անդամներ և  զավակներ        | 44.0| 43.5|   47.1| 50.9| 57.5|

|_____________________________________|_____|_____|_______|_____|_____|

|Գործազրկություն                      |  5.6|  4.1|    2.8|  2.3|  2.4|

|_____________________________________|_____|_____|_______|_____|_____|

|Բնակարանային ապահովում               |  1.0|  0.7|    4.8|  2.6|  0.5|

|_____________________________________|_____|_____|_______|_____|_____|

|Սոցիալական հատուկ արտոնություններ    |  5.1|  9.3|   10.6|  9.5| 11.2|

|(այլ դասերին չպատկանող)              |     |     |       |     |     |

|_____________________________________|_____|_____|_______|_____|_____|

|Սոցիալական պաշտպանություն (այլ       |  8.5|  8.7|   21.4| 26.0| 29.5|

|դասերին չպատկանող)                   |     |     |       |     |     |

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը` 2010-2013 թթ. ՀՀ պետական բյուջեի փաստացի և 2014թ-ի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված պլանային ծախսերը:

 

18. ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐ

 

374. Աղքատության կրճատմանը, անհավասարության մեղմմանը, արժանավայել ծերության ապահովմանը, բնակչության խոցելի խավերի հնարավորությունների ընդլայնմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նպատակային սոցիալական պաշտպանության քաղաքականությունը Ծրագրի գերակայություններից մեկն է: Այդ ոլորտում հիմնական առաջնահերթություններն են`

1) սոցիալապես անապահով և խոցելի, նաև նպատակային/թիրախային խավերին սոցիալական աջակցության` ինչպես դրամական օժանդակության, այնպես էլ սոցիալական ծառայությունների համալիր փաթեթների թիրախային ու հասցեական տրամադրումը (միջնաժամկետ հեռանկարում աստիճանական անցում կատարելով առավելապես սոցիալական ծառայությունների համալիր փաթեթների տրամադրմանը),

2) արժանապատիվ ծերության ապահովումը` ներառյալ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը,

3) ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը նպաստող սոցիալական աջակցությունը:

375. Նկատի ունենալով, որ սոցիալական պաշտպանությունը պետական քաղաքականության գերակա ուղղություններից է, ինչպես նաև ելնելով Ծրագրի ընդհանուր գերակայություններից ու նպատակադրումներից` Ծրագիրը նախատեսում է անվանական արտահայտությամբ սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական ծախսերի անընդմեջ աճ: Դա իր հերթին նշանակում է, որ ամենատարբեր սոցիալական նպաստներն ու կենսաթոշակներն ավելանալու են:

376. 2017-2025 թթ. ՀՀ համախմբված բյուջեի` սոցիալական պաշտպանությանն ուղղված ծախսերը կպահպանվեն ՀՆԱ-ի շուրջ 8-9 տոկոսի սահմաններում, իսկ որպես համախմբված բյուջեի ծախսերի մասնաբաժին` 29-30%-ի սահմաններում: 2017 թ-ին, 2013 թ. համեմատ, անվանական արտահայտությամբ այդ ծախսերը կաճեն 1.7, իսկ 2021 թ.` 2.5 անգամ:

377. Սոցիալական պաշտպանության պետական ծախսերի գերակշիռ մասն ուղղված կլինի կենսաթոշակային ապահովմանը, որը, սկսած 2014 թ-ից, կներառի նաև կուտակային կենսաթոշակային համակարգի ծախսերը: Կենսաթոշակային ապահովմանն ուղղված միջոցների մասնաբաժինը սոցիալական պաշտպանության ընդհանուր ծախսերում 2017-2025 թթ. կկազմի 75-80%:

 

Աղյուսակ 31. Սոցիալական պաշտպանության համակարգի ֆինանսավորման հիմնական նպատակային ցուցանիշները 2010-2025 թթ.

 

._____________________________________________________________________.

|                                     |Փաստ,      |Պլան Նպատակային    |

|                                     |նախնական   |ցուցանիշներ        |

|                                     |___________|___________________|

|                                     |2013 |2014 |2017 |2021 |2025   |

|_____________________________________|_____|_____|_____|_____|_______|

|Համախմբված բյուջեի` սոցիալական       |300.7|365.3|507.5|777.4|1,227.3|

|պաշտպանության ծախսերը, մլրդ դրամ     |     |     |     |     |       |

|_____________________________________|_____|_____|_____|_____|_______|

|Համախմբված բյուջեի ծախսերի           | 25.7| 28.4| 30.5| 29.3|   29.9|

|նկատմամբ, %                          |     |     |     |     |       |

|_____________________________________|_____|_____|_____|_____|_______|

|ՀՆԱ նկատմամբ, %                      |  7.0|  7.7|  8.0|  8.2|    8.7|

|_____________________________________|_____|_____|_____|_____|_______|

|Ինդեքս, 2013=100                     |100.0|121.5|168.8|257.6|  408.2|

|_____________________________________________________________________|

|    Որից` ըստ հիմնական ծրագրերի, տոկոսային արտահայտությամբ           |

|_____________________________________________________________________|

|Կենսաթոշակային ապահովում, որից`      |62.5*| 64.9| 73.8| 77.6|   81.2|

|_____________________________________|_____|_____|_____|_____|_______|

|Աշխատանքային կենսաթոշակներ           | 55.7| 53.6| 58.3| 60.0|   62.5|

|_____________________________________|_____|_____|_____|_____|_______|

|Սոցիալական պաշտպանության այլ ծրագրեր | 37.5| 35.1| 26.2| 22.4|   18.8|

._____________________________________________________________________.

_____________________

* Առանց սոցիալական կենսաթոշակների:

 

378. Սոցիալական պաշտպանության համակարգի զարգացումներն ավելի մանրամասն կվերլուծվեն ստորև` ըստ դրա առանձին բաղկացուցիչների:

 

19. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

379. Ելնելով սոցիալական պաշտպանության բնագավառի ընդհանուր առաջնահերթություններից` Ծրագրի սոցիալական աջակցության բնագավառի միջնաժամկետ առաջնահերթություններից մեկը կշարունակի մնալ «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների» ծրագիրը:

380. Միաժամանակ, սոցիալապես անապահով և խոցելի բնակչությանը տրամադրվող սոցիալական նպաստների գերակշռող` դրամական ձևերից միջնաժամկետ հեռանկարում աստիճանական անցում է կատարվելու սոցիալական աջակցության համալիր փաթեթների տրամադրմանը` նրանց կարիքներին համապատասխան: Նպատակը սոցիալապես անապահով ու խոցելի խավերի կարողությունների ու հնարավորությունների համալիր ընդլայնումն է` առավելապես սոցիալական ծառայությունների մատուցման, կրթական, առողջապահական, բնակարանային ու այլ կարիքների բավարարմանն ու աշխատանքի շուկայում տեղ գտնելուն աջակցելու միջոցով, ինչն էլ կնպաստի նրանց բարեկեցության բարձրացմանը: Ըստ որում, սոցիալական աջակցության համալիր փաթեթների տրամադրման գաղափարախոսությունը շեշտադրելու է շահառուների` տնտեսական ակտիվության ու աշխատանքային շուկայում ներգրավման մոտիվացիայի ու հնարավորությունների աճը:

 

19.1. «ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆՊԱՍՏՆԵՐԻ» ԾՐԱԳԻՐ

 

19.1.1. ԻՐԱՎԻՃԱԿ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐ

 

381. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների, ծրագիրը (այսուհետ` ԸԿԲՆԾ) Հայաստանում իրականացվող սոցիալական աջակցության հիմնական ծրագրերից է: Կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ծրագիրը մինչև 2014թ. հունվարի 1-ը գործած ընտանեկան նպաստի ծրագրի իրավահաջորդն է: Այն իր մեջ ներառում է ընտանեկան նպաստ` երեխա ունեցող աղքատ ընտանիքների համար և սոցիալական նպաստ` երեխա չունեցող աղքատ ընտանիքների համար: Այս երկու նպաստներում ընդգրկված ընտանիքների թիվը, ինչպես նաև հատկացված ֆինանսական միջոցների ծավալը 2014թ. համար նախատեսվել են նույն քանակով և ծավալով ինչ մինչ այս փոփոխությունը գործող ընտանեկան նպաստի ծրագրինը: Որպես ընտանեկան նպաստների ծրագրի իրավահաջորդ, ԸԿԲՆԾ-ի հիմնական նպատակը երկրում աղքատության հաղթահարմանը նպաստելն է: Այն պետական դրամական աջակցություն է տրամադրում առավել աղքատ և առավելապես տնտեսապես ոչ ակտիվ ընտանիքներին և բնակչությանը: Կենսաթոշակային համակարգի հետ մեկտեղ, ծրագիրն ապահովում է պետական սոցիալական տրանսֆերտների գերակշիռ մասը և առանցքային նշանակություն ունի աղքատության նվազեցման գործում: Այսպես` 2010 թ-ին ընտանեկան նպաստների տրամադրումը բնակչությանը հնարավորություն է տվել կրճատելու աղքատ բնակչության ներկայացվածությունը երկրում 3 տոկոսային կետով կամ 1.1 անգամ, իսկ ծայրահեղ աղքատության ներկայացվածությունը` 3.5 տոկոսային կետով կամ շուրջ երկու անգամ: Այսպիսով, այս ծրագիրն առավել մեծ ազդեցություն ունի հատկապես ծայրահեղ աղքատ բնակչության թվի կրճատման վրա: Սակայն 2011-2012-ին այդ ազդեցությունը պակասել է` 2012-ին ընտանեկան նպաստների տրամադրումը բնակչությանը հնարավորություն է տվել կրճատելու աղքատ բնակչության ներկայացվածությունը երկրում 1.2 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատության ներկայացվածությունը` 2.6 տոկոսային կետով:

 

Գծանկար 15. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ծրագրի ազդեցությունը աղքատության և ծայրահեղ աղքատության կրճատման վրա 2008-2012 թթ.

___________________________

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Աղբյուրը` «ՀՀ սոցիալական միտումները և աղքատությունը», ՀՀ ԱՎԾ, 2010, 2011, 2012, 2013:

 

382. Ելնելով աղքատության կրճատման գործում Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ծրագրի ունեցած կարևոր ազդեցությունից, այս ծրագրին ուղղվող պետական միջոցները 2008-2013 թթ. անվանական արտահայտությամբ շարունակաբար աճել են:

383. Այս հանգամանքը, զուգակցվելով համակարգում հաշվառված ընտանիքների թվի նվազման հետ, հնարավորություն է տվել նպաստառու ընտանիքի ամսական նպաստի միջին չափը 2008-ին հասցնել շուրջ 21 հազար դրամի, իսկ 2013-ին` 29 հազար դրամի:

 

Աղյուսակ 32. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ծրագրի հիմնական ցուցանիշները 2008-2013 թթ.

 

._____________________________________________________________________.

|                     | 2008  |  2009 |  2010 |  2011 |  2012 |  2013 |

|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ընտանիքի             | 28,838| 29,146| 30,878| 35,516| 33,100| 37,125|

|կենսամակարդակի       |  (1)  |  (1)  | (1)   |   (1) |   (1) |  (2)  |

|բարձրացման նպաստներին|       |       |       |       |       |       |

|ուղղված պետական      |       |       |       |       |       |       |

|ծախսերը, մլն դրամ,   |       |       |       |       |       |       |

|փաստ.                |       |       |       |       |       |       |

|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Աճը` նախորդ տարվա    |  110.2|  101.1|  105.9|  115.0|   93.2|  112.2|

|նկատմամբ, %          |       |       |       |       |       |       |

|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ|    0.8|    1.1|    0.8|    0.9|    0.8|    0.8|

|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|ԸԿԲՆԾ-ում հաշվառված/ |165,394|146,500|138,000|117,000|125,000|128,500|

|փաստագրված           |       |       |       |       |       |       |

|ընտանիքների քանակը   |       |       |       |       |       |       |

|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Նպաստառու ընտանիքների|121,160|107,492|105,005| 91,575| 96,309|102,570|

|քանակը               |       |       |       |       |       |       |

|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Մեկ ընտանիքին վճարվող| 21,100| 23,560| 26,850| 26,850| 29,350| 29,350|

|ամսական միջին նպաստի |       |       |       |       |       |       |

|չափը, դրամ (2)       |       |       |       |       |       |       |

|_____________________________________________________________________|

|                     Հուշագրային հոդվածներ                           |

|_____________________________________________________________________|

|Աղքատ ընտանիքների    |  220.7|  270.3|  276.2|  264.5|  245.5|241,772|

|քանակ` ըստ           |       |       |       |       |       |       |

|աղքատության վերին    |       |       |       |       |       |       |

|շեմի/նոր             |       |       |       |       |       |       |

|մեթոդաբանություն/    |       |       |       |       |       |       |

|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Նպաստառու ընտանիքներ/|   54.9|   39.8|   38.0|   34.5|   39.2|   42.4|

|աղքատ ընտանիքներ     |       |       |       |       |       |       |

|հարաբերակցություն, % |       |       |       |       |       |       |

._____________________________________________________________________.

_____________________

1) Աղբյուրը` 2008-2012 թթ. ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերը:

2) Աղբյուրը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվետվություններ:

 

384. Քանի որ աղքատության մակարդակն ու աղքատ ընտանիքների թիվը 2009-2010 թթ. աճել են, աճել է նաև ընտանեկան նպաստների համակարգի «շահառու» ընտանիքների հնարավոր թիվը: Սակայն, համակարգին դիմող ու հաշվառվող/փաստագրվող ընտանիքների թիվը նվազման միտում ունի:

 

19.1.2. ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐ

 

385. Նկատի ունենալով նախատեսվող աստիճանական անցումը աղքատ ու խոցելի խավերի սոցիալական աջակցության ավելի ակտիվ ձևերին ու սոցիալական աջակցության համալիր փաթեթների տրամադրմանը, Ծրագիրը երկարաժամկետ հեռանկարում նպատակադրում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացման նպաստների ծրագրի հնարավոր շահառուների քանակի աստիճանական նվազում և դրանց համապատասխանեցում աղքատության ոչ թե վերին, այլ ստորին շեմից ցած գտնվող ընտանիքների քանակի հետ: 2014թ.-ի դրությամբ նպաստառու ընտանիքներ/աղքատության ստորին շեմից ցած գտնվող ընտանիքներ հարաբերակցությունը կազմել է 75%: Ծրագրային նպատակադրումներն ուղղված են նրան, որ 2017թ.-ին ընտանիքի կենսամակարդակի բարձրացման նպաստների ծրագրի շահառու ընտանիքների քանակը ծածկի աղքատության ստորին շեմից ցած գտնվող ընտանիքների քանակը շուրջ 95%-ով, իսկ սկսած 2018-ից` 100%-ով: Ծրագրի քաղաքականությունը նպատակաուղղված է երկարաժամկետ հեռանկարում ԸԿԲՆԾ-ին ուղղվող պետական ծախսերի պահպանմանը ՀՆԱ 0.6%-ի սահմաններում` անընդմեջ տնտեսական աճի պայմաններում: Դա նշանակում է, որ ԸԿԲՆԾ-ին ուղղվող պետական միջոցներն անվանական արտահայտությամբ կաճեն` այնպես, որ միջնաժամկետ հեռանկարում` 2017 թ., դրանք անվանական արտահայտությամբ դեռևս կպահպանվեն նախածրագրային ժամանակահատվածի մակարդակի վրա» իսկ երկարաժամկետ հեռանկարում` 2021 թ.-ն կգերազանցեն 2013թ.-ի մակարդակը շուրջ 1.5 անգամ:

 

Աղյուսակ 33. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ծրագրի հիմնական նպատակային ցուցանիշները

 

._____________________________________________________________________.

|                             |Փաստ   | Պլան  |Նպատակային ցուցանիշներ |

|                             |_______|_______|_______________________|

|                             | 2013  | 2014  | 2017  | 2021  | 2025  |

|_____________________________|_______|_______|_______|_______|_______|

|Համախմբված բյուջեի` ընտանիքի | 37,125| 37,125| 37,125| 56,099| 84,271|

|կենսամակարդակի բարձրացման    |       |       |       |       |       |

|նպաստներին ուղղված ծրագրի    |       |       |       |       |       |

|գծով ծախսերը, մլն դրամ       |       |       |       |       |       |

|_____________________________|_______|_______|_______|_______|_______|

|Ինդեքս, 2013=100             |  100.0|  100.0|  100.0|  151.1|  227.0|

|_____________________________|_______|_______|_______|_______|_______|

|տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ        |    0.8|    0.8|    0.6|    0.6|    0.6|

|_____________________________|_______|_______|_______|_______|_______|

|Մեկ ընտանիքին վճարվող նպաստի |  100.0|  100.6|  100.6|  178.5|  363.2|

|միջին ամսական մեծությունը`   |       |       |       |       |       |

|ինդեքս, 2013=100             |       |       |       |       |       |

|_____________________________|_______|_______|_______|_______|_______|

|Շահառու/նպաստառու ընտանիքների|102,570|104,685|104,685| 89,221| 65,883|

|քանակ                        |       |       |       |       |       |

|_____________________________|_______|_______|_______|_______|_______|

|Շահառու/նպաստառու ընտանիքների|   69.0|   75.4|   94.5|  100.0|  100.0|

|քանակ/աղքատության ստորին     |       |       |       |       |       |

|շեմից ցած գտնվող ընտանիքների |       |       |       |       |       |

|քանակ հարաբերակցություն, %   |       |       |       |       |       |

._____________________________________________________________________.

 

386. Հետևաբար, մեկ նպաստառու ընտանիքի ստացած նպաստի միջին չափը ևս միջնաժամկետ հեռանկարում կպահպանվի նախածրագրային մակարդակի վրա, իսկ երկարաժամկետ հեռանկարում անվանական արտահայտությամբ կաճի այնպես, որ 2021 թ.-ին գերազանցի 2013 թ. մակարդակը շուրջ 1.7 անգամ:

 

19.2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ

 

19.2.1. ԻՐԱՎԻՃԱԿ ԵՎ ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐ

 

387. Սոցիալական աջակցության ոլորտում, հաշվի առնելով երկրի աղքատության աճը և ժողովրդագրական իրավիճակը, ՀԶԾ-ն կարևորում են նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի ծրագրերը:

388. Երեխայի ծննդյան միանվագ նպաստներին հատկացվող բյուջետային միջոցները 2009-2013 թթ. փոքր-ինչ նվազել են, սակայն հնարավորություն են տվել առաջին և երկրորդ երեխայի համար նպաստի միջին չափը պահել 50 հազար դրամի, իսկ երրորդ և հաջորդ երեխայի համար` 430 հազար դրամի սահմաններում: Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար պետական ծախսերը նույն ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, ավելացել են շուրջ 26 տոկոսով, սակայն ամսական նպաստի չափը մնացել է 18 հազար դրամի սահմաններում: Սա բացատրվում է վերջին երկու տարիներին ծնելիության աճով, մասնավորապես` աշխատող մայրերի շրջանում:

389. Հաշվի առնելով երկրում աղքատության միտումները, երիտասարդ ընտանիքների հիմնախնդիրները, ինչպես նաև ժողովրդագրական ցուցանիշների միտումները և կանխատեսումները, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի և երեխայի ծննդյան միանվագ նպաստի ծրագրերը շարունակելու են կարևորվել: Միջնաժամկետ հեռանկարում նախատեսվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի միջին չափը պահել նախածրագրային մակարդակի վրա: Մինչդեռ, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի միջին չափը բարձրացնել մինչև 1 միլիոն դրամի, իսկ հինգերորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի միջին չափը` 1.5 միլիոն դրամի: Այսպես, արդեն իսկ 2014թ հունվարի 1-ից ներդրվել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան համար ընտանիքներին պետական աջակցության տրամադրման ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ծնելիության խթանումը և բազմազավակ ընտանիքների կյանքի պայմանների բարելավումը, ծնողների` իրենց երեխայի ապագայի նկատմամբ վստահության ձևավորումը, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքին տրամադրվող նյութական աջակցության չափի և հասցեականության մեծացումը, որպես ընտանիքի երկարաժամկետ զարգացման, վերարտադրության խթանման և ծնելիության խրախուսման երաշխիք: Ծրագրի շրջանակներում ընտանիքում ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրամադրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի (2014թ հունվարի 1-ից` 3-րդ և 4-րդ երեխաների համար` 1 մլն դրամ, 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար` 1.5 մլն դրամ) մի մասը` 500 հազար դրամը ծնողներին վճարվում է երեխայի ծննդից հետո, իսկ մյուս մասը փոխանցվում է բանկում բացված պետական աջակցության հաշվին` ձևավորելով ընտանեկան դրամագլուխը (3-րդ և 4-րդ երեխաների համար 500 հազար դրամ, 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար` 1 մլն դրամ): Մինչև երեխայի 18 տարին լրանալը ընտանեկան դրամագլուխը անկանխիկ եղանակով տնօրինում է ծնողը` օրենսդրությամբ սահմանված ուղղություններով: Բացի այդ, ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից արդիական է երիտասարդ ընտանիքների կազմմանն ու սերունդ ունենալուն նպաստելը: Դրա համար նպատակահարմար է այդ ընտանիքների սոցիալական աջակցության հատուկ մեխանիզմների/ծրագրերի մշակումն ու ներդրումը, որոնք, մասնավորապես, կընդգրկեն նաև սոցիալական աջակցության այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են վերջիններիս բնակարանային ապահովման, ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ վարկերի տրամադրման հիմնահարցերը:

 

Աղյուսակ 34. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի ցուցանիշները 2008-2013 թթ.

 

._____________________________________________________________________.

|                       |2008 | 2009  | 2010  |  2011 |  2012 |  2013 |

|_______________________|_____|_______|_______|_______|_______|_______|

|Երեխայի ծննդյան միանվագ|1,351|  5,066|  4,721|  4,675| 4,5551|  4,539|

|նպաստի գծով պետական    | (1) |  (1)  |  (1)  |   (2) |       |       |

|ծախսեր, մլն դրամ       |     |       |       |       |       |       |

|_______________________|_____|_______|_______|_______|_______|_______|

|Նպաստի միջին չափ`      | ... | 50,000| 50,000| 50,000| 50,000| 50,000|

|առաջին և  երկրորդ      |     |       |       |       |       |       |

|երեխայի համար, դրամ (3)|     |       |       |       |       |       |

|_______________________|_____|_______|_______|_______|_______|_______|

|Նպաստի միջին չափ`      | ... |430,000|430,000|430,000|430,000|430,000|

|երրորդ և  հաջորդ       |     |       |       |       |       |       |

|երեխայի համար, դրամ (3)|     |       |       |       |       |       |

|_____________________________________________________________________|

|                      Հուշագրային հոդված                             |

|_____________________________________________________________________|

|Նպաստառուների թիվ (3)  | ... | 45,823| 43,033| 38,724| 43,449| 41,983|

|_______________________|_____|_______|_______|_______|_______|_______|

|Մինչև  երկու տարեկան   |221.7|  1,860|  2,567|  2,340|  2,976|  3,022|

|երեխայի խնամքի նպաստի  | (1) |   (1) |  (1)  |  (2)  |  (1)  |       |

|գծով պետական ծախսեր,   |     |       |       |       |       |       |

|մլն դրամ               |     |       |       |       |       |       |

|_____________________________________________________________________|

|                  Նպաստի միջին չափ, դրամ/ամիս                        |

|_____________________________________________________________________|

|Նպաստի միջին չափ,      | ... | 18,000| 18,000| 18,000| 18,000| 18,000|

|դրամ/ամիս (3)          |     |       |       |       |       |       |

|_____________________________________________________________________|

|                      Հուշագրային հոդված                             |

|_____________________________________________________________________|

|Նպաստառուների թիվ (3)  |4,488|  7,114|  9,844| 10,495| 11,299| 13,992|

._____________________________________________________________________.

 

____________________

1) Աղբյուրը` 2008-2012 թթ. ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերը:

2) Աղբյուրը` 2011 թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենք:

3) Աղբյուրը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

 

390. Նախատեսվում է վերանայել հաշմանդամության ոլորտում վարվող քաղաքականությունը և մոտեցումները` ներդնելով անձի կարիքների և կարողությունների բազմակողմանի գնահատման վրա հիմնված նոր մոդել, որի շրջանակներում հաշվի կառնվեն անձի և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների վրա ազդող բոլոր գործոնները: Հաշմանդամության կարգավիճակի սահմանման մեխանիզմները ուղղված կլինեն անձի վերականգնողական ներուժի և աշխատանքային գործունեության խթանմանը, նրա անհատական կարողություններին և կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրմանը` ապահովելով նրա լիարժեք մասնակցությունը, գործունեությունը և սոցիալական ներառումը հասարակություն: Միաժամանակ, սոցիալական աջակցության ոլորտում շարունակելու են շեշտադրվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը և հասարակությանը նրանց ինտեգրմանն ուղղված ծրագրերը:

391. Սոցիալական աջակցության ոլորտում կարևորում են նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրերը: Մասնավորապես, կարևորվելու են երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններ երեխաների հոսքի կանխարգելմանը և այդ հաստատությունների բեռնաթափմանն ուղղված հասցեական սոցիալական ծրագրերը: Ընդլայնվելու են երեխաների և նրանց ընտանիքների աջակցության այլընտրանքային ծառայությունները, հաշվի առնելով երեխաների խնամքի, դաստիարակության, ուսման, ֆիզիկական և մտավոր զարգացման, սոցիալ-հոգեբանական և բժշկական վերականգնման առանձնահատկությունները, ինչպես նաև տարածաշրջանային կարիքները:

 

20. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

20.1. ԻՐԱՎԻՃԱԿ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐ

 

392. 2009-2013թթ. կենսաթոշակների շարունակական բարձրացման միջնաժամկետ թիրախները արտացոլվել են տարեկան և միջնաժամկետ բյուջետային փաստաթղթերում և ուղենիշ են հանդիսացել ՀՀ Կառավարության պետական ծախսերի ոլորտում իրականացվող քաղաքականության համար (որի շրջանակում սոցիալական պաշտպանությունը (մասնավորապես` կենսաթոշակները) դիտվում է որպես գերակայություն):

393. Ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հետևանքով զգալիորեն սահմանափակված բյուջետային ռեսուրսային փաթեթի պայմաններում հնարավոր է եղել, ընդհանուր առմամբ, ապահովել կենսաթոշակների գծով ծախսերի` ՀՆԱ-ի նկատմամբ ԿԶԾ-ով սահմանված հարաբերական ցուցանիշների թիրախները: Մինչդեռ, կենսաթոշակների գծով պետական ծախսերը անվանական արտահայտությամբ զգալիորեն պակաս են եղել ԿԶԾ-ով նախատեսվող մակարդակների համեմատ (Գծանկար 16): Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է փաստել, որ, չնայած ֆինանսական ճգնաժամով պայմանավորված դժվարություններին, բյուջեով կենսաթոշակների գծով պլանավորված ծախսերը կատարվել են ամբողջ ծավալով` առանց կրճատումների:

 

Գծանկար 16. Կենսաթոշակների գծով համախմբված բյուջեի ծախսերը 2008-2011թթ.

___________________________

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Աղբյուրը` ՀՀ ԱՎԾ, ՀՀ ֆինանսների նախարարություն, «Կայուն զարգացման ծրագիր»:

 

394. 2009-2011 թթ. կենսաթոշակների գծով ծախսերն անվանական արտահայտությամբ ավելացել են շուրջ 22 տոկոսով: Դա առավելապես բացատրվում է 2009 թվականին և 2010 թվականի վերջին հիմնական կենսաթոշակի (2008 թվականի 6,800-ից` 2009 թ-ին` մինչև 8,000 ՀՀ դրամ, իսկ 2010 թվականի նոյեմբերից` մինչև 10,500 ՀՀ դրամ) և ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքի բարձրացմամբ (2009-2011 թթ.` 450 ՀՀ դրամ` 2008 թվականի 395 ՀՀ դրամի փոխարեն): Այդուհանդերձ, նման ավելացումների պարագայում միջին աշխատանքային կենսաթոշակի և հիմնական կենսաթոշակի գծով ԿԶԾ-ի միջնաժամկետ հատվածի համար սահմանված թիրախների ապահովումը անհասանելի է դարձել (Գծանկար 17):

 

Գծանկար 17. Աշխատանքային և հիմնական թոշակների գծով ԿԶԾ-ի թիրախների ուղղությամբ առաջընթացը

___________________________

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Ծանոթագրություններ.

1. Հաշվարկներում օգտագործվել են ՀՀ ԱՎԾ-ի կողմից հրապարակվող ՆՍԶ-ի ցուցանիշները` համապատասխան տարիների 3-րդ եռամսյակների ընթացիկ գներով:

2. Աղքատության գծի պարագայում կիրառվել են ՀՀ ԱՎԾ-ի կողմից հրապարակվող համապատասխան ցուցանիշները` ըստ 2004-2008 թթ. ՏՏԿԱՀ ընթացքում կիրառված մեթոդաբանության:

3. 2011 թ. ՆՍԶ-ի ցուցանիշը գնահատվել է` ՀՀ ԱՎԾ-ի կողմից 2011 թ. երրորդ եռամսյակի ընթացիկ գներով հրապարակված պարենային զամբյուղի մակարդակի նկատմամբ կիրառելով 1.55 գործակից:

 

Աղբյուրը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ ԱՎԾ, ՀՀ ֆինանսների նախարարություն:

 

395. ՀՀ իշխանությունները ձեռնարկել են նաև գործողություններ` միտված ոլորտի երկարաժամկետ հատվածում բարեփոխումներին: Մասնավորապես`

1) 2010 թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է օրենքների փաթեթ` ուղղված կենսաթոշակային բնագավառում երկարաժամկետ բարեփոխումների իրականացման ապահովմանը:

2) Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` սկսած 2016 թվականից, աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժի տևողությունը կսահմանվի 10 տարի` մինչև 2011 թ. պահանջվող 5 տարվա փոխարեն: Վերանայվել է նաև հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժը:

3) Ձեռնարկվել են ոլորտում կառավարման տեղեկատվական համակարգերի կատարելագործման միջոցներ:

 

20.2. ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐ

 

396. Կենսաթոշակային համակարգի ֆինանսավորումը շարունակելու է մնալ պետական ծախսերի քաղաքականության գերակայություններից մեկը:

397. Ոլորտում վարվող քաղաքականության հիմնական նպատակն է կենսաթոշակառուների սոցիալական վիճակի շարունակական բարելավումն ու երկարաժամկետ հատվածում կենսաթոշակային համակարգի կայունության ապահովումը:

398. Համակարգում բարեփոխումները շարունակվելու են երկու հիմնական ուղղություններով`

1) գործող բաշխողական համակարգի պարամետրիկ բարեփոխումներ և արդյունավետության բարձրացում,

2) կենսաթոշակային բազմաստիճան համակարգի (մասնավորապես` կուտակային բաղադրիչի) ներդրմանն ուղղված գործողություններ:

399. Համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումների շարքում մասնավորապես կշեշտադրվեն նաև այնպիսի գործողություններ, որոնք կնպաստեն կենսաթոշակառուներ-համապատասխան պատասխանատու մարմին/գերատեսչություն շփումների նվազմանը` դրանով իսկ սահմանափակելով հնարավոր ոչ ցանկալի դրսևորումների ռիսկերը:

400. Կենսաթոշակառուների շրջանում աղքատության ռիսկի նվազեցման խնդրից ելնելով` ՀՀ Կառավարությունը նպատակադրում է իրականացնել բարեփոխումներ` ուղղված աշխատանքային կենսաթոշակների միջին մակարդակի հետևյալ թիրախների ապահովմանը.

 

.________________________________________________________________.

|                                              |2017 |2021 |2025 |

|______________________________________________|_____|_____|_____|

|Աշխատանքային կենսաթոշակի միջին մակարդակը`     |125% |160% |200% |

|աղքատության վերին շեմի նկատմամբ               |     |     |     |

|______________________________________________|_____|_____|_____|

|Աշխատանքային կենսաթոշակի միջին մակարդակը`     |     |     |     |

|նվազագույն սպառողական զամբյուղի (47) նկատմամբ |100% |125% |150% |

.________________________________________________________________.

___________________________

47) Նվազագույն սպառողական զամբյուղը գնահատվել է` նվազագույն պարենային զամբյուղի (2412.1 կկալ) արժեքը ճշգրտելով 1.55 գործակցով:

 

401. Նշված թիրախների ապահովման արդյունքում ակնկալվում է, որ 2017թ. միջին աշխատանքային կենսաթոշակը իրական արտահայտությամբ շուրջ 1.5 անգամ կգերազանցի համապատասխան ցուցանիշի` 2012 թ. մակարդակը, իսկ 2025 թ.` 2.3 անգամ:

402. Որպես կենսաթոշակների բարձրացման առաջնային գործիք է դիտվելու հիմնական կենսաթոշակի շարունակական բարձրացումը` կենսաթոշակառուների համար հանդիսանալով նվազագույն կենսաապահովման երաշխիք:

403. Նպատակները սահմանվել են` հաշվի առնելով զարգացման վերջին միտումները և ծրագրվող ընդհանուր բյուջետային շրջանակը: Ծրագրված ընդհանուր բյուջետային շրջանակի սահմաններում կենսաթոշակների գծով ծախսերի մակարդակը նախատեսվում է 2017թ. հասցնել ՀՆԱ-ի նկատմամբ 6 տոկոսի, 2021 թ.` ՀՆԱ-ի նկատմամբ 6.4 տոկոսի, իսկ 2025թ.` ՀՆԱ-ի նկատմամբ 7,1 տոկոսի` 2012 թ. արձանագրված 5 տոկոսի փոխարեն:

 

Աղյուսակ 35. Համախմբված բյուջեի` կենսաթոշակների գծով ծախսերը 2012-2025 թթ.

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշներ                            |2012 |2014 |2017 |2021 |2025 |

|                                       |_____|_______________________|

|                                       |Փաստ.|Ծրագրային ցուցանիշներ  |

|_______________________________________|_____|_______________________|

|Ընդամենը կենսաթոշակների գծով ծախսեր,   |  198|  242|  371|  601|  996|

|մլրդ դրամ                              |     |     |     |     |     |

|_______________________________________|_____|_____|_____|_____|_____|

|որից`                                  |     |     |     |     |     |

|_______________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Աշխատանքային կենսաթոշակներ, մլրդ դրամ  |  169|  196|  296|  464|  767|

|_______________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Ընդամենը կենսաթոշակների գծով ծախսեր,   | 5.0%| 5.1%|6.0% | 6.4%| 7.1%|

|ՀՆԱ նկատմամբ, տոկոս                    |     |     |     |     |     |

._____________________________________________________________________.

 

404. Կուտակային համակարգի ներդրմամբ պայմանավորված բյուջետային ծախսերի գնահատականը ըստ տարիների ներկայացվում է Գծանկար 18-ում:

 

Գծանկար 18. Կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրմամբ պայմանավորված պետական ծախսերի գնահատականը (2014-2025 թթ.), տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ

 

___________________________

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

VIII. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

21. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 21.1. ԻՐԱՎԻՃԱԿ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐ

 

405. Ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով բյուջետային ռեսուրսների կրճատումը և ընդհանուր բյուջետային շրջանակի զգալի նեղացումը անդրադարձել է նաև առողջապահության ոլորտի պետական ծախսերի վարքագծի վրա: Առողջապահության ոլորտում պետական ծախսեր - ՀՆԱ հարաբերությունը 2010-2012 թթ. ժամանակահատվածում մնացել է գրեթե անփոփոխ և արձանագրվել են շեղումներ համապատասխան միջնաժամկետ նպատակադրումներից (տե՛ս Գծանկար 19): Այդուհանդերձ, համախմբված բյուջեի ծախսերի կառուցվածքում առողջապահության ոլորտի ծախսերի մասնաբաժինը որոշ չափով աճել է (2012 թ.` 6.2 տոկոս` 2009 թ. 5.8 տոկոսի փոխարեն):

 

Գծանկար 19. Համախմբված բյուջեի ծախսերը առողջապահության ոլորտում 2009-2012 թթ.

___________________________

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Աղբյուրը` ԿԶԾ-ի նպատակադրումներ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն և ՀՀ ֆինանսների նախարարություն:

 

406. Վերջին տարիներին արձանագրվել է ինչպես առողջության առաջնային պահպանման, այնպես էլ հիվանդանոցային բուժօգնության ծառայություններից օգտվելու ցուցանիշների որոշակի աճ (տե՛ս Գծանկար 20), այդուհանդերձ կարելի է փաստել, որ առողջապահական ռեսուրսները շարունակում են մնալ թերօգտագործված: Մյուս կողմից, Հայաստանը ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայությունների սպառման դիտարկվող ցուցանիշներով 2 -2.5 անգամ զիջում է ԱՊՀ և ԵՄ նորանդամ երկրներին:

 

Գծանկար 20. Առողջապահական ծառայությունների սպառումը Հայաստանում, ԵՄ նորանդամ և ԱՊՀ երկրներում (2008-2011 թթ.)

___________________________

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Ծանոթագրություն. ԵՄ և ԱՊՀ երկրների համար ներկայացված են հիվանդանոցային դուրսգրումների ցուցանիշները:

 

Աղբյուրը` ՀՀ առողջապահության նախարարություն, Health for All Database, WHO/Europe, 2013:

 

407. Առողջապահական ծառայությունների սպառման ընդհանուր առմամբ ցածր մակարդակի մասին են վկայում նաև տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունների տվյալները, թեև այս աղբյուրի տեղեկատվությունը ևս փաստում է արձանագրված դրական տեղաշարժերի մասին: Մասնավորապես, եթե 2008թ. հիվանդացության դեպքում բժշկական խորհրդատվության կամ բուժման է դիմել բնակչության 25 տոկոսը, ապա 2012թ. հետազոտության արդյունքներով համապատասխան ցուցանիշը կազմել է շուրջ 33 տոկոս: Միևնույն ժամանակ, թեև ըստ բնակչության բարեկեցության խմբերի համապատասխան ցուցանիշների միջև շեղումները հարաբերականորեն կրճատվել են, այդուհանդերձ այդ տարբերությունները շարունակում են նշանակալի մնալ (տե՛ս Աղյուսակ 36):

 

Աղյուսակ 36. Հիվանդացության ժամանակ բժշկական խորհրդատվության կամ բուժման դիմած բնակչության մասնաբաժինը` ըստ բնակության վայրի և բարեկեցության աստիճանի, տոկոս

 

.________________________________.

|                      |2008|2012|

|______________________|____|____|

|Ընդամենը              |25.2|32.7|

|______________________|____|____|

|Երևան                 |31.6|38.9|

|______________________|____|____|

|Այլ քաղաքներ          |21.1|35.1|

|______________________|____|____|

|Գյուղական բնակավայրեր |21.4|26.2|

|______________________|____|____|

|Ոչ աղքատ              |28.0|36.2|

|______________________|____|____|

|Աղքատ                 |17.0|25.1|

|______________________|____|____|

|Ծայրահեղ աղքատ        | 9.0|20.7|

.________________________________.

Աղբյուրը` ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (ՏՏԿԱՀ 2008 թ., ՏՏԿԱՀ 2012 թ.):

 

408. Մտահոգիչ են շարունակում մնալ ոչ վարակիչ հիվանդություններով (մասնավորապես` արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ, շաքարային դիաբետ) հիվանդացության և այդ պատճառներով մահացության բավականին բարձր մակարդակները: Վերջին տասը տարիներին ավելացել են ինչպես արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, այնպես էլ նորագոյացություններից մահացությունը: Ընդ որում, չարորակ նորագոյացություններից մահվան դեպքերի ավելացումը նշանակալի է (տե՛ս Գծանկար 21):

 

Գծանկար 21. 2002-2012 թթ. Հայաստանում բնակչության մահացությունը` ըստ պատճառների (100000 բնակչի հաշվով)

___________________________

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Աղբյուրը` ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն:

 

409. Ամփոփելով կարելի է փաստել, որ, չնայած վերջին տարիներին առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, դեռևս առկա են մի շարք չլուծված համակարգային խնդիրներ, որոնց հաղթահարման ուղղությամբ քայլերը կանխորոշելու են ոլորտի հետագա զարգացման ընթացքը:

 

21.2. ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐ

 

410. Հաշվի առնելով վերջին տարիների զարգացումները և առկա իրավիճակը` ՀՀ Կառավարությունը շարունակելու է ոլորտում իրականացվող բարեփոխումները` նպատակ հետապնդելով առողջապահական ծառայությունների մատչելիության, հասանելիության և որակի բարձրացման ճանապարհով բարելավել բնակչության առողջական վիճակի բնութագրիչները:

411. Շարունակելով որդեգրած բարեփոխումները` ՀՀ Կառավարությունը հատուկ շեշտադրելու է հիվանդությունների կանխարգելմանը, վաղ ախտորոշմանն ու բուժմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես նպատակ հետապնդելով շրջադարձել ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության և այդ պատճառներով մահացության ձևավորված բացասական միտումները: Այս առումով, բուժօգնության արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայությունների փոխկապակցված զարգացումը դիտվելու է որպես բուժօգնության շարունակականության պատշաճ ապահովման գրավական:

412. Ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության և այդ պատճառներով մահացության ձևավորված բացասական միտումների շրջադարձման կարևոր նախապայման են հանդիսանալու համապարփակ հետազոտությունների արդյունքում ռիսկի գործոնների հնարավորինս ամբողջական վերլուծությունն ու, անհրաժեշտության դեպքում, համապատասխան ուղղություններով ծրագրերի մշակումն ու իրականացումը:

413. Միջնաժամկետ հատվածում բուժօգնության առաջնային օղակի հետագա բարելավումն ու զարգացումը շարունակելու են մնալ ոլորտում ՀՀ Կառավարության միջամտության հիմնական առաջնահերթություններից: Դա բացատրվում է, մի կողմից, այդ ծառայությունների ինչպես ֆիզիկական, այնպես էլ տնտեսական առումով համեմատաբար բարձր հասանելիությամբ, մյուս կողմից` բուժօգնության այս օղակում միջամտությունների` հիվանդությունների բացահայտման ու կանխարգելման հարցում կարևորությամբ: Միևնույն ժամանակ, հիվանդանոցային բուժօգնության պարագայում հատուկ շեշտադրվելու են առանցքային ծառայությունների մատչելիության (հատկապես` մարզերում), որակի (մասնավորապես` համապատասխան կադրային ու նյութատեխնիկական զինվածության), ինչպես նաև, ոչ պակաս կարևորությամբ, ինստիտուցիոնալ շրջանակին և հարաբերություններին վերաբերող հարցերը:

414. Հատուկ կարևորվելու են առողջապահական ծառայությունների որակի չափորոշիչների մշակմանն ու ներդրմանը վերաբերող հարցերը: Շարունակվելու և ավարտին են հասցվելու հիվանդությունների բուժման ուղեցույցների և (կամ) ստանդարտների (մասնավորապես` հաճախ հանդիպող հիվանդություններին առնչվող) մշակման աշխատանքները: Բժշկական ծառայությունների որակի կառավարման նպատակով փուլ առ փուլ ներդրվելու են ապացուցողական բժշկության վրա հիմնված բժշկական օգնության տրամադրման չափորոշիչները և հիվանդների տվյալների բազայի վարման արձանագրությունները:

415. Ծրագրվող ժամանակահատվածում կրկին հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու սոցիալապես անապահով և առանձին խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային մասնագիտացված բուժօգնության ապահովման հարցերը: Այդուհանդերձ, ՀՀ Կառավարությունը մտադիր է լրամշակել գործող մոտեցումները` նպատակ հետապնդելով մեծացնելու համապատասխան ծրագրերի նպատակայնությունն ու արդյունավետությունը:

416. Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար երաշխավորվելու է սրտի անհետաձգելի վիրահատությունը:

417. Շարունակվելու և խորացվելու են մոր և մանկան առողջության պահպանման բարելավման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված բարեփոխումները` շեշտադրելով առկա բացերի շտկման խնդիրները: Հատուկ ուշադրություն է դարձվելու երեխաների առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման` ներառյալ պատվաստումները, հիվանդանոցային բուժօգնության մատչելիության, վերականգնողական բուժօգնության բարելավման հարցերին` վերջինի ուղղությամբ աշխատանքներ տանելով վերականգնողական ծառայությունների ցանցի ընդլայնման ուղղությամբ: Քայլեր են ձեռնարկվելու նաև երեխաների սնուցման բարելավման, հատուկ կարիքներով երեխաների վաղ հայտնաբերման և վաղ միջամտության ծրագրերի իրականացման ուղղությամբ: Շարունակաբար իրականացվելու են ծննդօգնության ծառայությունների և հղիների նախածննդյան խնամքի մատչելիությանն ու որակի բարելավմանն ուղղված ծրագրերը, ընդլայնվելու են հղիության ախտաբանությունների և բնածին արատների ներարգանդային ախտորոշման միջոցառումները և նորածինների սկրինինգ ծրագրերը:

418. Կատարվելու են եվրոպական չափանիշներին համապատասխան արյունաբանության հիվանդանոցի կառուցման աշխատանքներ: Նախատեսվում է նաև հիմնել ուռուցքաբանական կենտրոն, որը հնարավորություն կընձեռի ժամանակակից գիտական մեթոդներով հայտնաբերել, ախտորոշել նորագոյացությունները և ապահովել որակյալ բուժում:

419. Ծրագրվող ժամանակահատվածում մեծ կարևորություն է տրվելու դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիության բարձրացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերին և միջոցառումներին: Ոլորտում վարվող քաղաքականության առաջնահերթությունների շարքում շարունակվելու են մնալ նաև դեղերի որակի և անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող գործողությունները:

420. Ոլորտում պետական ծախսերի շարունակական ավելացումը համարվում է սահմանված գերակայությունների ուղղությամբ միջոցառումների իրականացման առանցքային լծակներից մեկը: Միևնույն ժամանակ, Կառավարությունը, հաշվի առնելով միջազգային փորձը, շեշտադրելու է նաև համեմատաբար քիչ ծախսատար, սակայն ժամանակի ընթացքում նշանակալի ազդեցություն ունեցող միջոցառումների (այդ թվում` կանխարգելիչ բնույթ ունեցող) իրականացումը (խոսքը, մասնավորապես, վերաբերում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների ռիսկի գործոնների նվազմանն ուղղված միջոցառումներին (օրինակ` ծխելու դեմ պայքար, սպորտի մասսայականացում, առանցքային դեղորայքի մատչելիության բարձրացում և այլն)):

421. Ոլորտում հետագա բարեփոխումների հաջող ընթացքի կարևոր նախապայմաններից է լինելու մշտադիտարկման, գնահատման և հաշվետվողականության գործող համակարգերի կատարելագործումը, ինչը մի կողմից կմեծացնի համակարգի թափանցիկության աստիճանը, իսկ մյուս կողմից` կբարձրացնի նախագծվող և իրականացվող միջոցառումների նպատակայնությունն ու արդյունավետությունը:

 

21.3. ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

 

422. Ծրագրով նախատեսվում է առողջապահության ոլորտում պետական ծախսերի մակարդակը 2017 թ. հասցնել ՀՆԱ-ի նկատմամբ 1.8 տոկոսի, իսկ 2025 թ.` 2.7 տոկոսի: Սահմանված թիրախներին հասնելու նպատակով նախատեսվում է պետական ծախսեր/ՀՆԱ հարաբերակցության տարեկան 0.1-0.2 տոկոսային կետով ավելացում, որի արդյունքում ակնկալվում է ոլորտում իրական արտահայտությամբ պետական ծախսերի ավելացում 2012 թ. համեմատ` 2017 թ.` 1.5, իսկ 2025 թ.` ավելի քան 3.5 անգամ (տե՛ս Աղյուսակ 37):

423. Ծրագրվող ժամանակահատվածում առողջապահության ոլորտը լինելու է պետական ծախսային գերակայություններից մեկը, և ոլորտին հատկացումներն աճելու են ավելի արագ, քան համախմբված բյուջեի ընդամենը ծախսերը: Արդյունքում ակնկալվում է, որ առողջապահության ոլորտում պետական ծախսերի մասնաբաժինը համախմբված բյուջեի ընդամենը ծախսերում 2017 թ. կկազմի 6.7 տոկոս, իսկ 2025թ.` շուրջ 9.5 տոկոս` 2012 թ. արձանագրված փաստացի 6.2 տոկոսի փոխարեն:

424. Ինչ վերաբերում է պետական ծախսերի տնտեսական նշանակությանը, միջնաժամկետ հատվածում բնագավառին պետական ֆինանսական հատկացումների 9-12 տոկոսը նախատեսվում է ուղղել ոլորտում կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը: Սկսած 2018 թվականից` կապիտալ ծախսերի մասնաբաժինը փոքր-ինչ կրճատվելու է` տատանվելով ոլորտին պետական հատկացումների 7-10 տոկոսի միջակայքում: Ընդ որում, կապիտալ ծախսերի կառուցվածքում առաջնահերթությունը տրվելու է ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում գտնվող առողջության առաջնային պահպանման հաստատություններում կատարվելիք ներդրումներին:

 

Աղյուսակ 37. Համախմբված բյուջեի ծախսերը առողջապահության բնագավառում 2012-2025թթ.

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշներ                            |2012 |2014 |2017 |2021 |2025 |

|                                       |_____|_______________________|

|                                       |Փաստ.|Ծրագրային ցուցանիշներ  |

|_______________________________________|_____|_______________________|

|Համախմբված բյուջեի ծախսերը             | 64.8| 80.6|112.0|209.2|381.7|

|առողջապահության բնագավառում, մլրդ դրամ |     |     |     |     |     |

|_______________________________________|_____|_____|_____|_____|_____|

|ՀՆԱ նկատմամբ, տոկոս                    |  1.6|  1.7|  1.8|  2.2|  2.7|

|_______________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Համախմբված բյուջեի ծախսերի նկատմամբ, % |  6.2|  6.3|  6.7|  7.9|  9.3|

|_______________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Փոփոխությունը նախորդ տարվա նկատմամբ, % |  2.1| 24.9| 22.2| 17.0| 15.9|

|_______________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Իրական արտահայտությամբ պետական ծախսեր  |  100|  116|  144|  230|  358|

|(ինդեքս, 2012 թ. = 100)                |     |     |     |     |     |

|_______________________________________|_____|_____|_____|_____|_____|

|Մեկ շնչի հաշվով իրական արտահայտությամբ |  100|  115|  142|  227|  355|

|պետական ծախսեր (ինդեքս, 2012 թ. = 100) |     |     |     |     |     |

._____________________________________________________________________.

 

425. Վերջին տարիներին առողջապահության ոլորտի պետական ֆինանսավորման կառուցվածքում առողջության առաջնային պահպանմանն ու հիվանդանոցային ծառայություններին ուղղվող հատկացումների գրեթե հավասար մասնաբաժինների ապահովումը բաշխողական արդյունավետության առումով առողջապահության ոլորտի պետական ֆինանսավորման ձեռքբերումներից մեկն է: Ոլորտին պետական ֆինանսական հատկացումների շուրջ 35-40 տոկոսը առաջիկա 4-5 տարիներին ևս ուղղվելու է առաջնային բուժօգնության ծառայությունների ֆինանսավորմանը: Այնուհետև, սկսած 2017-2018 թթ., առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային ծառայությունների ֆինանսավորման գծով ընդհանուր պետական հատկացումների ավելացումները բաշխվելու են 65:35 հարաբերակցությամբ` հօգուտ հիվանդանոցային ծառայությունների:

426. Հաշվի առնելով ոլորտում աշխատավարձերի ցածր մակարդակը (ինչպես հիվանդանոցային, այնպես էլ առողջության առաջնային պահպանման հաստատություններում), ՀՀ Կառավարությունը մտադիր է որոշակի լծակներով միջամտել (կանոնակարգել) հաստատությունների կողմից վարվող աշխատավարձի քաղաքականությանը` նպատակ հետապնդելով մի կողմից նպաստել բուժաշխատողների վարձատրության պատշաճ մակարդակի ապահովմանը, մյուս կողմից` մեծացնել ոլորտի ֆինանսների թափանցիկությունն ու ֆորմալության աստիճանը:

427. Ծրագրային ժամանակահատվածում ՀՀ Կառավարությունը շարունակելու է բուժօգնության ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործման նպատակով իրականացվող միջոցառումները: Մասնավորապես` ուշադրություն է դարձնելու 2011թ. ներդրված համավճարային ֆինանսավորման համակարգի զարգացմանը: Օրակարգում է լինելու նաև հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների դիմաց փոխհատուցումների մեխանիզմների կատարելագործումը` նպատակ հետապնդելով ժամանակի ընթացքում անցում կատարելու ըստ ախտորոշման կապված խմբերի ֆինանսավորման մեխանիզմի:

428. Ոլորտին բյուջետային հատկացումների օգտագործման արդյունավետության բարձրացումը ևս լինելու է օրակարգային հարցերի շարքում:

429. Սոցիալական անապահով խմբերին առողջապահական ծառայությունների մատուցման երաշխիքների ապահովման և համապատասխան ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ Կառավարությունը մտադիր է սոցիալական փաթեթի շրջանակում բժշկական ապահովագրության ծրագրի արդյունքների մանրամասն ուսումնասիրման և վերլուծության արդյունքում վերանայել սոցիալական անապահով խմբերին պետության կողմից տրամադրվող առողջապահական ծառայությունների ֆինանսավորման մեխանիզմները` որպես այլընտրանք դիտարկելով բժշկական ապահովագրության կիրառման շրջանակի ընդլայնման հնարավորությունը:

 

22. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

22.1. ԻՐԱՎԻՃԱԿ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐ

 

430. Հայաստանում կրթության ոլորտը կարևորվում է որպես երկրի կայուն առաջընթացի, մարդկային կապիտալի վերարտադրության ու զարգացման նախապայմաններից մեկը, ուստի այս ոլորտի զարգացումը երկրի զարգացման գերակայություններից մեկն է: Առաջնային խնդիրներ են կրթական համակարգի բոլոր մակարդակներում կրթության որակի և արդյունավետության բարձրացումը, դրանց համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին, մատչելի/հասանելի կրթության ապահովումը բնակչության բոլոր խավերի համար: Այդ նպատակներին հասնելու նպատակով երկրում իրականացվում են բարեփոխումների ծրագրեր` կրթական բոլոր մակարդակներում:

431. Պայմանավորված կրթության բնագավառում բարեփոխումների հաջող իրականացման պահանջներով, ԿԶԾ-ով նախատեսվում էր հետևողականորեն ավելացնել կրթության ոլորտում պետական ծախսերը թե՛ անվանական մեծությամբ և թե՛ ՀՆԱ-ի նկատմամբ` մինչև 2015թ. ապահովելով ՀՆԱ-ի նկատմամբ 4% նպատակային ցուցանիշ: Տնտեսական անկումը, ՀՆԱ-ի կրճատումը և բյուջեի ռեսուրսային շրջանակի նեղացումը սահմանափակեցին նախատեսված ծավալներով կրթության ծախսերը պահպանելու հնարավորությունը:

 

Աղյուսակ 38. Համախմբված բյուջեից կրթությանն ուղղվող ծախսերի շարժը 2008-2013 թթ.

 

._____________________________________________________________________.

|                                 |2008 |2009 |2010 |2011 |2012 |2013 |

|                                 |     |     |     |     |     | (3) |

|_____________________________________________________________________|

|Համախմբված բյուջեի` կրթության ոլորտին ուղղված ծախսեր, մլրդ դրամ      |

|_____________________________________________________________________|

|Փաստ                             |113.6|121.1|111.9|122.4|121.5|122.1|

|                                 |(1)  | (1) |(1)  |(1)  |(1)  |(2)  |

|_________________________________|_____|_____|_____|_____|_____|_____|

|Կրթության ոլորտին ուղղված ծախսերը|  3.2|  3.9|  3.2|  3.2|  3.0|  2.9|

|ՀՆԱ նկատմամբ, %                  |     |     |     |     |     |     |

|_________________________________|_____|_____|_____|_____|_____|_____|

|Կրթության ոլորտին ուղղված        | 13.6| 12.8| 11.5| 12.1| 11.7| 10.4|

|ծախսերը` որպես համախմբված բյուջեի|     |     |     |     |     |     |

|ծախսերի մասնաբաժին, %            |     |     |     |     |     |     |

._____________________________________________________________________.

__________________________________

1) 2008-2012 թթ. ՀՀ համախմբված բյուջեի փաստացի ծախսերը:

2) 2013թ-ի համար բերված են համախմբված բյուջեի ծախսերի նախնական գնահատականները:

3) 2013թ-ի համար բերված են համախմբված բյուջեի պլանավորված ծախսերը:

 

432. Կրթության ոլորտում պետական ծախսումների շարժի վերլուծությունը վկայում է, որ 2008-2009թթ. համախմբված բյուջեի` կրթական ոլորտին ուղղված ծախսերը թե՛ իրենց անվանական մեծությամբ, թե՛ որպես ՀՆԱ մասնաբաժին, ավելացել են, սակայն ճգնաժամի հետևանքով 2010թ. դրանք նվազել են, իսկ 2011-ին` անվանական մեծությամբ վերադարձել են 2009թ. մակարդակին: Արդյունքում` կրթական ծախսերը 2013թ. կազմել են ՀՆԱ 2.9%-ը: Հայաստանի` ՀՆԱ նկատմամբ կրթական ծախսերի մասնաբաժնի ցուցանիշը 2013թ. 1.7 անգամ փոքր է եղել ԿԱԵ և ՆԽՄ երկրների 2010թ. նույն ցուցանիշի միջինից (4.9% (48)) և շուրջ 2 անգամ` Եվրո-27 երկրների 2009թ. միջինից (5.4% (49)): Հայաստանում 2008-2012 թթ. կրթությանն ուղղվել է համախմբված բյուջեի ծախսերի միջին հաշվով 12.3%-ը: Նշենք, որ ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշը 2008 թ. կազմել է 12.9%:

 

_______________________________

48) Աղբյուրը` TransMonee Database, 2012:

49) Աղբյուրը` Eurostat Database:

 

Աղյուսակ 39. Համախմբված բյուջեից կրթությանն ուղղվող ծախսերի կառուցվածքը 2011-2014թթ., հազար դրամ

 

._____________________________________________________________________.

|                     |   2011    |    2012   |  2013     |   2014    |

|                     |           |           |նախնական   |           |

|                     |___________|___________|___________|___________|

|                     |Փաստացի    |Փաստացի    |Փաստացի    |Պլան       |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Ընդամենը կրթությանն  |122436067.9|121474278.1|122110757.3|147525224.8|

|ուղղված միջոցներ,    |           |           |           |           |

|որից`                |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Նախադպրոցական և      | 35542034.9| 34078933.4| 36670337.2| 40163422.8|

|տարրական ընդհանուր   |           |           |           |           |

|կրթություն, որից`    |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Նախադպրոցական        | 10693784.9| 11985410.5| 13225044.3| 14062678.9|

|կրթություն           |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Տարրական ընդհանուր   | 24848249.9| 22093522.9| 23445292.9| 26100744.0|

|կրթություն           |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Միջնակարգ ընդհանուր  | 45244532.5| 49102343.1| 48257319.2| 51591468.3|

|կրթություն, որից`    |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Հիմնական ընդհանուր   | 30530199.1| 30530829.0| 30563746.7| 32786277.4|

|կրթություն           |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Միջնակարգ (լրիվ)     | 14714333.4| 18571514.1| 17693572.5| 18805190.9|

|ընդհանուր կրթություն |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Նախնական մասնագիտական|  5083154.2|  5375467.2|  6182089.9|  8716477.2|

|(արհեստագործական) և  |           |           |           |           |

|միջին մասնագիտական   |           |           |           |           |

|կրթություն, որից`    |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Նախնական մասնագիտական|  1906069.7|  2028182.0|  2306510.8|  2865068.2|

|(արհեստագործական)    |           |           |           |           |

|կրթություն           |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Միջին մասնագիտական   |  3177084.6|  3347285.1|  3875579.1|  5851409.1|

|կրթություն           |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Բարձրագույն          |  7884836.4|  7780550.8|  8055380.1|  9922395.2|

|կրթություն, որից`    |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Բարձրագույն          |  7290951.2|  7128593.6|  7367944.8|  9100794.4|

|մասնագիտական         |           |           |           |           |

|կրթություն           |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Հետբուհական          |   593885.2|   651957.2|   687435.3|   821600.8|

|մասնագիտական         |           |           |           |           |

|կրթություն           |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Ըստ մակարդակների     |  7715361.1|  7866189.2|  8712617.7|  9691110.5|

|չդասակարգվող         |           |           |           |           |

|կրթություն, որից`    |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Արտադպրոցական        |  6640342.0|  6851628.7|  7647863.2|  8490560.6|

|դաստիարակություն     |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Լրացուցիչ կրթություն |  1075019.1|  1014560.5|  1064754.5|  1200549.9|

|_____________________|___________|___________|___________|___________|

|Կրթությանը տրամադրվող| 20242328.6| 16598812.2| 13549005.5| 26541053.6|

|օժանդակ              |           |           |           |           |

|ծառայություններ      |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Կրթության ոլորտում   |      264.0|      740.0|       60.0|        0.0|

|հետազոտական և        |           |           |           |           |

|նախագծային           |           |           |           |           |

|աշխատանքներ          |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Կրթություն (այլ      |   723556.2|   671242.2|   683947.8|   899297.1|

|դասերին չպատկանող)   |           |           |           |           |

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ ԱՎԾ, ՀՀ ֆինանսների նախարարություն:

 

433. Հանրակրթությունը կրթության ոլորտում ծրագրային գերակայություն է: Հանրակրթական ծրագրերին (50) է ուղղվում կրթության ոլորտի ծախսերի գերակշիռ մասը (82-83 տոկոսը): Անվանական մեծությամբ (և որպես ՀՆԱ մասնաբաժին) կրթական ծախսերի նվազումը չի հանգեցրել մեկ շահառուի հաշվով դրանց նվազմանը` մասնավորապես նաև հանրակրթության ոլորտում: Հանրակրթության երեք աստիճաններում` տարրական, հիմնական և ավագ դպրոցներում մեկ աշակերտի հաշվով տարեկան պետական ծախսերն անվանական մեծությամբ 2008-2010 թթ. անընդհատ աճել են: Հանրակրթությունում ընդգրկված մեկ աշակերտի հաշվով տարեկան պետական ծախսերը 2011 թ. կազմել են շնչային ՀՆԱ-ի 15.1 տոկոսը կամ շուրջ 181 հազար դրամ: Մեկ աշակերտի հաշվով տարեկան պետական ծախսերը տարբերակված են ըստ հանրակրթության աստիճանների: 2011 թ-ին տարրական դպրոցում դրանք կազմել են շնչային ՀՆԱ-ի 15%-ը կամ շուրջ 179 հազար դրամ, հիմնական դպրոցում` շնչային ՀՆԱ-ի 16.5%-ը կամ շուրջ 198 հազար դրամ, իսկ ավագ դպրոցում եղել են ամենացածրը` շնչային ՀՆԱ-ի 13.1%-ը կամ շուրջ 157 հազար դրամ: Հայաստանում մեկ աշակերտի հաշվով պետական ծախսերը Եվրոմիության միջինի համեմատ չափազանց փոքր են: Այսպես` 2009 թ. Եվրոմիության երկրները տարրական կրթությունում ընդգրկված մեկ աշակերտի վրա միջինում տարեկան ծախսել են շնչային ՀՆԱ-ի շուրջ 22%-ի չափով գումար, իսկ ընդհանուր միջնակարգում` շնչային ՀՆԱ-ի շուրջ 28%-ի չափով գումար, մինչդեռ Հայաստանում նույն ցուցանիշները 2011 թ. կազմել են շնչային ՀՆԱ-ի համապատասխանաբար` 15.1 և 15.2 տոկոսը: Այս բնագավառին բյուջետային այսպիսի փոքր միջոցների տրամադրումը խոչընդոտում է համակարգի բարեփոխումների ամբողջ ընթացքին և բնակչության բոլոր խավերի համար որակյալ ու հասանելի կրթության ապահովմանը:

_____________________________

50) Հանրակրթական ծրագրերը ներառում են նախադպրոցական, տարրական, հիմնական և միջնակարգ կրթությունը (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), ինչպես նաև հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում նախատեսված մի շարք ծրագրեր:

 

434. Նախնական ու միջին մասնագիտական կրթական համակարգում և ավագ դպրոցում առկա է մեկ սովորողի հաշվով պետական ծախսերի նշանակալի տարբերություն (51): Մասնագիտական դպրոցի այս մակարդակում պետպատվերի շրջանակներում սովորող մեկ ուսանողի հաշվով տարեկան պետական ծախսերը 2011 թ. 2.2 անգամ գերազանցել են ավագ դպրոցի մեկ աշակերտի հաշվով նույն ծախսերը` կազմելով շնչային ՀՆԱ-ի շուրջ 31%-ը, կամ 373 հազար դրամ: ԲՈՒՀ-ի մակարդակում պետպատվերի շրջանակներում սովորող մեկ ուսանողի հաշվով տարեկան պետական ծախսերը 2011 թ. կազմել են շնչային ՀՆԱ-ի 38%-ը:

_____________________________

51) ՆՄՈՒՀ/ՄՄՈՒՀ-ի և բարձրագույն կրթության մակարդակներում հաշվարկների համար վերցվել են անվճար կամ պետական պատվերով սովորողները, որոնց ուսումը ծածկվում է պետական ծախսերով:

 

435. Հանրակրթությունում իրականացվող հիմնական բարեփոխումը առանձին գործող եռամյա ավագ դպրոցների համակարգի (10-12-րդ դասարաններ) ձևավորումն է` որպես հիմնական ընդհանուր կրթության շարունակություն: Այս համակարգի ստեղծման նպատակը ավագ դպրոցում կրթության որակի և արդյունավետության բարձրացումն է, ինչպես նաև դրանց շրջանավարտներին իրենց նախասիրություններին համապատասխան հոսքային ուղղության և նախամասնագիտական կրթության ընտրության հնարավորության ընձեռումը: Ավագ դպրոցների ձևավորումը սկսվել է 2008թ., 2011/12 ուսումնական տարում Հայաստանում գործել են 104, իսկ 2012/13 ուսումնական տարում` 108 ավագ դպրոցներ, որոնք ունեն 10-12-րդ դասարաններ: Ավագ դպրոցները դեռևս ձևավորվել են գլխավորապես քաղաքային համայնքներում` դրանց 95.5 տոկոսը քաղաքներում է: Գյուղական դպրոցներում տասներկուամյա կրթությունը մատուցվում է հիմնականում միջնակարգ դպրոցներում, որոնք ընդգրկում են հանրակրթության բոլոր աստիճանները` ներառյալ ավագ դպրոցը: 2012/13 ուսումնական տարում հանրապետությունում գործել է 812 միջնակարգ դպրոց, որոնց գերակշիռ մասը` 86 տոկոսը գյուղական համայնքներում է: Դրանք հիմնականում փոքր դպրոցներ են (ներկայումս գործող 1,364 դպրոցներից 830-ն ունի մինչև 300 աշակերտ, ըստ որում, դրանց շուրջ կեսը` 410-ն ունի մինչև 100 աշակերտ), որոնք, հատկապես ավագ դպրոցի մակարդակում, չեն կարող ապահովել ինչպես որակյալ կրթության մատուցումը, այնպես էլ դրա արդյունավետությունը:

 

Աղյուսակ 40. Մեկ աշակերտի և անվճար հիմունքներով սովորող ուսանողի հաշվով տարեկան պետական ծախսերը 2008-2011 թվականներին

 

._____________________________________________________________________.

|                 |    2008    |    2009    |    2010    |    2011    |

|                 |____________|____________|____________|____________|

|                 |ՀՀ դրամ|Շնչա|ՀՀ դրամ|Շնչա|ՀՀ դրամ|Շնչա|ՀՀ դրամ|Շնչա|

|                 |       |յին |       |յին |       |յին |       |յին |

|                 |       |ՀՆԱ,|       |ՀՆԱ,|       |ՀՆԱ,|       |ՀՆԱ,|

|                 |       |%   |       |%   |       |%   |       |%   |

|_________________|_______|____|_______|____|_______|____|_______|____|

|Տարրական և       |144,063|13.0|182,145|18.6|186,309|16.8|181,381|15.1|

|միջնակարգ        |       |    |       |    |       |    |       |    |

|ընդհանուր        |       |    |       |    |       |    |       |    |

|կրթություն       |       |    |       |    |       |    |       |    |

|_________________|_______|____|_______|____|_______|____|_______|____|

|Տարրական         |138,458|12.5|166,218|16.9|159,617|14.4|179,449|15.0|

|ընդհանուր        |       |    |       |    |       |    |       |    |

|կրթություն       |       |    |       |    |       |    |       |    |

|_________________|_______|____|_______|____|_______|____|_______|____|

|Միջնակարգ        |146,202|13.2|188,910|19.3|201,893|18.3|182,460|15.2|

|ընդհանուր        |       |    |       |    |       |    |       |    |

|կրթություն, որից`|       |    |       |    |       |    |       |    |

|_________________|_______|____|_______|____|_______|____|_______|____|

|Հիմնական         |140,946|12.8|192,569|19.6|203,465|18.4|198,150|16.5|

|ընդհանուր        |       |    |       |    |       |    |       |    |

|կրթություն`      |       |    |       |    |       |    |       |    |

|հիմնական դպրոց   |       |    |       |    |       |    |       |    |

|_________________|_______|____|_______|____|_______|____|_______|____|

|Միջնակարգ (լրիվ) |159,013|14.4|180,327|18.4|198,290|17.9|156,714|13.1|

|ընդհանուր        |       |    |       |    |       |    |       |    |

|կրթություն` ավագ |       |    |       |    |       |    |       |    |

|դպրոց            |       |    |       |    |       |    |       |    |

|_________________|_______|____|_______|____|_______|____|_______|____|

|Նախնական         |304,335|27.5|347,422|35.4|343,595|31.1|373,103|31.1|

|մասնագիտական     |       |    |       |    |       |    |       |    |

|(արհեստագործական)|       |    |       |    |       |    |       |    |

|և  միջին         |       |    |       |    |       |    |       |    |

|մասնագիտական     |       |    |       |    |       |    |       |    |

|կրթություն,      |       |    |       |    |       |    |       |    |

|որից`            |       |    |       |    |       |    |       |    |

|_________________|_______|____|_______|____|_______|____|_______|____|

|Նախնական         |347,919|31.5|344,242|35.1|310,035|28.0|366,059|30.6|

|մասնագիտական     |       |    |       |    |       |    |       |    |

|(արհեստագործական)|       |    |       |    |       |    |       |    |

|կրթություն       |       |    |       |    |       |    |       |    |

|_________________|_______|____|_______|____|_______|____|_______|____|

|Միջին            |282,337|25.6|349,414|35.6|368,451|33.3|377,460|31.5|

|մասնագիտական     |       |    |       |    |       |    |       |    |

|կրթություն       |       |    |       |    |       |    |       |    |

|_________________|_______|____|_______|____|_______|____|_______|____|

|Բարձրագույն      |354,930|32.1|398,301|40.6|401,896|36.3|455,271|38.0|

|կրթություն       |       |    |       |    |       |    |       |    |

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը` հաշվարկված է ՀՀ համախմբված բյուջեի և ՀՀ ԱՎԾ «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը» 2008, 2009, 2010, 2011 թվականների հրապարակումների հիման վրա:

 

436. Այսպիսով, 12-ամյա կրթությունը մատուցվում է ինչպես ավագ, այնպես էլ, հիմնականում` միջնակարգ դպրոցների ցանցի միջոցով: Սակայն, միջնակարգ դպրոցների ցանցը հնարավորություն չի տալիս մի կողմից` ապահովել ֆինանսական, նյութական ու մարդկային ռեսուրսների կենտրոնացում ավագ դպրոցի մակարդակում, իսկ մյուս կողմից` իրականացնել որակյալ նախամասնագիտական/հոսքային կրթություն և ապահովել սահուն անցումը ԲՈՒՀ-ին: ՈՒստի, ավագ դպրոցի կայացման ու որակյալ նախամասնագիտական կրթության ապահովման համար անհրաժեշտ է միջնակարգ դպրոցների ցանցի աստիճանական վերածում հիմնական ու ավագ դպրոցների` ավագ դպրոցների առավելագույն հնարավոր աշխարհագրական հասանելիության ապահովման սկզբունքի հիման վրա:

437. Միաժամանակ, Հայաստանում գործում է նախնական ու միջին մասնագիտական կրթության համակարգը: Այն 2011թ. դրությամբ ընդգրկում էր 50 նախնական (52) և 101 միջին (53) մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններ, որոնք իրենց ուսանողներին ընդհանուր միջնակարգ կրթությունը շարունակելու հետ միասին մասնագիտական պատրաստվածություն և որակավորում ստանալու հնարավորություն են տալիս: Ըստ որում, նախնական ու միջին մասնագիտական բոլոր պետական ուսումնական հաստատությունները` այս կրթական ծրագրերի մատչելիությունը բարձրացնելու նպատակով, սկսած 2011-2012 ուսումնական տարվանից, ընդունելությունն իրականացնում են առանց ընդունելության քննությունների, մրցութային կարգով (բացառությամբ արվեստի ոլորտի մասնագիտությունների)` ոչ միայն անվճար, այլև վճարովի հիմունքներով: Սակայն, մեկ սովորողի հաշվով տարեկան պետական ծախսերը ավագ դպրոցում էապես զիջում են ՆՄՈՒՀ/ՄՄՈՒՀ մակարդակում նույն ծախսերին, ինչը ռիսկեր է առաջացնում ավագ դպրոցի կայացման և դրա ծառայությունների նկատմամբ պահանջարկի ձևավորման առումով:

__________________________

52) Պետական` 25 ՆՄՈՒՀ, 20 ՄՄՈՒՀ, 4 կրթահամալիր, 1 ԲՈՒՀ:

53) Որից` 80-ը պետական` 6 ԲՈՒՀ, 73 ՄՄՈՒՀ, մեկ կրթահամալիր:

 

438. Հիմնական դպրոցից հետո իրենց ուսումն ավագ դպրոցում շարունակող աշակերտների թվաքանակի ուսումնասիրությունը բացահայտում է ներկայումս ավագ դպրոցի համակարգի գործունեության հետ կապված որոշ կարևորագույն միտումներ: Այսպես, ավագ դպրոցում ընդգրկվածության ցուցանիշը, հանրակրթության այլ օղակների համեմատ, ցածր է և անկում է ապրում: Ըստ պաշտոնական վիճակագրության` 2010/2011 ուսումնական տարում ընդգրկվածության ցուցանիշը ավագ դպրոցում կազմել է 84.4%, տարրական դպրոցում` շուրջ 96.8% և հիմնական դպրոցում` 91.6% (54), իսկ 2011/12 ուսումնական տարում ընդգրկվածությունը տարրական դպրոցում կազմել է 99, հիմնականում` 91.8, իսկ ավագում` 72.8 տոկոս (55): Այսինքն` ավագ դպրոցում ուսումը շարունակողների մասնաբաժինը` հիմնական դպրոցն ավարտող աշակերտների շրջանում, անկում է ապրել: Այսպես` 2011/12 ուսումնական տարում ավագ դպրոցի առաջին մակարդակում` 10-րդ դասարանում ընդգրկված է եղել 2010/11 ուստարում հիմնական դպրոցի վերջին` 9-րդ դասարանում ընդգրկվածների 70%-ը (սա հիմնական դպրոցից ավագ դպրոց անցման գործակիցն է: 2010/11 ուսումնական տարում հիմնական դպրոցի ավարտական` 9-րդ դասարանում ընդգրկված շուրջ 39 հազար աշակերտներից ավագ դպրոցի 10-րդ դասարանում ուսումը շարունակել է շուրջ 27 հազարը): Մինչդեռ, 2006/07 ուսումնական տարում, երբ ավագ դպրոցների համակարգը դեռևս չէր ներդրվել, նույն ցուցանիշը կազմել է շուրջ 91% (նշենք, որ տարրական դպրոցից հիմնական դպրոց անցման գործակիցը 2008-2011թթ. կազմել է 98-99%): Հետևաբար, հիմնական դպրոցի շրջանավարտների շուրջ 30%-ը, այս կամ այն պատճառով, 2011թ. չի օգտվել ավագ դպրոցի կրթական ծառայություններից: Ընդ որում, դրա պատճառը ավագ դպրոցի մակարդակի կրթական ծառայություններ մատուցող հաստատությունների ֆիզիկական/աշխարհագրական դժվարամատչելիությունը չէ, քանի որ, ինչպես արդեն նշվել է, ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքներում դրանք մատուցվում են ինչպես ավագ դպրոցների, այնպես էլ միջնակարգ դպրոցների ցանցի միջոցով:

__________________________

54) Աղբյուրը` «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը 2010 թվականին», ՀՀ ԱՎԾ, 2011թ.:

55) Աղբյուրը` «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը 2011 թվականին», ՀՀ ԱՎԾ, 2012 թ.:

 

439. Անշուշտ, հիմնական դպրոցն ավարտողների մի մասն իր կրթությունը գերադասում է շարունակել նախնական ու միջին մասնագիտական կրթական ծրագրերով: Այսպես` 2010/11 ուսումնական տարում հիմնական դպրոցի ավարտական վկայական ստացած աշակերտների շուրջ 20%-ն ընդունվել է այլ կրթական հաստատություն: Մյուս կողմից, նկատվում է հիմնական կրթությունը ստանալուց հետո կրթահամակարգը թողնողների թվի ավելացման միտում` հիմնական դպրոցների շրջանավարտների մի մասն ուսումը դադարեցնում է հիմնական կրթության ավարտից հետո: Այսպես` 2010/11 ուսումնական տարվա հիմնական դպրոցի շրջանավարտների 7.7%-ը 2011/12 ուստարում չի շարունակել ուսումը որևէ օղակում: Անշուշտ, նրանց մի մասը, ըստ երևույթին, արտագաղթել է, սակայն այդ մասին տեղեկատվությունը բացակայում է: Միևնույն ժամանակ, տնային տնտեսությունների կենսամակարդակի 2010 թ. հետազոտությունը փաստում է, որ ավագ դպրոցում կրթությունը չեն շարունակում հիմնականում բնակչության ամենաաղքատ խավերն ու գյուղական բնակչությունը: Այսպես` 2010թ. ավագ դպրոցում ընդգրկվածության ցուցանիշը բնակչության ամենաաղքատ դեցիլում կազմել է ընդամենը 54%, իսկ գյուղական բնակչության շրջանում` 53% (56): Այս հանգամանքը, մասնավորապես, աղքատության վերարտադրման ռիսկեր է առաջացնում:

__________________________

56) Աղբյուրը` «Republic of Armenia, Fiscal Consolidation and Recovery», WB, 2011:

 

Աղյուսակ 41. Հիմնական դպրոցի ավարտական վկայական ստացածները 2010/11 ուստարում և նրանց հետագա շարժը կրթահամակարգի տարբեր օղակներում

 

._____________________________________________________________________.

|                                |Մարդ    |Տոկոս`       |Տոկոս` 2011թ.|

|                                |        |2010/11      |հիմնական     |

|                                |        |ուստարում    |դպրոցի       |

|                                |        |հիմնական     |ավարտական    |

|                                |        |դպրոցի       |վկայական     |

|                                |        |ավարտական    |ստացածների   |

|                                |        |9-րդ         |թվում        |

|                                |        |դասարանում   |             |

|                                |        |ընդգրկվածների|             |

|                                |        |թվում        |             |

|________________________________|________|_____________|_____________|

|Ընդամենը 2010/11 ուսումնական    |  39,081|   100.0     |      --     |

|տարում հիմնական դպրոցի ավարտական|        |             |             |

|9-րդ դասարանում ընդգրկված       |        |             |             |

|աշակերտներ                      |        |             |             |

|_____________________________________________________________________|

|Նրանցից`                                                             |

|_____________________________________________________________________|

|2011թ. հիմնական դպրոցի ավարտական|  37,756|     96.6    |    100,0    |

|վկայական ստացածներ              |        |             |             |

|_____________________________________________________________________|

|Նրանցից`                                                             |

|_____________________________________________________________________|

|2011/12 ուստարում ընդունվել են  |   7,653|     19.6    |     20.3    |

|այլ կրթական հաստատություններ    |        |             |             |

|________________________________|________|_____________|_____________|

|2011/12 ուստարում ընդգրկվել են  |  27,189|     69.6    |     72.0    |

|ավագ դպրոցի 10-րդ դասարանում    |        |             |             |

|________________________________|________|_____________|_____________|

|2011/12 ուստարում չեն հայտնվել  |   2,914|      7.4    |      7.7    |

|կրթահամակարգի որևէ  մակարդակում |        |             |             |

|________________________________|________|_____________|_____________|

|Մնացել են 9-րդ դասարանում       |   188  |      0.5    |      --     |

|________________________________|________|_____________|_____________|

|ՈՒսումը կիսատ են թողել          |   249  |      0.6    |      --     |

|________________________________|________|_____________|_____________|

|ՀՀ-ից արտագաղթածներ             |   494  |      1.3    |      --     |

|________________________________|________|_____________|_____________|

|Այլ                             |   394  |      1.0    |      --     |

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը 2011 թվականին», ՀՀ ԱՎԾ, 2012 թ.:

 

440. Չնայած համապատասխան տարիքի բնակչության թվաքանակը, ժողովրդագրական միտումներով պայմանավորված, պակասում է, 2007-2011 թվականներին նախնական ու միջին մասնագիտական կրթահամակարգի հաստատություններ տարեկան ընդունվել է 11-12 հազար մարդ` միջին, և 2-3 հազար մարդ` նախնական մասնագիտական ծրագրերով, ինչը վկայում է կրթահամակարգի այս մակարդակների ծառայությունների պահանջարկի մասին:

441. Վերը նկարագրված միտումները հիմնախնդրային են դարձնում երաշխավորված անվճար տասներկուամյա կրթության ապահովումը բնակչության բոլոր խավերի համար, եթե նկատի ունենանք, որ նախնական ու միջին մասնագիտական կրթական ծրագրերի մի մասն իրականացվում է վճարովի հիմունքներով: Հետևաբար, հանրակրթության ոլորտում առաջնահերթ է անցումը համընդհանուր 12-ամյա կրթությանը: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է ա/ ապահովել երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ` մասնագիտական) կրթությունը ինչպես ավագ դպրոցներում, այնպես էլ նախնական ու միջին մասնագիտական կրթական հաստատություններում` բոլոր հիմնական կրթությունն ավարտողների համար, բ/ պետական ծախսերն ավելի ճիշտ պլանավորել` ավագ դպրոցին և նախնական ու միջին մասնագիտական կրթությանն ուղղվող ծախսերի հարաբերակցության առումով:

442. Հանրակրթության ոլորտում առաջնահերթ է համակարգի բարեփոխումների արդյունքում դրա արդյունավետության բարձրացումը: Շնորհիվ հանրակրթության ոլորտի բարեփոխումների` համակարգի արդյունավետությունը բնութագրող ցուցանիշները 2000-ականների սկզբին դրական միտումներ են ունեցել, սակայն դրանից հետո վատթարացել են: Մասնավորապես` աշակերտ/ուսուցիչ հարաբերակցությունը 2006 թ-ին կազմել է 10.9: Սակայն վերջին տարիներին այս ցուցանիշը նորից անկում է ապրել` 2012 թ-ին կազմելով ընդամենը 9.3: Այսինքն` աշակերտ/ուսուցիչ հարաբերակցությունը դեռևս բավական հետ է մնում միջազգային ստանդարտներից` 2010 թ-ին նույն ցուցանիշը Եվրոմիության երկրներում կազմել է միջին հաշվով 12, իսկ ՏՀԶԿ երկրներում` 14.7 (57): Նույնը վերաբերում է նաև դասարանների խտությանը: Այն 2000-ականների սկզբին աճել է` 2005 թ. կազմելով միջինում 22 աշակերտ` 2003 թ. 20-ի փոխարեն և հասել ՏՀԶԿ երկրների այդ տարիների միջինին: Սակայն հետագայում սկսել է նվազել և 2011 թ. արդեն կազմել է 18.4: Իհարկե, այս ցուցանիշը տարբերակված է ըստ համակարգի առանձին օղակների. տարրական դպրոցում 2011 թ-ին եղել է ամենաբարձրը և կազմել է 18.9, հիմնականում` 17.9, իսկ ավագում` 18.2:

______________________

57) Աղբյուրը` Եվրոստատի և ՏԶՀԿ-ի տվյալների բազաներ: Միջազգային տվյալների հաշվարկի մեթոդաբանությունը հիմնված է լրիվ դրույքին համարժեք ուսուցիչների թվաքանակի վրա, ինչը տարբերվում է Հայաստանի համար ներկայացված տվյալներից, որոնք հաշվարկված են ուսուցիչների բացարձակ թվի հիման վրա: Նշենք, որ 2011/12 ուստարում հանրակրթական դպրոցների ուսուցիչների շուրջ 44 տոկոսը զբաղված է եղել մինչև 0.75 դրույքի չափով, շուրջ 34 տոկոսը` 0.76-1 դրույքի, իսկ 22 տոկոսը` 1 դրույքից ավելի չափով:

 

443. Այս ցուցանիշների մարզային բաշխվածությունը վկայում է մարզային էական տարբերությունների մասին: Այսպես, աշակերտ/ուսուցիչ հարաբերակցությունը ամենաբարձրն է Երևանում, Արարատի ու Կոտայքի մարզերում (համապատասխանաբար` 10.8, 10.1 և 10.0), իսկ ամենացածրը` Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում (համապատասխանաբար` 6.3, 6.6, 6.7 և 8.0): Դասարանների խտության ցուցանիշը ևս ամենաբարձրն է Երևանում, Կոտայքում, Արարատի ու Արմավիրի մարզերում (համապատասխանաբար` 22.9, 20.4, 19.8 և 19.8) իսկ ամենացածրը` Արագածոտնի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում (համապատասխանաբար` 12.2, 12.7 և 13.0): Քաղաք-գյուղ կտրվածքով ևս առկա են նշանակալի տարբերություններ: Այսպես` 2011/12 ուսումնական տարում աշակերտ/ուսուցիչ հարաբերակցությունը գյուղական համայնքներում կազմել է ընդամենը 7.8` քաղաքայինի 10.5-ի փոխարեն: Հետևաբար, միջին հանրապետական ցուցանիշների ցածր լինելը բացատրվում է որոշակի աշխարհագրական առանձնահատկություններով, մասնավորապես` գյուղական դպրոցներում արդյունավետության այս ցուցանիշների ցածր լինելով: Նկատի ունենալով ժողովրդագրական իրավիճակի վատթարացման պայմաններում գյուղական, մասնավորապես` հեռավոր, սահմանամերձ ու փոքր գյուղական համայնքների պահպանման կարևորությունը` Կառավարությունը հետամուտ է լինելու այդպիսի համայնքներում հանրակրթական դպրոցների` հնարավորինս պահպանման ու դրանցում կրթության որակի բարձրացման քաղաքականությանը: Այդ համայնքների համար պետք է սահմանվեն դրանց արդյունավետության նշված ցուցանիշների այլ թիրախային արժեքներ` միևնույն ժամանակ խթանելով արդյունավետության բարձրացումը գյուղական դպրոցներում: Այդ նպատակով, մասնավորապես կարևորվում է նաև գյուղական փոքր համայնքների դպրոցներում բազմակոմպլեկտ դասարանների ձևավորման պրակտիկայի ներդրումը, ինչն իր հերթին թելադրում է մանկավարժական համալսարաններում բազմապրոֆիլային ուսուցիչների պատրաստման անհրաժեշտություն` հատկապես բարձր դասարանների համար:

 

Աղյուսակ 42. Աշակերտ/ուսուցիչ հարաբերակցությունն ու դասարանների միջին խտությունը հանրակրթական դպրոցներում 2008-2011 թթ.

 

._____________________________________________________________________.

|                     |2008/09|2009/10|2010/11|        2011/12        |

|                     |       |       |       |_______________________|

|                     |       |       |       |Ընդա-  |Քաղաք  |Գյուղ  |

|                     |       |       |       |մենը   |       |       |

|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Աշակերտների թվաքանակը|414,781|392,946|370,892|386,439|233,837|152,602|

|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Աշակերտների միջին    |   17.8|   17.1|   18.4|   18.4|   ... |  ...  |

|թվաքանակը մեկ        |       |       |       |       |       |       |

|դասարանում           |       |       |       |       |       |       |

|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Մանկավարժների        | 42,601| 41,512| 41,402| 41,757| 22,284| 19,473|

|թվաքանակը            |       |       |       |       |       |       |

|_____________________|_______|_______|_______|_______|_______|_______|

|Մեկ մանկավարժին բաժին|    9.7|    9.5|    9.0|    9.3|   10.5|    7.8|

|ընկնող աշակերտների   |       |       |       |       |       |       |

|թվաքանակը            |       |       |       |       |       |       |

|_____________________________________________________________________|

|                      Հուշագրային հոդված                             |

|_____________________________________________________________________|

|Մեկ մանկավարժին բաժին|    7.3|    7.2|    6.8|    5.3|  ...  |  ...  |

|ընկնող աշակերտների   |       |       |       |       |       |       |

|թվաքանակը            |       |       |       |       |       |       |

|ՆՄՈՒՀ-ներում         |       |       |       |       |       |       |

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը 2011 թվականին», ՀՀ ԱՎԾ, 2012 թ. և «ՀՀ մարզերն ու Երևան քաղաքը` թվերով, 2011», ՀՀ ԱՎԾ, 2011 թ.:

 

444. Հանրակրթության որակի հարցում էական նշանակություն ունի ուսուցիչների մասնագիտական հմտությունների կատարելագործումը` վերապատրաստումների միջոցով, նրանց որակավորման համապատասխանեցումը որոշակի չափորոշիչների և այդ հիմքի վրա` աշխատավարձերի բարձրացումը: Այդ ուղղությամբ 2005 թ-ից իրականացվում է ուսուցիչների վերապատրաստում` տարեկան շուրջ 20%-ի համար: Արդյունքում` 2011 թվականին նախորդ 5 տարիների ընթացքում վերապատրաստված ուսուցիչները կազմել են նրանց 74%-ը: Միևնույն ժամանակ, 2011 թ-ից սկսել է ներդրվել ուսուցիչների ատեստավորման նոր կարգ, որը հնարավորություն է տալու իրականացնել տարբերակված ֆինանսավորում և մասնագիտական հետագա կատարելագործման համար ստեղծելու է խրախուսման խթաններ: Այս միջոցառումները մեծապես կնպաստեն հանրակրթության որակի բարձրացմանը:

445. Համապատասխանորեն, բարձրացել են ուսուցիչների աշխատավարձերը: 2000-ականների սկզբին ուսուցչական դրույքի միջին ամսական աշխատավարձը անընդհատ աճել է: 2003-2006թթ. ավելացել է շուրջ 3 անգամ` 2006թ. կազմելով մոտ 58 հազար դրամ: Մեկ ուսուցչի հաշվարկային տարեկան միջին աշխատավարձի հարաբերակցությունը շնչային ՀՆԱ-ի նկատմամբ 2006թ. կազմել է 0.85` 2003թ. 0.43-ի փոխարեն: 2009թ. ուսուցչի միջին ամսական հաշվարկային աշխատավարձը դարձել է 116.3 հազար դրամ` 2006թ. համեմատ աճելով շուրջ 100%-ով: Պայմանավորված ՀՆԱ-ի անկմամբ և ուսուցիչների աշխատավարձի մակարդակի պահպանմամբ, 2009թ. ուսուցչական մեկ դրույքի հաշվարկային տարեկան միջին աշխատավարձի հարաբերակցությունը շնչային ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 1.4: ՈՒսուցիչների հաշվարկային միջին աշխատավարձը 2011թ. հասցվել է 117.5 հազար դրամի, իսկ ուսուցչի տարեկան հաշվարկային աշխատավարձ/շնչային ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 1.3: Բոլոր նշված ցուցանիշները վկայում են, որ հանրակրթության արդյունավետությունը դեռևս զգալի բարելավման կարիք ունի: Սակայն արդյունավետության վերը դիտարկված ցուցանիշների նպատակային արժեքները պետք է տարբերակվեն ըստ բնակավայրի տիպի` գյուղական համայնքների փոքր արդյունավետությամբ դպրոցները հնարավորինս պահպանելու նպատակով: Միևնույն ժամանակ, գյուղական դպրոցների արդյունավետությունը խթանելու նպատակով առաջնահերթ է դպրոցների արդյունավետության բարձրացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերի ներդրումը, ինչը, մասնավորապես, կխթանի գյուղական փոքր դպրոցների ինտեգրման բնականոն գործընթացը:

446. Հանրակրթության բարեփոխումների շրջանակում հատկապես կարևորվում են համակարգի կառավարման հիմնախնդիրները, մասնավորապես` գույքի և ակտիվների կառավարման, շահագործման ու պահպանման ոլորտում: Նկատի ունենալով, որ կրթության ոլորտին ուղղվող ծախսերի շուրջ 90%-ը կազմում են ընթացիկ ծախսերը, ինչպես նաև հաշվի առնելով դպրոցների արդյունավետության ցածր ցուցանիշները, գույքի և ակտիվների շահագործումն ու պահպանումը կարևորվում են որպես հիմնախնդիրներ: Մասնավորապես կարևորվում է գույքի և ակտիվների շահագործման ու պահպանման ծախսերի պլանավորումը և դրանց հաշվետվողականության թափանցիկ մեխանիզմների ներդրումը:

447. Ինչ վերաբերում է կրթահամակարգի այլ օղակներում ընդգրկվածության ցուցանիշներին, ապա նախադպրոցական և մասնագիտական ծրագրերում դրանք ԿԱԵ և ՆԽՄ երկրների միջինների համեմատ ցածր են մնում, չնայած 2008-2011 թթ. նկատվում է այդ ընդգրկվածությունների աճ: Մասնավորապես` նախադպրոցական համակարգում 2010/11 ուսումնական տարում զուտ ընդգրկվածությունը կազմել է 34% (3-6 տարեկանների թվում, ԿԱԵ և ՆԽՄ երկրների նույն ցուցանիշի միջինը` 59 տոկոս (58))` 2007/08 թ. 29%-ի փոխարեն:

______________________

58) Աղբյուրը` TransMonee Database, 2012:

 

448. Չնայած մասնագիտական ծրագրերում և ԲՈՒՀ-ում ընդգրկվածության ցուցանիշներն աճի միտում ունեն, սակայն ԿԱԵ և ՆԽՄ երկրների միջինի համեմատ մնում են բավական ցածր և խիստ բևեռացված` կենսամակարդակի տարբեր խմբերի ու տարածքային առումներով: Ըստ 2010 թ. տնային տնտեսությունների կենսամակարդակի հետազոտության արդյունքների` բնակչության ամենաաղքատ 10%-ի համար մասնագիտական ծրագրերում զուտ ընդգրկվածության ցուցանիշը կազմել է ընդամենը 7.4%, իսկ ամենահարուստ 10%-ի համար` 33.4%: Այս առումով հիմնախնդրային է անապահով խավերի համար բարձրագույն կրթության մատչելիության բարձրացումը և ԲՈՒՀ-եր ընդունվելու հավասար հնարավորությունների ստեղծումը: Մասնավորապես դրան է նպատակաուղղված 2011 թվականի հունիսի 30-ին ՀՀ Կառավարության ընդունած «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությունը»: Այն սահմանում է բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխումներ, որոնցով նախատեսվում է առավել հասցեական և արդյունավետ դարձնել ուսանողների ֆինանսական աջակցության պետական ծրագրերը: Այս նպատակով ներդրվելու են ուսանողների ֆինանսական աջակցության որոշակի ծրագրեր` ա/ մասնագիտական կրթաթոշակային ծրագիր, բ/ ուսանողների ֆինանսական աջակցության ծրագիր, գ/ սոցիալապես խոցելի և ուսանողների առանձին խմբերի համար նպաստների ծրագիր, դ/ լավագույն առաջադիմության անվանական կրթաթոշակային ծրագիր: Միևնույն ժամանակ, նշված բարեփոխումների շրջանակում նախատեսվում է նաև պետություն-բուհ հարաբերութունների շրջանակի վերանայում` հատկապես ուսման վարձերի ձևավորման, ուսանողների ընդունելության հարցերում: Մասնավորապես նախատեսվում է` ա/ ուսանողներին հատկացվելիք կրթաթոշակների և ֆինանսական աջակցության չափը համապատասխանեցնել ուսման վարձերի հետ, բ/ վերանայել ուսանողների ընդունելության` պետության կողմից քվոտավորման ներկայիս քաղաքականությունը և պետական քվոտաներ տրամադրել պետության համար առաջնային նշանակություն ունեցող մասնագիտություններին:

449. Միևնույն ժամանակ, շարունակվում են մասնագիտական կրթական ծրագրերի բարեփոխումները` ուղղված նախնական, միջին, բարձրագույն, լրացուցիչ և շարունակական կրթության որակի բարձրացմանը, կրթահամակարգի այս օղակների համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին և միջազգային ասպարեզում դրանց մրցունակության բարձրացմանը:

450. Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին ինտեգրումը ենթադրում է ՀՀ բարձրագույն կրթության համակարգում խորքային փոփոխությունների իրականացում` Բոլոնիայի գործընթացի պահանջներին համապատասխան: Այս ուղղությամբ ԲՈՒՀ-երում արդեն իսկ իրականացվել են Բոլոնիայի գործընթացի հիմնական պահանջներն ապահովող հետևյալ բարեփոխումները` ա/ ներդրվել է որակավորումների եռաստիճան համակարգը, բ/ ներդրվել է ԲՈՒՀ-ական ակադեմիական կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգը` Եվրոպական կրեդիտների փոխանցման համակարգին համապատասխան, գ/ ստեղծվել են մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը և մասնագիտական կրթության` եվրոպական չափանիշներին համապատասխան որակի գնահատման և ապահովման ազգային համակարգը, դ/ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակը` եվրոպական որակավորումների շրջանակին համապատասխան, ե/ ստեղծվել և ներդրվել է ուսանողների, դասախոսների և շրջանավարտների շարժունության կազմակերպման համակարգը, զ/ ներդրվել է որակավորումների, դիպլոմների ու կրթական վերջնարդյունքների փոխճանաչման համակարգը, է/ ընդլայնվել է ԲՈՒՀ-երի ակադեմիական և կառավարման գործընթացներին ուսանողների մասնակցությունը:

451. Եվրոպական կրթական միասնական տարածքին ինտեգրման գործընթացում ներառված է նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը, որն ուղղորդվում է Թուրինի գործընթացով: Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումները Հայաստանում ուղղված են կրթության բովանդակության արդիականացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանն ու նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը` Եվրոպայում այդ համակարգի զարգացման միտումներին համապատասխան: Թուրինի գործընթացի պահանջներին համապատասխան մշակվել են արհեստագործական և միջին մասնագիտական կրթության 100 մասնագիտությունների և որակավորումների պետական կրթական չափորոշիչներ, որոնց հիման վրա վերանայվել են ուսումնական ծրագրերը: Տարեկան վերապատրաստվել են արհեստագործական ուսումնարանների և քոլեջների ավելի քան 1000 դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ: Վերապատրաստվել են արհեստագործական ուսումնարանների և քոլեջների տնօրեններ և փոխտնօրեններ: Ձեռնարկվել են նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության խթանման և մասնագիտական կրթության և գործատուների միջև կապերի ամրապնդման քայլեր:

452. Եվրոպական համագործակցության, Բոլոնիայի և Թուրինի գործընթացի կարևոր ուղղություններից է լրացուցիչ և շարունակական կրթությունը, որի ուղղությամբ ՀՀ ԿԳ նախարարության կողմից համակարգված աշխատանքները սկսվել են համեմատաբար վերջերս: 2010 թ-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմում ստեղծվել է լրացուցիչ և շարունակական կրթության բաժինը` ոլորտի համակարգման, խնդիրների լուծման, ոլորտի շարունակական զարգացման աշխատանքներն ապահովելու նպատակով:

453. Սակայն մասնագիտական կրթահամակարգում դեռևս հիմնախնդրային են կրթության որակն ու արդյունավետությունը: Այդ առումով, Կառավարությունը նպատակադրում է իրականացնել «Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթական համակարգի` Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրման գործընթացի ընդլայնման ծրագիրը», որի նպատակն է ապահովել Հայաստանի միջին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի հետագա զարգացումը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նոր փուլի` 2010-2020 թթ. նպատակներին համահունչ:

 

22.2. ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐ

 

454. Կրթության ոլորտում հանրակրթությունը շարունակում է մնալ գերակա ուղղություն: Հանրակրթության ոլորտում ծրագիրը նպատակադրում է.

1) Ընդհանուր միջնակարգ կրթության որակի բարձրացում, դրա համապատասխանեցում միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին` ապահովելով սահուն անցումը դեպի ԲՈՒՀ-ական կրթություն:

2) Կրթության որակի վերահսկողության և գիտելիքների գնահատման գործուն, ժամանակակից (ներառյալ` էլեկտրոնային) ձևերի ու մեթոդների, ինչպես նաև դրա միասնական համակարգի փուլային ներդրում:

3) Բնակչության բոլոր խավերի համար որակյալ անվճար ընդհանուր միջնակարգ 12-ամյա կրթության հավասար մատչելիության/հասանելիության ապահովում, երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում համընդհանուր անվճար տասներկուամյա (ներառյալ` մասնագիտական) կրթությանը:

4) Ավագ և հիմնական դպրոցների ցանցերի տարանջատում, միջնակարգ դպրոցների ցանցի աստիճանական վերածում հիմնական ու ավագ դպրոցների` բացառությամբ ՀՀ մարզերի այն գյուղական համայնքներում, որտեղ աշխարհագրությունից ելնելով անհրաժեշտ է պահպանել միջնակարգ դպրոցները:

5) Ավագ դպրոցում ընդգրկվածության մակարդակի աճ` հատկապես բնակչության աղքատ խավերի համար:

6) Համակարգի արդյունավետության շարունակական բարձրացում ու կառավարման, ներառյալ` գույքի և ակտիվների կառավարման գործուն համակարգի ներդրում ու կայացում:

455. Այս նպատակներին հասնելու համար առաջնահերթ է ուսուցիչների շարունակական վերապատրաստումը, նրանց վարձատրության բարձրացումը` նրանց ատեստավորման արդյունքներից և տարակարգերից կախված տարբերակված համակարգի ներդրման միջոցով:

456. Հանրակրթության որակի բարձրացման և ավագ դպրոցի առաքելությունն ապահովելու համար առաջնահերթ է նաև դպրոցների (հատկապես` ավագ դպրոցի) նյութատեխնիկական և ուսումնամեթոդական բազայի համալրումը և նորագույն տեխնոլոգիաների ներդրումը (լաբորատոր սարքավորումներ, համակարգչային տեխնիկա, ինտերնետ, որակյալ դասագրքեր և ուսուցչական ձեռնարկներ, էլեկտրոնային կրթական ռեսուրսներ և այլն), ինչը թելադրում է մեկ աշակերտի հաշվով տարեկան պետական ծախսերի նշանակալի բարձրացում:

457. Ավագ դպրոցի վերջնական կայացման համար առաջնահերթ է դրա ծրագրերի մշակումն ու կրթահամակարգի ավելի բարձր մակարդակներին սահուն անցման ապահովումը, համապատասխան չափորոշիչների համակարգի ներդրումը, հոսքային դասարանների բազմազանություն ապահովելու և նախամասնագիտական պատրաստվածություն տալու հնարավորությունների ընդլայնումը, ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումը: Հանրակրթության այս աստիճանում մեկ աշակերտի հաշվով տարեկան պետական ծախսերը պետք է էապես բարձրանան, իսկ ՆՄՈՒՀ-ների համեմատ` նշված ցուցանիշի տարբերությունը պետք է փոքրանա:

458. Հանրակրթության շեմին բոլոր խավերի նախադպրոցական ավագ տարիքային խմբի` 5-6 տարեկան երեխաների համար հավասար մեկնարկային հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից առաջնահերթ է նաև նախադպրոցական կրթության ծառայությունների որակի և հասանելիության բարելավումը:

459. Հանրակրթությունում, ինչպես նաև նախնական ու միջին մասնագիտական կրթահամակարգում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող խոցելի խմբերի երեխաների համար հավասար հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից առաջնահերթ է նաև ներառական կրթության համակարգի հետագա զարգացումը, որը վերջիններիս կընձեռի որակյալ հիմնական կրթություն և մասնագիտություն ստանալու հնարավորություն:

460. Նկատի ունենալով մարդկային ռեսուրսների հույժ կարևորությունը երկրի երկարատև սոցիալ-տնտեսական զարգացման գործում, մասնագիտական կրթությունը ծրագրային ժամանակահատվածում պետք է լինի ոլորտի հաջորդ գերակայությունը: Մասնագիտական կրթության մակարդակում ծրագիրը նպատակադրում է`

1) Բնակչության բոլոր խավերի համար միջին և բարձրագույն մասնագիտական կրթության մատչելիության բարձրացում:

2) Մասնագիտական կրթության որակի բարձրացում և դրա համապատասխանեցում աշխատաշուկայի պահանջներին, շրջանավարտների զբաղվածունակության խթանում:

3) Բարձրագույն կրթության համակարգի արդյունավետության բարձրացում` կառուցվածքային փոփոխություն, ցանցի վերանայում և կառավարման համակարգի բարելավում:

4) ԲՈՒՀ-երի պետական կարգավորման և ֆինանսավորման համակարգերի բալանսավորում, ԲՈՒՀ-երի ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնում, պետական ԲՈՒՀ-երի կազմակերպաիրավական կարգավիճակների ընդլայնում ու բազմազանության ապահովում:

5) ԲՈՒՀ-ական գիտության զարգացում, ԲՈՒՀ-երում գիտահետազոտական բաղադրիչի ուժեղացում, ԲՈՒՀ-ական գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդների ներդրում:

6) Երկրի կրթական ու գիտական զարգացման ռազմավարական նպատակներին և Բոլոնիայի ու Թուրինի համաձայնագրերի դրույթներին մասնագիտական կրթության համապատասխանեցմանն ուղղված բարեփոխումների շարունակում: Մասնավորապես` ա/ փոխճանաչման գործընթացի և շարժունության խթանման, բ/ ակադեմիական կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի կատարելագործման, գ/ բարձրագույն կրթության և գիտահետազոտական աշխատանքների ինտեգրման, դ/ մասնագիտական կրթության որակի ապահովման ներքին համակարգերի ներդրման և պետական ու ոչ պետական ԲՈՒՀ-երի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման իրականացման, զ/ նախնական և միջին մասնագիտական կրթության և շարունակական կրթության համակարգերի զարգացման բնագավառներում: Միևնույն ժամանակ, ԲՈՒՀ-ական կրթության որակի բարձրացման նպատակով առաջնահերթ է իրականացնել` ա/ ԲՈՒՀ-երի լիցենզավորման պայմանների խստացում` եվրոպական չափանիշներին և ընթացակարգերին համաձայն, բ/մասնագիտությունների և շնորհվող որակավորումների ցանկի խոշորացում և համապատասխանեցում UNESCO-ի և Eurostat-ի կողմից սահմանված դասակարգմանը, գ/ բարձրագույն կրթության համակարգի շարունակական միջազգայնացում` խթանելով եվրոպական ԲՈՒՀ-երի հետ համատեղ կրթական ծրագրերի ու համատեղ որակավորումների շնորհումը, ինչը, մասնավորապես կհանգեցնի ուսանողների ու դասախոսների շարժունակության աճի:

7) Բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխում, ներառյալ` բուհերի ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմների բազմազանեցում, ուսանողների ֆինանսական աջակցության պետական ծրագրերի հասցեականության և արդյունավետության բարելավում, ուսանողների ֆինանսական աջակցության ծավալների և ձևերի ընդլայնում, բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման ծավալների ավելացում, բարձրագույն կրթության և գործարար միջավայրի համագործակցության խթանում, բարձրագույն կրթության մեջ մասնավոր ներդրումների խրախուսում, ԲՈՒՀ-երի զարգացմանն ու ԲՈՒՀ-ական կրթության արդիականացմանն ուղղված նորարարական ծրագրերի ֆինանսավորում:

461. Կրթահամակարգի օղակների արդյունավետությունն ու որակը բարձրացնելու տեսանկյունից կարևորվում է կոռուպցիայի երևույթների դեմ պայքարի ուժեղացումը կրթական բոլոր մակարդակներում:

462. Նկատի ունենալով ոլորտի կարևորությունը և իրականացվող բարեփոխումների ընթացքը, անհրաժեշտ է մեծացնել պետական հոգածությունը համակարգի նկատմամբ` ավելացնելով կրթության ոլորտին ուղղվող պետական ծախսերը: Ըստ որում, պետք է նկատի ունենալ նաև ժողովրդագրական ցուցանիշների միտումները, որոնք ակնհայտորեն ուղղված են կրթահամակարգի շահառուների թվաքանակի նշանակալի անկմանը: Այս նկատառումներով, համախմբված բյուջեի` կրթության ոլորտին ուղղվող ծախսերը պետք է աճեն այնպես, որ, տնտեսական աճի հետ համատեղ, առնվազն 2017թ. կազմեն ՀՆԱ շուրջ 2.8, 2021թ.` 3.3, իսկ 2025թ.` շուրջ 3.7 տոկոսը: Միաժամանակ, ոլորտի նպատակադրումներն իրականացնելու համար, պետք է ճշգրտվի կրթությանն ուղղվող պետական ծախսերի կառուցվածքը` ըստ դրա առանձին մակարդակների` ավագ դպրոցին, նախնական ու միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն մասնագիտական կրթությանն ուղղվող ծախսերի հարաբերակցության առումով:

 

23. ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

23.1. ԻՐԱՎԻՃԱԿ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐ

 

463. Երկրի տնտեսության` գիտության և բարձր տեխնոլոգիաների հիմքի վրա մրցակցային առավելությունների ստեղծումը զարգացման առաջնահերթ նախապայման է: Գիտության և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունների զարգացումը հանգեցնում է տնտեսական աճի որակապես նոր գործոնների առաջացմանը: Ժամանակակից տնտեսության մեջ մրցակցային առավելությունը գլխավորապես ձեռք է բերվում գիտելիքների վրա հիմնված արտադրանքների տարբերակման հիման վրա:

464. Վերջին տարիներին մի շարք քայլեր են կատարվել գիտության ոլորտի առաջանցիկ զարգացումն ապահովելու նպատակով: Այսպես, կատարելագործվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության օրենսդրական և նորմատիվ-իրավական դաշտը, ներդրվել է պետական բյուջեից գիտական ծրագրերի և թեմաների մրցութային և ծրագրային ֆինանսավորման համակարգը: 2008-2009թթ. ստեղծվել է անկախ գիտական փորձաքննության համակարգը, որում ներկայումս ընդգրկված է շուրջ 1,500 գիտնական` հանրապետությունից և արտասահմանից:

465. Հանրապետության գիտնականների հեղինակությամբ կամ համահեղինակությամբ իրականացվել են միջազգային բարձր մակարդակին համապատասխանող բազմաթիվ աշխատանքներ, որոնք հրատարակվել են հեղինակավոր գիտական ամսագրերում: Համաձայն SCOPUS-ի կողմից ներկայացվող երկրների դասակարգման Հայաստանը բավականին բարձր դիրքեր է զբաղեցնում հատկապես ճշգրիտ գիտությունների` մաթեմատիկայի, ֆիզիկայի և աստղագիտության, կենսաբանության, քիմիայի բնագավառներում հրապարակումների գծով: Այսպես, օրինակ 2011թ. տվյալներով Հայաստանը ֆիզիկա և աստղագիտություն բնագավառում 140 երկրների շարքում զբաղեցրել է 41-րդ դիրքը, իսկ բոլոր ուղղությունների գծով` 63-րդը (59):

______________________

59) Աղբյուր` SCImago Lab, www.schimagojr.com, ցուցանիշները կառուցված են SCOPUS-ի բազայի հիման վրա: Բերված դասակարգումը հիմնված է «H» ինդեքսի վրա: «H» ինդեքսը ցույց է տալիս տվյալ երկրի հոդվածների այն (h) թիվը, որոնք ստացել են առնվազն (h) հղում:

 

466. Հայաստանում գործում են նաև միջազգային մակարդակով ակտիվ գիտական կազմակերպություններ, լաբորատորիաներ և խմբեր; Մասնավորապես, հանրապետության գիտական կազմակերպությունները մասնակցում են գիտության կարևորագույն հարցերի լուծմանն ուղղված միջազգային լայնամասշտաբ գիտափորձերին այնպիսի կենտրոններում կամ գիտական համագործակցությունների շրջանակներում, ինչպիսիք են օրինակ` LHC, HESS, JLab, DESY, JINR և այլն: Օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը նպաստում են հանրապետության գիտնականների ինտեգրմանը միջազգային գիտական և գիտակրթական տարածք և ստեղծում բարենպաստ պայմաններ դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու գործում, ինչի արդյունքում զգալիորեն ավելանում են միջազգային կազմակերպությունների կողմից հանրապետություն ուղղված ֆինանսական միջոցները: 2012-2013թթ. Հայաստանի չորս գիտական կազմակերպություններ հանդես են գալիս որպես ԵՄ FP7 շրջանակային ծրագրերի (2 մլն եվրո ընդհանուր ֆինանսական ծավալներով) համակարգողներ: Վերջին տարիներին կտրուկ ընդլայնվել է միջազգային գիտական համագործակցությունը, մասնավորապես, կնքվել են պայմանագրեր և համատեղ ծրագրեր են իրականացվում Ֆրանսիայի, Բելառուսի, Ռուսաստանի, Գերմանիայի հետ: Բացի այդ, կնքվել են միջազգային կառույցների անդամակցության և ՀՀ-ում դրանց մասնաճյուղերի հիմնման մասին պայմանագրեր:

467. Չնայած 2001թ. համեմատությամբ անվանական արտահայտությամբ գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի գծով պետական բյուջեի հատկացումները ավելացել են ավելի քան 3 անգամ (2009թ. դրությամբ), ֆինանսավորման հարաբերական ցուցանիշները զիջում են զարգացած և զարգացող մի շարք երկրների համապատասխան ցուցանիշներին: 2008-2010 թթ. ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության ուղղությամբ ծախսերը կազմել են համապատասխանաբար ՀՆԱ-ի 0.19, 0.27 և 0.24 տոկոսը: Համեմատության համար, ԵՄ 28 (ներառյալ` Խորվաթիան) երկրների միջին ցուցանիշը 2009թ. կազմել է ՀՆԱ-ի 0.68 տոկոս (60): Կարևոր է ընդգծել, որ ԵՄ երկրներում հետազոտությունների և մշակումների վրա կատարվող համախառն ծախսերի միջինում 1/3-ը բաժին է ընկնում պետությանը, իսկ մնացած մասը կատարվում է մասնավոր աղբյուրներից: Հայաստանում ճշգրիտ վիճակագրություն գիտահետազոտական աշխատանքներին մասնավոր հատվածի մասնակցության վերաբերյալ բացակայում է, այդուհանդերձ, ըստ գնահատականների, մասնավոր հատվածի կողմից հետազոտությունների և մշակումների ուղղությամբ կատարվող ծախսերի տարբերությունը ԵՄ երկրների համապատասխան միջին ցուցանիշի համեմատ էլ ավելի ակնառու է: Այս առումով. Ոլորտի ֆինանսավորման ընդլայնման քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու մասնավոր հատվածի կողմից հետազոտությունների ու մշակումների ուղղությամբ ծախսերի կատարման խթանումը: Այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն իսկ կատարվում են, մասնավորապես` սկսած 2011թ. իրականացում են տնտեսության մասնավոր հատվածի հետ գիտական արդյունքի ձեռքբերմանն ուղղված երկամյա ծրագրեր` համաֆինանսավորման սկզբունքով: Յուրաքանչյուր ծրագրի ֆինանսավորման արտաբյուջետային մասնաբաժինը 2011թ. կազմել է ընդհանուրի առնվազն 15%-ը, 2013թ.` 25%-ը, իսկ ապագայում անցում է կատարվելու արտաբյուջետային մասնաբաժնի 50% սխեմայի:

________________________

60) Աղբյուրը` ՏՀԶԿ տվյալների բազա:

 

468. Այժմ, ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության տվյալների, ՀՀ պետական բյուջեից գիտությանը հատկացվող միջոցների մոտ 80%-ը տրամադրվում է հիմնարար հետազոտություններին և միայն 20%-ը` կիրառական ուղղվածություն ունեցող մշակումներին: Մինչդեռ, օրինակ` ԱՄՆ-ում, միջոցների 16%-ն է հատկացվում հիմնարար հետազոտություններին, 26-28%-ը` կիրառական հետազոտություններին, իսկ 56-58%-ը` փորձակոնստրուկտորական աշխատանքներին և տեխնոլոգիական մշակումներին:

469. Ֆինանսական խնդրից զատ, որպես գիտելիքահենք տնտեսության զարգացմանը խոչընդոտող գործոններ կարելի է առանձնացնել գիտելիքների ձեռքբերման և դրանց տարածման բարենպաստ միջավայրի բացակայությունը, արդյունաբերության մի շարք ենթաճյուղերում հետամնաց տեխնոլոգիաների առկայությունը, գիտական աշխատանքով զբաղվելու խթանների և գիտական բարձր որակավորման պահանջարկվածության բացակայությունը, տնտեսական մենաշնորհների գոյությունը:

470. Չափազանց կարևոր դեր ունեն նաև գիտական կադրերի հետ կապված հիմնախնդիրները: Խորհրդային Միության փլուզումից հետո դիտարկվում է գիտական կադրերի համընդհանուր ծերացում, իսկ որոշ ասպարեզներում` ամբողջ գիտական դպրոցների վերացումը: Գիտական ներուժի արդյունավետ վերարտադրությանն ուղղված նպատակային քաղաքականության բացակայությունը հանգեցնում է գիտական և գիտամանկավարժական կադրերի սերնդափոխության արդյունավետության ոչ բավարար մակարդակին` զգալի է բնագավառից երիտասարդ կադրերի արտահոսքը: Այս խնդիրը լուրջ դժվարություններ կարող է առաջացնել գիտության զարգացման համար: Գիտության ոլորտի արդյունավետ սերնդափոխությունը ապահովելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից մշակվել է գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիր, որի նպատակն է ստեղծել համապատասխան աշխատանքային և սոցիալ-տնտեսական պայմաններ երիտասարդ գիտաշխատողների ստեղծագործական ներուժի օգտագործման համար, ինչպես նաև իրականացնել միջոցառումներ գիտության ոլորտի գրավչության բարձրացման ուղղությամբ:

471. Վերջապես, գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի առկա նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները սահմանափակում են ժամանակակից գիտության պահանջներին համապատասխանող հետազոտությունների իրականացման հնարավորությունները և չեն ապահովում գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը: Սարքավորումների բացարձակ մեծամասնությունը հնացած է ինչը չի նպաստում բարձր մակարդակի գիտական, հատկապես կիրառական բնույթի հետազոտությունների իրականացմանը: Միևնույն ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից արդեն իսկ ներդրվել է գիտության ոլորտի նյութատեխնիկական բազայի և ենթակառուցվածքների արդիականացման ամենամյա ծրագիրը` սկսած 2013թ. մրցութային հիմունքներով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կամ լաբորատորիաների ստեղծման գործընթացին:

472. Նշված հիմնախնդիրները իրենց արտացոլումն են գտնում տնտեսությունում կատարվող նորարարությունների ծավալում: Թեև բարձր տեխնոլոգիաները համարվում են գերակա ոլորտ ու կոչված են նպաստելու ողջ տնտեսության մրցունակության բարձրացմանը, և վերջին տարիներին միջազգային տարբեր զեկույցներ փաստում են որոշակի առաջընթացի մասին, այդուհանդերձ, այդ փոփոխությունները դեռևս նշանակալի չեն: Մասնավորապես` 2012-2013 թթ. մրցունակության համաշխարհային զեկույցում նորարարությունների ցուցանիշով Հայաստանը 144 երկրների շարքում զբաղեցրել է 105-րդ տեղը (2011-2012 թթ. զեկույցում Հայաստանը նույն ցուցանիշով զբաղեցրել է 112-րդ տեղը` 142 երկրների շարքում):

473. Մի շարք դեպքերում ստեղծված կիրառական գիտական արդյունքները մրցունակ չեն համաշխարհային նորամուծությունների շուկայում: Վերջինս ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Այն հանգամանքը, որ գիտական հետազոտությունների համար չկան զարգացած ենթակառուցվածքներ, հանգեցնում է կիրառական գիտական արդյունքների մրցունակության անկմանը:

474. Հայաստանում գրեթե բացակայում են արտադրական հսկաները, որոնց շուրջ կարող են ձևավորվել նաև գիտաարտադրական միավորումներ, ինչը կարող է նպաստել արտադրության գործընթացի կատարելագործմանը, ինչպես նաև նպաստել գիտության ոլորտի ֆինանսավորման մեջ տնտեսության մասնավոր հատվածի մասնաբաժնի բարձրացմանը: Դրան զուգահեռ հիմնականում կիրառական գիտական հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների միավորման հիման վրա անհրաժեշտ է ստեղծել գիտաարտադրական միավորումներ: Այդ ուղղության առաջնեկը կենսատեխնոլոգիայի բնագավառում 2010թ. ստեղծված «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնն է, որի կազմի մեջ մտել են «Կենսատեխնոլոգիայի ինստիտուտ», «Միկրոբիոլոգիայի ինստիտուտ» և «Մանրէների ավանդադրման կենտրոն» գիտական հիմնարկները: Միևնույն ժամանակ Հայաստանի արտահանման քաղաքականության մեջ բացակայում է գիտության հաշվին ավելացված արժեք ստեղծելու և արտահանելու բաղադրիչը, չկան գիտական արդյունքների առևտրայնացման ֆինանսավորման ենթակառույցներ: Դրանք նախատեսվում են մինչև 2020թ., ինչը երկար ժամանակահատված է ներկայիս դինամիկ փոփոխությունների շրջանում:

475. Այս իմաստով նշանակալի քայլ կարելի է համարել ՀՀ նախագահի` տեխնոլոգիական նորամուծությունը առաջին պլան մղելու առաջարկը և արտոնյալ պայմաններ տրամադրելու երաշխիքը բոլոր այն ընկերություններին, որոնք կստեղծեն նոր ապրանքներ ու ծառայություններ, որոնք, իրենց հերթին, կլինեն մրցունակ թե՛ ներքին և թե՛ արտաքին շուկաներում: Նորարարական և բարձրտեխնոլոգիական հենքի վրա մշակված ծրագրերի համար պետությունը առաջին հերթին խոստանում է բավական ծանրակշիռ հարկային արտոնություններ (3-4 տարով ազատել շահութահարկից, հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը և այլն):

 

23.2. ՏԵՍԼԱԿԱՆԸ

 

476. Գիտության ոլորտի զարգացման տեսլականը Հայաստանի Հանրապետությունը գիտելիքահենք տնտեսություն ունեցող, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների ու մշակումների մակարդակով Եվրոպական գիտատեխնիկական տարածքում մրցունակ երկիր դարձնելն է: Այս տեսլականի իրագործումը պահանջում է.

1) ձևավորել գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգ,

2) արդիականացնել գիտության ոլորտի նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները,

3) ապահովել գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճ,

4) ապահովել երիտասարդ կադրերի ներհոսք գիտության ոլորտ և իրականացնել գիտական ներուժի կառավարելի, սահուն սերնդափոխություն,

5) ապահովել հիմնարար գիտական հետազոտությունների արդյունավետ պետական հովանավորություն և առաջընթաց զարգացում,

6) խթանել տնտեսության մեջ օգտագործվող գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների իրականացումը, նորամուծությունների և արտոնագրերի ավելացումը գիտական կազմակերպություններում,

7) ձևավորել գիտության, տեխնոլոգիաների և նորամուծական գիտելիքների զարգացումն ապահովող ներդաշնակ համակարգ` խթանելով մասնավոր բիզնեսի ներգրավումը գիտության ոլորտ և ապահովել այդ գիտելիքների նպատակաուղղված ներդրումը կրթության և տնտեսության տարբեր ճյուղերում,

8) էապես ընդլայնել գիտության և տեխնոլոգիաների բնագավառում միջազգային համագործակցությունը:

 

2.3. ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆԵՐ

 

2.3.1. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

 

477. Գիտության զարգացումը պահանջում է համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Անհրաժեշտ է իրականացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի օպտիմալացում և կառուցվածքային բարեփոխումներ` անկախ գերատեսչական պատկանելության միավորելով միևնույն գիտական ուղղության պետական գիտական կազմակերպությունները: Համաձայն ԱՎԾ տվյալների` ՀՀ նախարարություններին կից գործում է գիտատեխնիկական աշխատանք իրականացնող շուրջ 35 կազմակերպություն (2011 թ. դրությամբ): Որպես դրանց գործունեության արդյունավետության բարձրացման ուղղություն կարելի է դիտարկել առնվազն մի մասի ընդգրկումը ՀՀ բուհերի կամ նույն ուղղվածության գիտական կազմակերպությունների կազմում: Դա, մի կողմից, նախարարություններին կստիպի սերտ համագործակցել գիտահետազոտական ինստիտուտների հետ, իսկ մյուս կողմից` գիտական հետազոտությունների արդյունքները կվերածվեն նախարարությունների կողմից իրականացված քաղաքականության:

478. Գիտահետազոտական ինստիտուտների ընդհանուր թիվն ունի կրճատման միտում, և 2005 թ. առկա 102 ինստիտուտներից 2011 թ. գործել է 72-ը, որից 9-ը կրճատվել է միայն 2010-2011 թթ. ժամանակահատվածում: Նման միտումը պայմանավորված է ինչպես գիտական կազմակերպությունների օպտիմալացմամբ, այնպես էլ առանձին գիտահետազոտական ինստիտուտներին հատկացվող ֆինանսական ռեսուրսների, ինչպես նաև անձնակազմի և դրանց աշխատելու արտադրողականությամբ, որոնք կենտրոնացված կարգավորելն ավելի նպատակահարմար է:

479. Գիտական կազմակերպություններում պետք է ներդնել աշխատանքների կազմակերպման և ղեկավարման ժամանակակից համակարգ, հստակեցնել տնօրենի և գիտական խորհրդի իրավասություններն ու պարտականությունները, սահմանափակել պաշտոններն անընդմեջ զբաղեցնելու ժամանակահատվածը: Կարևոր է նաև գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման ժամանակակից մեխանիզմների մշակումն ու ներդրումը` ապահովելով գիտական կազմակերպությունների պետական ֆինանսավորման ծավալների ուղղակի կախվածությունը ստացվող արդյունքներով և ներդնելով բարձր արդյունավետությամբ աշխատող գիտական կազմակերպությունների խրախուսման մեխանիզմներ: Այդ մեխանիզմների ներդրումը պետք է զուգակցվի նաև բարձր արդյունավետությամբ աշխատող գիտական աշխատողների անհատական խրախուսման ծրագրով (այդպիսի առաջին մրցույթը ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն անցկացրել է 2013թ.), որը նպաստում է ինչպես ոլորտի սոցիալական արդարացիության մակարդակի բարձրացմանը, այնպես էլ երիտասարդ գիտական աշխատողների մոտ իրենց աշխատանքային կարիերայի աճի նկատմամբ վստահության աստիճանի ավելացմանը:

480. Հայաստանում գիտության հիմնահարցերից է նաև գիտության տարածքային բաշխվածության գրեթե բացակայությունը կամ անհամաչափությունը: 2011թ. դրությամբ մարզերում են գտնվել գիտատեխնիկական աշխատանքներ իրականացնող 72 կազմակերպություններից միայն 11-ը: Երեքական կազմակերպություն գործել է Կոտայքի և Արագածոտնի մարզերում, երկուսը` Շիրակում և մեկական` Արարատում, Արմավիրում և Սյունիքում:

481. Մնացած մարզերը չունեն գիտահետազոտական ինստիտուտներ: Պետական քաղաքականությունն այս առումով պետք է նպատակաուղղել նաև մարզերում գիտության զարգացմանը, քանի որ տարածքային համաչափ զարգացման քաղաքականության հիմքում պետք է լինի նաև գիտության տարածքային համաչափ զարգացման խնդիրը: Մյուս կողմից` պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մարզերում գիտության զարգացումը ինքնանպատակ լինել չի կարող և պետք է պայմանավորված լինի տնտեսության ճյուղային զարգացման առանձնահատկություններով: Այդ հետազոտական կենտրոնների բազայի վրա հետագայում արդեն կարելի է իրագործել ամեն մարզում մի տեխնոպարկ ունենալու ծրագիրը, որը համապատասխան մարզի համար կստեղծի նորամուծական հենքի վրա զարգացման հնարավորություններ:

 

546. Հանրային կառավարման համակարգի զարգացումը և արդյունավետության բարձրացումը, կոռուպցիայի էական նվազեցումը երկրի երկարաժամկետ կայուն և բազմակողմանի զարգացման կարևորագույն գրավականներից են:

547. Այդ պատճառով, չնայած 2008-2011 թթ. հանրային կառավարման համակարգի բարեփոխումների անբավարար ընթացքին, ՀՀ Կառավարությունն այս բնագավառում մեծ մարտահրավերներ է տեսնում և միջնաժամկետ ու երկարաժամկետ զարգացման ռազմավարական ծրագրերում առավել հավակնոտ նպատակադրումներ և թիրախներ է սահմանում:

548. Ինչպես և կայուն զարգացման ծրագրում կառավարման համակարգը բնութագրող ցուցանիշների համար կարևոր ուղենիշ են Եվրոմիության, մասնավորապես` Արևելյան Եվրոպայի և Բալթյան երկրների համապատասխան ցուցանիշները: Այս առումով, կառավարման համակարգի արդիականացման գործընթացը շարունակական բնույթ է կրելու` որպես ուղենիշ ընդունելով եվրոպական և միջազգային լավագույն փորձը:

549. Աղյուսակ 44-ում ներկայացված են հանրային կառավարման ցուցանիշների թիրախային արժեքները միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածում:

 

Աղյուսակ 44. Հանրային կառավարման հիմնական ցուցանիշների թիրախային արժեքները 2017, 2021 և 2025 թթ.

 

.__________________________________________________________________.

|Կառավարման ցուցանիշներ                          |Տարի|Տոկոսային   |

|                                                |    |գնահատականը |

|                                                |    |(Ծրագրային  |

|                                                |    |ցուցանիշներ,|

|                                                |    |0-100)      |

|________________________________________________|____|____________|

|Քաղաքացիական հասարակության մասնակցությունը      |2025|    90      |

|իշխանությունների ձևավորման  գործընթացում, խոսքի |____|____________|

|և  մամուլի ազատություն                          |2021|    75      |

|                                                |____|____________|

|                                                |2017|    64      |

|________________________________________________|____|____________|

|Քաղաքական կայունություն                         |2025|    80      |

|                                                |____|____________|

|                                                |2021|    70      |

|                                                |____|____________|

|                                                |2017|    57      |

|________________________________________________|____|____________|

|Կառավարման արդյունավետություն                   |2025|    90      |

|                                                |____|____________|

|                                                |2021|    75      |

|                                                |____|____________|

|                                                |2017|    62      |

|________________________________________________|____|____________|

|Կառավարության կարգավորման գործառույթի որակ      |2025|    92      |

|                                                |____|____________|

|                                                |2021|    85      |

|                                                |____|____________|

|                                                |2017|    75      |

|________________________________________________|____|____________|

|Օրենքի գերիշխանություն                          |2025|    80      |

|                                                |____|____________|

|                                                |2021|    70      |

|                                                |____|____________|

|                                                |2017|    60      |

|________________________________________________|____|____________|

|Կոռուպցիայի վերահսկելիություն                   |2025|    80      |

|                                                |____|____________|

|                                                |2021|    70      |

|                                                |____|____________|

|                                                |2017|    58      |

.__________________________________________________________________.

 

550. Կառավարման բարեփոխումների տրամաբանության ներքո 2017 թ. համար կառավարման համակարգի թիրախային ցուցանիշների նպատակային արժեքներ են սահմանվել Արևելյան Եվրոպայի և Բալթյան երկրների 2010թ. համապատասխան միջինացված ցուցանիշները, որոնք բերված են Աղյուսակ 44-ի վերջին սյունակում: Ցուցանիշները նորմավորված են 0-ից 100 միջակայքում (100 համապատասխանում է բոլոր երկրների լավագույն ցուցանիշին, 0` վատագույն):

551. ՀՀ կառավարման համակարգը բնութագրող ցուցանիշների երկարաժամկետ նպատակային արժեքներ են սահմանվում զարգացած երկրների (OECD) 2010 թ. համապատասխան ցուցանիշները: Այստեղ բացառություն են կազմում միայն օրենքի գերիշխանությունը և կոռուպցիայի վերահսկելիությունը բնութագրող ցուցանիշները, որոնց նպատակային արժեքները մոտ 10 տոկոսային կետով զիջում են OECD երկրների ցուցանիշներին` նկատի ունենալով ներկայումս նրանց մեծ խզվածությունը, ինչպես նաև հասարակությունում օրենքի գերիշխանության հաստատման հետ կապված որոշակի ժամանակաշրջանի անհրաժեշտությունը:

552. Առաջնորդվելով նույն մեթոդաբանությամբ` ՀՀ Կառավարությունը նպատակադրել է կոռուպցիայի ընկալման համաթիվը (Թրանսփարենսի Ինտերնեշնլ) մեծացնել` հասցնելով 4.5-ի` 2017 թ., 5.5-ի` 2021 թ. և 6.5-ի` 2025 թ.:

553. Այսպիսով, նույնիսկ 2025 թ. զարգացած երկրների 2010 թ. ցուցանիշների ապահովումը Հայաստանի համար բավականին հավակնոտ նպատակ է, քանի որ այդ ցուցանիշների արժեքներն արդեն 2010 թ. հիմնականում գերազանցում էին 90 տոկոսը (0-100 տոկոսի միջակայքում): Չնայած դրան, այդ ցուցանիշները իրատեսորեն հասանելի են առաջիկա 10-15 տարիների ընթացքում, քանի որ Հայաստանի իշխանությունները այս ուղղությամբ կդրսևորեն բավարար քաղաքական կամք, հետևողականություն և նպատակադրվածություն: Նշված ցուցանիշների նպատակային արժեքների հասանելիությունն էապես կախված է հանրային կառավարման և դատաիրավական համակարգերում ծրագրվող բարեփոխումների ակտիվությունից և արդյունավետությունից, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարության ամբողջական իրագործումից:

 

27. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

 

554. Վերջին տարիներին պետական կառավարման համակարգում իրականացված կառուցվածքային և գործառութային բարեփոխումների շնորհիվ նկատելիորեն բարձրացել է պետական կառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունն ու արդյունավետությունը:

555. Այսպես, այդ բարեփոխումների շնորհիվ նախարարություններն այսօր իրականացնում են իրենց բնագավառի քաղաքականության ձևավորման, մշտադիտարկման և համակարգման գործառույթներ, իսկ ծառայությունների մատուցման, կանոնակարգման և վերահսկողական ու տեսչական գործառույթների իրականացման իրավասությունները հիմնականում փոխանցվել են նախարարություններում առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով ստեղծված գործակալություններին և տեսչություններին: Այդ փոփոխությունները հանգեցրել են կրկնվող գործառույթների որոշակի հատվածի վերացմանը:

556. Բացի այդ, առանձին մարմիններ վերակազմակերպվել են պետական ոչ առևտրային կազմակերպությունների, որի հետևանքով կառավարչական գործառույթներ իրականացնող մարմինները տարանջատվել են պետական գործառույթներ իրականացնող մարմիններից (63):

________________________

63) Տե՛ս Հայաստանի Հանրապետության 2013-2015 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիր, 2012 թ.:

 

557. Պետական կառավարման համակարգի բարեփոխումների արդյունքում հստակեցվել են նաև նախարարությունների կանոնադրությունները, միասնականացվել նրանց աշխատակազմերի կառուցվածքները` ստեղծվել են վարչություններ, քարտուղարություններ և բաժիններ:

558. Հատկապես էական հաջողություններ են գրանցվել էլեկտրոնային կառավարման բնագավառում, որի այժմեականության և գերակայության մասին մանրամասն նշվել էր դեռևս ԿԶԾ-ում:

 

27.1. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

559. Էլեկտրոնային կառավարման, մասնավորապես` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և դրանց փոխանակման հնարավորության ստեղծումը զգալիորեն դյուրացնում է ծանրաբեռնված թղթատարությունը` նպաստելով աշխատաժամանակի տնտեսմանը, պետական ծառայողների թվաքանակի օպտիմալացմանն ու նրանց որակավորման բարձրացմանը:

560. Բացի այդ, պետության կողմից մատուցվող ծառայությունների էլեկտրոնային համակարգի ներդրումը մի կողմից բարձրացնում է պետական կառավարման համակարգի գործունեության հրապարակայնությունը, հաշվետվողականությունը և թափանցիկությունը, իսկ մյուս կողմից` նվազեցնում կոռուպցիոն ռիսկերը` պետական ծառայողների և մասնավոր հատվածի միջև ուղղակի և անձնավորված շփումների էական կրճատման միջոցով:

561. Արդյունքում` կառավարման գործունեությունը դառնում է առավել վերահսկելի քաղաքացիների կողմից, քանի որ քաղաքացիների համար հնարավորություն է ստեղծվում մասնակցելու կառավարման գործընթացին:

562. Էլեկտրոնային կառավարման ոլորտում վերջին տարիներին իրականացվել են հետևյալ կարևոր ծրագրերը`

1) Էլեկտրոնային վիզաների ստացում,

2) ARCA էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրում,

3) «Mulberry» փաստաթղթերի էլեկտրոնային կառավարման համակարգին անցում,

4) Էլեկտրոնային ստորագրություն,

5) Փաստաթղթի և դիմումի ընթացքին էլեկտրոնային համակարգով հետևելու հնարավորություն` բիզնեսի և քաղաքացիների համար,

6) Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ,

7) Էլեկտրոնային թույլտվություններ և լիցենզիաներ,

8) Էլեկտրոնային գնումներ,

9) Բիզնեսի էլեկտրոնային գրանցում,

10) Նույնականացման քարտեր (ID-cards) և կենսաչափական անձնագրեր,

11) Մտավոր սեփականության գործակալության էլեկտրոնային հայտերի ընդունման համակարգ,

12) Մտավոր սեփականության գործակալության տեղեկատվական որոնման համակարգ,

13) ԴԱՀԿ էլեկտրոնային աճուրդի համակարգ,

14) Հայաստանի իրավական տեղեկատվության էլեկտրոնային համակարգ,

15) Անշարժ գույքի կադաստրի էլեկտրոնային համակարգ,

16) Ինտերնետով հրապարակային ծանուցման պաշտոնական կայք,

17) Դատական տեղեկատվական էլեկտրոնային համակարգ:

563. Չնայած էլեկտրոնային կառավարման ոլորտում արձանագրված էական առաջընթացին, Հայաստանը դեռևս բավական հետ է ԵՄ երկրներից` մատուցվող հանրային էլեկտրոնային ծառայությունների առումով: Այս ուղղությամբ կան բավականին անելիքներ:

564. Ելնելով հանրային կառավարման արդյունավետության բարձրացման, դրա հետագա ժողովրդավարացման անհրաժեշտությունից, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարության հաջող իրականացման նպատակներից, առաջիկա տարիներին էլեկտրոնային կառավարման ոլորտում կիրականացվեն հետևյալ միջոցառումները`

1) Տվյալների բազաների քարտեզագրում. (Mapping of databases). Հայաստանի էլեկտրոնային կառավարման ոլորտում առկա խնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ կլինի քարտեզագրել հանրային տվյալների բոլոր բազաները` ծանոթանալու համար դրանց բովանդակությանը, իմանալու, թե որտեղ են դրանք տեղակայված, ինչին են օժանդակելու և ինչպես են կառավարվում: Այս ոլորտի կարևոր նպատակներից է տարբեր տվյալների էլեկտրոնային բազաների համատեղ օգտագործումը համապատասխան օգտատերերի կողմից և այդ տվյալների խաչաձև ստուգումների ավտոմատացված համակարգի ներդրումը: Արդյունքում` ակնկալվում է ստեղծել բոլոր տվյալների բազաների մեկ ռեգիստր և ապահովել դրա շարունակական նորացումը:

2) Էլեկտրոնային ռեգիստրի ստեղծում. կստեղծվի մեկ հիմնական էլեկտրոնային ID (e-ID) ռեգիստր, որը հնարավորություն կտա կոնկրետ վստահորդին կապ հաստատելու հանրության կողմից տնօրինվող տեղեկատվության հետ:

3) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի»` էլեկտրոնային տեսքով հրապարակում:

4) Ոստիկանություն-քաղաքացիական կացության տվյալների բազաների տվյալների փոխանակում. նախորդ երկու գործողությունների վրա հիմնվելով` կստեղծվի կապ ոստիկանության համապատասխան վարչության (անձնագրային և վիզաների վարչություն)` բնակչության պետական ռեգիստրի բաժանմունքի և արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ռեգիստրի միջև: Այս կապն օգտագործելու է էլեկտրոնային ռեգիստրի (e-Register) համակարգը: Արդյունքում` ոստիկանության համապատասխան վարչությունը կունենա ուղղակի մուտք` քաղաքացիական կացության ռեգիստր:

5) Ազգային թվայնացման ուսումնասիրություն. կմշակվի Ազգային թվայնացման ռազմավարության նախագիծ: Այն ճանապարհ կհարթի գործողությունների ծրագրի և տվյալների թվայնացմանն ուղղված ռեսուրսների տեղաբաշխման համար:

6) «Մեյլ Արմենիա». Վստահորդների համար կմեկնարկի էլեկտրոնային փոստային համակարգի փորձնական փուլ` էլփոստի միջոցով Կառավարության հետ (և հակառակը) ապահով կապ հաստատելու համար:

7) Ոստիկանական էլեկտրոնային ցանց. ճանապարհային ոստիկանության վարչության օգնությամբ կնախապատրաստվի և կտեղադրվի ցանցային համակարգ, որը հնարավորություն կտա վստահորդներին.

ա. Էլեկտրոնային ճանապարհով լրացնել վարորդական վկայականների դիմումները: Վստահորդները պարզապես պետք է վերցնեն վարորդական վկայականները` դրանց օրինական շնորհումից անմիջապես հետո:

բ. Էլեկտրոնային ճանապարհով վճարելու ճանապարհային ոստիկանության տուգանքները:

գ. Էլեկտրոնային ճանապարհով լրացնելու փոխադրամիջոցի գրանցման դիմում: Վստահորդները պարզապես պետք է վերցնեն գրանցման համար նախապատրաստած իրենց փաստաթղթերը և փոխադրամիջոցի պետական համարանիշերը:

8) Քաղաքացիական կացության ակտերի թվայնացում. կնախաձեռնվի քաղաքացիական կացության ակտերի թվայնացման գործընթացը: Կապահովվի թվայնացված աշխատանքի բավարար որակը:

9) Աղետների ռիսկերի կառավարման էլեկտրոնային համակարգի մշակում:

10) Քաղաքացիների էլեկտրոնային մուտքը` Կառավարության կողմից օգտագործվող իրենց անձնական տվյալներ. կնախաձեռնվի «e-Cabinet», որտեղ վստահորդները կկարողանան հետևել Կառավարության ունեցած անձնական տվյալներին, ինչպես նաև ահազանգել ցանկացած հակասության և սխալի պարագայում:

11) Էլեկտրոնային վիճակագրություն. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության օգնությամբ կներդրվի ցանցային համակարգ, որը ընկերություններին հնարավորություն կտա էլեկտրոնային ճանապարհով լրացնելու պահանջվող տվյալները:

12) Էլեկտրոնային կառավարման էլեկտրոնային ուսուցման կենտրոնի հիմնում. կհիմնվի Էլեկտրոնային կառավարման էլեկտրոնային ուսուցման կենտրոն, կնախատեսվի նոր անձնակազմի վերապատրաստում և աջակցություն կցուցաբերվի կենտրոնի աշխատանքային գործընթացների մշակմանն ու իրականացմանը:

13) ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքացիների և ՀՀ-ում բնակվող անձանց անհատական տվյալների միասնական տեղեկատվական շտեմարանի (սոցիալական բանկի) ձևավորում. Համակարգը հնարավորություն կընձեռի դիմողի սոցիալական իրավունքների իրականացման ժամանակ էլեկտրոնային եղանակով ստանալ անհրաժեշտ տվյալները, իրականացնել տվյալների խաչաձև ստուգումներ, մեծացնելով գործընթացի արդյունավետությունը (տնտեսական և ժամանակի տեսանկյունից), հասցեականությունը, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:

 

27.2. ՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

565. Տեսչական բարեփոխումները նպատակադրված են, նախ և առաջ, դյուրացնելու տնտեսությունում գործարար ակտիվությունը, մասնավորապես` բացառելով կրկնակի ստուգումները տարբեր մարմինների կողմից, կանոնակարգելու այդ ստուգումների գործընթացը և այլն: Այս բարեփոխումների ակտիվացման առումով կարևոր նշանակություն ունեցավ ՀՀ Կառավարության կողմից 2009 թ. ՀՀ-ում տեսչական բարեփոխումների հայեցակարգի հաստատումը:

566. Իրականացվող տեսչական համակարգի իրավական բարեփոխումների շրջանակներում մշակվել և 2011 թվականի հունիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը ներառում է`

1) Ստուգում իրականացնող մարմինների համար ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրման պահանջ,

2) Ստուգումների պլանավորման մեխանիզմի սահմանում` ըստ տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության աստիճանի,

3) Ստուգաթերթերի ներդրման պահանջ,

4) Ստուգման արդյունքների ամփոփման և հաշվետվողականության բարձրացման նոր համակարգի նկարագրություն:

567. Տեսչական համակարգում օպտիմալացման ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում տեսչական համակարգի և իրականացվող ստուգումների օպտիմալացմանը` տեսչական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակներում: Ծրագիրը չի ներառում ստուգում իրականացնող այն մարմինների բարելավումը, որոնք վերահսկում են պետական եկամուտները` հարկային և մաքսային ոլորտը: Ավելին, վերոնշյալ ոլորտներում ինստիտուցիոնալ բարելավման աշխատանքներ արդեն իրականացվել են: Ծրագրի նպատակն է բարձրացնել ստուգում իրականացնող բոլոր մարմինների աշխատանքների արդյունավետությունը, ինչը կբարելավի հանրությանը մատուցվող ծառայությունների որակը և կապահովի պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործում:

568. Ստուգում իրականացնող մարմինների նպատակն է հանրությանը զերծ պահել վտանգավոր սննդամթերքից, վարակիչ հիվանդություններից, վտանգավոր արտադրանքից և նմանատիպ այլ վտանգներից, ինչը ներկայումս նախարարությունների գործունեության մասն է կազմում և իրականացվում է 16 տեսչությունների միջոցով: Տեսչական մարմինների միավորումն ըստ ոլորտների և նախարարությունների քաղաքականությունից անվտանգության ապահովման գործառույթների տարանջատումը ներկայումս ձևավորված համաշխարհային լավագույն մոտեցումն է: Ըստ նույն մոտեցման` անվտանգության մակարդակը կարելի է բարձրացնել ոչ թե ստուգումների քանակի անընդհատ ավելացմամբ, այլ պետական ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստուգումների թիրախավորման միջոցով: Մոտեցումը ենթադրում է համակարգում աշխատող թվով քիչ տեսուչներ` քիչ քանակով ստուգում իրականացնող մարմիններում, բայց, միևնույն ժամանակ, անվտանգության ապահովում և արտադրողականության բարձրացում` առավել բարձր արդյունավետությամբ:

569. Այսպես, արդյունավետությունը և արտադրողականությունը կբարձրանա`

1) ռիսկի վրա հիմնված ստուգումների մոտեցման կիրառմամբ,

2) բարձր որակավորում ունեցող նոր տեսուչների ներգրավվածությամբ,

3) անհրաժեշտ հետազոտությունների, վերլուծությունների, վերապատրաստումների ապահովմամբ,

4) տեսչական համակարգում կաշառքի դեպքերի նվազեցմամբ,

5) թվով քիչ, սակայն որակյալ մասնագետների ներգրավվածությամբ,

6) ադմինիստրատիվ ծառայությունների միավորմամբ,

7) կոռուպցիայի` որպես բիզնեսի ծախս նվազեցման շնորհիվ:

570. Գլխավոր փոփոխություններն են`

1) ստուգում իրականացնող 16 մարմինների օպտիմալ համախմբում` ապահովելով վերջիններիս համակարգումը և աջակցությունը հանրապետական և տեղական մակարդակներում,

2) տեսուչի նոր իրավական կարգավիճակի ստեղծում` ներկայիս համեմատ առավել բարձր մասնագիտական որակավորմամբ և առավել բարձր աշխատավարձով,

3) ռիսկի վրա հիմնված ստուգումների կիրառում ողջ տեսչական համակարգում,

4) կոռուպցիայի դեմ պայքարի նոր, արդյունավետ համակարգի զարգացում:

 

28. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

571. ՀՀ տեղական ինքնակառավարման գծով, պայմանավորված նաև համապատասխան սահմանադրական փոփոխություններով, բավականին աշխատանքներ են կատարվել տեղական ինքնակառավարման հիմնարար սկզբունքների զարգացման և արմատավորման ուղղությամբ` սերտորեն համագործակցելով միջազգային դոնորների և, հատկապես, Եվրոպայի Խորհրդի հետ: Այս ուղղությամբ 2008-2012 թթ. իրականացված քաղաքականության միջոցառումներից կարելի է առանձնացնել հետևյալ կարևորագույնները`

1) Ընդունվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը և դրա հետ առնչվող այլ օրենքներ, ինչպես նաև ենթաօրենսդրական փաստաթղթերի փաթեթ, որի համաձայն` Երևանը ստացել է համայնքի կարգավիճակ: 2009 թվականի մայիսի 31-ին կայացել են Երևանի ավագանու առաջին ընտրությունները, որոնք առաջին անգամ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մակարդակում անցկացվել են համամասնական սկզբունքով:

2) 2009-2010 թթ. իրականացվել է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական հատվածի հողերի` համայնքներին հանձնելու գործընթացը, ինչի արդյունքում ավելացել են համայնքների տնտեսական և ռեսուրսային հնարավորությունները:

3) ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2011 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունվել է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով հստակեցվում է քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի կազմակերպաիրավական ձևը, այն է` աշխատակազմը ձեռք է բերում համայնքային կառավարչական հիմնարկի կարգավիճակ:

4) Ընդլայնվել է ՏԻՄ-երի եկամտային բազան` սահմանվել է տեղական նոր հարկատեսակ` հյուրանոցային հարկ, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական նոր տուրքի տեսակ, ընդ որում` բոլոր տեղական հարկերի հետ կապված վարչարարությունը սահմանվել է որպես տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորություն:

5) Հստակեցվել են համայնքային ծառայության պաշտոնների խմբերի դասակարգումը, համայնքային ծառայողներին շնորհվելիք դասային աստիճանները, համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաև համայնքային ծառայողների ատեստավորման կազմակերպման և անցկացման կառուցակարգերը` նպատակ ունենալով դրանք դարձնել ավելի թափանցիկ և հրապարակային:

6) ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2013 թվականի փետրվարի 26-ին վավերացվել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ արձանագրությունը «Տեղական իշխանությանը մասնակցելու իրավունքի մասին»: Ի կատարումն այդ արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում կատարվել են լրացումներ, որոնք միտված են օրենսդրորեն ամրապնդել քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը: ՀՀ Ազգային Ժողովի կողմից օրենքն ընդունվել է 2013 թվականի հունիսի 19-ին:

7) Եվրոպայի խորհրդի հետ համատեղ մշակվել ու ընդունվել է տեղական ինքնակառավարման ոլորտի հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների համատեղ ծրագիրը:

272. Ընդհանուր առմամբ, վերջին տասնամյակում մեծ աշխատանք է կատարվել տեղական ինքնակառավարման զարգացման ուղղությամբ:

573. Միևնույն ժամանակ, օրինակ, ըստ Ֆրիդոմ Հաուզ կազմակերպության հրապարակած «Ազգերն անցումային շրջանում» տարեկան զեկույցների, ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգը 2005-2010 թթ. շարունակաբար գնահատվել է 5.50 միավոր, իսկ 2011թ.` 5.75 միավոր, ինչը նշանակում է, որ ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգը դեռևս ավտորիտարից ժողովրդավարական կառավարման համակարգին անցման փուլում է (64):

____________________________

64) http://www.freedomhouse.org/template.cfm

 

574. ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացումն ուղղակիորեն կապված է ապակենտրոնացման և ժողովրդավարացման ընդհանուր գործընթացների խորացման հետ: Տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումները պետք է կատարվեն համակարգային և համալիր մոտեցումների պայմաններում:

575. Այս համատեքստում կարևորվում է նաև համայնքների խոշորացումը, քանի որ բազմաթիվ փոքր և թույլ համայնքների գոյությունը շարունակում է մնալ կառուցվածքային խնդիր. դրանցում տեղական իշխանությունների կողմից մատուցվում են սահմանափակ քանակով ծառայություններ, միաժամանակ անհավասարակշռություն ստեղծելով տեղական իշխանությունների և համայնքների ծառայությունների մատուցման կարողության սահմանափակման միջև:

576. ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման և իշխանության ապակենտրոնացման քաղաքականության արդյունավետ և համակարգված իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ Կառավարությունը առաջիկա տարիներին շարունակելու է`

1) Տեղական ինքնակառավարման ոլորտում համաչափորեն կիրառել միջազգային փորձը, այդ թվում` ԵԽ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, իշխանության ապակենտրոնացման միջազգային լավագույն փորձը` դրանց վերլուծության, տեղայնացման և ներդրման միջոցով:

2) Համաչափորեն լուծել տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման և իշխանության ապակենտրոնացման քաղաքականության գերակա խնդիրները` վարչական և հարկաբյուջետային (ֆիսկալ) ապակենտրոնացումը, տեղական ինքնակառավարման մարմինների հզորացումն ու տեղական ժողովրդավարության զարգացումը` օրենսդրության կատարելագործման և ինստիտուցիոնալ, այդ թվում` վարչատարածքային բարեփոխումների ու իրավական նորմերի հետևողական կիրարկման միջոցով:

3) Զգալիորեն բարձրացնել ՏԻՄ-երի գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը, հստակեցնել համայնքի քառամյա զարգացման ծրագրի կատարման, համայնքի ղեկավարի հաշվետվությունը կազմելու, ավագանու քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու և հրապարակելու օրենսդրական պարտադիր պահանջի կատարման վերաբերյալ ներքին և արտաքին վերահսկողության ընթացակարգերը:

4) Իրականացնել տեղական մակարդակում որոշումների ընդունմանը և հանրային կառավարմանը քաղաքացիների մասնակցության խթանումն ապահովող միջոցառումներ: ՏԻՄ-երի գործունեության հրապարակայնության բարձրացման նպատակով կներդրվեն համայնքի անդամների և համայնքային քաղաքացիական հասարակության ինստիտուտների իրազեկման, նրանց հետ խորհրդակցությունների և հետադարձ կապի մեխանիզմները, ինչպես նաև ամբողջապես կկայանա հանրային վերահսկողության ինստիտուտը:

5) Բարձրացնել համայնքների ֆինանսական անկախությունը և ինքնուրույնությունը` ապահովելով նրանց բյուջեների մուտքերի կայունությունը և բազմազանությունը:

6) Ապահովել ՏԻՄ-երի պարտադիր և պետության կողմից պատվիրակված լիազորությունների և դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների համապատասխանությունը:

7) Ներդնել ֆինանսական համահարթեցման նոր համակարգ` սահմանելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող դոտացիաների առավել արդյունավետ մեխանիզմ, որի արդյունքում տրամադրվող դոտացիաները կդառնան ավելի հասցեական: (65)

_____________________

65) ՀՀ Կառավարության ծրագիրը, մայիս, 2013 թ.:

 

8) Բարձրացնել համայնքների ֆինանսական կառավարման օրինականությունը, արդյունավետությունը, թափանցիկությունը, հրապարակայնությունը և հաշվետվողականությունը:

9) Բնակչությանը մրցակցային սկզբունքով կոմունալ ծառայություններ մատուցելու և դրանց որակը բարձրացնելու նպատակով համապատասխան պիլոտային ծրագրերի մշակումն ու իրականացումը:

10) Համայնքների խոշորացման արդյունքում համամասնական ընտրական համակարգի աստիճանական ներմուծումը:

11) Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման նպատակով ՏԻՄ-երի կարողությունների զարգացումը, համայնքներում տեղեկատվական հասարակության ձևավորումը և «էլեկտրոնային մասնակցության» խթանումը, համայնքներում ՏՀՏ ներդրման գործում պետական, մասնավոր և միջազգային ռեսուրսների ներգրավումը, համայնքներում ՏՀՏ ներդրման օրենսդրական, նորմատիվ և մեթոդական կարգավորումը, տեխնիկական ենթակառուցվածքների ապահովումը, ՏԻՄ-երում կառավարման տեղեկատվական համակարգերի ներդնումը:

12) Համայնքներում գնումների իրականացման գործընթացի կատարելագործում, վերահսկելիության պարզեցում:

13) Համայնքի ղեկավարի կողմից ընդունվող որոշումների ու գործունեության նկատմամբ արդյունավետ վերահսկողության մեխանիզմի ապահովում:

14) Շարունակել Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունը` տեղական ինքնակառավարման ոլորտի հետագա զարգացմանն ուղղված գործողությունների ծրագրի շրջանակներում, որի իրականացմանը մեծապես կնպաստի Դանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագիրը:

15) Ժամանակի հրամայականներին համապատասխանեցնելու նպատակով նախապատրաստել փոփոխությունների փաթեթ` ՀՀ Սահմանադրության տեղական ինքնակառավարմանն առնչվող 7-րդ գլխի վերանայման համար:

16) Նախաձեռնել Տեղական ինքնակառավարման Եվրոպական Խարտիայի Հայաստանի Հանրապետության կողմից դեռևս չստորագրված դրույթների ստորագրման գործընթացը:

17) Ձեռնարկել միջոցներ` սուբսիդիարության սկզբունքի առավել արդյունավետ իրականացման և տեղական իշխանությունների կողմից իրենց պատասխանատվությամբ և բնակչության շահերից ելնելով հանրային հարցերի զգալի մասի կարգավորման և կառավարման լիազորությունների փոխանցման նպատակով:

18) Մեծացնել համայնքի ավագանիների կարողությունները (իրավական և գործնական դաշտերում) իրենց լիազորություններին վերաբերող բոլոր հարցերում, որպեսզի զարգանան համայնքների արդյունավետ վարչական կարողությունները և ամրապնդվի նրանց դերը և կարևորությունը գործադիր իշխանության հետ հարաբերություններում:

19) Հստակեցնել տեղական ինքնակառավարման շրջանակներում գտնվող խնդիրների ու գործառույթների բնույթը (մասնավորապես, պարտադիր կամ պետության կողմից պատվիրակված) և ամրապնդել տեղական իշխանությունների դիրքը` վերջիններիս վերապահելով կարևորագույն տեղական նշանակության խնդիրների կարգավորման իրավասությունը:

20) Զարգացնել կենտրոնական և տեղական իշխանությունների, տեղական իշխանությունների ազգային ասոցիացիաների հետ պաշտոնական խորհրդատվական մեխանիզմները:

21) Համայնքների ինքնուրույնության աստիճանը բարձրացնելու նպատակով` կատարելագործել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղական հարկերի սահմանման մեխանիզմները:

 

29. ՀԱՆՐԱՅԻՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

577. Այս բնագավառում, հիմնականում ֆինանսների նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներում, 2008-2012 թթ. բավականին առաջընթաց է արձանագրվել:

578. Այսպես, դեռևս ԿԶԾ-ով նախատեսված կարևոր միջոցառումներից մեկը` պետական ֆինանսների կառավարման համապարփակ ռազմավարությունը, մշակվել և հաստատվել է ՀՀ Կառավարության կողմից 2010 թ. (66):

________________________

66) Տե՛ս Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարություն, 2010:

 

579. Ֆինանսների նախարարության կողմից, միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ, 2008 թ. առաջին անգամ կազմվել և հրապարակվել է պետական ֆինանսների կառավարման համակարգի գնահատման հաշվետվությունը (67):

__________________________

67) Տե՛ս Պետական ֆինանսների կառավարման համակարգի գնահատման հաշվետվություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, 2008:

 

580. Դրա հետ մեկտեղ, համագործակցելով ֆինանսների նախարարության հետ, Համաշխարհային բանկը և ԱՄՀ-ն հրատարակել են պետական ֆինանսների կառավարման բարեփոխումներին նվիրված արժեքավոր աշխատություններ (68): Այսպիսով, 2008-2011 թթ. պետական ֆինանսների կառավարման հիմնահարցերը թե՛ Կառավարության, թե՛ միջազգային ֆինանսական հաստատությունների ուշադրության կենտրոնում էին` պայմանավորված մի կողմից Կառավարության ծրագրերի ավելի արդյունավետ իրագործման, իսկ մյուս կողմից` համաշխարհային ֆինանսական ճգնաժամին առավել օպերատիվ դիմակայելու անհրաժեշտությամբ:

_________________________

68) Տե՛ս, օրինակ` Պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների առաջնահերթությունները, Համաշխարհային բանկ, 2010 թ.:

 

581. Վերոնշյալ բնագավառում իրականացվող բարեփոխումները ընդգրկում են հետևյալ ենթաոլորտները և հիմնահարցերը.

 

29.1. ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌԱՎԵԼ ՍԵՐՏ ԻՆՏԵԳՐՈՒՄ ՄԺԾԾ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

 

582. Այս հիմնախնդիրն ավելի այժմեական դարձավ հատկապես գլոբալ ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարման ժամանակ: Չնայած ֆինանսների նախարարության և կենտրոնական բանկի կողմից մակրոտնտեսական կանխատեսումների որակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներին, այնուամենայնիվ դրանց օպերատիվ կապը հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների հետ դեռևս թույլ է:

583. Այդ մասին է վկայում, մասնավորապես, այն փաստը, որ դեռևս մինչճգնաժամային կանխատեսումներով ձևավորված կայուն զարգացման ծրագրի մակրոսցենարը վերանայվում է ֆինանսատնտեսական ճգնաժամից առնվազն երկու տարի հետո այդ երկարաժամկետ ռազմավարական ծրագրի վերանայմանը զուգընթաց:

584. Գիտակցելով այս խնդրի կարևորությունը` ՀՀ ֆինանսների նախարարությունը և կենտրոնական բանկը կստեղծեն մակրոտնտեսական հարցերով տեխնիկական հանձնախումբ, որը համատեղ կղեկավարեն ֆինանսների նախարարի տեղակալը և կենտրոնական բանկի նախագահի տեղակալը: Հանձնաժողովը, համախմբելով այս բնագավառում առկա սահմանափակ կարողությունները, կքննարկի մակրոտնտեսական ծրագրի և կանխատեսումների կազմմանը կամ վերանայմանն առնչվող բոլոր տեխնիկական հարցերը, մակրոտնտեսական իրավիճակի մասին առաջարկներ կներկայացնի ֆինանսների նախարարին և կենտրոնական բանկի նախագահին, որը հնարավորություն կտա անհրաժեշտ համակարգված ճշգրտումներ իրականացնելու հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություններում ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ հատվածում:

585. Այս առումով` համապատասխան փոփոխություններ կկատարվեն նաև ՄԺԾԾ-ի մշտական համակարգող խմբի աշխատակարգում` դրանում ներառելով մակրոտնտեսական ծրագրի և նպատակների վերաբերյալ քննարկումները: Դա նաև հնարավորություն կտա հաշվի առնելու մակրոտնտեսական ծրագրի վրա պետական ծախսային ծրագրերի ազդեցությունը:

 

22.2. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԷԱԿԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

586. Հարկաբյուջետային (ֆիսկալ) ռիսկերի գնահատման և վերլուծության գործում վերջին տարիներին բավականին աշխատանքներ են կատարվել: Այսպես, համաձայն 2010 թ. ընդունված հանրային ֆինանսական կառավարման բարեփոխումների ռազմավարության` հիմնական հարկաբյուջետային ռիսկերի վերլուծությունը ներառվում է ՄԺԾԾ-ում, իսկ այդ ռիսկերի նկարագրությունը և դրանց առաջացման հավանականության մասին նորացված տեղեկատվությունը` յուրաքանչյուր տարվա բյուջետային փաթեթում:

587. Մակրոֆիսկալ ռիսկերի բացահայտումը, հաշվառումը և վերլուծությունը պետական ֆինանսների կառավարման գերակա ուղղություններից է` հաշվի առնելով հատկապես գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա: Ներկայումս հարկաբյուջետային ռիսկերի հաշվառումը և վերլուծությունը դեռևս ամբողջական չէ: Օրինակ` էական ռիսկերի զգայունության վերլուծություն գրեթե չի կատարվում (բացառությամբ` պետական պարտքի հետ կապված երկու գործոնի):

588. Դրա հետ կապված` Կառավարությունը նախատեսում է մոտ ապագայում բարելավել հարկաբյուջետային ռիսկերի վերլուծությունը` միջազգային առաջավոր փորձին համապատասխան (69): Այս ոլորտի գերակայություններից է հարկաբյուջետային ռիսկերի համախմբված հաշվետվության կազմումը, որը կներառի, նախ և առաջ, հետևյալ հասկացությունների վերաբերյալ ռիսկերի վերլուծությունը` (ա) հիմնական կանխատեսումային ենթադրությունների փոփոխություններ, (բ) պարտք և ֆինանսական ակտիվներ, (գ) կենտրոնական կառավարության պայմանական ծախսեր, (դ) բյուջեում չներառված հոդվածներ, (ե) պետական ձեռնարկություններ (ՊՁ-ներ), (զ) տեղական կառավարման մարմիններ:

__________________________

69) IMF, Manual on Fiscal Transparency (2007):

 

29.3. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ

 

589. Վերջին մի քանի տարիներին ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվում են ԾԲ մեթոդաբանությամբ պայմանավորված` առանձին գործիքակազմի ներդրմանն ու ամրապնդմանն ուղղված միջոցառումներ: Մասնավորապես, իրականացվում է ծրագրերի ոչ ֆինանսական ցուցանիշների մշտադիտարկում և գերատեսչությունների կողմից եռամսյակային հաշվետվություններ են ներկայացվում ֆինանսների նախարարություն, ներդրվել է պետական ծախսերի ծրագրային դասակարգում, ապահովվել է ծրագրային դասակարգման ինտեգրումը այլ դասակարգումներով գործող համակարգերին, ներդրման փուլում է «ծրագրային անձնագրերի» մշակումը, որը կարևոր գործիք է ոլորտային քաղաքականության ու բյուջեների կապը ներկայացնելու հարցում (70):

____________________________

70) Մանրամասն տե՛ս Կայուն զարգացման ծրագրի իրականացման առաջընթացի հաշվետվություն (2009-2010թթ.), 2011 թ.:

 

590. Ընդհանուր առմամբ, կարելի է նշել, որ 2009-2011 թթ. եղել են ԾԲ բարեփոխումների ամրապնդման ու բյուջետային պլանավորման, մշտադիտարկման և հաշվետվողականության գործիքների ներդրման ու կիրառման տարիներ:

591. Հայաստանում ԾԲ ներդրման գործընթացներում հիմնականում շեշտադրվել էին բարեփոխվող համակարգի մեթոդաբանության, պլանավորման, կատարման ու հաշվետվողականության տեխնոլոգիայի մշակումն ու մեր երկրին համահունչ դարձնելու, դրանք փորձարկելու և աստիճանաբար ներդնելու աշխատանքները: 2012 թ. դրությամբ ՀՀ բոլոր բյուջետային կարգադրիչները իրականացնում են բյուջեի պլանավորում ԾԲ ձևաչափերով (ներառյալ` արդյունքը նկարագրող ոչ ֆինանսական ցուցանիշների մշակմամբ) ու մշտադիտարկման հաշվետվությունների ներկայացում:

592. Որոշ պետական մարմիններ բարելավել են նաև բյուջեի կատարման տարեկան վերլուծական հաշվետվությունները: Իրականացվել են համապատասխան անձնակազմի կարողությունների բարձրացման որոշակի աշխատանքներ: Սակայն, բոլոր դեպքերում, նման աշխատանքները կրում են «լրացնող» բնույթ և չեն հանդիսանում բյուջեի պլանավորման, ոլորտային հատկացումների վերաբերյալ որոշումների կայացման, վերլուծությունների հիմնական աղբյուրը: Սա զգալիորեն նվազեցնում է ԾԲ տեխնոլոգիայի արդյունավետությունը:

593. Վերոնշյալ խնդրի լուծմանն էլ ուղղված են լինելու նախատեսվող բարեփոխումների միջոցառումները: Հիմնական նպատակը լինելու է միջին ժամկետ հատվածում ամբողջական անցումը ԾԲ ձևաչափին:

594. Առաջինը նախատեսվում է կարգավորել օրենսդրական բազան` ծրագրային բյուջետավորումը ամրագրելով որպես բյուջեի պլանավորման, կատարման ու հաշվետվողականության առաջնային հիմք: ԾԲ ամբողջական անցումը պատշաճ նախապատրաստելու նպատակով օրենսդրորեն կսահմանվի ԾԲ ամբողջական անցման անցումային ժամանակահատված` 2-3 տարի:

595. Բարեփոխման հաջորդ թիրախը լինելու է ծրագրերի (ոլորտային ծրագրեր, որոնք և հանդիսանալու են բյուջեի հիմք) բովանդակության որակական կողմի ուժեղացումը: Արդեն իսկ մշակվել է բյուջեի ծրագրային դասակարգումը, սակայն դեռևս պետք է իրականացնել դրանց բովանդակության շտկման աշխատանքներ:

596. Հաճախ են այն դեպքերը, երբ անգամ ճյուղային մարմինների աշխատակիցների կողմից ամբողջովին չեն գիտակցվում ծրագրերի իրականացման նպատակները, մեթոդների արդիական լինելն ու ծրագրերի արդյունավետությանն առնչվող մի շարք հարցադրումներ: Այս ուղղությամբ աշխատանքները պահանջելու են առավել մեծ ջանքեր, քանի որ անհրաժեշտություն է առաջանում լրացնելու գիտահետազոտական այն բացը, որն առաջացել է հետխորհրդային ժամանակահատվածում:

597. Բյուջետային ծրագրերը իրականացնելու համար միջոցառումների ընտրությունը և դրանց ուղղվող բյուջետային հատկացումները պատճառահետևանքային կապերի վրա հիմնելը կպահանջեն երկարատև ու հետևողական աշխատանքներ, որոնք կիրականացվեն միջին ժամկետ հատվածում` արդյունքում ակնկալելով բյուջետային ծրագրերում էական ճշգրտումներ թե՛ դրանց կատարման միջոցառումների ցանկի և թե՛ այդ միջոցառումներին ուղղվող ֆինանսական հատկացումների գծով:

598. Նշվածին զուգընթաց, կիրականացվեն անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքներ: ԾԲ բարեփոխումների առանցքային խնդիրներից է նաև այն, որ բյուջեն դիտարկվի ոչ միայն որպես ֆինանսական փաստաթուղթ` ֆինանսիստների համար, այլև որպես ոլորտային քաղաքականության փաստաթուղթ` բյուջետային գերատեսչությունների ոլորտային մասնագետների համար: Այս առումով առաջնային դեր ունեն կարողությունների զարգացման աշխատանքները:

599. Բարեփոխման վերջին, բայց ոչ պակաս կարևորություն ունեցող մասը առնչվում է այդ բարեփոխման «պահանջարկի» կողմ հանդիսացող ինստիտուտների հետ աշխատանքներին: Այդ ինստիտուտներից է ոչ միայն Ազգային ժողովը` որպես բյուջեի պլանի ու կատարման հաշվետվության անմիջական շահառու, այլև Վերահսկիչ պալատը, ԶԼՄ-երի ներկայացուցիչները, վերլուծական կենտրոնները և այլն: Նշված մարմինների կողմից իրենց դերի կատարման բարձրացմանն ուղղված քայլերից կլինեն բյուջեի թափանցիկությանը ու հրապարակայնությանը ուղղված շարունակական աշխատանքները, ներառյալ` պատրաստի նյութերի, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացի բարեփոխումները` հաշվի նստելով նաև միջազգային առաջադիմական փորձի հետ:

 

29.4. ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ

 

600. Պետական ներքին ֆինանսական հսկողության և ներքին աուդիտի դերն ավելի է կարևորվում` հատկապես կապված ծրագրային բյուջետավորման ներդրման հետ, քանի որ այս դեպքում, ֆինանսական կառավարման ապակենտրոնացմանը զուգընթաց, էապես ընդլայնվում է բյուջետային ծրագրերի կառավարիչների ինքնուրույնությունը և պատասխանատվությունը դրանց արդյունավետ իրականացման գործում: Հետևաբար` պետական ներքին ֆինանսական հսկողությունը և ներքին աուդիտը անհրաժեշտ պայման են` բյուջետային ծախսերի նպատակայնությունը և արդյունավետությունը ապահովելու համար:

601. ՀՀ Կառավարության համար միջնաժամկետ գերակայություններից է պետական ներքին ֆինանսական հսկողության ամբողջական ներդրումը, որը կհավաստի, որ գործարքները համապատասխանում են համարժեք ֆինանսական կառավարման, թափանցիկության, ծախսային և նպատակային արդյունավետության, խնայողության և համապատասխան օրենսդրական պահանջներին (71): Պետական ներքին ֆինանսական հսկողության և ներքին աուդիտի ամբողջական կայացումը նաև ԵՄ-Հայաստան ԵՀՔ գործողությունների ծրագրի առանցքային նախապայմաններից է: Այս առումով կարևորվում են «Ֆինանսական կառավարման և հսկողության մասին» և «Ֆինանսական տեսչության մասին» օրենքների ընդունումը և կիրարկումը:

__________________________

71) Տե՛ս Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարություն, 2010:

 

602. Ի տարբերություն ներքին ֆինանսական հսկողության` ներքին աուդիտի օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական հիմքերն արդեն ստեղծված են: Այս ենթաոլորտում առաջիկա տարիներին կավարտվի ներքին աուդիտի ներդրումը պետական և ՏԻՄ բոլոր կազմակերպություններում, ինչպես նաև կհիմնվի էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կտա ներքին աուդիտի բոլոր փուլերը իրականացնելու համակարգչային համապատասխան ծրագրի միջոցով` սկսած փաստաթղթավորման և ծրագրավորման փուլից, մինչև հաշվետվությունների կազմման փուլը:

603. ՀՀ սահմանադրության փոփոխությունների և «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի ընդունման արդյունքում վերահսկիչ պալատի ինքնուրույնության աստիճանը ավելի բարձրացավ: Վերահսկիչ պալատն այսօր հանրային ֆինանսների ոլորտում միակ գերագույն աուդիտ մարմինն է: Գերագույն աուդիտի ոլորտում հետագա բարեփոխումներն ուղղված են միջազգային լավագույն փորձի և գերագույն աուդիտի ինստիտուտների միջազգային ստանդարտների ներդրմանը, որոնցից կարևորագույններն են` ֆինանսական, գործառնական և կազմակերպչական ինքնուրույնությունը, օրինականությունը, անկողմնակալությունը և թափանցիկությունը:

 

29.5. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

604. Ի տարբերություն մասնավոր կամ կորպորատիվ հատվածի` հանրային հատվածում հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխան ստանդարտների ներդրումը դեռևս չի իրականացել: Ներկայումս կառավարման մարմիններում հաշվապահական հաշվառումը հիմնականում վարվում է դեռևս խորհրդային տարիներին հաստատված հաշվային պլանով և դրա կիրառման հրահանգով: ՊՈԱԿ-ներում հաշվապահական հաշվառումը հիմնականում վարվում է մասնավոր հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով: Ի տարբերություն հանրային հատվածի կազմակերպությունների` մասնավոր հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառումը վարվում և ֆինանսական հաշվետվությունները պատրաստվում են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (IFRS) հիման վրա:

605. Նպատակ ունենալով էականորեն ավելացնել հանրային հատվածի ֆինանսական հաշվետվությունների օգտակարության աստիճանը` կառավարման որոշումներ ընդունելու տեսանկյունից, Հայաստանի Հանրապետությունը նպատակադրել է հանրային հատվածի կազմակերպություններում անցում կատարել հաշվեգրման հիմունքով հաշվապահական հաշվառման ստանդարտներին (72): Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում թարգմանվել և մասնագիտական խմբագրման են ենթարկվել 2008թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվեգրման հիմունքով առկա IPSAS-ները: Նշված ստանդարտներին համահունչ` մշակվել են «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ իրավական ակտերի նախագծերը:

_________________________

72) Համաշխարհային մակարդակով հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման վարման (ֆինանսական հաշվետվությունների պատրաստման) ստանդարտները (ՀՀՀՀՄՍ/IPSAS) մշակվում և հրապարակվում են Հաշվապահների միջազգային դաշնության կողմից:

 

606. IPSAS-ների փորձնական ներդրման արդյունքները ցույց տվեցին, որ IPSAS-ների ամբողջական ներդրումները կպահանջեն նյութական և մարդկային խոշոր ռեսուրսներ, որը, հաշվի առնելով երկրի զարգացման ներկա վիճակը, դեռևս արդարացված չի կարող լինել: Միաժամանակ, Պետական ֆինանսական վիճակագրության ձեռնարկի (GFSM) և ՀՀՀՀՄՍ-ների համեմատությունը ցույց տվեց, որ առկա են զգալի տարբերությունները այս երկու համակարգերի միջև:

607. Հաշվի առնելով վերը նշվածը` Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի համար կմշակվեն հաշվապահական հաշվառման նոր ստանդարտ/ստանդարտներ (APSAS), որը հիմնված կլինի հաշվապահական հաշվառման հաշվեգրման հիմունքի վրա: APSAS-ը մշակելու համար հիմք կհանդիսանան IPSAS-ները, IFRS-ների ամբողջական փաթեթը և փոքր ու միջին կազմակերպությունների IFRS-ը: Այն դեպքերում, երբ IPSAS-ներում և IFRS-ներում կոնկրետ հարցի վերաբերյալ առկա կլինեն հաշվառման մի քանի մոտեցումներ, կընտրվի դրանցից մեկը:

608. Նոր մշակված APSAS-ը, ինչպես նաև այդ APSAS-ի կիրառման համար մշակված հաշվապահական հաշվառման հաշվային պլանը պետք է հնարավորինս համահունչ լինեն GFSM հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումներին: Նման մոտեցումը հնարավորություն կտա հաշվապահական հաշվառման համակարգից միաժամանակ ստանալու բյուջետային օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունները և APSAS-ով պահանջվող ֆինանսական հաշվետվությունները:

609. APSAS-ի հիման վրա կվերամշակվեն «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ իրավական ակտերը: Նախատեսվում է, որ հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրումը հանրային հատվածում կիրականացվի 6-7 տարվա ընթացքում:

610. Վերը նշված փուլը իրականացնելուց հետո (6-7 տարի հետո) կիրականացվեն նոր ուսումնասիրություններ` որոշելու համար ամբողջովին IPSAS-ներին անցնելու անհրաժեշտությունը և հնարավորությունը: Եթե ուսումնասիրությունները ցույց տան, որ անհրաժեշտ է և հնարավոր անմիջապես ամբողջովին անցնել IPSAS-ներին, ապա կմշակվի համապատասխան ծրագիր` այդ աշխատանքները իրականացնելու համար: Այլապես կիրականացվի ևս մի միջանկյալ փուլ` IPSAS-ներին հնարավորինս ներդաշնակեցնելու համար:

 

29.6. ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

 

611. Պետական ներդրումները կարևոր դեր են խաղում ինչպես երկրի զարգացման ընդհանուր ներուժի մեծացման, այնպես և հանրային ծառայությունների որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման գործում: Վերջին տասնամյակում պետական ներդրումների տարեկան մակարդակը միջինում կազմել է ՀՆԱ-ի 4.1 տոկոսը, որը զարգացող երկրների համար ցածր ցուցանիշ է: Այդուհանդերձ, նկատի ունենալով Հայաստանի արտադրական և սոցիալական ենթակառուցվածքների հզորությունները, ժողովրդագրական կանխատեսումները, ինչպես նաև ընդհանուր պետական ծախսերի` հարաբերականորեն ցածր մակարդակը, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում պետական ներդրումների մակարդակի ավելացում չի նախատեսվում` ծրագրի ամբողջ ժամանակահատվածում պետական ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը նախատեսվում է պահել 4 տոկոսի շրջանակներում:

612. Այդպիսով, պետական ներդրումների բավարար մակարդակ ապահովելու տեսանկյունից առաջնային նշանակություն կունենան պետական ներդրումների կառավարման ամբողջական ցիկլի` ոլորտային գերակայությունների, դրանց շրջանակներում ներդրումային ծրագրերի ընտրության, գնահատման, իրականացման և վերահսկման գործառույթների արդյունավետ կառավարման համակարգի առկայությունը և հետևողական կատարելագործումը:

613. Այս բնագավառում հիմնական գերակայությունը լինելու է պետական ներդրումների ֆորմալացված և ինտեգրված գնահատման համակարգի ներդրումը:

614. Պետական ներդրումների բավարար մակարդակ ապահովելու հետ մեկտեղ, առաջնային նշանակություն ունի հանրային ոչ ընթացիկ ակտիվների APSAS-ի հիման վրա նոր հաշվառման և արդյունավետ կառավարման համակարգի ներդրումը:

615. Ոչ ընթացիկ ակտիվների կառավարման բնագավառում առաջնային խնդիրներ են լինելու հանրային հատվածում ոչ ընթացիկ ակտիվների միասնական ռեգիստրի ներդրումը և հանրային հատվածի բոլոր կազմակերպություններում ոչ ընթացիկ ակտիվների կառավարման պլանների ներդրումը:

 

30. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

616. Վերջին տարիներին քաղծառայության ոլորտում իրականացված բարեփոխումների շնորհիվ քաղաքացիական ծառայողները տարանջատվել են քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանցից և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողներից: Այդ ընթացքում հստակեցվել են քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պատասխանատվության սահմանները և քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը:

617. ԿԶԾ իրականացումն ապահովող 2009-2012թթ. միջոցառումների ծրագրին համապատասխան` քաղծառայության ոլորտում իրականացվել են նաև հետևյալ առանցքային ենթածրագրերը`

1) Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տվյալների միասնական բազաների ու տեղեկատվության փոխանակման հնարավորության ստեղծման նպատակով շահագործվել է ՀՀ ՔԾԽ ինտերնետային կայքը:

2) Քաղաքացիական ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման նպատակով ներդրվել է քաղաքացիական ծառայողների պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը:

3) Քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնների կատարելագործման նպատակով մշակվել է «Քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնագրքի» նախագիծը և քննարկվել շահագրգիռ մարմինների հետ:

4) Քաղաքացիական ծառայողների ատեստավորման գործընթացի վերանայման նպատակով ներդրվել է կատարողականի գնահատման համակարգը:

5) Քաղաքացիական ծառայության համակարգում աշխատանքի ընդունման, համակարգի համալրման գործընթացների կատարելագործման նպատակով ներդրվել են կրտսեր պաշտոնների հավակնորդների միասնական հավաստագրման, ինչպես նաև թափուր պաշտոնների համալրման համար իրականացվող մրցույթի հարցազրույցի փուլում հավակնորդների բալային գնահատման համակարգերը:

6) Ծառայության մյուս տեսակների համար համապատասխան օրենսդրական հենքի ստեղծման, ծառայությունների ներդաշնակեցման, միասնական սկզբունքների ապահովման նպատակով ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքը:

618. Հաշվի առնելով քաղաքացիական ծառայության համակարգի հետագա զարգացման գերակայությունները` ԵՄ SIGMA ծրագրի հետ համատեղ մշակվել է «Քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների նոր քաղաքականության փաստաթուղթը (Policy Paper)», որին, ՀՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո, կհաջորդի իրականացվող միջոցառումների ցանկի մշակումն ու հաստատումը: Փաստաթղթում առաջնային ուշադրություն է դարձվել հետևյալ հեռանկարային ուղղություններին`

1) Քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման միջազգայնորեն ընդունված համակարգի ներդրմանը,

2) Քաղաքացիական ծառայության համակարգի կառավարման կատարելագործմանը,

3) Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի և դասային աստիճանների համակարգի կատարելագործմանը,

4) Քաղաքացիական ծառայության պաշտոնների համալրմանը (ընտրություն և աշխատանքի ընդունում),

5) Շարժունակությանը (առաջխաղացման հնարավորություններ), գնահատմանը և վերապատրաստման համակարգին,

6) Իրավունքների և պատասխանատվությունների ամբողջական համակարգին, այդ թվում` կարգապահական ընթացակարգերին,

7) Քաղաքացիական ծառայության համակարգի մարմինների վերակազմավորմանը և լուծարմանը, աշխատանքային հարաբերությունների դադարեցմանը և սոցիալական երաշխիքներին:

 

30.1. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

619. Հանրային կառավարման և դատաիրավական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացումը ՀՀ Կառավարությունը համարում է կարևորագույն նախապայման` այս ոլորտներում իրականացվող բարեփոխումների և հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման արդյունավետության բարձրացման առումով: 2009-2012 թթ. պետական ծառայողների աշխատավարձի աճը կազմել է միջին հաշվով տարեկան 3.4 տոկոս` կայուն զարգացման ծրագրով նախատեսված շուրջ 12 տոկոսի փոխարեն: Անվանական աշխատավարձի` նախատեսվածից 3.5 անգամ պակաս այս փաստացի աճը ապահովվել է հիմնականում դատավորների, դատախազների և քննիչների աշխատավարձերի զգալի բարձրացմամբ, ինչպես նաև աշխատավարձի բնականոն աճով և դասային նոր աստիճանների և այլ կոչումների շնորհմամբ:

620. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճգնաժամային և հետճգնաժամային տարիներին հնարավորություն չեղավ ապահովել հանրային կառավարման և առհասարակ` բյուջետային հատվածի աշխատողների աշխատավարձերի էական աճ` այս ուղղությամբ աշխատանքները 2014-2017 թթ. կլինեն առաջնահերթ և գերակա` որպես այս ոլորտներում իրականացվելիք բարեփոխումների և ծրագրերի արդյունավետության կարևորագույն գրավական:

621. Հանրային կառավարման և դատաիրավական համակարգի աշխատողների աշխատավարձերի քաղաքականությունը կհիմնվի հետևյալ հիմնադրույթների և սկզբունքների վրա`

622. ՀՀ Կառավարությունը կապահովի աշխատավարձերի բարձրացմանն ուղղված իր քաղաքականության շարունակականությունը: Այսպես, արդեն 2014թ. հուլիսի 1-ից կներդրվի պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգը, որն իր հերթին կուղեկցվի այդ անձանց աշխատավարձի զգալի աճով: 2014թ. հետո, յուրաքանչյուր տարի Կառավարությունը կապահովի հանրային կառավարման և դատաիրավական համակարգի աշխատողների աշխատավարձերի առնվազն 10 տոկոս աճ, որը համահունչ կլինի տնտեսությունում միջին աշխատավարձի աճի տեմպերին:

623. Աշխատավարձերի բարձրացմանը զուգընթաց, կիրականացվեն անհրաժեշտ միջոցառումներ` ապահովելու պետծառայողների աշխատավարձերի արտաքին և ներքին արդարության սկզբունքների իրագործումը: Պետական և մասնավոր ոլորտներում համարժեք մասնագետների համար աշխատավարձերը կլինեն համադրելի:

624. Կառավարությունը առաջարկություն կներկայացնի պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների միասնականության սկզբունքի արմատավորման, ինչպես նաև պետական ծառայության տարբեր աստիճանների և բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի միջև օպտիմալ հարաբերակցության սահմանման ուղղությամբ:

625. Պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը կապահովի նաև մեկ այլ համամասնություն` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի և պետծառայողների միջին տարեկան աշխատավարձի հարաբերակցությունը կլինի 0.6-0.8-ի սահմաններում, որն այսօր բնորոշ է Եվրոմիության երկրների մեծ մասին:

626. Հանրային կառավարման և բյուջետային ոլորտների աշխատողների աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է Կառավարության ծրագրերի հաջող իրագործման համար: Բավարար պայմաններից են ինչպես նպատակամետ և բազմակողմանի զարգացում ապահովող ծրագրերի առկայությունը, այնպես էլ այդ ծրագրերի և առհասարակ` իրենց պարտականությունների ոչ լիարժեք կատարման դեպքում հանրային կառավարման և բյուջետային ոլորտների աշխատողների անխուսափելի, օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունը:

627. ՀՀ Կառավարությունը 2012թ.-ից ներդրեց սոցիալական փաթեթի ծրագիրը, որի միջոցները շահառուների կողմից հիմնականում ուղղվեցին առողջության ապահովագրությանը: Սոցիալական փաթեթի տրամադրումը, որպես պետական ոլորտի աշխատողների սոցիալ-աշխատանքային երաշխիք, հնարավորության սահմաններում հետևողականորեն ընդլայնվելու է` այդ թվում շահառուների շրջանակի տեսանկյունից, ինչպես նաև բարձրացվելու է ծրագրի նպատակայնության և արդյունավետության մակարդակը:

628. Պետական ոլորտի աշխատողների սոցիալական պաշտպանության համակարգի կարևոր տարր է նաև կենսաթոշակային ապահովությունը: Դրա առաջնային ուղղությունն այն է, որ աշխատանքային ստաժի աճին զուգընթաց ավելանա նաև պետական ծառայողի կենսաթոշակը` կազմելով նրա վերջին տարիների աշխատավարձի մինչև 70 տոկոսը: Այդ մոտեցումն արդեն ավելի քան 12 տարի կիրառվում է զինծառայողների, ոստիկանության և ԱԱԾ ծառայողների նկատմամբ: Պետական ծառայողներին նման կենսաթոշակային ապահովության տրամադրումը պետական բյուջեից յուրաքանչյուր տարի կպահանջի առավելագույնը 300.0 մլն դրամ լրացուցիչ հատկացում: Նման տիպի կենսաթոշակային ապահովումը լրացուցիչ հզոր խթան կհանդիսանա պետական ծառայության համակարգում առավել բանիմաց և փորձառու մասնագետների ընդգրկելու համար:

 

31. ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

629. Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտը ժամանակակից իրավական պետության պահանջներին համահունչ դարձնելու նպատակով վերջին երկու տասնամյակների ընթացքում ՀՀ իրավական համակարգում, դատական իշխանության և դատախազության ոլորտներում կատարվել են շոշափելի բարեփոխումներ, որոնց արդյունքում գրանցվել է որոշակի առաջընթաց:

630. 2005 թ. նոյեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններով սկիզբ դրվեց Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի իրականացմանը:

631. Այսպես, 2006 թ. հունիսի 1-ին ընդունվեց «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքը, որով իրավական երաշխիքներ ստեղծվեցին անձանց սահմանադրական արդարադատության իրավունքի իրացման, անհատական սահմանադրական գանգատի ինստիտուտի ներդրման, սահմանադրական դատավարության ընթացակարգերի էական կատարելագործման համար:

632. 2007 թ. փետրվարին ընդունվեց Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը, որով առաջին անգամ համակարգային ձևով կարգավորվեցին դատական իշխանության կազմակերպման և գործունեության հետ կապված հարաբերությունները, որոնք նախկինում կարգավորվում էին առանձին օրենքներով, ամրագրվեցին դատավորների անկախության լրացուցիչ երաշխիքներ, էապես փոխվեց Վճռաբեկ դատարանի դերն ու նշանակությունը, ըստ որի` Վճռաբեկ դատարանի հիմնական գործառույթներից մեկը դարձավ օրենքի միատեսակ կիրառման ապահովումը, ստեղծվեց գործադիր իշխանության նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու կոչված մասնագիտացված դատարան` ՀՀ վարչական դատարանը, կազմավորվեց վարչական վերաքննիչ դատարանը, ձևավորվեցին դատական իշխանության ինքնակառավարման մարմիններ` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը և Դատարանների նախագահների խորհուրդը, ստեղծվեց դատավորների թեկնածուների պատրաստման դպրոց (Դատական դպրոց), որի նպատակը դատավորների շրջանակը որակյալ մասնագետներով համալրելն է (73):

______________________

73) ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիր, 2012թ.:

 

633. Լուրջ քայլեր ձեռնարկվեցին դատավորների նյութական և սոցիալական անկախության ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես` էապես բարձրացվեցին դատավորների աշխատավարձերը:

634. Դատաիրավական բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով 2009 թ. ապրիլի 21-ին ստորագրվեց «Դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թթ. ռազմավարական գործողությունների ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու, ինչպես նաև աշխատանքային խումբ ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի կարգադրությունը, որի առաջնային նպատակներ սահմանվեցին` անկախ, հանրության առջև հաշվետու, թափանցիկ և մատչելի արդարադատության ապահովումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, դատաիրավական համակարգի ռազմավարության և օրենսդրության բարելավումը:

635. Չնայած կատարված բարեփոխումների արդյունքում գրանցված առաջընթացին, այսուհանդերձ դրանք չեն կարող բավարար և ամբողջական համարվել, քանի որ դեռևս լուծում չեն ստացել բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես, ամբողջապես չլուծվեց առկա խնդիրներից ամենակարևորը` արդար և արդյունավետ դատական իշխանության ապահովումը: Այդ խնդրի որոշ դրսևորումներ դեռևս առկա են ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական մակարդակներում: Ընդ որում, անկախության սահմանափակումները թե՛ արտաքին, թե՛ ներքին ներգործության հետևանք են, իսկ դրանց պատճառներն ունեն գործառութային և կառուցակարգային բնույթ: Ելնելով նաև այս հանգամանքից և, առհասարակ, դատաիրավական բարեփոխումների համակարգված իրագործման անհրաժեշտությունից` ՀՀ նախագահի կարգադրությամբ 2012 թ. հունիսին հաստատվեց ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը:

636. Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի և դատական իշխանության ապահովումն է, որը, մասնավորապես, ենթադրում է`

1) արդար, արդյունավետ և հանրության առջև հաշվետու դատական իշխանության ապահովում,

2) քրեական արդարադատության և քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացում,

3) վարչական արդարադատության և վարչական վարույթի արդյունավետության բարձրացում,

4) քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացում և քաղաքացիական օրենսդրության կատարելագործում,

5) դատավարական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացում,

6) փաստաբանական համակարգի բարեփոխումների ապահովում,

7) դատախազության գործունեության արդյունավետության բարձրացում,

8) արբիտրաժային, նոտարական և հանրային ռեգիստրների վարման համակարգերի արդյունավետության բարձրացում,

9) իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի վերակառուցում:

637. Այս համատեքստում հատկապես կարևորվում է հետևյալ հիմնահարցերի նպատակային և արդյունավետ լուծումը:

 

31.1. ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ

 

638. Արդարադատության մատչելիության ապահովման հիմնական գործոններից է անվճար իրավաբանական օգնության տրամադրումը: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է անվճար իրավաբանական օգնություն քրեական գործերով, ինչպես նաև, 2013 թ. հունվարի 1-ից, որոշակի կատեգորիայի անձանց համար` նաև քաղաքացիական, վարչական գործերով, ներառյալ իրավաբանական խորհրդատվությունը, փաստաթղթերի պատրաստումը և այլն: Հանրային պաշտպանի ծառայությունների տրամադրման հաջող գործընթացի համար պետք է տրամադրվի համապատասխան տեխնիկական օժանդակություն, և պետք է զգալիորեն մեծացվեն, մասնավորապես, անձնակազմի ու ինստիտուցիոնալ կարողությունները: Անհրաժեշտ է ավելացնել հանրային պաշտպանների հաստիքների քանակը, հանրային պաշտպանի գրասենյակին աջակցել մարզերում հանրային պաշտպանների համար գրասենյակային պայմանների ստեղծման, գրասենյակի կահավորման, տեղեկատվական տեխնոլոգիաներով (համակարգիչ, տպիչ և այլ) ապահովման գործում:

 

31.2. ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

639. Հայաստանի Հանրապետության Կառավարության գերակա խնդիրներից մեկը քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է: Այս միջոցառումը ներառում է, նախ և առաջ, մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ ժամանակահատվածի, ներգրաված պետական օղակների քանակի կրճատումը, քաղաքացի-պետական ծառայող շփումները նվազագույնի հասցնելը, ծախսատարության կրճատումը, կոռուպցիոն ռիսկերի բացառումը: Ելնելով վերոգրյալից` նպատակահարմար է Երևանում և մարզերում քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման, անձնագրային և վիզաների ծառայությունների տրամադրման համար միասնական «մեկ պատուհան» սկզբունքի ներդրում, ինչը ենթադրում է նշված ծառայությունների ողջ փաթեթը հաճախորդներին մեկ պատուհանի միջոցով տրամադրումը:

 

31.3. ՆՈՏԱՐԻԱՏ

 

640. Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ նոտարին հնարավորություն կտրվի նոտարական գործողությունների կատարման համար մի շարք փաստաթղթեր կամ տեղեկատվություն ստանալ անձամբ, առցանց եղանակով` զերծ պահելով դիմողին այլ մարմիններից լրացուցիչ փաստաթղթեր ստանալու պարտականությունից: Բացի այդ, նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ կստեղծվի որոշակի տեսակի հանրային ծառայությունների մատուցման «մեկ պատուհանի կանգառի» ներդրման հնարավորություն նաև նոտարիատի բնագավառում, մասնավորապես` նոտարի և համապատասխան պետական մարմինների միջև առցանց կապի և համապատասխան համակարգչային ծրագրերի առկայության դեպքում նոտարը, բացի անհրաժեշտ նոտարական գործողություններից, հնարավորություն կունենա գրասենյակից կատարելու նաև այլ գործառույթներ` էապես նվազեցնելով հանրային ծառայությունների մատուցման ժամանակը:

 

31.4. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ

 

641. Ներկայումս Հայաստանը խնդիրներ ունի` կապված գերծանրաբեռնված բանտերի հետ: Համաներում շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 5-ի որոշմամբ մոտավորապես 420 բանտարկյալ ազատ է արձակվել: Խնդիրը լուծելու համար, այնուամենայնիվ, պահանջվում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Բանտերում գերծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով պետք է խրախուսվի ազատազրկման հետ չկապված պատիժների կիրառումը: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը համապատասխան մակարդակով տեխնիկապես հագեցած չէ, ինչը հնարավոր կդարձներ այնպիսի այլընտրանքային պատժամիջոցների կիրառումը, ինչպիսիք են տնային կալանքը, ինչպես նաև ազատազրկման հետ չկապված այլ պատիժների պատշաճ վերահսկողությունը: Անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան տեխնիկական միջոցներ` այլընտրանքային պատիժների կիրառման համար (հսկողական սարքերի ձեռքբերում, այլընտրանքային պատիժների կատարման մարմնի տարածքային ստորաբաժանումների տեխնիկական վերազինում, շենքային պայմանների բարելավում): Պատիժների և հարկադրանքի կիրառման քաղաքականության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում պետք է ստեղծել պրոբացիոն ծառայություն: (74)

_____________________

74) ՀՀ Կառավարության ծրագիրը, մայիս, 2013թ.:

 

642. Այս ոլորտի մյուս խնդիրը բանտերի` եվրոպական չափանիշներին համապատասխանության պահանջն է: Չնայած մի շարք բանտեր վերակառուցվել են, բանտերի մեծ մասը դեռևս չի համապատասխանում ազատազրկման պահանջներին: Հետևաբար, ազատազրկված անձանց պահման պայմանները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ազատազրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի բարձր մակարդակով ապահովելու նպատակով կկառուցվեն նոր` ժամանակակից տեխնիկական համակարգերով հագեցած քրեակատարողական հիմնարկներ:

 

32. ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

 

643. ՀՀ դատախազության համակարգում 2008-2012 թթ. իրականացվել են կազմակերպաիրավական էական բարեփոխումներ: Այսպես` 2008 թ-ից լիարժեք գործողության մեջ է դրվել «Դատախազության մասին» ՀՀ գործող օրենքը, որով, ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխան, արմատապես նորովի իրավական կարգավորման են ենթարկվել դատախազության և դատախազների կարգավիճակի, դատախազական լիազորությունների իրականացման շրջանակի, դատախազների պաշտոնավարման և դատախազության աշխատակազմում պետական ծառայողների կողմից ծառայությունը կրելու կարգի ու պայմանների հետ կապված հարցերը:

644. Նախկինի համեմատ էականորեն փոխվել են դատախազներին պաշտոնի նշանակելու և զբաղեցրած պաշտոնից ազատելու, ինչպես նաև դատախազության աշխատակազմում պետական ծառայողների պաշտոնում նշանակման կարգերը:

645. Դատախազությունը, միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան, ստանձնել է Հայաստանի Հանրապետությունում քրեական պետական քաղաքականության մշակման և իրականացման իրավասությունը: Դրա շրջանակներում առաջին հերթին կազմակերպաիրավական և կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել հենց դատախազության համակարգում: Դատախազության ամբողջ գործունեության կազմակերպումը և լիազորություններն իրականացվում են հիմնականում առարկայական, իսկ մասամբ նաև` ըստ մարմինների և սուբյեկտների մասնագիտացման ուղղությունների, դրանց համապատասխան էլ գլխավոր դատախազի հրամանով հաստատվել են գլխավոր դատախազության և զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքները, սահմանվել դրանց կառուցվածքային ստորաբաժանումների լիազորությունների շրջանակը:

646. ՀՀ գլխավոր դատախազի հրամանով հստակեցվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը, որը մասը կազմելով դատախազության կողմից մշակվող և իրականացվող քրեական պետական քաղաքականության, համապարտադիր կատարման ուժ է ստացել նախաքննության և հետաքննության բոլոր մարմիններում:

647. Այս ոլորտում իրականացվող և շարունակվող կարևորագույն բարեփոխումներից պետք է համարել դատախազությունում վիճակագրության և արխիվի վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգերի (ծրագրերի) մշակման ու ներդրման գործընթացները:

648. Կազմակերպաիրավական բնույթի զգալի բարեփոխումներ են իրականացվել քաղաքացիների դիմում-բողոքների ընդունման, գրանցման, հաշվառման, ընթացք տալու, հիմնավոր և պատճառաբանված պատասխաններ ուղարկելու և ընդունելությունների կազմակերպման հարցերում` կանոնակարգելով դրանց իրավական տարբեր ռեժիմները, ժամկետները, պատասխանների հիմնավորվածության և պատճառաբանվածության հետ կապված հարցերը:

649. Դատախազության գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու շրջանակներում պատրաստվել են մամուլի բազմաթիվ հաղորդագրություններ, օրվա լրահոս, հոդվածներ, ելույթներ, հրապարակումներ, պարզաբանումներ, հաղորդագրությունների արձագանքներ` ինչպես հեռուստատեսությամբ, այնպես էլ համացանցի միջոցով:

650. Դատախազության գործունեության կազմակերպմանը և լիազորությունների իրականացմանը հաղորդակից դարձնելու նպատակով ԶԼՄ-ների, ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների հետ անցկացվել են խորհրդաժողովներ, սեմինարներ, քննարկումներ, այդ թվում նաև` արտագնա` առանձին տարածաշրջանների ընդգրկումներով և հանրապետական նշանակությամբ: Դատախազության կայքէջի միջոցով ապահովվել է նաև հասարակության կողմից դատախազության առանձին կառույցների գործունեության գնահատումը:

651. ՀՀ դատախազության համակարգի առջև դրված են մի շարք մարտահրավերներ` կապված դատախազության հաշվետվողականության, լիարժեք անկախության, հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացման հետ և այլն: Նաև այս հանգամանքներից ելնելով` ՀՀ դատախազության համակարգի բարեփոխումների գերակա ուղղություններն են (75)`

______________________

75) Տե՛ս ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիր, 2012թ.:

 

1) Ապահովել դատախազության լիարժեք անկախությունն ու հաշվետվողականությունը, դատախազության գործունեությանը չմիջամտելու սկզբունքի իրացումը,

2) Որպես դատախազների անկախության ապահովման երաշխիք` վերանայել դատախազների նշանակման կարգը` նախատեսելով դատախազների թեկնածուների ցուցակից թեկնածուներին հանելու հստակ չափանիշներ, ինչպես նաև վերանայել դատախազների ծառայողական առաջխաղացման կարգն ու պայմանները` նախատեսելով առաջխաղացման հստակ չափանիշներ,

3) Բարեփոխել դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համակարգը` հստակեցնելով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը,

4) ՈՒսումնասիրել պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության դատախազական գործառույթի բնագավառում միջազգային փորձը` ըստ անհրաժեշտության նախատեսելով դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ,

5) Առանձին իրավական կարգավորման ենթարկել դատախազության աշխատակազմում պետական ծառայությունը,

6) Բարելավել տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում դատախազության կարողությունները, մասնավորապես` ապահովել դատախազության համակարգում փաստաթղթաշրջանառության վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգի (ծրագրի) ներդրումը:

 

33. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

 

652. Ժողովրդավարական հասարակարգերում ձևավորված չափանիշներին համապատասխանող ոստիկանություն ունենալու հասարակության և պետության արդի պահանջի ըստ ամենայնի իրագործումը, թե՛ առաջիկա և թե՛ երկարաժամկետ հեռանկարում, հանդիսանալու է ոստիկանության գործունեության զարգացման կողմնորոշման հիմնական նպատակը:

653. Օրենսդրական և վարչարարական բարեփոխումների արդյունքում արդեն իսկ ապահովվել են ոստիկանության միասնական համակարգի արդիականացման և հետագա զարգացման մի շարք կարևորագույն նախադրյալներ: Այդուհանդերձ, ոստիկանության կարողությունների հետագա կատարելագործման և հասարակության պահանջներին համապատասխանության ապահովման տեսանկյունից առաջիկա տարիներին նախատեսվում է էապես ընդլայնել և խորացնել համակարգային բարեփոխումները թե՛ օրենսդրական և վարչարարական նոր փոփոխություններ նախաձեռնելու, թե՛ գործնական կիրառության նոր գործիքներ և մեթոդներ ներդնելու միջոցով:

654. Իրականացված և նախատեսվող համակարգային բարեփոխումներն, ըստ էության, ընդգրկում են ոստիկանության գործունեության հետևյալ հիմնական բնագավառները:

655. Հասարակական վայրերում կարգ ու կանոնի պահպանման, քաղաքացիների անվտանգության և իրավունքների ապահովման, հանցագործությունների, իրավախախտումների նախականխման, կանխման բնագավառում պատշաճ ծառայություն իրականացնելու նպատակով հիմնովին վերակազմակերպվել է պարեկային ծառայությունը: Արդյունքում ավելացվել են մայրաքաղաքում պարեկային տեղամասերի, հետիոտն և ավտոերթուղիների տեղաբաշխվածությունն ու քանակը: Հատկանշական է նաև դեռևս փոքրաթիվ և միայն Երևանում նոր պարեկապահակակետային ծառայության ստեղծումը, որի հիմնական նպատակ է հայտարարվել ծառայության անցման որակապես նոր ձևերի և մեթոդների կիրառմամբ ոստիկանության նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը նպաստելը:

656. Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման հետագա բարելավման տեսանկյունից կարևորվում է ոստիկանության զորքերում պարտադիր ժամկետային զինծառայությունից անցումը շարքային կազմի պայմանագրային զինծառայության: Դրանով հնարավորություն է ընձեռվել առավել արդյունավետությամբ կազմակերպելու անձնակազմի ուսուցման, այդ թվում` ռազմատեխնիկական գիտելիքներին, մեթոդական հմտություններին տիրապետելու գործընթացները:

657. Քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությանը նպատակաուղղված մեծածավալ իրավաստեղծ աշխատանքների արդյունքում էապես բարելավվել է հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ոլորտը կանոնակարգող իրավական բազան, այդ թվում` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման առումով: Միջազգային փորձի համակողմանի ուսումնասիրությունների հիման վրա մշակվել և ոստիկանության պատմության մեջ առաջին անգամ ոչ գաղտնի նորմատիվ իրավական ակտով են սահմանվել ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների ցանկերը: Դրանով հնարավորություն է ընձեռվել հասարակությանը` վերահսկելու ոստիկանության սպառազինության լրակազմը: Հատկանշական է նաև այն, որ այդ ցանկում կարող են ընդգրկվել միայն այն հատուկ միջոցները, որոնց վերաբերյալ առկա է ՀՀ առողջապահության նախարարության թույլտվությունը:

658. Միջազգային փորձի հիման վրա մշակվել և կիրառվում են հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանության ծառայողների գործողությունների, այդ թվում` բանակցությունների վարման, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման, անհրաժեշտության դեպքում անձանց բերման ենթարկելիս /բերելիս/ ոստիկանության ծառայողների պարտականությունների և իրավունքների վերաբերյալ մի շարք ուղեցույցներ և կարգեր:

659. Ոստիկանության գործունեության տվյալ բնագավառի բարեփոխումների ներկայիս և հեռանկարային նպատակը ոստիկանության արտաքին ծառայության անցման այնպիսի բովանդակային վերակազմակերպումն է, որն ուղղակիորեն և դրականորեն անդրադառնա հասարակության անդամների վրա, քաղաքացիները իրենց զգան ավելի անվտանգ և էլ ավելի վստահեն ոստիկանությանը:

660. Առաջադրված նպատակի պատշաճ իրագործումը հնարավոր կլինի ապահովել հասարակական կարգի և հասարակական անվտանգության ամրապնդման առավել արդյունավետ մեթոդների և ձևերի ներդրման, ճգնաժամային իրավիճակների կառավարման համակարգի կատարելագործման, անձնակազմի, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների անվտանգության ապահովման բարելավման, տվյալ բնագավառում ներգրավված ոստիկանության ծառայողների տեսական գիտելիքների և գործնական կարողությունների հետևողական բարձրացման արդյունքում:

661. «Ոստիկանություն - հասարակություն» կապի և համագործակցության հետագա ամրապնդման առումով առանձնակի նշանակություն է տրվում համայնքային ոստիկանության մոդելի ներդրմանը: 2012 թ. հունիսի 1-ից Երևանում կազմավորվել և իր գործունեությունն է սկսել համայնքային ոստիկանությունը:

662. Հաջորդ քայլը համայնքամետ ոստիկանության փորձարարությունն է, որն ընդգրկելու է ոստիկանության արտաքին ծառայության բոլոր ուժերը: Համայնքային ոստիկանության հիմնական խնդիրն է լինելու մարդու անվտանգության և հասարակական կարգի պահպանության ապահովումը, ֆիզիկական և իրավաբանական անձանց` իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցուցաբերելը:

663. Նախատեսվում է ներդնել համայնքային ոստիկանության գործունեության գնահատման ժամանակակից չափանիշներին համապատասխանող համակարգ, որում մեծ դեր է հատկացվելու ոստիկանության վերաբերյալ համայնքի բնակչության կարծիքին:

664. Հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման կարևորագույն քայլ էր քրեական հետախուզության գործունեության կազմակերպման նոր սկզբունքի` համապատասխան տարածքներում ճյուղային սպասարկման մոդելի ներդրումը:

665. Հետագա հետևողական աշխատանքի արդյունքում նախատեսվում է.

1) Բարելավել հանցագործությունների կանխարգելման սուբյեկտների գործունեության համակարգման, վերջիններիս տեղեկատվական ապահովվածության ներկայիս մակարդակը: Այդ առումով կարևորվում է իրավապահ մարմինների և շահագրգիռ այլ գերատեսչությունների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծումը:

2) Կատարելագործել հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների, հանցագործություն կատարելու համար պատասխանատվության և պատժի անխուսափելիության սկզբունքի իրագործման մեխանիզմները:

3) Նվազեցնել ինչպես ընդհանուր հանցավորության, այնպես էլ վերջինիս հանրային վտանգավորության աստիճանը:

4) Բարձրացնել հատկապես թրաֆիկինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, փողերի լվացման, համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը:

5) Հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքներում ապահովել քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունը:

6) Առաջնահերթ կարգով բարելավել օպերատիվ-հետախուզության, քննչական, ինչպես նաև փորձաքրեագիտական ծառայությունների տեխնիկական զինվածության մակարդակը:

666. Ոստիկանության արդիականացման գերակա ուղղություններից են մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումները, քանի որ այսօր հասարակությունը և պետությունը արդիական ծրագրերով և մեթոդներով կրթված ոստիկանների կարիք ունեն: Այդ նպատակով հիմնովին վերակազմակերպվել է ոստիկանության կրթական համակարգը:

667. Առաջիկա տարիներին կրթական բարեփոխումների կարևորագույն խնդիրն է լինելու նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնմամբ կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ինովացիոն համակարգի ներդրումը, այդ նպատակով միջազգային ոստիկանական ուսումնական համակարգին ոստիկանության կրթահամալիրի ինտեգրումը:

668. Զգալիորեն բարելավվել են ոստիկանության կողմից քաղաքացիներին մատուցվող ավելի քան 5 տասնյակ տարբեր ծառայությունների որակն ու մատչելիությունը:

669. Կատարելագործվել է ճանապարհային երթևեկության և անվտանգության ոլորտի օրենսդրությունը, այն համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին: Հնարավորինս պարզեցվել են տրանսպորտային միջոցների հաշվառման գործողությունները, վարորդական վկայական ստանալու գործընթացը: Վերացել է նախկինում պարտադիր համարվող մի շարք տեղեկանքներ ներկայացնելու պահանջը: Շահագործման են հանձնվել ճանապարհատրանսպորտային պատահարների, վարչական իրավախախտումների, տրանսպորտային միջոցների և վարորդական վկայականների ավտոմատացված հաշվառման շտեմարանները:

670. Մի շարք օրենսդրական լրացումներով և փոփոխություններով բարելավվել են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, անձնագրերի և վիզաների տրամադրման գործընթացները: Քաղաքացիություն ստանալու (դադարեցնելու), օտարերկրացիների ելքի և մուտքի հետ կապված ընթացակարգերը կատարելագործելու նպատակով ներդրվել է քաղաքացիների ընդունելության և սպասարկման «մեկ դահլիճի» սկզբունքը:

671. Անձնագրային գործողությունների համար նախատեսվել են հնարավոր սեղմ ժամկետներ: Վերացվել են մի շարք փաստաթղթեր (տեղեկանքներ) ներկայացնելու և պարտադիր համարվող այլ, օրինակ` անձնագիրը ստանալու, վավերականությունը հաստատելու համար քաղաքացու` անձամբ ներկայանալու պահանջները: ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունում ստեղծվել է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով տեղեկատվական պորտալ` համապատասխան հեռախոսահամարով (090007007), գործում է «թեժ գիծը»:

672. Կատարվում են քաղաքացիության և կացության կարգավիճակի վերաբերյալ դիմումների ընթացքի իրազեկման էլեկտրոնային համակարգի գործարկման աշխատանքներ, որը հնարավորություն կտա քաղաքացուն իր դիմումի համարով մուտք գործել «www.passportvisa.am» կայք և իրական ժամանակի ռեժիմում ստանալ սպառիչ տեղեկատվություն իր դիմումի ընթացքի վերաբերյալ:

673. 2012 թ. հունիսի 1-ից գործարկվել է կենսաչափական տվյալներով նոր անձնագրերի տրամադրման համակարգը:

674. Ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների որակի հետևողական բարելավումը երկարաժամկետ հեռանկարում ևս դասվելու է ոստիկանության գործունեության գերակա ուղղությունների շարքը:

675. Հետևողականություն է ցուցաբերվելու ոստիկանության կազմակերպական կառուցվածքի կատարելագործման հարցում: Արդեն իսկ լուծարվել է ՀՀ ոստիկանության տրանսպորտային վարչությունը: Նշված վարչության գործառույթները փոխանցվել են ՀՀ ոստիկանության տարածքային մարմիններին և պետական պահպանության գլխավոր վարչությանը` միաժամանակ շուրջ 1/3-ով կրճատելով վերաբաշխվող հաստիքների թիվը: ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում լուծարվել են միատեսակ գործառույթներ իրականացնող կառույցները, բացառվել են կրկնվող գործառույթները: Կենտրոնական ապարատի հաստիքների թվաքանակը կրճատվել է շուրջ 13 %-ով: Այդ հաստիքների հաշվին համալրվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումները, որոնց տրվում է ինքնուրույն գործելու ավելի մեծ հնարավորություն` դրանով խթանելով ոստիկանության առջև դրված խնդիրների կատարման արդյունավետությունը և միաժամանակ բարձրացնելով վերջիններիս պատասխանատվությունը:

676. Ոստիկանությունում քաղաքացիական վերահսկողության իրականացման, գործունեության թափանցիկության հետագա բարելավման կարևորագույն միջոցառում է համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության ներդնումը: Արդեն իսկ ապահովվել է առանձին ստորաբաժանումների` ընդհանուր առմամբ 441 ոստիկանության պաշտոններ զբաղեցնող ծառայողների անցումը քաղաքացիական հատուկ ծառայության: Այդ գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա տարվա ընթացքում:

677. Ոստիկանության գործունեության վերաբերյալ հանրության իրազեկվածության անընդհատ և լիարժեք ապահովումը դիտարկելով որպես ոստիկանության նկատմամբ ազգաբնակչության վստահության ամրապնդման կարևորագույն միջոց, նախատեսվում է.

1) էլ ավելի ակտիվացնել մամլո ասուլիսների, ինտերնետային պաշտոնական կայքի, «02» եթերաժամի, շաբաթաթերթի և այլ հնարավոր միջոցներով հասարակական կարգի, հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխարգելման և բացահայտման հիմնախնդիրների, դրանց լուծման համար ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցների մշտական իրազեկման աշխատանքները,

2) բարձրացնել իրավապահ գործունեության ոլորտում վարվող պետական քաղաքականության նկատմամբ բնակչության վստահությունն ու իրավագիտակցությունը:

678. ՀՀ Կառավարության բյուջետային քաղաքականությանը համահունչ` բարեփոխվում է նաև ֆինանսական պլանավորման բնագավառը: Ըստ այդմ, նպատակադրվելով էապես բարձրացնել պետական բյուջեից ոստիկանության ֆինանսավորման նպատակայնությունը, պետական միջոցների օգտագործման արդյունավետությունը և թափանցիկությունը, սկսած 2010 թ-ից ոստիկանությունում ներդրվեցին ծրագրային բյուջետավորման սկզբունքները:

679. Առաջիկայում ծրագրային բյուջետավորման նոր համակարգին անցումը հնարավորություն կտա զգալիորեն մեծացնելու ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունը, քանի որ որոշակի ժամանակահատվածի յուրաքանչյուր ծրագիր և քաղաքականության միջոցառում (ծառայություն) կունենա իր համապատասխան քանակական և որակական արդյունքային ցուցանիշները:

680. Նկատելի է առաջընթացը ոստիկանության տեխնիկական հագեցվածության բարելավման առումով: Տվյալ դեպքում հատկանշական են.

1) Երևան քաղաքի վարչության կազմում օպերատիվ արձագանքման կենտրոնի,

2) Երևան քաղաքի մարդաշատ վայրերում տեսադիտարկման համակարգերի,

3) ավտոճանապարհներին` արագության, խաչմերուկներում խախտումների վերահսկման ավտոմատ համակարգերի,

4) ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ճանապարհային ոստիկանության արձանագրման կենտրոնի, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկող GPS տեղորոշիչ համակարգի ստեղծման և գործարկման աշխատանքները:

681. Նշված և համանման համակարգերի հետզհետե ընդլայնումը կարևոր նշանակություն ունի թե՛ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի գործում ոստիկանության սահմանափակ ուժերն ու միջոցներն արդյունավետ կառավարելու, ընդունված նորմերից և կանոններից հնարավոր շեղումներն ու խախտումները կանխարգելելու, թե՛ խախտումների դեպքերում համարժեք պատասխանատվության անխուսափելիության սկզբունքն անշեղորեն իրագործելու, «վարորդ - ոստիկան» շփումը նվազագույնի հասցնելու առումով:

682. Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ, դեռևս ցածր է ոստիկանության կարողությունները բնութագրող հիմնական ակտիվների հագեցվածության աստիճանը: Ներկայումս համակարգում շահագործվող տարբեր նշանակության (օպերատիվ, պարեկային, տնտեսական և այլն) ավտոտրանսպորտային միջոցների շուրջ 1/3-րդը շահագործվում է 10 և ավելի տարի, իսկ դրանց 23 %-ը, ֆիզիկական մաշվածության պատճառով, արդեն իսկ ենթակա է դուրսգրման: Վիճակը բավարար չէ հատկապես տարածքային ստորաբաժանումներում փորձաքրեագիտական ծառայությունների սարքերի, սարքավորումների, ինչպես նաև կապի միջոցների և համակարգչային տեխնիկայի համալրվածության առումով: Այսպես, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների, ինչպես նաև նրանց ենթակա տարածքային բաժիններում առկա ռադիոկապի միջոցների շուրջ կեսը, իսկ համակարգիչների` ավելի քան 1/3-րդը ենթակա են փոխարինման, քանի որ ֆիզիկական և ֆունկցիոնալ առումով մաշված են: Նշված ստորաբաժանումների ոստիկանության 6 ծառայողի բաժին է ընկնում մեկ դյուրակիր ռադիոկապի միջոց, իսկ 11 ծառայողի` մեկ համակարգիչ: Ոստիկանության 2011 թ. տարեկան հաշվեկշռի տվյալների համաձայն` 01.01.2012 թ. դրությամբ հիմնական միջոցների մաշվածությունն, ընդհանուր առմամբ, կազմում է 78.1%:

683. Դա է պատճառը, որ ոստիկանության նյութատեխնիկական ապահովվածության մակարդակի բարելավումը, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների առաջանցիկ արդիականացումը, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանումների տեխնիկական վերազինումը համարվելու են առաջիկա տարիների պարտադիր լուծման ենթակա հիմնախնդիրներ:

684. Ոստիկանության գործունեության արդյունավետության հետագա բարձրացման և երկարաժամկետ հեռանկարում համակարգում հակակոռուպցիոն ռազմավարության հաջող իրագործման տեսանկյունից կարևորվում է ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության, այդ թվում` աշխատանքի վարձատրության առկա համակարգի կատարելագործումը:

685. Սոցիալական պաշտպանվածության բարելավման և սոցիալական երաշխիքների տրամադրման էական առաջընթաց է 2012 թ-ից ՀՀ Կառավարության սոցիալական փաթեթում ներառված ծառայությունների տրամադրումը նաև ոստիկանության և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

686. Կառավարությունը ծրագրում է առաջիկա տարիներին բարձրացնել ոստիկանության ծառայողների և աշխատողների աշխատավարձը, որը դեռևս ցածր է դատական համակարգի և դատախազության մարմինների աշխատակիցների աշխատավարձից: Այն զիջում է նաև ԱՊՀ մի շարք երկրների ոստիկանության ծառայողների ամսական աշխատավարձերին:

687. Նախատեսվում է, որ Ծրագրի իրագործումն էապես կնպաստի երկրում օրինականության և իրավակարգի հետագա ամրապնդմանը, հանցավոր ոտնձգություններից քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, հասարակական կարգի և անվտանգության ապահովմանը, ինչպես նաև բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի և մատչելիության բարելավմանը, համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն ոստիկանության գործունեության արդյունավետությունը բնութագրող հիմնական ցուցանիշները:

688. Այսպես, չնայած առաջիկա տարիներին հանցավորության մակարդակի որոշակի աճին (գերազանցապես հանցագործությունների գրանցման աճի պատճառով)` այսուհանդերձ երկարաժամկետ հեռանկարում հիմնական արդյունքային ցուցանիշներից մեկը` 100.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը, կունենա իջեցման հստակ միտում:

 

34. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

689. 2003 թ-ից սկսած` Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը կրել է առավել համակարգված բնույթ: 2003 թ. ընդունվել է առաջին հակակոռուպցիոն քաղաքական փաստաթուղթը` 2003-2007 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Նշված փաստաթղթերի իրագործման արդյունքում հիմնականում իրականացվել են օրենսդրական բարեփոխումներ` ուղղված կոռուպցիոն ռիսկերի նվազմանը և հակակոռուպցիոն պայքարի ամրապնդմանը: 2009 թվականին ընդունված նոր Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագիրն առավել ընդգրկուն քաղաքականության փաստաթուղթ է, որում ներառվում են 240 գործողություններ մի շարք ոլորտներում, այդ թվում` կապված կոռուպցիայի կանխարգելման, քրեականացման և հասարակության ուսուցման և իրազեկմանն առնչվող գործունեության հետ:

690. Նշված փաստաթղթերի պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ նախագահի 2004 թվականի հունիսի 1-ի հրամանագրով ստեղծվել են Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը գործում է ՀՀ վարչապետի գլխավորությամբ և Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիթորինգի հանձնաժողով` ՀՀ նախագահի օգնականի նախագահությամբ:

691. Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով` կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիայի քրեականացում և քաղաքացիական հասարակության մասնակցություն կոռուպցիայի դեմ պայքարում:

692. Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է նաև կոռուպցիայի դեմ պայքարի հետևյալ միջազգային կառուցակարգերին` Եվրոպայի խորհրդի ԳՐԵԿՈ խումբը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցը և ՄԱԿ-ի` Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի մոնիթորինգային կառուցակարգը: Առաջին երկու կազմակերպությունների շրջանակներում Հայաստանն արդեն ենթարկվել է մոնիթորինգի և ստացել է համապատասխան առաջարկություններ, որոնց համապատասխան էլ կառուցվել է կոռուպցիայի դեմ պայքարի հետագա քաղաքականությունը:

693. Ստորև համառոտ ներկայացվում են այն հիմնական ձեռքբերումները, որոնք առկա են` ըստ վերը նշված ոլորտների:

 

34.1. ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

 

694. Վերջին մի քանի տարիներին իրականացվել են բարեփոխումներ` ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը` հատկապես կենտրոնանալով պետություն-քաղաքացի շփման, պետական պաշտոնատար անձանց պետական և մասնավոր շահերի բախման բացառման, վերջիններիս վարքագծի կանոնների հաստատման, պետական գնումների համակարգի, ինչպես նաև այլ բնագավառների վրա:

695. Բարեփոխումներ են իրականացվել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգում, որտեղ ներդրվել է իրավաբանական անձանց գրանցման էլեկտրոնային համակարգը, զգալիորեն կրճատվել է իրավաբանական անձը գրանցելու համար պահանջվող ժամանակը:

696. 2011 թ. հունիսին ընդունվել է Հանրային ծառայության մասին օրենքը, որի հիման վրա 2012 թ. հունվարին ստեղծվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Հանձնաժողովի գործառույթներից են բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը, դրանց վերլուծությունը և հրապարակումը` բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով: Հանձնաժողովի գործառույթները ներառում են նաև օրենքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման և էթիկայի կանոնների խախտումների հայտնաբերումը, դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը, վարույթների հարուցումը և այլն: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից հաստատվել է հանձնաժողովի գործունեության աշխատակարգը, կազմվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց ռեեստրը և մշակվել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի լրացման և ներկայացման ուղեցույցները:

697. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի առաջնահերթ խնդիրներից են Էթիկայի հանձնաժողովի դերի բարձրացումը ու նրա ինստիտուցիոնալ զարգացումը, ինչպես նաև ոլորտի օրենսդրության կատարելագործումն ու օրենսդրության կիրարկման մեխանիզմների ապահովումը: Հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով Հանձնաժողովը համագործակցում է Համաշխարհային բանկի, ԵԱՀԿ-ի, ԵՄ կառույցների և այլ միջազգային կազմակերպությունների հետ: Ինստիտուցիոնալ զարգացման և էթիկայի համակարգի կայացման նպատակով հանձնաժողովն ուսումնասիրում է էթիկայի կանոնագրքերի և դրանց կիրարկման, շահերի բախման հայտարարագրման, շահերի բախման իրավիճակների բացահայտման համակարգերի և իրավական դաշտի կատարելագործման, ինչպես նաև էթիկայի համակարգում պատասխանատվության միջոցների սահմանման միջազգային լավագույն փորձը` դրանք Հայաստանում ներդնելու համար:

698. Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց` թղթային տարբերակով հայտարարագրումից էլեկտրոնային համակարգին անցնելու աշխատանքներ: Միաժամանակ, հայտարարագրերի վերլուծության կատարելագործման նպատակով կմշակվի հայտարարագրերի վերլուծության էլեկտրոնային համակարգ, որը կներառի ըստ առանձին ցուցանիշների ռիսկերի գնահատման բաղադրիչ:

699. ՀՀ Կառավարության կողմից 2011 թ. հաստատվել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի նոր ձևերը: Այս երկու միջոցառումների իրականացումը էապես կնվազեցնի համապատասխան կոռուպցիոն ռիսկերը:

700. Գործուն քայլեր կկատարվեն բիզնեսը և քաղաքականությունը սահմանազատելու, պետական կառավարման ապարատը բիզնեսից տարանջատելու ուղղությամբ: (76)

________________________

76) ՀՀ Կառավարության ծրագիրը, մայիս, 2013 թ.:

 

701. ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիայի համաձայն` պարբերաբար կհրապարակվեն հաշվետվություններ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ:

702. Կարևորագույն նախաձեռնություններ էին գնումների համակարգի բարեփոխումները` նոր օրենքի ընդունում, էլեկտրոնային գնումների համակարգի ներդրում: Բոլոր պետական մարմինների գնումները 2012 թ-ից իրականացվում են էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով, որը զգալիորեն կնվազեցնի այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը:

703. Զգալի են նաև ֆինանսական վերահսկողության և ֆինանսական աուդիտի բնագավառներում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված քայլերը:

704. Կոռուպցիայի դեմ պայքարի գործում էական առաջընթաց է ապահովվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի կարգադրությամբ հաստատված` 2012-2016 թթ. Հայաստանի Հանրապետության իրավական և դատական ռազմավարական ծրագրի իրականացումը: Փորձագիտական եզրակացությունների համաձայն` Ծրագրից բխող միջոցառումների զգալի մասն ունի ընդգծված հակակոռուպցիոն ուղղվածություն:

705. ՀՀ-ում կոռուպցիայի դրսևորումներն առավել ամբողջական և բազմակողմանիորեն արտացոլելու նպատակով կհաշվարկվեն և կհրապարակվեն նոր ցուցանիշներ, ինչպիսիք են գլոբալ կոռուպցիայի բարոմետրը, կաշառք վճարողների ինդեքսը (Bribe payers index) և այլն:

706. Կոռուպցիայի կանխարգելման առումով առանցքային դեր ունեն նաև ՀՀ Կառավարության ծրագրում տեղ գտած հետևյալ հիմնական դրույթները`

1) պետական կառույցներում և հասարակության մեջ արմատավորված արատի` կոռուպցիա ծնող պատճառների վերացում, այդ գործընթացում թափանցիկության բարձրացում` շեշտադրելով կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ մոտեցման գերակայությունը,

2) պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության յուրաքանչյուր անդամի վստահության բարձրացման ապահովում` հաշվետվողականության, թափանցիկության և պատասխանատվության բարձրացմամբ (77):

______________________

77) ՀՀ Կառավարության ծրագիրը, մայիս, 2013 թ.:

 

34.2. ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄ

 

707. Հիմնական միտվածությունն է եղել ՀՀ քրեական օրենսդրությամբ նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների համապատասխանեցումը միջազգային համաձայնագրերի պահանջներին:

708. Իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի դրույթները գրեթե ամբողջությամբ արտացոլում են միջազգային համապատասխան փաստաթղթերում ամրագրված կոռուպցիոն հանցագործությունները:

709. Զգալի է առաջընթացը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում: Մասնավորապես` 2008 թվականին Հայաստանն ընդունել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենք, որի հիման վրա հետագայում այդ բնագավառում ստեղծվել և զարգացել են ինստիտուցիոնալ գործուն մեխանիզմներ:

710. Վերջին մի քանի տարիներին իրականացվող հակակոռուպցիոն բնույթի միջոցառումները հիմնականում միտված են պետություն-քաղաքացի շփման բնագավառում առկա կոռուպցիոն դրսևորումների վերացմանը: Այս ուղղվածությունը շարունակում է մնալ առաջնային:

 

34.3. ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

 

711. Հետևողականորեն կշարունակվեն վարչական ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ու թափանցիկության ապահովմանն ուղղված քայլերը:

712. Ընթացքում են նոտարիատի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգի բարեփոխումները: Պետական կառավարման և հասարակական կյանքի մի շարք բնագավառներում կիրականացվեն կոռուպցիայի դեմ պայքարի արմատական միջոցառումներ:

713. Պակաս կարևոր չեն նաև դատական համակարգի բարեփոխումները, որոնք ևս միտված են այդ համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին: Այս բնագավառը շարունակում է մնալ պետության ուշադրության կենտրոնում, և նախատեսվում է շարունակել իրականացվող բարեփոխումները:

714. Լրացուցիչ կիրականացվեն ՀՀ օրենսդրությունում միջազգային հակակոռուպցիոն սկզբունքների և ստանդարտների ներդրման միջոցառումներ, մասնավորապես`

1) «Անօրինական հարստացումը» կքրեականացվի որպես կոռուպցիոն հանցագործություն,

2) Կոռուպցիոն հանցագործությունների համար իրավաբանական անձանց նկատմամբ նույնպես կկիրառվի քրեական պատասխանատվություն:

715. Կարևորվում են նաև կոռուպցիայի պատճառների պարբերաբար հետազոտությունն ու ուսումնասիրությունը, որոնք կիրականացվեն այդ ոլորտի քաղաքականությունը ճշգրիտ կանխորոշելու նպատակով:

716. Կառավարության կողմից կարևորվում է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման համակարգման մեխանիզմի կատարելագործումը և արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության առավել ակտիվ ներգրավումը կոռուպցիայի դեմ պայքարի համակարգման և իրականացման գործում:

717. ՀՀ Կառավարությունը առաջիկայում կամփոփի 2009-2012 թթ. հակակոռուպցիոն ծրագրի միջոցառումների իրականացման արդյունքները և դրա հիման վրա կհաստատի նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը, որտեղ ավելի հանգամանորեն կլուսաբանվեն քաղաքական կոռուպցիայի և, մասնավորապես, ընտրակաշառքների կանխարգելմանն ուղղված մոտեցումները և միջոցառումները: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի նաև քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և հրապարակայնության հարցերին:

 

XI. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿ

 

718. Ծրագրի հիմնական առաքելություններից մեկը ծրագրի գերակայությունների և բյուջետային ծախսերի գերակայությունների հնարավորինս համաձայնեցումն է` կանխատեսվող ռեսուրսային փաթեթի շրջանակում:

719. Ծրագրի սահմաններում նախագծված բյուջետային շրջանակը հիմք է կդառնա ծրագրային ժամանակահատվածում մշակվելիք պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի շրջանակում ոլորտային չափաքանակների սահմանման համար, մի կողմից ապահովելով վարվող քաղաքականության շարունակականությունը, մյուս կողմից` նպաստելով միջնաժամկետ հատվածում իրականացվելիք քաղաքականության` երկարաժամկետ զարգացման նպատակներին ուղղորդմանը:

 

35. ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԲՅՈՒՋԵԻ ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

720. Ծրագրային ժամանակահատվածում ռեսուրսային շրջանակի ընդլայնման հիմնական աղբյուր են հանդիսանալու հարկային եկամուտները, որոնք իրականացվելիք միջոցառումների արդյունքում տարեկան միջինում աճելու են ՀՆԱ-ի նկատմամբ 0.3-0.4 տոկոսային կետով, մինչդեռ եկամտային մյուս հոդվածները դրսևորելու են հարաբերականորեն կայուն վարքագիծ: Միևնույն ժամանակ, ելնելով մակրոտնտեսական, մասնավորապես` պետական պարտքի կայունության ապահովման նկատառումներից, նախատեսվում է հնարավորինս սահմանափակել արտաքին և ներքին աղբյուրներից փոխառու միջոցների ներգրավումը: Մասնավորապես, մինչև 2017թ. նախատեսվում է սահմանափակվել ներգրավվող միջոցների ՀՆԱ-ի նկատմամբ 1,8 տոկոս մակարդակով, որից հետո, շարունակաբար կրճատելով փոխառու միջոցների ներգրավումը, 2025 թ. այն հասցնելով ՀՆԱ-ի նկատմամբ 1.3 տոկոսի:

 

Աղյուսակ 45. 2013-2025 թթ. համախմբված բյուջեի ռեսուրսային շրջանակը

 

._____________________________________________________________________.

|   |Ցուցանիշներ                             |2014 |2017 |2021 |2025  |

|___|________________________________________|________________________|

|   |                                        |       մլրդ դրամ        |

|___|________________________________________|________________________|

|Ա  |Եկամուտներ                              |1,170|1,559|2,477| 3,920|

|___|________________________________________|_____|_____|_____|______|

|Ա1 |Հարկային եկամուտներ                     |1,120|1,512|2,419| 3,845|

|___|________________________________________|_____|_____|_____|______|

|Ա2 |Պաշտոնական տրանսֆերտներ                 |   20|   17|   15|    15|

|___|________________________________________|_____|_____|_____|______|

|Ա3 |Այլ եկամուտներ                          |   30|   30|   43|    61|

|___|________________________________________|_____|_____|_____|______|

|Բ  |Փոխառու միջոցներ                        |  116|  113|  164|   189|

|___|________________________________________|_____|_____|_____|______|

|Գ. |Ընդամենը հասանելի ռեսուրսներ            |1,286|1,672|2,641| 4,109|

|_____________________________________________________________________|

|                     տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ                           |

|_____________________________________________________________________|

|Ա  |Եկամուտներ                              |24.9%|25.0%|26.5%| 27.9%|

|___|________________________________________|_____|_____|_____|______|

|Ա1 |Հարկային եկամուտներ                     |23.8%|24.3%|25.9%| 27.4%|

|___|________________________________________|_____|_____|_____|______|

|Ա2 |Պաշտոնական տրանսֆերտներ                 | 0.4%| 0.3%| 0.2%|  0.1%|

|___|________________________________________|_____|_____|_____|______|

|Ա3 |Այլ եկամուտներ                          | 0.6%| 0.5%| 0.5%|  0.4%|

|___|________________________________________|_____|_____|_____|______|

|Բ  |Փոխառու միջոցներ                        | 2.5%| 1.8%| 1.8%|  1.3%|

|___|________________________________________|_____|_____|_____|______|

|Գ. |Ընդամենը հասանելի ռեսուրսներ            |27.4%|26.8%|28.2%| 29.3%|

._____________________________________________________________________.

 

721. Նման զարգացումների պարագայում համախմբված բյուջեի ընդամենը հասանելի ռեսուրսները դրսևորելու են շարունակական աճի միտում` ծրագրվող ժամանակահատվածի վերջում հասնելով ՀՆԱ-ի նկատմամբ շուրջ 29 տոկոսի, ինչը շուրջ 3,5 տոկոսային կետով ավելի է, քան 2012 թ. արձանագրված փաստացի ցուցանիշը:

 

36. ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

722. Կանխատեսվող ռեսուրսային փաթեթի շրջանակում իրականացվելիք պետական ծախսերի քաղաքականությունն ուղղված է լինելու ծրագրով առանձնացված գերակայություններին և սահմանված նպատակների ապահովմանը` անմիջական կամ միջնորդավորված ազդեցության մեխանիզմներով:

723. 2014-2025 թթ. նախատեսվում է համախմբված բյուջեի ծախսերի` ՀՆԱ-ի նկատմամբ առաջանցիկ աճ (78), որի արդյունքում համախմբված բյուջեի ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը աճելու է շուրջ 2.5 տոկոսային կետով` 2025 թ. կազմելով 29,3 տոկոս:

_______________________

78) Ծրագրվող ժամանակահատվածում համախմբված բյուջեի ծախսերը իրական արտահայտությամբ տարեկան աճելու են 7-8 տոկոսով:

 

724. Կապիտալ ծախսերի մասնաբաժինը ընդամենը ծախսերում ծրագրվող ժամանակահատվածում կազմելու է 12-14 տոկոսի և լինելու է հարաբերականորեն բարձր (ՀՆԱ-ի նկատմամբ շուրջ 3-4.2 տոկոս)` ուղղված լինելով հիմնական 3 գերակա ուղղությունների` արտադրական ենթակառուցվածքներ (ներառյալ` խմելու ջրի և ոռոգման համակարգերն ու ճանապարհային ցանցը), պաշտպանություն և սոցիալական ոլորտ (ներառյալ` առողջապահությունը և կրթությունը):

 

Գծանկար 23. Համախմբված բյուջեի ծախսերը` ըստ տնտեսագիտական նշանակության (2013-2025 թթ.), տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ

______________________________

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

725. Համախմբված բյուջեի ծախսերի բաշխումը` ըստ ծախսերի գործառական դասակարգման խոշորացված խմբերի ներկայացվել է Աղյուսակ 46-ում:

 

Աղյուսակ 46. 2014-2025 թթ. համախմբված բյուջեի ծախսերը` ըստ ծախսերի գործառական դասակարգման խոշորացված խմբերի

 

._____________________________________________________________________.

|   |Ծախսերի ուղղություններ                  |2014 |2017 |2021 |2025  |

|____________________________________________|________________________|

|                     տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ                           |

|_____________________________________________________________________|

|   |Ընդամենը ծախսեր                         |27.4%|26.8%|28.2%| 29.3%|

|___|________________________________________|_____|_____|_____|______|

|Ա  |Ընդհանուր բնույթի հանրային              | 4.2%| 3.9%| 4.0%|  4.0%|

|   |ծառայություններ                         |     |     |     |      |

|___|________________________________________|_____|_____|_____|______|

|   |որից` պետական պարտքի սպասարկում         | 1.3%| 1.3%| 1.4%|  1.5%|

|___|________________________________________|_____|_____|_____|______|

|Բ  |Պաշտպանություն, հասարակական կարգ,       | 5.9%| 5.9%| 5.7%|  5.5%|

|   |անվտանգություն և  դատական               |     |     |     |      |

|   |գործունեություն                         |     |     |     |      |

|___|________________________________________|_____|_____|_____|______|

|Գ  |Տնտեսական ծառայություններ               | 2.6%| 2.7%| 2.4%|  2.4%|

|___|________________________________________|_____|_____|_____|______|

|   |Գյուղատնտեսություն, անտառային           | 0.9%| 0.9%| 0.8%|  0.8%|

|   |տնտեսություն, ձկնորսություն և           |     |     |     |      |

|   |որսորդություն, շրջակա միջավայրի         |     |     |     |      |

|   |պաշտպանություն                          |     |     |     |      |

|   |________________________________________|_____|_____|_____|______|

|   |Տրանսպորտ և  կապ                        | 1.8%| 1.5%| 1.4%|  1.4%|

|   |________________________________________|_____|_____|_____|______|

|   |Այլ տնտեսական ծառայություններ           | 0,2%| 0.3%| 0.3%|  0.3%|

|___|________________________________________|_____|_____|_____|______|

|Դ  |Բնակարանային շինարարություն և  կոմունալ | 0.7%| 0.5%| 0.5%|  0.5%|

|   |ծառայություններ                         |     |     |     |      |

|___|________________________________________|_____|_____|_____|______|

|Ե  |Սոցիալական ծառայություններ              |13.2%|13.1%|14.6%| 15.9%|

|   |________________________________________|_____|_____|_____|______|

|   |Սոցիալական պաշտպանություն               | 7.8%| 8.0%| 8.3%|  8.7%|

|   |________________________________________|_____|_____|_____|______|

|   |Առողջապահություն                        | 1.7%| 1.8%| 2.2%|  2.7%|

|   |________________________________________|_____|_____|_____|______|

|   |Կրթություն                              | 3.1%| 2.8%| 3.3%|  3.7%|

|   |________________________________________|_____|_____|_____|______|

|   |Այլ սոցիալական ծառայություններ          | 0.6%| 0.5%| 0.5%|  0.5%|

|___|________________________________________|_____|_____|_____|______|

|Զ  |Գիտություն                              | 0.3%| 0.3%| 0.3%|  0.3%|

|___|________________________________________|_____|_____|_____|______|

|Է  |Հիմնական խմբերին չդասվող ծախսեր         | 0.6%| 0.4%| 0.4%|  0.4%|

|___|________________________________________|_____|_____|_____|______|

|Ը  |Չբաշխված ծախսեր                         | 0.0%| 0.0%| 0.5%|  0.4%|

._____________________________________________________________________.

 

Գծանկար 24. Համախմբված բյուջեի ոչ տոկոսային ծախսերի կառուցվածքը` ըստ ծախսերի գործառական դասակարգման խոշորացված հոդվածների (2013-2025 թթ.), տոկոս` ընդամենը ոչ տոկոսային ծախսերի նկատմամբ

______________________________

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Ծանոթագրություն. Ընդամենը ծախսերը դիտարկվել են առանց պետական պարտքի դիմաց տոկոսավճարների, ԱԱՀ-ի վերադարձի գծով ծախսերի, հիմնական խմբերին չդասվող և չբաշխված ծախսերի:

 

726. Թեև ծրագրային ժամանակահատվածում նախատեսվում է ըստ ծախսերի գործառնական դասակարգման խոշորացված բոլոր խմբերի (ներառյալ` ընդհանուր բնույթի և տնտեսական ծառայությունները) գծով ծախսերի ինչպես անվանական, այնպես էլ իրական արտահայտությամբ աճ, այդուհանդերձ, սոցիալական ծառայությունների (մասնավորապես` սոցիալական պաշտպանություն, առողջապահություն և կրթություն) գծով նախատեսվող ծախսերն աճելու են ավելի արագ` հանգեցնելով համախմբված բյուջեի ոչ տոկոսային ծախսերի կառուցվածքում սոցիալական ծախսերի մասնաբաժնի շուրջ 14 տոկոսային կետով ավելացմանը (տե՛ս Գծանկար 24):

 

37. ՀՆԱՐԱՎՈՐ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ

 

727. Սույն գլխի առաջին երկու բաժիններում ներկայացված կանխատեսումներն ու նպատակադրումներն արվել են բազային սցենարի ներքո: Այդուհանդերձ, լրացուցիչ ֆինանսական միջոցների (ինչպես արտաքին, այնպես էլ ներքին աղբյուրներից) առկայության դեպքում բյուջեի ծախսերի շրջանակում հնարավոր են վերաբաշխումներ` ուղղված մի շարք ոլորտներում գնահատված լրացուցիչ ծախսերի պահանջի ֆինանսավորմանը, որը, մասնավորապես, պետական ծախսերի վարքագծի վրա 2009-2010 թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամի ունեցած ազդեցության հետևանքներից է:

728. Ըստ գնահատականների` 2015-2025 թթ. բազային սցենարի համեմատ` ընդամենը ծախսերի գծով տարեկան կտրվածքով լրացուցիչ ֆինանսավորման պահանջը տատանվում է ՀՆԱ-ի նկատմամբ 3-4.5 տոկոս միջակայքում, որի բացվածքը` ըստ տարիների և ծախսերի խոշորացված ուղղությունների ներկայացվել է Աղյուսակ 47-ում:

 

Աղյուսակ 47. Բազային սցենարի համեմատ լրացուցիչ ֆինանսավորման պահանջի գնահատական` ըստ ծախսային ուղղությունների, տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ

 

._____________________________________________________________________.

|    |Ընդամենը |Սոցիալական          |Տնտեսական                |Պետական|

|    |լրացուցիչ|ենթակառուցվածքներ   |ենթակառուցվածքներ        |կառավա-|

|    |ծախսերի  |                    |                         |րում   |

|    |պահանջ   |____________________|_________________________|       |

|    |         |Ընդա-|Կրթու-|Առողջա-|Ընդա-|Տրանս-|Էներ- |Այլ  |       |

|    |         |մենը |թյուն |պահու- |մենը |պորտ  |գետիկա|տնտե-|       |

|    |         |     |      |թյուն  |     |      |      |սական|       |

|_____________________________________________________________________|

|                     տոկոս` ՀՆԱ-նկատմամբ                             |

|_____________________________________________________________________|

|2015|     2.9%| 1.9%|  1.2%|   0.8%| 0.6%|  0.0%|  0.4%| 0.2%|   0.3%|

|____|_________|_____|______|_______|_____|______|______|_____|_______|

|2016|     3.8%| 2.1%|  1.1%|   1.0%| 1.4%|  0.4%|  0.8%| 0.2%|   0.3%|

|____|_________|_____|______|_______|_____|______|______|_____|_______|

|2017|     4.6%| 2.1%|  1.2%|   0.9%| 2.2%|  0.4%|  1.6%| 0.2%|   0.3%|

|____|_________|_____|______|_______|_____|______|______|_____|_______|

|2018|     4.4%| 2.1%|  1.1%|   1.0%| 2.0%|  0.4%|  1.4%| 0.2%|   0.3%|

|____|_________|_____|______|_______|_____|______|______|_____|_______|

|2019|     4.5%| 2.3%|  1.2%|   1.1%| 1.9%|  0.4%|  1.3%| 0.2%|   0.3%|

|____|_________|_____|______|_______|_____|______|______|_____|_______|

|2020|     4.5%| 2.4%|  1.2%|   1.2%| 1.8%|  0.4%|  1.2%| 0.2%|   0.3%|

|____|_________|_____|______|_______|_____|______|______|_____|_______|

|2021|     4.4%| 2.5%|  1.2%|   1.3%| 1.6%|  0.4%|  1.0%| 0.2%|   0.3%|

|____|_________|_____|______|_______|_____|______|______|_____|_______|

|2022|     4.3%| 2.5%|  1.1%|   1.3%| 1.5%|  0.4%|  0.9%| 0.2%|   0.3%|

|____|_________|_____|______|_______|_____|______|______|_____|_______|

|2023|     4.4%| 2.6%|  1.1%|   1.5%| 1.5%|  0.4%|  0.9%| 0.2%|   0.3%|

|____|_________|_____|______|_______|_____|______|______|_____|_______|

|2024|     4.2%| 2.6%|  1.0%|   1.6%| 1.4%|  0.4%|  0.8%| 0.2%|   0.3%|

|____|_________|_____|______|_______|_____|______|______|_____|_______|

|2025|     4.2%| 2.6%|  0.8%|   1.8%| 1.3%|  0.4%|  0.7%| 0.2%|   0.3%|

._____________________________________________________________________.

 

729. Լրացուցիչ ֆինանսավորման պահանջի բավարարման 3 հնարավոր աղբյուրներ են դիտվում`

1) միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում հնարավոր բարենպաստ մակրոտնտեսական զարգացումների և հարկային քաղաքականության ոլորտում լրացուցիչ ջանքերի գործադրման արդյունքում, բազային սցենարի համեմատ, ներքին աղբյուրներից լրացուցիչ եկամուտների ապահովումը,

2) բազային ծախսային շրջանակում միջոլորտային վերաբաշխումների իրականացումը` հօգուտ լրացուցիչ ֆինանսավորման պահանջ ունեցող ոլորտների/ծրագրերի,

3) արտաքին աղբյուրներից անհատույց և փոխառու լրացուցիչ միջոցների ներգրավումը:

730. Հաշվի առնելով ներքին եկամուտների ընդլայնման և բազային սցենարով նախագծված բյուջետային շրջանակում միջոլորտային վերաբաշխումներ կատարելու սահմանափակությունը` այս աղբյուրների հաշվին, ըստ գնահատականների, հնարավոր է ապահովել լրացուցիչ ծախսերի պահանջի միայն 30-40 տոկոսը (տարեկան` ՀՆԱ-ի նկատմամբ 1-1.5 տոկոսի սահմաններում), իսկ լրացուցիչ ծախսերի բավարարման հիմնական աղբյուր է դիտվում արտաքին աղբյուրներից տարեկան ՀՆԱ-ի նկատմամբ 2-3 տոկոսի չափով լրացուցիչ միջոցների ներգրավումը:

731. Միջնաժամկետ հատվածում ակնկալվում է արտաքին աղբյուրներից լրացուցիչ ֆինանսավորման պահանջի շուրջ 30 տոկոսի բավարարումը լրացուցիչ անհատույց միջոցների, իսկ մնացած շուրջ 70 տոկոսինը` լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման հաշվին: Այդուհանդերձ, ծրագրային ժամանակահատվածի վերջին տարիներին դիտարկվել է արտաքին աղբյուրներից լրացուցիչ ներգրավվելիք միջոցների կառուցվածքում գրանտային տարրի նվազում: (79)

______________________

79) Լրացուցիչ ֆինանսավորմամբ սցենարի ներքո արտաքին աղբյուրներից լրացուցիչ միջոցների նկատմամբ պահանջարկը և դրա կառուցվածքը դիտարկելիս հաշվի են առնվել պետական պարտքի կայունության ապահովմամբ պայմանավորված սահմանափակումները:

 

Գծանկար 25. Բազային սցենարի համեմատ` արտաքին աղբյուրներից լրացուցիչ ֆինանսավորման պահանջի գնահատական

______________________________

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

732. Լրացուցիչ ֆինանսավորմամբ սցենարի պարագայում համախմբված բյուջեի ընդհանուր հաշվեկշիռը, լինելով բացասական, միջնաժամկետ հատվածում ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցության տեսքով 0.5-1 տոկոսային կետով ավելի մեծ կլինի, քան բազային սցենարի պարագայում: Ծրագրային ժամանակահատվածի վերջին տարիներին այդ տարբերությունը հիմնականում բացատրվում է արտաքին աղբյուրներից ներգրավվելիք լրացուցիչ փոխառու միջոցների սպասարկմամբ պայմանավորված ծախսերով: Այդ մասին, մասնավորապես, վկայում է այն հանգամանքը, որ դիտարկվող երկու սցենարների պարագայում համախմբված բյուջեի առաջնային հաշվեկշիռների (80) միջև շեղումները կրճատվելու են ավելի արագ, և ծրագրային ժամանակահատվածի վերջում երկու դեպքում էլ առաջնային հաշվեկշիռը մոտ է լինելու զրոյի:

_______________________

80) Ընդհանուր հաշվեկշիռ` առանց տոկոսավճարների գծով ծախսերի:

 

Գծանկար 26. Համախմբված բյուջեի հաշվեկշիռ` բազային և լրացուցիչ ֆինանսավորմամբ սցենարներ

______________________________

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

733. Լրացուցիչ ֆինանսավորմամբ սցենարի պարագայում, բազային սցենարի համեմատ, պետական պարտքի բեռը կավելանա` միևնույն ժամանակ մնալով, ընդհանուր առմամբ, թույլատրելի սահմաններում: Մասնավորապես` 2022-2025 թթ. պետական պարտքի սպասարկման գծով ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը շուրջ 0.5 տոկոսային կետով, իսկ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը` 12-14 տոկոսային կետով ավելի կլինի, քան բազային սցենարի պարագայում համապատասխան ցուցանիշների գծով կանխատեսվող մեծությունները: Այդուհանդերձ, դիտարկվող լրացուցիչ ֆինանսավորմամբ սցենարի դեպքում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը ծրագրային ողջ ժամանակահատվածում մնալու է 50 տոկոս մակարդակից ցածր:

 

Գծանկար 27. Պետական պարտք` բազային և լրացուցիչ ֆինանսավորմամբ սցենարներ, տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ

 

pin
ՀՀ կառավարություն
27.03.2014
N 442-Ն
Որոշում