Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ...

 

 

030.0207.040913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն 1-ին հավելվածի:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն 2-րդ հավելվածի:

i

4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին`

1) մինչև 2014 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը.

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տրվելուց հետո` տասն ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

(4-րդ կետը փոփ. 22.04.14 ՆՀ-64-Ն, 26.06.14 ՆՀ-156-Ն հրամանագրեր)

i

5. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար նշանակել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանին:

(5-րդ կետը փոփ. 22.04.14 ՆՀ-64-Ն հրամանագիր)

 

4 սեպտեմբերի 2013 թվականի

ՆՀ-207-Ն

 

Հավելված 1

i

ՀՀ Նախագահի

2013 թ. սեպտեմբերի 4-ի

ՆՀ-207-Ն հրամանագրի

 

i

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ     Հայաստանի Հանրապետության սահմանադրական

                            դատարանի նախագահ (հանձնաժողովի նախագահ,

                            համաձայնությամբ)

 

    Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ     Հայաստանի Հանրապետության կառավարության

                            աշխատակազմի ղեկավար-նախարար

 

    Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ         Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

                            աշխատակազմի ղեկավար

 

    Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆ         Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

 

    Գրիգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ        Հայաստանի Հանրապետության արդարադատության

                            նախարարի առաջին տեղակալ

 

    Գևորգ  ԿՈՍՏԱՆՅԱՆ        Մարդու իրավունքների եվրոպական դատարանում

                            Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր

                            ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության գլխավոր

                            դատախազ (համաձայնությամբ)

 

    Գագիկ ՂԱԶԻՆՅԱՆ          «Հայաստանի Հանրապետության իրավաբանների

                            ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ

                            (համաձայնությամբ)

 

    Գևորգ  ԴԱՆԻԵԼՅԱՆ        «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական

                            կազմակերպության խորհրդի նախագահ

                            (համաձայնությամբ)

 

    Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ         Գերմանիայի միջազգային համագործակցության

                            ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում

                            իրավական և դատական բարեփոխումների համար

                            խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Հայաստանում

                            (համաձայնությամբ):

 

(կազմը փոփ. 22.04.14 ՆՀ-64-Ն, 26.06.14 ՆՀ-156-Ն հրամանագրեր)

 

Հավելված 2

ՀՀ Նախագահի

2013 թ. սեպտեմբերի 4-ի

ՆՀ-207-Ն հրամանագրի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ հանձնաժողով) գործունեությունը:

2. Հանձնաժողովի նախագահը, անդամները և քարտուղարը հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

3. Հանձնաժողովը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դրվելու օրը:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը և Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելը, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի համակարգումը:

5. Հանձնաժողովը`

1) ամփոփում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները.

2) ըստ անհրաժեշտության կարող է ստեղծել աշխատանքային խմբեր.

3) հանձնաժողովի աշխատանքներին կարող է ներգրավել մասնագետներ, ստանալ մասնագիտական կարծիքներ.

4) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից կարող է հայցել իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն.

5) սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ անցկացնում է հանրային քննարկումներ, այդ թվում իրավունքի ոլորտի գիտական հաստատությունների, իրավապաշտպան կազմակերպությունների հետ.

6) հաստատում է հանձնաժողովի նիստերի օրակարգը.

7) հաստատում է հանձնաժողովի աշխատանքային պլանը.

8) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը:

6. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

2) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.

3) կազմակերպում է քննարկումներ շահագրգիռ մարմինների, անձանց և կազմակերպությունների մասնակցությամբ.

4) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և կազմակերպությունների հետ հարաբերություններում.

5) Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումներ.

6) Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Հանձնաժողովի գործունեությունը հիմնված է կոլեգիալության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա:

8. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է հանձնաժողովի նիստերի միջոցով հանձնաժողովի կողմից հաստատված աշխատանքային պլանին համապատասխան:

9. Հանձնաժողովի նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տասն օրը մեկ անգամ:

10. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից մեկը: Հանձնաժողովի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը, որպես կանոն, հանձնաժողովի անդամներին են հանձնվում ոչ ուշ, քան նիստից երեք օր առաջ:

11. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի նիստերի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է նիստը նախագահողը:

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

13. Քվեարկության արդյունքների հիման վրա հանձնաժողովն ընդունում է որոշումներ:

14. Եթե հանձնաժողովի որևէ անդամ հանձնաժողովի ընդունած որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրա ցանկությամբ այն գրավոր կցվում է հանձնաժողովի որոշմանը:

15. Հանձնաժողովի թույլտվությամբ հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել այլ անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

16. Հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և սահմանադրական բարեփոխումների նախագիծը հաստատելուց առաջ կազմակերպում է դրանց ամփոփիչ հանրային քննարկում:

17. Հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովում է քարտուղարությունը, որի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը:

18. Քարտուղարությունը`

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը հանձնաժողովի անդամներին.

2) ապահովում է հանձնաժողովի որոշումների նախագծերի կազմումը.

3) կազմակերպում է նիստերի արձանագրումը թղթային և էլեկտրոնային եղանակներով.

4) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) արձանագրում է հանձնաժողովին ներկայացված առաջարկությունները և պահպանում դրանք.

6) գրանցում է հանձնաժողովի անդամների գրավոր ներկայացրած հատուկ կարծիքները.

7) կազմակերպում է հանձնաժողովի որոշումների տրամադրումը հանձնաժողովի անդամներին, շահագրգիռ մարմիններին, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` այլ անձանց և կազմակերպությունների.

8) հանձնաժողովի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում շահագրգիռ անձանց և կազմակերպություններին.

9) իրականացնում է հանձնաժողովի գործունեության իրականացման հետ կապված տեխնիկական, կազմակերպական և ընթացիկ աշխատանքները:

19. Հանձնաժողովի քարտուղարը`

1) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է հանձնաժողովի նիստերին.

2) համակարգում է աշխատանքային խմբերի և մասնագետների աշխատանքները.

3) ամփոփում է աշխատանքային խմբերի և մասնագետների եզրակացությունները, տեղեկանքները և դրանք ներկայացնում հանձնաժողովին.

4) ամփոփում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները և դրանք ներկայացնում հանձնաժողովին:

20. Հանձնաժողովի քարտուղարն իր գործառույթներն իրականացնում է հանձնաժողովի քարտուղարության օժանդակությամբ:

 

 

pin
ՀՀ Նախագահ
04.09.2013
N ՆՀ-207-Ն
Հրամանագիր