Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ...

29.11.1996 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.12.1992  -ից մինչեւ   29.11.1996  -ը:
 

/ուժը կորցրել է 29.11.96 թիվ 368 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23.դեկտեմբերի.1992թ. թիվ 633

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 16-ի թիվ 238 որոշման 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններից ստացված եկամուտների և կատարված ծախսերի կազմը (կցվում է):

2. Հաստատել ռիսկային ապահովագրության նորմատիվ` 70 տոկոսի չափով:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության

1992 թ. դեկտեմբերի 23-ի

թիվ 633 որոշմամբ

 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԸ

 

I. Եկամուտների կազմը

 

1. Ապահովագրական ընկերությունների եկամուտները կազմված են`

ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերով ստացված ապահովագրական վճարներից.

վերաապահովագրողներից ստացված ապահովագրական գումարներից և հատուցումներից.

վերաապահովագրության համար ստացված կոմիսիոն վարձատրություններից.

ռիսկային ապահովագրությունների պահուստային ֆոնդից հատուցման նպատակով վերադարձված միջոցներից.

կուտակման ֆունկցիա ունեցող կյանքի ապահովագրության պահուստային ֆոնդից վճարումներ կատարելու նպատակով վերադարձված միջոցներից.

կուտակման ֆունկցիա ունեցող այլ ապահովագրությունների գծով ապահովագրական ֆոնդից հատուցման նպատակով վերադարձված միջոցներից.

ապահովագրական գործունեության հետ կապված այլ եկամուտներից, այդ թվում` ժամանակավոր ապահովագրական ազատ դրամական միջոցների շրջանառությունից ստացված եկամուտներից.

ոչ ապահովագրական գործառնություններից ստացված եկամուտներից:

 

II. Ծախսերի կազմը

 

2. Ապահովագրական ծառայությունների ինքնարժեքի մեջ մտնող ծախսերի կազմն է`

ապահովագրական գումարների և ապահովագրական հատուցումների վճարումները.

վերաապահովագրական պայմանագրերով փոխանցված վճարները.

ապահովագրական ծառայությունների ինքնարժեքի մեջ մտցվող պահպանման ծախսերը.

նախազգուշական միջոցառումների մասհանումները.

ռիսկային ապահովագրությունների պահուստային ֆոնդերին սահմանված կարգով մասհանումները.

կուտակման ֆունկցիա ունեցող ապահովագրության պահուստային և ապահովագրական ֆոնդերին հատկացվող գումարները.

ապահովագրական գործունեության առանձնահատկության հետ կապված այլ ծախսեր:

3. Պահպանման ծախսերն իրենց հերթին դասակարգվում են`

1) Աշխատանքի վարձատրության ծախսեր

ա) հաստիքային աշխատողներին պաշտոնական դրույքներով վճարումներ`

հավելումներ, լրավճարներ` շրջանային և այլ գործակիցներով.

պարգևատրումներ.

աշխատանքի վարձատրության ֆոնդ սահմանված կարգով մտցվող այլ ծախսեր.

բ) ապահովագրական գործակալներին, բրոկերներին, միջնորդներին և ներկայացուցիչներին`

վճարումներ ռիսկային ապահովագրության տեսակներով.

վճարումներ կուտակման ֆունկցիա ունեցող ապահովագրության տեսակներով.

հավելումներ բրիգադավարներին, խմբի ղեկավարներին և այլն.

վարձատրություն ամենամյա արձակուրդների դիմաց.

պարգևատրումներ.

շրջանային, անապատային, ջրազուրկ ու բարձրլեռնային վայրերում աշխատանքի համար գործող օրենսդրությամբ կատարվող վճարումներ.

աշխատանքի վարձատրության ֆոնդ սահմանված կարգով մտցվող այլ ծախսեր.

գ) ոչ ցուցակային կազմի աշխատողներին`

ապահովագրված և վնասված գույքի զննման համար.

ապահովագրական փորձաքննության անցկացման համար.

փորձազննության անցկացման համար.

տնտեսական և այլ աշխատանքների համար.

2) Աշխատանքի վարձատրության ծախսերից կատարվող սոցիալական ապահովագրության մասհանումներ, ինչպես նաև տարեկան արդյունքներով վարձատրության համար հաշվարկված գումարներից մասհանումներ.

3) Տնտեսական և գրասենյակային ծախսեր`

գույքի վարձակալական վճարներ և լիզինգ.

գույքի և ծառայողական շենքերի պահպանման ու վերանորոգման ծախսեր.

ծառայողական ավտոմեքենաների պահպանման և վարձակալման ծախսեր.

ՀՀ կառավարության կողմից հաստատված նորմերի սահմաններում անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործման համար տրվող փոխհատուցումներ.

գրասենյակային, փոստային, հեռախոսային և այլ ծախսեր.

փոքրարժեք և արագամաշ առարկաների մաշվածքի վերականգնման ծախսեր.

այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից կատարվող աշխատանքների և ծառայությունների համար վճարումներ.

սահմանված նորմատիվներին համապատասխան կազմակերպության գործունեության հետ կապված ներկայացուցչական ծախսեր.

4) Գործուղման ծախսեր`

կազմակերպության գործունեության հետ առնչվող գործուղման ծախսեր.

աշխատողների տեղափոխման հետ կապված ծախսեր.

ապահովագրական գործակալների, բրոկերների, միջնորդների և ներկայացուցիչների գործուղման ծախսեր.

5) Գործառնական ծախսեր`

ձևերի և բլանկների նախապատրաստման, տպագրման և ձեռքբերման ծախսեր.

բանկերի կարճաժամկետ վարկերի գծով տոկոսների վճարումներ.

ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշվային աշխատողներին կոմիսիոն վարձատրության ծախսեր.

բանկային հիմնարկներին կոմիսիոն վարձատրության ծախսեր.

բուժհիմնարկներին ապահովագրական գումարների վճարման փաստաթղթերի (ձև թիվ 195) ձևակերպման համար կոմիսիոն վարձատրության ծախսեր.

ապահովագրական տեղեկատվության մեքենայական մշակման ծախսեր.

խորհրդատվական, տեղեկատվական և աուդիտորային ծառայությունների վճարման ծախսեր.

ինկասատորային ծառայությունների համար վարձատրության ծախսեր.

այլ գործառնական ծախսեր:

6) Գովազդ և մարկետինգ.

7) Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լրիվ վերականգնման համար ամորտիզացիոն հատկացումներ.

8) Պարտադիր բժշկական ապահովագրության գծով մասհանումներ.

9) Ապահովագրության վճարումներ.

10) Հիմնական միջոցների վերանորոգման հետ կապված ծախսեր.

11) Կադրերի պատրաստման և վերապատրաստման հետ կապված ծախսեր.

12) Ապահովագրական մարմինների վերակազմավորման, աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատման հետ կապված աշխատանքից ազատվողներին գործող օրենսդրությամբ տրվող վճարումներ:

 

III. Ապահովագրական պահուստների և պահուստային

ֆոնդերի ձևավորման կարգը

 

4. Կուտակման ֆունկցիա ունեցող ապահովագրությունների պահուստները և ռիսկային ապահովագրությունների պահուստային ֆոնդերը գոյանում են այդ ապահովագրությունների գծով ստացված ապահովագրական վճարների, ազատ դրամական միջոցների շրջանառությունից ստացված եկամուտների և այլ եկամուտների հաշվին:

5. Կուտակման ֆունկցիա ունեցող ապահովագրությունների պահուստներ և ռիսկային ապահովագրությունների պահուստային ֆոնդեր ուղղվող միջոցների չափը որոշվում է ապահովագրական կազմակերպությունների կողմից սահմանվող մասհանումների և հատուցումների նորմատիվների հիման վրա:

6. Կազմակերպության շահույթին մասնակցող կուտակման ֆունկցիա ունեցող ապահովագրությունների պահուստները գոյանում են այդ ապահովագրությունների գծով ստացվող ապահովագրական վճարների և հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկվող հատուցումների գումարի չափով:

7. Ռիսկային ապահովագրությունների պահուստային ֆոնդերը կարող են գոյանալ`

այդ ապահովագրությունների գծով ստացված ապահովագրական վճարներից սահմանված նորմատիվներով մասհանումների հաշվին.

այդ ապահովագրությունների յուրաքանչյուր տեսակի համար սահմանված հատուցման նորմատիվների և հաշվետու ժամանակաշրջանում կատարված փաստացի հատուցումների տարբերության հաշվին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.1992
N 633
Որոշում