Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐ ...

02.04.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.03.2013  -ից մինչեւ   02.04.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 26.03.15 թիվ 297-Ն որոշում)

i

040.0199.120313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2013 թվականի N 199-Ն

 

i

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմինների կողմից տրված հավատարմագրման վկայագրերի միակողմանի ճանաչման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի մարտի 7-ի

N 199-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմինների կողմից տրված հավատարմագրման վկայագրերի միակողմանի ճանաչման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմիններ կարող են հանդիսանալ «Հավատարմագրման միջազգային ֆորում» (IAF), «Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցություն» (ILAC/), «Հավատարմագրման եվրոպական համագործակցություն» (EA) կազմակերպությունների ներքո բազմակողմ կամ փոխադարձ ճանաչման համաձայնագրեր ունեցող հավատարմագրման մարմինները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչված հավատարմագրման լիազորված պետական կառավարման մարմինը ճանաչում է սույն կարգի 2-րդ կետում նշված հավատարմագրման մարմիններին, հաստատում դրանց ցանկը և համապատասխան իրավական ակտերն օրենքով սահմանված կարգով ներկայացնում պետական գրանցման:

4. Համաձայն սույն կարգի 3-րդ կետի` ճանաչված օտարերկրյա հավատարմագրման մարմինների ցանկը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչված հավատարմագրման լիազորված պետական կառավարման մարմնի և հավատարմագրման ազգային մարմնի պաշտոնական կայք-էջերում:

5. Հավատարմագրման վկայագրերի ճանաչումը ենթադրում է հավատարմագրման մարմինների կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների համապատասխանության գնահատման արդյունքների` փորձարկման արձանագրությունների, համապատասխանության սերտիֆիկատների (այսուհետ` արդյունք) միակողմանի ճանաչում, ինչը նշանակում է, որ այն հավասարազոր է հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների արդյունքներին:

6. Միակողմանի ճանաչման նպատակով օտարերկրյա փորձարկման արձանագրությունները և համապատասխանության սերտիֆիկատները պետք է ունենան միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմնի կողմից տրամադրված նշանի պատկերը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.2013
N 199-Ն
Որոշում