040.1573.191212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 դեկտեմբերի 2012 թվականի N 1573-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևանի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքի NN 4/1 և 4/2 հասցեներում գտնվող անավարտ շինարարության օբյեկտները (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ` «Ավանի աղի կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Աճառյան 2-րդ նրբ., 4)` համաձայն հավելվածի:
2. Սահմանել`
1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2012 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ գնահատված արժեքը` 65 051,93 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 20 000 հազ. դրամ.
3) որ գնորդին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ` 2513.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողատարածքը` իր կադաստրային արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի, գույքին հատկացված հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված` սույն որոշման հավելվածում նշված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`
1) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) 4 տարում կատարել 1 000 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրումներ, ընդ որում, 2013 թվականին` 100 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի, 2014 թվականին` 300 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի, 2015 թվականին` 300 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի և 2016 թվականին` 300 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրումներ:
4. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել մեկամսյա ժամկետում` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի դեկտեմբերի 6-ի
N 1573-Ա որոշման
ՑԱՆԿ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
.________________________________________________________________.
|NN |Գույքի |Մակերեսը|Հողատարածքը|Գնահատված |Գույքի |
|ը/կ|գտնվելու |(քառ. |(քառ. մետր)|արժեքը |արժեքի |
| |վայրը |մետր) | |(բացառությամբ|որոշման |
| | | | |հողի) |համար |
| | | | |(հազ. դրամ) |նախատեսված |
| | | | | |գումարը |
| | | | | |(դրամ) |
|___|_____________|________|___________|_____________|___________|
|1. |քաղ. Երևան, | 1006.8| 1006.8| 17802.24| 204 816|
| |Աճառյան փող.,| | | | |
| |2-րդ նրբ., | | | | |
| |N 4/1 | | | | |
|___|_____________|________|___________|_____________|___________|
|2. |քաղ. Երևան, | 3249.8| 1506.7| 47249.69| 473 976|
| |Աճառյան փող.,| | | | |
| |2-րդ նրբ., | | | | |
| |N 4/2 | | | | |
|_________________|________|___________|_____________|___________|
| Ընդամենը | 4256.6| 2513.5| 65 051.93| 678 792|
.________________________________________________________________.