Սեղմել Esc փակելու համար:
ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ ՀԱՐԿԱԴՐԱԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ ՀԱՐԿԱԴՐԱԲԱՐ ԼՔԱԾ ՔԱՂԱՔԱ ...

 

(ուժը կորցրել է 29.05.03 թիվ 793-Ն որոշում)

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ
ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 նոյեմբերի 1989 թվականի թիվ 593

 

i

ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ ՀԱՐԿԱԴՐԱԲԱՐ ԼՔԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ԵՎ ՆՊԱՍՏՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը որոշում են.

1. Սահմանել, որ բացառության կարգով, գաղթական բանվորներին ու ծառայողներին`

ա) պետական սոցիալական ապահովագրության գծով նպաստներ և կենսաթոշակներին հավելումներ նշանակելիս աշխատանքում եղած ընդմիջման ժամանակը, սկսած 1988 թ. մարտի 1-ից մինչև Հայկական ԽՍՀ-ում աշխատանքի ընդունվելը, չի ընդհատվում աշխատանքային ստաժը, բայց չի մտցվում դրա մեջ.

բ) ծերության կենսաթոշակներ նշանակելիս Հայկական ԽՍՀ-ում աշխատելու ժամանակը, անկախ զբաղեցրած պաշտոնից ու մասնագիտությունից, մինչև երկու տարվա սահմաններում, մտցվում է աշխատանքային ստաժի մեջ, որն իրավունք է տալիս արտոնյալ պայմաններով և արտոնյալ չափերով կենսաթոշակ ստանալու, եթե մինչև նրանց հարկադրաբար վերաբնակեցման օրը նրանք զբաղված են եղել այդ աշխատանքներում.

գ) բոլոր տեսակի կենսաթոշակներ և պետական սոցիալական ապահովագրության նպաստներ նշանակելիս անհրաժեշտ փաստաթղթերի և նրանց վերականգնման հնարավորության բացակայության դեպքում աշխատանքային ստաժը սահմանվում է երկու և ավելի վկաների ցուցմունքների հիման վրա.

դ) ոչ լրիվ աշխատանքի ստաժի դեպքում 60 տարին լրացած տղամարդկանց և 55 տարին լրացած կանանց ծերության կենսաթոշակներ նշանակելիս դա կատարվում է պայմանով, եթե մինչև վերաբնակեցումը նրանք աշխատել են, հաշվի չառնելով գործող օրենսդրությամբ նախատեսված մյուս պայմանները.

ե) ընդհանուր հիվանդության հետևանքով I և II խմբի հաշմանդամության կենսաթոշակները, ինչպես նաև կերակրողին կորցնելու կենսաթոշակները ոչ լրիվ աշխատանքի ստաժի դեպքում նշանակվում են առանց հաշվի առնելու գործող օրենսդրությամբ նախատեսված պայմանները:

2. Ընդունել ի գիտություն, որ ՀԱՄԽ-ի նախագահությունը ՀԱՄԿԽ-ի նախագահության 1989 թվականի մարտի 13-ի թիվ 2-6 որոշման 5-րդ կետին համապատասխան, բացառիկ դեպքերում, թույլատրել է պետական սոցիալական ապահովագրության գծով նպաստ տալ այն անձանց, ում այդպիսի նպաստների նշանակում ու վճարում չի նախատեսված գործող օրենսդրությամբ:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
20.11.1989
N 593
Որոշում