Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.03.1993  -ից մինչեւ     -ը:
 

/ուժը կորցրել է 23.10.96 թիվ 338 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 1993 թ. թիվ 127

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ժամագոտիների միջազգային համակարգին համապատասխան ժամանակի հաշվարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ընդունել ժամանակի հաշվարկման հետևյալ կարգը` օրվա ընթացքում հաշվել ժամը 0-24-ը` օրվա սկիզբ ընդունելով կեսգիշերը:

Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգը իրականացնել համաձայն ժամագոտիների միջազգային համակարգի, որին համապատասխան 1993 թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 3-ին ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տանել:

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը գտնվում է միջազգային համակարգի 3-րդ ժամագոտում:

2. Սկսած 1994 թվականից, ամեն տարի մարտի վերջին կիրակի օրը ժամը 2-ին ժամացույցի սլաքները լրացուցիչ մեկ ժամ առաջ տանելով անցնել «ամառային» ժամանակի (ժամագոտու ժամին գումարած մեկ ժամ) և սեպտեմբերի վերջին կիրակի օրը ժամը 3-ին մեկ ժամ հետ տանելով վերադառնալ ժամագոտում ժամին:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին` ապահովել սույն որոշմամբ սահմանված ժամանակի հաշվարկման կարգին անցնելու համար անհրաժեշտ միջոցառումների մշակումը և կատարումը:

4. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը` բնակչությանը ժամանակին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 1992 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» թիվ 437 որոշումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.03.1993
N 127
Որոշում