Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1172.200811

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2011 թվականի N 1172-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին և 67-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել մի շարք բաժնետիրական ընկերություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովների ստեղծումը` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (2 անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և բաժնետիրական ընկերությունների գտնվելու վայրի տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` լուծարման հանձնաժողովների ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում բաժնետիրական ընկերություններում իրականացնել գույքագրում և գույքն ու համապատասխան փաստաթղթերը հանձնել լուծարման հանձնաժողովներին:

4. Բաժնետիրական ընկերությունների լուծարման միջանկյալ հաշվեկշիռները Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից հաստատվելուց հետո ընկերությունների բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

5. Սահմանել, որ լուծարման հանձնաժողովները`

1) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի օգոստոսի 18-ի

N 1172-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN | Անվանումը              | Գտնվելու վայրը            |Գրանցման    |

|ը/կ|                        |                           |ծածկագիրը   |

|___|________________________|___________________________|____________|

|1. |«Վարդենիսի տպարան» ՓԲԸ  |ՀՀ Գեղարքունիքի մարզ,      |58.120.00122|

|   |                        |քաղ. Վարդենիս,             |            |

|   |                        |Լեռնագործների 39           |            |

|___|________________________|___________________________|____________|

|2. |«Էջմիածնի տպարան» ՓԲԸ   |ՀՀ Արմավիրի մարզ,          |38.120.00535|

|   |                        |քաղ. Էջմիածին, Բաղրամյան 1 |            |

|___|________________________|___________________________|____________|

|3. |«Հրազդանի գրախանութների |ՀՀ Կոտայքի մարզ, քաղ.      |33.140.00738|

|   |միավորում» ՊՓԲԸ         |Հրազդան, Օգոստոսի 23-ի     |            |

|   |                        |փող., 34                   |            |

|___|________________________|___________________________|____________|

|4. |Հուշարձանների           |ՀՀ Կոտայքի մարզ, քաղ.      |85.140.00982|

|   |վերականգնման «Կոտայք»   |Ծաղկաձոր, Օրբելի           |            |

|   |արվեստանոց» ՊՓԲԸ        |եղբայրների 10              |            |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2011
N 1172-Ա
Որոշում