Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0891.070711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2011 թվականի N 891-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին և 67-րդ, 68-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել մի շարք բաժնետիրական ընկերություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և բաժնետիրական ընկերությունների կառավարումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինների (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացուցիչներին:

3. Լիազորված մարմինների ղեկավարներին` լուծարման հանձնաժողովների ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում բաժնետիրական ընկերություններում իրականացնել գույքագրում և գույքն ու համապատասխան փաստաթղթերը հանձնել լուծարման հանձնաժողովներին:

4. Բաժնետիրական ընկերությունների լուծարման միջանկյալ հաշվեկշիռները լիազորված մարմնի կողմից հաստատվելուց հետո բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

5. Լուծարման հանձնաժողովներին`

1) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 30-ի

N 891-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը               |Գտնվելու վայրը             |Գրանցման    |

|ը/կ|                        |                           |ծածկագիրը   |

|___|________________________|___________________________|____________|

|   |ՀՀ Կոտայքի մարզպետարան  |                           |            |

|___|________________________|___________________________|____________|

|1. |ՀՀ Կոտայքի մարզի        |ՀՀ Կոտայքի մարզ, քաղ.      |33.070.01032|

|   |«Մարզային շտապօգնության |Հրազդան, Միկրոշրջան        |            |

|   |կայան» ՊՓԲԸ             |(հյուսիսային) թաղամաս      |            |

|___|________________________|___________________________|____________|

|   |ՀՀ Արմավիրի մարզպետարան |                           |            |

|___|________________________|___________________________|____________|

|2. |«Բաղրամյանի             |ՀՀ Արմավիրի մարզ,          |57.120.00207|

|   |գյուղատնտեսական         |գ. Քարակերտ                |            |

|   |կենդանիների արհեստական  |                           |            |

|   |սերմնավորում» ՊՓԲԸ      |                           |            |

|___|________________________|___________________________|____________|

|   |ՀՀ Արագածոտնի           |                           |            |

|   |մարզպետարան             |                           |            |

|___|________________________|___________________________|____________|

|3. |«Թալինի գյուղատնտեսական |ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ.   |94.120.00292|

|   |կենդանիների արհեստական  |Թալին, Կոմիտասի 2          |            |

|   |սերմնավորում» ՊՓԲԸ      |                           |            |

|___|________________________|___________________________|____________|

|4. |«Արագածոտնի             |ՀՀ Արագածոտնի մարզ,        |56.140.00253|

|   |սերմնաբուծական» ՊՓԲԸ    |գ. Արագածոտն               |            |

|___|________________________|___________________________|____________|

|   |ՀՀ Արարատի մարզպետարան  |                           |            |

|___|________________________|___________________________|____________|

|5. |«Արարատառսպաս» ՊՓԲԸ     |ՀՀ Արարատի մարզ, քաղ.      |14.140.00699|

|   |                        |Արտաշատ, Օգոստոսի 23-ի     |            |

|   |                        |փող., շենք 79              |            |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.06.2011
N 891-Ա
Որոշում