Սեղմել Esc փակելու համար:
«ՇԻՆՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇԻՆՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈ ...

 

 

040.0354.140411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2011 թվականի N 354-Ն

 

«ՇԻՆՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Շինվերանորոգում» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Տիգրան Մեծի 9 հասցեում գտնվող շենքը` 702,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով, և զբաղեցրած 0,032 հեկտար հողատարածքով, Երևան քաղաքի Մամիկոնյանց 46 հասցեում գտնվող շենքը` 3677,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով, և զբաղեցրած 0,26453 հեկտար հողատարածքով, մասնակի հատուցմամբ` 65481053 դրամ արժեքով (ներառյալ գործարքից առաջացող ավելացված արժեքի հարկը` 10913509 դրամ) օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել 65481053 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով)` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել նախավճարի պայմանագիր` 36606444 դրամի չափով` դատական վճիռների համաձայն, բռնագանձման ենթակա գումարների մարման նպատակով (այդ թվում` բռնագանձման ենթակա գումարը` 34863280 դրամ, և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթի կատարողական ծախսի գումարը` 1743164 դրամ).

2) որոշման 1-ին կետում նշված շենքերն արգելանքից հանելուց հետո 15-օրյա ժամկետում իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.

3) գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն ավարտելուց հետո կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ, որով ընկերությունը կպարտավորվի օտարումից գոյացած գումարն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Երևանի քաղաքապետարանի նկատմամբ ունեցած պարտավորությունների ամբողջական մարմանը, որից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ընկերությունը:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 10 հավելվածում կատարել լրացում` համաձայն N 2 հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի մարտի 31-ի

N 354-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ (ԱՃՈՂԱԿԱՆ) ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.______________________________________.

|Առաջին  |Առաջին   |Ինն ամիս |   Տարի  |

|եռամսյակ|կիսամյակ |         |         |

|________|_________|_________|_________|

|   0    |65481,053|65481,053|65481,053|

.______________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի մարտի 31-ի

N 354-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

.______________________________________________________________.

|Անվանումը                    |Գնման|Չափի   |Քանակը|Գումարը    |

|                             |ձևը  |միավորը|      |(հազ. դրամ)|

|_____________________________|_____|_______|______|___________|

|ՀՀ կառավարությանն առընթեր    |     |       |      |           |

|պետական գույքի կառավարման    |     |       |      |           |

|վարչության                   |     |       |      |           |

|_____________________________|_____|_______|______|___________|

|Շենքեր, այդ թվում` Երևան     |ԲԸԱՀ |հատ    |   2  |  65481,053|

|քաղաքի Տիգրան Մեծի 9 և       |     |       |      |           |

|Երևան  քաղաքի Մամիկոնյանց 46 |     |       |      |           |

|_____________________________|_____|_______|______|___________|

|Ընդամենը                     |     |       |      |  65481,053|

.______________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2011
N 354-Ն
Որոշում