Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1571.071210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2010 թվականի N 1571-Ն

 

ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորատուս) բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «ԵվրոՊրեսս Գրուպ» ընկերությանը (այսուհետ` գնորդ) (գտնվելու վայրը` Ժնևի ներկայացուցչություն, Վենդթ պող., 56, 1203, Ժնև, Շվեյցարիա):

2. Սահմանել`

1) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2010 թվականի հուլիսի 2-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 1175212 հազ. դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը` 587606 հազ. դրամ.

3) որ գնորդը բաժնետոմսերի վաճառքի գումարի առաջին վճարումը` 176282 հազ. դրամ (վաճառքի գումարի 30 տոկոսը), կատարում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

3. Ընկերության պարտավորությունները 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 26012 հազ. դրամ, այդ թվում`

1) առևտրային կրեդիտորական պարտքեր` 24276 հազ. դրամ.

2) կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովության գծով` 1736 հազ. դրամ:

4. Ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելուց հետո պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

5. Ընկերությունը 2000-2009 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից բաժնետոմսերի վաճառքի գումարի 30 տոկոսի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 1920000 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

1) բաժնետոմսերի վաճառքի գումարի մնացած մասը վճարել բաժնետոմսերի հանձնման-ընդունման պահից հետո չորս տարվա ընթացքում, համապատասխանաբար`

ա. առաջին տարվա ընթացքում` 102831 հազ. դրամ,

բ. երկրորդ տարվա ընթացքում` 102831 հազ. դրամ,

գ. երրորդ տարվա ընթացքում` 102831 հազ. դրամ,

դ. չորրորդ տարվա ընթացքում` 102831 հազ. դրամ.

2) երկու տարվա ընթացքում կատարել 100 մլն դրամի չափով ներդրում`

ա. առաջին տարվա ընթացքում` 40 մլն դրամ,

բ. երկրորդ տարվա ընթացքում` 60 մլն դրամ.

3) երկու տարվա ընթացքում` յուրաքանչյուր տարի ապահովել առնվազն 1800 մարդ/ամիս աշխատատեղ (յուրաքանչյուր ամիս` միջինը 150 մարդ), միջին ամսական 100 հազ. դրամ աշխատավարձով.

4) միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների պատվերով ռադիոծրագրերի հեռարձակումը նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ.

5) 10 տարվա ընթացքում պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը:

7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 771-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված` ընկերության գլխամասի կողմից զբաղեցված 20592.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ` գույք) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորատուս) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկարաժամկետ վարձակալությամբ տրամադրել ընկերությանը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի հետ մասնավորեցման մասին պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել գույքի վարձակալության մասին պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ սահմանված նվազագույն արժեքով:

10. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գնորդի հետ մասնավորեցման մասին պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության և «Սևանի ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված` սույն որոշմամբ վարձակալությամբ հանձնվող գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի վարձակալության մասին պայմանագրի կնքումը` հողի վարձակալության գինը սահմանելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված վարձավճարի նվազագույն մեծությունը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.12.2010
N 1571-Ն
Որոշում