Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱ ...

 

 

010.0050.180510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2010 թվականի ապրիլի 27-ին

 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրից հանել «Երևան քաղաքում» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներում «Երևան քաղաքի վարչական տարածքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 3-րդ հոդվածում`

i

1) 1-ին, 2-րդ և 4-րդ մասերում «Երևանի քաղաքապետի» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի» բառերով.

2) 3-րդ մասը «զբաղեցված» բառից հետո լրացնել «, չկառուցապատված» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«Սույն օրենքի 1-ին հոդվածի ուժով անհատույց տրամադրվող` անհատական բնակելի տների կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսի առավելագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 4-րդ հոդվածում`

i

1) հանել «Երևան քաղաքի վարչական տարածքում» բառերը.

2) «ամրացված պետական» բառերից հետո լրացնել «կամ համայնքային» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

18 մայիսի 2010 թվականի

ՀՕ-50-Ն

 

 

pin
ՀՀ 27.04.2010
N ՀՕ-50-Ն օրենք