(ուժը կորցրել է 25.07.13 թիվ 265-Ն որոշում)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
i
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 1998 թվականի թիվ 31
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1997 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 1-ի
i
ԹԻՎ 6 ՈՐՈՇՄԱՆ 3-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. օգոստոսի 1-ի թիվ 6 որոշման 3-րդ կետում նշված փոքր ՀԷԿ-երի սակագների գործողության ժամկետը երկարաձգելու մինչև «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սակագների վերանայումը: