040.1253.111109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2009 թվականի N 1253-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, քաղ. Մարտունի, Գետափնյա 1, Սայաթ Նովայի 36) բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ընկերության աշխատավորական կոլեկտիվին` ընկերությունը վերանվանելով «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության:
2. Սահմանել`
1) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի հունիսի 24-ին գնահատված արժեքը` 358 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը` 358 հազ. դրամ:
3. Ընկերության պարտավորությունները 2009 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1048 հազ. դրամ, այդ թվում`
1) կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 95 հազ. դրամ.
2) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` Հայաստանի Հանրապետության բյուջեի գծով` 9 հազ. դրամ.
3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 188 հազ. դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 689 հազ. դրամ.
5) այլ կրեդիտորական պարտքեր` 67 հազ. դրամ:
4. Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
5. Ընկերությունը 1999-2009 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետոմսերի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 135 000 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:
7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոս ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:
8. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի 2 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն N 1 հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
9. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի հուլիսի 15-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 1 հավելվածի:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
11. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
13. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի 2 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն N 2 հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
14. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի հուլիսի 15-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 2 հավելվածի:
15. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 2 հավելվածի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
16. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
17. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
18. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի 2 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն N 3 հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
19. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի հուլիսի 9-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 3 հավելվածի:
20. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 3 հավելվածի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
21. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
22. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
23. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայություն» պետական կառավարչական հիմնարկի 9 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն N 4 հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
24. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի հունիսի 24-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 4 հավելվածի:
25. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 4 հավելվածի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
26. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
27. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
28. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2009 թվականի նոյեմբերի 6-ի
N 1253-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 2 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
._____________________________________________________________________.
|NN |Տրանսպորտային |Թողարկման|Գույքի |Գույքի |Գույքի |Պետհամարա- |
|ը/կ|միջոցի |և ձեռք- |գնահատված|մեկնար-|արժեքի |նիշը |
| |անվանումը |բերման |արժեքը |կային |որոշման | |
| | |տարեթվերը|(հազ. |գինը |հետ | |
| | | |դրամ) |(հազ. |կապված | |
| | | | |դրամ) |վճարը | |
| | | | | |(ներառյալ| |
| | | | | |ավելացված| |
| | | | | |արժեքի | |
| | | | | |հարկը) | |
| | | | | |(դրամ) | |
|___|_________________________________________________________________|
| |70% և ավելի մաշվածք ունեցող |
|___|_________________________________________________________________|
|1. |ԳԱԶ-3110 |1998/1998| 1174| 1174| 24600|187 LL 11 |
|___|______________|_________|_________|_______|_________|____________|
|2. |Մոսկվիչ 412-UE|1976/1995| 120| 120| 24600|241 LU 18 |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2009 թվականի նոյեմբերի 6-ի
N 1253-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 2 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
._____________________________________________________________________.
|NN |Տրանսպորտային |Թողարկման|Գույքի |Գույքի |Գույքի |Պետհամարա- |
|ը/կ|միջոցի |և ձեռք- |գնահատված|մեկնար-|արժեքի |նիշը |
| |անվանումը |բերման |արժեքը |կային |որոշման | |
| | |տարեթվերը|(հազ. |գինը |հետ | |
| | | |դրամ) |(հազ. |կապված | |
| | | | |դրամ) |վճարը | |
| | | | | |(ներառյալ| |
| | | | | |ավելացված| |
| | | | | |արժեքի | |
| | | | | |հարկը) | |
| | | | | |(դրամ) | |
|___|_________________________________________________________________|
| |70% և ավելի մաշվածք ունեցող |
|___|_________________________________________________________________|
|1. |ՎԱԶ-2107 |1996/1996| 991| 991| 19200|893 US 21 |
|___|______________|_________|_________|_______|_________|____________|
|2. |ՎԱԶ-21063 |1988/1988| 282| 282| 19200|446 US 21 |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2009 թվականի նոյեմբերի 6-ի
N 1253-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 2 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
._____________________________________________________________________.
|NN |Տրանսպորտային |Թողարկման|Գույքի |Գույքի |Գույքի |Պետհամարա- |
|ը/կ|միջոցի |և ձեռք- |գնահատված|մեկնար-|արժեքի |նիշը |
| |անվանումը |բերման |արժեքը |կային |որոշման | |
| | |տարեթվերը|(հազ. |գինը |հետ | |
| | | |դրամ) |(հազ. |կապված | |
| | | | |դրամ) |վճարը | |
| | | | | |(ներառյալ| |
| | | | | |ավելացված| |
| | | | | |արժեքի | |
| | | | | |հարկը) | |
| | | | | |(դրամ) | |
|___|_________________________________________________________________|
| |70% և ավելի մաշվածք ունեցող |
|___|_________________________________________________________________|
|1. |ԳԱԶ-31-029 |1993/1993| 305| 305| 18000|010 PP 01 |
|___|______________|_________|_________|_______|_________|____________|
|2. |ԳԱԶ-31-02 |1988/1988| 250| 250| 18000|100 PP 01 |
._____________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2009 թվականի նոյեմբերի 6-ի
N 1253-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 9 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
._____________________________________________________________________.
|NN |Տրանսպորտային |Թողարկման|Գույքի |Գույքի |Գույքի |Պետհամարա- |
|ը/կ|միջոցի |և ձեռք- |գնահատված|մեկնար-|արժեքի |նիշը |
| |անվանումը |բերման |արժեքը |կային |որոշման | |
| | |տարեթվերը|(հազ. |գինը |հետ | |
| | | |դրամ) |(հազ. |կապված | |
| | | | |դրամ) |վճարը | |
| | | | | |(ներառյալ| |
| | | | | |ավելացված| |
| | | | | |արժեքի | |
| | | | | |հարկը) | |
| | | | | |(դրամ) | |
|___|_________________________________________________________________|
| |70% և ավելի մաշվածք ունեցող |
|___|_________________________________________________________________|
|1. |ՎԱԶ 2106 |1999/1999| 802| 802| 18000|162 UU 01 |
|___|______________|_________|_________|_______|_________|____________|
|2. |ՎԱԶ 2106 |1999/1999| 802| 802| 18000|163 UU 01 |
|___|______________|_________|_________|_______|_________|____________|
|3. |ՎԱԶ 2106 |1999/1999| 766| 766| 18000|165 UU 01 |
|___|______________|_________|_________|_______|_________|____________|
|4. |ՎԱԶ 2106 |1999/1999| 674| 674| 18000|167 UU 01 |
|___|______________|_________|_________|_______|_________|____________|
|5. |ՎԱԶ 21061 |1997/1997| 610| 610| 18000|104 UU 01 |
|___|______________|_________|_________|_______|_________|____________|
|6. |ՎԱԶ 21065 |1999/1999| 842| 842| 18000|174 UU 01 |
|___|______________|_________|_________|_______|_________|____________|
|7. |ՎԱԶ 2106 |1999/1999| 783| 783| 18000|106 UU 01 |
|___|______________|_________|_________|_______|_________|____________|
|8. |ՎԱԶ 21213 |1997/1997| 1326| 1326| 18000|127 UU 01 |
|___|______________|_________|_________|_______|_________|____________|
|9. |ԳԱԶ 32213 |1998/1998| 872| 872| 18000|142 UU 01 |
._____________________________________________________________________.