Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱԼԻՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱԼԻՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱ ...

 

 

040.0944.210809

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2009 թվականի N 944-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱԼԻՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ ու 7-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ելնելով Տաթևի վանական համալիրի վերակառուցման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի տարածքում ճոպանուղի և հյուրանոցային համալիր կառուցելու անհրաժեշտությունից` սույն որոշման N 1 հավելվածով սահմանված` Հալիձորի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 4.5697 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորմամբ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ ծրագրի իրականացումը նպատակաուղղված է բնակավայրերի ենթակառուցվածքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման ապահովմանը, որը կարևոր ռազմավարական նշանակություն ունի երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի համար.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ հողամասերի ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով դրանց դասավորությունը, դիրքը, ռելիեֆը և ինժեներաշինարարական, այդ թվում` նաև հողի գրունտի համապատասխանությունը.

3) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքների սեփականատերերին:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքները ձեռք բերող է «Իստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» փակ բաժնետիրական ընկերությունը.

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամիսը.

3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետն է.

4) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.

5) սույն որոշմամբ սահմանված տարածքները ձեռք բերողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա տարածքները ձեռք բերողի և լիազոր մարմնի միջև կնքված պայմանագրին համապատասխան (պայմանագիրը կցվում է):

3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` 4.5697 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը` համաձայն N 2 հավելվածի, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել հողերի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը:

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված տարածքները ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:

6. Սույն որոշումը, բացառությամբ 3-րդ կետի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

7. Սույն որոշման 3-րդ կետն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքների նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքի գրանցման պահից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի հունիսի 26-ի

N 944-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱԼԻՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԱԾ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

 

.____________________________________________________.

|NN |Սեփականատիրոջ     |Հողամասի |Հողատեսքը|Հողամասի |

|ը/կ|ազգանունը, անունը |ծածկագիրը|         |մակերեսը |

|   |                  |         |         |(քառ. մ) |

|___|__________________|_________|_________|_________|

|1. |Գևորգյան  Ավագ    |  122-008|վարելահող|     6500|

|   |Արտավազդի         |         |         |         |

|___|__________________|_________|_________|_________|

|2. |Գևորգյան  Ավագ և  |  122-006|վարելահող|     6500|

|   |4 համասեփականատեր |         |         |         |

|___|__________________|_________|_________|_________|

|3. |Զախարյան Սաշիկ և  |  122-013|վարելահող|    14890|

|   |4 համասեփականատեր |         |         |         |

|___|__________________|_________|_________|_________|

|4. |Մկրտչյան Շավարշ և |  122-005|վարելահող|    11292|

|   |3 համասեփականատեր |         |         |         |

|___|__________________|_________|_________|_________|

|5. |Գևորգյան  Զինավարդ|  122-007|վարելահող|     6515|

.____________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի հունիսի 26-ի

N 944-Ն որոշման

 

ՍԽԵՄԱ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱԼԻՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՓՈԽԱԴՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԱԾ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

 

--------------------------

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2009
N 944-Ն
Որոշում