Սեղմել Esc փակելու համար:
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

01.07.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.06.1993  -ից մինչեւ   01.07.1997  -ը:
 

/ուժը կորցրել է 23.06.97 օրենք/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «30» մարտի 1993թ. Հ.Ն-0775-I

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է`

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Օրենքի 2 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 2.  Ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետության գինի-օղու արտադրանք, շոկոլադ, ծխախոտ, մորթի և մորթեղեն, ավտոդողեր, ոսկերչական, բարձրորակ ճենապակյա և բյուրեղապակյա իրեր, գորգեր և գորգագործական արտադրանք, բնական կաշվից հագուստ արտադրող և իրացնող, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ անդամ չհանդիսացող պետություններից այդպիսի ապրանքներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և քաղաքացիները (այսուհետև` վճարողներ)»:

2. Օրենքի 3 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Հայաստանի Հանրապետությունում արտադրված և ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հարկման օբյեկտ է հանդիսանում դրանց իրացման շրջանառությունը` բացթողման գներով (առանց ավելացված արժեքի հարկի):

3. Օրենքի 4 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 4.  Ակցիզային հարկով չեն հարկվում`

1) նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող վճարողների կողմից այդպիսի ապրանքներ արտադրող և իրացնող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող վճարողներին արտադրական վերամշակման նպատակով որպես հումք (կիսաֆաբրիկատ) իրացվող ապրանքները»:

4. Օրենքի 6 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 6.  Ակցիզային հարկի վճարվելիք գումարը հաշվարկվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար, ելնելով`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացման շրջանառությունից և սահմանված դրույքաչափերից.

2) ակցիզային հարկով հարկման ենթակա Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ներմուծման արժեքից և սահմանված դրույքաչափերից»:

5. Օրենքի 7 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 7.  Գինի-օղու արտադրանք արտադրող և իրացնող իրավաբանական անձինք ակցիզային հարկ վճարում են արտադրանքի իրացմանը համամասնորեն` իրացմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն օրենքի 2 հոդվածում թվարկված մյուս արտադրատեսակներ արտադրող և իրացնող իրավաբանական անձինք ակցիզային հարկ վճարում են արտադրանքի իրացման ընթացիկ ամսվա առաջին և երկրորդ տասնօրյակներում ստացված հասույթից` դրանց հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, և երրորդ տասնօրյակում ստացված հասույթից` հաջորդ ամսվա առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող հիմնարկները, ձեռնարկությունները և կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները` տարվա ընթացքում ակցիզային հարկ վճարում են կանխավճարի ձևով եռամսյակը մեկ անգամ` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 15-ը (չորրորդ եռամսյակի համար` մինչև նոյեմբերի 15-ը), տարեկան հարկի գումարի մեկ քառորդի չափով` ելնելով հայտարարագրերում նշված տարվա ենթադրյալ եկամուտների ընդհանուր գումարից, բացառությամբ գինի-օղու արտադրանք արտադրողների և իրացնողների, որոնց համար սահմանվում է ակցիզային հարկի ամսական վճարումների կարգ` տարեկան հարկի գումարի 1.12-րդ մասի չափով, որը վճարվում է մինչև տվյալ ամսվա 25-ը (վերջին մուծումը նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար` մինչև նոյեմբերի 15-ը): Վերջնահաշվարկ կատարվում է տարեկան փաստացի եկամուտների հայտարարագրերի ներկայացման ժամանակ` ելնելով փաստացի եկամուտների ընդհանուր գումարից:

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների դիմաց ակցիզային հարկի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմիններում` ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելիս»:

6. Օրենքի 8 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 8.  Ակցիզային հարկի վճարման ամսական հաշվարկները հարկային պետական տեսչության մարմիններին վճարողների կողմից ներկայացվում են միայն ակցիզային հարկով հարկման ենթակա Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ից ոչ ուշ»:

7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գլխով.

 

«ԳԼՈՒԽ 5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 10.  Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ կարող է սահմանել ակցիզային հարկի հաստատագրված վճարումների չափերը, դրանց հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաև` արտոնություններ առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար:

 

ՀՈԴՎԱԾ 11.  Սույն օրենքի կիրարկման հրահանգները մշակում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը (Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար վճարվող ակցիզային հարկի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հետ համատեղ), համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունների հետ»:

 

II. Սույն օրենքը կիրարկել 1993 թվականի հունիսի 1-ից:

 

 

pin
ՀՀ 18.04.1993
N ՀՕ-53 օրենք