Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՑ ԿԱ ...

01.11.1996 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.05.1995  -ից մինչեւ   01.11.1996  -ը:
 

/չեղյալ է համարվել 16.08.96 թիվ 141 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մայիսի 1995 թվականի թիվ 85

 

Առևտրային բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկից կանխիկ արտարժույթ ստանալու և այն

հաճախորդներին տրամադրելու մասին

 

Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում գործառնությունների հետագա կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. 1995 թվականի մայիսի 16-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հայտերով արտարժույթի ներքին փոխարկումը:

2. 1995 թվականի հունիսի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին կանխիկ արտարժույթի տրամադրումը:

3. 1995 թվականի հունիսի 15-ից փակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի արտարժութային թղթակցային հաշիվները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերում բացված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտարժութային թղթակցային հաշիվները:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների, միջազգային և արժութային գործառնությունների վարչություններին` մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել ներքին արժութային շուկայում արտարժույթի առք ու վաճառքի գործարքների հաշվարկների իրականացման կարգը:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
16.05.1995
N 85
Որոշում