/ուժը կորցրել է 13.09.96թ թիվ 5 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 մայիսի 1995 թվականի թիվ 83
Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվող (գործող)
բանկերի, դրանց, ինչպես նաև արտասահմանյան բանկերի
մասնաճյուղերի առաջարկվող ղեկավարների մասնագիտական
համապատասխանության չափանիշների մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրության 19-րդ հոդվածը և ելնելով Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կառավարման օղակը համապատասխան պատրաստվածություն ունեցող մասնագետներով համալրելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվող (գործող) բանկերի, դրանց, ինչպես նաև արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի առաջարկվող ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշները» (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
վարչության 1995 թվականի մայիսի 4-ի թիվ 83
որոշմամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՐԱՆՑՎՈՂ /ԳՈՐԾՈՂ/ ԲԱՆԿԵՐԻ, ԴՐԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ
Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր
1. Բանկի վարչության նախագահ
Կրթություն և փորձ - բարձրագույն տնտեսագիտական կրթություն կամ
------------------ բարձրագույն կրթություն և մասնագիտական
վերապատրաստում կամ ֆինանսատնտեսական ոլորտում
առնվազն 2 տարվա աշխատանքի փորձ.
Գիտելիք - ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային
------- քաղաքականության, բանկային համակարգին վերաբերող
օրենսդրության («ՀՀ կենտրոնական բանկի մասին» , «Բանկերի
և բանկային գործունեության մասին» , «Արժութային
կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ,
«Արժեթղթերի շրջանառության մասին» ՀՀ օրենքների), ՀՀ
կենտրոնական բանկի նորմատիվային փաստաթղթերի, միջազգային
պրակտիկայում ընդունված բանկային գործառնությունների
իրականացման կանոնների իմացություն:
2. Մասնաճյուղի կառավարիչ
----------------------
Կրթություն և փորձ - բարձրագույն տնտեսագիտական կրթություն կամ
------------------ բարձրագույն կրթություն և մասնագիտական
վերապատրաստում կամ ֆինանսատնտեսական ոլորտում
առնվազն 2 տարվա աշխատանքի փորձ:
Գիտելիք - բանկային համակարգին վերաբերող օրենսդրության և ՀՀ
------- կենտրոնական բանկի նորմատիվային փաստաթղթերի իմացություն:
3. Բանկի (մասնաճյուղի) գլխավոր հաշվապահ
------------------------------------
Կրթություն և փորձ - մասնագիտական կրթություն կամ առնվազն 3 տարվա ------------------ մասնագիտական աշխատանքի փորձ:
Գիտելիք - հաշվապահական հաշվառման, մասնավորապես, բանկային հաշվառման
------- տեսության, ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվային փաստաթղթերի
իմացություն:
4. Բանկի վարչության նախագահի, մասնաճյուղի կառավարչի, բանկի
/մասնաճյուղի/ գլխավոր հաշվապահի կրթության և փորձի վերոհիշյալ
չափանիշների բացակայության դեպքում ՀՀ կենտրոնական բանկի ՀՀ տարածքում
գործող և նոր գրանցվող ռեզիդենտ բանկերի / նրանց մասնաճյուղերի,
բաժանմունքների, ներկայացուցչությունների/ գրանցման և ֆինանսավարկային
կազմակերպությունների բանկային գործառնություններ իրականացնելու
արտոնագրման ու առաջադրվող գործադիր ղեկավարների և գլխավոր հաշվապահների
համաձայնեցման մշտական գործող հանձնաժողովը կարող է ընդունել
բացառիկ որոշում` առաջարկվող թեկնածուին տվյալ պաշտոնում հաստատելու
մասին:
5. Թեկնածությունների հարցը քննարկվում է կրթության մասին դիպլոմի
(վկայականի) պատճենի, աշխատանքային գրքույկից քաղվածքի առկայության,
պաշտոնանկության, որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի
գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկման վերաբերյալ դատարանի
օրինական ուժի մեջ մտած դատավճռի բացակայության մասին ՆԳՆ-ից տեղեկանքի
առկայության և համապատասխան հարցաթերթիկի լրացման դեպքում
(հավելված 1):
Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ Ի Կ
լրացվում է բանկերի, դրանց մասնաճյուղերի առաջարկվող
ղեկավարների կողմից
----------------------------------------------------------------------
կազմակերպության լրիվ անվանումը և հասցեն, որի ղեկավար պաշտոնում առաջարկվում է թեկնածուն
----------------------------------------------------------------------
Թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը
---------------------------------------------------------------------
Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը
---------------------------------------------------------------------
Քաղաքացիությունը
---------------------------------------------------------------------
Հասցեն
----------------------------------------------------------------------
Անձնագրային տվյալները
----------------------------------------------------------------------
Կրթությունը
Ուսուցման ընթացքը
---------------------------------------------------------------
ուսումնական հաստատությունը, ուսման տևողությունը և բնույթը
---------------------------------------------------------------
մասնագիտությունը
---------------------------------------------------------------
որակավորումը
---------------------------------------------------------------
մասնագիտական վերապատրաստումը - հաստատության անվանումը, ուսման
տևողությունը
Ձեր պարտականությունների կատարման ընթացքում ի՞նչ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ եք համագործակցելու և ի՞նչ նպատակով ------------
---------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------
Վերջին հինգ տարվա ընթացքում հանդիսացե՞լ եք կամ ներկայումս հանդիսանու՞մ եք որևէ կազմակերպության ղեկավար կամ խոշոր բաժնետեր (5% և ավել), որը համագործակցում է այն հիմնարկության հետ, որի ղեկավար պաշտոնին հավակնում եք: եթե այո, ապա նշեք այդ կազմակերպության անվանումը և գործունեության բնույթը:
----------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------
Արդյոք կրե՞լ եք որևէ պատասխանատվություն այլ կազմակերպություն ղեկավարելիս կամ նրա կառավարմանը մասնակցելիս, եթե այո, ապա նշեք այդ կազմակերպության անվանումը, գործունեության բնույթը և Ձեր պատասխանատվության բնույթը:
---------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------
Ունե՞ք արդյոք որևէ պարտավորություն որևէ կազմակերպության նկատմամբ, որի հետ գործարար հարաբերություններ ունի այն կազմակերպությունը, որի ղեկավար պաշտոնին հավակնում եք:
---------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------
Վերջին հինգ տարում իրավասու մարմինների կողմից անվավեր ճանաչվել կամ մերժվե՞լ է արդյոք բանկային կամ ֆինանսավարկային բնագավառի որևէ կազմակերպության արտոնագիր, որի բաժնետեր (մասնակից) կամ ղեկավար եք եղել, եթե այո, նշեք այդ կազմակերպության անվանումը;
----------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------
Երբևէ ենթարկվե՞լ եք կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվության, եթե այո, ապա նշեք պատճառը և բնույթը:
----------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------
Դուք մտադիր ե՞ք ունենալ ֆինանսական հարաբերություններ այն կազմակերպության հետ, որի ղեկավար պաշտոնին հավակնում եք:
----------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------
Ես` ներքոստորագրյալս, հաստատում եմ, որ բոլոր պատասխանները վերջնական
են և համապատասխանում են իրականությանը:
Ամսաթիվ Թեկնածուի ստորագրությունը