Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.04.1995  -ից մինչեւ     -ը:
 

/ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 1995 թվականի թիվ 78

 

ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34 և 36 հոդվածների, բանկային համակարգի կայունության ապահովման, դրամավարկային քաղաքականության իրականացման, բանկերի հաճախորդների շահերի պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

 

1. Սույն որոշման ընդունման պահից բանկի «սեփական միջոցներ» հասկացությանը զուգահեռ գործածության մեջ դնել «բանկի հիմնական կապիտալ» և «բանկի ընդհանուր կապիտալ» հասկացությունները: Բանկի ընդհանուր կապիտալը (Կ) նրա հիմնական կապիտալի և այլ ֆոնդերի ու պահուստների հանրագումարն է:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռեզիդենտ բանկերի համար սահմանել գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների հետևյալ համակարգը.

- կանոնադրական կապիտալի նվազագույն չափը

- ընդհանուր կապիտալի  և ակտիվների գումարի միջև սահմանային հարաբերակցությունը (Ն1),

- հաշվեկշռի իրացվելիության (լիկվիդայնության) ցուցանիշները,

ա) ընդհանուր կապիտալի  նվազագույն չափը,

բ) բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը (Ն2),

- մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափը (Ն3),

- բնակչությունից ներգրաված գումարների և ընդհանուր կապիտալի միջև սահմանային հարաբերակցությունը (Ն4),

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների չափը,

3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ռեզիդենտ բանկերի համար սահմանել բանկերի գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների հետևյալ սահմանաչափերը.

ա) 1995 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը` 50 մլն դրամ: Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերը յուրաքանչյուր մասնաճյուղի համար իրենց նվազագույն կանոնադրական կապիտալը մեծացնում են 5 մլն դրամի չափով: Գործող բանկերը պարտավոր են կանոնադրական կապիտալի նվազագույն չափը համալրել մինչև 1996 թվականի հունվարի 1-ը:

Բանկերը (գործող և նոր ստեղծվող) պարտավոր են մինչև 2000 թ. բանկի ընդհանուր կապիտալի  նվազագույն չափը հասցնել 1.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի` արտահայտված դրամով, ընդ որում`

մինչև 01.01.1997 թ.` 350.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի

մինչև 01.01.1998 թ.` 600.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի

մինչև 01.01.1999 թ.` 800.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի

մինչև 01.01.2000 թ.` 1.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի

2000 թվականի հունվարի 1-ից հետո ստեղծվող (գրանցվող) բանկերը պարտավոր են ստեղծման օրվանից սկսած առնվազն մեկ տարվա ընթացքում իրենց ընդհանուր կապիտալի նվազագույն չափը հասցնել 1.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի: Նշված ժամկետներում բանկի ընդհանուր կապիտալը հաշվարկելիս հիմք է ընդունվում նախորդ եռամսյակի առաջին օրվա դրությամբ դրամի և ԱՄՆ-ի դոլարի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը:

բ) 1995 թվականի հուլիսի 1-ից բանկի ընդհանուր կապիտալի և ակտիվների գումարի միջև սահմանային հարաբերակցության նվազագույն թույլատրելի մեծությունը` 1:16.67 (կամ ընդհանուր կապիտալը պետք է լինի ոչ պակաս, քան ակտիվների 6 %-ը), իսկ 1996 թ. հուլիսի 1-ից` 1:10 (կամ համապատասխանաբար 10 %-ը):

գ) Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների հարաբերակցության (Ն2) նվազագույն թույլատրելի մեծությունը`

    1995թ. հուլիսի 1-ից       1:5

    1996թ. հունվարի 1-ից      1:3.33

    1996թ. հուլիսի 1-ից       1:2.85

(կամ բարձր իրացվելի ակտիվները պետք է լինեն ընդհանուր ակտիվների

համապատասխանաբար 20%, 30% և 35%-ից ոչ պակաս):

դ) Մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափը չպետք է գերազանցի բանկի ընդհանուր կապիտալի`

    1995թ. հուլիսի    1-ից  50%

1996թ. հունվարի 1-ից  35%

    1996թ. հուլիսի      1-ից  20%:

ե) Բնակչությունից ներգրաված գումարների և բանկի ընդհանուր կապիտալի հարաբերակցության առավելագույն թույլատրելի մեծությունը սույն որոշման ընդունման պահից մինչև 1995թ. հուլիսի 1-ը ` 4:1, 1995թ. հուլիսի 1-ից` 9:1:

զ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը` 15 %:

4. Սահմանել, որ Արդշինբանկ, Հայագրոբանկ, Հայէկոնոմբանկ, Հայխնայբանկ, Հայներարտբանկ բանկերը տնտեսական նորմատիվների հաշվետվությունները ներկայացնում են մինչև հաշվետու ամսին հաջորդող ամսվա 10-ը, մյուս բանկերը` մինչև ամսի 5-ը:

5. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման մասին» հրահանգը (կցվում է )` կիրառելով այն 1995 թվականի հուլիսի 1-ից:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությանը.

- մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող «Սահմանափակ թվով գործառնություններ իրականացնող բանկերի» գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների համակարգը և դրանց հաշվարկման հրահանգը,

- մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությանը ներկայացնել  «ժամկետանց վարկեր» հասկացությունը կանոնակարգող որոշման նախագիծ,

- մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերի գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների համակարգը և դրանց հաշվարկման հրահանգը:

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության կողմից սահմանված բանկերի գործունեությունը կարգավորող այլ որոշումների խախտման, հաշվետվությունների իրականությանը չհամապատասխանելու և սահմանված ժամկետներում չներկայացնելու  համար կիրառվող պատժամիջոցների մասին» կարգը:

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում հաշվապահական հաշվառման հաշվային պլանում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ և տալ առանձին հաշիվների նոր մեկնաբանումներ:

i

7. 1995 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 26-ի թիվ 37 և հոկտեմբերի 4-ի թիվ 91 որոշումները:

8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության քննարկմանը ներկայացնել Հայաստանի բանկի վարչության նախորդ որոշումները սույն որոշմանը համապատասխանեցնելու վերաբերյալ առաջարկություններ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

վարչության 1995 թվականի ապրիլի 28-ի թիվ 78

որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ

ՀՀ տարածքում գործող բանկերի գործունեության կարգավորման

հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման

 

1. Բանկի հիմնական կապիտալի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ հաշվեկշռային հաշիվները. (010+011+012+016+018+960+969+98(Կ-Դ)-941-95-97)

Ընդհանուր կապիտալը հաշվարկվում է որպես հիմնական կապիտալի և 014+015+019(Պ-Ա)+059(Պ-Ա) հաշվեկշռային հաշիվների, ինչպես նաև գույքի և արժեթղթերի վերագնահատման հաշիվների սալդոների հանրագումար:

2. Բանկի ընդհանուր կապիտալի և ակտիվների գումարի միջև սահմանային հարաբերակցությունը (Ն1) հաշվարկվում է`

 

Կ

Ն1 = ------- բանաձևով,

Ա

 

որտեղ Կ-ն` բանկի մեկ ամսվա միջին օրական ընդհանուր կապիտալն է, որը որոշվում է

 

(Կ1+Կ2+...+Կn)

Կ = -------------------  բանաձևով,

n

 

որտեղ Կ1,Կ2,...,Կn -ն` բանկի ընդհանուր կապիտալն է ըստ օրերի,

n-ը ` ամսվա օրացուցային օրերի թիվը,

Ա-ն բանկի մեկ ամսվա միջին օրական ակտիվներն են, որը որոշվում է

 

(Ա1+Ա2+...+Աn)

Ա = --------------------- բանաձևով,

n

 

որտեղ Ա1,Ա2,...,Աn -ն` բանկի ակտիվներն են ըստ օրերի:

Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ հանգստյան օրերը), միջին տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

Բանկի ակտիվները ըստ օրերի հաշվարկվում են հաշվեկշռային հետևյալ հաշիվների տվյալներով.

05 (բացի -059)+060, 061,062,065 հաշիվների մնացորդները` առանց ազատ փոխարկելի արտարժույթի+066+067+068+069+072(բացի արտասահմանյան բանկերում ունեցած ազատ փոխարկելի արտարժույթը) +074+075+077+ 079+ 089+091+093+096 (բացի ազատ փոխարկելի արտարժույթը) 097+146+147+163+ 166+191+193+194+195+ +196+197+21+ 23+25+27+29+31+ 33+35+37+ 39+41+ 43+45+47+51+53+55+57+59+ +61+620+65+712+716+717+727+728+ 729+76+77+ 780+820+822+826+907+92+930+931+937+940+942

Ակտիվապասսիվային հաշիվները հաշվարկում ընդունվում են ակտիվային մնացորդների չափով:

 

Եթե հաշվարկի մեջ գրված է առաջին կարգի հաշվեկշռային հաշվի համարը, օրինակ` 92, ապա հաշվարկի մեջ ընդգրկվում են այդ խմբի բոլոր հաշիվները:

3. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը (Ն2) հաշվարկվում է`

 

Աբի

    Ն2   =    -------  բանաձևով,

                Աընդ

 

որտեղ Աբի-ն` միջին օրական բարձր իրացվելի ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է`

(Աբի1+Աբի2+...+Աբիn)

Աբի =  ----------------------------- բանաձևով,

n

 

որտեղ Աբի1,Աբի2,...,Աբիn -ն ` բանկի բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի :

 

Ա ընդ-ն` միջին օրական ընդհանուր ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է`

(Աընդ1+Աընդ2+...+Աընդ n)

    Աընդ  =   -----------------------------      բանաձևով,

                       n

որտեղ Աընդ1+Աընդ2+...+Աընդ n-ն`  բանկի ընդհանուր ակտիվներն են ըստ օրերի:

Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են հետևյալ հաշվեկշռային հաշիվները.

031+032+035+040+041+050+051+060+061+065+072+093+096+161+162+

163 +194, և ՀՀ կառավարության, ՀՀ կենտրոնական բանկի և արտերկրի բանկերի կողմից երաշխավորված վարկերը, պետական արժեթղթերով, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով ապահովված վարկերը, ինչպես նաև ՀՀ ԿԲ համաձայնությամբ` այլ արժեքներով ապահովված վարկերը, արտերկրի բանկերում ներդրված դեպոզիտները և վերջիններիս տրամադրված վարկերը, ՀՀ ԿԲ համաձայնությամբ` արտասահմանյան երկրների պետական արժեթղթերը:

Բանկի ընդհանուր ակտիվները (Ա ընդ) հաշվարկվում են հաշվեկշռային հետևյալ հաշիվների տվյալներով.

031+032+033+034+035+040+041+05(բացի-59)+06+072+074+075+077+079+

+089+091+093+096+097+146+147+161+162+163+166+191+193+194+195+

+196+197+21+23+25+27+29+31+33+35+37+39+41+43+45+47+51+53+55+

+57+59+61+620+65+712+716+717+727+728+729+76+77+780+820+822+

+826+907+92+930+931 +937+940+942

 

Ակտիվապասսիվային հաշիվները հաշվարկում ընդունվում են բանկի ակտիվային մնացորդի չափով:

4. Մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է`

 

Ռ

Ն3=------- բանաձևով,

Կ

 

որտեղ Ռ -ն` բանկի ռիսկի մեծությունն է` դեռևս չմարված վարկերի և ֆակտորինգային գործառնությունների գծով մեկ փոխառուի պարտավորությունների ընդհանուր գումարը, ինչպես նաև բանկի նկատմամբ տվյալ փոխառուի ունեցած ետհաշվեկշռային պարտավորությունների (երաշխավորություններ և այլն) գումարի 50 %-ը: Ընդ որում, մեկ փոխառուի գծով ռիսկի հաշվարկում ներառվում է նաև տվյալ փոխառուի հետ կազմակերպական առումով շաղկապված այն փոխառուների գծով ռիսկը, որոնց կապիտալի 50 և ավելի տոկոսը (հսկիչ ծրարը) պատկանում է տվյալ փոխառուին:

Հաշվարկում չեն հաշվառվում այն վարկերը, որոնք երաշխավորված են ՀՀ կառավարության, ՀՀ կենտրոնական բանկի կողմից, ապահովված են արտերկրի առաջնակարգ բանկերի երաշխավորագրերով, պետական արժեթղթերով և թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով, ինչպես նաև ՀՀ ԿԲ համաձայնությամբ` այլ արժեքներով ապահովված վարկերը:

5. Բնակչության կողմից ներդրված գումարների և բանկի ընդհանուր կապիտալի միջև սահմանային հարաբերակցությունը (Ն4) որոշվում է`

 

ԱՔ

Ն4 =----- բանաձևով,

Կ

 

որտեղ ԱՔ-ն` ֆիզիկական անձանցից ներգրաված միջոցներն են (հաշվեկշռային 083, 084, 087, 088, 710, 711 հաշիվների մնացորդները) և որոշվում է`

 

(ԱՔ1+ԱՔ2+...+ԱՔn)

ԱՔ = ---------------------------- բանաձևով,

n

 

որտեղ ԱՔ1,ԱՔ2...ԱՔn-ն` ֆիզիկական անձանցից ներգրաված միջոցներն են ըստ օրերի:

 

6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը.

ՀՀ կենտրոնական բանկում պահուստավորման են ենթակա դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները: Պահուստավորումը կատարվում է.

ա) դրամով ներգրավված միջոցների դիմաց` դրամով,

բ) ազատ փոխարկելի արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց` ազատ փոխարկելի որևէ արտարժույթով կամ դրամով,

գ) այլ արտարժույթներով ներգրավված միջոցների դիմաց` դրամով կամ ազատ փոխարկելի որևէ արտարժույթով:

Բանկերին իրավունք է վերապահվում ինքնուրույն տնօրինելու և կառավարելու պարտադիր պահուստների հաշիվների (162, 096 հաշվեկշռային հաշիվների) միջոցները` թղթակցային հաշվի (161) գործելակարգով:

ՀՀ դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների` պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ և հաշվարկը ներկայացվում է երկու շաբաթներին հաջորդող երեքշաբթի օրը (հավելված N1): Կարգավորումը կատարվում է հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պահուստավորված և պահուստավորման ենթակա (հաշվարկային) միջոցների միջին օրական գումարների համեմատման միջոցով:

Ներգրավված պարտավորությունների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը ընդգրկում է ուրբաթից ուրբաթ ընկած 14 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը` հաջորդող երեքշաբթիից երեքշաբթի ընկած 14 օրերը, ընդ որում, հաշվարկը ներկայացնելու օրվան նախորդող 4 օրերի ընթացքում պահուստավորումը չի կարող կատարվել այլ բանկերից ստացված վարկերի հաշվին:

Եթե փաստացի պահուստավորված միջոցների միջինը հաշվետու ժամանակաշրջանում փոքր է եղել պահուստավորման ենթակա միջոցների հաշվարկային միջինից, ապա բանկի նկատմամբ կիրառվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված պատժամիջոցները:

Պարտադիր պահուստավորման ենթակա ներգրավված միջոցների չափի հաշվարկման ժամանակ ընդգրկվում են հետևյալ հաշվեկշռային հաշիվների պասսիվային մնացորդները`

 

130+141+142+143+144+145+146+151+163+165+167+169+(17-18)+190+199+20+22+24+ 26+28+30+32+34+36+38+40+42+44+46+50+52+54+ 56+ 58+60+64+660+670+671+672+673(Պ-Ա)+674+69+70+710+711+713+714+715+ 720+ 722+723+724+74+806+807:

Պարտադիր պահուստավորման ենթակա ներգրավված ռեսուրսների չափը նվազեցվում է բանկերում պահվող կանխիկ դրամի չափով (հաշ.031+032+040+035+041+042+043): Այլ բանկերից ստացված վարկերը հաշվարկի մեջ չեն մտցվում, բացի ՀՀ ոչ ռեզիդենտ բանկերից դրամով ստացված վարկերից:

ՀՀ տարածքում գործող բանկերի` այլ պետությունների տարածքում տեղաբաշխված և գործող մասնաճյուղերը ինքնուրույն են կատարում իրենց կողմից ներգրավված միջոցների դեպոնացումը տվյալ պետության կենտրոնական (ազգային) բանկում, նրա կողմից սահմանված նորմատիվների սահմաններում և ժամկետներում:

ՀՀ տարածքում գործող այլ պետությունների ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերը իրենց կողմից ներգրավված միջոցները սահմանված նորմատիվներին և ժամկետներին համապատասխան նույնպես դեպոնացնում են ՀՀ կենտրոնական բանկում:

Առևտրային բանկի կողմից պահուստային պահանջների կատարման հետ կապված միջոցների շարժի հաշվառումը կատարվում է հաշվեկշռային 162Ա հաշվով:

ՀՀ կենտրոնական բանկում և նրա հիմնարկություններում մուտքագրվող և հետ վերադարձվող պահուստային գումարների հաշվառումը տարվում է 162Պ հաշվով, յուրաքանչյուր բանկի համար անհատական հաշիվների կտրվածքով: Պահուստային հաշվին տոկոսներ չեն բարդվում:

Առևտրային բանկերի գործունեությունը դադարեցնելու (բանկային գործունեության արտոնագիրն անվավեր ճանաչելու) դեպքում կենտրոնական բանկը նրա թղթակցային հաշվին է վերադարձնում նախկինում պարտադիր պահուստների հաշվին փոխանցված միջոցները:

Առևտրային բանկերի կողմից արտարժութային պահուստների պահանջների կատարման հետ կապված միջոցների շարժի հաշվառումը կատարվում է հաշվեկշռային 096Ա. հաշվով:

ՀՀ կենտրոնական բանկը և նրա հիմնարկություններում մուտքագրվող ու հետ վերադարձվող գումարների հաշվառումը տարվում է 096Պ հաշվով, յուրաքանչյուր բանկի համար անհատական հաշիվների կտրվածքով:

Պարտադիր արտարժութային պահուստավորման ենթակա ներգրավված միջոցների չափի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ հաշվեկշռային հաշիվների պասսիվային մնացորդները:

070+071+073+074+075+078+079+08 (բացի 089)+090+094

Ակտիվապասսիվային հաշիվները հաշվարկում ընդունվում են միայն պասսիվային մնացորդների մասով:

Պարտադիր արտարժութային պահուստավորման ենթակա ներգրավված միջոցների չափը նվազեցվում է բանկում պահվող կանխիկ արտարժույթի չափով (հաշիվ 060,061,065):

 

Հավելված 3

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

տնտեսական նորմատիվների հաշվարկման վերաբերյալ

 

1. Տնտեսական նորմատիվների խախտումներ թույլ չտալու, ժամանակին այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով բանկը յուրաքանչյուր օր լրացնում է սույն հրահանգի թիվ 1 և թիվ 2 հավելվածների համապատասխան ցուցանիշները: Բանկը, որպեսզի կարողանա ներազդել նորմատիվների պահպանման վրա, հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, ցանկացած (նախընտրելի է յուրաքանչյուր) օրվա դրությամբ հաշվարկում է սահմանված հարաբերակցությունները, հայտնաբերում շեղումները և միջոցներ ձեռնարկում մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը այդ հարաբերակցությունները սահմանված չափերին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Օրինակ 1. Եթե բանկի ընդհանուր կապիտալի (Կ) 13 օրերի հանրագումարը կազմել է 13000 հազ դրամ կամ միջին օրական հաշվարկով 1000 հազ դրամ, իսկ ակտիվները (Ա)` համապատասխանաբար 143000 հազ դրամ և 11000 հազ դրամ, հետևաբար բանկի միջին կապիտալի և միջին ակտիվների հարաբերակցությունը, որը դիցուկ սահմանված է 1:10-ի, խախտվել է (փաստացին կազմել է 1:11-ի), ապա բանկը պետք է միջոցներ ձեռնարկի մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը այդ հարաբերակցությունը սահմանված չափին հասցնելու համար:

2. Թիվ 1 և թիվ 2 հավելվածները լրացվում են ամսվա բոլոր օրացուցային օրերի համար, ընդ որում շաբաթ և կիրակի օրերի համար` ուրբաթ օրվա, հանգստյան օրերի կամ այն օրերի համար, երբ բանկը չի աշխատել (հաշվեկշիռը չի բացել)` այդ օրերին նախորդող օրվա տվյալները նույնությամբ:

 

Միջին օրական տվյալները հաշվարկվում են` անցած օրացուցային օրերի տվյալների հանրագումարները հարաբերելով անցած օրացուցային օրերի թվին:

 

Օրինակ 2.

 

    Ամսաթիվը        Ընդհանուր Բարձր իրացվելի

                    ակտիվները ակտիվները

    1.02            35000      10000

    2.02            38000      10500

    3.02            37500      13000

    4.02 (շաբաթ)    37500      13000

    5.02 (կիրակի)   37500      13000

    6.02            36000       9500

    Ընդամենը       221500      69000

    Միջինը          36917      11500

 

Եթե բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների միջև սահմանային հարաբերակցությունը սահմանված է 35 %, ապա տվյալ դեպքում բանկի ցուցանիշը կազմել է` 11500:36917x100%= 31.2 %, ուստի բանկը պետք է միջոցներ ձեռնարկի մինչև հաշվետու ամսվա վերջը այդ հարաբերակցությունը սահմանված չափին հասցնելու ուղղությամբ:

3. ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների հաշիվները (162 և 096) գործում են թղթակցային հաշիվների (161 և 093) գործելակարգով, այսինքն` բանկը ցանկացած պահի իր հայեցողությամբ կարող է տնօրինել այդ հաշիվներում եղած միջոցները:

Բանկը, որպեսզի կարողանա ապահովել ներգրավված միջոցների միջին օրական ցուցանիշի դիմաց պարտադիր պահուստավորման հաշվին միջոցների սահմանված չափի (15 %) միջին օրական առկայությունը, փաստացի պահուստավորման միջին օրականի հաշվարկման բազան կիրառվում է ներգրավված միջոցների միջին օրականի հաշվարկման բազայի նկատմամբ 4 օր ուշացումով: Դրանով բանկը հնարավորություն է ստանում պահուստավորման բազա հանդիսացող 14 օրերի և փաստացի պահուստավորած (հաշվեկշռի համաձայն` պահուստավորման հաշվում փաստացի ունեցած) տվյալների միջին օրական ցուցանիշներն ունենալով` անցանկալի շեղումների դեպքում հետագա 4 օրերի ընթացքում կարգավորել իրավիճակը:

3-րդ օրինակից պարզում է, որ բանկը ներգրավված միջոցների դիմաց պետք է միջին հաշվով օրական պահուստավորած լիներ 4254 միավոր, բայց անցած 10 օրերին նրա փաստացի օրական միջին պահուստավորումը կազմել է 3270 միավոր, այսինքն` միջին հաշվով յուրաքանչյուր օր բանկը պակաս է պահուստավորել 984 միավոր: Որպեսզի հաջորդ 4 օրերին փաստացի պահուստավորման միջինը հասցնի հաշվարկված միջինին, բանկը պետք է փաստացի պահուստավորված միջոցների հանրագումարը (32700) հասցնի հաշվարկային հանրագումարին (59556) կամ մնացած 4 օրերին պետք է միջին հաշվով պահուստավորի առնվազն (59556-32700) : 4 = 6714 միավոր: Հակառակ դեպքում տեղի կունենա նորմատիվի խախտում:

4. Բանկը պարտավոր է պահպանել Ն1, Ն2, Ն3, Ն5 նորմատիվները միջին հաշվարկում` ամսի 1-ի դրությամբ, ամսվա ընթացքում հարաբերակցությունների խախտվելը որպես նորմատիվների խախտում չի դիտվում, այլ ծառայում է որպես բանկի կողմից իր ակտիվների և պասսիվների օպերատիվ կառավարման ուղղորդիչ ցուցանիշ:

5. Ն4 նորմատիվը համարվում է խախտված, եթե բանկի ռիսկը մեկ վարկառուի գծով գերազանցել է հաշվետու ամսում նրա միջին օրական կապիտալի գումարը:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
28.04.1995
N 78
Որոշում