Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

01.01.1996 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.04.1995  -ից մինչեւ   01.01.1996  -ը:
 

/ուժը կորցրել է 01.09.95 թիվ 141 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 ապրիլի 1995 թվականի թիվ 72

 

Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ

դրամարկղային գործառնություններ իրականացնելու

կարգի մասին

 

Հաշվի առնելով ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշվապահական հաշվառման, հարկային կարգապահության և վիճակագրական հիմնախնդիրների լուծման կապակցությամբ հանրապետության տնտեսության մեջ դրամարկղային գործառնությունների իրականացման կանոնակարգման անհրաժեշտություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

 

1. Սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեջ փոփոխություններ կատարելու հետևյալ առաջարկությունը.

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի առաջին պարբերությունում «որոշում է հանրապետության տնտեսության մեջ դրամարկղային գործառնություններ կատարելու կարգը» բառերը փոխարինել «սահմանում է Հայաստանի  Հանրապետության տարածքում գործող բանկերից կանխիկ դրամ ստանալու և կանխիկ դրամը բանկերին հանձնելու կարգը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամաշրջանառության կարգավորման, գործառնական, հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչություններին` մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից կանխիկ դրամ ստանալու և կանխիկ դրամը բանկերին հանձնելու» կարգը:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
20.04.1995
N 72
Որոշում