/ուժը կորցրել է 02.08.96 թիվ 130 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 փետրվարի 1995 թվականի թիվ 45
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
կողմից տրամադրված և ժամկետանցի վերածված
վարկերի տոկոսադրույքի մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին տրամադրված վարկերի գծով առաջացած պարտքերի դիմաց միասնական տոկոսադրույքներ սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերին հատկացված և ժամկետանցի վերածված վարկերի դիմաց տոկոսադրույքը սահմանել վարկային պայմանագրով տվյալ վարկի օգտագործման համար նախատեսվածի 15Օ տոկոսի չափով:
2. Սույն որոշումը տարածվում է 1995 թվականի մարտի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերին տրամադրվող վարկերի վրա: