/ուժը կորցրել է 20.04.95 թիվ 66 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 փետրվարի 1995 թվականի թիվ 42
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
վարչության 1994 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 106
որոշմամբ հաստատված «Ձեռնարկությունների և
կազմակերպությունների դրամական միջոցները բանկային
հաշիվներից կանխիկ դրամով դուրս գրելու մասին»
կարգում փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 106 որոշմամբ հաստատված «Ձեռնարկությունների և կազմակերպությունների դրամական միջոցները բանկային հաշիվներից կանխիկ դրամով դուրս գրելու մասին» կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հաճախորդներն իրենց հաշվարկային և ընթացիկ հաշիվներից կանխիկ դրամ (անկախ նպատակից) կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 17-ի թիվ 30 որոշման առաջին կետով նախատեսված թիվ 2 քարտադարանի վճարային փաստաթղթերի բացակայության դեպքում:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 106 որոշմամբ հաստատված «Ձեռնարկությունների և կազմակերպությունների դրամական միջոցները բանկային հաշիվներից կանխիկ դրամով դուրս գրելու մասին» կարգի 3-րդ կետը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: