/ուժը կորցրել է 02.08.96 թիվ 128 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 փետրվարի 1995 թվականի թիվ 38
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
աշխատակիցներից ներգրավվող ավանդների տոկոսադրույքների
սահմանման մասին
Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունվարի 25-ի թիվ 18 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իր աշխատակիցներին վարկեր տրամադրելու և նրանցից դրամական ավանդներ ընդունելու մասին» կարգի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը իր աշխատակիցներից ավանդներն ընդունում է Հայաստանի Հանրապետության դրամով և ԱՄՆ-ի դոլարով:
2. Սահմանել, որ.
ա) Հայաստանի Հանրապետության դրամով ավանդները մինչև սույն թվականի հուլիսի 1-ը ընդունվում են մինչև 3 ամիս ժամկետով` ամսական 6 տոկոս տոկոսադրույքով.
բ) ԱՄՆ-ի դոլարով ավանդներն ընդունվում են առանց ժամկետի սահմանափակման` ամսական 1,5 տոկոս տոկոսադրույքով:
3. Ավանդների դիմաց վճարումն իրականացվում է բարդ տոկոսահաշվարկի սկզբունքով: