/ուժը կորցրել 22.09.95 թիվ 155 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունվարի 1995 թվականի թիվ 3
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի
դեկտեմբերի 30-ին հաստատված «Հանրապետական բյուջեի հաշվին պահվող
կազմակերպությունների սպասարկման համար բանկերին անվճար կանխիկ
դրամական ամրացումներ տրամադրելու» կարգում փոփոխություններ
կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
ա) կարգի վերնագիրը վերաշարադրել հետևյալ կերպ. «Հանրապետական բյուջեի հաշվին պահվող կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության, սոցիալական ապահովագրության ֆոնդերի սպասարկման համար բանկերին անվճար կանխիկ դրամական ամրացումներ տրամադրելու» կարգ.
բ) 2-րդ կետը շարադրել հետևյալ կերպ. «Բանկերը ամիսը մեկ անգամ (մինչև հաջորդ ամսվա 5-ը), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում տեղեկանք` տվյալ ամսում հանրապետական բյուջեի հաշվին պահվող կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության, սոցիալական ապահովագրության ֆոնդերի միջոցների հաշվին վճարված կանխիկ գումարների մասին»: