Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.02.1995  -ից մինչեւ     -ը:
 

/ուժը կորցրել է 02.08.96 թիվ 130 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 1995 թվականի թիվ 28

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

վարկային սակարկությունների մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության արդյունավետ իրականացման, վարկային ռեսուրսների առաջնային շուկայի զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում  Է.

 

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին վարկեր տրամադրվում են սակարկությունների միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սակարկություններում ձեռք բերված վարկերի և դրանց հաշվին բանկերի կողմից ձեռնարկություններին և կազմակերպություններին տրված վարկերի նկատմամբ տոկոսադրույքների առավելագույն տարբերություն (մարժա) չի սահմանվում:

i

3. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին աճուրդով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարկային ռեսուրսների վաճառքի կարգի հաստատման մասին» թիվ 41 և հուլիսի 14-ի «Հայաստանի ՀանրապետությաՆ տարածքում միջբանկային վարկային ռեսուրսների առք ու վաճառքի մասին» թիվ 50 որոշումները, ինչպես նաև դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի ապրիլի 11-ի թիվ 14 որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 1994 թվականի հուլիսի 14-ի թիվ 50 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 117 որոշման 2-րդ կետը:

 

Հաստատում եմ`

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

---------- Բ. Ասատրյան

17 փետրվարի 1995թ.

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

վարկային սակարկությունների անցկացման

 

              Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր    Կ Ա Ր Գ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարկային սակարկություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության արժույթով` դրամով:

1.2. Սակարկությունների մասնակիցներ են հանդիսանում մի կողմից` ՀՀ կենտրոնական բանկը որպես վաճառող և մյուս կողմից` հանրապետության տարածքում գործող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բանկերը որպես գնորդներ:

1.3. Սակարկություններն անցկացվում են յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 11.00-ին: Հերթական սակարկությունն անցկացնելու մասին բանկերին տեղեկացվում է զանգվածային լրատվության միջոցներով կամ համապատասխան գրությամբ:

1.4. Սակարկություններին կարող են մասնակցել 3 ամսից ոչ պակաս գործող բանկերը, եթե պահպանել են հետևյալ չափանիշները.

- սեփական միջոցները պակաս չեն փաստացի համալրված կանոնադրական կապիտալից.

- ընդհանուր վարկային ներդրումներում ժամկետանց վարկերը չեն գերազանցում 25 տոկոսը.

- չեն խախտել Ն2 նորմատիվը.

- միջբանկային վարկերի գծով չունեն ժամկետանց պարտքեր:

1.5. ՀՀ կենտրոնական բանկի սակարկություններում ներկայացվում են 28 օր և այլ մարման ժամկետ ունեցող վարկեր:

28 օր մարման ժամկետ ունեցող վարկերը տրամադրվում են հետագա երկարաձգման սկզբունքով, այսինքն` վարկի մարման ժամկետը լրանալիս 28 օր մարման ժամկետ ունեցող վարկերի վերադարձը պարտադիր նախապայման չի հանդիսանում հերթական սակարկություններին մասնակցելու համար: Բանկերը, գնելով 28 օր մարման ժամկետ ունեցող վարկեր, կարող են փակել նախկինում ձեռք բերված վարկերի գծով պարտքերը: 28 օր մարման ժամկետ ունեցող վարկերը նախկինում ձեռք բերված վարկերի պարտքերը մարելու նպատակով անընդմեջ կարող են տրամադրվել ոչ ավել, քան 3 անգամ:

Սույն կարգի 1.4 կետի վերջին չափանիշում չեն հաշվարկվում մինչև 3 անգամ կամ անընդմեջ տրամադրված 28 օրյա վարկերի գծով առաջացած պարտքերը:

1.6. Սակարկությունների ընթացքում ձեռք բերված վարկերը ժամկետից շուտ կարող են վերադարձվել ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1994 թ. դեկտեմբերի 13-ի թիվ 117 որոշմամբ սահմանված կարգով:

1.7. ՀՀ կենտրոնական բանկի վարկային հանձնաժողովը, ելնելով դրամավարկային քաղաքականության նպատակներից և վարկային շուկայում ստեղծված իրավիճակից, սահմանում է.

ա) սակարկության տեսակ` փակ կամ բաց.

բ) սակարկությունների ներկայացվող վարկային ռեսուրսների ծավալը.

գ) վարկերի տրամադրման ժամկետները:

1.8. Սակարկություններին մասնակցելու համար բանկերը ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում հաշվեկշիռ` նախորդ օրվա դրությամբ: Առանձին դեպքերում հաշվեկշռի փոխարեն ՀՀ կենտրոնական բանկի կողմից կարող են պահանջվել բանկերի ֆինանսական ցուցանիշները բնութագրող այլ տեղեկություններ:

1.9. Սակարկությունների ավարտից հետո, մինչև նույն օրվա ժամը 16.00-ը, ՀՀ կենտրոնական բանկի և գնորդ բանկի միջև կնքվում է վարկային պայմանագիր, ուր ամրագրվում են հատկացված վարկի գումարը, տրամադրման և մարման ժամկետը, տոկոսադրույքը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, վարկի մարման կարգը, պայմանները, վերադարձման ապահովման ձևերը, ինչպես նաև վարկի մարման ժամկետը լրանալու դեպքում` բանկի թղթակցային հաշվից միջոցների անվիճելի գանձման իրավունքը:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից պայմանագիրը կնքում է ՀՀ կենտրոնական բանկի գործառնական վարչության պետը, որի հիման վրա կատարվում է վարկերի ձևակերպում և համապատասխան գումարի մուտքագրում գնորդ բանկի թղթակցային հաշվին:

Վարկային պայմանագիրը մինչև սակարկությանը հաջորդող բանկային օրվա ժամը 15.00-ը չկնքելու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը տվյալ բանկի թղթակցային հաշվից անվիճելի կարգով գանձում է տուգանք` բավարարված հայտի գումարի 5 տոկոսի չափով:

 

2. Սակարկությունների անցկացման կարգը

 

2.1. Փակ սակարկություններ

ա. Սակարկություններին մասնակցելու համար բանկերը, մինչև սակարկության անցկացման նախորդ օրվա ժամը 13.00-ը ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում կնքված ծրարով հայտ` նշելով պահանջվող վարկի գումարը, ժամկետը և տոկոսադրույքը (հավելված 1): Ծրարները չեն բացվում մինչև հայտերի ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտը: Սակարկություններին ներկայացված հայտերը չեն վերադարձվում:

բ. Սակարկությանը մասնակցելու թույլտվություն ստացած բանկերի ներկայացրած հայտերը (հավելված N 3) դասակարգվում են նվազման կարգով: Սակարկությունների արդյունքներով հայտերը բավարարվում են` սկսած նրանցում նշված առավելագույն տոկոսադրույքով հայտից մինչև տվյալ սակարկություններին ներկայացված վարկերի գումարի սպառվելը: Այն դեպքում, երբ հավասար տոկոսադրույքներով մի քանի հայտերից կարող են բավարարվել ոչ բոլորը, վարկառու բանկը որոշվում է վիճակահանությամբ:

 

2.2. Բաց սակարկություններ

 

Բաց սակարկություններին մասնակցող բանկերի ներկայացուցիչները (բրոկերները) պետք է ներկայացնեն լիազորագիր (հավելված 2): Մինչև սակարկությունները սկսելը մասնակիցներին տեղեկացվում է լոտերի և տոկոսադրույքների փոփոխման նվազագույն քայլի մասին: Սակարկության ժամանակ բանկերի ներկայացուցիչների ընդունած որոշումները ձևակերպվում են և պարտադիր են լիազորող բանկերի համար:

Սակարկություններն անցկացվում են առաջարկվող առավելագույն տոկոսադրույքի բավարարման սկզբունքով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ N1

 

Հ Ա Յ Տ

ՀՀ ԿԲ վարկերի գնման

 

ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1995 թ. ------------ ----- - ին

կազմակերպվող վարկային սակարկությանը -------------------------------

(հայտ ներկայացնող բանկի -----------------------  ներկայացնում է --------- մլն դրամի վարկային

անվանումը)

ռեսուրս գնելու հետևյալ հայտերը.

 

 Հայտեր              գումարը (մլն դրամ)            տոկոսադրույքը (տարեկան)

 -------         --------------------------         ---------------------

 

1.

 

2.

 

3.

 

4.

 

.

 

.

 

.

--------------------------------------------------------------------

Ընդամենը

 

Կից ներկայացվում է առ _____________ 199_ թ. դրությամբ բանկի

հաշվեկշիռը, /տեղեկությունները/ :

 

Բանկի նախագահ ___________________________

 

Գլխավոր հաշվապահ ________________________

 

                     ____    ___________   199  թ.         Կ. Տ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

 

Լ Ի Ա Զ Ո Ր Ա Գ Ի Ր -----------------------

 

----------------------------------- լիազորում է իր աշխատակից

(բանկի անվանումը)

 

------------------------------------------ - ին մասնակցելու ՀՀ

(անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոնը)

 

կենտրոնական բանկի սույն թվականի  «----»---------» վարկային

սակարկություններին, որի ժամանակ նրա կողմից ընդունված որոշումները

պարտադիր են բանկի կատարման համար:

 

                     Բանկի նախագահ       ---------------------

 

                     Գլխավոր հաշվապահ    ---------------------

 

                     ----  ----------  199 թ.               Կ.Տ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀՀ ԿԲ 199 թ. ___________ ____

սակարկության արդյունքներով բանկերի կողմից

վարկերի գնման

 

Հայտի տոկոսը  Հայտի գումարը  Հայտերի ընդհանուր Ընդունված  Բանկի

(ըստ նվազման   (մլն դրամ)      գումարը (մլն դրամ)  հայտերը    անվանումը

  կարգի)                                          (մլն դրամ)

 

   . %             .                  .                .         1.

 

   . %             .                  .                .         2.

 

   . %             .                  .                .         3.

 

   . %                                                            .

 

   . %                                                            .

 

------------------------------------------------------------------------

 

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 4

 

Վ Ա Ր Կ Ա Յ Ի Ն  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

     ք.Երևան                               ____   ___________ 1995 թ.

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (հետագայում` կենտրոնական

 

բանկ), ի դեմս _____________________________________________ ,

( պաշտոնը, անուն հայրանուն, ազգանուն)

 

գործելով ՀՀ ԿԲ նախագահի թիվ ____ հրամանով տրված լիազորություններով,

 

մի կողմից և ________________________________ (հետագայում` գնորդ),

(առևտրային բանկի անվանումը)

 

ի դեմս ________________________________________________________

(պաշտոնը, անուն, հայրանուն, ազգանուն)

 

գործելով բանկի կանոնադրությամբ, մյուս կողմից կնքեցին սույն պայմանագիրը

 

հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1 Ելնելով ՀՀ ԿԲ սույն թվականի _____________ _____ կայացած

 

վարկային սակարկությունների արդյունքներից` արձանագրություն թիվ ___ ,

 

կենտրոնական բանկը գնորդին տրամադրում է ______________ դրամի կարճաժամկետ

 

վարկ:

 

1.2 Գնորդը պարտավորվում է ընդունել սույն պայմանագրի 1.1 կետում

 

նշված գումարը:

 

1.3 Գնորդը պարտավորվում է վարկի օգտագործման ընթացքում պահպանել

 

վարկավորման սկզբունքները` ժամկետայնությունը, վերադարձելիությունը,

 

վճարայնությունը (նպատակայնությունը):

 

2. Պայմանագրի ժամկետը

 

2.1 Պայմանագրի գործողության ժամկետն է «_________________» -ից

 

մինչև առ «____________________» -ը :

 

2.2 Բանկը պարտավորվում է վարկը տրամադրել հետևյալ ժամկետներում

 

.______________________________________________________________.

|գումարը  թվերով և  բառերով     |  վարկի տրման ժամկետը         |

._______________________________|______________________________.

|

|

 

2.3 Վարկի տրման ժամկետ համարվում է այն օրը, երբ համապատասխան

 

գումարը հաշվեգրվել է գնորդի թղթակցային հաշվին:

 

2.4 Գնորդը պարտավորվում է ստացված վարկը հետ վերադարձնել հետևյալ

 

ժամկետներում

 

.______________________________________________________________.

|գումարը  թվերով և  բառերով     |  վարկի մարման ժամկետը        |

|_______________________________|______________________________|

| 1.                            |                              |

| 2.                            |                              |

| .                             |                              |

| .                             |                              |

|                               |                              |

.______________________________________________________________.

 

2.5 ՀՀ օրենսդրությամբ նախատեսված առաջնահերթ վճարումները

 

կատարելուց հետո բանկն իրավասու է վարկը և դրա դիմաց հաշվարկված տոկոսները

 

սահմանված ժամկետում չմարելու դեպքում գնորդ բանկի թղթակցային

 

հաշվից անվիճելի կարգով գանձել վարկի և դրա դիմաց հաշվարկված տոկոսների գումարը:

 

3. Վարկի դիմաց վճար

 

3.1 Գնորդ բանկը պարտավորվում է վարկի օգտագործման դիմաց կենտրոնական բանկին վճարել հետևյալ տոկոսները.

 

._____________________________________________________________.

|  վարկի գումարը                          | վարկի օգտագործման |

|(թվերով և  բառերով)                      |   տարեկան տոկոսը  |

|_________________________________________|___________________|

|1.                                       |                   |

|2.                                       |                   |

|3.                                       |                   |

| .                                       |                   |

| .                                       |                   |

|                                         |                   |

._____________________________________________________________.

 

3.2 Սույն պայմանագրի 2.4 կետում նախատեսված ժամկետներում վարկը չմարելու դեպքում գնորդը  խախտած ամբողջ ժամանակաշրջանի համար կենտրոնական բանկին տոկոս է վճարում` պայմանագրով վարկի օգտագործման համար նախատեսված տոկոսադրույքը բազմապատկած 1,5 գործակիցով;

3.3 Վարկի օգտագործման դիմաց տոկոսների վճարման հաշվարկը կատարում է կենտրոնական բանկը:

3.4 Գնորդ բանկը համաձայն է իր թղթակցային հաշվից դուրս գրելու հաշվարկված տոկոսների համապատասխան գումարները` ամիսը մեկ անգամ, տվյալ ամսվա «_____» -ին:

3.5 Գնորդ բանկը ստացված վարկը ժամկետից շուտ մարելու դեպքում կենտրոնական բանկին վճարում է վարկի չօգտագործված օրերի համար հաշվարկվելիք տոկոսների գումարի 20 տոկոսը:

 

4. ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողությունը

4.1 Վարկի օգտագործման ամբողջ ժամանակահատվածում կենտրոնական բանկը իրավունք ունի ստուգելու գնորդ բանկի ֆինանսական գործունեությունը: Ստուգումների քանակը և ժամկետները սահմանում է կենտրոնական բանկը` առանց գնորդի հետ համաձայնեցնելու:

 

5. Կողմերի պատասխանատվությունները

 

5.1 Գնորդ բանկի ֆինանսատնտեսական գործունեության վատթարացման, վարկի նպատակային չօգտագործման (եթե նպատակային է), նախկինում ստացված վարկերը ժամանակին չվերադարձնելու դեպքում ԿԲ իրավասու է դադարեցնելու վարկի հետագա տրամադրումը կամ տրամադրված վարկը ժամկետից շուտ հետ գանձել:

5.2 Սահմանված ժամկետում կենտրոնական բանկի կողմից գնորդին վարկ չտրամադրելու դեպքում կենտրոնական բանկը գնորդին տույժ է վճարում` վարկի գումարի ___________ տոկոսի չափով, յուրաքանչյուր ուշացրած օրվա համար:

6. Կողմերի համաձայնությամբ այլ պայմաններ

--------------------------------------------------------------

--------------------------------------------------------------

 

7. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, հայերեն լեզվով:

Պայմանագրի երկու օրինակներն էլ ունեն միևնույն իրավական ուժը:

 

Կողմերի իրավաբանական հասցեները

 

Կենտրոնական բանկ, Նալբանդյան 6, հաշվի համարը` ----------------

 

գնորդ-

------------------------------------------------------

               (առևտրային բանկի անվանումը, հասցեն, թղթակցային

 

հաշվի համարը)

--------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------

 

             ՀՀ ԿԲ                                   առևտրային  բանկ

 

      _____________________                    _____________________

      (ստորագրություններ)                        (ստորագրություններ)

 

          ԿԿՏ                                          ԿԿՏ

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
17.02.1995
N 28
Որոշում