Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅ ...

13.03.1995 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.02.1995  -ից մինչեւ   13.03.1995  -ը:
 

/ուժը կորցրել է 13.03.95 թիվ 46 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 1995 թվականի թիվ 25

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման մասին

 

Հաշվի առնելով սղաճի ներկայիս տեմպերը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կազմակերպվող միջբանկային վարկային սակարկությունների արդյունքները, ինչպես նաև տնտեսությունում վարկային ռեսուրսների արդյունավետ տեղաբաշխման համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

 

1. 1995 թվականի փետրվարի 10-ից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել տարեկան 120 տոկոս` նախկին 210 տոկոսի փոխարեն:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացած վարկային ռեսուրսների հաշվին բանկերի կողմից իրենց հաճախորդներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների և վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջև առավելագույն տարբերություն (մարժա) չի սահմանվում:

3. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման մասին» թիվ 79 որոշումը:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
15.02.1995
N 25
Որոշում