/ուժը կորցրել է 02.08.96 թիվ 128 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունվարի 1995 թվականի թիվ 18
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իր
աշխատակիցներին վարկեր տրամադրելու և նրանցից դրամական
ավանդներ ընդունելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 25-րդ և 26-րդ հոդվածները, որոշում Է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իր աշխատակիցներին վարկեր տրամադրելու և նրանցից դրամական ավանդներ ընդունելու» կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` 3-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներին վարկերի տրամադրման հանձնաժողովի կազմը, վարկային և ավանդային պայմանագրերի ձևերը:
3. Սույն որոշմամբ հաստատված կարգն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
վարչության 1995 թվականի հունվարի 25-ի թիվ 18
որոշմամբ
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից
իր աշխատակիցներին վարկեր տրամադրելու և նրանցից
դրամական ավանդներ ընդունելու մասին
1. ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցները վարկեր կարող են ստանալ միայն ՀՀ կենտրոնական բանկից:
2. ՀՀ կենտրոնական բանկն իր աշխատակիցներին վարկեր տրամադրում է ըստ ՀՀ կենտրոնական բանկի վարչության որոշմամբ հաստատված սահմանաքանակի` ՀՀ կենտրոնական բանկի ընդհանուր վարկային ռեսուրսների հաշվին:
3. ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին վարկերի տրամադրումը կատարվում է այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի եզրակացության հիման վրա, նրա նախագահի անունով աշխատակցի կողմից ներկայացրած գրավոր դիմումի համաձայն` հաշվի առնելով պահանջվող գումարի հիմնավորվածությունը: Վարկեր տրամադրվում են միայն ՀՀ կենտրոնական բանկում մեկ տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցներին:
4. ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին տրվում են սպառողական և ուսուցման վարկեր: Սպառողական վարկը տրվում է`
- երկարատև օգտագործման և այլ ապրանքների ձեռքբերման համար.
- բնակարանների և ամառանոցների գնման, վերանորոգման, դրանց կից շինությունների կառուցման համար:
5. Սպառողական վարկը չի կարող օգտագործվել առևտրային գործարքների համար:
6. Ուսուցման վարկը տրվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմված ուսումնական և մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացման, ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտասահմանյան երկրներում ուսումնական հաստատություններում սովորելու և ֆինանսական հիմնարկություններում կատարելագործվելու նպատակով, ՀՀ կենտրոնական բանկի կադրերի և մասնագետների վերապատրաստման և համապատասխան բաժինների եզրակացության առկայության պարագայում: Վերջինիս համար որպես հիմք է ընդունվում տվյալ աշխատակցի որակավորման մակարդակը և դրա բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի տվյալ ստորաբաժանման ֆունկցիաներին համապատասխան տվյալ աշխատակցի նկատմամբ ներկայացվող առաջարկությունը:
7. ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցները ստացված վարկերը չեն կարող օգտագործել առևտրային բանկերի, այլ ֆինանսավարկային կազմակերպությունների բաժնետեր (մասնակից) դառնալու կամ այլ կերպ դրանց կառավարման աշխատանքներին մասնակցելու նպատակով:
8. Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին վարկերը ձևակերպվում և հատկացվում են ՀՀ կենտրոնական բանկի և աշխատակիցների միջև կնքված վարկային պայմանագրերի հիման վրա, որով ամրագրվում են տրամադրվող վարկերի նպատակը, գումարը, տարեկան տոկոսադրույքը, օգտագործման ժամկետը, տրամադրման և մարման կարգն ու պայմանները, վերադարձման ապահովման ձևերը, վարկառուի և վարկատուի իրավունքներն ու պարտավորությունները, կողմերի համաձայնությամբ` այլ պայմաններ (պայմանագրի ձևը կցվում է):
9. ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին կարող են տրամադրվել ինչպես կարճաժամկետ (մինչև մեկ տարի), այնպես էլ երկարաժամկետ (մեկից ավել տարի) վարկեր, դրամով: Ընդ որում, վերանորոգման նպատակով` մինչև 3 տարի ժամկետով, ուսուցման վարկ` մինչև 5 տարի ժամկետով, իսկ բնակարանի և ամառանոցի գնման, դրանց կից շինությունների կառուցման համար` մինչև 15 տարի ժամկետով: Նշված վարկերի դիմաց հաշվարկված տոկոսների գանձումը կատարվում է վարկի ձևակերպման օրվանից սկսած, եռամսյակը մեկ անգամ, իսկ դրանց մարումը` ժամկետը լրանալու օրը: Վարկ վերցնող յուրաքանչյուր աշխատակցի անունով բացվում է վարկային առանձին հաշիվ:
10. ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին վարկերը տրամադրվում են ՀՀ կենտրոնական բանկի գործող վերաֆինանսավորման տոկոսադրույքով:
ՀՀ կենտրոնական բանկը, ելնելով վարկային շուկայում ձևավորված տոկոսադրույքից, սղաճի տեմպերից, յուրաքանչյուր եռամսյակ վերանայում է աշխատողներին հատկացվող վարկերի տոկոսադրույքները: Տոկոսադրույքի իջեցման դեպքում այն տարածվում է նաև նախկինում տրված վարկերի վրա, տոկոսադրույքի իջեցման մասին ՀՀ կենտրոնական բանկի վարչության որոշման ընդունման պահից սկսած` չտարածվելով մինչ այդ պահը հաշվարկված տոկոսային գումարների վրա: ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին վարկերի տրամադրման հանձնաժողովը վարկերի տրման տոկոսադրույքների փոփոխման մասին հայտնում է աշխատակիցներին` ի գիտություն:
11. Տրամադրվող վարկի գումարի չափը որոշվում է աշխատակիցներին վարկերը տրամադրող հանձնաժողովի կողմից: Վարկերը կարող են տրվել ինչպես գրավով, այնպես էլ առանց գրավի: Առանց գրավի վարկերը տրամադրվում են աշխատակցի վերջին երեք ամիսների միջին ամսական աշխատավարձի մինչև 25-պատիկ գումարի չափով, իսկ գրավով վարկերը` գրավադրված արժեքների գումարի մինչև 80 տոկոսի չափով: Որպես գրավ կարող են ընդունվել արժութային արժեքներ կամ բարձր իրացվելիություն ունեցող այլ միջոցներ:
12. Վարկի մարումը և տոկոսների վճարումը կարող է իրականացվել նաև աշխատողների աշխատավարձից` պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով:
13. Աշխատակցին իրավունք է վերապահվում վարկը վերադարձնել պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ` վարկի օգտագործման ժամանակահատվածում հաշվարկված տոկոսները վերադարձնելու պայմանով:
14. ՀՀ կենտրոնական բանկի վարչության որոշմամբ, ելնելով սույն կարգի 6-րդ կետով տրված վարկի նպատակից և դրա վերաբերյալ աշխատակցի կողմից ներկայացված հաշվետվության արդյունքներից, դրա արդյունավետությունից ու նշանակությունից, կարող է հատուցվել տրված վարկի մի մասը և դրա դիմաց հաշվարկված տոկոսներն ամբողջությամբ: Ուսուցման նպատակով տրված վարկերի հատուցումը կատարվում է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հաշվին, ՀՀ կենտրոնական բանկի վարչության որոշման հիման:
15. ՀՀ կենտրոնական բանկի աշխատակցին նոր վարկ տրամադրվում է նախկինում ստացած վարկը մարելուց հետո կամ գրավի առկայության դեպքում, բացի ուսուցման վարկից` դրա անհրաժեշտության հիմնավորման և վարկերի տրամադրման հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
16. Աշխատանքից ազատման դեպքում աշխատակիցը պարտավոր է հետ վերադարձնել վարկը և մինչ այդ պահը հաշվարկված տոկոսները:
17. Արտակարգ դեպքերում (մահվան, դժբախտ պատահարի) վարկի և տոկոսների մարման հարցը, հանձնաժողովի ներկայացմամբ, քննարկվում և լուծվում է ՀՀ կենտրոնական բանկի վարչության որոշմամբ:
18. ՀՀ կենտրոնական բանկի կողմից իր աշխատակիցներին տրամադրված վարկերի նպատակային օգտագործման վերահսկողությունը դրվում է հանձնաժողովի վրա, որի իրավասությունը ամրագրվում է վարկային պայմանագրում:
19. ՀՀ կենտրոնական բանկը, համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (հոդված 26), իր աշխատակիցների (ՀՀ կենտրոնական բանկի գլխամասային գրասենյակի, հիմնարկների, բաժանմունքների և ներկայացուցչությունների) ազատ դրամական միջոցները կարող է ներգրավել որպես ավանդ` ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով:
20. ՀՀ կենտրոնական բանկի և իր աշխատակցի (այսուհետև` ավանդատու) միջև փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրով, որտեղ նշվում են ավանդադրված գումարի, դրա դիմաց վճարվող տոկոսների չափը և վճարման կարգը, ժամկետները, ավանդի հետ վերադարձման կարգը և պայմանները, ավանդատուի և բանկի իրավունքներն ու պարտավորությունները, կողմերի համաձայնությամբ` այլ պայմաններ (պայմանագրի ձևը կցվում է):
21. Յուրաքանչյուր ավանդատուի համար ՀՀ կենտրոնական բանկում բացվում է առանձին ավանդային հաշիվ:
22. Ավանդադրված գումարների սպասարկումը կատարվում է «Գործառնական և այլ ծախսեր» 970 հաշվից:
23. ՀՀ կենտրոնական բանկը ավանդատուներից ընդունում է ինչպես ցպահանջ, այնպես էլ ժամկետային ավանդներ:
24. ՀՀ կենտրոնական բանկը սահմանում է ժամկետային ավանդների դիմաց վճարվող տոկոսադրույքները` հաշվի առնելով հանրապետության ֆինանսական շուկայում ձևավորված միջին տոկոսադրույքի չափերը և սղաճի տեմպերը:
25. ՀՀ կենտրոնական բանկում ավանդադրված գումարների համար սահմանված տոկոսադրույքը, կախված ֆինանսական շուկայում ձևավորված միջին տոկոսադրույքի չափերից, շուկայական տոկոսադրույքի փոփոխության և սղաճի տեմպերից, յուրաքանչյուր եռամսյակ ենթակա է փոփոխման: Տոկոսադրույքի բարձրացման դեպքում այն տարածվում է նաև նախկինում կնքված պայմանագրերի վրա, տոկոսադրույքի բարձրացման մասին ՀՀ կենտրոնական բանկի վարչության որոշման ընդունման պահից սկսած` չտարածվելով մինչ այդ պահը հաշվարկված տոկոսային գումարների վրա:
26. Պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ ավանդը հետ վերցնելու դեպքում ավանդատուին վճարվում է ցպահանջ ավանդների համար նախատեսված տոկոսադրույքով, եթե այլ բան չի նախատեսված պայմանագրով:
27. Արտակարգ դեպքերում (մահվան, դժբախտ պատահարի) ավանդը և տոկոսները տրվում են ավանդատուի ժառանգներին` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված 1
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ
ք. Ե Ր Ե Վ Ա Ն ____ __________ 1994 թ.
Վ ա ր կ ա յ ի ն պ ա յ մ ա ն ա գ ի ր
թ ի վ ____
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ի դեմս _________
__________________________________________________________________
(այսուհետև` վարկատու) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
աշխատակից ______________________________ (այսուհետև` վարկառու),
ղեկավարվելով ՀՀ կենտրոնական բանկի 1995 թվականի հունվարի 25-ի
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իր աշխատակիցներին
վարկեր տրամադրելու և նրանցից դրամական ավանդներ ընդունելու մասին»
թիվ 18 որոշմամբ հաստատված կարգով, կնքեցին սույն պայմանագիրը
հետևյալի մասին.
1. Վարկատուն վարկառուին տրամադրում է ___________________ վարկ,
(գումարը, տեսակը)
------------------------------------------------------:
(նպատակը)
2. Վարկը վարկառուին տրամադրում է մինչև ___________ ժամկետով:
3. Վարկի օգտագործման համար սահմանվում է տարեկան _____ տոկոս:
4. Վարկառուն ապահովում է վարկի ժամանակին վերադարձը և դրա
օգտագործման դիմաց հաշվարկված տոկոսների վճարումը արժութային
արժեքների, բարձր իրացվելիություն ունեցող այլ միջոցների
գրավադրմամբ` ___________________________________________ դրամ
ընդհանուր գումարով:
(գնահատված գումարը, թվերով և տառերով)
5. Վարկառուն պարտավորվում է.
ա) ապահովել ստացված վարկերի վերադարձը սույն պայմանագրի 2-րդ
կետով սահմանված ժամկետում.
բ) վճարել վարկի դիմաց հաշվարկված տոկոսները եռամսյակը մեկ անգամ,
____________________ դրամ գումարի չափով` սկսած ________________- ից.
(թվերով և տառերով) (ամսաթիվը)
գ) ապահովել վարկի օգտագործումը սույն պայմանագրում նշված նպատակով.
դ) մինչև վարկի մարման ժամկետի լրանալը աշխատանքից ազատման դեպքում
վերադարձնել վարկը և մինչ այդ պահը գանձվելիք տոկոսները:
6. Վարկի և հաշվարկված տոկոսների գումարը չվճարելու դեպքում
հարցը դրվում է ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին վարկերի տրամադրման
հանձնաժողովի քննարկմանը:
7. Վարկատուն պարտավորվում է սույն պայմանագրի ստորագրումից հետո,
երեք բանկային օրվա ընթացքում, ՀՀ կենտրոնական բանկի դրամարկղից
վարկառուին հատկացնել պայմանագրով նախատեսված գումարը կամ նրա ցանկությամբ
փոխանցել համապատասխան կազմակերպության հաշվին` առանց կոմիսիոն և այլ
վճարումների:
8. ՀՀ կենտրոնական բանկի կողմից, յուրաքանչյուր եռամսյակ,
տոկոսադրույքները վերանայվում են: Տոկոսադրույքի իջեցման դեպքում այն
տարածվում է սույն պայմանագրի վրա` տոկոսադրույքի իջեցման մասին ՀՀ
կենտրոնական բանկի վարչության որոշման ընդունման պահից սկսած`
չտարածվելով մինչ այդ պահը հաշվարկված տոկոսային գումարների վրա:
9. Վարկառուին իրավունք է վերապահվում վարկը վերադարձնել պայմանագրով
նախատեսված ժամկետից շուտ ` վարկի օգտագործման ժամանակահատվածում
հաշվարկված տոկոսները վերադարձնելու դեպքում:
10. Կողմերը իրավասու են վերանայել պայմանագրի պայմանները միայն
փոխադարձ համաձայնությամբ:
11. Սույն պայմանագրով նախատեսված վարկի փաստաթղթային
ձևակերպումներն իրականացվում են ՀՀ կենտրոնական բանկի գործառնական
վարչության կողմից:
12. Հատուկ պայմաններ ________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________:
13. Սույն պայմանագիրը կնքվում է 2 օրինակից` յուրաքանչյուր կողմին
մեկական օրինակ, հայերեն լեզվով: Պայմանագրի երկու օրինակն էլ
միևնույն իրավական ուժն ունեն:
14. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
15. Կողմերի ռեկվիզիտները:
Վարկառու Վարկատու
---------------------- -----------------------
(ստորագրություն) (ստորագրություն, կնիք)
Հավելված 2
Ա վ ա ն դ ա յ ի ն պ ա յ մ ա ն ա գ ի ր թ ի վ ___
ք. Ե Ր Ե Վ Ա Ն _____ _______ 199 թ.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ի դեմս ___________
___________________________________________________________________
և ՀՀ կենտրոնական բանկի աշխատակից ________________________________,
ղեկավարվելով ՀՀ կենտրոնական բանկի 1995 թ. հունվարի 25-ի «Հայաստանի
Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իր աշխատակիցներին վարկեր
տրամադրելու և նրանցից դրամական ավանդներ ընդունելու մասին» թիվ 18
որոշմամբ հաստատված կարգով, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Ավանդատուն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներդնում է ավանդ _____________
(դրամ,
____________________ գումարով, _____________ ամիս (տարի) ժամկետով:
արտարժույթ)
2. ՀՀ կենտրոնական բանկը ավանդի դիմաց վճարում է _______________
(ամսական,
______________________ ______%, _____________________ դրամ (արտարժույթ)
եռամսյակային և այլն) թվերով և տառերով
գումարի չափով:
3. Ավանդատուն պարտավորվում է.
- պայմանագրում նշված ժամկետից շուտ հետ չպահանջել ավանդադրված
գումարը.
Պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ ավանդը հետ վերցնելու
դեպքում ավանդատուին վճարումը կատարվում է ցպահանջ ավանդների համար
նախատեսված տոկոսադրույքով` ______ %:
4. ՀՀ կենտրոնական բանկը պարտավորվում է.
- պահպանել ավանդների գաղտնիությունը և ապահովությունը.
- սույն պայմանագրի 2-րդ կետում նշված տոկոսները վճարել ժամանակին.
- ավանդը վերադարձնել ամբողջությամբ` պայմանագրում նախատեսված
ժամկետում.
- արտակարգ դեպքերում (մահվան, դժբախտ պատահարի) ավանդը և տոկոսները
վճարել ավանդատուի ժառանգներին` գործող օրենքով սահմանված կարգին
համապատասխան:
5. ՀՀ կենտրոնական բանկը, յուրաքանչյուր եռամսյակ, վերանայում է
տոկոսադրույքը, և բարձրացման դեպքում այն տարածվում է սույն պայմանագրի
վրա` տոկոսադրույքի բարձրացման մասին ՀՀ կենտրոնական բանկի վարչության
որոշման ընդունման պահից սկսած` չտարածվելով մինչ այդ պահը հաշվարկված
տոկոսային գումարների վրա:
6. Սույն պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ ավանդը հետ վերցնելու
դեպքում ավանդատուն 3 օր առաջ գրավոր տեղյակ է պահում Հայաստանի
Հանրապետության կենտրոնական բանկին:
7. Կողմերն իրավասու են վերանայել պայմանագրի պայմանները միայն
փոխադարձ համաձայնությամբ:
8. Սույն պայմանագրով նախատեսված ավանդի փաստաթղթային ձևակերպումներն
իրականացվում են ՀՀ կենտրոնական բանկի գործառնական վարչության
կողմից:
9. Հատուկ պայմաններ __________________________________________
___________________________________________________________________
__________________________________________________________________:
10. Պայմանագիրը կազմվում է երկու օրինակից` յուրաքանչյուր կողմին մեկական օրինակ, հայերեն լեզվով: Երկու օրինակն էլ ունեն միևնույն իրավական ուժը: 11. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման և ավանդի ձևակերպման օրվանից: 12. Կողմերի ռեկվիզիտները:
Ավանդատու ՀՀ կենտրոնական բանկ
------------------- -------------------------
(ստորագրություն) (ստորագրություն և կնիք)