Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՂ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՂ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹ ...

13.09.1996 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.02.1995  -ից մինչեւ   13.09.1996  -ը:
 

/ուժը կորցրել է 13.09.96 թիվ 5 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունվարի 1995 թվականի թիվ 17

 

Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող և գործող

բանկերի արտարժույթով բանկային գործառնությունների

արտոնագրման կարգի մասին

 

ելնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 131 որոշման պահանջներից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում  է.

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող և գործող բանկերի արտարժույթով բանկային գործառնությունների արտոնագրման» կարգը (կցվում է):

2. Սույն որոշմամբ հաստատված կարգը գործողության մեջ դնել 1995 թվականի փետրվարի 1-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

վարչության 1995 թվականի հունվարի 25-ի թիվ 17

որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող և գործող

բանկերի արտարժույթով բանկային գործառնությունների արտոնագրման

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 «Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող և գործող բանկերի արտարժույթով բանկային գործառնությունների արտոնագրման» կարգը մշակվել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» , «Բանկերի և բանկային գործունեության մասին» , «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքների դրույթներին, Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերին, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1994 թ. դեկտեմբերի 14-ի թիվ 131 որոշմանը համապատասխան:

1.2 Սույն կարգով նախատեսված արտարժույթով բանկային գործառնությունների արտոնագրումը տարածվում է ՀՀ տարածքում ստեղծվող և գործող բոլոր բանկերի ու նրանց կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ոչ ռեզիդենտ բանկերի կողմից ստեղծվող և գործող մասնաճյուղերի վրա (հետագայում` բանկեր և մասնաճյուղեր):

1.3 Արտոնագրման սույն կարգը սահմանում է բանկերի և մասնաճյուղերի արտարժույթով բանկային գործառնությունների արտոնագրման սկզբունքները, ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացվող պահանջները:

1.4 Արտոնագրում նշված, բայց ՀՀ կենտրոնական բանկի կողմից չկանոնակարգված արտարժութային գործառնությունները բանկերի և մասնաճյուղերի կողմից կարող են իրականացվել դրանք կանոնակարգելուց հետո:

 

2. Արտարժույթով գործառնությունների արտոնագրերի տեսակները

և արտոնագրման ենթակա գործառնությունները

 

2.1 ՀՀ տարածքում գործող բանկերին և մասնաճյուղերին արտարժույթով բանկային գործառնություններ իրականացնելու համար, ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1994թ. դեկտեմբերի 14-ի թիվ 131 որոշման համաձայն, տրվում են արտարժույթով գործառնությունների հետևյալ արտոնագրերը`

ա/ հաճախորդների արտարժութային սպասարկման արտոնագիր.

բ/ արտարժութային գործառնություններ իրականացնելու գլխավոր արտոնագիր:

2.2 ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաճախորդների արտարժութային սպասարկման արտոնագիր (հետագայում` սպասարկման արտոնագիր) տրվում է ՀՀ տարածքում ստեղծվող և գործող ռեզիդենտ ՀՀ բանկերին ու մասնաճյուղերին` բանկային գործունեություն իրականացնելու հիմնական արտոնագրի հետ միասին: Սպասարկման արտոնագիրը հնարավորություն է տալիս իրականացնել սահմանափակ թվով արտարժութային գործառնություններ` թվարկված ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1994թ. դեկտեմբերի 14-ի թիվ 131 որոշման 3-րդ կետում:

Սպասարկման արտոնագիր ունեցող բանկերը և մասնաճյուղերը օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվ բացելու և փակելու մասին գրավոր տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկին:

2.3 Արտարժույթով բանկային գործառնությունների գլխավոր արտոնագիրը (հետագայում` գլխավոր արտոնագիր) տրվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացված պահանջներին բավարարող բանկերին և մասնաճյուղերին` 5 տարի ժամկետով և հնարավորություն է տալիս իրականացնել արտարժույթով բանկային գործառնություններ` թվարկված ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1994 թ. դեկտեմբերի 14-ի թիվ 131 որոշման 4-րդ կետում:

2.4 Ոչ ռեզիդենտ բանկերի կողմից ստեղծվող և գործող մասնաճյուղերը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սպասարկման կամ գլխավոր արտոնագիր կարող են ստանալ առանց բանկային գործունեության հիմնական արտոնագրի:

2.5 ՀՀ բանկերի մասնաճյուղերը /բաժանմունքները/ գործում են գլխամասային բանկի արտոնագրի շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված արտարժութային գործառնությունների արտոնագրով և իրականացնում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թույլատրված արտարժութային գործառնություններ:

2.6 Սպասարկման և գլխավոր արտոնագիրը տրվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաստատված ձևերին /2.6ա, 2.6բ/ համապատասխան:

 

3. Սպասարկման և գլխավոր արտոնագիր տալու համար

բանկերին ներկայացվող պահանջները և նրանց

իրավասության շրջանակները

 

3.1 ՀՀ տարածքում ստեղծվող և գործող բանկերին ու նրանց կառուցվածքային ստորաբաժանումներին, ինչպես նաև ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերին սպասարկման կամ գլխավոր արտոնագիր տրամադրելու համար նրանց արտարժույթով գործառնություններ իրականացնող ստորաբաժանումների ղեկավար աշխատակիցները ատեստավորվում են ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1994 թ. նոյեմբերի 1-ի թիվ 94 որոշմամբ ստեղծված ՀՀ տարածքում գործող և նոր գրանցվող ռեզիդենտ բանկերի /նրանց մասնաճյուղերի, բաժանմունքների, ներկայացուցչությունների/ գրանցման և ֆինանսավարկային կազմակերպությունների բանկային գործառնություններ իրականացնելու արտոնագրման և առաջադրվող գործադիր ղեկավարների և գլխավոր հաշվապահների համաձայնեցման մշտական գործող հանձնաժողովի կողմից:

3.2 Բանկերը գլխավոր արտոնագիր ստանալու համար ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում դիմում /ձև 3.2ա/, իսկ մասնաճյուղերի /բաժանմունքների/ համար` դիմում-միջնորդագիր /ձև 3.2բ/:

   3.3    Գլխավոր արտոնագիր տրամադրելու համար ՀՀ կենտրոնական բանկի

կողմից ուսումնասիրվում են դիմորդ բանկի վերջին երեք ամիսների գործունեության հաշվապահական հաշվեկշիռները և օգուտների ու վնասների հաշվետվությունները, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տնտեսական նորմատիվները:

3.4 ՀՀ կենտրոնական բանկը իրավունք ունի բանկից պահանջել արտոնագիր տալու որոշումն ընդունելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ:

3.5 Սույն կարգով սահմանված պահանջների ապահովման վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը համապատասխան ստորաբաժանումներից կազմակերպվում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության կողմից և ներկայացվում է սույն կարգի 3.1 կետում նշված հանձնաժողովի եզրակացությանը:

3.6 Գլխավոր արտոնագիր ունեցող բանկը կամ մասնաճյուղը արտոնագրի ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ պարտավոր է դիմել ՀՀ կենտրոնական բանկ` վերաարտոնագրման համար:

3.7 Արտոնագիր ստանալու դիմումը ՀՀ կենտրոնական բանկի կողմից քննարկվում է դիմումը կամ դիմում-միջնորդագիրը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Ուշացման դեպքում ՀՀ կենտրոնական բանկը յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարում է տուգանք` դիմող բանկի հայտարարված կանոնադրական կապիտալի 0,01 տոկոսի չափով:

3.8 ՀՀ տարածքում ստեղծվող և գործող ռեզիդենտ բանկերին և ոչ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերին գլխավոր արտոնագիր տրամադրելու համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանվում է միանվագ վճար` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-պատիկ գումարի չափով, իսկ ՀՀ ռեզիդենտ բանկերի մասնաճյուղերի /բաժանմունքների/ համար` 100-պատիկ գումարի չափով, որը մուտքագրվում է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հաշվին:

3.9 Բանկի վերակազմավորման կամ լուծարման դեպքում տրված արտոնագիրը կորցնում է իր ուժը:

3.10 Բանկի և մասնաճյուղի անվանման, իրավաբանական հասցեի կամ համանման այլ փոփոխությունների դեպքում, նոր պայմաններին համապատասխանող արտոնագիր տալու, ինչպես նաև կորցրած արտոնագիրը վերականգնելու համար սահմանվում է վճար` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկ գումարի չափով:

3.11 Բանկի և մասնաճյուղի արտոնագիր ստանալու դիմումը ՀՀ կենտրոնական բանկի կողմից մերժվելու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը այդ մասին գրավոր հայտնում է դիմող բանկին` նշելով մերժման պատճառները:

3.12 Արտարժույթով բանկային գործառնությունների գլխավոր արտոնագիր ստանալու դիմումը ՀՀ կենտրոնական բանկի կողմից կարող է մերժվել.

- բանկի արտարժույթով գործառնություններ իրականացնող ստորաբաժանումների մասնագետների մասնագիտական պատրաստվածությանը ներկայացվող պահանջների անհամապատասխանության,

- բանկի կողմից ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1994 թ. մայիսի 17-ի «ՀՀ տարածքում գործող լիազոր բանկերի կողմից արտարժութային նվազագույն ծառայությունների իրականացման մասին» թիվ 32 որոշմամբ նախատեսված ծառայությունների մատուցման պահանջների չապահովման,

- բանկային գործառնությունների իրականացման և ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տնտեսական նորմատիվների հաճախակի կրկնվող խախտումների արձանագրման դեպքերում:

3.13 Բանկի և մասնաճյուղի գործունեության կամ գլխավոր արտոնագրի անվավեր ճանաչման դեպքում ՀՀ կենտրոնական բանկը այդ մասին գրավոր հայտնում է տվյալ բանկին և որոշումը հրապարակում է մամուլում:

3.14 Գլխավոր արտոնագրից զրկված բանկը և մասնաճյուղը արտոնագրման համար կարող են կրկին դիմել ՀՀ կենտրոնական բանկ արտոնագրի գործունեության դադարեցման օրվանից մեկ տարի անց:

3.15 ՀՀ կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ հրապարակում է արտարժութային գլխավոր արտոնագիր ունեցող բանկերի և մասնաճյուղերի մասին հետևյալ տեղեկությունները.

- բանկի անվանումը.

- գտնվելու վայրը /իրավաբանական հասցեն/.

- արտոնագրի համարը, տեսակը, տրամադրման ամսաթիվը և գործողության ժամկետը կամ արտոնագրի անվավեր ճանաչման ամսաթիվը:

3.16 Արտոնագրման ձևերը հանդիսանում են խիստ հաշվառման փաստաթղթեր և պատրաստվում են տպագրական եղանակով:

Արտոնագրերի պատրաստումը, հաշվառումն ու պահպանումը իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկը:

 

Ձև 2.6ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

______________ Բ. ԱՍԱՏՐՅԱՆ

___ _____________199 թ.

 

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ N_____

 

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի, հաճախորդների արտարժութային սպասարկման սույն

արտոնագիրը տրվում է`

_______________________________________________________________

(բանկի անվանումը, տեսակը և իրավաբանական հասցեն)

 

_______________________________________________________________

 

Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից

դուրս արտարժույթով բանկային գործառնություններ իրականացնելու համար:

 

Բանկին իրավունք է տրվում արտարժույթով իրականացնել հետևյալ գործառնությունները`

1. Բացել և վարել հաճախորդների, բանկերի /թղթակցող/ հաշիվներ, այդ թվում օտարերկրյա բանկերում:

2. Կատարել հաշվարկներ հաճախորդների և բանկերի /թղթակցող/ հանձնարարությամբ, այդ թվում չեկերի և ակրեդիտիվների ձևով, իրականացնել նրանց դրամարկղային սպասարկումը և դրա հետ կապված վճարային փաստաթղթերի և արժեթղթերի հաշվառումը:

3. Գնել և վաճառել արտարժույթ` հաճախորդների հանձնարարությամբ և նրանց միջոցների հաշվին:

 

Ձև 2.6բ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

______________ Բ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

_____ ___________199 թ.

 

ԳԼԽԱՎՈՐ ԱՐՏՈՆԱԳԻՐ N _____

 

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին «Հայաստանի Հանրապետության օրենքի, արտարժույթով բանկային գործառնությունների սույն գլխավոր արտոնագիրը տրվում է`

_______________________________________________________________

        (բանկի  անվանումը, տեսակը և իրավաբանական հասցեն)                      

_______________________________________________________________

 

Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտարժույթով բանկային գործառնություններ իրականացնելու համար:

 

Բանկին իրավունք է տրվում արտարժույթով իրականացնել հետևյալ

գործառնությունները`

1. Ներգրավել և տեղաբաշխել ավանդներ:

2. Ներգրավել և տրամադրել վարկեր:

3. Կատարել հաշվարկներ հաճախորդների և բանկերի /թղթակցող/

հանձնարարությամբ և իրականացնել նրանց դրամարկղային սպասարկումը:

4. Բացել և վարել հաճախորդների, բանկերի /թղթակցող/ հաշիվներ, այդ

թվում օտարերկրյա բանկերում:

5. Ֆինանսավորել կապիտալ ներդրումներ` ներդրում կատարողների կամ

կարգադրիչների հանձնարարությամբ:

6. Թողարկել, գնել /սեփական միջոցների հաշվին/, վաճառել և հաշվառել

վճարային փաստաթղթեր և արժեթղթեր / չեկեր, ակրեդիտիվներ, մուրհակներ,

բաժնետոմսեր և այլն/:

7. Երրորդ անձանց փոխարեն և նրանց հանձնարարությամբ տալ

երաշխավորություններ, երաշխիքներ, ինչպես նաև ստանձնել այլ

պարտավորություններ:

8. Ձեռք բերել ապրանքների մատակարարման և ծառայությունների կատարման

դիմաց գումարներ պահանջելու իրավունք, իր վրա վերցնել այդպիսի պահանջների

կատարման ռիսկը, և կատարել դրանց ինկասացիան /ֆակտորինգ/:

9. Գնել /սեփական միջոցների հաշվին/ և վաճառել արտարժույթ:

10. Հաճախորդների հանձնարարությամբ ներգրավել և տեղաբաշխել միջոցներ,

կառավարել արժեթղթեր/ լիազորական գործառնություններ/:

11. Սեփական միջոցների հաշվին ձեռք բերել և վարձակալության տալ

սարքավորումներ և մեքենաներ /լիզինգ/:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
25.01.1995
N 17
Որոշում