Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1994 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1994 Թ. ՄԱՅԻՍԻ 26- ...

15.09.1995 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.11.1994  -ից մինչեւ   15.09.1995  -ը:
 

/ուժը կորցրել է 15.09.95 թիվ 153 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 1994 թվականի թիվ 96

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թ.

մայիսի 26-ի թիվ 37 և սեպտեմբերի 26-ի թիվ 78 որոշումներով

նախատեսված տուգանքների գանձման ժամանակավոր կարգի մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թ. մայիսի 26-ի թիվ 37 և սեպտեմբերի 26-ի թիվ 78 որոշումներով նախատեսված տուգանքների գանձման ժամանակավոր կարգը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

վարչության 1994 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 96

որոշմամբ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թ.

մայիսի 26-ի թիվ 37 և սեպտեմբերի 26-ի թիվ 78 որոշումներով

նախատեսված տուգանքների գանձման

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թ. մայիսի 26-ի թիվ 37 և սեպտեմբերի 26-ի թիվ 78 որոշումներով նախատեսված տուգանքները բանկերից գանձվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հրամանով, եթե գանձվող գումարը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկերի կանոնադրական կապիտալի նվազագույն չափի 10 տոկոսը: Գերազանցման դեպքում տուգանքների գանձումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության որոշմամբ:

2. Սահմանված տուգանքների գանձումն իրականացվում է 3 բանկային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառնական վարչության կողմից` պահպանելով օրենսդրությամբ սահմանված վճարումների հերթականությունը` գանձված գումարները հաշվեգրելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եկամուտների հաշվին:

3. Տուգանվող բանկերի թղթակցային հաշիվներում գումարների բացակայության դեպքում յուրաքանչյուր ուշացված օրվա դիմաց գանձվում է տույժ` ելնելով գանձման պահին գործող վերաֆինանսավորման օրական տոկոսադրույքից:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
02.11.1994
N 96
Որոշում