/չեղյալ է համարվել է 16.08.96 թիվ 141 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 սեպտեմբերի 1994 թվականի թիվ 75
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող արտարժութային
գործառնությունների համար գանձվող կոմիսիոն վարձավճարների մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող արտարժութային գործառնությունների (այդ թվում` փոխանցումների) համար կոմիսիոն վարձավճար է գանձում միայն գործառնությունը արտասահմանյան թղթակից բանկի միջոցով փաստացի կատարող Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող լիազոր բանկը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ցանկացած այլ լիազոր բանկ, որն արտարժութային գործառնություն է կատարում` օգտագործելով Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մեկ այլ լիազոր բանկի թղթակցային հաշիվը, կոմիսիոն վարձավճար գանձելու իրավունք չունի:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1994 թվականի սեպտեմբերի 5-ից: