Սեղմել Esc փակելու համար:
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ԱՍ ...

 

 

020.0738.110308

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2363-ARM (SF) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՍԵԿՏՈՐԻ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 11 մարտի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2363-ARM (SF) վարկային համաձայնագրում (Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007 թվականի դեկտեմբերի 18-ին` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավման ծրագրի իրականացմանն ուղղված վարկի տրամադրման նպատակով:

Ըստ համաձայնագրի` Ասիական զարգացման բանկը (այսուհետ` ԱԶԲ) համաձայնում է ԱԶԲ հատուկ ֆոնդից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ, որը հավասար է քսաներեք միլիոն չորս հարյուր իննսունութ հազար Փոխառության հատուկ իրավունքներին (23.498.000 ՓՀԻ)` տարբեր արտարժույթներով: Վարկի եզրափակման ժամկետ է սահմանվում 2013 թվականի հունիսի 30-ը: Ըստ համաձայնագրի Հավելված 2-ի` վարկի մարումն սկսվում է 2016 թվականի փետրվարի 1-ին և ավարտվում 2039 թվականի օգոստոսի 1-ին, վճարման արժույթը` ԱՄՆ դոլար:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին ԱԶԲ-ին վճարել վարկային տոկոսներ` տարեկան մեկ տոկոս (1%) տոկոսադրույքով վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածում, իսկ այնուհետև` տարեկան մեկ և կես տոկոս (1.5%), որը ենթակա է հաշվարկման վարկային հաշվից ստացված վարկի և տարբեր ժամանակահատվածներում չմարված գումարների նկատմամբ (հոդված II, բաժին 2.02., ենթաբաժին «ա», բաժին 2.03.-ի համադրությամբ),

- վարկային հաշվից ստացված վարկի մայր գումարը մարել ըստ համաձայնագրին կցված ամորտիզացիոն վճարումների 2-րդ հավելվածի (հոդված II, բաժին 2.04.),

- վարկի մայր գումարի և դրա վրա հաշվարկված տոկոսների մարումը կատարել դոլարով` ըստ Վարկային կանոնակարգի 4.03.(ա) և 4.04. բաժինների (հոդված II, բաժին 2.05.),

- Վարկային միջոցներով վերավարկավորել Հայջրմուղկոյուղի (այսուհետ` ՀՋԿ) ՓԲԸ-ին` համաձայն Լրացուցիչ վարկային համաձայնագրի (համաձայնագրերի), ըստ ԱԶԲ հետ համաձայնեցված դրույթների և պայմանների (եթե ԱԶԲ-ն այլ կերպ չի պահանջում (հոդված III, բաժին 3.01., կետ «ա»),

- հանձնարարել ՀՋԿ ՓԲԸ-ին տրամադրել վարկային միջոցները Ծրագրից բխող ծախսերի ֆինանսավորման համար` համաձայնագրի դրույթների համաձայն (հոդված III, բաժին 3.01., կետ «բ»),

- ապահովել, որպեսզի ապրանքները, աշխատանքները, խորհրդատվական ծառայությունները և այլ ծախսերը, որոնց ֆինանսավորումը նախատեսվում է կատարել ի հաշիվ վարկային միջոցների, ինչպես նաև վարկային գումարների բաշխումը տարբեր կատեգորիաների միջև, ինչպիսիք են ապրանքները, աշխատանքները, խորհրդատվական ծառայությունները և այլ ծախսերը, համապատասխանեն համաձայնագրի 3-րդ հավելվածի դրույթներին. ընդ որում` նշված հավելվածը կարող է ժամանակ առ ժամանակ լրամշակվել ՀՀ-ի և ԱԶԲ-ի փոխադարձ համաձայնությամբ (հոդված III, բաժին 3.02.),

- ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների նպատակով վարկային հաշվից գումարների հանումն իրականացնել միայն համաձայնագրում նշված դեպքերում (հոդված III, բաժին 3.03.),

- վարկային միջոցներից ֆինանսավորվող բոլոր ապրանքները, աշխատանքները և խորհրդատվական ծառայությունները գնել համաձայնագրի 4-րդ հավելվածի դրույթներին համապատասխան, եթե ԱԶԲ-ի կողմից այլ կերպ չի պահանջվում (հոդված III, բաժին 3.04.),

- Ծրագրի իրականացման և Ծրագրի սարքավորումների շահագործման ընթացքում կատարել վարկային համաձայնագրի 5-րդ հավելվածում ամրագրված բոլոր պարտավորությունները (հոդված IV, բաժին 4.01.),

- հնարավորություն ընձեռել ԱԶԲ ներկայացուցիչներին` զննել ՀՀ-ին կամ ՀՋԿ ՓԲԸ-ին պատկանող Ծրագրի սարքավորումները, բոլոր տեղանքները, տարածքները, գույքը և սարքերը, ինչպես նաև բոլոր համապատասխան գրանցումներն ու փաստաթղթերը (հոդված IV, բաժին 4.03.),

- ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ՀՋԿ ՓԲԸ-ն հնարավորություն ունենա իրականացնելու իր պարտավորությունները Ծրագրի համաձայնագրի ներքո` ներառյալ սակագների սահմանումն ու կիրառումը, ինչպես նշված է համաձայնագրի 5-րդ հավելվածի 7-րդ կետում, ինչպես նաև խուսափել ցանկացած գործողությունից, որը կխոչընդոտի այդ պարտավորությունների կատարման ընթացքին (հոդված IV, բաժին 4.04.),

- ապահովել, որպեսզի վարկային միջոցներից ֆինանսավորվող բոլոր ապրանքները, աշխատանքները և խորհրդատվական ծառայությունները ձեռք բերելը համապատասխանի Գնման և Խորհրդատվական ծառայությունների ուղեցույցների պահանջներին (Հավելված 4, մաս Ա, կետ 1),

- ապահովել, որպեսզի ազգային մրցութային հայտերը (ԱՄՀ) կատարվեն բաց մրցութային մեթոդով (հնարավորության դեպքում` երկաստիճան մրցույթ), որը սահմանված է 2005թ. հունվարի 1-ի Գնումների օրենքում (Հավելված 4, մաս Բ, կետ 4, մաս 1),

- պարտադրել ՀՋԿ ՓԲԸ-ին, որպես Ծրագրի իրականացման գործակալություն, ստեղծել Ծրագրի կառավարման գրասենյակ (ԾԿԳ), որը պատասխանատու կլինի Ծրագրի ամենօրյա համակարգման, իրականացման և կառավարման համար (Հավելված 5, կետ 2),

- պարտադրել, որ Ծրագրի համար անհրաժեշտ համաֆինանսավորումը ժամանակին հատկացվի և մասհանվի` Ծրագրի իրականացումն անխափան ավարտելու նպատակով և լրացուցիչ համաֆինանսավորումն ուղղորդվի միջոցների պակասուրդի կամ գերծախսի ծածկման նպատակներով (Հավելված 5, կետ 5),

- համոզվել, որ ՀՋԿ ՓԲԸ-ն և այլ ծառայություն մատուցող կազմակերպությունները կարող են կիրառել հարկադրման անհրաժեշտ մեխանիզմներ` արդյունավետ հավաքագրում ապահովելու և ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայության դիմաց վճարներից խուսափողներին տուգանելու նպատակով, ինչը կնպաստի հավաքագրման արդյունավետության բարձրացմանը, վճարումներից խուսափումների նվազեցմանը և ջրամատակարարման և ջրահեռացման գործառնությունների անխափանության երաշխավորմանը (Հավելված 5, կետ 6),

- երաշխավորել տարեկան կտրվածքով սակագնային պլանի պատրաստումը` հաշվի առնելով սպասարկման ծախսերը, այդ թվում` սղաճը, որը կկիրառվի մինչև 2009թ. հունվարի 10-ը, ինչպես նաև այն, որ 2010թ. հունվարին ընդունվելիք սակագինն ամբողջությամբ կներառի շահագործման ծախսերը (Հավելված 5, կետ 7),

- պարտադրել, որ ՀՋԿ ՓԲԸ-ն ստեղծի և պահպանի բազմակողմ Ծրագրի իրականացման կառավարման համակարգ, գնահատելու է, թե արդյոք Ծրագիրը տեխնիկապես ճշգրտորեն է իրականացվում, և արդյոք Ծրագիրը հասարակական և տնտեսական առումով արդյունավետ է. հատկապես աղքատների և կանանց առումով (Հավելված 5, կետ 16):

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից և ուղղված են ՀՀ Սահմանադրության 10 և 33.2. հոդվածների դրույթների իրականացմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2007 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2363-ARM (SF) վարկային համաձայնագրում (Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

11 մարտի 2008 թվականի

ՍԴՈ-738

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
11.03.2008
N ՍԴՈ-738
Որոշում