/ուժը կորցրել է 15.09.95 թիվ 153 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 օգոստոսի 1994 թվականի թիվ 66
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության թիվ 50
որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում միջբանկային վարկային սակարկությունների կազմակերպման և անցկացման ժամանակավոր կարգի մեջ կատարել հետևյալ լրացումները.
7-րդ կետի «.... այն դեպքերում, երբ» բառերից հետո ավելացնել երկու ենթակետ`
բանկի կողմից ներգրավված միջբանկային վարկերը 5 անգամ գերազանցում են բանկի սեփական միջոցները.
բանկի վարկային ներդրումների ամբողջ ծավալի մեջ ներգրավված միջբանկային վարկերը կազմում են 40 տոկոսից ավելի:
2. Բանկերից գանձել կոմիսիոն վճար` փաստացի գնված վարկային ռեսուրսի գումարի 0,5%-ի չափով:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեության կարգավորման վարչությանը` ամփոփել նախորդ միջբանկային վարկային սակարկությունների արդյունքները և մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը ներկայացնել համապատասխան եզրակացություններ: