Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0855.041207

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 դեկտեմբերի 2007 թվականի N 855-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետով, 151-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում քաղաքացիների ընդունելության ընթացքում բարձրացված հարցերը բազմակողմանի ուսումնասիրելու, ներկայացված դիմում-բողոքները համակողմանի ու լիարժեք քննարկելու, այդ ոլորտում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու և Հայաստանի Հանրապետության վարչապետին ամփոփ վերլուծական նյութեր տրամադրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

 

    Ա. Բադալյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի

                        տեղակալ (խմբի ղեկավար)

 

    Ա. Աբելյան        - ՀՀ վարչապետի ռեֆերենտ

 

    Մ. Ազարյան        - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ

                        (համաձայնությամբ)

 

Ն. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ընդհանուր բաժնի վարիչ

 

    Ա. Սարգսյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի ՀՀ վարչապետի

                        վերահսկողական ծառայության ՀՀ վարչապետի

                        հանձնարարականների և քաղաքացիների դիմում-բողոքների

                        կատարման վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ

 

    Մ. Հակոբյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի ՀՀ վարչապետի

                        վերահսկողական ծառայության ՀՀ կառավարության

                        ծրագրերի իրականացման վերահսկողության բաժնի գլխավոր

                        մասնագետ

 

    Հ. Մանուչարյան    - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման

                        և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր

                        մասնագետ

 

Տ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի

վարչության գլխավոր մասնագետ

 

    Հ. Վարդանյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և  

                        բնական ռեսուրսների վարչության գլխավոր մասնագետ

 

    Մ. Քամալյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների

                        վարչության գլխավոր մասնագետ

 

    Գ. Առաքելյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական

                        ենթակառուցվածքների վարչության գլխավոր մասնագետ

 

    Հ. Բալայան        - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական  

                        վարչության առաջատար մասնագետ

 

    Տ. Մարգարյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային

                        փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության

                        ռեֆերենտ

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` դիմում-բողոքների ուսումնասիրման նպատակով աշխատանքային խմբի աշխատանքներում օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավել անկախ փորձագետների, ինչպես նաև աշխատանքային խմբին ապահովել համապատասխան աշխատանքային պայմաններով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.12.2007
N 855-Ա
Որոշում