Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՌՔ ...

17.02.1995 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.07.1994  -ից մինչեւ   17.02.1995  -ը:
 

/ուժը կորցրել է 17.02.95 թիվ 28 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 1994 թվականի N 50

 

Հայաստանի Հանրապետության տարածքում միջբանկային վարկային

ռեսուրսների առք ու վաճառքի մասին

 

Վարկային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, միջբանկային վարկային շուկան կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

 

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միջբանկային վարկերը տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող միջբանկային վարկային սակարկությունների միջոցով:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում միջբանկային վարկային սակարկությունների կազմակերպման և անցկացման մասին» ժամանակավոր կարգը:

3. Միջբանկային վարկային սակարկությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ստեղծել հանձնաժողով:

4. Միջբանկային վարկային սակարկություններՆ անցկացնել ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թ. փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափի մասին» N 2 որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից սեփական և ներգրավված ռեսուրսների հաշվին տրամադրվող վարկերի նվազագույն տոկոսադրույքի վերաբերյալ:

6. Սույն որոշման 5-րդ կետը չի տարածվում նախկինում տրված վարկերի վրա` մինչև նրանց մարումը:

7. Միջբանկային վարկային սակարկություններին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներկայացվող վարկային ռեսուրսների գումարը, մարման ժամկետը, մեկնարկային տոկոսադրույքը, սակարկությունների ժամանակ նրա թույլատրելի նվազագույն սահմանը որոշում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1994 թվականի հուլիսի 20-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

վարչության 1994 թվականի հուլիսի 14-ի N 50

որոշմամբ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ

Հայաստանի Հանրապետությունում միջբանկային վարկային

սակարկությունների կազմակերպման և անցկացման

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կազմակերպում և անցկացնում է ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկերի վարկային ռեսուրսների միջբանկային սակարկություններ (այսուհետև` սակարկություններ):

2. Սակարկությունների կազմակերպման և անցկացման աշխատանքները, հայտերի ընդունումը, հաշվառումը և գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ստեղծված հանձնաժողովի կողմից:

3. Սակարկություններին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բանկերը:

4. Բանկերը սահմանում են իրենց կողմից սակարկություններին ներկայացվող վարկային ռեսուրսների գումարը` ըստ լոտերի (մեկ լոտի նվազագույն չափը չպետք է ցածր լինի 1մլն դրամից), մեկնարկային տոկոսադրույքը, սակարկությունների ժամանակ տոկոսադրույքի թույլատրելի իջեցումը, մարման ժամկետը, տոկոսների գանձման կարգը (ամսական, երկրորդ ամսից սկսած, եռամսյակային) և վարկի վաճառքի ձևակերպման այլ պայմանները:

5. Վարկային ռեսուրսների վաճառքի և գնման առաջարկ ունեցող բանկերը միջբանկային սակարկությունների կազմակերպման հանձնաժողովի անունով մինչև սակարկությունների անցկացման նախորդ օրվա ժամը 13-ը ներկայացնում են հայտ` կից ձևերին համապատասխան (հավելված N 1 և N 2):

6. Հայտի հետ մեկտեղ բանկերը ներկայացնում են հայտի ընդունման օրվա դրությամբ իրենց ֆինանսական վիճակը բնութագրող անհրաժեշտ տեղեկություններ (հավելված N 3):

7. Սակարկություններին բանկերի մասնակցության մերժումը հանձնաժողովի կողմից կարող է կատարվել այն դեպքերում, երբ`

- բանկի ժամկետանց վարկերը ընդհանուր վարկային ներդրումների ծավալի

մեջ կազմել են ավելի քան 25 տոկոս.

- խախտված է կամ կարող է խախտվել.

ա) վարկառու բանկի սեփական միջոցների և ակտիվների գումարի միջև

սահմանային հարաբերակցությունը (Ն1).

բ) վարկատու բանկի սեփական միջոցների և նրա պարտավորությունների

սահմանային հարաբերակցությունը (Ն2).

- չի ապահովվել նախկինում միջբանկային սակարկությունների ժամանակ

գնված վարկերի ժամանակին վերադարձը:

8. Սակարկությունների ընթացքում գնված վարկային ռեսուրսները մինչև մարման ժամկետի լրանալը հետ չեն վերցվում, և օգտագործման ամբողջ ժամանակաշրջանում սահմանված տոկոսադրույքը մնում է անփոփոխ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

9. Սակարկությունների սկզբում մասնակիցներին ներկայացվում են վաճառքի հանվող լոտերը և տոկոսադրույքների փոփոխման նվազագույն քայլը:

10. Սակարկություններին մասնակցող բանկերի ներկայացուցիչները (բրոկերները) ներկայացնում են լիազորագիր (հավելված N 4): Աճուրդի ժամանակ նրանց ընդունած որոշումները պարտադիր են կատարման լիազորող բանկերի համար:

11. Սակարկությունների ընթացքում կատարված յուրաքանչյուր գործարքի համար գնորդին և վաճառողին, մինչև սակարկությանը հաջորդող բանկային օրվա ժամը 17-ը, տրամադրվում է գրանցման վկայական-պայմանագիր, որը կազմվում է 3 օրինակից և ստորագրվում է գնորդ, վաճառող բանկերի և հանձնաժողովի լիազորված անձանց կողմից (հավելված N 5):

12. Միջբանկային վարկային սակարկությունների ժամանակ կատարված գործարքից հրաժարվելու դեպքում հրաժարվող բանկը վճարում է տուգանք` գործարքի գումարի 6 տոկոսի չափով (3 տոկոս` մյուս բանկին և 3 տոկոս` ՀՀ կենտրոնական բանկին):

13. ՀՀ կենտրոնական բանկը երաշխավորում է վարկատուին միջբանկային վարկային սակարկությունների ժամանակ վաճառած վարկի և տոկոսների վերադարձը` վկայական-պայմանագրով նախատեսված մարման ժամկետը լրանալուց հետո` 3 բանկային օրվա ընթացքում: Վարկատուն երաշխավորության դիմաց ՀՀ կենտրոնական բանկին վճարում է վարկի և նրա օգտագործման ժամանակաշրջանի համար հաշվարկված տոկոսների ընդհանուր գումարի 3 տոկոսի չափով վճար` ոչ ուշ, քան վկայական-պայմանագիրը կնքելուց հետո` 3 բանկային օրվա ընթացքում:

14. Վարկատուի և վարկառուի կողմից սույն կարգով նախատեսված վճարները և տուգանքները, գնված վարկերի և նրանց դիմաց հաշվարկված տոկոսների գումարները ժամանակին չվճարելու դեպքում` ՀՀ կենտրոնական բանկը անվիճելիորեն և առաջնահերթության կարգով գանձում է համապատասխան գումարները բանկերի թղթակցային հաշիվներից:

15. Միջբանկային վարկային սակարկություններում գնված վարկային ռեսուրսների, դրանց դիմաց հաշվարկված տոկոսների վճարումները կատարելու համար, վարկառու բանկի թղթակցային հաշվում միջոցներ չլինելու դեպքում`

ա) ՀՀ կենտրոնական բանկը տրամադրում է նրան կարճաժամկետ վարկ

(մինչև 20 օր ժամկետով) գնված վարկի տոկոսադրույքով` բազմապատկած 1,5

գործակցով, սակայն ոչ ցածր, քան վարկի ձևակերպման պահին ՀՀ

կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը` բազմապատկած 1,3

գործակցով: Տվյալ վարկը կարող է մարվել նախատեսված ժամկետից շուտ.

բ) ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված կարճաժամկետ վարկի մարման

ժամկետը լրանալուց հետո այն ձևակերպվում է որպես ժամկետանց վարկի

գծով պարտք, որի համար սահմանվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի

կրկնակի չափը:

16. Վարկառու բանկը միջբանկային վարկերի գծով ժամկետանց պարտք թույլ տալու դեպքում զրկվում է միջբանկային վարկեր ստանալու իրավունքից, մինչև առաջացած պարտքի լրիվ մարումը, իսկ կրկնակի պարտք թույլ տալու դեպքում` զրկվում է նույն իրավունքից, պարտքի մարումից հետո 60 բանկային օրվա ընթացքում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կենտրոնական բանկի վարչության

1994 թ. հուլիսի 14-ի N 50 որոշման

 

Հ Ա Յ Տ

վարկային ռեսուրսի գնման

 

ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1994 թ. «-------» «----»-ին

 

կազմակերպվող միջբանկային վարկային սակարկություններին

-------------------

                                                  (հայտ ներկայացնող

 

   --------------------------    ներկայացնում է ----------- մլն.դրամ

բանկի անվանումը)

 

վարկային ռեսուրս գնելու հայտ :

 

Կից ներկայացվում է առ ---------- 199---թ. դրությամբ հաշվեկշիռը,

 

բանկի անձնական թերթիկը (հավելված N 2), լիազորագիրը (հավելված N 5):

 

Հեռախոսի համարը

 

   Բանկի նախագահ       --------------------

 

   Գլխավոր հաշվապահ    --------------------

 

   «----»   «-----»                          Կ.Տ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կենտրոնական բանկի վարչության

1994 թ. հուլիսի 14-ի N 50 որոշման

 

Հ Ա Յ Տ

վարկային ռեսուրսի վաճառքի

 

ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1994 թ. «----» «------»

 

կազմակերպվող սակարկություններին -------------- ---------------

բանկի անվանումը

 

ներկայացնում է վաճառքի համար վարկային ռեսուրս --------- գումարի

 

չափով, հետևյալ պայմաններով և լոտերով.

 

._________________________________________________________________________.

|                                          |  Հայտերը  ըստ  լոտերի        |

|    Վարկային   ռեսուրսի                   |______________________________|

|                                          |Ընդամենը  |   1     |    2    |

|__________________________________________|__________|_________|_________|

| 1. Գումարը                               |          |         |         |

|                                          |          |         |         |

| 2. Մարման ժամկետը                        |          |         |         |

|                                          |          |         |         |

| 3. Մեկնարկային տարեկան տոկոսադրույքը     |          |         |         |

|                                          |          |         |         |

| 4. Լոտը չիրացվելու դեպքում տարեկան       |          |         |         |

|                                          |          |         |         |

| տոկոսադրույքի թույլատրելի նվազեցման չափը |          |         |         |

|                                          |          |         |         |

| 5. Քայլը տարեկան (եռամսյակի համար)       |          |         |         |

|                                          |          |         |         |

| 6. Տոկոսների վճարման կարգը`              |          |         |         |

|                                          |          |         |         |

|  6.1 ամիսը մեկ անգամ` երկրորդ ամսից սկսած|          |         |         |

|                                          |          |         |         |

|  6.2 եռամսյակը մեկ անգամ                 |          |         |         |

._________________________________________________________________________.

 

հեռախոսի համարը

 

       Բանկի նախագահ     ------------------------

 

Գլխավոր հաշվապահ ------------------------

 

         «----»   «-----»                                 Կ.Տ.

 

* Լոտերը կցվում են:

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

ՀՀ կենտրոնական բանկի վարչության

1994 թ. հուլիսի 14-ի N 50 որոշման

 

Առևտրային բանկերի անձնական թերթիկ

 

_________________________________________ առ «____» «____» 199__ թ.

(առևտրային բանկերի անվանումը)

.______________________________________________________________________.

| NN |       Հիմնական ցուցանիշները             | Չափի      |  Գումարը  |

|    |                                         |միավորը    |           |

|____|_________________________________________|___________|___________|

| 1. |Կանոնադիր ֆոնդ -  հայտարարված            | հազ. դրամ |           |

|    |                                         |           |           |

|    |           -  փաստացի լրացված            |  -»-     |           |

|    |                                         |           |           |

|    |           -  լրացման աստիճանը           |  տոկոս    |           |

|    |                                         |           |           |

| 2. |Սեփական միջոցների ծավալը                 |  հազ. դրամ|           |

|    |                                         |           |           |

| 3. |Վարկային ներդրումները - ընդամենը         |   -»-    |           |

|    |                                         |           |           |

| 4. |Ժամկետանց վարկերի գումարը - ընդամենը     |   -»-    |           |

|    |                                         |           |           |

| 5. |Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը վար-   |  տոկոս    |           |

|    |կային ներդրումների մեջ (տող 4 : տող 3)   |           |           |

|    |                                         |           |           |

| 6. |Բանկի կողմից ներգրավված վարկային         |  հազ. դրամ|           |

|    |      ռեսուրսները                        |           |           |

|    |այդ թվում`  ա) ՀՀ կենտրոնական բանկից     |   -»-    |           |

|    |          - տեսակարար կշիռը (ա : 6)      |   տոկոս   |           |

|    |                                         |           |           |

|    |       բ) այլ բանկերից                   |  հազ. դրամ|           |

|    |          - տեսակարար կշիռը (բ : 6)      |   տոկոս   |           |

|    |                                         |           |           |

| 7. |Վարկային ներդրումների ամբողջ ծավալի մեջ  |   տոկոս   |           |

|    |ներգրավված վարկային ռեսուրսների տեսակարար|           |           |

|    |կշիռը  (տող 6 : տող 3)                   |           |           |

|    |                                         |           |           |

| 8. |ներգրավված                               |           |           |

|    |       ա) դեպոզիտների գումարը            | հազ. դրամ |           |

|    |                                         |           |           |

|    |          -տեսակարար կշիռը վարկային ներ- |           |           |

|    |           դրումների մեջ (տող 8ա : տող3) |  տոկոս    |           |

|    |                                         |           |           |

|    | որից` բ) ժամկետային դեպոզիտների գումարը | հազ. դրամ |           |

|    |                                         |           |           |

|    |       գ) բնակչությունից ներգրավված      |           |           |

|    |          ավանդների գումարը              |   -»-    |           |

|    |                                         |           |           |

|    |        -տեսակարար կշիռը (տող 8գ : տող 8)|  տոկոս    |           |

|    |                                         |           |           |

| 9. | Ազատ վարկային ռեսուրսների առկայությունը |  հազ. դրամ|           |

.______________________________________________________________________.

 

.___________________________________________________________________.

| NN |     Տնտեսական նորմատիվների և  լրացուցիչ վարկային ռեսուրսներ  |

|    |        ներգրավելու հնարավորությունների գնահատականը           |

|____|______________________________________________________________|

|    |                                                              |

| 1. |Տնտեսական նորմատիվները       Վարկ տալուց    Վարկ տալուց       |

|    |                                 առաջ           հետո          |

|    |                                                              |

|    |                                                              |

|    |                                                              |

|    |                         Ն1                                   |

|    |                                                              |

|    |                         Ն2                                   |

|    |                                                              |

|    |                         Ն3                                   |

|    |                                                              |

|    |                         Ն4                                   |

|    |                                                              |

|    |                         Ն5                                   |

|    |                                                              |

|    |                                                              |

| 2. |Բանկը կարող է ունենալ առավելագույն                            |

|    |                                                              |

|    |վարկային  ներդրումներ            --------------- հազ. դրամ    |

|    |                                                              |

|    |                                                              |

| 3. |Բանկը կարող է լրացուցիչ ներգրավել  ------------------         |

|    |                                          հազ. դրամ վարկային  |

|    |ռեսուրսներ, որոնց ներդրման դեպքում չեն խախտվի տնտեսագիտական   |

|    |      նորմատիվները:                                           |

|    |                                                              |

|    |                                                              |

|    |                                                              |

|    |                                                              |

|    |                                                              |

|    |                                                              |

|    |Եզրակացություն                                                |

|    |---------------                                               |

|    |                                                              |

| 1. |Բանկի կողմից վարկի նկատմամբ ներկայացված պահանջը               |

|    |                                                              |

|    |                     ----------------- հազ. դրամ              |

|    |                                                              |

| 2. |Կարող են բավարարել   ----------------- հազ. դրամ              |

|    |                                                              |

.___________________________________________________________________.

 

   Բանկի նախագահ       --------------------

                                                           Կ. Տ.

 

  Գլխավոր հաշվապահ     -------------------

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 4

ՀՀ կենտրոնական բանկի վարչության

1994 թ. հուլիսի 14-ի N 50 որոշման

 

               Լ  Ի  Ա  Զ  Ո  Ր  Ա  Գ  Ի  Ր    N

 

--------------------------------- լիազորում է իր աշխատակից

(բանկի անվանումը)

 

-------------------------------------------- մասնակցելու Հայաստանի

(անուն , ազգանուն , հայրանուն)

 

Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի -------- կազմակերպվող վարկային սակարկություններին, որի ժամանակ նրա կողմից ընդունած որոշումները պարտադիր են բանկի կատարման համար:

 

 Բանկի նախագահ      -------------------

 

Գլխավոր հաշվապահ  -------------------

 

 «---»  «-----»                           Կ.Տ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 5

ՀՀ կենտրոնական բանկի վարչության

1994 թ. հուլիսի 14-ի N 50 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ

 

          ք. Երևան         «-----» --------- 1994թ.

 

Աճուրդային գործարքի գրանցման օրինակելի վկայական-պայմանագիր

 

Թ ի վ

---------

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջբանկային վարկային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովը` ի դեմս

 

-----------------------------------------------------------------,

 

------------------------------------ առևտրային բանկը, ի դեմս

 

բանկի նախագահ ----------------------------- (այսուհետև` վարկատու),

 

------------------------------------ առևտրային բանկը, ի դեմս բանկի

 

նախագահ ---------------------- (այսուհետև` վարկառու), ղեկավարվելով

 

ՀՀ կենտրոնական բանկի 1994 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում միջբանկային վարկային ռեսուրսների առք ու վաճառքի մասին» թիվ 50 որոշմամբ հաստատված «ՀՀ միջբանկային վարկային սակարկությունների կազմակերպման և անցկացման» ժամանակավոր կարգով և միջբանկային վարկային սակարկությունների սույն արդյունքներով կնքեցին հետևյալ պայմանագիրը.

1. Սակարկությունների ժամանակ վարկատուն առաջարկեց, իսկ վարկառուն գնեց վարկային ռեսուրս`

.______________________________________________________________.

| Լոտ N   |  Գումարը  |Մարման ժամկետը| Տոկոսը  |Տոկոսի վճարման |

|         |           |              |         |  կարգը        |

|_________|___________|______________|_________|_______________|

|         |           |              |         |               |

|_________|___________|______________|_________|_______________|

|         |           |              |         |               |

|_________|___________|______________|_________|_______________|

|         |           |              |         |               |

|_________|___________|______________|_________|_______________|

|Ընդամենը |           |              |         |               |

.______________________________________________________________.

2.Սակարկությունների ընթացքում գնված վարկային ռեսուրսները մինչև մարման ժամկետի լրանալը հետ չեն կարող վերցվել, և օգտագործման ամբողջ ժամանակահատվածում վարկի տոկոսադրույքը փոփոխման ենթակա չէ:

3.Վարկատուն պարտավորվում է .

ա) սույն պայմանագրի ստորագրումից հետո հաջորդ բանկային օրվա ընթացքում գնված վարկի ամբողջ գումարը --------------------- մլն դրամ փոխանցել վարկառու բանկի թղթակցային հաշվին.

բ) սույն պայմանագիրը կնքելուց հետո 3 բանկային օրվա ընթացքում երաշխավորության դիմաց ՀՀ կենտրոնական բանկին վճարել վաճառված վարկի և նրա օգտագործման ամբողջ ժամանակաշրջանի համար հաշվարկվող տոկոսների ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով` --------- հազ. դրամ: Երաշխավորության դիմաց վճարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը իրավասու է այն գանձել անվիճելի կարգով բանկի թղթակցային հաշվից:

4. Վարկառուն պարտավորվում է`

ա) սույն պայմանագրի 1-ին կետով սահմանված ժամկետում ապահովել ստացված վարկի վերադարձը.

բ) վարկի տոկոսների վճարումը իրականացնել եռամսյակը մեկ անգամ (ամիսը մեկ անգամ` երկրորդ ամսից սկսած), ոչ ուշ քան եռամսյակի երրորդ ամսի 25-ը.

գ) միջբանկային վարկային սակարկություններում գնված վարկային ռեսուրսների, դրանց դիմաց հաշվարկված տոկոսների վճարումները կատարելու համար բանկի թղթակցային հաշվին միջոցներ չլինելու դեպքում ՀՀ կենտրոնական բանկից ստանալ կարճաժամկետ վարկ (մինչև 20 օր ժամկետով), գնված վարկի տոկոսադրույքով` բազմապատկած 1,5 գործակցով, սակայն ոչ ցածր, քան վարկի ձևակերպման պահին ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը` բազմապատկած 1,3 գործակցով: Տվյալ վարկը կարող է մարվել նախատեսված ժամկետից շուտ:

դ) ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված կարճաժամկետ վարկը սահմանված ժամկետին չմարելու դեպքում ձևակերպել այն որպես ժամկետանց վարկի գծով պարտք, որի համար վճարել տոկոս` ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի կրկնակի չափով:

5.ՀՀ կենտրոնական բանկը իրավասու է.

ա) վարկատուի կամ վարկառուի կողմից սույն կարգով նախատեսված վճարները և տուգանքները, գնված վարկերի և նրանց դիմաց հաշվարկված տոկոսների գումարները ժամանակին չվճարելու դեպքում, անվիճելիորեն և առաջնահերթության կարգով բանկերի թղթակցային հաշիվներից գանձելու համապատասխան գումարները:

6. ՀՀ կենտրոնական բանկը պարտավորվում է.

ա) սույն պայմանագրով տրամադրված վարկի և հաշվարկված տոկոսների գումարները վարկառու բանկի կողմից սահմանված ժամկետը լրանալուց հետո չվճարելու դեպքում` 3 բանկային օրվա ընթացքում ապահովել գումարների վերադարձը:

բ) վարկառու բանկին տրամադրել կարճաժամկետ վարկ (մինչև 20 օր ժամկետով), ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքով` բազմապատկած 1,3 գործակցով, սակայն գնված վարկի տոկոսադրույքից ոչ ցածր: Տվյալ վարկը կարող է մարվել նախատեսված ժամկետից շուտ:

7. Հատուկ պայմաններ -----------------------------------------

 

------------------------------------------------------------------

 

------------------------------------------------------------------

 

------------------------------------------------------------------

 

8. Սույն վկայական-պայմանագիրը ուժի մեջ է ստորագրման պահից:

9. Սույն վկայական-պայմանագիրը կազմված է 3 օրինակից, հայերեն լեզվով: Պայմանագրի երեք օրինակներն էլ միևնույն իրավական ուժն ունեն:

 

  Վարկառուի կողմից                      Վարկատուի կողմից

 

----------------------                ----------------------

(ստորագրություն, կնիք)                (ստորագրություն, կնիք)

 

Ռեկվիզիտներ                           Ռեկվիզիտներ

 

-------------------------             ------------------------

 

ՀՀ ԿԲ-ի կողմից

 

-----------------

 

-----------------                     ----------------------

                                      (ստորագրություն, կնիք)

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
14.07.1994
N 50
Որոշում