Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.07.1994  -ից մինչեւ     -ը:
 

/ուժը կորցրել է 09.08.96 թիվ 134 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 1994 թվականի թիվ 45

 

ՀՀ տարածքում գործող բանկերի հաշվետվությունների

հրապարակման մասին

 

Ի կատարումն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, բանկերի գործունեության հրապարակայնությունն ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է`

 

1. Սահմանել, որ բանկերը հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության մամուլում հրապարակում են կիսամյակային և տարեկան հաշվետվությունները, որոնք ներառում են.

ա/ բանկի ամփոփ հաշվեկշիռը.

բ/ բանկի եկամուտների և ծախսերի մասին հաշվետվությունը.

գ/ հաշվետվությունը բանկի շահույթի օգտագործման մասին.

դ/ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված տնտեսական նորմատիվների կատարման մասին: Բացի նշված հաշվետվություններից, բանկերը կարող են հրապարակել նաև իրենց գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշներ:

2. Սահմանել, որ բանկերի հաշվետվությունների հրապարակման ենթակա տիպային ձևերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը 1994 թվականի առաջին կիսամյակի իրենց գործունեության հաշվետվությունները հրապարակում են մամուլում` սույն որոշմամբ նախատեսված տիպային ձևերով:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
12.07.1994
N 45
Որոշում