040.0079.090298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» փետրվարի 1998թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 1998 թվականի թիվ 79
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ԹԻՎ 420 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 24-ի «Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողերի օգտագործումը կարգավորելու մասին» թիվ 420 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ 31 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի պետական միասնական կադաստրում գրանցված հողամասից (այդ թվում այգեգործական (ամառանոցային) ավելի հողատարածություն օգտագործվելու դեպքում, եթե այդ հողատարածությունը սահմանված կարգով հնարավոր չէ օտարել կամ այլ նպատակներով օգտագործել, ապա փաստացի օգտագործողի համաձայնությամբ, օրենքով սահմանված կարգով վաճառվում կամ վարձակալության է տրվում նրան:
Օգտագործվող հավելյալ հողատարածությունը գնելու կամ վարձակալելու վերաբերյալ փաստացի օգտագործողի կողմից համաձայնություն չտրվելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվում է նրա կողմից այդ հողատարածության օգտագործումը».
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերը: