/ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 1994 թվականի թիվ 111
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի օգոստոսի
10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում
պահուստային ֆոնդի ձևավորման կարգի մասին» թիվ 67 որոշման մեջ
փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի օգոստոսի 10-ի թիվ 67 որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերին` մինչև 1996 թվականի հունվարի 1-ը պահուստային ֆոնդի գումարը լրացնել բանկի փաստացի համալրված կանոնադրական կապիտալի առնվազն 25 տոկոսի չափով, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ և 26-րդ հոդվածներով սահմանված կարգով»:
2. Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանել, որ նոր ստեղծվող բանկի պահուստային ֆոնդի նվազագույն չափը սույն որոշման 2-րդ կետով սահմանված մեծությանը պետք է հասցվի բանկի գործունեության առաջին երկու տարվա ընթացքում»:
3. Կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ կերպ.
«4. Եթե բանկի անհուսալի պարտքերի գումարները պահուստային ֆոնդի հաշվից դուրս գրելուց հետո պահուստային ֆոնդի մնացորդն ավելի քիչ է, քան բանկի 180 օրից ավել ժամկետանց վարկերի գումարը, ապա ֆոնդը ենթակա է լրացման եռամսյակային հատկացումներով` բանկի տրամադրության տակ գտնվող շահույթի 70 տոկոսի սահմաններում: