Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ...

27.11.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.12.1997  -ից մինչեւ   27.11.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 13.11.01 թիվ 59 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 1997 թվականի թիվ 17

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 20-ի «դ» կետով որոշեց`

հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների միջև կնքվող պայմանագրերի գրանցման մասին Կարգը (հավելված 1):

 

Կ  Ա  Ր  Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դ) պարբերության ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը գրանցում է գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջև կնքված մատակարարման պայմանագրերը:

Սույն կարգով սահմանվում են ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի գործառույթները, կապված կնքված պայմանագրերի գրանցման հետ:

1. Գործունեության լիցենզիա ունեցող անձը պայմանագրի գրանցման մասին հայտը և կնքված պայմանագիրը չորս օրինակից ներկայացնում է ՀՀ էներգետիկայի հանձնաժողով այդ պայմանագիրը ուժի մեջ մտնելու կանխատեսվող ժամկետից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:

2. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում մուտքագրվելուց հետո, պայմանագրերը փորձաքննության նպատակով հանձնվում են մեթոդա-իրավաբանական, տեխնիկական փորձաքննության և ֆինանսական վերլուծության վարչություններ:

3. Պայմանագրի փորձաքննության ընթացքում ստուգվում է պայմանագրի համապատասխանելիությունը`

- Հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրի օրինակելի ձևին.

- պայմանագրային որևէ կողմի (կողմերի) գործունեության լիցենզիայի պայմաններին.

- ՀՀ օրենսդրությանը և գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերին:

4. Առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում, հաշվի առնելով դիտողությունները, մեթոդա-իրավաբանական վարչության կողմից կազմվում է զեկուցագիր պայմանագրերը գրանցման կամ մերժման մասին և ներկայացվում է հանձնաժողովի նախագահին:

5. Գրանցման կամ գրանցման մերժման մասին որոշումը կայացվում է ոչ ուշ քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին գրավոր տեղյակ է պահվում կողմերին:

6. Պայմանագրի գրանցումը կատարվում է հանձնաժողովի մեթոդա-իրավաբանական վարչությունում, այդ նպատակով բացված առանձին մատյանում, որտեղ նշվում են`

- հերթական համարը.

- պայմանագրային կողմերի անվանումները.

- պայմանագրի համարը.

- պայմանագիրը ստորագրող պաշտոնատար անձանց անուն, ազգանունը.

- պայմանագրի գրանցման համարը.

- պայմանագրի գրանցման ամսաթիվը.

- պայմանագրի գործողության ժամկետը.

- հանձնաժողովի կողմից գրանցումը կատարած պատասխանատու անձի անուն ազգանունը և ստորագրությունը:

7. Պայմանագրի բոլոր չորս օրինակների վերջին էջի վրա կատարվում է գրանցման մասին հանձնաժողովի հատուկ նշումը, որի ձևն է`

 

._____________________________________________________.

| ՀՀ էներգետիկայի հանձնաժողով           Կ.Տ.          |

|                                                     |

| Գրանցված է «----»----------- 199 թ.               |

|                                                     |

| Գրանցման թիվ -----                                  |

|                                                     |

| Պատասխանատու ------------------------------------   |

|              (ստորագրությունը) (անուն, ազգանունը)   |

|                                                     |

._____________________________________________________.

 

8. Գրանցված պայմանագրերը հանձնվում են հայտ ներկայացնողին հայտը ստանալուց ոչ ուշ քան 6-րդ օրը: Գրանցված պայմանագրերի մեկ օրինակը մնում է հանձնաժողովի մեթոդա-իրավաբանական վարչությունում:

9. Սույն կարգը ուժի մեջ է մտնում 1997 թ. դեկտեմբերի 15-ից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
27.11.1997
N 17
Որոշում