Սեղմել Esc փակելու համար:
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇ ...

01.04.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.07.1992  -ից մինչեւ   01.04.1997  -ը:
 

/ուժը կորցրել է 01.04.97 թիվ 62 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հուլիսի 1992 թ. թիվ 422

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Բյուջետային հիմնարկներում և կազմակերպություններում աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդի սահմանման հարցում հստակություն մտցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Սահմանել բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդի հաստատման հետևյալ կարգը`

ա) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների (տեսչությունների), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների կենտրոնական ապարատների, դատախազության և դատական մարմինների, պատգամավորների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործկոմների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

բ) պատգամավորների գյուղական, ավանային և շրջանային ենթակայության քաղաքների խորհուրդների գործկոմների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատում են պատգամավորների համապատասխան շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեները` սույն որոշման 1-ին կետի <ա> ենթակետով սահմանված կարգով հաստատված աշխատանքի վարձատրության ֆոնդի սահմաններում.

գ) հանրապետական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող հիմնարկությունների և կազմակերպությունների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատում են համապատասխան վերադաս կառավարման մարմինները` բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում.

դ) տեղական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատում են պատգամավորների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեները` բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում:

2. Իրավունք վերապահել բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին` համապատասխան վերադաս մարմինների կողմից հաստատված աշխատանքի վարձատրության ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների աշխատանքի վարձատրության պայմաններն ու պաշտոնեական դրույքների առավելագույն չափերը: Ընդ որում, աշխատանքի վարձատրության գործող պայմաններն ու պաշտոնեական դրույքների սխեմաները պետք է օգտագործվեն աշխատանքի վարձատրության ֆոնդի հաշվարկման համար, հաշվի առնելով պաշտոնեական դրույքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինդեքսավորման գործակիցները:

/2 կետն ուժը կորցրել է 06.07.94 թիվ 292 որոշում/

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.07.1992
N 422
Որոշում