(ուժը կորցրել է 15.02.2024 թիվ 226-Ն որոշում)
040.1479.220905
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 2005 թվականի N 1479-Ն
ՍԵՐՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
(1-ին մաս)
Համաձայն «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սերմերի հավաստագրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 18-ի
N 1479-Ն որոշման
ԿԱՐԳ
ՍԵՐՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում սերմերի հավաստագրման կարգը (այսուհետ` կարգ) ընդունվում է «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետությունում մշակաբույսերի սերմերի որակի գնահատման և շուկայահանման գործընթացներն ու ընթացակարգերը:
2. Հայաստանի Հանրապետությունում սերմերի հավաստագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիազորված պետական մարմին):
II. ՍԵՐՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Սերմերի հավաստագրման նպատակներն են`
ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և շուկայահանվող սերմերի բարձր որակի (սորտային մաքրություն, սորտային պատկանելություն, ծլունակություն, հիվանդությունների ու վնասատուների հարուցիչներից զերծ, մոլախոտերով և այլ (չեզոք) նյութերով ցածր աղտոտվածություն) երաշխավորումը,
բ) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի հավաստագրման, սերմերի որակի գնահատման, շուկայահանման հետ կապված ընթացակարգերի համապատասխանեցումը միջազգային կազմակերպությունների (ԻՍՏԱ, ՕԵՍԴ, ՖԻՍ) պահանջներին և օտարերկրյա պետությունների համանման համակարգերին,
գ) Հայաստանի Հանրապետությունում բարձրորակ և միջազգային շուկայում մրցունակ սերմերի արտադրությանը նպաստելը և դրանով իսկ Հայաստանի Հանրապետությունում սերմեր արտադրող, վերամշակող ու իրացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեության, ինչպես նաև սերմերի միջազգային շուկայում նրանց մասնակցությունն ապահովելու համար արդյունավետ պայմանների ստեղծումը:
4. Սերմերի հավաստագրման խնդիրներն են`
ա) պետության և սպառողների շահերի պաշտպանությունն անբարեխիղճ սերմնարտադրողներից, վերամշակողներից ու իրացնողներից,
բ) սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին սերմերի որակի համապատասխանության հավաստումը,
գ) սերմերի արտադրության, պահպանության, իրացման և շուկայահանման գործընթացների նկատմամբ արդյունավետ պետական վերահսկողության իրականացումը:
III. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
ա) սերմերի խմբաքանակ` ծագմամբ և որակով միատարր, մեկ սորտի (տեսակի) սերմերի որոշակի քանակություն.
բ) սերմերի խառը խմբաքանակ` տարբեր տեղերից ստացված, միևնույն սորտի սերմերի խմբաքանակ: Սերմերի խառը խմբաքանակ բաղադրիչները կարող են լինել տարբեր բերքերից ստացված սերմեր, հավաստագրման ներկայացված սերմերի խմբաքանակներ կամ դրանց համակցությունը.
գ) սերմերի խառնուրդ` սերմերի խմբաքանակ, որը բաղկացած է սերմերի երկու և ավելի տեսակներից կամ սորտերից.
դ) սերմնարտադրող` լիազորված պետական մարմնի կողմից հաշվառված իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իր կողմից տնօրինվող հողատարածքում իր հսկողությամբ իրականացնում է սերմերի բազմացման աշխատանքներ: Սերմնարտադրողը կարող է նաև վերամշակել, փաթեթավորել իր սեփական արտադրության սերմերը.
ե) սորտը պահպանող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը հաշվառված է սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում որպես տվյալ սորտի պահպանման համար պատասխանատու անձ.
զ) փաթեթավորող, վերամշակող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը փաթեթավորում, վերամշակում է հավաստագրված սերմերը.
է) նմուշառու` հավաստագրման ներկայացվող սերմերից նմուշներ վերցնելու համար պետական մարմնի կողմից լիազորված պատասխանատու անձ.
ը) պատասխանատու անձ` սերմնարտադրողի, վերամշակողի, վաճառողի կամ փաթեթավորողի կողմից լիազորված անձ, որը պատասխանատու է սերմերի հավաստագրման կանոնակարգերի և ընթացակարգերի պահանջների կատարումն ապահովելու համար: Սերմերի հավաստագրմանը վերաբերող բոլոր փաստաթղթերն ստորագրում է պատասխանատու անձը.
թ) դաշտային հետազոտող (ապրոբատոր)` սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարող.
ժ) հայտատու` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը դիմում է լիազորված պետական մարմնին սերմերի հավաստագրման նպատակով.
ժա) ստուգիչ հողամաս` հատուկ հողակտոր, որտեղ սերմերի ցանքերի միջոցով լիազորված պետական մարմինը որոշում է սերմերի սորտային պատկանելությունը, մաքրությունը և սերմերի որակական հատկանիշները.
ժբ) նախահիմնային (ՆՀՄ - PB) սերմեր` ընտրասերողի կամ սորտը պահպանողի կողմից արտադրված, սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, տվյալ սորտի առանձնահատկություններն ամբողջությամբ կրող սերմեր.
ժգ) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) (ՀՄ - BS) սերմեր (սուպերէլիտա, էլիտա)` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխանող նախահիմնային սերմերից ստացված սերմեր.
ժդ) հավաստագրված (ՀՍ - CS) սերմեր` հիմնային սերմերից ստացված սերմեր, որոնք նախատեսված են բերքի ստացման կամ արդյունաբերական նպատակներով օգտագործման համար և համապատասխանում են սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին.
ժե) առաջին սերնդի հավաստագրված (ՀՍ1 - C1) սերմեր` հիմնային սերմերից ստացված սերմեր, որոնք նախատեսված են երկրորդ սերնդի հավաստագրված սերմերի (ՀՍ2 - C2) արտադրության, բերքի ստացման կամ արդյունաբերական նպատակներով օգտագործման համար և համապատասխանում են սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին.
ժզ) երկրորդ սերնդի հավաստագրված (ՀՍ2 - C2) սերմեր` հիմնային սերմերից կամ առաջին սերնդի հավաստագրված (ՀՍ1 - C1) սերմերից ստացված սերմեր, որոնք նախատեսված են բերքի ստացման կամ արդյունաբերական նպատակներով օգտագործման համար և համապատասխանում են սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին:
IV. ՍԵՐՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
6. Հավաստագրման պետք է ենթարկվեն օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում գրանցված բոլոր սորտերի սերմերը: Օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում չգրանցված սորտերի սերմերը չեն կարող հավաստագրվել` բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը թույլատրում է Հայաստանի Հանրապետության տարածքում շուկայահանել (իրացնել) նշված ցանկում չգրանցված սորտի սերմեր:
7. Հայաստանի Հանրապետությունում սերմերը հավաստագրվում են ըստ հետևյալ դասերի`
ա) նախահիմնային (նաև ընտրասերողի) սերմեր,
բ) հիմնային սերմեր,
գ) վերարտադրված սերմեր (առաջին և երկրորդ վերարտադրությունների, հիբրիդային առաջին և երկրորդ սերունդների սերմեր):
8. Լիազորված պետական մարմինը սերմերի տվյալ խմբաքանակին հավաստագիր է տրամադրում, եթե`
ա) սերմնարտադրության նպատակով օգտագործված սերմերի խմբաքանակները (տնկանյութը) գրանցված են լիազորված պետական մարմնի կողմից` համաձայն N 1 ձևի.
բ) լիազորված պետական մարմին հայտ է ներկայացվել` համաձայն N 2 ձևի, որում նշված են սերմնարտադրության նպատակով օգտագործվող սերմերի և սերմնադաշտերի մասին տեղեկությունները.
գ) կատարված հետազոտությունների արդյունքում սերմնարտադրության նպատակով օգտագործված սերմերը (որոնցից ստացվել է հավաստագրման ենթակա սերմերի խմբաքանակը) հաստատվել են համապատասխան դասում.
դ) սերմերի խմբաքանակից վերցված նմուշի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ սերմերը համապատասխանում են սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:
9. Նախահիմնային սերմերին հավաստագիր տրվում է սերմերի խմբաքանակից վերցված նմուշի փորձաքննության արդյունքների հիման վրա: Նախահիմնային սերմերի հավաստագրման համար մաքրության և ծլունակության փորձաքննություն չի պահանջվում:
10. Լիազորված պետական մարմինը կարող է սերմերի խմբաքանակի համար հավաստագիր չտրամադրել, եթե պարզվում է, որ`
ա) սերմնարտադրության նպատակով օգտագործված սերմերից նմուշառումը կատարվել է սահմանված կարգի խախտմամբ.
բ) ստուգիչ հողամասում կատարված փորձարկման արդյունքում պարզվել է, որ սերմացուն չի համապատասխանում սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին.
գ) հավաստագրվող սերմերի խմբաքանակից նմուշառումը, դաշտային հետազոտությունները, սերմերի փորձաքննությունը կամ հավաստագրման գործընթացի որևէ այլ գործողություն կատարվել է սահմանված կարգի խախտմամբ:
V. ՍԵՐՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԻՏԱԿՆԵՐԸ
11. Սերմերի հավաստագրման նպատակով օգտագործվող ձևաթղթերը ներկայացված են համաձայն NN 1-12 ձևերի:
12. Բոլոր դասերի սերմերի պիտակները տրամադրում է լիազորված պետական մարմինը` ներկայացված հայտի հիման վրա: Պիտակների ձեռքբերման համար հայտ են ներկայացնում սերմնարտադրողները, վերամշակողներն ու փաթեթավորողները: Պիտակներն օգտագործվում են միայն տվյալ հայտատուի կողմից:
13. Պիտակների ձեռքբերման մասին հայտը ներկայացվում է լիազորված պետական մարմին` համաձայն N 11 ձևի: Յուրաքանչյուր սերմնադաշտի կամ գրանցված սերմացուի խմբաքանակի համար լրացվում է առանձին ձևաթուղթ, որում հայտատուն նշում է պահանջվող պիտակների մոտավոր թիվը` ըստ սերմերի դասերի և տեսակների:
14. Սերմերի պիտակները հաշվառման ենթակա փաստաթղթեր են: Լիազորված պետական մարմինը հաշվառում է պատվիրված, ստացված և օգտագործված պիտակները, պահպանում տեղեկություններ պիտակներում նշվող սերմերի դասերի, պիտակների հերթական (սերիական) թվերի, ինչպես նաև պիտակների կորստի և փչացման մասին:
15. Վերամշակողներն ու փաթեթավորողները լիազորված պետական մարմնին տեղեկացնում են պիտակների զգալի թվի կորստի կամ փչացման մասին: Չօգտագործված պիտակները վերադարձվում են լիազորված պետական մարմին:
16. Սերմերի խմբաքանակի հղման թիվը կազմելու և պիտակները լրացնելու համար օգտագործվում են սերմերի հետևյալ դասերը, դասերի ծածկագրերն ու պիտակների գույները`
._________________________________________________________________.
| Դասը |Ծածկագիրը| Պիտակի գույնը |
|___________________________|_________|___________________________|
|Ընտրասերողի |ԸՍ - BR |մանուշակագույն |
|___________________________|_________|___________________________|
|Նախահիմնային |ՆՀՄ - PB |սպիտակ` անկյունագծով անցնող|
| | |մանուշակագույն շերտով |
|___________________________|_________|___________________________|
|Հիմնային |ՀՄ - BS |սպիտակ |
|___________________________|_________|___________________________|
|Առաջին սերնդի հավաստագրված |ՀՍ1 - C1 |կապույտ |
|___________________________|_________|___________________________|
|Երկրորդ սերնդի հավաստագրված|ՀՍ2 - C2 |կարմիր |
._________________________________________________________________.
17. Մինչև արտաքին պիտակների տրամադրումը` լիազորված պետական մարմինը դրանց վրա տպագրում է հետևյալ տեղեկությունները`
ա) մշակաբույսի տեսակը,
բ) սորտը,
գ) սերմերի խմբաքանակի հղման թիվը,
դ) սերմերի տարայի կնքման (կամ վերակնքման) տարեթիվը, ամիսն ու օրը,
ե) տարայում սերմերի քիմիական մշակման մասին:
18. Սերմերի յուրաքանչյուր տարայի համար տրամադրվում է 2 նույնական պիտակ: Պիտակներից մեկը տեղադրվում է տարայի ներսում, իսկ մյուսն ամրացվում է տարային արտաքին մակերեսին: Կպչուն կամ չպատռվող պիտակների օգտագործման դեպքում չի պահանջվում ներքին պիտակ:
19. Նոր սորտի նախահիմնային սերմերի համար պիտակների ստացման մասին ներկայացվում է փաստաթուղթ, որով հաստատվում է սերմի տվյալ խմբաքանակի կապն այն սերմերի հետ, որոնք ներկայացվել են լիազորված պետական մարմին` տարբերիչ առանձնահատկության, միատարրության կայունության փորձարկումներ անցկացնելու համար (օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի ցանկում ընդգրկելու նպատակով): Եթե սորտն արդեն գրանցված է օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում, ապա փաստաթուղթը պետք է հավաստի սերմերի տվյալ խմբաքանակի ծագումը:
20. Հավաստագրման համար անհրաժեշտ ձևաթղթերն ու պիտակներն ստանում, պահպանում, հաշվառում, տրամադրում, չօգտագործված և վնասված ձևաթղթերն ու պիտակները դուրս է գրում ու ոչնչացնում լիազորված պետական մարմինը:
VI. ՀԱՎԱՍՏԱԳՐՎՈՂ ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԵՐՄԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
21. Հավաստագրվող սերմերի արտադրության համար օգտագործվող սերմերի խմբաքանակը ենթակա է հաշվառման` լիազորված պետական մարմնի կողմից: Սերմնարտադրության նպատակով օգտագործվող սերմերի խմբաքանակի հաշվառման համար սերմնարտադրողը լիազորված պետական մարմնին նախապես ծանուցում է սերմերի տվյալ խմբաքանակը բազմացնելու իր մտադրության մասին և այդ խմբաքանակից անհատույց տրամադրում է նմուշ` ստուգիչ հողամասում փորձարկման համար:
22. Սերմերի տվյալ խմբաքանակը բազմացնելու մտադրության մասին ծանուցումը ներկայացվում է N 1 ձևով` մինչև համապատասխան ժամկետի ավարտը: Ձևում նշվում են հայտատուի անունը (անվանումը), հասցեն (գտնվելու վայրը), հեռախոսահամարը, հաշվառման թիվը, ինչպես նաև տվյալներ պատասխանատու անձի մասին: Եթե հայտատուն այդ պահին դեռևս հաշվառման թիվ չունի, ապա լիազորված պետական մարմինը հաշվառում է նրան և տալիս համապատասխան հաշվառման թիվ:
23. Սերմերի խմբաքանակը հաշվառելու և սերմնարտադրության նպատակով դրանց հետագա բազմացումը թույլատրելու համար լիազորված պետական մարմինն ուսումնասիրում է սերմերի ծագումն ու որակը հավաստող փաստաթղթերը: Լիազորված պետական մարմինը փաստաթղթերում անճշտություններ և անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում մերժում է հայտը և եռօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում հայտատուին:
24. Հավաստագրվող սերմերի արտադրության համար օգտագործվող սերմերի խմբաքանակից նմուշառման նպատակով հայտատուն լիազորված պետական մարմին է ներկայացնում հայտ` համաձայն N 6 ձևի: Ստուգիչ հողամասում փորձարկման համար սերմերի յուրաքանչյուր խմբաքանակից վերցված նմուշը (նմուշները) ներկայացվում է (են) լիազորված պետական մարմին` մինչև սահմանված ժամկետի ավարտը:
25. Ստուգիչ հողամասում փորձարկման համար նախահիմնային սերմերից նմուշ վերցնելու դեպքում N 6 ձևի «Պահանջվող լրացուցիչ փորձաքննություն» բաժնում կատարվում է «Միայն հավաստիացման համար. փորձաքննություն չի պահանջվում» նշումը: Նմուշառվող սերմերը պետք է պիտակավորված լինեն` համաձայն սույն կարգի: Պիտակի վրա պետք է նշված լինի սերմերի խմբաքանակի հղման թիվը:
26. Լիազորված պետական մարմինը սերմնաբուծության հերթագայության համաձայն արտադրված հիմնային կամ առաջին վերարտադրության հավաստագրված ՀՍ-1 սերմերի նմուշներն ստանալուն պես դրանք ուղարկում է ստուգիչ հողամաս` փորձարկման համար:
27. Սերմերի այն խմբաքանակներից, որոնք պահվել են հետագա տարիներին բազմացման համար, նոր նմուշներ չեն վերցվում: Իրացման դեպքում` սերմերի նշված խմբաքանակները տվյալ պահին պետք է համապատասխանեն սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին: Հետագա տարիներին բազմացման համար պահված սերմերի հաշվառման և դրանց տնօրինման մասին գրանցումները կատարվում են սույն կարգին համապատասխան:
28. Հայաստանի Հանրապետությունում հետագա բազմացման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծված սերմերի խմբաքանակից նմուշառման մասին հայտը ներկայացվում է` համաձայն սահմանված կարգի, այն տարբերությամբ, որ N 6 ձևի «Պահանջվող լրացուցիչ փորձաքննություն» բաժնում կատարվում է «Միայն հավաստիացման համար. փորձաքննություն չի պահանջվում» նշումը: Նմուշառուն սերմերի յուրաքանչյուր խմբաքանակից վերցնում է մեկ պիտակ` լիազորված պետական մարմին ներկայացնելու համար, այն փոխարինելով համապատասխան հայերեն պիտակով: Փոխարինվող հայերեն պիտակի վրա նշվում է նաև սերմերի ծագման երկիրը: Նմուշը պիտակի հետ միասին ներկայացվում է լիազորված պետական մարմին` մինչև սահմանված ժամկետի ավարտը:
29. Հավաստագրվող սերմերի արտադրության համար օգտագործվող սերմերի խմբաքանակի հաշվառման նպատակով հայտատուն մինչև համապատասխան վերջնաժամկետի ավարտը N 2 ձևով լիազորված պետական մարմին է ներկայացնում տեղեկություններ սերմերի և սերմնադաշտերի մասին: Ձևում տեղեկություններ են ներկայացվում նախկինում հաշվառված սերմերի յուրաքանչյուր սերմնադաշտի ճշգրիտ տեղի մասին: Սերմերի յուրաքանչյուր խմբաքանակի կամ խմբաքանակների համակցության (եթե նույն սերմնադաշտում ցանվել են մեկից ավելի խմբաքանակի սերմեր) համար օգտագործվում է առանձին ձևաթուղթ: Եթե մեկ խմբաքանակի սերմեր են ցանվել մեկից ավելի սերմնադաշտերում, և N 2 ձևի տողերը չեն բավականացնում այդ տեղեկությունը նշելու համար, ապա օգտագործվում է երկրորդ ձևաթուղթը` հերթական թվով:
30. Հաջորդականությամբ թվագրված ձևերը խմբավորվում են ըստ արտադրվող սերմերի դասերի և ներկայացվում լիազորված պետական մարմին` համաձայն N 3 ձևի:
31. Լիազորված պետական մարմինը սերմնարտադրության նպատակով օգտագործվող սերմերի յուրաքանչյուր խմբաքանակի համար հայտ է ընդունում միայն մեկ հայտատուից:
VII. ՍՏՈՒԳԻՉ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ
32. Ստուգիչ հողամասերում կատարվող աշխատանքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազորված պետական մարմինը: Ստուգիչ հողամասերում փորձաքննությունների անցկացման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:
VIII. ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ
33. Հայտատուն պարտավոր է երաշխավորել, որ սերմնարտադրության համար նախատեսված սերմացու մշակաբույսն աճեցվի նախորդի ճիշտ ընտրությամբ և մեկուսացման պահանջներին համապատասխանող դաշտերում:
34. Լիազորված պետական մարմինը սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով սերմերի արտադրության յուրաքանչյուր փուլում իրականացնում է սերմնադաշտերի հետազոտություններ: Սերմնադաշտերի հետազոտություններն իրականացնում են դաշտային հետազոտողները (ապրոբատորները)` լիազորված պետական մարմնի կողմից հաստատված մեթոդիկայով:
35. Լիազորված պետական մարմինը N 2 ձևից N 4 ձևի մեջ նախապես փոխանցում է տեղեկություններ ցանված սերմերի մասին: Ձևերը տրամադրվում են համապատասխան դաշտային հետազոտողին:
36. Լիազորված պետական մարմինն ստուգիչ հողամասում կատարված փորձարկումների արդյունքների մասին տեղեկացնում է սերմնարտադրողին և համապատասխան դաշտային հետազոտողին, որպեսզի նրանք նախքան դաշտային հետազոտություններ անցկացնելը տեղյակ լինեն բազմացվող սերմացուի որակի հետ կապված խնդիրների մասին:
37. Սերմնադաշտերի նույնականացումն ապահովելու նպատակով սերմնարտադրողը ցանքից հետո սերմերի յուրաքանչյուր խմբաքանակի համար ցուցանակ է տեղադրում սերմնադաշտի երևացող տեղում: Ցուցանակի վրա փակցվում է սերմերի տվյալ խմբաքանակի պիտակը` ապահովելով դրա անջրանցիկությունը: Սերմնարտադրողը մինչև բերքահավաքի ավարտը յուրաքանչյուր սերմնադաշտի համար ունենում է թղթապանակ (որի վրա նշում է սերմնադաշտի թիվը կամ անվանումը), որում պահվում է սերմերի յուրաքանչյուր խմբաքանակի համար առնվազն մեկ պիտակ: Պիտակները պետք է մատչելի լինեն դաշտային հետազոտողներին:
38. Սերմնարտադրողը և (կամ) դաշտային հետազոտողը հավաստագրվող սերմերի արտադրության համար օգտագործվող սերմերի խմբաքանակի հաշվառման մասին տեղեկություններում անճշտությունների և անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անմիջապես տեղեկացնում է լիազորված պետական մարմնին:
39. Լիազորված պետական մարմինը սերմնադաշտերի հետազոտությունների ավարտից հետո ուսումնասիրում է հետազոտությունների մասին հաշվետվությունները և հայտատուին տեղեկացնում սերմնադաշտի ընդունման կամ խոտանման մասին` հաշվի առնելով ստուգիչ հողամասում անցկացված փորձարկումների արդյունքները և այլ տեղեկություններ:
40. Եթե նախքան դաշտային հետազոտությունների անցկացումը հայտատուին հայտնի է, որ հավաստագրվող սերմերի արտադրության համար հաշվառված սերմերը չեն օգտագործվելու այդ նպատակով, ապա հայտատուն դրա մասին տեղեկացնում է լիազորված պետական մարմնին: Այդ դեպքում վերջինս սերմերը հանում է հաշվառումից:
41. Հայտատուն ստացված սերմերը պահեստավորում է այլ սերմերից առանձին և պիտակավորում դրանք: Պիտակի վրա նշվում են սերմի տեսակը, սորտը, ինչպես նաև հաշվառված սերմերի նույնականացման թիվը կամ արտադրողի անունը (անվանումը) և սերմնադաշտը: Այդ նպատակով կարող են օգտագործվել նաև հայտատուի սեփական պիտակները: Սերմերի տեղափոխման համար օգտագործվում են միայն նոր կամ լիովին մաքուր պարկեր: Հայտատուն սերմերի տեղափոխման և վերամշակման ժամանակ երաշխավորում է սերմերի սորտային պատկանելությունն ու մաքրությունը:
42. Սերմնարտադրողը կարող է միևնույն սորտի սերմերը կուտակել իր տնտեսությունում` իր հայեցողությամբ և պատասխանատվությամբ: Սերմնարտադրողը դաշտային հետազոտողին տեղեկացնում է սերմերի կուտակման և պահեստավորման մասին: Տարբեր դասերի սերմերի կուտակման դեպքում դրանց տրվում է ամենացածր դաս ունեցող բաղադրիչի դասը:
43. Հայտատուն լիազորված պետական մարմին է ներկայացնում ծանուցում սերմերի կուտակման մասին` համաձայն N 5 ձևի: Ծանուցումը ներկայացվում է սերմերի կուտակումից կամ դաշտային հետազոտությունների վերջնական արդյունքները հայտնի դառնալուց անմիջապես հետո (եթե հետազոտությունները կատարվել են ավելի ուշ): Որպես կուտակված սերմերի նույնականացման թիվ` վերցվում է սերմերի ամենացածր դաս ունեցող բաղադրիչի նույնականացման թիվը: Կուտակված սերմերի հավաստագրումն իրականացվում է սերմերի մեկ խմբաքանակի հավաստագրման համար սահմանված կարգով:
IX. ՄԱՔՐԱԾ (ԶՏԱԾ) ՍԵՐՄԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿՆՔՈՒՄԸ
44. Վերամշակողը երաշխավորում է իր արտադրական տարածքում կամ իր պատասխանատվության տակ գտնվող բոլոր սերմերի լիարժեք և պատշաճ նույնականացումը: Եթե ստացված սերմերի մասերը նախքան հավաստագրումը վերամշակվում են տարբեր եղանակներով, ապա յուրաքանչյուր մաս դիտարկվում է որպես սերմերի առանձին խմբաքանակ, որը պետք է ունենա սերմերի խմբաքանակի առանձին հղման թիվ:
45. Հավաստագրման համար սերմերի յուրաքանչյուր խմբաքանակ պիտակավորվում և կնքվում է նմուշառուի կողմից: Անցքով պիտակներ օգտագործելիս օգտվում են ձեռքի կապարակնքիչից: Այդ դեպքում պարկում դրվում են նաև ներքին պիտակներ: Պարկին մեկ կարով ամրացվող արտաքին և ներքին պիտակների օգտագործման դեպքում կնիք չի պահանջվում: Կպչուն պիտակները ամրացվում են միայն թղթե կամ պլաստիկ պարկերին: Կպչուն պիտակները փակցվում են պարկի վերևի մասում և կարվում մեկ կարով կամ փակցվում են պարկի վրա: Առաջին դեպքում կնիք չի պահանջվում, իսկ երկրորդ դեպքում պարկի վերևի կարը կնքվում է: Չպատռվող պիտակների օգտագործման դեպքում կնիք և (կամ) ներքին պիտակ չեն պահանջվում:
46. Սերմերը կարող են հավաստագրվել նաև մեծածավալ տարաներով: Այդ դեպքում կուտակված սերմերի մեծածավալ տարան այնպես է պիտակավորվում և կնքվում, որ անհնար լինի այն բացելը` առանց կնիքը խախտելու: Մեծածավալ տարայից նմուշառումը կարող է կատարվել նախքան դրա պիտակավորումը և կնքումը, եթե նմուշառուն տարողությունը պիտակավորում ու կնքում է նմուշ վերցնելուց անմիջապես հետո: Պոկված պիտակները ենթակա չեն կրկնակի օգտագործման:
X. ՄԱՔՐԱԾ (ԶՏԱԾ) ՍԵՐՄԵՐԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
47. Հավաստագրման նպատակով բոլոր դասերի սերմերից նմուշառումը կատարում է նմուշառուն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
48. Նմուշառման և սերմերի տարային կնքման համար հայտ է ներկայացվում նմուշառուին: Հայտը ներկայացվում է համաձայն N 6 ձևի: Եթե, բացի հավաստագրման նպատակով սովորաբար իրականացվող փորձաքննություններից, պահանջվում են հավաստագրման համար վերցված նմուշի այլ փորձաքննություններ, ապա պահանջվող փորձաքննության մասին նշվում է N 6 ձևի «Լրացուցիչ փորձաքննություններ» բաժնում: Եթե նմուշառումը կատարվում է քիմիական մշակման ենթարկված սերմերից, ապա N 6 ձևում նշվում է սերմերի լրիվ ապրանքային նշանը:
49. Հայտատուն նմուշառման մասին հայտը ներկայացնում է նմուշառուին` դրա համար սահմանված ժամկետում: Նմուշները ներկայացնելու ժամկետները սահմանում է լիազորված պետական մարմինը:
50. Սերմերի խմբաքանակի առավելագույն քաշը և նմուշի նվազագույն քաշը սահմանում է լիազորված պետական մարմինը: Սահմանված առավելագույն քաշը գերազանցող սերմերի խմբաքանակը չի հավաստագրվում:
51. Լիազորված պետական մարմինը մերժում է սերմերի խմբաքանակի հավաստագրումը, եթե պարզվում է, որ այն միատարր չէ:
52. Նմուշառման համար սերմի խմբաքանակները տեղակայվում են այնպես, որպեսզի հնարավոր լինի նմուշառումը կատարել սահմանված կարգով:
XI. ՍԵՐՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ
53. Սերմերի հավաստագրման մասին հայտը ներկայացվում է լիազորված պետական մարմին: Սերմերի հավաստագրման համար կարող են հայտ ներկայացնել գրանցված սերմնարտադրողը, հաշվառված վերամշակողը, փաթեթավորողը:
54. Սերմերի խմբաքանակի հավաստագրման համար հայտը ներկայացվում է համաձայն N 7 ձևի կամ սերմերի (խառը խմբաքանակի դեպքում)` համաձայն N 10 ձևի: Հայտին կից` ներկայացվում է N 8 ձևը` 2 օրինակից: Հայտատուն սերմերի հավաստագրման մասին հայտը ներկայացնելու հետ միաժամանակ նմուշառուին ներկայացնում է հայտ` համաձայն N 6 ձևի:
55. Սերմերի խմբաքանակին հավաստագիր է տրվում, եթե այն բավարարում է սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները: Հավաստագրի տրամադրման համար հիմք են հանդիսանում սերմերի հավաստագրման մասին հայտը (N 7 ձև կամ N 10 ձև) և սերմերի փորձաքննության մասին հաշվետվությունը (N 12 ձև): Հավաստագիրը տրամադրվում է համաձայն N 9 ձևի:
56. Հավաստագրի տրամադրումը մերժելու դեպքում լիազորված պետական մարմինը դրա մասին տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման պատճառները, դրա մասին որոշման ընդունումից հետո եռօրյա ժամկետում:
57. Սերմերի տվյալ խմբաքանակին կարող է սերմերի որոշակի դաս վերագրվել միայն սերմերի հավաստագրի առկայության դեպքում:
XII. ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՎԵՐԱԳՐԱՆՑՈՒՄԸ
58. Սերմերի խմբաքանակը վերագրանցվում է, եթե այդ խմբաքանակը վերափորձաքննության է ենթարկվում կամ որևէ պատճառով փոփոխվում այնպես, որ պահանջում է վերապիտակավորում: Վերագրանցում պահանջվում է սերմերի հավաստագրման հետևյալ գործողությունների համար`
ա) վերափորձաքննություն (ոչ էական անհամապատասխանություն ունեցող սերմերի խմբաքանակից կրկնակի նմուշառում և կրկնակի փորձաքննություն),
բ) վերամաքրում (մաքրության հետ կապված թերությունների վերացում),
գ) սերմերի խմբաքանակի դասի իջեցում:
Նշված երեք գործողությունները կարող են կատարվել միաժամանակ: Վերագրանցվող սերմերի խմբաքանակին տրվում է սերմերի խմբաքանակի հղման նոր թիվ` բացի լիարժեք վերափորձաքննությունից:
59. Վերափորձաքննության համար սերմերի խմբաքանակից վերցվում է նոր նմուշ, կատարվում փորձաքննություն, որոնց համար լրացուցիչ վճարներ չեն պահանջվում:
60. Վերամաքրման համար սերմերի խմբաքանակից վերցվում է նոր նմուշ, կատարվում փորձաքննություն, որոնց համար պահանջվում են լրացուցիչ վճարներ:
61. Դասի իջեցման համար սերմերի խմբաքանակից նոր նմուշ չի վերցվում, փորձաքննություն չի կատարվում, և լրացուցիչ վճարներ չեն պահանջվում:
62. Բոլոր վերագրանցումների համար պահանջվում են առանձին հայտեր (N 7 ձև):
XIII. ՎԵՐԱՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
63. Սերմերի տվյալ խմբաքանակից (առանց սերմերի խմբաքանակի հետագա վերամշակման) վերանմուշառում կատարելու համար վերամշակողը ներկայացնում է հայտ` համաձայն N 6 ձևի, դրա վրա կատարելով «Վերանմուշառում» նշումը:
64. Եթե վերանմուշառման մասին հայտ է ներկայացվում սերմերի խմբաքանակի առանձին մասերի համար, ապա յուրաքանչյուր առանձին մասը վերապիտակավորվում և վերակնքվում է սերմի խմբաքանակի հղման նոր թվով:
65. Յուրաքանչյուր վերանմուշառման համար լրացուցիչ N 7 ձև է լրացվում և ներկայացվում լիազորված պետական մարմին` ձևի համապատասխան մասում կատարելով «Վերանմուշառում» նշումը: Սերմերի ամբողջ խմբաքանակից վերանմուշառման դեպքում պահպանվում են սկզբնական պիտակներն ու սերմի խմբաքանակի հղման թիվը:
66. Առանձին մասերի բաժանված սերմերի խմբաքանակի յուրաքանչյուր մասի համար տրվում է հղման նոր թիվ, և N 7 ձևում նոր թվի հետ միասին նշվում է նաև սերմերի սկզբնական խմբաքանակի հղման թիվը, և կատարվում է «Վերանմուշառում» նշումը:
67. Սկզբնապես որպես խառը խմբաքանակ գրանցված սերմերի խմբաքանակների համար N 7 ձևում չի նշվում սերմացու մշակաբույսի նույնականացման թիվը: N 7 ձևով ներկայացված յուրաքանչյուր հայտին համապատասխան` N 8 ձևում կատարվում է նշում` առանց լրացուցիչ վճարի:
XIV. ԽՈՏԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՎԵՐԱՄԱՔՐՈՒՄԸ (ՎԵՐԱԶՏՈՒՄԸ)
68. Եթե վերամաքրման ենթակա է սերմերի այնպիսի խմբաքանակ, որի հավաստագրումը մերժվել է սերմերի համար սահմանված չափորոշիչները չբավարարելու պատճառով, ապա այն համարվում է ամբողջովին նոր սերմերի խմբաքանակ, վերապիտակավորվում է, և դրան տրվում է սերմերի խմբաքանակի հղման նոր թիվ: Այդ դեպքում N 7 ձևում նշվում է սերմերի սկզբնական խմբաքանակի հղման թիվը, և կատարվում է «Վերամաքրում» նշումը:
XV. ՍԵՐՄԵՐԻ ԴԱՍԵՐԻ ԻՋԵՑՈՒՄԸ
69. Սերմերի դասերը կարող են իջեցվել ավելի ցածր դասերի` հետևյալ կարգով`
ա) հիմնային սերմերի դասերը կարող են իջեցվել մինչև ՀՍ-1 և (կամ), սորտը պահպանողի թույլտվությամբ, ՀՍ-2 դասերի,
բ) սերմերի ՀՍ-1 դասը կարող է իջեցվել մինչև ՀՍ-2 դասի:
70. Դասի իջեցման ենթակա սերմերի խմբաքանակի համար ներկայացվում է հավաստագրման նոր հայտ` համաձայն N 7 ձևի, սերմերի խմբաքանակի նոր հղման թվով: Ձևի համապատասխան բաժնում նշվում է սերմերի խմբաքանակի սկզբնական հղման թիվը, և կատարվում է «Դասի իջեցում» նշումը: Դասն իջեցված սերմերի խմբաքանակի համար նշում է կատարվում N 8 ձևում` առանց լրացուցիչ վճարման:
71. Նախահիմնային սերմերի դասը չի իջեցվում:
XVI. ՍԵՐՄԵՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ
72. Եթե սերմերի խմբաքանակից նմուշ է վերցվել և այն փորձաքննության է ենթարկվել նախքան սերմերի քիմիական մշակումը, ապա այդ սերմերի խմբաքանակի նկատմամբ առաջին անգամ կիրառված հղման թիվը հետագայում որևէ վերամշակողի կողմից սերմերի քիմիական մշակման ընթացքում չի փոխվում: Եթե սերմերը քիմիական մշակման են ենթարկվել փորձաքննության նպատակով կատարված նմուշառումից հետո, ապա դրա մասին տեղեկացվում է սերմերի գնորդին:
73. Եթե սերմերի խմբաքանակի տարբեր մասերը նախքան սերմերի հավաստագրումը քիմիական մշակման են ենթարկվել տարբեր եղանակներով, ապա յուրաքանչյուր առանձին մասը համարվում է սերմերի առանձին խմբաքանակ, որին տրվում է սերմերի խմբաքանակի հղման առանձին թիվ: Սերմերի քիմիական մշակումները համարվում են տարբեր, եթե դրանք կատարվում են տարբեր եղանակներով, և դրանց արդյունքում փոփոխվում է սերմերի ապրանքային նշանը:
XVII. ՎԵՐԱՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ
74. Պիտակավորված սերմերի վերափաթեթավորման բոլոր գործողություններն իրականացնում է լիազորված պետական մարմնի կողմից հաշվառված վերամշակողը կամ փաթեթավորողը: Նմուշառուն գրառում է սկզբնական պիտակների վրա եղած տեղեկությունները: Փաթեթավորողը և (կամ) վերամշակողը հեռացնում են պիտակները և ոչնչացնում դրանք: Սերմերը կարող են վերափաթեթավորվել ցանկացած չափի տարաներում, որոնց վրա ամրացվում են նոր պիտակներ: Վերամշակողը կամ փաթեթավորողը նոր պիտակների ձեռքբերման համար սահմանված կարգով հայտ է ներկայացնում լիազորված պետական մարմին:
XVIII. ՍԵՐՄԵՐԻ ԽԱՌԸ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԸ
75. Վերամշակողն իր հայեցողությամբ կամ պատասխանատվությամբ կարող է խառնել միևնույն սորտի սերմերը և ստանալ սերմերի խառը խմբաքանակ: Եթե խառնվում են տարբեր դասերի սերմեր, ապա խառնուրդը դասակարգվում է ըստ ամենացածր դաս ունեցող բաղադրիչի դասի:
76. Եթե վերամշակողը պահում է սերմերի խմբաքանակը կամ այն փոխանցում այլ վերամշակողի` նախքան հավաստագրումն այլ սերմերի հետ խառնելու նպատակով, ապա փոխանցվող սերմերի խմբաքանակը նույնականացվում է վերամշակողի սեփական պիտակներով:
77. Սերմերի խառը խմբաքանակի հավաստագրման համար կիրառվում է սերմի մեկ խմբաքանակի համար սահմանված կարգը: Սերմերի բոլոր դասերի խառը խմբաքանակների հավաստագրման նպատակով սկզբնական հայտը ներկայացվում է N 10 ձևով` N 7 ձևի փոխարեն:
78. Վերամշակողն իր հայեցողությամբ կամ պատասխանատվությամբ կարող է խառնել միևնույն սորտի սերմերի հավաստագրված խմբաքանակները: Եթե խառնվում են տարբեր դասերի սերմեր, ապա խառնուրդը դասակարգվում է ըստ ամենացածր դաս ունեցող բաղադրիչի դասի:
79. Սերմերի բոլոր խառը խմբաքանակներից կատարվում է վերանմուշառում, և դրանք ենթարկվում են վերափորձաքննության:
80. Խառնման ենթակա սերմերի խմբաքանակների պիտակները հեռացվում և ոչնչացվում են, իսկ դրանց թվերը` գրանցվում: Սերմերի խառը խմբաքանակները պիտակավորվում են նոր պիտակներով, և դրանց տրվում է սերմի խմբաքանակի հղման նոր թիվ:
81. Սերմերի խառը խմբաքանակի ստացման ժամանակ դրա բաղադրիչ մասերը խառնվում են այնպես, որպեսզի ապահովվի խառնուրդի միատարրությունը:
82. Արգելվում է տարբեր եղանակներով քիմիական մշակման ենթարկված սերմերից խառը խմբաքանակի ստացումը:
83. Սերմերի խառը խմբաքանակի նկատմամբ կատարվող բոլոր վերափորձաքննությունների, դասի իջեցումների կամ վերամաքրումների մասին ծանուցումները ներկայացվում են N 7 ձևով: Ձևի համապատասխան բաժնում նշվում է սերմերի խմբաքանակի սկզբնական հղման թիվը, սակայն սերմնարտադրության նպատակով օգտագործված սերմերի նույնականացման թիվը չի նշվում:
XIX. ՍԵՐՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ
84. Սերմերի խմբաքանակի հավաստագրման նպատակով` լիազորված պետական մարմին ներկայացված յուրաքանչյուր հայտին կցվում է N 8 ձևը` 2 օրինակից, որում նշվում են վճարման ենթակա գումարները: N 8 ձևի մեկ օրինակում կարող են ամփոփվել մինչև 20 տարբեր հայտերի մասին տվյալներ: Սերմերի յուրաքանչյուր խմբաքանակի հավաստագրման մասին հայտի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում N 8 ձևում` անկախ այն բանից, թե սերմերի խմբաքանակի համար վճարում պահանջվում է, թե ոչ:
85. Սերմերի հավաստագրման գործընթացում վճարումներ կատարվում են`
ա) հավաստագրման նպատակով առաջին անգամ ներկայացված բոլոր հայտերի համար,
բ) սերմերի բոլոր խառը խմբաքանակների համար,
գ) բոլոր վերամաքրված սերմերի խմբաքանակների համար:
XX. ՀԱՎԱՍՏԱԳՐՎՈՂ ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԵՐՄԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀՂՄԱՆ ԹԻՎԸ
86. Հավաստագրվող սերմերի արտադրության նպատակով օգտագործվող սերմերի նույնականացման թիվը նշվում է N 2 ձևում` հայտատուի կողմից սերմերի մասին տեղեկությունների մուտքագրման ժամանակ: Այդ թվով նույնականացվում են սերմնադաշտը և արտադրվող սերմերը` նախքան դրանց վերամշակումը: Հայաստանի Հանրապետության տարածքում հավաստագրվող սերմերի արտադրության նպատակով օգտագործվող սերմերի յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ունենան իր եզակի նույնականացման թիվը:
Սերմերի նույնականացման թիվը կազմվում է հետևյալ ձևով` նշվում են բերքահավաքի տարեթվի վերջին թվանշանը, հայտատուի հաշվառման թիվը, տվյալ ձևի էջի թիվը, տողի թիվը:
Հայտատուն և լիազորված պետական մարմինը պարտադիր պահպանում են ձևի մեկական օրինակ:
87. Շուկայահանվող սերմերի խմբաքանակները կրում են սերմերի խմբաքանակի հղման եզակի թիվ: Հավաստագրման ենթակա սերմերի խմբաքանակի հղման թիվը կազմվում է հետևյալ ձևով`
ա) բերքահավաքի տարեթվի վերջին թիվը,
բ) սերմերի խմբաքանակի դասի ծածկագիրը,
գ) վերամշակողի գրանցման թիվը,
դ) տվյալ տարվա բերքահավաքից ստացված սերմերի խմբաքանակի հերթական թիվը:
88. Սերմերի խառը խմբաքանակի հղման թիվը կազմվում է այնպես, ինչպես սերմերի խմբաքանակի թիվը, սակայն`
ա) սերմերի խառը խմբաքանակի հղման թվի սկզբում ավելացվում է «Խ» տառը,
բ) եթե սերմերի խառը խմբաքանակի բոլոր բաղադրիչների բերքահավաքի տարին նույնն է, ապա նշվում է այդ տարեթվի վերջին թվանշանը: Եթե բերքահավաքների տարեթվերը տարբեր են, ապա նշվում է վերջին տարեթիվը,
գ) տվյալ տարվա տարբեր բերքերից ստացված սերմեր խառնելու դեպքում օգտագործվում են հերթական թվեր:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱԶՄԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՐՄԻ (ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏ
._________________________________________________________________________.
| ._____________________________________________. |
| Հայտատուի անունը | | |
| (անվանումը) և | | |
| հասցեն (գտնվելու վայրը) ._____________________________________________. |
| ._________. ._________________. |
| Հայտատուի հաշվառման | | Հեռախոսահամարը | | |
| թիվը ._________. ._________________. |
| ._______________. ._________. |
| Պատասխանատու անձը ._______________. Բերքահավաքի տարին ._________. |
| ._______________. ._____________________. |
| Հաշվառված սերմի | | Սորտը | | |
| խմբաքանակի դասը ._______________. ._____________________. |
| |
| Մեկ սորտի համար լրացնել մեկ ձև |
| ._____________________________________________________________________. |
| | Սորտը | Սերմի խմբաքանակի թիվը | Պաշտոնական օգտագործման համար | |
| | | | | |
| |____________|_______________________|________________________________| |
| |____________|_______________________|________________________________| |
| |____________|_______________________|________________________________| |
| |____________|_______________________|________________________________| |
| |____________|_______________________|________________________________| |
| ._____________________________________________________________________. |
| ._______________. ._____________________. |
| Ստորագրությունը ._______________. Ամսաթիվը ._____________________. |
._________________________________________________________________________.
ՍՏՁԸ1 (SDG1)
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ՄԱՍԻՆ (ԱՌԱՆՁԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԻ ՀԱՄԱՐ)
._________________________________________________________________________.
| .___________. .____. |
| Հայտատուի | | Արտադրման | | |
| անունը | | ենթակա դասը | | Մշակաբույսի թիվը |
| (անվանումը) .___________. .____. Բերքահավաքի տարին .__. |
| ._________. .___________. | | |
| Սերմի | | Տեսակը .___________. Հայտատուի |_______.|
| խմբաքանակի | | .___________. հաշվառման թիվը |_______.|
| թիվը ._________. Սորտը .___________. Էջի թիվը ._____. |
|._______________________________________________________________________.|
||NN |Աճեցնողի հասցեն |Մշակաբույսի|Նախորդ|Ցանքատարածությունը|Պաշտոնական ||
||ը/կ|(գտնվելու վայրը) |բնութագիրը |2 |(հեկտար) |օգտագործման||
|| |ու հեռախոսահամարը| |տարվա | |համար ||
|| | | |բերքը | | ||
||___|_________________|___________|______|__________________|___________||
|| 1.| | | | | ||
||___|_________________|___________|______|__________________|___________||
|| 2.| | | | | ||
||___|_________________|___________|______|__________________|___________||
|| 3.| | | | | ||
||___|_________________|___________|______|__________________|___________||
|| 4.| | | | | ||
||___|_________________|___________|______|__________________|___________||
|| 5.| | | | | ||
||___|_________________|___________|______|__________________|___________||
|| 6.| | | | | ||
|._______________________________________________________________________.|
._________________________________________________________________________.
ՍԴՏՁ(Մ)2 (SDC2)
Ձև N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՐՄՆԱԴԱՇՏԻ (ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏ
._________________________________________________________________________.
| .______________. .___________.|
| 1. Հայտատուի անունը | | |Պաշտոնական ||
| (անվանումը) .______________. |օգտագործման||
| |համար ||
| ._____|___________||
| 2. Հայտատուի հաշվառման թիվը 2 | | ||
| | | ||
| 3. Արտադրման ենթակա դասը 3 |_____| ||
| | | ||
| 4. Մշակաբույսերի մասին տվյալների կցված էջերի |_____| ||
| թվերը` | | ||
| ա) առաջին թիվը 4 (ա) | | ||
| բ) վերջին թիվը 4 (բ) |_____| ||
| | | ||
| 5. Հավաստագրող մարմնի կողմից ստուգման ենթակա |_____| ||
| մշակաբույսերի մասին տվյալների կցված թերթիկի | | ||
| մեջ նշված մշակաբույսերի զբաղեցրած ընդհանուր 5 | | ||
| տարածքը |_____| ||
| |Դրամ|| ||
| 6. Ընդամենը 6 ._________________.|
| |
| ._______________. ._____________________. |
| Ստորագրությունը ._______________. Ամսաթիվը ._____________________. |
| |
| Անունը ._______________. Հեռախոսահամարը ._______________. |
| (տպատառերով) ._______________. ._______________. |
._________________________________________________________________________.
ՍՏՁԸ2Ա (SDG2A)
Ձև N 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ԱՌԱՆՁԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԻ ՀԱՄԱՐ)
._________________________________________________________________________.
| .___________. .____. |
| Հայտատուի | | Արտադրման | | |
| անունը | | ենթակա դասը | | Մշակաբույսի |
| (անվանումը) .___________. .____. նույնականացման թիվը |
| Բերքահավաքի տարին .__. |
| ._________. .___________. | | |
| Սերմի | | Տեսակը .___________. Հայտատուի |_______.|
| խմբաքանակի | | .___________. հաշվառման թիվը |_______.|
| թիվը ._________. Սորտը .___________. Էջի թիվը ._____. |
|._______________________________________________________________________.|
||NN |Աճեցնողի հասցեն|Մշակաբույսի|Նախորդ 6 |Ցանքա- |Պաշտոնական ||
||ը/կ|(գտնվելու |բնութագիրը |տարվա |տարածությունը|օգտագործման||
|| |վայրը) և | |բերքատվու- |(հեկտար) |համար ||
|| |հեռախոսահամարը | |թյունը | | ||
||___|_______________|___________|_____________|_____________|___________||
|| 1.| | | | | ||
||___|_______________|___________|_____________|_____________|___________||
|| 2.| | | | | ||
||___|_______________|___________|_____________|_____________|___________||
|| 3.| | | | | ||
||___|_______________|___________|_____________|_____________|___________||
|| 4.| | | | | ||
||___|_______________|___________|_____________|_____________|___________||
|| 5.| | | | | ||
|._______________________________________________________________________.|
._________________________________________________________________________.
ՍԴՏՁ(Մ)3 (SDC3)
Ձև N 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՐՄԵՐԻ (ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ) ԿՈՒՏԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
._________________________________________________________________________.
| Հայտատուի անունը .______________. Հայտատուի .__________. |
| (անվանումը) .______________. հաշվառման թիվը .__________. |
| .______________. .__________. |
| 1. Աճեցնողի անունը .______________. Դասը .__________. |
| ._________________. |
| .____________________. Սորտը ._________________. |
| Տեսակը .____________________. .__________________. |
| Առաջին | | |
| Կուտակված սերմի խմբաքանակի մշակաբույս .__________________. |
| նույնականացման թիվը .__________________. |
| Երկրորդ | | |
| մշակաբույս .__________________. |
| .__________________. |
| Երրորդ | | |
| մշակաբույս .__________________. |
| .__________________. |
| Չորրորդ | | |
| մշակաբույս .__________________. |
| .__________________. |
| Հինգերորդ | | |
| մշակաբույս .__________________. |
| .__________________. |
| Վեցերորդ | | |
| մշակաբույս .__________________. |
| .______________. .__________. |
| 2. Աճեցնողի անունը .______________. Դասը .__________. |
| ._________________. |
| .____________________. Սորտը ._________________. |
| Տեսակը .____________________. .__________________. |
| Առաջին | | |
| Կուտակված սերմի խմբաքանակի մշակաբույս .__________________. |
| նույնականացման թիվը .__________________. |
| Երկրորդ | | |
| մշակաբույս .__________________. |
| .__________________. |
| Երրորդ | | |
| մշակաբույս .__________________. |
| .__________________. |
| Չորրորդ | | |
| մշակաբույս .__________________. |
| .__________________. |
| Հինգերորդ | | |
| մշակաբույս .__________________. |
| .__________________. |
| Վեցերորդ | | |
| մշակաբույս .__________________. |
._________________________________________________________________________.
ՍՏՁԸ4 (SDG4)
Ձև N 6
._________________________________________________________________________.
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
| ՀԱՅՏ |
| ՍԵՐՄԵՐԻ (ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ) ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
| |
| 1. Սերմի յուրաքանչյուր խմբաքանակի համար պետք է լրացվի առանձին հայտ: |
| 2. «Պահանջվող լրացուցիչ փորձաքննություն»` նշել, եթե բացի մաքրության, |
| ծլունակության և սերմի պարունակության ստուգման փորձաքննությունից, |
| պահանջվում են նաև այլ փորձաքննություններ: |
| 3. Լրացված ձևը պետք է ուղարկվի կամ ներկայացվի համապատասխան սերմերի |
| նմուշառուին: |
|_________________________________________________________________________|
| .__________________________________. |
| Հայտատուի անունը (անվանումը) |Սերմերի փորձաքննության տեղամասի | |
| և հասցեն (գրանցման վայրը) |համարը | |
|.____________________________. |__________________________________| |
|| | | Նմուշառուն լրացնում է` | |
|| | | | |
|| | |Նմուշի պարկ H. __________________ | |
|| .______________| |Նմուշառման մեթոդը _______________ | |
|| |Հաշվառման թիվը| |Ստորագրված է` ___________________ | |
||___________________________________|Նմուշը վերցնելու ամսաթիվը _______ | |
||Սերմերի խմբաքանակի թիվը | | |
||___________________________________| | |
||Տեսակը | | |
||______________________________________________________________________| |
||Սորտը ||Բեռնարկղերի (տարաների) թիվն ու | |
||____________________________________||տեսակը | |
||Դասը |Սերմի խմբաքանակի || | |
|| |զուտ քաշը || | |
|.____________________________________..________________________________. |
|.___________________________________________________________________. |
||Պահանջվող լրացուցիչ |Պիտակի |Սերմերի մշակում (եթե առկա է)| |
||փորձաքննություն |համարը | | |
|.___________________________________________________________________. |
| Նմուշառման կատարման վայրի հասցեն |
| (եթե տարբերվում է վերամշակողի հասցեից) Նմուշառման մասին հայտ ներկայացրած|
|._____________________________________. անձ ____________________________ |
|| | (ստորագրությունը) |
|| | |
|| | _____ ________________ 200 թ. |
|._____________________________________. |
._________________________________________________________________________.
ՍՏՁԸ5 (SDG5)
Ձև N 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏ ՍԵՐՄԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________________.
|Հայտատուի հաշվառման .__________. Սերմի խմբաքանակի .___________________. |
|թիվը .__________. թիվը .___________________. |
| .__________________________. .___________________________. |
|Տեսակը .__________________________. Սորտը .___________________________. |
| ._____________________. .______. |
| Դասը ._____________________. Խմբաքանակում սերմի զուտ քաշը .______. |
| (տոննա) |
| .__________________. |
|Սերմի խմբաքանակի պարկերի և այլ տարաների թիվը (հատ) .__________________. |
| ._______________________________________________________. |
|Սերմի մշակումը ._______________________________________________________. |
| ._________________________________________. |
|Հայտատուի անունը (անվանումը) | | |
|և հասցեն (գտնվելու վայրը) | | |
| ._________________________________________. |
| .____________________________________. |
|Սերմի խմբաքանակի մշակաբույսի թիվը .____________________________________. |
| .____________________________________. |
|Աճեցնողի անունը (անվանումը) .____________________________________. |
| .____________________________________. |
|Սերմի սկզբնական խմբաքանակի .____________________________________. |
|բնութագիրը` ըստ անհրաժեշտության |
| ._______________________. ._________. |
|Սերմերը ենթակա են ստուգման` ._______________________. Համարը ._________. |
| ._______________________________________________. |
|Ձեռնարկվելիք լրացուցիչ | | |
|փորձաքննություններ ._______________________________________________. |
| |
|Սերմի այս խմբաքանակը հստակորեն սահմանվել է որպես նշված |
|մշակաբույսից ստացված և պահվել է առանձին ու չխառնված: |
| |
| ._______________________. .__________________. |
|Ստորագրությունը ._______________________. Ամսաթիվը .__________________. |
._________________________________________________________________________.
._________________________________________________________.
| ԶԳՈՒՇԱՑՈՒՄ |
| |
| Սույն ձևի մեջ կեղծ տեղեկատվության մուտքագրումը կարող է |
| հավաստագրման մերժման հիմք հանդիսանալ: |
| |
._________________________________________________________.
-----------------------------------------------
ԻՐՏԵԿ շարունակությունը հաջորդ մասում