(ուժը կորցրել է 17.12.97 թիվ ՀՕ-188)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«25» հոկտեմբերի 1995 թ. Ն-049-I
«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
i
1. «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եվ ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1 հոդվածի յոթերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մասնակի անհատույց սեփականաշնորհումն իրականացվում է մինչև Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման առաջին ծրագրի գործողության սկիզբը, եթե առանձին ձեռնարկությունների վերաբերյալ օրենքով այլ ժամկետ չի սահմանվում»:
2. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից: