(ուժը կորցրել է 17.12.97 թիվ ՀՕ-188)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «17» մայիսի 1995թ. Հ.Ն-1167-I
«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է`
I. «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Օրենքի 2 հոդվածում.
1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերությունները հանել.
6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «թ» ենթակետով.
«թ) տվյալ ձեռնարկությունից «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան զինծառայության զորակոչված և զինծառայության մեջ գտնվող ու ձեռնարկությունում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող, ինչպես նաև ընտրովի պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված անձինք».
9-րդ կետի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փոքր» սեփականաշնորհում է համարվում հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման և մանրածախ առևտրի ճյուղերի պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը»:
2. Օրենքի 3 հոդվածում.
հոդվածի առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Սեփականաշնորհման օբյեկտ կարող են լինել`
ա) պետական ձեռնարկությունը կամ դրանց միավորումը.
բ) պետական ձեռնարկության այն ստորաբաժանումը, որը կազմակերպական- իրավական տեսակետից մեկուսացված է կամ ֆունկցիոնալ առումով ինքնուրույն գործելու հնարավորություն ունի.
գ) կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված ձեռնարկություններում պետությանը պատկանող բաժնեմասը կամ բաժնետոմսերը.
դ) լուծարված պետական ձեռնարկության գույքը, այդ թվում` տարածքները.
ե) վարձակալական կամ ոչ պետական ձեռնարկություններին վարձակալությամբ տրված պետական գույքը, այդ թվում` տարածքները.
զ) բնակելի շենքերում պետությանը (իշխանության տեղական մարմիններին) պատկանող ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսացող ոչ բնակելի տարածքները.
է) անավարտ շինարարության օբյեկտները»:
Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերը համապատասխանաբար համարել երրորդ, չորրորդ և հինգերորդ մասեր.
հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Պետական ձեռնարկությունը կամ անավարտ շինարարության օբյեկտը համարվում է սեփականաշնորհվող տվյալ օբյեկտի սեփականաշնորհման մասին պետական լիազորված մարմնի որոշման իրավական ուժ ստանալու պահից մինչև պետական լիազորված մարմնի և ձեռնարկության նոր սեփականատիրոջ միջև սեփականաշնորհումը վավերացնող պայմանագրի կնքման պահը»:
3. Օրենքի 4 հոդվածը առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Ապապետականացման օբյեկտ կարող են լինել`
ա) պետական ձեռնարկությունը կամ դրանց միավորումը.
բ) պետական ձեռնարկության ստորաբաժանումը.
գ) կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված ձեռնարկություններում պետությանը պատկանող բաժնեմասը.
դ) բնակելի և ոչ բնակելի շենքերում պետությանը (իշխանության տեղական մարմիններին) պատկանող ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսացող ոչ բնակելի տարածքները.
ե) անավարտ շինարարության օբյեկտները»:
Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ մասը համարել երրորդ մաս.
հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Պետական ձեռնարկությունը կամ անավարտ շինարարության օբյեկտը համարվում է ապապետականացման ընթացքում գտնվող դրա ապապետականացման մասին պետական լիազորված մարմնի որոշման իրավական ուժ ստանալու պահից մինչև պետական լիազորված մարմնի և ձեռնարկության ապապետականացման սուբյեկտի միջև պայմանագրի կնքման պահը»:
4. Օրենքի 5 հոդվածում.
2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) տնտեսության այն ճյուղերն ու ոլորտները (առանձին դեպքերում նաև ձեռնարկություններն ու անավարտ շինարարության օբյեկտները), որոնցում սեփականաշնորհում կամ ապապետականացում առաջիկա տարում չի նախատեսվում».
2-րդ կետի «զ» ենթակետի առաջին պարբերությունում «առաջիկա տարում» բառերից հետո լրացնել «առանձին» բառը, իսկ երկրորդ պարբերությունից հանել «և սույն օրենքով նախատեսված այլ ձևերով» բառերը.
2-րդ կետի «դ» ենթակետը հանել:
Այդ կապակցությամբ 5 հոդվածի 2-րդ կետի «ե» , «զ» , «է» , «ը» , «թ» , «ժ» , «ժա» , «ժբ» ենթակետերը համապատասխանաբար համարել «դ» , «ե» , «զ» , «է» , «ը» , «թ» , «Ժ» , «ժա» ենթակետեր.
2-րդ կետի ,ե» ենթակետից հանել «ձեռք բերվող բաժնետոմսերի և» , ինչպես նաև «այդ թվում և օտարերկրյա փոխարկելի արժույթով» բառերը.
2-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) սեփականաշնորհման և ապապետականացման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումների բովանդակությունը».
2-րդ կետը «ժա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետով.
«ժբ) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական, իրավական, տեխնիկական ու ֆինանսական միջոցառումները»:
5. Օրենքի 6 հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Քաղաքացիները, նրանց խմբերը, այդ թվում` սեփականաշնորհվող պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները, հանդես են գալիս որպես սեփականաշնորհման սուբյեկտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձ հանդիսացող կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն ստեղծելուց հետո` բացառությամբ սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի «ա» և «գ» կետերով նախատեսված դեպքերի, ինչպես նաև սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված դեպքի, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված»:
6. Օրենքի 8 հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սեփականաշնորհման սերտիֆիկատների գործողության ժամկետը սեփականաշնորհման ծրագրերով նախատեսված ժամանակահատվածում չի սահմանափակվում»:
7. Օրենքի 9 հոդվածում.
«գ» և «է» կետերից հանել «կամ բաժնետոմսերի» բառերը.
«զ» կետը հանել:
Այդ կապակցությամբ «է» կետը համարել «զ» կետ:
8. Օրենքի 10 հոդվածի երկրորդ մասի ,ա» կետում «30» թիվը փոխարինել «20» թվով:
9. Օրենքի 17 հոդվածում.
1-ին կետի առաջին պարբերությունում «պետական ձեռնարկությունների» բառերից հետո լրացնել «և անավարտ շինարարության օբյեկտների» բառերը.
1-ին կետը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահի տեղակալ, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից»:
10. Օրենքի 19 հոդվածի ,գ» կետից հանել երկրորդ պարբերությունը:
11. Օրենքի 25 հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերությունից հանել «կամ բաժնետոմսերի» բառերը:
12. Օրենքի 27 հոդվածի 6-րդ կետից հանել «և բանկային միջին դեպոզիտի տոկոսադրույքի մեծությունը» բառերը:
13. Օրենքի 29 հոդվածում.
1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) այն ձեռնարկությունները, որոնք սեփականաշնորհման են ներկայացվում մրցույթով».
1-ին կետը ,գ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.
«դ) անավարտ շինարարության օբյեկտները».
2-րդ կետից հանել «Փոքր» օբյեկտների» բառերը.
5-րդ կետի առաջին պարբերությունից հանել «Միջազգային» բառը, ինչպես նաև «եթե այն կազմում է ձեռնարկության մեկնարկային արժեքի 51 տոկոսից ոչ պակաս» բառերը.
5-րդ կետի երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերությունները հանել:
Այդ կապակցությամբ հոդվածի 5-րդ կետի հինգերորդ պարբերությունը համարել երկրորդ պարբերություն.
5-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «միջազգային» բառերը.
7-րդ կետի առաջին պարբերությունից հանել «միջազգային» ինչպես նաև «փոքր» օբյեկտների» բառերը, ինչպես նաև վերջին նախադասությունը.
7-րդ կետից հանել երկրորդ պարբերությունը:
14. Օրենքի 30 հոդվածում.
հոդվածից հանել «միջազգային» բառերը.
1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) այն ձեռնարկությունները, որոնք սեփականաշնորհման են ներկայացվում աճուրդով».
1-ին կետը «զ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.
«դ) անավարտ շինարարության օբյեկտները».
2-րդ կետից հանել «փոքր» օբյեկտների» բառերը.
5-րդ կետի առաջԻՆ պարբերությունից հանել «եթե այն կազմում է ձեռնարկության մեկնարկային արժեքի 51 տոկոսից ոչ պակաս» բառերը.
5-րդ կետի երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերությունները հանել:
Այդ կապակցությամբ 5-րդ կետի հինգերորդ պարբերությունը համարել երկրորդ պարբերություն:
15. Օրենքի 31 հոդվածի առաջին մասի առաջին նախադասությունից հանել «ծրագրով սահմանված դեպքերում» բառերը:
16. Օրենքի 32 հոդվածում.
2-րդ կետի առաջին պարբերությունում «սահմանում է ընկերության կանոնադրական հիմնադրամի մեծությունը» բառերից առաջ լրացնել «ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգից» բառերը.
4-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ազատ բաժանորդագրության համար նախատեսված բաժնետոմսերը վաճառվում են մինչև վեց ամսվա, սակայն ոչ պակաս, քան մեկ ամսվա ընթացքում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման»:
4-րդ կետի չորրորդ պարբերությունից հանել վերջին նախադասությունը:
17. Օրենքի 38 հոդվածի 8-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե պետական ձեռնարկությունը վարձակալվել է տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի կողմից, ապա վարձակալները այդ ձեռնարկության սեփականաշնորհման դեպքում օգտվում են աշխատավորական կոլեկտիվի համար սույն օրենքով սահմանված արտոնություններից»:
II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից: